Ա՜խ, թե սըրտիդ անուշ լեզուն Էրված սրտիս հետ խոսեր․ Ա՜խ, թե աչքիդ ցող-արցունքը Սև արցունքիս հետ հոսեր․ Թե շողայիր, շող-աստղի պես, Կյանքիս անլույս երկնքում,― Էլ իմ բախտին, ա՛յ սիրական, Բա՜խտ չէր հասնի էս կյանքում․․․