Ну, господа! այսուհետև...
(Վերահղված է «Ну, господа! այսուհետև...»ից)
* * *
Ну, господа! այսուհետև
Չի կարելի նայել թեթև,
Պետք է հոգալ, հըսկել արթուն,
Ինչո՞ւ է թանկ փողոցում ձուն,
5
Կամ թե անտեր այն շըները
Ո՞ւր են քընում գիշերները...
Պետք է այստեղ հարցը փակել
Ու միաձայն աղաղակել
Քաղաքի շահ,
10
Հա՛, հա՛, հա՛, հա՛...
Կամ կենտրոնը էլեկտրական,
Ինչո՞ւ [քաղքից] մոտ է այնքան,
Որ թե մի օր պայթի հանկարծ
Հինգերորդից ներքև կածի
15
Ութ երեխուն բանաստեղծի,
<Նրանց> կանի հանկարծամահ,
Հա՛, հա՛, <հա՛, հա՛>...
1905