Հոսի՛ր արտասուքս անկեղծ տխրության...

Ն. Բարաթաշվիլու դամբանի վերա «Հոսի՛ր արտասուքս անկեղծ տխրության...»

Հովհաննես Թումանյան

Պոետին


* * *


Հոսի՛ր, արտասուքս անկեղծ տխրության,
Գարնան հորդահոս տարափի նման,
Որ ծաղկեցնում է ծարավ արտերը...

Հոսի՛ր այդպես հորդ, անկեղծ երգերով,

Եղբայրսիրության գթով ու սիրով,
Գուցե ծաղկեցնես խոպան սրտերը։


1893