«Ես վիշտ ունեմ բերած երկրից հայրենի...» «Հանկարծակի սիրտս տխրեց...»

Հովհաննես Թումանյան

«Այդպիսի աչքեր ես դեռ չեմ տեսել...»



* * *


Հանկարծակի սիրտս տխրեց—
Միտքս եկան հին տենչեր,
Որ ոչ մեկը չըկատարվեց,
Եվ այն, գիտե՞ք, ինչե՜ր, ինչե՜ր...

Նրանք էին ինձ ապրեցնում,
Նրանք էլ արդեն զուր են անցնում—
Դատարկ ձայներ գլխիս վերից
Կարծես թե միշտ ծաղրում են ինձ...


1893