«Ծխախոտը անջրպետում է մատներս...»


Ծխախոտը անջրպետում է մատներս.
Ձեռքերս, որ քեզ են սովոր,
Քնքշանք է հյուծում...

Ոտքերս գրկում են իրար.
Գիրկս, որ ապաստան չդարձավ,
Հույզեր է խոշտանգում...

Եվ օրս, որ օր չէ բնավ,
Կարոտս, որ կարոտ չէ արդեն,
Ու խաչս, որ առանց ինձ խաչվեց,
Աղոթք է միայն...