Իմ սիրելի Մխիթարին...

(Վերահղված է «Իմ սիրելի Մխիթարին...»ից)
«Ինչ կարող է տալ մի պոետ...» «Իմ սիրելի Մխիթարին...»

Հովհաննես Թումանյան

* <Էքսպրոմտ> →



* * *


Իմ սիրելի Մըխիթարին
Եվ գեր-ազնիվ նորա յարին
Ու կըլտպըլտան լավ Թամարին,
Մեր փրկչական քսան դարին,

Քսան դարի չորրորդ տարին,
Չորրորդ տարու փետրվարին,
Փետրվարի տասնութ օրին
Նըվիրում է խորի՜ն-խորի՜ն,
Խորին սիրով ու հարգանքով,

Այսքան հանգով ու տանջանքով՝
                                              Հեղինակը


1904