«Աստծու բանտն են տաճարները— աշխարհքներում բովանդակ...»

«Ո՜վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում...» «Աստծու բանտն են տաճարները— աշխարհքներում բովանդակ...»

Հովհաննես Թումանյան

«Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի...»


* * *


Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

Օգոստոսի 25


1921