«Ապրիմ-մեռնիմ»
«Ապրիմ-մեռնիմ»
Քամի, արև, ցող, շող
Ըմպելով լոկ կ՚ապրիմ,
Դաշտերու մեջ բուսնող
Անշուք ապրիմ-մեռնիմ:
Վարդերու անուշ հոտ,
Շուշանի շքեղ փայլ
Չունիմ ես, խեղճ, վշտոտ
Դամբանի զարդ մըռայլ:
Փշփշանքըս ճերմակ,
Միա՛կ գեղ կոճակիս,
Այլ սակայն անգիտակ,
Ավա՜ղ, կսպանեն զիս:
Պատանի թարմ տղաք
Զիս հաճախ կ՛առնեն ձեոք,
Հարցումներ կ՛ուղղեն տաք,
Սիրտերնուն բանան վերք:
Փետրատեն մի առ մի
խեղճ թերթերըս փափուկ,
Եվ ապա լըքումի
Տան կոճակըս խեղճուկ:
Փողոցին մեջ ինկած
Խեղճ կոճակ աննշան,
Փոշիին մեջտեղ հած
Ոտքի կ՛ըլլամ կոխան:
Չեմ կրնար գանգատի,
Ո՜հ, հառաչ մի մինակ
Դուրս հանել ծաղկատի
Չոր կուրծքես ավերակ:
Փոշիին ու ցեխին
Քմայքին հանձնված,
Օր մ՛ալ կը կորսըվիմ`
Անանուն, անքերթված: