«Սիրում էի...»
* * *
Սիրում էի,
Տանջվում էի,
Բայց նա ինձ մոռացավ.
Կանչում էի,
5
Երդվում էի,
Բայց շուտ հեռացավ:
Ավա՜ղ, նա գնաց,
Քիթս կախ մնաց.
Եղբայր, լավ խուրման
10
Խոզերն են ուտում,
Այն, որ հուսահատ
Սահակն ու Սմբատ
Իզուր պըտըրտում: