***

Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ -
Արեւի լույսը նոր է վարարում,
Ժամն է, սակայն օրը՝ չի մարում,
Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ։
Ետ կանչվեց օրը՝ հայացքով մի պերճ,
Այս ի՜նչ հրաշք է սերը արարում.
Աղջիկը կանգնեց մայրամուտի մեջ,
Արեւի լույսը նոր է վարարում։