Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է...

«Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...» «Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է...»

Հովհաննես Թումանյան

Օտարության մեջ


* * *


Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է
           Մատաղ կրծքի տակ.
Աչքերի մթնում փայլատակում է
           Կենդանի կրակ.

Հեշտախտի տապից այրվող շրթունքը
           Խոսում են անբան,
Եվ արբեցնում է անույշ բուրմունքը
           Նորա թարմության.
Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ

Սիրո գաղտնիքը,
Բայց, ափսո՛ս, չըկա նաև մի պատմող,
           Թե այս աղջիկը
           Տերն է պոետի
           Հոգու և սրտի։


1892