«Մի՛ որոնիր մի ժամանակ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 49,
տ. ― էջ 438, ծ. ― էջ 554

* * *


Մի՛ որոնիր մի ժամանակ
Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ,
Հառաչանքով դուրս թռավ նա,
Ու դատարկ է տեղը հիմա...

Էլ մի՛ կանչիր, մի՛ լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր
Հին֊հին հուշեր պիտի զարթեն,
Եվ ի՜նչ օգուտ... ո՜ւշ է արդեն...

1890