Աղա ըլալը խօլայ չի կիտնաս,
Աղաութինը ունի շատ ֆէնտեր,
Ուրիշ ֆասօնի խելք պիտ ունենաս,
Աղա լալն ունի շատ քար ու պատեր։
Ան ի՞նչ աղա է, վօթ կարթալ կիտնա,
Աղան, ատէթը, պիտ լայ անուսում.
Մեր հալխը չիտի՞ք, տայմա կըխընտայ,
Եփ տեսնես տիմացն խօլօք ու կիտուն:
Աղային սիրտը չար պիտի ըլայ,
Ինքը անկուշտում միլք ու ըստըկի,
Էրեսը տայմա թիթիզ ու չըըա.
Աղան չի պիտի ունենա հօքի։
Աղան պիտ նայէ խեղճ հալխին վըրան,
Ինչպես օչխարին կընայե չօպան.
Պուրթը պիտ կըտռէ, կաթը պիտ կըթէ
Ու անկե էտեվ կաշին սըկըրտէ։
Աղան խըղճմըտանք պիտ չի ունենայ,
Հավատն ալ պիտ լայ շատ низкий проб-ի
Տիմացը դրախտը պացված պիտ կիտնայ,
Եփ պասին ուտէ սիսեռ ու լօպի։
Աղային օրթին, ատեթը կըլայ
Չըռթմաճի, տենքսըզ, փուչ ու հօվարտա...
Լէ՛վենտ, աղէկ է չուանէ կախվիս,
Աղայի ախչկայ հետ չի կարքըվիս:
|
|
Ան ի՞նչ աղա է,վօր հէչօլմասա,
Մոսկօֆին օխտը ժում խափած չի ՛լայ,
Մենք հէչ չինք ասիլ` հարամի ու կօղ
Մարթուն, վօր ծօցը ունի նօմալ փօղ:
Աղան, ատէթը, չի մեխկընալ հէչ,
Հազարներ վօթել կեր ու խումի մէչ.
Ամա լավ կօրծի զոհելու ըլալ,
Քապիկին վըրա տիր-տիր կըտօղայ:
Աղան շատ կատէ ազգային թատրօն,
Զէրէ սիւրէթը կըտեսնէ նա հօն,
Մէմալ ուռուֆը կըվերնայ մարթուն,
Տիմացը վօր տան կազէթի անուն:
Ի՜նչ էրկան-պարակ խօսքըս էրկընցնում,
Ու ծեր կօլօխը լաֆով հօտեցնում,
Քանի անպակաս է մեր մէչ աղան,
Սըրայի գալու չէ խեղճ Նախչըւան։
|
|
|
|