Արփենիկի ալբոմից «Մայրըդ էն օրն ասում էր ինձ...»

Հովհաննես Թումանյան

Նվարդի ալբոմից



* * *


Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե՝ զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...

Նա տակավին չի իմանում,
Թե աշխարհքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեց— ձեռից թողի...


1917