***

Պոետի փառքը
Ունայնությունն է լուսե պսակով,
Ուր միակ գյուտը
Անընդհատական որոնումն է լոկ...

Եվ անմահական գինու բաժակով
Հարբում ենք հիմա,
Վերջը հեքիաթ է, և խաբվում ենք մենք
Մանուկի նման...

Պոետի փառքը
Հերոսն է կյանքի,
Որ հայհոյախոս շուրթերով հիմա
Ունայնությունս տվեց գալիքին...

26.11.2001

Երևան