Անցվորականք ու շունը Պարապ վախտի խաղալիք (Ալապստրակը ֆորս անելիս)

Խաչատուր Աբովյան

Կատուն ու մուկը
ԱԼԱՊՍՏՐԱԿԸ ՖՈՐՍ ԱՆԵԼԻՍ

Մեկ թաբուն գազան մեկ տեղ թոփ էլան,
Արջին բռնեցին, մեկ դուզ չոլ տարան։
Հոգին հանեցին, կաշին քերթեցին.
Ինչքան ուժ ուներ, ամենն իր քեֆին
Մեր լուսահոգի արջին քրքրեցին։
    Որդիանց որտեղ՝ նալա՛թ սատանին,
    Ալապստրակն էլ հենց էն հադաղին,
    Ծուռ անկաջները խլշտացրած,
    Արջի անկաջի ծերիցը բռնած՝
    Քաշում էր, որ նա էլ իր փայն հանի։
    «Ախ դու թոփալ կա՛ղ, տվին ձեն ձենի,
    Մեր գազանները ու վրա թափեցին։
    Դո՞ւ ինչ տեղից ես խառնվել մեր միջին,
    Քեզ ֆորս անելիս՝ ախր ո՞վ ա տեսել»։―
«Տո ի՞նչ եք ասում», սկսեց խոսիլ։
«Բաս աստված չո՞ւնիք, որ չեք մտածում,
Թե ես չըլեի, դուք հեչ ձեր օրումն
Սրան կտեսնեի՞ք, որ քեֆ եք անում։
Ե՞ս չի մեշիցը սրան դուս խռկեցի,
Ու թո՛ւշ էս տափը՝ ձեր առաջն արի»։―
    Լավ տեսան, որ էլ ինչպես էր փչում,
    Քեֆըներն էկավ սրա էս խոսքում։
    Արջի անկաջի ծերը կտրեցին,
    Ու բաժին տվին մեր Ալապստրակին։
Յավա մարդի վրա շատ ծիծաղին էլ,
Էլի նրա բաժինն չեն պակսացնել։