Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ յարին,
Անգութ յարըս ինձ խաբեց.
Սերիս նետը դիպավ քարին,
Սիրտըս արնի ծով կապեց...
Բլբուլի հետ խոսք մեկ արի.
«Ե՛կ վարդ սիրենք ու աղջիկ,
Դու ալ-վարդի, ես կույս-յարի
Սիրովն ապրենք երջանիկ...»։
Բայց ինչ ասեմ անգութ կուսին,
Գարուն կյանքս սև արավ...
Բլբուլն հասավ իր մուրազին,
Սիրտըս արնի ծով դառավ...