«Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ...»

«Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին...» «Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ...»

Հովհաննես Թումանյան

«Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում՝ է՞ս, թե էն...»


* * *


Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ։

Դեկտեմբերի 6


1919