Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր...

«Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես...» «Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր...»

Հովհաննես Թումանյան

«Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու...»


* * *


Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։

Փետրվարի 14


1921