«Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր...»

«Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 86
տ. ― էջ 352, ծ. ― էջ 537

* * *


Ինչ դալուկ ես քու երկրի պես ու սըգավոր դու էսօր,
Բայց ողջ ու վեհ քան երբևէ, թովիչ ու խոր դու էսօր.
Եղբորըդ մոտ եկած վըշտոտ՝ տանջում ես նոր դու էսօր,
Տանջանք անվերջ իմ սըրտի մեջ ու սեր հըզոր, դու էսօր։

1922