Իմ սարսափներն են ջղանում մաշկիս վրա,
Եվ ջղերս ջրանում են քրտինք դարձած`
Համբերության կորուստը վերագտնելով:
Իմ սարսափներն են ջղանում,
Իմ սարսափները, որոնք իմ կորուստն են ապրում:
Իմ կորուստը ինքնակործանում է,
Ինքնակործանումս` հույսի մաքառում,
Մաքառումս` չկայացած խելահեղ վազք:
Իմ դռները բացե՛ք...
Ես մահվան մեջ շնչել եմ ուզում...
27.11.2000թ.
Երևան