«Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին...»

«Աղբյուրները հընչում են ու անց կենում...» «Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին...»

Հովհաննես Թումանյան

«Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում...»


* * *


Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Հուլիսի 8


1922