Նվարդի ալբոմից «Կանցնեն օրերն, Անուշ ջան...»

Հովհաննես Թումանյան

«Քոշաքարում ես վազել եմ...»



* * *


Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան։

Ցավը՝ անտակ ծովի պես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի՝
Անբախտ Սայաթ-Նովի պես։


1917