Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու...

«Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր...» «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու...»

Հովհաննես Թումանյան

«Ամեն անգամ Քո տրվածից երբ մի բան ես Դու տանում...»


* * *


Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու`
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու…

Մայիսի 1


1921