Աղջկան մը սիրտը
ԱՂՋԿԱՆ ՄԸ ՍԻՐՏԸ
ՎԵՊ
Ա
— Ի՞նչպես կը գիտես, Սոֆի, երգիս հանկերգը, հարցուց Բաբուլ, իր շրջաթոռին վրա դառնալով դաշնակին առջև, ուր նստած մեկ քանի վայրկյանն ի վեր իր հեղինակախ մեկ եղանակը կը փոձեր:
— Այնքան աղվոր է ձայնդ, և այնքան անուշ կ՝երգես, որ կը շփոթիմ հեղինակությանդ արժեքին մասին, պատասխանեց Սոֆին, որ ոտի վրա կը կենար անոր քով մտազբաղ, դաշնակին հեց, հետո հարեց,. ամեն պարագայի մեջ, դուն իմ դատողությանս մի՛ վստահիր. պետք է վարպետիդ դիմես:
— Վարպեսի՞ս, չեմ համարձակիս. անմիշտ կանխահաս կը նկատե ինծի համար այս փորձերը: Ամեն բան իր ժամանակը ունի կ՝ըսե:
— Եվ չե՞ս կարծես որ իրավունք ունի, Բուբուլս:
— Գուցե՛... մրմնջեց դեռատի աղջիկը երազկոտ, բայց ես իբր լուրջ աշխատություն մը չէ որ կ՝ընեմ ասիկա, գիտեմ թե հրաշակերտներ չեմ արտադրել, սակայն պետք կ՝զգամ երգելու, ինչպես ուրիշներ քայլելու, ծխելու, պոռաչու իրենց հուզումի րոպեներու մեջ և ստեպ ոչ թե վերհիշում մը գիտցած եղանակներես, այլ նոր երդ մը կը ծնի հոգիիս մեջ. նոր բառեր կուգան շրթունքիս վրա և նոր պատկեր մը կ՝ուրվագծի երևակայությանս առջև ու կը փափաքիմ մարմին տալ անոնց: Մինչ կը խոսեր,աչքեր կը հածին շրջասփյուռ տեսարանի վրա:
Դալարազարդ ծածկոցին ապակիե գմբեթին տակ, ուր խիտ առ խիտ հյուսված ոստերուն ընդմեջեն կը հոսեր երկնքին կապույտը, ուր պատուհաններն առկախ շառ հովբեկներն մադված արևը վարդի ու ոսկի ներդաշնակությամբ կը լեցներ մթնոլորտը, դեռափթիթ աղջկան աչքերը նոր թույր մը, նոր բոց մը, նոր ճաչանչ մը,իր վարսերն զանակներ կը վառեին եղանակ հուրքով մը. իր վարսերն զանակներ կը վառեին եղական հուրքով մը. իր վարսերն զանակներ կը ցայտեին ճակատին վրա ճառագայթներուն հպումեն, և ծաղկոցի ձեղունեն առկախ պրիսմակներուն ծիածանները կը պարեին իր բոլորտիքր շրջմոլիկ հուրիի պես:
Հիմակ ան իր դաշնակին դարձեր էր վերստին և նուրբ մատները ճերմակ ճերմակ կը սլանային անոր ըստեղներուն վրա, ըսկերակցելով իր իր ձայնային ներշնչումով ու սրտագրավ ներդաշնակությամբ առլցուն:
Սոֆի միշտ կ՛ունկնդրեր մտախոհ:Իր ընկերեւհվույն զմայլելի հակապատկերն էր ան: Բուբուլի աչքերը անկայուն, անսահմանելի գույն մը ունեին, մերթ մութ մանիշակի թավիշին պես խորունկ, մերթ ծովուն լուսացնցուղ կապույտովը լուսափայլ:Իսկ Սոֆի լայն թախծանելի սև աչքեր ուներ:
Ձվաձև էր դեմքը և նիհար, առանց ոսկրոտ ըլլալու և քիթը այնպիսի նրբությամբ հորինված էր որ,շրթունքներին բոսոր գծին ու բարակ հոնքերուն հետ հետ մտացածեցին պատկերի մը երևույթը:
Ծաղիկներում ամսուն հետ եկեր էին անոնք բնակիլ ալդ ամարանոցը, որ Պեոյուք-Տերեի ծովափին պերճանքներին մեկն էր,որ իր դրացի ապարանքներում հետ, վեցամսյա քունե մռ ետք, կը բանար իր դուռնորը շքեղ նախագավիթի մը հմայքը պարզելով օվկիանոսին կապույտ տարածության առջև: Ազնվապետության և քաղաքակրթության հով մը կը պարուրներ սակավաթիվ շարքը այդ ապարանքներում, որոնցմե ամենեն փարթամն էր Գեղամոֆներու բնակարանը, որում պարտեզին մեջ կը գտնվեին երկեւ դեռատի աղջիկները:
Հանկարծ Բուբուլ դադրեցուց երգը և տեղեն ելնելով, ցած աթոռակ մը առավ և եկավ իր բարեկամուհու դիմացը նստավ: Իրենց ետին կը բարձրանային երկու խոշոր արմավենիներ, որոնց ոստերը կանդրադառնային լայն ավազանի մը մեջ: Վերը, ծաղկոցին խորը կընկղմեին ռուսական դեսպանատան անտառները, որոնք իրենց վարսագեղ գլուխները վեր կբարձրացնեին ծովափնյա ապարանքներին ու կտարածվեին ամբողջ երկայնությամբ պարտեզներում:
Սոֆի միշտ մտախոհ կմնար: Բուբուլ վայրկրան մի լռությամբ ձայն դիտելե ետքը ըսավ գորովոտ ձայնով.
— Պարապ տեղը կերգեմ, ոչ ձայնս, ոչ երգս այսօր կրնան սփոփել քեզ... Բայց ինչու, Սոֆիսՙ այդքան կը տրտմիս, դեռ մինչև իրիկուն ժամանակ ունիք հուսալու:
Սոֆի զարթնում մը ունեցավ հանկարծ և բեկած ձայնով մը, որ ներքին հուզում մը կարտահայտեր, պատասխանեց.
— Չեմ գիտեր, երբեք հուզված չէի այսքան:
Հետո իր վրա ճիգ մը ընելով շարունակեց.
— Գիտես թե որքան հանդարտ եմ սովորաբար, բայց այս վերջին պահուն համբերությունս կը հայտնի:
— Առտուվնե ի վեր այդ տրամադրությունդ կը նշմարեմ և շքեղ զբաղեցնելու միջոցներ կը փնտրեմ, բայց միշտ կասկածներուդ, վախերուդ կը վերադառնաս տուն:
— Բոլոր ճիգերդ կը գուշակեմ, Բուբուլս, և ես ալ իմ կողմես կը ջանամ հաղթել խռովիչ նախազգացումներուս, սակայն չեմ կրնար, ամեն բան կը վրդովե զիս այսօր:
Բաբուլ իր բոլոր զգայնությամբ չէր կրնար ըմբռնել այդ ծայրահեղ հուզումը այն հանդարտ էակին, որ իր իղձերուն իրականացման պահուն իր նկարագրին դեմ կապստամբեր:
Սոֆիի եղբայրը, որ Հռոմ կը գտնվեր տարիներ ի վեր, ապարանքին մեջ կսպասվեր ժամե ժամ: Իր ճամբա ելած օրը հեռագրած էր թե հինգշաբթի կամ շաբաթ պիտի հասներ:Հինգշաբթին և ուրբաթը անցեր էին արդեն:Եթե այն օրն ալ իրիկուն ըլլար ու չգար...Հազար ու մեկ կասկածներ, սև գուշակություններ կպաշարեին դեռատի աղջկան միտքը,փոթորիկի, հիվանդության արկածներ կներկայանային շարունակ իր երևակայության, և քանի օր կտարաժամեր, հետզհետե իր հույսը կմարեր ու կանհետեր: Եղբոր գալուստին սպասող քրոջ երևույթը չուներ, այլ չար գուժակ լսելու երկյուղով համակված դժբախտի և սիրտը կսկսեր դողալ, հոգին կընդարձակվեր,կխորունկնար մեծ վշտի պատրաստվելու նախազգացումով:
Նախորդ օրեն ի վեր, յուրաքանչյուր շոգենավի սույլին դող ելած սպասեր, դիտեր հուսախաբության բոլոր դառնությունները կրեր էր, ուստի այն օրը դիտմամբ հեռացուցած էր Բուբուլ զայն ապարանքեն գոնե այդ տանջանքը խնայելու համար իրեն:
Հիմա կմտածեր առաջարկել, որ երթան վրանին գլուխին կարգադրեին քիչ, վասնզի երկունք ալ առտվան թույլ զգեստներ հագած էին, երբ հանկարծ ծաղկոցի դրանը թեթևակի զարնվեցան, և ծառա մը ներս մտնելով, այցաքարտ մը հանձնեց Սոֆիին:
Նորատի աղջիկը քարտի վար նայելով, ճիչ մը արձակեց, շառագունեցավ, հետո մարմարի նման տժգունեցավ: «Ան է, եկեր է, Գառնիկն է» մրմնջեց ու ծաղկոցեն դուրս խոյացավ:
Սոֆիայի եղբայրը, Գառնիկ Գումարյան, ապարանքի սրահներեն մեկուն մեջ կսպասեր:
Հազիվ քսանութը տարեկան երիտասարդ մըն էր ան,բարձրահասակ, վեհ կեցվածքով և քիչ մը խրոխտ նայվածքով: Ճիշտ իր քրոջ կնմաներ, անոր պես, ինքն ալ ուներ անուշ տրտմության այն արտահայտությունը, որ այնքան սրտագրավ և հրապուրիչ կընե դեմքը: Իր սև և շատ նուրբ պեխերը ազնվական վայելչություն մը կընծայեին կերպարանքը, որ փափուկ էր առանց կանացի բան մը ունենալու: Իր զգեստները ընտիր ճաշակով խնամված էին առանց սևթևեթի:
Սրահին մեկ խորշը զետեղված պատկերի մը առջև ոտքի վրա կեցած, հիացման բոլոր քաղցրությունները կդիտեր զայն, իր շրթունքները գոզցես կժպտեին անոր: Սոֆիին հուշիկ ոտնաձայնեն սթափելով, գլուխը դարձուց, և քույրը բազուկներուն մեջ առավ:
— Սոֆի՜ս...
— Եղբայրս... ուրեմն չմոռացար զիս, մրմնջից դեռատի աղջիկը կրկին ու կրկին համբուրելով զայն:
Եվ Գառնիկ կարոտագին փարելով անոր, կհամբուրեր մազերը,ձեռքերը և կնկներ թե վայրկյան մը հեռացուցած չէր զայն մտքեն, թե իրեն համար ունեցած աղապատանքը թևեր տված էր իրեն, իր վկայականը ստանալուն պես իսկույն իր քովը թռչելու:
— Ահ, սիրելի Գառնիկս, կգոչեր Սոֆի, գլուխը անոր կուրծքի վրա և շատ սիրագեղ արտահայտւթյուններ իրարու կհաջորդեին այդ եղբայրական գրկախառնության պահուն:
— Բայց որքան աղվոցներ, որքան մեծցեր ես, կըսեր նորատի աղջիկը այն պարծամքով լի բերկրությամբ ղոր մեծ քույրերը կզգան կրտսեր եղբոր մը նկատմամբ: Իսկ ան, ընդհակառակը, նիհար և քիչ մնալ գունատ կգտներ Սոֆին, և անհանգիստ հուղումով մը կհարցներ.
— Շիտակ ըսե, շատ տառապանք քաշեցիր ինձմե գաղտնի:
-- Չէ, Գառնիկս քու կարոտեդ զատ բնավ ցավ չունեցա:
Եվ կնկարագրեր անոր իր վարած անդորր ու շքեղ կյանքը Գեղամոֆի ապարանքին մեջ, ուր ոչ իբր վարժուհի, այլ իբր տան աղջիկը ամեն տեսակ խնամքով, հարգանքով ու գուրգուրանքով շրջապատված էր: Կբացատրեր անոր իր աշակերտուհու համար ունեցած անհուն սերը, անոր առաջադիմությունները, տաղանդները, որոնք երջանիկ կընեին զինքը ու կհարեր թե կյանքի այս քաղցրություններն զինքը կը մաշեր իր հեռավորությունը, նաև այն կասկածը թե...
— Թե՞...
— Կը վախնայի որ հոն կը մնաս. ա՜հ այս մտածումը դժբախտ կ՝ըներ զիս...
Եվ հուզվելով այս հիշատակեն, երկու կաթիլ արցունք հոսեցան այտերն ի վար:
— Բայց հիմա որ քովդ եմ, ա՜լ չպիտի բաժնվինք իրարմե, կ՝ըսեր Գառնիկ Թաշկինակովը անոր աչքերը սրբելով:
— Իրա՞վ, ալ չպիտի՞ մեկնիս:
— Իմ երջանկությունս կը պահանջե, որ չբաժնվիմ քեզմե, Սոֆի՛ս, պատասխանեց երիտասարդը իր շրթունքին տանելով անոր նուրբ մատները, որոնք կը դողդղային արտակարգ հուզումով մը, զոր զսպել իսկ չէր մտածեր. այնքան երջանիկ էր իր եղբորը գիրկը, զոր միայն ուներ աշխարհի վրա:
Բայց այդ պահուն մինչ իր միտքը կը հրճվեր այս երջանկության վրա, սիրտը ըսավ իրեն թե իրական վիշտն էր, որ կ՝սկսեր իրեն համար։
Երիտասարդը նշմարելով քրոջը հուզումնալից վիճակին հետզհետե սաստկանալը, մտահոգությամբ կը համակվեր ինք ալ, վախնալով որ մի գուցե այդ հեղարկած ուրախությունը վնաս բերեր փափուկ աղջկանը, և ամեն ճիգ կը թափեր անդորրելու համար զայն։ Հարցումներ կ՝ուղղեր, զվարթորեն կը խոսեր իր հաջողությանց մասին, կը խոսեր շքեղ ապագայի մը վրա․ իզուր Սոֆի հառաչանքով կը պատասխաներ, ինչ էր այդ պահուն զինքը տրտմեցնողը, ինքն ալ չէր գիտեր։
Գառնիկ կը փափաքեր անշուշտ դեռ առանձին մնալ քրոջ հետ, որուն այնքան ըսելիքներ և որմե լսելիքներ ուներ այնքան, բայց անոր հուզումը չափավորելու համար խնդրեց որ զինքը ներկայացնե այդ ազնիվ անձերուն, որոնց գուրգուրանքը վայելած էր տարիներե ի վեր։
— Ուշացա արդեն, հարեց Սոֆի, և արցունքը սրբելով, ծառայի մը միջոցավ հրաման խնդրեց պ․ Գեղամոֆեն եղբայրը ներկայացնելու իրենց։ Պահ մը ետքը Բուբուլ իր հորը հետ դրան սեմին վրա երևաց: Շատ սիրուն արդուզարդ մը ըրեր էր իր բարեկամուհիին ի պատիվ:
Ոսկեգույն ծաղիկներով բաց կապույտ ֆուլարե շրջազգեստ մը հագած էր, որուն վետվետուն ծալքերը մեջքին վրա փոթփոթված, շնորհալի հասակին երկայնությամբը կ'իյնային հուլորեն: Ոսկեփայլ մազերը ծոծրակեն դեպի վեր ժողվված և գլխուն գագաթը ամփոփված էին: Մինչև դաստակները հասնող Թեզանիքին ժանյակներուն մեջեն բոլորշի բազուկները դուրս կ'ելլեին կամելյակի թերթերու բաբախուն սպիտակությամբ: Աչքերը, որ իր մազերուն գույնին կը համապատասխանեին այդ պահուն, շողով ու ժպիտով փայլուն երկու աստղեր էին, որոնց քաղցրությունը անասելի բոցի մը հետ խառնըվելով, անդիմադրելի հրապույր մը կ'ստանար: Մութ խարտյաշ կամարաձև հոնքերը թագուհիի մը վես նայվածքը կուտային անոնց, երկու շարք քումայթ թարթիչներու հետ, որոնք ստվեր կը ձգեին արշալույսի պես թարմ այտերուն վրա: Բերանը նուռին ծաղիկ մըն էր, անոր չափ սիրուն, անոր պես փայլուն, որ այտերուն, աչքերուն և վարսերուն հետ գոգցես գույն կուտար ու կ'առներ: Այս աղջիկը ամբողջ շող էր ու նրշույլ. վայրկյանե վայրկյան նվաղելու և բոցավառելու հակամետ զգացումներու հրեշտակն էր կարծես: Գարուն, ժպիտ, բանաստեղծություն կը միանային այս հմայիչ էակին վրա, երբ մտավ սրահեն ներս:
Գումարյան զարմացման շարժում մը չկրցավ զսպել, և փոխնիփոխ ածելով նայվածքը պատկերին զոր դիտեր էր պահ մը առաջ, և անոր տիպարին՝ որ Բուբուլն էր, թեթևակի կարմրեցավ:
Սոֆի ներկայացուց ամենքը իրարու շատ սրտառուչ բառերով:
— Ես ալ իմ ուրախությունս կը խառնեմ Սոֆիին հրճվանքին, ըսավ պ. Գեղամոֆ այնպիսի արտասանությամբ մը, որմե կը հասկցվեր, թե ռուսահայ մըն էր ան երկար ատենե ի վեր Պոլիս հաստատված: Գառնիկ սեղմեց ծերունվույն իրեն երկարած ձեռքը ու խոնարհեցավ հարգանքով:
Իսկ Բուբուլ, որ կը համբուրեր իր բարեկամուհին, ըսավ երիտասարդին.
— Շատ երջանիկ եմ, պարո՛ն Գումարյան: Սրտիս ամենեն սիրելի երազը, ամենեն եռանդուն իղձը կ'իրագործեք դուք, ուրախություն բերելով քրոջս և դաստիարակչուհիիս զոր ջերմ գորովանքովս չեմ կրցած սփոփել ձեր բացակայության միջոցին:
Այս խոսքերը այնքան զմայլելի հնչումով մը արտասանեց Բուբուլ որ երիտասարդը անոր քաղցրությունեն հմայված՝ չկրցավ ուշադրություն ընել իմաստին:
— Ինչո՞ւ չես ուզեր խոստովանիլ, հարեց Սոֆի, թե եղբորմես հեռու կյանքիս միակ սփոփանքը եղար դուն:
— Ա՛հ, քո՛ւյր, կը գուշակեմ, ըսավ Գառնիկ, թե որքան բարեբախտ եղած ես այսպիսի ազնիվ անձերու հետ ապրելով և անոնց համակրանքը վայելելով: Չեմ գիտեր թե ի՞նչպես հայտնեմ երախտագիտությունս իրենց:
Գառնիկին ձայնը գրավիչ շեշտ մը ուներ, մեղմ և քիչ մը խորին, իսկ խոսելու կերպն ու շարժուձևերը այնքան շնորհալի էին որ, անմիջապես ազդեցություն ըրին ամենուն վրա:
Ծերունին իր տարակա որդվույն պատկերը տեսնել կարծելով Սոֆիին եղբորը վրա, բարի սրտի մը բոլոր խանդաղատանքովը համակրեցավ անոր իսկույն, և սկսավ հարցումներ ուղղել Եվրոպայի ուսանողական կյանքին զանազան պարագաներուն մասին:
Գառնիկ շատ պարզ և բնական կերպով նկարագրեց ամեն բան և այնքան սրամիտ խորհրդածություններով գունավորեց իր խոսքերը որ, ժամ մը չէր անցած տակավին, և երկու աղջիկներն ու ծերունին համոզված էին թե բարձր զարգացման տեր անձի մը և հմուտ արվեստագետի մը հետ կը խոսեին, թեպետ ան կ'զգուշանար իր անձին նկատմամբ ակնարկություն մը ընելե:
Սոֆի, հակառակ իր լռասեր նկարագրին, չէր կրնար եղբորը անձին վերաբերյալ հարցումներ ընելու բաղձանքին դիմադրել: Իսկ ան բառով մը կը գոհացներ զայն, այնպիսի նշմար մը ուղղելով անոր, որուն մեջ կը կարդացվեր թե շատ պանծալի էին այդ տեղեկությունները ուրիշներուն ներկայության խոսելու համար:
Հուսկ ուրեմն, Գառնիկ նշմարելով, որ օրը կը տարաժումեր, հրաման խնդրեց մեկնելու, սակայն ծերունին հայտարարեց թե չէր ներեր որ իր քրոջմեն տարբեր բնակարան մը ունենա ոչ միայն այն գիշեր, այլև երկար ատեն, և թե միշտ իր տանը մեջ մասնավոր սենյակ մը իր տրամադրության տակ պիտի դրվեր:
Երիտասարդը չկարենալով դիմադրել այնքան անկեղծ հյուրասիրության մը, ինչպես նաև իր ներքին բաղձանքին, տեղի տվավ վերջապես, մեծ ուրախության մեջ թողելով իր քույրը որ, եթե մեկներ Գառնիկ անշուշտ անոր հետևելու խորհուրդ պիտի ունենար, այնքան երջանիկ էր անոր ներկայության:
Գ
Պ. Գեղամոֆ Բուբուլին հայրը չէր սակայն, ինչպես կ'անվաներ զայն:
Բուբուլ աղջիկն էր Արթին Վարդանյան անունով պոլսեցի վաճառականի մը, որ իր ամուսնությունեն անմիջապես ետքը, դրամական մեծամեծ կորուստներով ընելով, մեկնած էր Պիլեճիք շերամի հունտերու առևտուրի մեջ բախտ փնտրելու: Այնտեղ իր գործերը հաջող դացեր էին և մետաքսի գործարան մը հաստատելով, կրկին ձեռք բերած էր իր հարստությունը:
Բայց իր կինը, զգայուն և քնքուշ Լակ, վարժ փափուկ կյանքին և ազնիվ կերպարու, չկարենալով համակերպիլ տեղվույն սովորությանց, մանավանդ վարժվիլ օդին խստության, կը թախանձեր միշտ իր ամուսինը Պոլիս վերադառնալ, ուր իրենց նյութական ճոխությամբ կրնային վերստին լավ դիրք մը գրավել: Սակայն Արթին աղան, ինպես կը կոչեին զինքը, անխոհեմություն կը համարեր կրկին նետվիլ այն բազմածուփ կյանքի հորձանքին մեջ, և կը գոհանար տեղվույն նախ նական կյանքի պայմաններով, որոնք համապատասխան էին այնքան իր ճաշակներուն:
Արդեն զգալապես խաթարված էր հեք կնոջ առողջությունը երբ մայր եղավ Բուբուլին: Այս դեպքը փոխանակ սփոփելու զինքը, դառնացուց իր ցավերը: Կը ճանչնար ամուսնին որոշումները, կը նախատեսեր իր մանկան ապագան լքված մարդկության այդ անապատին մեջ, և կը մաշեր, կը հյուծեր օրն օր, հակառակ իր ճիդերուն, չկարենալով ամոքել անոպա սիրտը այդ մարդուն, որ կնոջը առարկությանց իբր պատասխան կը հայտարարեր, թե իր դիտումն էր օրորանին մեջեն նշանել աղջիկը և պատրաստել զայն իր գործատունին վարիչ ըլլալու: Մտատանջությունը, հուսահատությունը, թափած արցունքները, օդին վնասակար ազդեցության հետ, չհապաղեցին անկողին ձգելու դժբախտ մայրը, ուր երեք ամիս շարունակ մաքառելով մահվան հետ, վերջապես ընկճվեցավ իր անողոք ախտին բռնության ներքև, ու ավանդեց հուսկ շունչը իր խանադակաթ քրոջը թևերուն մեջ որ Պոլսեն եկած էր հատկապես անոր վրա հսկելու և խնամելու համար զայն:
Հեք կնոջ կտակն ու հետին խոսքերը հետևյալները եղան. «Քույրս, քեզի կը հանձնեմ զավակս. մի թողուր որ հոս մնա և ամուսնությամբ թշվառ սերունդներ արտադրե: Առ տար, պահե զայն գիրկեդ անբաժան. մայր եղիր իրեն և ինծի համար ունեցած սերդ անոր նվիրե»:
Այդ քույրն էր տիկին Գեղամոֆ, որուն հանձնվեցավ Բուբուլ վեցամսյա իր օրհասական մորմեն:
Պ. Ալեքսանդր Գեղամոֆ մեկն էր Թիֆլիսի ազնվատոհմ հայերեն: Ընտանեկան մեծ հարստության մը կցորդելով իր գործունեության արգասիքը, ամուսնացած էր դեռահասակ աղջկան մը հետ, որ կանուխ գերեզման իջավ, թողլով իրեն որբ մանկիկ մը Տիգրան անունով:
Պ. Գեղամոֆի սիրտը խորունկ հարված մը կրեց իր սիրելիին կորուստեն և մեկնելով այն վայրերեն ուր այնքան երջանիկ եղած էր, Պոլիս եկավ իր որդվույն հետ սուգի ու արցունքի պատճառած մելամաղձության դարման մը գտնելու:
Յոթը տարիներ անցեր էին արդեն իր կնոջը մահեն ի վեր,
13 Սիպիլ-Երկեր երբ հանդիպեցավ Բուբուլին մորաքրոջը, որ իր ջերմիկ սիրովը տիրեց անոր սրտին և ստացավ անոր անունն ու հոգին:
Նորապսակ տիկին Գեղամոֆ արժանի էր արդարև այդ վեհ և մաքուր սրտին, վասնդի անձնվեր ամուսին մը ըլլալե զատ, ճշմարիտ գորովագութ մայր մը եղավ փոքրիկ Տիգրանին, չունենալով ուրիշ իղձ մը կատարելապես երջանիկ ըլլալու համար, բայց եթե քույր մը տալ որբ տղեկին:
Իր ամուսնությունեն ի վեր երեք տարի անցեր էր արդեն առանց իր այս եռանդուն բաղձանքին հասնելու և այս երկարատև զրկումը ցավի փոխած էր իր տենչը: Ուստի դյուրին է գուշակել թե քանի մեծ եռանդով փարեցավ իր վաղամեռիկ քրոջը երեխային, անոր գերեզմանին վրա թափած արցունքեն գոգցես հույսի ծաղիկ մը փթթեցավ իրեն համար:
Սգավոր քույրը քիչ մը ատեն ետքը, հրաժեշտ կուտար այն արտասվալից վայրերուն, իր հետը տանելով մանկիկը, զոր անոր հայրը հոժարությամբ հանձնեց իրեն:
Դեռափթիթ աղջիկը մեծ ուրախություն բերավ Գեղամոֆի պերճ տանը մեջ. տասը տարեկան էր այն ատեն Տիգրան և շատ կը ձանձրանար խաղի ընկեր մը չունենալուն համար. մեծ ցնծությամբ ողջունեց այդ քնքույշ հրեշտակին գալուստը որ փոքրիկ թևերը իրեն կարկառելով կը ժպտեր:
Խանդակաթ ամոլը հրճվելով այս սրտառուչ տեսարանեն, չէր հագենար գգվելե երկու մանուկները, որոնց ակնարկի ու ծիծաղներուն շողքը կը լուսազարդեր իրենց կյանքը:
Անբացատրելի աղապատանքով մը կը պարուրեր տիկին Գեղամոֆ երկու դեռափթիթ էակները: Ամբողջ երանության աշխարհ մը կը նշմարեր այդ մատղաշ գլուխներուն վրա, աշխարհ մը, որուն երազը ունեցեր էր առանց ճանչնալու և որուն վայելքներուն գաղափարովը արբշիռ՝ կը սարսռար երջանկութենեն:
Ամբողջ գիշերներ անքուն, առանց օտար խնամքի հանձնելու իր գանձը, մեկուն օրրանեն մյուսին անկողինը կ'երթար, իր ձագուկներուն վրա գուրգուրացող թռչունի մը նման: Յուրաքանչյուրը զատ-ղատ կը սեղմեր իր սիրահորդ լանջքին վրա և հիշելով անոնց մայրերուն կորսնցուցած երջանկությունը, զոր ինք կը վայելեր, կը հուզվեր սաստկապես: Իր զգայուն սիրտը այնքան երանություն շատ կը տեսներ և կը գտներ իրեն համար, ամեն անգամ որ կը հիշեր թե անոր պատճառը իրեն նման երկու ծաղկահաս մայրերու մահը եղած էր: Կը դողար ստեպ դժբախտության մը նախազգացումով և չար բախտը հեռացնելու համար իր զավակներեն, կ'ուխտեր խնամել աղքատ մանուկներ, օգնել հիվանդ մայրերու և այս նպատակավ, ինչ եղանակի մեջ ալ ըլլար, մանավանդ ձմեռը, ձյուն ու բուք առաթուր ընելով, կ՛անցներ կ՛երթար զարնելու աղքատիկ հյուղերու դուռները և փնտրել զրկյալ տղերքներ բաշխելու համար անոնց ինչ-որ կը վայելեին իրենները:
Գերի դարձած էր իր մայրական սիրույն, և ներքին բոց մը կը լափեր կարծես, որուն զոհ գնաց վերջապես:
Գիշեր մը ձմեռվան մեջ, սև ու դժբախտ գիշեր մը, սաստիկ ձյուն կը տեղար, տիկին Գեղամոֆ ճամբա ելավ երթալու համար խրճիթ մը, ուր իմացած էր թե շատ թշվառություն կար: Խրճիթը հեռու էր, և դարևանդի մի կատարը, ուր կառք չէր կրնար ելլել. ստիպվեցավ հետի երթալ, թողուց հոն անոնց պիտույքը, հուսադրեց, սփոփեց, սրտապնդեց ու դարձավ տուն իր հետ տանելով կողատապ մը, զոր զոր ցուրտը պատճառած էր և գերեզման տարավ զինքը բաժնելով իսպառ իր պաշտելի մանուկներեն:
Բուբուլ շատ փոքր էր հասկնալու համար այս անդարման կորուստը, այլ հայր և որդի սրտի անբույժ հարված մը կրեցին:
Ինչո՞ւ վաղանցուկ են լուսածիծաղ օրերը և ինչո՞ւ ցավ ցավի կը հաջորդե կյանքի մեջ: Իզուր այս դառն հարցումը կ'ըներ հեք Գեղամոֆ ինքնիրեն, որուն սահմանված էր ունենալ ինչ որ ընտիր է և թանկագին հուսկ ուրեմն կորսնցնելու համար զանոնք: Իր կացությունը շատ դժվար էր և փափուկ, ու իր պարտքերուն գիտակցությունը այնքան խորունկ՝ որ թաղեց արցունքը սրտին աչքերուն մեջ, չափելով այս անհատակ վիշտին անդունդը: Կսկծալի տանջանքներ թափեց անշշունչ, մաքառելով զինքը կեղեքող հուսահատության ներքև չընկճվելու համար և ուխտեց արիաբար շարունակել իր պաշտած կնոջը անձնվիրությունը զույգ մը որբերուն նկատմամբ:
Հրաժեշտ տվավ, երիտասարդ հասակին մեջ և կյանքի բոլոր հաճույքներուն, և հոգիին բոլոր կորովն ու իմաստությունը ամփոփեց անոնց անդորր ապագա մը պատրաստելու մեծ գաղափարին շուրջ:
Դ
Երկու որբերը կը զարգանային զիրար գգվելով և փարելով իրարու, եղբայրական գողտր բարեկամություն մը կը կապեր հետզհետե այս զույգ մը աղարծի մանուկները իրարու այնպիսի ներդաշնակությամբ զոր բնությունը միայն գիտե հրաշակերտել:
Այլ զարմանալի է, որ այս ներդաշնակությունը արդյունք էր երկու հակառակ խառնվածքներու, ներհակ նկարագիրներու և տարբեր հասակներու: Տիգրան կարճնեղ մարմնով, խիստ դեմքով և անհողդողդ բնավորությամբ տղա մըն էր. իր միտքը կ'իշխեր ստեպ սրտին և երբեք ենթակա չէր հուզման տկարությանց: Մատղաշ հասակեն զարմանալի համբերություն մը ցույց կուտար ամեն բանի մասին, այլ այդ համբերությունը առաջ կուգար իր եռանդի պակսութենեն և ոչ խոհուն դատողութենե մը. իր համակրանքներն ու հակակրանքները տևական չէին և ոչ ալ բուռն: Սակավախոս էր և շատ քիչ կը ժպտեր. իրմե ստորադաս անձերու հետ հպարտ՝ իր հավասարներու հետ՝ ցուրտ՝ իսկ իրմե բարձրերուն նկատմամբ չարամիտ և հեգնոտ էր. իր հարաբերությանց մեջ շատ ժլատ էր, վասնզի ապրելու համար մարդու պետք չուներ, իր բոլոր աշխարհքը իրմով միայն կը կազմվեր:
Հազիվ քսան տարեկան կար, երբ իր ուսումը կատարելագործելու համար զինքը Եվրոպա ղրկելու պետքը զգալի եղավ: Սակայն ցուրտ, անթափանց, անկարեկիր այդ բնավորությունը միակ տկարություն մը ուներ և անհունապես կը փափ կանար, կը զվարթանար, կը խոնարհեր, կը քծներ իսկ, երբ հարկ կ'ըլլար փոքրիկ Բուբուլին ամենեն դույզն քմահաճույքին ծառայել: Կը սիրեր իր հայրը իբրև պարտք, կը հնազանդեր անոր իբրև օրենք, սակայն չէր կարող դիմադրել նազելի աղջկան մեկ բաղձանքին, երբ անոր իբրև օրենք, սակայն չէր կարող դիմադրել նազելի աղջկան մեկ բաղձանքին, երբ անոր քաղցր ձայնը աղաչեր իրեն:
Պ. Գեղամոֆ, ճշմարիտ որդեսեր հայր, թեպետ շատ ծանր կուզար իրեն բաժնվիլ միակ որդիեն, հոժարակամ հանձն առավ այս զոհողությունը, անոր ապադային համար, բայց հորը կամքը բավական չէր Տիգրանին բախտը վճռելու. փոքրիկ բռնավոր մը կար որ լալով կը բռներ եղբոր ձեռքերը ու կ'ըսեր.
— Ա՜խ, պիտի մեկնի՞ս դուն, պիտի թողո՞ւս զիս, բայց ո՞վ պիտի պըտըտի ինծի հետ պարտեզը, ո՞վ պիտի հավաքե այն սիրուն ծաղիկները, այն թռչտուն թիթեռնիկները, ո՞վ պիտի սորվեցնե ինծի դասերս, երբ այնքան դժվար են: Ա՜հ, հայրս, մի՛ թողուր որ եղբայրս հեռանա մեզնե, եթե չես ուզեր որ լամ ամեն օր:
Հայր և որդի գինաթափ կ'ըլլային այս փափուկ զորության հանդեպ և շարունակ հարկ կ'ըլլար հետաձգել Տիգրանին մեկնումը մինչև որ Բուբուլ վարժվեր այս գաղափարին կամ զբաղում մը գտներ այլուր:
Բուբուլին սիրտը հարուստ էր իղձերով ու սիրով, նուրբ և դյուրագրգիռ զգացմամբ, բուռն և աշխույժ երևակայությամբ օժտված, ուսանելու, զգալու, գործելու, սիրելու, երազելու, խոսելու, երգելու անզուսպ եռանդ մը կ'աճեր իր մեջ ամեն օր:
Կը սիրեր իր հայրը այնպիսի անսահման սիրով մը, որ իր ամեն հաճույքներեն կամովին կը զրկվեր, անոր ծունգերուն վրա նստած, զանազան հարցումներուն պատասխանելու և իր կողմե մտացի հարցումներ ուղղելու համար և երբ հիշատակ մը գար մթագնել ճակատը վշտակիր հորը, իր փոքրիկ գորովալից սրտին մեջ միշտ կը գտներ բառ մը զայն սփոփելու համար:
Իսկ Տիգրանին նկատմամբ իր հակումը երախտագիտությունն էր այն հազարումեկ մանկական ծառայությանց մասին, որոնցմե չէր կրնար զրկվիր: Հայր Գեղամոֆի դեմքը, ձայնը, վարմունքը, ամեն ինչ ավելի հաճելի էին փոքրիկ աղջկան, բայց պետք ուներ Տիգրանին վասնզի կը խաղար իրեն հետ:
Բուբուլ ճանչցած չէր իր բուն հայրը, որուն համար ըսած էին, թե հեռու ճանապարհորդության մը գացած ու չէր վերադարձած: Այսպես համոզած էին մանկուհին անոր սրտեն հեռու պահելու համար ցավը, զոր պիտի զգար բնականաբար, եթե գիտնար, թե լքված էր իր հորմեն և ուրիշներուն գթության հանձնված: Միշտ զգուշացած էին այդ կասկածը տալե զգայուն աղջկան, ապահովելով զինքը, թե բոլոր վայելած անդորրությունը կը պարտեր իր հորը հարստության:
Մինչև տասը տարեկան, գերման մանկավարժ կնոջ մը խնամքին ներքև զարգացած էր Բուբուլ, և պ. Գեղամոֆ կը նշմարեր արդեն թե անոր նորածիլ հոգվույն թռիչները կը խորտաակվեին այդ չափված, ձևված, նկարագրին բախելով: Ավելի թարմ, ավելի առույգ, ավելի գորովագութ խնամքի մը պետք ուներ ան, որպեսզի իր բնական ձիրքերը մշակվեին և բարգավաճեին: Կը փափաքեր ազգային կրթություն մը տալ իր աղջկանը և բախտ ունեցավ գտնելու հայ վարժուհի մը իր փափաքան բարեմասնություններով օժտված: Շատ վստահելի բարեկամի մը միջոցով ներկայացավ իրեն դեռատի աղջիկ մը, որուն վրա ամեն բան համեստություն և լրջություն էր, բայց ոչ այն կեղծուպատիր համեստությունն ու անտարբեր լրջությունը որ արտաքին է միայն, և հոգիի թերությունները կը քողարկե, այլ ազնիվ, զգայուն վեհերոտություն մը, որ բոլոր անձը սիրելի և անձկալի կ'ըներ: Բարձր դաստիարակություն մը ստացած էր այդ հիանալի աղջիկը իր հոր տանը մեջ, որ պետական բարձր պաշտոնյա մը ըլլալով, վեհանձնորեն ապրեցուցեր էր իր ընտանիքը նախանձելի բարօրության մեջ, բայց մեռնելեն ետքը, պարտքեր թողած էր միայն անոր: Մայրը, ազնվատոհմիկ կին մը ծախեր էր իր գոհարեղենները այդ պարտքերը վճարելու համար, և հինգ տարիե ի վեր կ'ապրեին իրենց ձեռական աշխատությամբ: Հիմա, իր մորը մահվամբ որբ մնալով բոլորովին, կ'ուզեր ստանձնել դաստիարակության պաշտոն մը, որպեսզի հայթայթեր իր միակ եղբոր ծախքը, որ Իտալիա պիտի երթար քանդակագործության հետևելու։
Այս տեղեկությունները լիապես վստահություն ներշնչեցին պ․ Գեղամոֆին այդ աղջկան բարոյականին նկատմամբ որ իր ծաղիկ հասակին մեջ կը նվիրվեր եղբորը օգտին, և անմիջապես հանձնեց անոր փոքրիկ Բուբուլին դաստիարակության պաշտոնը։
Ե
Նորատի հայուհին, որ մեր մելամաղձիկ Սոֆին էր, մեծ համակրություն գտավ պ․ Գեղամոֆի տանը մեջ։
Առաջին վայրկյանեն, երկու որբ աղջիկները բնական հակում մը զգացին իրարու նկատմամբ, և հազիվ անցեր էին մեկ քանի ամիսներ, երբ արդեն Բուբուլին մատղաշ սիրտը խորունկ և վսեմ արձագանգներ կը գտներ իր վարժուհիին հոգվույն մեջ։
Սոֆիին ուշադիր միտքը անմիջապես ըմբռնեց դեռաբույս աղջկանը հոգեկան հատկությունները և պետքերը, գուշակեց այն դյութական վանկերը տարտամ որոնք գեղարվեստներու միջոցավ միայն կրնային թարգմանվիլ։ Կարդաց դյուրավ այն մեծ բանաստեղծությունը, զոր բնությունն ու տաաղանդը կրնային հորինել այդ հոգիին մեջ։ Տվավ անոր ձեռքը դաշնակ մը, վրձիններ և գրքեր։ Այդ խորազնին նայվածքը դիտեց հետզհետե թե սովորական դաստիարակություն մը բավական չպիտի ըլլար այդ բացառիկ էակին, որուն բարձր ներշնչումներուն և տաղանդին թռիչ տալու հարկը զգալի կ'ըլլար օրե օր, և թելադրեց պ․ Գեղամոֆին Եվրոպայեն առաջնակարգ արվեստագետներ բերել տալ հավասարապես հագուրդ տալու համար այդ բեղուն բնության պահանջքներուն։
Ընդոստ դեռափթիթ Բուբուլին շղթայված ձիրքերը դուրս ցայտեցին իրենց բոլոր շողերով։ Պ․ Գեղամոֆ չէր այն հայրերեն, որ հասարակության աչքին համեստ ներկայացնող ժպտումները ընդունիլ տար իր աղջկանը, խեղդելով այն վեհ բնազդները, զորս զարգացնելու համար այնքան ջանք կը թափեր վարժուհին։ Ժամանակին ու միջավայրին վրա տիրող բոլոր նախապաշարումներեն զերծ, կ՛ուզեր անկախ դաստիարակության մը բոլոր պահանջքներուն կազմակերպիչ։ Կ՛ըմբռներ թե փրկության վրա հիմնված ազատախոսությունը և ազատ վարմունքը մեծ և անկեղծ նկարագիր մը կարտահայտեն, և կը ժպտեր խանդակաթ, երբ այդ գեղանի փոքրիկ աղջիկը հրացայտ աչքերով կը վիճաբաներ ամեն ամեն բանի դեմ, որ անիրավ ու տգեղ կ'երեվար իրեն։
Իսկ Սոֆի տանը նախախնամությունը դարձեր էր, ամեն ոք, մինչև իսկ Տիգրան, այն հպարտ բնավորությունը, կը ջանար գոհ ընել զայն:
Երախտագիտություն և սեր շուտ արթնցան Սոֆիի փափուկ հոգվույն մեջ Գեղամոֆ ընտանիքին նկատմամբ: Իբրև կուռք կը պաշտեր Բուբուլը, և այդ աղջիկը երբ սիրեր, ա՛լ սահման չէր ճանչնար: Զգալու, եռանդագին զգալու, և այդ եռանդին զոհվելու կիրք ուներ: Անոր բարոյական պիտույքը, եթե ներելի է այսպես ըսել, շատ ավելի էր քան նյութականը: Վիշտը որ այնքան կանուխ խորտակեր էր այդ հեք էակին սիրո կապերը իր մատաղ հասակին մեջ, զրկելով զինքը իր ծնողքեն և այժմ իր եղբորմե, կը նետեր զայն այնպիսի հրեշտակի մը թևերուն մեջ որ սեր ու ժպիտ էր համակ: Ուստի կը կրկնապատկեր իր անձուրաց խնամքը իր աշակերտուհիին նկատմամբ քանի կը խորհեր թե առանց անոր լքված պիտի մնար թերևս Պոլսո մեջ անօգնական, իր պաշտելի եղբորը օգնելու միջոցներեն զուրկ:
Մեծաքայլ կը ծավալեր նաև Բուբուլին տաղանդը, աշխատիլը հոգնիլ չէր անոր համար, այլ պետք մը: Ուստի այս երկու ընտիր ուժերը այնպիսի հրաշալի արդյունք մը առաջ բերին քիչ ժամանակի մեջ որ, Բուբուլը շատ մատաղ հասակին մեջ, արդեն համբավ ստացած էր ազգային շրջանակներու մեջ:
Զանազան նշանավոր անձեր սկսեր էին անոր ձեռքը խնդրել, և թեկնածուներու թիվը կ'ստվարանար հետզհետե:
Այս կետը շատ երկյուղալի էր պ. Գեղամոֆին համար: Այնքան սիրելե, այնքան խնամելե ետքը, զրկվիլ այդ զզվելի էակեն՝ չապրիլ էր իրեն համար, և անշուշտ օր մը այդ երկյուղը պիտի իրագործվեր վերջապես:
Բարեսիրտ հայրը ստեպ իր աղջկանը շնորհքներուն և հաջողությանց տեսարանեն հափշտակված, կը գոչեր. «Աստվա՜ծ իմ, ի՜նչ պիտի ըլլա արդյոք իր ապագան»:
Այս խոսքը շատ անգամ սարսուռ ազդած էր Բուբուլին, որ հակառակ իր մանուկ հասակին, կը գուշակեր թե իր ամուսնության կ'ուզեր ակնարկել, և հաստատ միտքը կը դներ մերժել ամեն առաջարկ, որ պիտի բաժներ զինքը իր սիրելիներեն:
Սակայն պ.Գեղամոֆ անուշ երազ մը կը սնուցաներ. հարս առնել զայն որդվույն որուն հետ ազգականության կապ մը չուներ Բուբուլ: Մեծ եղավ պատանիին ուրախությունը, երբ հայրը այս հայտարարությունը ըրավ իրեն. ոչ նվազ ուրախությամբ լսեց Վարդանյանին աղջիկն ալ այս որոշումը, մտածելով որ այս նոր հոդը պատճառ պիտի ըլլար իրեն երբեք չհեռանալ այն տունեն ուր այնքան երջանիկ եղած էր: Անփորձ աղջիկը կրնա՞ր հասկնալ, մանուկ հասակին մեջ, թե ինչ էին իր զգացումները այդ տղուն նկատմամբ և թե ինչ պետք է ըլլային: Եթե չափահաս իսկ եղած ըլլար, առանց սիրո բուռն զորությունը ճանչնալու, պիտի կարենա՞ր միթե գիտնալ, թե անխոհեմություն էր այդ տկար համակրությամբ ամուսնանալու համակերպիլ:
Պ. Գեղամոֆ գրեց Բուբուլին հորը հավանությունը ստանալու համար, և ան, որ կրկին ամուսնացած էր Պիլեճիքի մեջ, պատասխանեց, թե ինքը չէր ուզեր երբեք միջամտել իր աղջկանը վերաբերյալ խնդիրներու, և թե բացարձակապես իրեն կը հանձներ անոր ապագան կարգադրելու հոգը, քանի որ որդեգրած էր զայն: Բայց, ըստ որում ամուսնանալու հասակ չուներ տակավին այդ դեռափթիթ ամոլը, և մանավանդ, որ Տիգրան իր ուսումը ավարտած չէր, որոշվեցավ որ մեկնի ան Գերմանիա երկրաչափության հետևելու, որուն այս անգամ դյուրավ հավանեցավ Բուբուլ իր սիրելի վարժուհուն ընկերակցությամբը մխիթարված:
Մեծ շուքով կատարվեցավ նշանտուքի հանդեսը, և Բուբուլ պաշտոնապես Գեղամոֆի նշանած հռչակվեցավ:
Մեկ քանի օր ետքը բախտավոր պատանին կը մեկներ հույսերու և ըղձանքներու ազդած երջանկությամբը հզոր՝ իր ուսմանց հետևելու:
Զ
Նոր հարված մը կրեց պ. Գեղամոֆ իր որդուն բաժանումեն: Այդ ազնիվ էակը հոգևին սիրած էր ինչ որ կը վերաբերեր իրեն, և արդեն սկսած ըլլալով կքիլ տարիներու բեռան ներքև, նոր վերք մը բացվեցավ իր զգայուն սրտին մեջ: Առանց Բուբուլին ոգևորիչ նայվածքին, առանց անոր գորովին և խնամքներուն անկարող ըլլար թերևս տոկալ այդ զոհողության, որուն կը դատապարտեին զինքը հարկն ու պարտքը: Այդ զվարթագեղ աղջկան ներկայությունը լույսի և խնդության մթնոլորտ մը կը ծավալեր իր շուրջը, ուր անհնար էր սփոփանք չգտնել: Անգիտաբար կը կատարեր ան մխիթարիչ հրեշտակի պաշտոնը որդեզուրկ հորը և եղբայրազուրկ քրոջը նկատմամբ:
Տիգրան կը գրեր մերթ հորը և մերթ երկու աղջիկներուն, և իր նամակները երբեք ցավ մը, երբեք տրտունջ մը չէին արտահայտեր իր տարագրության մասին: Կը նկարագրեր ան ցամաք ոճով մը այն դասերը, որոնց կը հետևեր, և տեղեկություններ կուտար իր առողջական վիճակին նկատմամբ: Հորը գորովագութ սիրտը կ'սքանչանար այդ հասակին մեջ այնքան հասուն միտք և դյուցազնական արիություն գտնելով, պարտաճանաչության վսեմ սկզբունքի մը վերագրելով անոր անտարբեր ընթացքը, և չէր հագենար գովելե այն փափուկ զգուշությունը զոր պատճառ կը կարծեր պատանուն համբերության՝ իր սիրելիները չվրդովելու համար: Բուբուլ իր բարի սրտով իրավունք կուտար անոր, առանց մտածել համարձակելու թե բուռն զգացումները այդչափ չէին կրնար շղթայվել և թե զանոնք շղթայել գիտնալը կեղծել գիտնալ էր: Սոֆի կը լռեր, կը զարմանար և կը մտախոհեր:
Բայց նամակները կ'սկսեին համառոտիլ հետզհետե և ցանցառիլ: Իսկ հորը հիացումը կ'աճեր աշխատասիրության և զբաղմանց ծանրության վերագրելով այդ անփույթ վերաբերմունքը:
Երկու աղջիկները պ. Գեղամոֆի ներկայության միայն կը խոսեին տարակա պատանվույն վրա, իսկ իրենց առանձնության ժամերը կ'անցընեին գրականության, գեղարվեստներու և ընկերական այլ և այլ խնդիրներու մասին բանակցելով:
Նորափթիթ օրիորդին նշանվիլը քիչ մը երկյուղ ազդեր էր վարժուհիին անոր մտքին ու սրտին վրա նոր տպավորություններու ծագումը տեսնելու կասկածով, ինչ որ կրնար դարձնել ուշադրությունը իր սիրած առարկաներեն, բայց կը դիտեր անոր անփույթ վարմունքը այդ մասին, և ջանքերուն կրկնապատկումը այն ասպարեզին մեջ, ուր այնքան քայլեր առած էր արդեն:
Հասակի զարգացումը տաղանդի և դատողության նորանոր առավելություններ կ'ընծայեր Բուբուլին, և այդ բարգավաճումը հոգեկան ձիրքերու այնքան արագ կը կատարվեր որ, Սոֆի փոխանակ աշակերտի, խորհրդակցի և սրտակից ընկերուհի մը սկսավ տեսնել այդ դեռափթիթ աղջկան անձին վրա:
Քանի՛ քաղցր է արդարև հաղորդակցությունը երկու մտքերու և սիրտերու որոնք զիրար կը ճանչնան ու կ'ըմբռնեն զիրար, որոնք միևնույն կերպով կը խորհին, և եթե իրենց գաղափարներու մեջ տարբերություններ ալ ծնին, բարձրագույն հորիզոնի մը մեջ իրարու ընդհարելով, հուսկ ուրեմն կը գրկեն զիրար և գրկախառն կը սլանան ամպե ամպ, աստղե աստղ, աշխարհե աշխարհ:
Պետք էր տեսնել, թե ինչ էին երկու աղջիկները իրարու համար: Կ'երգեին, կը կարդային, կը նվագեին, կը նկարեին և բնության հոգեզմայլ տեսիլներով կ'արբենային իրարմե ներշնչվելով, զիրար ամբողջացնելով: Սոֆին կատարելապես կը բավեր Բուբուլին և ինք անով կը պարուրվեր, մինչդեռ իր սրտին մեկ մեծ մասը հոն հեռուն, եղբորը քով թողած էր: Կը խոսեր ստեպ իր Գառնիկի վրա բարեկամուհվույն հետ, որ հաճույքով մտիկ կ'ըներ և կը համակրեր անոր:
Քույր եղբայր ստեպ կը թղթակցեին, և այդ թղթակցությունը հրաշակերտ մըն էր սիրո, բանաստեղծության, անուշ զգացմունքներու, ճոխ և մոգական երևակայության: Հոն սեռ և հասակ չկար. քույր և եղբայր կը նվագեին իբրև երկձայն մեղեդիի մը երկու գուսանները, և այդ մեղեդիին մեջ մեղմանուշ՝ կուգային կը միանային երկու տարբեր հնչյուններ միևնույն ներդաշնակությամբ, իրարու ձայնին էլևէջներն ու նվագային ոլորումները ավելի հստակ ու զգալի գործելու համար:
Բուբուլ կը դյութվեր անոնց ընթերցումեն և իրեն անծանոթ զգացումով մը կը մտածեր Տիգրանին նամակներուն ցուրտ ու կարճառոտ:
Այլ հուսկ ուրեմն կ'ոգևորվեր խորհելով թե իր եղբայրը չէր ան, և անշուշտ ակնածանքն էր որ այդքան զգույշ կ'ըներ անոր գրիչը, բայց եթե համարձակեր լավ մը քննել իր հոգվույն խորը, պիտի ըսեր ան իրեն թե փոխանակ նշանածին, կ'ընտրեր ունենալ այն վառվռուն եղբայրը, որուն սիրտը կարող էր խոյանալ անջրպետեն անդին իր ջերմ հրապույրներով ողողելու համար տարակա քույր մը:
Առաջին անգամ էր որ պ. Գեղամոֆի հարսնացուն կ'ըսկսեր ճանչնալ զրկումի դառնությունը, բայց այս զրկումին գաղափարը կերպով մը մխիթարություն կը բերեր իրեն, խորհելով թե ինք ալ այդ կերպով վիճակակից կ'ըլլար իր բարեկամուհվույն որ այնքան վաղ զրկված էր իր հորը գգվանքեն:
Ի՜նչ քաղցր է ըսել բարեկամիդ. «Եթե դուն զուրկ ես գորովագութ հոր մը խանդաղատանքեն, ես բնավ չեմ ճանչըցած պաշտելի եղբոր մը կաթոգին սերը, ուրեմն մեր ցավերը նույնն են»: Եվ որքան կը կեղեքի սիրտդ երբ բարեկամեդ ավելի երջանիկ եղած ես կյանքի զանազան պարագաներուն մեջ, առանց քու բարօրությունը անոր հետ բաժնել կարենալու:
Այսպես ցավը գրեթե բերկրանք կուտար բարեսիրտ աղջկանը, ժպիտը կ'սկսեր ճառագայթել իր բոսորագեղ շրթունքներուն վրա:
Հետևաբար այս միասիրտ ամոլը կը վայելեր համազգաց ընկերության մը բոլոր հեշտությունը այնպիսի ճոխ և ազատ կյանքի մը մեջ, ուր ամեն իղձ կ'իրականանար անպայման:
Պ. Գեղամոֆ մեծ դիրք մը կը գրավեր Պոլսո բարձրագույնընկերության մեջ, ուր երկու աղջիկները իբրև իր բուն զավակները ընդունված էին: Ամենուրեք մեծ հիացման առարկա եղած էին անոնք և իրենց տաղանդներովն ու գեղովը արդեն համբավավոր:
Բայց այդ եռանդոտ հոգիները չէին գոհանար պաշտվելով, ծափահարվելով: Հուր մը կը բորբոքեր անոնց հոդվույն մեջ, հուր նվիրական, որ վերջապես ծնունդ տվել էր օրիորդներու նորահաստատ ընկերության մը գեղարվեստներու մշակության նվիրված «Արվեստասեր օրիորդաց» անունով, որ կոչված էր մեծ դեր կատարել հայ իգական սեռի առաջադիմության տեսակետով, եթե իրենց ժամանակին և միջավայրին նախապաշարումները աղետքի սև տարափ մը չթափեին այդ զույգ ճակատներուն վրա լուսապայծառ:
Է
Գառնիկին գալուստը նոր հաճույք մը բերավ երկու աղջիկներուն կյանքին մեջ:
Հազիվ մեկ քանի օր անցեր էր երիտասարդին հասնելեն ի վեր, և արդեն սիրելի եղած էր ամենուն: Իր բնական կերպերուն մեջ այնքան փափկություն ուներ, վարմունքին մեջ այնքան լրջություն, և խոսակցության մեջ այնքան ճաշակ որ, անհնար էր ճանչնալ զայն և չհամակրիլ:
Այդ սակավաթիվ օրերը անցեր էին քույր և եղբոր միջև անվերջ խոսակցություններով, անցյալ վիշտերու և երջանիկ օրերու վերհիշումով: Այլ այդ հիշատակները որչափ ալ դառն ըլլային, ներկային հաճույքը ավելի զգալի ընելու միայն կը ծառայեին հիմա։ Ոչ ապաքեն ցավը, որ անցյալ է, ներկայի ուրախություններեն ավելի հրապույր ունի։ Միտքը պետք է ավերակներ թողու իր ետին որպեսզի հեշտանքով վայելե իր շուրջը ծաղկած վարդաստանները։
Սակայն Գառնիկ թեթևորեն կ՝անցներ այն ամենուն վրայեն որ տրտմությունը կը բուրեր։ Սոֆի, որ կարծես վիշտ զգալու հատուկ զգայարանք մը ուներ, կը գուշակեր իսկույն ինչ որ ան կ՝սքողեր իրմե և աչքերը արցունքով կը լեցվեին։
Այս եղբայրական սիրո խանդավառությամբ որքան ալ տարված ըլլային քույր և եղբայր, այնպիսի ազնիվ և քաղաքավարի կերպ մը կար Գառնիկին վարմունքին մեջ, որ պ․ Գեղամոֆ և իր աղջիկը կ՝զգային թե իրենք ալ Սոֆիին չափ առարկա էին երիտասարդին ուշադրության։
Բուբուլ հիմա շատ իրավացի կը գտներ իր բարեկամուհվույն տառապանքը եղբորը հեռավորության մասին, և այս զգացումը չէր ծածկեր անկե։ Ինք առաջին անգամ գառնիկը տեսնելուն՝ «Եղբայրդ ճիշդ քեզի կը նմանի», ըսեր էր, անկե ի վեր, ամեն առթիվ «Որչա՜փ կը նմանիք իրարու» կը գոչեր։ Անբիծ աղջիկը վարժված չէր պայմանադրական կեղծիքներու, պետք ունի ծպտելու, եթե գաղափարնելու ուղղությունը շնորհե անոր իր սեփական ազատությունը։
Բուբուլ անբծորեն կը թողուր որ երևա բոլոր սքանչացումն ու բերկրանքը զոր կ՝ազդեր իրեն Գառնիկին ներկայությունը։
Սոֆի իրավունք ուներ պարծենալու իր եղբորը անոնց վրա առաջ բերած ազդեցության մասին, և այդ պարծանքը այնքան երջանիկ կ'ըներ զինքը որ իբրև գերագույն էակ մը կը պաշտեր զայն: Իր սրտում դեմքը ժպտիլ սկսած էր հանկարծ նման դեռաբույս վարդի մը, որուն թերթերը արևուն տապեն դեռ նոր թոշնիլ սկսած՝ ցողի կաթիլ մը կը վերականգնե զանոնք, ձոնելով իրենց կենդանության թույրն ու բույրը։
Գառնիկ ալ անծանոթ հուզման մը ենթակա էր այն օրեն ի վեր, ուր իր դյութական գեղովը, շողշողուն երևցած էր Բուբուլ: Իր վարդափթիթ դեմքը, իր քաղցրահնչյուն ձայնը արբեցում մը կուտար երիտասարդին, որմե կը վրդովեր ան, այլ փոխանակ խուսափելու, անոր մոտենալու խանդովը կ'այրեր: Անոր առանց նազանքի, ազատ ու անփույթ կերպերը, որ իր հրապույներուն նկատմամբ մանկական տգիտություն մը կ'ապացուցանեին, կը զարմացնեին, կը դյութեին երիտասարդը:
Քանի օրե ի վեր միևնույն տան մեջ կը բնակեր անոր հետ, վասնզի պ. Գեղամոֆ չէր թողած զինքը որ մեկնի, և տակավին մասնավոր խոսակցություն մը չէր ունեցած օր. Գեղամոֆի հետ. դեռ անծանոթ էին իրեն անոր գաղափարներ, ճաշակներն ու զգացումները, այլ ուր որ կը պտտեր ան, ճառագայթ մը կ'ելլեր անոր անձեն, որմե հմայված` արբեցության մը մեջ կ'ապրեր Գառնիկ շարունակ:
Երբ օդը բաց ըլլար, պ. Գեղամոֆ սովորաբար նախընթրիքը ծովեզերյա պատշգամին մեջ պատրաստել կուտար, որուն ձեղունն ու պատուհանները ծածկված էին տերևազարդ սաղարթներով: Ոստերուն մեջեն կը նշմարվեր ծովը փայլուն և երկինքը կապուտակ: Այդ պատշգամբը կը գտնվեր ճիշդ այն սրահին մեջ, ուր առաջին անգամ հանդիպեցանք Գառնիկին: Առտուն, ամենեն կանուխ ելլողները այնտեղ կ'սպասեին մյուսներուն:
Սոֆիին եղբայրը, որ իր նորօրինակ հուզման պատճառով շատ քիչ կը քնանար, առտու մը կանուխ ելավ անկողնեն, և մտնելով այն սրահը, ակնկառույց մնաց վերստին այն պատկերին առջև, զոր այնքան ուշադրությամբ դիտեր էր եկած օրը առաջին անգամ:
Բուբուլին մանկությունն էր ան, վարդի թուփի մը տակ նստած` վերջալույսին հետին ցոլքերուն կը նայեր երազկոտ, որոնք կարծես հետզհետե նվազելու երևույթը ունեին, անուշ թերաստվերի մը մեջ թողլով դեռափթիթ աղջիկն ու վարգենին:
Բուբուլ ալ կանուխ արթնցած էր այն առտուն, և շուտով արդուզարդը ավարտելով, հոն վազեց Սոֆիին գտնելու հույսով: Սակայն շփոթությամբ դեպի ետ շարժում մը ըրավ, երբ տեսավ երիտասարդը այն դիրքին մեջ հափշտակված: Բնական երկչոտություն մը որ անծանոթ էր իր նկարագրին, մեկ քանի քայլ ետ մղեց զինքը, բայց ընդհուպ գտավ իր անկեղծ համարձակությունը, և սրահեն ներս մտավ զվարթ և ժպտուն:
— Բարի լույս, պարո՛ն Գումարյան, արդյոք անհանգի՞ստ կընեմ զձեզ:
Երիտասարդը ետին դարձավ բոլորովին այլայլած և թագուհի մը բարևելու անկեղծությամբ խոնարհելով անոր առջև, մեկ քանի քաղաքավարական բառեր թոթովեց:
— Ի՞նչպես կը գտնեք այս նկարին գծագրությունը:
— Հիանալի՜, օրիո՛րդ:
Եվ իբրև արվեստագետ, իր սքանչացումը հայտնելե հետո պատկերին դիրքին, վերջալույսին երանգներուն, և տիպարին հետ ունեցած ճշգրիտ նմանության մասին հարեց.
— Շնորհակալություններս, նկարին արժանի նկարիչ մը գտած ըլլալնուդ համար, բայց ինչո՞ւ իր անունը չէ դրած հոս:
— Վասնզի նկարիչը որքան ճարտար, այնքան համեստ է, պատասխանեց Բուբուլ, և հայտնեց թե Սոֆին նկարած էր զայն տարիներ առաջ, և պ. Գեղամոֆ այնքան սիրեր էր որ այդ սրահին մեջ դրեր էր միշտ աչքին առջև ունենալու համար:
— Չէի գիտեր թե քույրս այսքան տաղանդ ունի, օրիո՛րդ, կը զարմանամ և կը հիանամ թե՛ ճաշակին և թե՛ գործադրության վրա:
Այդ պահուն Սոֆի սրահ մտավ, և եղբայրն ու աշակերտուհին համբուրելե ետքը, երբ Գառնիկ սկսավ եռանդով խոսիլ միշտ պատկերին վրա:
— Եղբա՛յր, ի՞նչ է ասիկա իմ պատկերիս քով, զոր նկարած է Բուբուլ, դու չես ճանչնար իր տաղանդները:
— Բայց ե՞րբ կրնամ հուսալ...
Բուբուլ անոր խոսքը կտրեց ծիծաղելով.
— Իմ տաղանդնե՜րս, ո՛հ, այնքան մեծ բաներ չեն որ տեսնելու հսմար սպասցնեմ զձեզ: Ճաշեն ետքը, եթե հաճիք մեր պատկերասրահը գալ, արդարև գեղեցիկ հավաքածո մը պիտի տեսնեք հոն ճշմարիտ արվեստագետի գործերու, զորս հայրս Եվրոպայեն բերել տված է: Անոնցմե մեկ քանի ընդօրինակություններ ըրած եմ միշտ Սոֆիին առաջնորդությամբ: Եթե աշխատություններս հաճելի ըլլան ձեզի, ձեր շնորհավորությունները իրեն ուղղե՛ցեք, վասնզի իրեն կը պարտիմ ամեն բան:
Խոսակցությունը ընդհատվեցավ պ. Գեղամոֆի ներկայությամբ: Ամենքն պատշգամին մեջ հավաքվեցան, և նախաճաշը սովորականեն ավելի զվարթ տրամադրությամբ տեղի ունեցավ:
Ը
— Սքանչելի՛ վրձին, գոչեց Գառնիկ կանգ առնելով դաշտանկարի մը առջև, որ կը ներկայացներ ամայի ժայռ մը, ուրկե վար անհեթեթ հեղեղ մը կը գահավիժեր. միայնություն կը տիրեր չորս կողմը, մեկ քանի ծառեր ամեհի` իբրև առանձնության հսկա պահապաններ կանգուն կը կենային, դարևանդի մը ստորոտը, և արևը կիզիչ բոցով մը կողողեր դաշտն ու անդունդը: Անսահմանելի մեծություն մը կար այս անշուք տեսարանին մեջ, բնավ մարդկային գործ մը չէր տեսնվեր հոն: Բնությունն էր իր ամենեն մեծավայելուչ կերպարանքին տակ, և ամայության ոգին կը հեռացներ կարծես կենդանի արարածներն իր թագավորության սահմանեն:
— Այս գեղեցիկ գործը անցյալ տարի հորեղբայրս ղրկած էր մեզի Փարիզեն: Սալոնին հրաշակերտներեն մեկն է եղեր, ըսավ Բուբուլ:
— Տե՛ս իր ընդօրինակությունն ալ, և ըսե՛ թե բնագրին արժանի չէ՞, հարցուց Սոֆի:
Գառնիկ չէր ուզեր ծածկել թե բնական տեսարանները շատ քիչ համակրություն կ'ազդեին իրեն, վասնզի ընդհանրապես թերի էին և անկենդան: Նկարչության մեջ մարդկային կյանքը կ'ուզեր տեսնել ան, պատմական տեսարանները, որոնք ամենեն մեծ տեղերը կը գրավեն Եվրոպական մուզեոններու մեջ: ներկայացուցիչներ, որոնց ամբեղջությունը ահագին հարստություն մը կը ներկայացներ, և զորս մեծ մասամբ պ. Գեղամոֆ, շատ սիրահար նկարչության, անձամբ գնած էր իր ուղևորությանց միջոցին, և մեկ մասն ալ անոր եղբայրը, զորապետը զրկած էր իրենց:
Գառնիկ նկարի մը առջև կանգ առավ հանկարծ. Շեֆերի մեկ գործն էր. հելլենուհիներու հերոսության մեկ պատկերը:Ալի փաշալի նվաճած քաջերուն կիներն էին, որ ինքզինքնին ժայռերն ի վար կը գլորեին անպատվութենեն զերծ մնալու համար:
— Ահա՛ իմ նախընտրած սեռը, ըսավ Գառնիկ հին դպրոցի ամենեն սքանչելի գործերեն մեկն է աս:
— Սքանչելի ձեզի համար որ կը ճանչնաք պատմությունը և նկարը միանգամայն, բայց մեկը որուն անծանոթ ըլլային ասոնք , ինչ՞ պիտի մտածեր սա կանանց խառն ամբոխին վրա:
Հետո, ուրիշ նկար մը ցույց տալով հարցուց.
— Ի՞նչ կ՝ազդե ձեզ սա տեսարանը:
Քայլ սը դեպի ետ գնաց արվեստագետը, և կարճատեսի նայվածքմը առնելով , քանի մը վայրկյան ուշի ուշով դիտելե հետք, վստահ ձայնով մը ըսավ.
— Կարծեմ, օրիո՛րդ, այս նյութը Շեքսբիրեն է, նոր գործ մը ըլլալու է, սա պղտիկ սարսափահար աղջիկը գերեզմանեն ելած Ժյուլիեթին կը նմանի Ռոմեոյի դիակին քով, թավական սիրուն նկար մըն է:
— Բայց դուք ամեն բան գիտեք, գ՝ոչեց նորատի աղջիկը ապշած՝ երիտասարդին գյուտին վրա, ձեղմե զատ ոչ որ պիտի կարենար լուծել այդ հանելուկը, իսկ սա ողբերգական պատկե՞րը:
— Այս ալ Վոլթերի Զայիրին ամենին սարսափելի տեսարանն է, ըսավ: Այդ գոռոզ իշխանը իր սիրուհուն անհավատարմության իբր թե ականատաես, զաըն սպասելե անմիջապես ետքը, իր կարծեցյալ հակառակորդին անոր ողբայրը ըլլալը կիմանա հիմակ: Եվ ահա տագնապը, իր զղջումը տեսարանը, ահա Զայիրին արյունլվա դիակը, անոր հետին սիրավառ նայվածքը իր դահիճին ուղղված, խեղճ եղբորը աղիողորմ կերպարանքը և շահերու եղերական լույդըզոր սև գերիներ կը բռնեն մութին մեջ արյունալի կրակներու պես...: Ա՜հ, զահուրելի կերպով գեղեցիկ...:
— Պռավո՛, գոչեցին երկու աղջիկները միաձայն:
— Բայց ասոնք ձեր սրտին, ձեր մտքին միայն կը խոսին, որ այնքան հմտություն ունիք և սուր դատողություն մը: Այս տեսարանին նյութը չդիմացողին բան մը չի խոսիր:
Գառնիկ բացատրեց, թե գեղարվեստին հրապույրը ռամիկին անծանոթ վայելք մըն է արդեն, թե նկարի մը բուն ոգիին թափանցելու համար պետք է քիչ շատ մտքի զարգացում ունենալ, և թե բնության տեսարան մըն է ալ այնքան անորոշ է անմշակ մտքի մը համար, որքան վիպական նկար մը:
— Դիտեցե՛ք սա մացառը, ըսավ Բուբուլ, այս տրտում և անկենդան բույսը ճամբու մը եզերքը լցված, ի՞նչ ունի, որ այսչափ մելամաղձություն կ՝ազդե: Աչքերս արցունքով կլցվին ամեն անգամ, որ կը նայիմ այս փոքրիկ բույսին, հոգիս կը կապվի անոր, և կարեկցելով իբրև սրտիս մոտ էակի մը, կուլամ իր անբարբառ վիշտերուն համար:
— Այս մացառաը Ռոսատայելի նշանավոր գործին մեկ տնդօրինակությունն է, բայց կրնամ լսել, թե շատ հաջողած է:
— Բուբուլ ընդօրինակած է իտալացի պատկերահանե, ըսավ Սոֆի: Իսկ նա աղջիկը կը ճանաչնա՞ս:
— Սոֆիիս բանաստեղծացումը, աստվածացումը, ըսավ գորովալից նայվածքով մը պարուրելով իր քույրը, և տեսնելով Բուբուլին ստորագրությունը, զարմացած պահ մը կանգ առավ:
— Բայց ձեր տաղանդը անուրանալի է, օրիո՛րդ, ձեր վրձինը իր նյութը ոգևորելու, իտեացնելու հատկությունը ունի: Դուք իրավունք ունիք նկարչության նյութ ընտրելու, ինչ որ հաճելի թվի ձեզ, գեղեցիկը ձեր տաղանդին մեջ է, ևդուք կրնաք աներկյուղ նկարել դաշտերու պարզ մանիշակը, անոր բուրումին բոլոր հրապույրը դնելով թերթերուն վրա ակներե: Սոֆի ինքղինքը երջանիկ կ՝զգար իր սիրելի աշակերտուհիին ներբողը լսելով եղբորմեն: Եվ շարունակեցին իրենց պտույտը սրահին մեջ, ներկայացնելով անոր դեռ բազմաթիվ վարպետների նկարներ, որոնց հեղինակները կ՝անվաներ և նյութերը կը բացատրեր արվեստագետը անվարան: Նորատի աղջիկները կը կզարմանային ատոր անկեղծ գնհատումը իրենց փոքրիկ գործերուն նկատմամբ:
Վերջալույսը իր հետին ճաճանչները կ՝ամփոփեր սրահին պատուհաններեն, և դեռ ծաղկահասակ արվեստագետները չէին հագենաար, նկարելու մասին ընդհանուր գաղափարներու փոխանակությամբ, երբ Սոֆին հիշեց թե գիշերը մոտեցած էր: Որոքն ալ անհան հրճվանք վայելած էին ազնիվ տեսակցության մեջ, ինջ որ խոստովանեցին իրարու:
Թ
«Արվեստասեր օրիորդներ» ու ընկերությունը հանդպեսի մը պատրաստություն կը տեսներ:
Թատերական երեկույթ մը պիտի տրվեր պ. Գեղամոֆի պարտեզին մեջ, Պեոյուք Տերե: Ներկայացվելիք խաղին անունն էր Մեպուլ, բայց ոչ ոք գիտեր թե ով էր անոր հեղինակը: Ամենուն հայտնի էր թե այդ հեղինակությունը ընկերության անդամուհիներեն մեկունը պիտի ըլլար անշուշտ, սակայն ինչու դաղտնի պահեին անոր անունը:
«Արվեստասեր օրիօրդներ»ը կարծես կը ջանային ի դերե հանել այն հինավուրց առածը, որ անխորհրդապահ կը հըռչակե իգական սեռը, և կամ թերևս անոնցմե յուրաքանչյուրը հեղինակի պատրանքը տալու համար ինքզինքին, բացարձակ լռությունը կը պահեր ճշմարտության մասին:
Ամենքը հետաքրքիր էին գաղտնիքը իմանալու, միայն Գառնիկ անտարբեր կը մնար, հակառակ երկու աղջկանց ճիգերուն, որոնք ամեն միջոց ի գործ կը դնեին զայն շահագրգռելու համար: Բայց ան կը պատասխաներ, թե նվիրական պարտ կը համարեր իրեն այդ գաղտնիքը հարգել:
— Ատիկա պարզապես կ՝ապացուցանե, թե շատ կարևորություն չես տար մեր երեկույթին, ըսավ Սոֆի:
— Տարակո՞ւյս ունիս, քո՛ւյրս, հարեց Բուբուլ քիչ մը դառնությամբ: Պ Գումայան այնքան սովոր է Եվրոպայի նշանավոր հեղինակներուն գործերըլսելու, որ մերը խաղալիք մըն է իրեն համար, և անշուշտ մեր խեղճ սիրտերը չվիրավորելու հմար միայն ներկա պիտի գտնվի մեր երեկույթին:
— Ա՜հ, շատ խիստ կը դատեք զիս, օրիո՛րդ, պատասխանեց երիտասարդը, բացատրելով, թե ոչ ոք իրեն չափ ակնածանք ուներ անոր նկատմամբ, եթե կը լռեր պատճառըայն էր, որ հակում ուներ դեպի անծանոթը, որմտքին երազանքը կ՝օրորե, առանց ցույց տալու անոր հատակը, ուր ստեպ պատրանք միայն կը գտնենք:
Եթե գիտնաք, թե ինրե՞ր կը մտածեմ ձեր երեկույթին վրա:
— Բայց ինչո՞ւ չեք ըսեր մեզի. հարցուց Բուբուլ եռանդագին:
— Թող տվեք, օրիորդ, որ իմ երազանքներս ալ ձեզի համար գաղտնիք մը ըլլան, ըսավ երիտասարդը հառաչանքով մը:
Այն գիշերը տեղի պիտի ունենար երեկույթը: Հայ թատերախումբը մը պիտի ներկայացներ այդ խաղը, և դերերը գեղեցիկ ընտրությամբ մը հանձնված էին ծանոթ դերասաններու և դերասաներուհիներու:
Շքեղ պարտեզը լուսեղեն մետերա մը կը ներկայացներ և կամարակապ ծառերուն ներքև կարգավ շարված հանդիսական տիկիններու պաճուճանքը բավական էր դիտողին աշքը շլացնելու և մոռացնելու, թե ուրշ տեսարանի մը համար եկած էին հոն:
Ներկայանալի բանաստեղծական էր և լուրջ միանգամայն: Կանացի դյուցազներգություն մը և ողբերգություն մը կրնար համարվիլ արևելյան բոցաթռիչ երևակայությամբ և արևմտյան նուրբ ու կոկիկ ոճով գրված: Հանճարեղ ու զգայուն, անարատ, գործունյա կնոջ մը սերն ու անձնվիրությունն էր. ապըստամբ՝ կնոջ մոլությանց առիթ տվող ստրկության դեմ, ապստամբ՝ կնոջ ծուլութենեն առաաջ եկած սրտի տկարության դեմ, բայց այնքան սիրուն հյուսվածքներով լի, այնքան գեղեցիկ տեսարաններով զարդարուն, որ անոր նյութին ու ոգիին ամենեն ավելի հակառակ կարծիք ունեցողներն անգամ կը սքանչանային ու կը ծափահարեին:
Հետզհետե ամենուն նայվածքը Բուբուլին վրա կը դառնար, և փսփսուքով մը անոր անունը կ՚արտասանվեր ամեն շրթունքներե:
Իրավ, այդ սիրուն խաղին հեղինակը օր. Գեղամոֆն էր, սակայն փափաքած էր ծածուկ մնալ, որպեսզի չհարկադրվեր ամենուն կեղծ կամ անկեղծ շնորհավորություններըմտին ընելու, ինչ որ շատ նեղացուցիչ պարագա մըն էր դեռատի հեղինակի մը համար, որ իր գործին հաջողության վրա վստահ չէ:
Բայց երբ տեսավ առաջին արարվածին հաջողությունը, աչքերովը Գառնիկը փնտռեց հասկնալու համար իր գաղափարներուն անոր վրա առաջ բերած տպավորությունը: Ծառի մը տակ նստած էր ան ոստերուն ետին կես պահվտած: Հրավառ նայվածք մը հանդիպեցավ իրենին, և հիացման անճառ ժպիտ մը սահեցավ անցավ երիտասարդին շրթունքներուն վրայեն: Հեղինակուհուն բերկրանքը չափ չուներ:
Երկրորդ արարվածը ավելի սքանչելի եղավ: Ծափերն ու «կեցցե հեղինակը» գոչյունները կը գոռացնեին պարտեզը, երբ վարագույրը կ՚իջներ:
Բոլոր տեսարանին տևողության ատեն, Բուբուլ զգացեր էր: Գումարյանի նայվածքը հիացումով մը իր վրա սևեռած, և երիտասարդը փոխադարձաբար դիտեր էր անուշ աղջկան դեմքին վրա այն շնորհալի հուզումները որոնք անոր հեղինակած խոսքերեն ավելի պերճախոս էին, և կ՚ընդնշմարեր սրտի այն գաղտնի երևույթներեն մեկը, որոնք չեն բացատրվիր երբեք և, սակայն կյանքը կը փոփոխեն: Այդ թարմ դեմքին վրա, գույներու ծլիլն ու մարիլը իրապես հուզյալ, իրապես ներշնչյալ սրտի մը արտափայլումն էր կարծես, և նայվածքը այդ փոթորկին մեջեն իրեն կը դառնար շարունակ երկվորյակ աստղերուն բոցեղ փայլովը:
— Բոլորովին ձեր գաղափարներն են, օրիորդ, ինչո՞ւ կը վախնաք ինքզինքնիդ հանդեսին թագուհին հռչակելու, կը հարցնեին շատ կիներ, պարծանք չէ՞ միթե անունիդ դնել խաղի մը ճակատը, որ բարձրացումն է մեր սեռին:
— Այս գաղտնիքը իմս չէ, կը պատասխաներ նորատի աղջիկը, ամբողջ ընկերության մը կը պատկանի, և մասնավորներ իրավունք չունին զայն հայտնելու, ուստի ներեցեք, որ այս որոշումս հարգվի դեթ այս գիշեր միայն:
Երրորդ արարվածին սկզբնավորությունը վերջ տվավ ամեն խոսակցության: Եվ բոլոր ծափերը, բոլոր ծաղիկները և հիացման բացագանչությունները Բուբուլին համար էին: Այս անուղղելի պաշտամունքեն շլացած էր նորատի աղջիկը, որուն համեստությունը կը պատսպարվեր իր անունը ծածկող քողին ներքև, այլ ինք չէր կրնար զսպել ուրախությունը, որ իր ցոլոր դեմքին վրա, քանի կը մտածեր, թե այդ եղսական մեծարանքները Գառնիկին ներկայությանը կը վայելեր. և իր նայվածքը, անուշադիր, բազմաթիվ հիացողներու դարպասին, կ՝երթար կը հանգչեր արվեստագետին խորունկ և խադավառ նայվածքին վրա:
Ժ
Հետևյալ օրը ամեն մարդ գիտեր հեղինակին անունը և Բուբուլին հաղթանակը կատարյալ եղեր էր: Ամեն սիրտերու ազգող բառ մը, ամեն մտքի տիրող պատգամ մը, ամռն խիղճ հուզող խոսք մը, ամեն աչք հմայող տեսարան մը կը պարունակեր իր թատերախաղը:
Անշուշտ գտնվեցան անձեր մանավանդ տիկիններ, որ դիտեցին, թե վայելուչ չէր օրիորդի մը այսչափ կատարյալ գաղափար ունենալ սիրո մասինև բացատրել զանոնք; Նախապաշարումը անկարողներու ափոփանքն է, եթե չքնաղ ձիրքերե զուրկ անձեր արժանավորներու մասին չարսխոսելու ազատությունը չունենային, ո՞ր պիտի գտնեին մխիթարություն մը բնության կողմե իրենց եղած զրկանքի:
Սարբեր դիրրքի, տարբեր պայմաններու մեջ նախանձը կարենար թերևս քանդել Բուբուլին փառքեն մաս մը, բայց անոր դեմքը բարձր էր և կյանքը վճռված: Մեծապես իրավունք և պարտք, իսկ ուներ ան ամուսնական կյանքի մասին խորհրդածելու և խոսելու, ը ստ որում նշված էր և քիչ ատենեն գա մըն է իտի ամուսնանար:
Ասիկա մխիթարական պարագա կարգ մը օրիորդներու համար, որոնք կ`ըասեին թե կարողեին էին ալ հայտնել շատ ինքնատիպ գաղափարներ այդ մասին, եթե Պ. Գեղամոֆի նման ազատամիտ հայրեր շատ գտնվեին իրենց ձեռքովը իրենց հարսնացուին հանճարը պսակող:
Երիտասարդները միայն աննախանձ կը գրվատեին Նորատի հեղինակուհին, և սակայն, եթե անոնցմե շատերուն առաջարկվեր Բուբուլին հետ ամուսնանալ, չէին համարձակեր:
Բարձրագույն ձեռքերու տեր կին մը, արդարև կը շլացնե ամենքը, բայց ոչ ոք կը հավատա թե կարող է ան ընտանեկան առաքինության:
Ամեն պարագայի մեջ, ոչ միայն իրեն չէին հասներ այս տեսակ բարբաջանքներ, այլև միտքեն, իսկ չէր անցներ թեմեկը կկրնար աննպաստ կերպով դատել իր գորենիությունը որ անբիծ հոգիին բերումն էր բացարձակապես: Այնքան վարժված էր հարգվելու:
Բուբուլ իր կյանքին ամենեն գեղազմայլ ցնորքը վայելած էր այն գիշեր, առանց հասկանալու իր անսովոր արբշռության բուն շարժառիթը, որովհետև հաջողոըթյունն ու հաղթանակները իրեն համար սովորական ըլլալով հանդերձ, բոլորովին տարբեր երանություն մը կ`զգար այս անգամ:
Գիշերն ի բուն բաբախեց իր սիրտը հրճվանքով: Լուսինը եկավ կեցավ անոր անկողին վերև. այլ թե անոնք ինչ ըսին իրարու, ծաղկահաս աղջիկները գիտեն և կը հիշեն անոնք միայն որ երազի և հույսի բոլոր քաղցրությունը վայելած են, անհագորեն հսկելով իրենց երջանկության ժամերուն վրա,որ չանցնի փութով: Ինչո՞ւ չերկարեցավ, ինչո՞ւ չհավերժացավ այդ գիշերը, քանի որ սիրտ մը կտրոփեր անոր մեջ երջանիկ:
Բայց միայն Բուբուլ չէր որուն աչքերեն խույս կուտար քունը այն գիշեր: Գառնիկ ալ հոգեկան անբացատրելի արբեցությամբ մտած էր իր սենյակը: Մեկ պատկեր մը, մեկ գաղափար միայն կգրավեր զինքը, և Բուբուլն էր ան: Զայն տեսած օրեն զգացեր էր թե նոր ու տարօրինակ բան մը տեղի կունենար իր մեջ: Նախ չէր համարձակած ինքն իրեն խոստովանիլ այդ անճար տպավորությունը, այլ այն գերագույն ուժը վերջապես կհարկադրեր զինքը ճշմարտությունը ընդունելու, և խոստովանելու թե կսիրեր,հիմարաբար կսիրեր Բուբուլը: Մեծ անդունդին եզերքն էր հեք երիտասարդը.երե քայլ մը առներ... ո՞ւր պիտի մղեր զինքը այդ անմիտ, այդ անխորհուրդ սերը:
Կչափեր ինքզինքը Բուբուլին հետ, և աևևուն տարփածող փանաքի որդը կմարեր ինքզինքը: Այն լուսեղեն, այն երկնային էակը սիրել միթե ներելի էր իրեն:
Մեծաքայլ կճեմեր սենյակին մեջ, կարծես այդ շարժումով իր վրայեն թոթոփելու համար բեռ մը, որ հոգին կճնշեր:
Կային վայրկյաններ սակայն, ուր նորատի ազջկան իրեն ցույց տված գորովը հույսի կաթիլ մը կցողեր իր ծարավ սրտին: Այս հույսը կխելահեղեր զինքը: Սիրվիլ այդ էակեն, առարկա ըլլալ այդ վառվռուն իղձերուն, որ տիեզերքը համայն վառելու չափ հուր ունեին և սիրով դիտվիլ այդ աչքերեն,որոնք իր կյանքին լույսն էին համակ: Իր կյանքը հաճույքով կուտար մեկ վայրկյանի մը համար միայն: Այդ գերագույն երջանկության ճաշակը առնելե ետքն ինչո՞ւ չմեռնիլ անոր երազը շարունակելու համար առ հավետ:
Այլ ցավագին իրականությունը ամեն հույս կբառնար իրմե: Բուբուլ ազատ չէր: Արդյոք իչ սիրտն ալ լիովին նվիրած էր իր նշանածին, այդքան անձնվիրություն, այդքան խանդավառություն երիտասարդ Գեղամոֆի՞ն վերապահված էին արդյոք: Ոչ ոք կը տարակուսեր այդ մասին, ինչո՞ւ կը կասկածեր Գառնիկ: Սակայն եթե այդ տարակույսն ալ չունենար կրնա՞ր իր սիրտը հեռացնել անկե, մի՞թե տերն էր այլևս իր սրտին:
Հիմա բացարձակապես համոզված էր թե անհնար էր իրեն համար ապրիլ առանց Բուբուլին, ուստի կ՚ուխեր կապվիլ անոր ոտքերուն իբրև ծառա, իբրև գերի, ինչ անվան տակ որ կարելի ըլլար, և մաշիլ անոր սիրովն ու մեռնիլ անով:
ԺԱ
Թատերական ներկայացումեն ի վեր մեկ քանի շաբաթ անցեր էր, և այդ միջոցին ամեն ճիգ ի գործ դրեր էր Գառնիկ Բուբուլին վստահությանը և համարմանը արժանանալու համար:
Օր. Գեղամոֆ երբեք կասկած չուներ Գառնիկին զգացումներուն մասին: Իր սիրտն ու անձը պատսպարված կը կարծեր պարտքերուն գաղափարովը, այլ չէր գիտեր թե այն ատեն ամենեն ավելի վտանգի մեջ է կին մը, երբ իր դիրքին պատճառով անխոցելի կը կարծե ինքզինքը: Իր կերպերը նվազ զգուշավոր կ՚ըլլան, իր խոսքերը նվազ երկչոտ, և անապակ սրտի մը անմեղ հակման կը վերագրե ամեն համակրանք, որ ցույց կը տրվի իրեն, մանավանդ երբ սովոր է միշտ գորովի և հիացման բույրերով շրջապատվելու:
Գառնիկ լուրջ էր իր խոսքերուն մեջ և ծանրաբարո: Երբեք անզգույշ բառ մը, հախուռն բացատրություն մը չէր մատներ իր սիրտը: Բուբուլ կը գնահատեր այն խոր ակնածանքը որուն ապացույցը կուտար ան ամեն օր առանց բառ մը ըսելու, և ամեն օր քայլ մը ավելի կը մոտենար երիտասարդին, հասկնալով թե այդ վես բնավորությունը մտերմության մեջ միշտ անփոփոխ ու բարձր պիտի մնար: Որքա՜ն գռեհիկ կ՚երևային հիմա անոնք որ գովեստի հասարակ փունջեր կը հորինեին իրեն համար, և որքան հրապույր կը գտներ այս լուռ պերճախոսության մեջ, ուր նոր հորիզոն մը կը բացվեր իր երևակայության հանդեպ:
Սակայն կը նշմարեր որ հետզհետե տրտմություն մը տարտամ, խուսափուկ կը մթագներ երիտասարդի ճակատը, և իր հոգին կը սարսռար այդ սքողված ցավի զգայութենեն որուն հակահարվածը կ՚զգար իր մեջ:
Իսկ որքան գոհունակություն կ՚զգար անուշ աղջիկը, երբ կը նշմարեր թե իր մեկ բառը, իր մեկ նայվածքը կը փարատեր ամեն հոգ ու թախծություն անոր ալ դեմքեն, ինչպես իր հորը և Սոֆիին:
Երեք երիտասարդները բոլոր օրը միասին կ՚անցընեին մերթ կարդալով, մերթ երգելով, մերթ նկարելով, մերթ խոսակցելով, և երեկոյին ձիով պտույտի կ՚ելլեին անտառները, կամ կը նավարկեին ծովուն վրա:
Ծերունին հրճվանքով կը դիտեր անոնց ազնիվ ընկերակցությունը և հույսով կ՚սպասեր ապագային:
Բուբուլ և Գառնիկ կը սիրեին վտանգները, և արշավասույր կը թռցնեին իրենց ձիերը փոսերու դարավանդներու եզերքներեն, մերթ զիրար հալածելով, մերթ իրարու օգնության հասնելով, մինչ Սոֆի երկչոտ աղավնիի մը պես կը դողար երկու սիրելիներու անխոհեմությունը դիտելով:
Երկու աղջիկներեն մեկը կ՚ստեղծեր վտանգը, և մյուսը կը չարչարվեր անով: Գառնիկ հավասարապես կը գոհացներ երկուքն, համակերպելով Բուբուլին հոժարությանց, և պաշտպանելով զայն ամեն անգամ որ անոր անխոհեմությունը երկյուղ ազդեր Սոֆիին:
Բոլորովին տարբեր էր ծովային շրջագայության ժամանակ, որուն կը մասնակցեր ծերունին:
Երեքն ալ կարգավ կը թիավարեին, յուրաքանչյուրը ջանալով հոգնության մեծագույն բաժինը յուրացնել, և երկու աղջիկները ստպվելով միշտ տեղի տալու Գառնիկին, վասնզի մարմնական ուժն է թերևս միակը ուր այրը բացարձակապես կը գերազանցե:
Բուբուլ երազուն կերպարանք մը կ՚առներ ծովուն վրա ու կ՚երգեր. Սոֆի կը մտախոհեր, պ. Գեղամոֆ կը ժպտեր գորովագին, Գառնիկ հիացման վսեմ հեշտանքը կը վայելոր երեկոյան զով զեփյուռին դեմ՝ ծովուն ու երկինքին միիջև, իր պաշտելվույն անուշ ձայնեն հմայված: երբ այդ երգերու մեջ իր հոգիին տենչերու համաձայն վանկ մը կը գտներ, կմիացներ անոր իր զորեղ ձայնի հնչյունը, և երկու սիրտ, երկու ձայն ներդաշնակ զիրար գրկած, ալիքնորու վրա ծփծփալով, կը սավառնեին անհունության մեջ անծայրածիր:
ահա այս հափշտկության բոլոր հրապույրը կը վայելե մեր խմբակը զայն կազմող հոգիներու յուրաքանչյուրը իր երազներուն հետևելու:
Գառնիկ հետզհետե կ՝առաջանար իր սիրոանուրջներու մեջ, և հույսը, որքան որ կը կազդուրեր զինքը, Բուբուլ անորոշ մթնոլորտի մը մեջ կը հուզվեր, առանց երբեք կարծելու, թե իր հեք սիրտը գերության ցանցին մեջ կը բռնվեր այն թովիլ զորությունեն, որուն կը պատկաներ:
Իսկ Սոֆիին բոլոր ուժը կ՝ամփոփեր իր եղբորը անբիծ սիրույն մեջ, որ իր բոլոր կյանքը պիտի թունավորեր: Ո՞հ, ապագան, այդ ահարկու ուրվականը կըծիծաղեր անոնց խաբուսիկ բարենաստության վայրկյաններու վրա, զոր փշրելու կը պատրաստվեր իր մահացու տապարին ներքև:
ԺԲ
գառնիկ սովորություն ուներ առտուները, երբ ապարանք գտնվեր, արշալույսին հետ պարտեզ ինջնելու, ուր ցողաթուրմ ծաղիկներե խուրձեր կը հորիներ, նախաճաշիպահուն երկու աղջիկներուն մատուցանելու համար: Այդ ծաղիկները իրենց մեջ խորհրդավոր շարք մը կ՝ունենային, և Բուբուլ ու Սոֆի զայն լուծելու կ՝զբաղեին մեկ քանի վայրկյան:
Բուբուլ ծաղիկները կը պաշտեր, ինչպես ամեն բան, որ գեղեցիկ էր, կը մշակեր զանոնք մասնավոր հոգածությամբ, և տարօրինակ նախապաշարում մը ուներ անոնց արտահայտած նշանակության մասին:
Անգիտակցարար կապված փունջ մը, կամ դիպվածով նվիրված ծաղիկ մը կրնար վրդովել զինքը, եթե տխուրիմաստ մը ունենար ան:
Մեկ քանի ամսե ի վեր Գառնիկ կատարելապես տեղեկացած էր դեռատի աղջկանը ճաշակին և զգացումներուն, ու իր մատուցած բոլոր փունջերը կ՚ապացուցանեին այն մանրակրկիտ հոգածությունը, որով կը ջանար ծառայել անոր հոժարությանը:
Այս սրտառուչ ուշադրությունը և բուռն ճիգերը զորս ի գործ կը գներ երիտասարդը իր բոլոր խնամքները աննշմարել ընելու համար, խորապես կը հուզեին Բուբուլը, որ կը գնահատեր այդ ամենուն արժեքը, և փոխարենը կը կրկնապատկեր իր գորովն ու մտերմությունն անոր նկատմամբ:
Առտու մը, սովորականեն բոլորովին տարբեր փունջ մը ստացավ Բուբուլ. գեղանուրբ ճաշակով զետեղված էին հոն ծաղիկները իրենց գույներուն ներդաշնակության համեմատ, մանիշակին քով վարդը, վաղենիկը, ալկեոնը, շուշանը, կապուտակ հակինթին քով ամերիկյան խառշածաղիկը, նարկիզը, քողահեղձը, բոցադեզ ատոնիսին և ծիրանի հինածաղիկին ծովասնցուկին տժգույն թերթերը, և նվաղկոտ եղրևանին քով սիլվիո դալար տերևները կը ցոլային յուրաքանչյուր գույնի շողն ու շնորհը բազմապատկելով:
Երկու աղջիկները հիացան, և ամեն ջանք թափեցին զայն լուծելու համար, բայց չհաջողեցան: Հականիշ ծաղիկներ այնքան մոտ դրված էին իրարու որ անհնար էր իմաստ մը հանել:
—Պետք է որ ինքը բացատրե մեզի ասիկա, գոչեց Բուբուլ, և պարտեզ վազեց արտորանքով:
Ամսե մը ի վեր ապարանքին մեջ չէր բնակեր այլևս Գառնիկ, միայն շաբաթ իրիկունները կուգար, կիրակի օրը անոնց հետ կ՚անցըներ և երկուշաբթի առտու կը մեկներ: Աշխատանոց մը բացած էր հիմակ Ղալաթիո մեջ, և սկսած էր իր արվեստը կիրարկել: Այս պարագային մեջ ալ, թե՛ նյութապես, թե՛ բարոյապես ձեռնտու եղած էր իրեն Սոֆի, նվիրելով անոր բոլոր խնայողությունները, և ան իր բոլոր արվեստը, բոլոր ավյունը ի գործ կը դներ արտադրելու համար այնպիսի երկ մև, որ կարենար փառքի արահետը բանալ իր առջև:
Փոքրիկ սենյակ մը վարձեց իր աշխատանոցին վրա, որուն հետ սանդուխով մը կը հաղորդակցեր, և հասարակ ճաշարանի մը մեջ թեթև ընթրիք մը ընելե ետքը, կուգար աշխատելու և գիշերոլու: Իսկ շաբաթ իրիկունները, արձակուրդ ստացող դպրոցականե մը շատ ավելի զվարթ, աշխատանոցը կը փակեր, և մանրակրկիտ արդուզարդ մը ընելով, Վսփորի շոգենավը կը մտներ:
Կրիակի էր այն օրը, և արվեստագետը առջի գիշեր հոն անցուցած ըլլալով, երկու աղջկանց ու ծերունվույն հետ նախաճաշելե ետքը, պարզեց իջած էր, ծաղկոցին մեջ կարդալու:
Երբ նորատի աղջիկը բացատրեց իր հետաքրքրությունը փունջի նկատմամբ, Գառնիկ հայտարարեց, թե պարզապես իսկատիպ հորինվածք մըն էր, թե բնավ նշանակություն չուներ, և թե փափաքած էր սովորականեն տարբեր բան մը ընել:
— Բայց ինչո՞ւ դրիք այս վարդենիները, հարցուց դեռատի աղջիկը:
— Վասնզի իրենց նշանակությաննը ուշադրություն չըրի, պատասխանեց արվեստագետը: Շատ կը ցավիմ, եթե անհաճո բան մը ըրի ձեզի անգիտակցաբար:
— Անհաճո՛, երբե՛ք... բայց կ՝զգամ բան մը պիտի պատահի ինծի այսօր...
Երիտասարդը շփոթած անոր երեսը կը նայե, ջանայով ապահովել զինքը: Այն ատենԲուբուլըզգալով, թե որքան ծաղրալի էր իր մանկական երկյուղներովը, որոնք իր գերման վարժուհիեն մնացածէին իրեն, սկսավ հեգնել իր այդ նախապաշարումը, և խոսակցության ձևը փոխելու համար, բացատրեց անոր ծաղիկներու հմար իր եռանդուն հարումը:
— Ամենեն շատ սիրածներու, մամուլի ներքը չորցնելու. կը թունավորեմ փտութենե պահպանելու համար, և թուղթերու վրա փակցնելով կը պահեմ ալպոմիս մեջ:
— Ալպո՞մ մը ունիք: — Շատ սիրուն ալպոմ մը, ցուցնեմ ձեզի:
Եվ ծաղկոցին մեկ դարանին մոտենալոով, գզրոց մը քաշեց, մեջեն խոշոր հատոր մը առավ և ներկայացուց անոր:
Աննկարագրելի բերկրությամբ լցվեցավ երիտասարդին սիրտը, երբ տեսավ որ բոլոր թերթերը լեցված էին իր նվիրած ծաղիկներով: Հույսի, երջանկության քաղցր վայրկյան մը ունեցավ, աչքերը անբացատրելի հուրքով վառված նորատի աղջկան դարձան վերստին:
Բուբուլ կարդաց այդ նայվածքին մեջ անոր հոգվույն բոլոր երախտագիտությունը, հո՞ւյսն ալ արդյոք... Աչքերը խոնարհեց, գունատվեցավ, քայլ մը ետ քաշվեցավ, ինչ որ բնական երևցեր էր իրեն պահ մը առաջ, հիմա սկսավ վախ տալ: Զղջաց իր անխոհեմության վրա: Դեմ առ դեմ կեցած էին և բառ մը չէին գտներ ըսելու: Ի՞նչ պիտի ընեին... Այդ ծաղիկները բավական պերճախոս էին...
Հանկարծ ոտնաձայն մը լսվեցավ: Սոֆի ծաղկոցեն ներս մտավ:
— Գեղեցիկ լուր մը ունիմ, գոչեց զվարթորեն, բայց չեմ կրնար ըսել, հայրիկը անձամբ կ՚ուզե հաղորդել, և ձեզի կ՚սպասե:
— Որո՞ւ կը վերաբերի գեղեցիկ լուրդ, հարցուց Գառնիկ, կարծես երազե մը սթափված:
— Բուբուլին:
Օր. Գեղամոֆ շառագունեցավ, հետո գունաթափ եղավ վերստին, տխուր նախազգացում մը կը տիրեր նորեն իր սրտին, ու համրորեն հետևեցավ Սոֆիին, որ արտորնոք կը քալեր դեպի տուն առանց նշմարելու բարեկամուհվույն տարօրինակ այլայլությունը:
Բայց եղբայրը, ուշադիր նորատի աղջկան բոլոր վրդովումին, անձկությամբ մոտեցավ անոր, և առանց բառ մը ըսելու, թևը մտնելով, տարավ մինչև սենյակին դուռը, ուր նստած էր ծերունին ձեռքը թուղթ մը բռնած: Սովորականեն ավելի զվարթ կ՚երևար ան, բարձր կը բռներ ճակատը, և աչքերը կը նշուլեին անսովոր կայծով մը: Իր բոլոր անձը բերկրանքի վսեմության մեջ ոգևորված կը թվեր: Այս տեսարանին առջև գրեթե անհետացավ Բուբուլին հուգումը, և պատկառանքով մոտեցավ անոր:
Ծերունին իր թևերուն մեջ առավ դեռափթիթ աղջիկը, և աչքերը երկինք վերցնելով գոչեց դողդոջուն ձայնով մը.
— Օրհնյա՚ես, Աստված, որ այս երջանկության արժանի կընես զիս. օրհնյալ ես որ ինձ կը դարձնես զավակս:
Թող տուր որ ապրիմ Տիգրանս ալ այսպես գրկելու և երկու սիրելիներուս միությունը տեսնելու համար:
Գորովալիս հորը հնչյունը չեմ գիտեր ինչ խորունկ բան մը ուներ որ կարծես երկինքեն կուգար:
Ամենքն ալ համակվեցան երկյուղածությամբ, մանավանդ երբ տեսնեցավ երկու լռին շիթեր որ անոր արծաթ մորուքն ի վար կիյնային անշշուկ:
Ով տեսած է ծերունվույն մը արցունքը առանց հոգին կեղքվելու,ով ներկա գտնված է այդ տառապանքե մաշած էակին բարեպաշտության տեսարանին, առանց ծունր դնելու, ով կրնա անհույզ լսել այդ դաշն ձայնը. որ երկինքը կը բարձրանա ոչ թե իրեն այլ զավակներու համար բարօրություն հայցելու, և ով տրամադիր չզգար ինքզինքը իր սիրելագույն իղձը զոհելու այդ վսեմ հոգվույն մեկ հառաչանքը արգիրելու համար:
ԺԳ
Երիտասարդ Գեղամոֆ իր երկրաչափական ուսմանց շրջան հաջող քննությամբ մը ավարտած և վկայականը ստացած, ճամբա ելլելու կը պատրաստվեր Պոլիս դառնալու համար. և կանխավ զեկուցած էրհորը իր գալուստը նամակով մը, որմե ծերունվույն զգացած ուրախության ականատես ողանք մասամբ:
Տիգրան իր քսանըվեցերորդ կը թևակոխեր այն ատեն, առույգ էր կորովի մարմնով:
Գերմանական խստամբեր ու պարզ կյանքի սովորույթները իր անձին ու նկարագրին վրա այնպիսի մեծ փոփոխություններ առաջ բերած էին որ գրեթե օտարացած իր հայրենիքի մեջ վարած կենցաղային ու հոժարությանց: Տակավ նվագելով անհետացած էր իրմե այն աշխույժը, որ մանկության հիշատակներու հետ ապագային նպատակները կը կաղմեր իր մեջ. իր բոլոր ժամանակը աշխատասիրության և ուսանողության օրինավոր հարատևության մը եղած էր, իբր միակ զբոսանք և հաճույք ունենալով որսորդությունը, որուն համար սեր ուներ, և որուն սակայն արձակուրդին անզբաղ ժամերը միայն կը զոհեր:
Տիգրան չուներ այն խառնըվածքը, որ իր աղատութենե օգուտ քաղելով չարաչար գործածեր իր ժամանակը:
կը հետևեր իր ուսմանց ոչ թե անոնց համար բուռն սեր մը ունենալով, այլ վասնզի իր նպատակն էր ան, և իր մտային կարողությունը ավելիկը հարմարեր ըմբռնելու ինչ որ ինչ որ որոշ էր ու սահմանավոր, ինչ որ չափի, հաշվի և ուղիղ ղիծերու վրա կը կայանար:
Իր համար գիտությունը երկրաչափութենեն անդին չէր անցներ, և ինչ որ չէր շոշափեր զայն, սուտ էր ու երևակայական:
Հետևաբար ոչ փույթ ուներ ուրիշ բան ուսանելու և ոչ իսկ տեղեկանալու թե գիտությունները ուր կը հասնեին:
Երևակայության և սրտի պետքերուն մասին շատ ժուժկալ էր, և հոգվույն այս անփոփոխ տրամադրությունը կը ներեր իրեն կանոնավոր կյանքի մը անցիլ:
Պանդխտության մեջ զբոսնելու կամ կյանքի միօրինակաությունը համեմելու տենչերը ընդհանրապես այն հիշատակներեն կը ծագին, զորս կը թողու մարդ իր հայրենիքին դիրկը:
Սիրտը դեպի ետ թողած, համակրությանց ծոցը կը խոյանա և անոնց պատկերը կամ գեթ ստվերը կորոնե ամենուրեք:
Տիգրան ղերծ էր իսպառ այս տկարութենեն, հեռավորությունը չափավորած էր իր համակրությունը չափավորված իր համակրություները, և իր հորն ու բուբուլին նկատմամբ ունեցած սերը ավելի պարտականության գաղափարեն կուգար իրեն, քան սիրելու պետքեն:
Գարնան լուսափայլ առավոտները, աշնան մելամաղձիկ երեկոները, ձմեռվան երկարատև գիշերները, ամառվան անվերջանալի միջօրետքնենրը, ոչ իսկ տոնի կամ հիշատակի օրերը չկրցան կորզել անոր սրտեն հառաչանք մը որ այնքան բնական է տարագիր հոգիներու:
Երանի անոր, որին սրտին դուռները փակված են ամեն Հուզմանց դեմ, անոր կյանքը փուշ չունի, թեպետ վարդ ալ չունի:
Այդ երանելի էակնեն էր Տիգրան, և կը վարեր անփույթ ու անվիշտ ուսանողի կյանքը, առանց անցյալը հիշելու կամ ապագային վրա խորհրգածելու:
Դպրոցական կյանքին մեջ, պարզ բնավորությունը մը նկատված էր ան, և իք ընկերները կը հագեին զինքը առանց մասնավոր համակրանք մը տածելու իրեն համար:
Ինչ սփոսանքի և բարեկամության տենչը չունենալուն ուրիշներուն պիտույքն ալ լրացնելու անտարբեր էր սակայն այս անտարբերությունը ոչ թե իր անգթութենեն առաջ կուգար, այլ պարզապես ուրիշներու զգացմանց թափանցելու անկարողութենեն, որ բնական հետևանքն է խազղասեր և տակավահույզ սրտի մը:
Մասնավոր հրապույր մը չուներ իր վարմունքին մեջ, ոչ ալ թերություն մը որ իր անվան վնասեր:
Ամեն տարի, իր տարեդարձին օրը կը հրավիրեր դասպկից ընկերները իր բնակած պանդոկին մեջ սեղանակից ըլլալու իրեն և ինք ալ փոխադարձաբար մեկ քանի անգամ ներկա կը գտնվեր անոնց ընկերական խնճույքներուն:
Ահա իր միակ զբոսանքն ու զվարճություն բոլոր տարվույն մեջ:
Գերման միջակօրյարին կյանքի անպաճույճ ու սակավապետ սովորույթները խիստ հաճելի էին իրեն, և քանի կը վարժվեր անոնց, իր հայրենի տանը ճոխությունը ավելորդ շռայլությունը մը կը թվեր իրեն ու, կը խորհեր թե ավելի հանգիստ կընե մարդ պարզ կենցաղի մը մեջ, քան փառավոր ապարանքի մը և շքեղության մեջտեղ:
Չէր մտաբերեր բնավ թե իր հայրը նշանավոր մայրաքաղաքի մը ամենեն փարթամ մեծատուններեն մեկն էր, մինչ իր ասպնջականները գավառիկ միջակ ընտանիքի զավակներ:
Չկան մարդիկ որ արքայական բնազդներով խրճիթներու մեջ կը ծնին, և մարդիկ որ գահ մը կը գտնեն իրենց օրրանին վերև, թոխանակ բահի մը որուն արժանի են:
Այսպես հակառակ իր բնավորության իրական ցավ մը զգաց Տիգրան, երբ դպրոցական շրջանը ավարտելու ճամբա ելավ ելավ Պոլիս դառնալու համար:
Մեկ քանի տարի Եվրոպա անցընող երիտասարդներու մեջ շատ հազվասեպ չէ զգացումը, մանավանդ երբ հզոր հոդով մը կապված չեն իրենց բնավայրին:
Բայց Տիգրան ուներ այդ զոդը, և թեպետ հեռավորության իր վրա ունեցած հզոր ներգործություն ակներև էր, սակայն կարելի չէր անցուցած անհավատարիմ ըլլալ այն ուխտին որ զինք կը կապեր Բուբուլին հետ:
Ընդհակառակը, այդ էր միայն զիք Պոլիս բերող նպատակը:
Առանց այդ պարտականության գաղաթարին, թերևս երկմըտեր թողուլ իր սիրելի Գերմանիան, ուր այնքան հանգիստ էր ու գոհ:
Արդեն գեղամոֆի ապարանքն ալ կը պատրաստվեր արժանապես ընդունելու իր միակ ժառանգորթը:
Պետք էր տեսնել այն փափուկ հոգածությունը, որով երկու օրիորդները կը ճգնեին զարդարարել երիտասարդին հատկացյալ սենյակները, և պատրաստել անոր գործածության վերաբերյալ կահերն ու պիտույքները:
Իրենց սեռին հատուկ նրբությանբ կը ջանային գուշակել ինչ որ կրնար կարևոր ու հաճելի ըլլալ ուսումնավարտ երիտասարդի մը, և ստեպ կը դիմեին Գառնիկին օգնության, այրական ճաշակի մասին ալ ակնե խորհուրդ ստանալու համար:
Բուբուլ ճշմարիտ ուրախություն մը զգացեր էր իր մանկության բարեկամին գալուստը իմանալով, և անցյալի հիշատակներուն միջոցով նոր Գառնիկ մը կը հորիներ իր երևակայության մեջ:
կանխավ կը հուզվեր մտածելով այն վայրկյանին, ուր իր նշանածը Սոֆիին եղբորը հետ դեմ առ դեմ պիտի գար հավասար եռանդով ու հմտությամբ ճոխացած և ձեռք ձեռքի պիտի տային իրենց ծերունի հորը նոր մը և Սոֆիին ու իրենց զգացմանց ու գաղափարներու նոր զարկ մը տալու համար:
Կը խորհեր անբիծ աղջիկը թե իրենց երջանկությունը անխառն պայծառությամբ պիտի փոխփոխեր այնուհետև, թե երբեք չպիտի տեսնեին ծերունվույն մտահոգությունը, որ անքայն ցավ կը պատճառեր իրեն, թե Տիգրանին անձին մեջ ծերունին խանգակաթ որդի մը պիտի գտներ, Սոֆի Սոֆի, գորովալից եզբայր մը, Գառնիկ՝ անձնվեր բարեկամ մը, և ինք՝ պաշտելի ամուսին մը, և իր դվարթ խորհուրդներ կը խոսե8 հայտնապես, առանց երբեք կասկածելու, թե իր բերկրանքը արյուն կը քաղեր անբախտ արվեստագետին սրտեն:
Հե՜ք անուշ արարած, չէր գիտեր, թե անագորույն բախտը, որ կը նախանձի մահկանացուներուն երջանկության տեսարանին, աղետքի խորունկ փոս մը կը պեղեր իր ոտքերուն տակ:
Արդարև կյանքի մեջ ան ատեն կը հասնին մեծ վիշտերը, երբ մարդ երջանկության շավղին մեջ կ՚սկսի հավատալ իր հույսերուն ու անուրջներուն իրականացմանը: Ավա՜ղ,այս դառն փորձությունը վայրկյան մը կ՚իշխե հավատացնելու մեզի, թե ոխերիմ զորություն մը կա տիեզերքին մեջ, որ մեր ցավերուն տեսարանովը կը հրճվի:
Իսկ Գառնիկ, որ պահ մը անհիմ ցնորքներու հեշտությունը վայելած էր, պատրանքի սարսափելի չարչարանքը կը կրեր հիմա:
Կ՚սկսեր հավատալ, թե լոկ եղբայրական բարեկամության մը, անմեղ կարեկցության մը նշան էր այն անմեղ աղապատանքը ղոր կը վայելեր Բուբուլին կողմե, և այն ազնիվ հյուրընկալությունը արդյունք էր արգահատական զգացման մը ղոր կը տածեր այդ հրեշտակ աղջիկը ամեն տառապյալ էակներու նկատմամբ:
Ինք ալ ուրեմն մեկն էր այն թշվառ արարածներեն Բուբուլին համար առանց հարստության, առանց ընտանեկան աղնըվականությունը մոռցված էր ընկերության մեջ, հոր մահվնեն ետքը: Ինչ բան այլևս կրնար արժանի ընել զինքը այդ չնաշխարհիկ օրիորդին անգին սիրույն:
Դեռ երեկ իր արվեստովը հպարտ և անձնական չքնաղ ձիրքերովը հուսալից, աննշան էակ մը կ՚զգար ինքզինքը այդ պահուն: Կը մոռնար, թե իր հաղթանակները հառաչել տված էին ստեպ գեղանի երիտասարդուհիներ, կը մոռնար, թե զավակն էր բարձրաստիճանհոր մը, և կը հիշեր միայն այն... օրերը, ուր իր մոտ աշխատությամբ ապրած է քրոջը անձնվիրությամբը դաստիրակված էր: Ոչ, թե մրցման, այլ բաղդատության, իսկ մտնելու ուժ չէր զգար իր վրա երջանիկ Տիգրանին հետ, զոր իր եռանդուն երևակայությունը ներողամիտ հորը նկարագրին համեմատ, կատարելության տիպար մը կը հորիներ:
Հետո, կը մտածեր, թե մածկամարդ աղջիկը անմեղ էր բոլորովին, ըստ որում չէր ունեցած ձև մը, չէր արտասանած բառ մը, որ իր անմիտ սերը քաջալերած ըլլար: Ինք էր միայն, որ պատիր մեկնություններով ինքզինքը մինչև այն ուտեր: Սակայն ստատիկ կը տառապեր, առանց իր անձկությունը արտաքուստ հայտնի ըլլային իրեն, և ամայի անձավներու իր արցունքն ու հառաչանքը վշտաբեկ հոգվույն հետ:
Այլ իր անհուսությունը զարմանալի հակասությւններ ուներ, ինչպես բոլոր զգացումները այն հոգիներուն, որոնք գիտեն ջերմապես սիրել:
Ամեն անգամ, որ իր խցիկին մեջ առանձին կը մնար աղջամուղջին ու իր վիշտերուն հետ, և երկարատև անքնություններե ու սրտամաշ հուզուներե խոնջ՝ անկողին կը մտներ, կարծես խելագարության մը կուգար վրան, շրջմոշիկ հուր մը կդարնար գլխուն մեջ և ինք դուրս կը սլանար երթալ Բուբւոլին ոտքերը իյլալու և արցունքով գթություն հայցելու համար ամկե: Իսկ եթե զլանար, խլել հափշտակելու զայ իր ընտանեկան երջանիկ բույնեն:
Բարեբախտաբար այդ բադագուշանքները կարճատև էին: Փոթորիկը կը զոռար, կը փայլատակեր, այլ առանց շանթահարելու անձրևով մը կը վերջանար: Արցունքը վերջ կուտար ամեն կատաղի խորհուրդներու, բանականության լույսը կ՝ըսկսեր ծագիլ, և ամոթահար կ՝իյնա վերստին իր անկողնին վրա արտասվաթաց: Երկարատև տքնություններե նվաղած աչքերը, զորս զգալի նիհարություն մը կը խոռոչեր, հյուծման քաղցրությունը կը դրոշմեին իր դեմքին վրա: Անճառ ու վսեմ շնորհ մը կ՝ավելացներ խորին մելամաղձությունը հոն, և ան Դիմագրելի հրապույր մը կուտար բոլոր անձին:
Երկու աղջիկները հմայված կը դիտեին այդ ոգեգրավ պատկերը, և երկուքն ալ կզգացվեին ու կարտասվեին մեկուսի, առանց իրենց անձկութենեն բան մը հաղորդելու իրարու:Բուբուլ փափկորեն կուզեր խնայել Սոֆիին եղբորը վիշտերուն գիտակցությունը, և ինքն առանց անոնց պատճառեն կասկածելու, չէր համարձակեր հարցում մը ընել:Կսպասեր իր նշանածին դարձին, հայտնելու համար անոր երիտասարդին նկատմամբ իր մտահոգությունը, որ անշուշտ իրեն պես վըշտակցելով անոր շարժառիթն ու դարմանը գտնելու պիտի հաջողեր:
Իդկ Սոֆի, որուն սիրտը խորունկ էր անդունդե մը ավելի, միթե կրնար անտարբեր մնալ եղբորը տառապանքներուն և անգետ ըլլալ անոնց պատճառին:
Բավական ատենե ի վեր նշմարած էր արդեն իր եղբորը զգացումը, և կանխավ գուշակած էր անոր ծանր հետևանքները:
Ձեռքեն եկածը ըրեր էր իր երկու սիրելիներուն սպառնացող վտանգը արգիլելու համար, համոզելով իր եղբայր հեռանալու պ. Գեղամոֆին տունեն, փափաքեր էր ինք ալ ընկերանալ անոր, սակայն ծերունին Բուբուլին հետ հետ միացեր էր թախանձելու զինքը որ չթողու զիրենք գոնե մինչև իր աշակերտուհին ամուսնությունը:
Սոֆի ստիպվեր էր տեղի տալ իր բարեկամներուն բաղձանքին, մտաատանջելով, տառապելով ինքն իրեն, և սպասելով անհամբեր Տիգրանին գալուն որ ամեն բանի վերջ պիտի տար:
Քաջ կը ճանրնար իր աշակերտուհվույն անբծությունն ու վատ գործի մը անկարող ըլլալը, և բնավ երկյուղ չուներ անոր մասին:
Ուստի կը հուսար անոր անմեղ անտարբերությունը պիտի հաղթեր իր եղբորը խոլ եռանդին:
Սակայն օրե օր անոր աճիլը կը տեսներ և կը դիտեր սր իր միակ պաշտելին զոհ կերթար սև մելամաղձության մը զոր ոչինչ կրնար փարատել:
Կը քաշվեր իր երկյուղները եղբորը հաղորդելու, կը դողար լսելե անոր բերնենաղետալի սիրույն խոստովանությունը և այդ պատճառավ իսկ կը հետաձգեր անոր ցավին ուղղակի դիմագրվելու վայրկյանը: Սակայն վտանգը կսպառնար և հետզհետե ավելի զարհուրելի կը դառնար:
Դիտեց վերջապես թե ալ ժամանակը եկած էր, և միտքըդրավ առանց Տիգրանին սպասելու հեռանալ ապարանքեն, հեռացնելու համար եղբայրը Բուբուլեն:
Իսկ եթե շարունակվեին անոր շաբաթական այցերը, կայծը որ բոց մը եղեր էր, կրնար հրդեհ մը դառնալ և այրել ու լափել խեղճ երիտասարդը:
Ուստի որոշեց եղբորմե գաղտնի երթալ պ. Գեղամոֆին բացատրել թե առանց իրեն ինչ տխուր կյանքի դատապարտված էր Գառնիկ, միայնակ լքված էր Ղալիաթո սենյակին մեջ, մինչ ինք կը վայելեր կյանքի բոլոր անդորրությունները իրենց քով:
Կը հուսար առանց իրերու բուն վիճակը ծերունվույն խոստովանելու, անոր հավանությունը ստանալ մեկնելու համար, ըստ որում փափկասիրտ էր ան, և չպիտի ուզեր որ դժբախտ ըլլար Գառնիկ:
Այլ բախտը ուրիշ կերպ տնօրիներ էր:
Ծերունվույն սենյակը մտած միջոցին իսկ իմացավ որ հեռագիր մը Տիգրանեն կիմացներ թե հետևյալ օրը Պոլիս պիտի մտներ:
Համակերպացավ ուրեմն իր նպատակին գործադրությունը քիչ մը ևս հետաձգելու հարկին, և ստիպվեցավ մասնակցիլ իր եղբորը հակառակորդը ընդունելու վերջնական պատրաստությանց:
Օդը ամպամած էր, անձրևամեր քամի մը կը շչեր անդուլ ծուվուն մակերևույթը կնճռոտելով, գետնին փոշին օդին մեջ բարձրացնելով ճերմակ ամպերու նման, և ամեն կողմ ծավալելով զայն:
Անցորդները թաշկինակներով աչքերնին կը ծածկեին փողոցին մեջ փոշիեն պատսպարվելու համար:
Կարծես սուգ մը կար զոր կողբար բնությունն ալ մարդոց հետ:Տրտմությամբ կը համակվի մարդ, երբ գեղափայլ եղանակին մեջ աշնանային տեսիլ մը երևան կուգա հանկարծ:
Բուբուլ և Սոֆի պ. Գեղամոֆի բաղձանքին համեմատ, մինչև շոգենավը պիտի երթային Տիգրանը դիմավորելու, երբ երկինք սկսավ փայլատակիլ հանկարծ և ամպերը ուժգին գոռալով ժամբա տվին սրաթև կայծակներու և փայլակներու:
Պատերազմ կար անծանոթ գավառին մեջ:
Տեղատարափ անձրև մը վերջ տվավ այդ տեսարանին, որ տևեց մինչև իրիկուն թոնըկնեց հեղեղով մը ողողելու ամեն կողմ:
Հակառակ օդին խստության, Գառնիկ մեկ քանի բարեկամներու հետ գնաց Տիգրանը դիմավորելու, իսկ երկու աղջիկները ծերունվույն հետ պատուհանին ետև կսպասեին տրտում տխուր, երկինքին վրայեն սուրացող շանթերն ու ահեղասաստ ծովուն վրա երթևեկող շոգենավերը դիտելով անձկությամբ:
Ծովափը ամայացած էր մեկ քանի ժամու մեջ, հանդիպակաց գյուղերուն հեռանկարը անհետացած, ջրային մշուշին ետև ծովային թափառիկ թռչունները մերթ ընդ մերթ մահագույժ հառաչ մը կարձակեին, թևերին կնճռոտ ալիքներուն բախելով սևաթույր:
Ամեն անգամ որ շոգենավի մը սույրը կը լսվեր Բուբուին մատները կը դողային բարեկամուհվույն ձեռքին մեջ:
Հեք աղջկան ուրախության կեսը անհետացած էր բնության չարագուշակ տեսարանեն, և ծերունվույն դյուրափղձուկ սիրտը չվրդովելու համար միայն կը ջանար խոսիլ մերթ ընդ մերթ, թեև բառերը շրթունքին վրա կը մարեին:
Դժբախտության մեկ բնազդովը համկված էր ճիշտ այն օրվան պես, ուր Տիգրանին մոտալլուտ գալուստը ավտած էին իրեն առաջին անգամ:
Ժամանակը կարծես կը դանդաղեր քայլելու:
Եթե կարելի ըլլար Բուոբուլ կը փափաքեր իր բոլոր ուժը կցորդեր անոր անիվը արագ դարձնելու համար այն օրը: Անբախտ աղջիկ, չէր գիտեր թե իր աղետքը կ՝ուզեր փութացնել:
Մութը սլատած էր արդեն ամենուրեք և Գեղամոֆի ապրանքին բազմաստեղ լամպարները սովորականեն ավելի լուսավառ կը նսուլեին: Հարյուրերորդ անգամ թր թերևս որ ծերունին իր թիկնաթոռեն կ՝լլեր պատուհանեն դուրս նայելու, երբ կառք մը սրաշավ կանգ առավ դռանը առջև:
Երկու աղջիկները մեկնիմեկ առաջ նետվեցան, ալյ ծերունվույն վիճակը նկատելով կանդ առին:
— Հանդարտ եղիր, հայր, ըսավ Բուբուլ անոր մոտենալով, մինչ Սոֆի նեցուկ կը կանգներ անոր դողդոջուն քայլելուն:
— Աստված ուճ տված է ինձ այս գերագույն վայրկյանը վայելելու, պատասխանեց ծերունին և քայլ մը առավ դեպի առաջ:
Նույն վայրկյանին Տիգրան սրահեն ներս կը մտներ Գառնիկին հետ: Կարոտակեզ հայրը իր որդվույն փարեցավ և լուռ արցունքները բոլոր արտահայտությունները եղան հայրենի անբավ կարոտին:
Երկու աղջիկները հուզված կը դողային ծերունվույն համար:
Տիգրան հանդարտ բաժնվեցավ հորը գրկեն, և սեղմեց նորատի օրիորդնորուն ձեռքերը այնպիսի պաղարյունությամբ մարելով հորը արցունքը՝ անտարբեր ձայնով մը ըսավ.
— Է՛, հայր, ալ քովդ եմ, ի՞նչ կա լալու:Ծերուննին նորեն բազուկներուն մեջ առավ զավակը և հեղձամղձուկձայնով մը հարեց՞
— Ատվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, Թող տուր որ քիչ մըն ալ ապրիմ: Հեծկլուքներ խեղդեցին իր ձայնը և ուժաչափ ինկավ թիկնաթոռին վրա:
Գառնիկ երկու աղջիկներու հետ ծերունվույն քով վազեց, և հազարումեկ գորովալից խոքերով կը ջանային երեքն ալ ոգևորել զայն: Սոֆի գնաց սրվակ մը բերավ: Գեղամոֆ աչքերը բացավ, շուրջը նայեցավ և իր դիմացը կեցած տեսնելով որդին քաջ ու հանդարտ, մինչ մյուսները ծունգի եկած էին իր առջևը ձեռքով նշան ըրրավ որ խոնարհի, Տիգրան հնազանդեցավ մեքենաբար:
Բարեպաշտ հայրը միացուց երկու ձեռքերը իր զավկին գլխուն վրա, աչքերը երկինք վերցուց և մեկ քանի բառեր մրմնջեց, զոր Աստված միայն լսեց:
Հետո ոգևորված այն ջերմ խանդով, զոր կազդե կատարյալ հավատքը, ոտքի ելավ:
— Ալ հանդարտ ես, հայր, հարցուց Գառնիկ զորովալից հնչյունով մը:
— Այո, որդյակ պատասխանեց պ. Գեղամոֆ հանդիսավոր ձայնով մը, հիմակ հանդարտ եմ:
Եկեք ամենքդ ալ բոլորվելու ձեր ծերունի հորը շուրջը:
Երբ ծերունվույն մասին ամենուն երկյուղ փարատեցավ, բնականաբար ամեն նայվածք նորեկ երիտասարդին վրա դարձավ, զոր չէին կրցած դիտել տեղի ունեցած հուզման պատճառավ:
Արդարև դեղանձն երիտասարդ մ՚էր Տիգրան, և կրնար թերևս հաճելի ըլլալ, եթե Գառնիկ անոր քովը կը ծլի քովը կեցավ չըլլար:
Բնությունը զարմանալի խաղեր ունի սակայն, և նսեմ հափուկը շքեղ հորդանսիային քով կը ծլի ստեպ, ցույց տալու համար հզոր բան մը կա գեղեցկութենեն ավելի, հրապույրը:
Խարտյաշ էր ան և կայտառ ու առույգ դեմքով, վայելուչ մուրուք մըն ալ անոր ծնոտներուն վերի մասը կստվերեր, գեղեցիկ աչքեր ուներ, որոնց թերությունն էր կյանքի բացակայությունը և բարձր հասակ մը որ շքեղ էր, այլ նրբութենե զուրկ էր բոլորովին:
Ամենեն չարամիտ ազգը չէր կրնար տգետ անվանել զայն, և ոչ իսկ որոշ թերքւթյուն մը նշանակել անոր անձին վրա, վասնզի մարմնո բոլոր կատարելությունները ուներ կանոնավոր կազմվածքի մը հետ:
Բայց զայն դիտողները կին էին, և որպիսի կիներ:
Եռանգուն հոգիները կը խորշին կարկինով չափված կանոնավորութենե մը, և ոչ թե նյութը, այլ հոգին է, ու կը փնտռեն այրերուն վրա։ Բուբուլ առաջին նշմայր մը արձակելե ետքը իր նշանածին վրա, բնական շարժումով մը Գառնիկին նայեցավ։
Ոչ Տիգրանին կենդանի ոչ լեցուն այտերը, ոչ լայն կուրծքը, և խնդուն և քիչ մը հենդոտ կերպարանք ուներ ան, ալ քաղցրություն մը և ցոլացումն էր հյուծյալ դեմքին վրա։
Նորատի աղջիկը ակամա սարսուռ մը զգաց։
Հեք Բուբուլ, բոլոր օրը սրտատրոփ սպասել էր իր մանկության բարեկամին, և իր ջերմ սիրտը սիրալիր վարմունք մը կակնկալեր այն անձեն, որուն հիշատակին նվիրված էր մինչև այն ատեն իր կյանքին բոլոր օրերը և որուն պիտի հանձներ իր ճակատագիրը։
— Ինչպե՚ս ես, Բուբուլ, հարցուց վերջապես ցուրտ ձայնով մը, թաշկինակովը քրտինքը սրբելով միանգամայն։
Ոչ քաղաքավարության փափկությունը և ոչ մտերմության քաղցրությունըկար այս հարցման ձևին մեջ։Մանկամարդ աղջկան բոլոր խանդը մարեցավ և հազիվ դողահար ձայնով մը կարող եղավ պատասխանել։
Քանի մը սովորական հարցումներ իրարու հաջորդեցի երկու կողմե, սակայն բան մը կար այս տեսարանին մեջ, որ Գեղամոֆին տանը նկարագրին հակառակ էր իսպառ։
Ազնվական կերպերուն ու փափուկ զգացման բանահյուսությունը կը պակսեր, որով լի էին ընդհանրապես այդ ապարանքին մեջ տեղի ունեցած ամեն դեպքերը։
Տիգրանին ցուրտ ցուրտ շունչը մեկ վայրկյանին մեջ մարեր էր ամեն ավյուն;
Հազիվ կը հաջողեին երկու աղջիկները Գառնիկին հետ ոգևորել խոսակցությունը, երբ գիտուն երիտասարդը ընդմիջեց հանկարծ զանոնք հարցնելու համար թե ժամը քանիին կընթրեին։
Սեղանին վրա օրիօորդներուն մեջտեղը բազմեցավ երջանիկ հայրը։
Բուբուլին քով Տիգրանին և Գառնիկին քով Սոֆի տեղավորվեցավ։
Գառնիկ իր քրոջը և ծերունվույն պետքերովը կզբաղվեր ավելի քան թեկընթրեր և այդ փափուկ ուշադրությունը քաղաքավարութենե մը ավելի իր հոգվույն բերումը ըլլալուն անհամեմատ շնորհ մը կընծայեր անոր անձին։ Իսկ օրիորդ Գեղամոֆ բոլորովին զուրկ կը մնար այդ խնամքին, որուն պետք ունի միշտ կին մը նյութական անդորրութենեն ավելի:
Գառնիկ ամեն բան կը տեսներ, կը քններ, կը հասկնար, և հետզհետե ոգևորյալ նյութ ու առիթ կը հայթայթեր խոսակցության, մինչ Տիգրան կը ճաշեր ախորժակով, կերակուրներուն վրա կարծիք հայտնելու համար միայն խոսելու պետքը զգալով:
Անձրևը դադրեր էր երբ սեղանեն ելան, և երկինք կսկսեր գոռալ ու փայլատակել վերստին:
Ամբողջ ընտանիք հավաքեցավ փոքրիկ սրահին մեջ, որուն պատուհանները պարտեզին վրա կը նայեին:
Ամոնցմե ամեն մեկը տարբեր զգացումներ ուներ:
Տիգրանեն զատ, որ թմրած էր ուղևորության ազդած հանգութենեն, և ամենքին ալ իրենց մտածմանց հետ առանձին մնալու վայրկյանին կսպասեին, բացի ծերունիեն, որ չէր հագենար որդվույն ամեն ձևերը դիտելու և հիանալու բերկրանքեն:
Որոտալի գոռում լսվեցավ հանկարծ հորիզոնին ծայրեն ամպերու կույտ մը ճեղքվեցավ, և փայլակը հազիվ նշողած շանթ մը որոտընդոս եկավ ինկավ պարտեզին մեջ ահագին սոճի մը տապաստ կործանելու:
Բուոբուլ, ուրուն հոգին հակամետ էր հուզման այն պահուն, ահաբեկ ճիչ մը արձակեց, և Սոֆիին գրկին մեջ գլուխը ծածկեց:
Գառնիկ ցատկեց տեղեն, անոր քով վազեց, և հոգվույն բոլոր ուժը կը բերեր ղայն կազդուրելու համար, ծերունին ալաղջկան մոտեցած էր առանց փույթ ընելու ինչ որ տեղի կունենար դուրսը:
Երիտասարդ Գեղամոֆ պատուհանին քով դնաց:
— Բան մը չէ, կայծակեն ծառ մը կոտրեր է, ըսավ միշտ իր ցուրց ձայնովը, հետո Բուոբուլին դառնալով հարեց տղա ես եղեր դուն, ավելի քաջ կը կարծեի քեզի, ինչ կա վախնալու:
Եվ իր հոգնությունը պատրվակելով սենյակը ելավ նընջելու, ուրիշներուն խնամքին թողլով փափկասուն աղջիկը, որուն, ավաղ, ճշմարիտ տերն ու պաշտպանը ըլլալու սահմանված էր: Չքնաղ էր օդը և երկինքը աստղազարդ, մեկը այն հեշտալի գիշերներեն որ արևելյան գեղազմայլ կլիմային մենաշնորհն է, և որ կը հմայե աչքը, կը թովե միտքը և սիրտը անծանոթ հուզումներով ը լցնե;
Պեռյուք- Տերեի ծովեզերյա ճեճավտյրին վրա մեծ բազմություն մը կերթևեկեր:
Կառքերու շարք մը կերթար կուգար պ. Գեղամոֆ մեծափարթամ ապարանքին առջև կանգ առնելով, որուն լուսավառ դրան մոտ ամբոխ մը խռնված հոնկե ներս մտնող երջանիկ մահկանացուները կը դիտեր նախանով:
Պ. Գեղամոֆի ընդարձակ պարտեզին մեջ ամառային պարահանդես մը կը տրվեր այն գիշեր ի պատիվ Տիգրանին և այդ էր պատճառը բազմության, լուսավառության և նվագածության, որով բոլոր պարտեզը կը թնդար:
Ընտանեկան պարահանդես մը անդիմակ պիտի ըլլար իհարկե. բայց Բուբուլին հրավառ երևակայությունը, որ միշ պետք ուներ նոր տեսիլներ ստեղծելու, զանազան ժամանակներու տարազներով զգեստավորելու պայման դրեր էր հրավիլյալներուն, որոնք գունտագունտ հոն կը դիմեին գիրար գերազանցելու նախանձավորությամբ մրցելով իրարու հետ:
Տեսնելու արժանի էրայդ այլակերպությունները դիցական, վիպական և պատմականշքեղ կերպարանքերու տակ:
Սոֆի Փլորայի ծաղկենկարը զգեստը ուներ, որոնք հակապատկեր մը կը ներկայացնեին իր լուրջ դեմքին հետ:
Անուշ աղջիկը փափաքեր էր զվարթ գեր մը կատարել այն գիշեր, թերևս առաջին և վերջին անգամ իր կյանքին մեջ:
Ոսկեզօծ կողով մը ուներ թևին տակ, ուրկե առատ ծաղիկ էր սփռել ամեն կողմ, և ուր որ երթար կը ծավալվեր հոն քաղցր բուրում մը հակառակ իր սովորուոթյան, որով միշտ իր հրապույրները պահելու ջանք ըրած էր:
Գառնիկ Տրովատորը կը ներկայացներ կես պալատականի, կես քերթողի հմայիչ կերպարանքովը ու վայելչազարդ հագուստներովը, փետրազարդ գլխարկ մը անհամեմատ պույր մը կ՚ընծայեր իր շնորհալի դեմքին: Ձեռքը կիթառ մը ուներ, զոր պարած միջոցին ծառի մը ոստերեն կը կախեր: Տիգրան հակառակ իր սկզբունքին ստիպվեր էր տեղի տալ ընդհանուր թախանձանքին և միջնադարյան դատավորի մը տարազ ընտրեր էր:
Իսկ Բուբուլ Շամիրամ թագուհուն կերպարանքը առեր էր: Վարդագույն բեհեզե նուրբ շրջազգեստի մը ծալքերուն մեջ ծաղիկներ կը շողային. գունագեղ դիպակե վայելուչ գոտի մը մինչև կուրծքին կեսը կ՚ելլեր մարգարտե ժանյակներով զարդարված: Ոսկեթել վարսերը ուսերուն վրա արձակված կը խառնվեին բազմաթիվ գոհարներու ճաճանչներու հետ, որոնցմով կը վերցներ անոնց խոպոպիկները գետինը քսվելե արգիլելու համար: Հակինթե թագ մը կը կրեր գլուխը այնքան վայելչորեն, որ այդ հագուստով կարծես իր բուն կերպարանքին մեջ մտած էր, ինչ որ ամենքը կը կրկնեին իրարու:
Ո՞չ ապաքեն թագուհին էր այն շքեղ հանդեսին, և իր մտքին գործն էր այն դյութական տեսարանը որ պատրաստված էր պարտեզին մեջ: Ծառերուն վրա վայելչապես զետեղված լապտերներ՝ գունագեղ պտուղներու և ծաղիկներու նման կը պլպլային անթիվ ցոլքերով, ճեմուղիները կամարակապ էին:
Ավազաններու վերև կանգուն անդրիները վարդեջուրի և քոլոնաջուրի սրվակներ կը մատուցանեին անցորդներուն, զանոնք զովացնելու համար:
Հրախաղության ամենեն հրաշալի տեսիլը բլրակներուն վրա կը կատարվեր ամեն կողմե տեսանելի ըլլալու համար. և այնքան նոր ու զարմանալի երևույթներ ուներ, որ ամենեն անտարբեր, ամենեն արհամարհոտ նայվածքները կը հիացներ:
Զարդասենյակը ջերմոցին մեջ պատրաստված էր, ուր պաճուճանքներու մանրամասնությունը իր կատարելությամբ կ՚երևար: Նույնպես շքասեղանը սաղարթներով հորինված կամարներու ներքև պատրաստված էր բազմաճոխ սպասներով և հիանալի ճաշակով: Հանդիսականներու շքեղությունն ալ համապատասխան էր այս պատրաստությանց։
Լուսավառ ծառուղիներուն ընդմեջեն խաբուսիկ երևույթներու նման սողոսկող զգեստավորները այնքան շող, այնքան ճանանչ, այնքան փայլ, այնքան շարժում կը հարուցանին ամենուրեք, և ժապավեններու, ծաղիկներու, ադամանդներու երևույթները այնքան արագ կը մերձենային ու կը հեռանային հոգեհմա նվագի մը շեշտերուն հետ, որ կարծես գունագեղ ամպեր էին հողմավար։
Այնքան ակնախտիղ էր տեսիլը, մոգական երևույթը, և քաղցրալուր նվագը, որ յուրաքանչյուր հանդիսական մը դյութվեր անով, առանց կասկածելու թե ինք ալ մեկ մասը կը կազմեր։
Այդ ընդհանուր հիացման մասնավոր առարկան էր Բուբուլ, և հասարակաց խոսակցության նյութը Տիգրանիին երջանկությունը։
Հանկարծ վալսի մը եղանակ հնչեց, և թեթեվասույր զույգեր սլացան ընդարձակ պարտեզին մեջ, օդային այսերու նման խլրտելով ու հետզհետե երագելով իրենց շարժումը։
Գառնիկ Բուբուլին հետ նետվեցավ ամբոխին մեջ։
Հրեղեն բոց մը կարծես կը վարեր այդ զույգը փայլագեղ, որ կը դառնար ոլորապտույտ, և յուրաքանչյուր շարժում զոր կուտար պարը թափառիկ առատ վարսերուն ու մարմնույն շնորհալի աղջկան, նոր խանդ ու ավյուն կը ներշնչեր անոր։
Ամեն ոք հոգնա էր արդեն պարելե, բայց շքնաղ ամոլը կը շաունակերժամե մը ի վեր, մեծ զարմանք և հիացում ազդելով ամենուն, որ կը դիտեին զանոնք ակնապիշ։
Հանկարծ ծափահարությանց բուռն աղմուկը թնդաց պարտեզին մեջ։
Երկու պարակիցները կանգ առած էին։
Տրովատորը իր հրաշագեղ թագուհին մեկուսի խորշ մը տարավ, ուր միակ նստած էր Տիգրան, և բոլոր բազմությունը հետևեցավ իրենց շնորհավորելու համար զանոնք։
Հայերեն, Ֆրանսերեն, Հունարեն, ամեն լեզվով հաճոյական մեծարանքներ կը տեղային Բուբուլին շուրջը, որոնց ամենուն ալ կը պատասխաներ շնորհալի բառով մը։
— Ո՞ր մեկ ձիրքիդ վրա հիանանք, սիրելի Բուբուլս, սեր օրիորդ Աստեղյան՝ քառասնամյա աղջիկ մը, որ ոտանավոներ կը գրեր:
— Պարի մեջ փայլելու իրավունքնի՞ս ալ կը հափշտակես մեզմե, կ ըսեն սևաչյա աղջիկ մը, որ Էղմերալտայի զգեստը հագած էր, և որ մեծ հարգանքով կը շրջապատվեր իր հորմե ժառանգած ոսկիներուն պատճառավ, և շատ մը թեկնածուներ ուներ։
Զվարթ ու սիրուն դեմք մը, Պեյզատ Թորոս պեյի կինը, որ երանգապանակներով, վրձիններով ու սիրուն պատկերներով զարդարուն հագուստով նկարչությունը կը ներկայացներ, Բուբուլին մոտեցավ։
— Նախանձելի ես ամեն կերպերուղ, ամեն հրապույրներուդ մեջ, ըսավ անուշիկ ձայնով մը։
Հետո քառասունը անց կին մը, Պոլսո հռչակավոր անձնավորություններեն մեկը, տիկին Միապետյան իր շնորհավորությունները Տիգրանին ուղղեց։
— Երջանիկ եք Տիգրա՛ն էֆենդի, ասանկ սիրուն հրեշտակի մը տեր ըլլալուդ համար, ըսավ:
Երջանիկ նշանածը ուզեց իր լրջության վայել մտացի պատասխան մը տալ ու ըսավ․
— Օրիորդ մը արժանիքը ոչ թե իր սիրուն կերպերուն՝ այլ իր բարոյական հատկությանց մեջ է։
Ան ատեն բոլոր իր շուրջը գտնվող տիկինները, օրիորդները, և անոնց ընկերակցող այրերը սկսան խոսիլ անոր մտքի առավելությանց վրա, պատմել թատերական երեկույթին մեջ ունեցած հաջողությունը, և հազար փայփայանք ու մեծարանք մատուցանել դեռատի աղջկանը։
Տիգրան, առանց գոհունակության ժխիտ մը ցույց տալու դեմքին վրա, նեղսիրտ կերպարանք մը առավ և միշտ անտարբեր ձայնովը ըսավ.
— Այդ թատերգությունները, երգերը, պարերը ոչինչ բաներ են, և պարծանք չեն կրնար բերել ոչ Բուբուլին, ոչ ինծի, կը փափաքիմ որ իր առաքինություններովը պարծի ան։
Եվ շատ խելացի խոսք մը ըսողի կերպարանքով տեղեն ելավ, ու առանց ակնարկ մը դարձնելու իր նշանածին վրա, հեռացավ գնաց:
Նույն պահուն աղմուկ մը լսվեցավ հեռվեն. սյուրբռիզը, սյուրբռիզը կը գոչեին ամեն կողմե, և թավիշներու, սնդուսներու, բեհեզներու իրարանցում մը, թեթև կիսակոշիկներու տրոփյուն մը ավազե ուղիներուն վրա խշրտալով սկսավ դիմել դեպի խաղին տեղը, առանձին թողլով հոն Բուբուլը:
Ինչպես Վոսփորի ափունքին պարտեզները ընդհանրապես, Գեղամոֆի պարտեզն ալ անփիթատրոնի մը լայնածավալ աստիճաններուն նման հետզհետե կը բարձրանար դեպի վեր կանոնավոր հարկեր հորինելով իրարու վրա: Պարը ամենեն վարի հարկը տեղի կ՚ունենար ընդարձակ ավազանին բոլորտիքը, որ Բերայի Վերտիի սրահեն երկու անգամ ավելի մեծ ածուներու բաժանված էր:
Իսկ խաղը պարտեզին ամենեն բարձրագույն հարկը տեղի կ՚ունենար ամեն կողմե տեսնվելու համար, և բազմությունը հետզհետե դեպի վեր կը դիմեր: Միս մինակ մնացեր էր Բուբուլ վարի հարկը եղևենիի մը տակ, որ իր բբուկի նման տերևներ կը տարածեր սև ու ծփական ստվերներով նորատի աղջկան շուրջը, և կը փակեր անոր առջև հանդեսին սքանչելի տեսարանը:
Օրիորդ Գեղամոֆ սոսկաց այս միայնութենեն, ոտքի ելավ հանկարծ ու քանի մը քայլ առավ մինչև ահագին լճակին եզրը, որուն ծառերուն վրա վառված լապտերին զվարթ շողերը փարատեցին իր երկյուղը, և հոն կանգնած դարձուց նայվածքը դեպի վեր: Վճիտ ու աստղազարդ երկինքին շքեղաշուք շրջանակին մեջ, դրոշակներու, կամարներու, սաղարթներու, կանթեղներու մեջտեղը անհամար գլուխներ կը խլրտեին, նստարաններու վրա ոսկե ու արծաթե զգեստներ կը փողփողեին, գույնզգույն ժանյակներու մեջ փոքրիկ սիրուն դեմքեր կը ժպտեին իրարու, և կարմիր, և կանանչ, կապույտ, դեղին, ճերմակ բեհեզե օդային զգեստներով զարդարված աղջիկներ ծաղկեփունջերու նման հոս հոն հիանալի խումբեր կը կազմեին, օդին մեջ ժապավեններ, մազերու փայլուն խոպոպիկներ կ՚երթային կուգային ավելի վարը, զինվորական սաղավարտներ, փետրավոր բեղույրներ, զռահներ, ոսկեթել, ուսնոցներ. ավելվար, դարձյալ կամարներ ու լապտերներ, ու անոնց ընդմեջեն մոգական տեսարաններու արագ ու զգյխիչ հաջորղությունը, և ամենուն վրա լիլալուսինը իր աստղերովն ու արևներովը կ՛անգրադառնար իր առջև պարզված սճակին մեջ շքեղ ու մեծավայելուչ:
Նորատի աղջիկը ժպտացա. այս ամենը իր մտքին, իր երևակայություն ծնունդն էր. այս ընդհանուր զվարթությունը իր հեղինակությունն էր, և ավա՛ղ, ինքը միայն զուրկ անկե:
Արդարև առավել քան երբեք համակրանք ու պաշտում վալելած էր այն գիշեր:Թատերական հանդեսեն ի վեր առաջին անգամ էր որ մեծ ընկերության մը մեջ կը գտնվեր, և ամեն ոք կը փութար իր խունկը մուտացանել այդ վառսուն մտքին:
Հետո, թերթերը խոսեր էին այդ երեկույթին և անոր հեղինակին վրա, և հիմակ ա՛լ չէր կրնար խույս տալ ընդհանուր սքանչացման արտահայտություններեն:
Զգայուն սիրտի մը բնական արբեցությամբը ճաշակած էր այս ամենը առանց երջանիկ ըլլալու սակայն:Բան մը կր պակսեր իրեն, որուն ինչ ըլլալը չէր հասկնար որոշ կերպով, և զոր զգացուցեր էին Տիգրանին ցուրտ վարմունքն ու խոսքերը: սրտառուչ ձայնով մը կրկնելով անոր հետ «Լեռնարո՜, ատիո՜» մանկամարդ աղջկան հոգին սարսուռաց այս ձայնին հմչյունեն. մեկ վայրկյանի մեջ նկարվեցավ իր սրտին ու երեվակայությանը սիրո բոլոր վայելքը, և այդ գաղափարին հետ զայն ներկայացնող Գառնիկը եկավ աչքին առջև իր անուշ դեմքովը, իր զգայուն աչքերովը:
Տերևները խարշափեցին, և Տրովատոր դուրս ելավ ծառին ետևեն կիթառը ձեռքը: Բուբուլ աչքերը բացավ այդ երազին իրականությանը համոզվելու համար. «Ա՜հ, դո՞ւք եք...»: Այո՛, ան էր, նույն ինքը այն սիրտը, որ կը պաշտեր զինքը իր հովագույն ր էության բոլոր ուժովը: Վայրկյան մը բաժանված չէր այն գիշեր իր քայլերեն, և պաշաչության հակառակ վարված չլլալու համար, Բուբուլը իր նշանածին քով տանելե ետքը անհետացած էր թեպետ, բայց այս ծառին ետին պահված՝ լսեր ու տեսնել էր ամեն բան, և ինք ալ իր պաշտելվույն հուզման տեսարանեն այլայլված Երևան կ՝ելլեր հիմա ղայն մխիթարելու համար:
Բուբուլ ձեռքը երիտասարդին առանց գիտնալու, թե ինչու համար, և եռանդուն բոցով մը վառված, իր երկարատև անձնվիրությամբ և հավատարմության մեջ ցուրտ արհամարանքով պատժված, իր սուրբ ու անբիծ սրտին մեջ մահացու հարվածով մը քեղեքված այդ աղջիկը կարծես սփոփածու էակի մը քով կը գտնվեր հանկարծ, որ կը հասկընար իր բոլոր տառապանքը: Եվ սիրտը լցվեցավ քաղցր զգացմունքով մը, զգաց, թեմինակ չէր ա՛լ, և ձեռքը կը թողուր երտասարդին ձեռքին մեջ շիկնելով, առանց բառ մը արտասանելու:
Իակ Գառնիկ կրնա՞ր խզել լռությունը այդ անբիծ էակին առջև, որ ուրիշի մը կը պատկանար: Հանկարծ ձեռքին վրա ցավ մը զգաց Բուբուլ. իր նշանտուքի մատանիին քարն էր, որ երիտասարդին սեղումին տակ մատին վրա կը ճնշեր, և մատնիին հետ պարտքին գաղափարը արթնացավ այդ անարատ հոգվույն մեջ:
Վայրկյանի մը մեջ տեղի ունեցեր էր այս ամենը, Բուբուլ ձեռքը քաշեց և ճակտին տարավ հանկարծ: — Սաստիկի գլխու ցավ մը կը նեղե զիս,շնորհք կ՚ընե՞ք զարդասենյակը տանելու զիս, քիչ մը օտըգոլոնյը առնեմ, ըսավ ոտքի ելլելով, և երկունքն ալ սրտաբեկ, երկունքն ալ դողդոջուն՝ զիրար հասկանալով ու իրաիմե զգուշանալեվ դացին խառնվեցին փետրավորներու, ծաղիկներու, ժանյակներու ամբողին մեջ, ուր բյուր խոստովանություններ տեղի ունեցած էին անպատճառ ու անպատկառ, և սակայն ամենքն ալ կըշարունակեին պարել ու ծիծաղել, մինչ ասդին Բուբուլ տժգույն և սրտաբեկ կը մտախոհեր հազարումեկ անձկություններով պաշարված:
ԺԶ
Արտաքո կարգի շուքով տևեր էր պարհանդեսը մինչև լույս, հետզհետե կրկնապատկելով հանդիսականներու եռանդը, երեկույթին այլ և այլ զվարճություններովը:
Փառավոր եղած էր ընթրիքը, և խաղերը՝ բոլորվին իսկատիպ: Ամեն ոք անմոռաց հիշատակ մը տարեր էր իր հետը, մեկնելով այն չնաշխարհիկ հանդեսեն, և ամեն տեղ կը խոսվեր արդեն այն հրաշալի ճարտարության,ճաշակին ու կարգավորությանը վրա ուրկե արանց բացառության գոհ եղած էին ներկաները: Հետևյալ օրը, արևը կը խոնարհեր և արդեն վարդագույն ամպերուն ետին, և վերջալույսին կարմիր ցոլքը կը խաղար սրահին որմերուն և հայելուներու վրա, երբ Տիգրան ծանր ու երկարատև քունե մը սթափած՝ եկավ մտավ սրահեն ներս, և առանց ուղղակի մեկուն նայելու կամ բարևելու մեկը, խեղդուկ ձայնեվ մը գոչեց.
— Օ՜,դուք ինձմե ավելի կանուխ արթնցեր եք:
— Մենք չէ թե արթնցանք, այլ չքնացանք,-պատասխանեց Գառնիկ:
— Ի՜նչ, բոլոր օրը անքո՞ւն անցուցիք, ի՞նչ հիմարություն, տգեղ բան է գիշերն ի բուն առանց նպատակի ոտքի վրա մնալե ետքը, ցերեկն ալ արձաններու պես նստիլ:
— Ընդհակառակը, հարեց Գառնիկ ժպիտով մը, ես կը մտածեմ, թե ամենեն քաղցր բանն է այնքան զվարճալի գիշեր մը անցընելե ետքը զբաղվիլ անոր վերհիշումով, և օրիորդներն ալ կարծեմ համամիտ են ինծի, քանի, որ առավընե կը խոսինք հանդեսին շատ մը պարագաններուն առանց նշմարելու, որ ժամանակը կ՝անցնի:
— Անշուշտ, ավելացուց Բուբուլ, վայելքին հույսն ու հիշատակը բուն, իսկ վայելքեն ավելի քաղցր է, վասնզի վայե;լման մեջ հուզումը կը խառնվի և արգելք կ՝ըլլա շատ անգամ իրապես զգալու այն բերկրությունը, որոււն ենթակա ես:
— Ի՜նչ բերկրության և ի՜նչ վայելքի վրա կը խոսիս, Բուբո՛ւլ, գոչեց Տիգրան հեգնական ձայնով մը, մասֆառաներու, կապիկներու ժխորի մը նվագարանին ձայնովը ցատկռտելը կ՝արժե՞ այդչափ մեծ բառեր «բերկրո՜ւն, վայե՜լք», և մեծ քրքիջ մը արձակեց:
Օրիորդ Գեղամոֆ տժգնեցավ նշանածին խոսելու այս անպատկառ կերպեն ազդվելով, բայց իր սիրտը դեռ ճանացած չէր ճշմարիտ դառնությունը, և հոռի ու տխուր տպավորությունները շուտ կը փարատեին իր հոգիեն, ուստի պատասխանեց միշտ պահելով իր ժպիտը ու անուշ հնչյունը.
— Ո՜հ, ինչո՞ւ այդ նախատական անուններով անուններով կը հորջոջեք տեսիլ մը օր այնքան խորհրդավոր հրապույր ուներ: Զանազան երևույթներու տակ ժպտված այդ մարդիկը դար մը, պատմություն մը, վեպ մը, քերթված մը կը ներկայացնեին երեկ գիշեր, և անոնց նայելով, երբ կը հիշեի ամեն էակները, որոնք երբեմն զգացած, խորհած, գործած, լացած, սիրած ու տառապած են, և, երբ կը մտածեի, թե այդ հոյակապ մարդւկ անցեր գացեր էին աշխարհես փոշիի հատիկներու պես, և անոնք ալ, որ հիներու կերպարանքը առած կը զվարճանային, պիտի երթային, օր մը, անցյալ մը, պատմության մը մասը կազմելու, չեմ կրնար բացատրել, թե որքա՜ն կը հուզվեի:
— Ասոնք ամենն ալ ոչինչ բաներ էր, ըսավ հորանջելով երիտասարդ Գեղամոֆ, և սկսավ իր դանդաղ ոճովը բացատրել, թե պատմություն ըսաված բանը գոյություն չունի արդեն, թո կանանց սրտերը շարժելու համար հորինված սուտեր են ատոնք, թե պարահանդեսի խաղերն ալ մանկական սին երեվույթներեն, և կը զարմանար, որ հասուն մարդիկ կ՝զբաղվեին անոնցմով, իսկ պարը լոկ մարմինը հոգնեցնելու կը ծառայեր, վասնզի մարմնամարզը պետք էր պարզ և հանդարդ ըլլար, մինչև հոն զարդերու, պչրանքներու նողկալի ելևէջի մը մեջ զգլխած հափշտակությամբ կը դառնան հիմարաբար:
— Բայց հանդեսին հրապույրը նույնիսկ այդ չարչարանքին մեջ կը կայանա. կաղաչեմ, մի՛ դատապարտեք զանոնք, ըսե՛ք միայն, թե ձեր սրտին չեն ազդեր, ըսավ Բուբուլ աշխույժով:
— Կ՝ազդեն արհամարանք կ՝ազդեն անոնք իմ սրտիս, պատասխանեց Տիգրան իր անտարբեր կերպովը քրքիջ մը արձակելով, և պոլսո կանանց զգեստներն ու զարդարանքը կը խծբծեր հայտարարելով, թե արդեն անհուն զզվանք կ՝զգար անոնց բոլոր ձևերեն ու պչրանքներեն, և թե առջի իրիկվան տեսարանը վերջին աստիճանի հասցուցեր էր իր այս զգացումը:
— Առջի իրիկվան տեսարա՞նը, պատասխանեց Սոֆի, տեղվույս իգական սեռին բնական պատկերը չէր, լավգիտեք, և կարծեմ տեղի չկաչ այդքան զզվելու, քանի որ ավելի արվեստ ու ճաշակ կար հոն, քան պչրասիրություն:
— Ինչ կ՝ուզե ըլլա, փայլուն գույներեն, ժապավեններեն, ծաղիկներեն կը գանիմ, և աշխարհքիս ամենեն շատ սիրած բանս պարզությունն է:
Բուբուլին ոսկեգույն վարսերը կապույտ ժապավենով մը կապված էին ծոծրակին վրա թույլ կերպով մը, ծայրերը ուսին վրա կը ծածանեին, իսկ կուրծքին վրա ճերմակ հասմիկներու փունջիկ մը ուներ: Փափուկ աղջիկը բնական շարժումով մը ձեռքը մազերուն տարավ, ծաղիկին նայեցավ ու շառագունեցավ: Անուշ աչքերը արցունքով լցված գառնիկին դարձավ, որ հիացմամբ լի իրեն կը նայեր սիրալիր: Արվեստագետը քաղցր հպաչրըություն մը զգաց ծաղկափթիթ աղջկան պաշտպանությունը ատանձելու առիթեն, և դերագույն աշխույժով պատասխանեց. — Ներեցե՛ք, որ ըսեմ, թե զարդարանքը կանաչի սեռին ճաշշակին ուզգացմանը ապացույցը նկատված է քաղաքակիրթ ազգերու մեջ, և ես ավելի առաջ երթալով կ՝ըսեմ, թե պարտք մըն է անոր համար: Այն կիները, որ չունին զարդարվելու ճաշակ, զուրկ են բուռն ու եռանդոտ նկարագրե մը, և կին մը պարզապես ըլլալու երեք պատճառ կրնա ունենալ, անզգայությունը, տգեղությունը կամ վիշտը:
— Է՜յ, անզգա՞ են գերմանկիները, կը պոռառ Բուբուլին նշանածը, որոնք,ըստ իրեն փոխանակ նեղիչ զգեստներով իրենց շարժումներն ու քայլվածքը բռնաբարելու, մանրամասն ոչունչություններով միտքերնիին չարչարելու, կ՝երևային, ինչ որ էին, և չէին ջանար բնությունը ձևազերծելով խաբել աչքերը վայրկենական պանտրանքով մը, քանի որ սուտը միշտ կը մատնվի, ը խնամոտ զարդերե առաջ եկած հատակապատկերը անտանելի է:
— Զարդարվիլը ստել կամ ժպտիլ չէ, բայց ամեն բանի չափազանցությունը հոռի հետևանքը մը կը հասնի անտառակույս, կ՝ըսեր Գառնիկ, և իր արվեստագետի նուրբ զգայությամբ կը ջանար համոզել ցուրտ երիտասարդը, թե կին մը, որ կիրթ ճաշակ ունի, կրնա զարդարվիլ այնքան վայելչորեն, որ ամեն մարդ հիանա իր վրա առանձին բնավ գուշակելով անորհրապույրին գաղտնիքը, որ ոչ մեծ խնամք կը պահանջե և ոչ չարչարանք ու հոգնություն:
— Ինծի համար ավելի աղեկ է տգեղ և պարզ ըլլալ քան,թե զարդարանքով աղվոր երևալ, և իր անձին կամ տանը զարդարանքին խնամք տանող կին մը թեթևւին, անմտին մեկն է:
— Կին մը, օր փույթ կը տանի վայելչության, կապացուցանե, թե գեղեցիկին զգացումը ունի, ինչ որ գլխավոր արժանիք է իրեն:
Ու անկեղծորեն կը խոստովաներ Գառնիկ, թե կնոջ սիրտը՝ որ այնքան ծայրահեղ կերպով կ՝զգա ամեն մեծ զգացումները, սերը, ատելությունը, որոնց ամենուն զենիքը հասնելու չափ ընդարձակ է իր հոգին, հավասարապես զգայուն է նաև այն չնչին իրերուն նկատմամբ, որոնք արտաքին աշխարհը կկազմեն իր երևակայության,թե անտարբեր է այս մասին,զուրկ է բնության իր սեռին միայն շնորհված հատուկ կարողութենե մը, որ նյութական իրերու մեջ հրապույրը մը դնելու և նյութը ոգևորելու ձիրքն է:
— Իրավ որ,չեմ հասկնար,այդ նյութերու հրապույրը երևակայական է,պնդեց Տիգրան,բայց եթե պահ մը ենթանդրենք թե իրոք գոյություն ունի անիկա կարգ մը մարդոց համար,ինչ պիտի ընեք այն հազար ու մեկ նյութական վնասներուն մասին,որոնք պճնասիրութենե առաջ կուգան, և ամեն օր շատ մը ընտանիքներու կործանումին պատճառ կըլլան:
Բուբուլ որ լուռ կեցերէր իր դատը լավագույն ձեռքերու մեջ տեսնելով,ուզեց տեսնելով,ուզեց պատասխանել այս վերջին առարկության,և Գառնիկին ձայնակցութենեն ոգևորված գոչեց.
— Շատ կսխալիք, եթե կկարծեք թե վայելչության ճաշակն է որ կքանդե ընտանիքներու անդորրը. դաստիարակության պակասն է պատճառ այդ չարիքներուն:Եթե ամեն կին պարտքը ճանչնալու չափ կրթված ըլլա, երե գիտնա հաշտեցնել իր հոժարությունները նյութական իր միջոցներու հետ, գեղեցիկին զգացումը չէ թե կործանման կը մղե զինք,այլ աշպատասիրությամբ ավելի զարգանալու փափաքը կազդե իրեն:Վասնզի իղձն է որ միջոցներ կստեղծե,և եռանդուն ու խոհական կին մը, որ դաստիարակված է,իր բաղձանքները ի վնաս իր տանը չի գործադրեր երբեք. իր ընտանիքի օգտին կգործածե ղանոնք:Եթե կպակսին միջոցները զանոնք կհեղինակե. երե կպակսին աշխատության ժամանակն ու առիթը կչափավորե իր փափաքները,և համեստ շրջանակի մը մեջ հորինել կջանա այն հրապուրյները,զոր ճոխության մեջմիայն կերևակայեն տգետ և միջակ մտքեր:
Տիգրան որ բնավ սովորություն չուներհամեզվելու,և ուրիշներուն կարծիքը ընդունել տկարամտություն կհամարեր իրեն, անշուշտ կպատրաստվեր այլանդակ պատասխան մը տալու,երբ հայր Գեղամոֆին ներս մտնելովը վիճաբանությունը դադրեցավ: ԺԷ
Այդ միջադեպեն ետքը, ուր Տիգրանին ցուրտ, արհամարոտ, համառ ու դոռոզ բնավորությունը երևան կուգար հայտնապես, Բուբուլին քնքուշ ու խանդակաթ սիրտը արյունելով ամեն անգամ, Սոֆի ակներև սկսավ նշմարել այն փոթորիկը, որ մոտ պայթելու։
Որքան կը ջանար համոզել իր դեռահաս բարեկամուհին թե պիտի անցներին անոնք, և թե վերջապես իր անձնավիրությամբ և գորովովը պիտի հաջողեր հաղթել իր նշանածին նկարագրին և կրթության թերություններուն, կը մտատանջեր սակայն այս մելամաղձության մասին, որ օրե օր ավելի զգալի կ՝ըլլար նորատի աղջկան վրա, թույլ ու տրտում ազդեցություն մը ներգործոլով անոր բոլոր շարժմանցն ու վարմունքին։
Կը տեսներ շատ անգամ գաղտնապես արտասվելը առանց զայն սփոփել հաջողելու։ Կը հսկնար վերջապես թե Բուբուլին սիրտը որքան ալ հավատարիմ և պարկեշտ ըլլար, հետզհետե կը հեռանար իր նշնածեն, անոր բիրտ վարմունքին պատճառավ, և չպիտի ուշանար պաշարվելու այն վառ ու անկեղծ սիրովը, որով կը շրջապատեր զայն իր եղբայրը։
Կը կանխատեսեր անոնց փոխադարձ սիրույն աղետալի հետևանքը, և կը սոսկար, սակայն ի՞նչ կրնար ընել։ Քանի բանի անգամ խոսած էր անոր հավանությունը ստանալ։
Հայր Գեղամոֆ վերջապես հայտարարած էր թե մինչև որ Բուբուլ չամուսնանար, չպիտի թողուր զինքը հեռանալ քովեն, և թե իր բաղձանքին հակառակ վարվելով , ծանրապես պիտի վիրավորեր զինքը։
Տիգրան ալ ձայնակից կ՝ըլլար իր հորը, և անսովոր աշխուժով մը կը խնդրեր, որ ալ չխոսին այդ բաժանման մասին․
Սոֆիին բացակայության ցավը չէր անշուշտ իր այդ վարմունքին պատճառը, այլ երկյուղը թե ծերունվույն և օրիորդին հետ առանձին մնալով իր վրա միայն պիտի ծանրանար անոնցով հոդը:
Ասկե զատ, Տիգրան խույս կուտար միշտ մտերմական խոսակցությունենե, և ամսե մը ի վեր ոչ իր հորը և ոչ նշանածին հետ վայրկյան մը առանձին տեսակցելու բաղձաննքը ունեցած չէր, վասնզի կ՝զգուշանար հայտնելե և լսելե գորովալից զգացմունքներ և մանավանդ կ՝ատեք հուզումը ինչ տեսակե ալ ըլլար ան:
Օրիորդ Գումարյանի ներկայությունը միշտ պատրվակ մըն էր նվազ մտերիմ ըլլալու, և ազատ կը պահեր զինքը ուրշներուն համար իր սովորություններեն զրկվելու հարկեն: Ուսատի բոլոր ուժովը դեմ կեցավ Սոֆիին որոշմանը: Իսկ Գառնիկ պետք չուներ շատ թախանձանքի իր հավանությունը տալու համար, թեպետ երիտասարդ Գեղամոֆին Պոլիս գալեն ի վեր ստիպված էր իր այցելությունները չափավորել արդեն:
Հազիվ ամիսը անգամ մը կը համարձակեր երևալ ապարանքին մեջ կիրակի օրերը, և ընդանրապես գիշերը չէր կենար: Ծունգերը կթոտած շոգենավ կը մտներ նման դատապարտյալի մը զոր գլխատվության կը տանեին, իր բոլոր սերը, բոլոր ուշը, բոլոր հոգին թողլով անզգա կոշտ սրտի մը քմահաճույքներուն:
Չէր գիտեր, սակայն թե այդ դժնդակ հետավորությունը, այդ անտանելի զրկանքը անակնունելի հաջողության մը պատճառ կ՝ըլլար իրեն:
Բուբուլին սիրտը, որ մինչև այն ատեն անգետ մնացեր էր իր զգացմանց իրական վիճակին, կ՝սկսերտառապիլ այն դառնություններով, որոնք սիրեցյալ էակի մը բացակայությունեն կ՝արտադրվին: Արդարև մարդ իր սիրած էակին ներկայությանը չի կրնար չափել իր հրայրքին աստիճանը, ոչ ալ գաղափարելայն անսահման գորովը, որով համակված էր իր հոգին, բայց երվ կը լռե այն ձձայնը, որ կը վրդովեր իր բոլոր էությունը, երբ կ՝անհետի այն պատկերը, որ կը հմայեր իր նայվածքը, որոնք կը դեղապճնեին իր կյանքը համայն, այն ատեն կզգա թե ինչ էր ան իրեն համար և անպարագրելի դատարկ մը գերեզմանի կփոխակերպե աշխարհքը:
Գառնիկի հառավորությունը ճանչցուցած էր Բուբուլին իր հոգվույն գաղտնիքը միշտ անորոշ երևույթի մը ներքև սակայն:
Երբեմն միտքը կդներ իր սիրտը բանալ բարեկամուհվույն առջև,սակայն ամոթխածության զգացում մը կարգիլեր զինքը:
Նորատի աղջիկ մը Բուբուլին չափ անբիծ՝ որքան ալ ընդարձակ ըլլա իր մտքին ազատությունը,չի կրնար իր պարտքերուն հետ անհաշտ զգացում մը տածոլու հավանիլ ,և առաջին օրեն արվեստագետին համար ունեցած բուռն հակումը՝ կնմաներ այն անուշ,այն անդիմադրելի համակրության զոր վիպական հերոսներու,բանաստեղծական էակներուհամար ունեցած էր շատ անգամ,երազելով զանոնք,պաշտելով զանոնք իր կուսական անարատ երևակայությանը աշխարհքին մեջ,և անոնց հրապուրելի երևույթը բարոյական հափշտակության մը քաղցրությունե զատ՝ առաքինակն ազնիվ զգացմանց վայելքը ճանչցուցած էր իրեն:
Այդ չնաշխարհիկ երևույթներեն մեկն էր իրեն համար գառնիկ,արժանի իր անհամեմատ ձիրքերովը վճիտ հոգու մը հիացմանը, և դեռատի աղջիկը աներկյուղ նվիրած էր իր միտքն ու սիրտը՝ անոր ամեն հատկությունները ճանչնալու և հիանալու:Սակայն անզգալաբար աճած էր այդ զգացումը,անհաղթելի բաղձանք մը ստեղծելով իր սրտի մեջ փոխադարձաբար անոր համարմանը արժանանալու:Այդ իղձը,սակայն այնչափ բնական է եռանդուն էակներու,որ առանց փոքրիկ խղճի խայթի մը կճաշակեչ ան երիտասարդին բոլոր պաշտումը,միշտ անմեղ սիրտ մը երևույթին տակ սքողված,անկեղծորեն համեզված թե եզբորմե զատ ոչինչ կրնար ըլլալ ան իրեն համար:
Եթե Տիգրան փոքրիկ ճիգ մը գործած ըլլալ իր նշանածին սրտին իշխելու,եթե զգուշանար գեթ զայն վիրավորել իր կծու ակնարկություններովը,կամ գոնե նշմարել տար Բուբուլին թե անոր սերը անհրաժեշտ պետք մըն էր իր կյանքին,ո՞վ Գիտե, բարեսիրտ աղջիկը երախտագիտության ձայնեն առաջնորդված ՝ նախազգուշության իմաստությունը ունենար թերևս զինքը հմայող անդիմանելի քաղցրության դեմ իր սրտին մուտքը փակելու:
Սակայն Տիգրան կը հարվածեր զինքը անդադար և Գառնիկ կսփոփեր.Տիգրան կհարմարհեր և ան դուրգուրանքով կը շրջապատեր փափուկ հոգածության մը ծածուկ խնամքը ընծայելով իրեն, ր հիմակ որ կը հեռանար իրմե ամբողջ շաբաթներ այդ գորովալից էակը, հիմակ որ ինք առանձին կը մնար իր վշտելու հետ, ի՞նչպես փնտրեր այն միակ սիրտը, որ իրենին պատասխանած էր:
Սոֆին բոլոր բրեկամությունը այլևս բավական չէին ինքը հեհացնելու,վասնզի կը կարծեր թե անոր բոլոր զգացողքւթյունը անկարող էր գուշակելու իր չարչարանքը, ու ծանր որդորներե, բարոյականի դասերե և՜ մերթ հանդիմանական խոքեր է զատ ոչինչ կը գտներ այն աղջկան քով,որ մինչև այն օրը որ միակ մտերիմը եղած էր և այնքան լավ պատասխանած՝ իր հոգվույն ձգտումներուն:
Սակայն որքա՜ն կը սխալեր. Սոֆի թերևս իրմե ավելի հստակ կը կարդար իր սրտին մատյանը,այլ հզոր պատճառ մը կը կարդար իր սրտին մատյանը, այլ հզոր պատճառ մը կը հակադրեր ձայն անզգա ձևանալու բարեկամուհվույն անձկությանց:
Այդ պատճառը՝ ձայն իր զգացմանցը մեջ քաջալերելով՝ անխոհեմության մը մղելու երկյուղ էր, որուն հետևանքր կ՝զգար թե աղետալի պիտի ըլլար ամենուն համար ալ: Ու բոլոր ճիգը կը թափեր փութացնելու հարսանիքը, ուր իր սուր աչքերը նշմարել կուտային իրեն Բուբուլին և իր եղբոերը փրկությունը մինգամայն:
Կը կարծեր թե ընտանեկան կյանքի լուրջ պատկանությունները գրավելվ իր աշակերտուհույն միտքն ու սիրտը, պիտի հաղթեին անոր դժկտմությանը, թե անոր դաաստիրակությունը, հոգվույն ազնվությունն ու անձնավորությունը պիտի բարեփոխվին ամուսնուն ինչ ինչ թերություններն և թե կըանքի մերեձավորությունը, ամեւսնական սերտ հարաբերությունները: պիտի ստեղծեին սերը, որուն համար հորինված ու պատրաստված էր Բուբուլին հոգին:
Իսկ Գառնիկ պիտի մոռնար զայն անշուշտ, երբ անկեսիրվելու ամեն հույս կորսնցներ, վասնզի իրեն այնպես կը թվեր թե հուսահատ սերը չի կրնար տևական ըլլալ:
Անփորձ հասակի մը այս անստույգ տրամաբանություններովը համոզված, շարունակ Բուբուլին ամուսնության վրա կը խոսեր ծերունվույն հետ, որ իրմե ավելի անհամբեր էր իր սիրելի զավակներուն միությունը տեսնելու, սակայն իհարկե ստիպյալ պիտի սպասեր իր եղբորը, Աբգար Գեղամոֆ զորապետին գալուն, որ փափաքած էր կնքահայր ըլլալ Տիգրանիին, և որ իր պաշտոնին ծանր զրազմանց պատճառավ ձմեռեն առաջ չէր կրնար գալ Սանկտ-Բեթերոպուրկեն:
Վեցը ամսե ավելի ժամանակ ունեին տակավին իրեն առջև, և խեղճ աղջիկը չէր գիտեր, թե պիտի կարենայի՞ն անվտանգ անցընել բոլոր ամառն ու աշունը: Կրցածին չափ կ՚աշխատեր Գառնիկին այցելությունները պակսեցնելու միջոցներ գտնել, ու թեպետ Բուբուլին չափ իրեն ալ ծանր գաթ այս զրկումը, սակայն զոհողության մեծությանը մեջ իր երկու սիրելիներուն օգուտը կ՚ընդնշմարեր և կը համբերեր:
Սոֆիին սրտին ու մտքին այս ազնիվ տրամադրությունները շատ սուղի կը նստեին դժբախտ Բուբուլին, որ իր արդի փափուկ կացությանը մեջ պետք ուներ սրտակից բարեկամի մը, և զայն իր դաստիարակուհվույն քով գտնելե հուսահատ՝ բոլոր ուժովը, բոլոր տենչովը կը կարոտեր այն ուշադիր, այն կաթոգին նայվածքին, որ իր սրտին մեջ կը կարդար և անբարբառ պերճախոսությամբ կը պատասխաներ իրեն:
Ուստի անհամբեր անձկությամբ անոր այցերուն կ՚սպասեր, և այնպիսի եռանդոտ հաճույքով մը կ՚ընդուներ զայն որ Գառնիկ այլևս չէր կրնար տարակուսիլ թե գեղանի աղջիկը մասնակից էր իր զգացումներուն. բայց կը ճանչնար անոր վես ու փափուկ հոգին, և հանկարծական շարժումով մը զայն վիրավորելե զգուշանալով, կը հետաձգեր միշտ հայտարարության մը ժամը, և հարմար առիթ մը կ՚սպասեր զինքը այրող բոցավառ կրակը դուրս թափելու: Շատերը վայելած են օգոստոսի այն գեղազմայլ գիշերներուն հմայքը Վոսփորի վրա,ուր բնությունը գոգցես իր գեղը կրկնապատկված սիրո անսահմանելի դյութանքով կլցնե իր շուրջը:
Ծովափը կխռնվի անհամար բազմությամբ,որ երաժշտության ձայնով լուսավառությանց ցոլքերուն մեջ կերթևեկե:
Պ.Գեղամոֆ թեթև տկարության մը պատճառով սովորականե կանուխ գացախ էր նիրհելու:ԳԱռնիկ,ապարանքը գտնվելով այն գիշեր,քրոջը հետ կշրջագայեր ամբոխին մեջ,իսկ Տիգրան պարտեզին միայնությունը ծովափին ժխորեն նախամեծար համարելուն՝ Բուբուլ ստիպվեր էր անոր ընկերանալ որքան զայն առանձին ձթեղլու փափկությամբ,այնքան և իրհորը տկարության մասին մտատանջ ըլլալով,ապարանքեն չհեռանալու փափաքով:
Երկու նշանածները բավական ժամանակե հետե կքալեին միասին ծառուղիներուն մեջ՝ առանց բառ մը արտաբերած ըլլալու:
Բուբուլին սիրտը գիշերային լռության և հազար ու մեկ խորհրդներու ազդումովը գրավված՝ պատրաստ էր զողմանը,այլ տիգրանին անփույթ կերպարանքը և մերթ ընդ մերթ արձակած հորանջումները վեհերոտ լռության մը դատապարտեին զինքը:
Լավ կ՝ըմբռներ հեք աղջիկը թե իր նշանածին անբարբառ կերպը՝ մտային հափշտակության մը արդյունքը չէր,այլ այն անտարբեր բնավորության,որ երբեք չէր հիշեցներ իրեն,թե հարկ էր արծարծել խոսակցություն մը առիթ տալու համար սիրտերու հաղորդակցության,երբ այսպես առաջին անգամ երկու խոսեցյալներ առանձին կմնային:
Բուբուլ կը նեղվեր այս կացութենեն, հետզհետե ճնշում մը կզգար սրտին վրա,որ թուըլ չէր տար իրեն լիովին վայելել բնության գեղը:Տիգրանին ներկայությունը իր հոգվույն բոլոր կարողությունները կջլատեր այն պահուն,և կ՝ըղձար թողուլ զայն իր սենյակը առանձնանալու համար, ուր գեթ ազատ պիտի ըլլար արցունք թափելու: Սակայն սիրտը չէր ներեր իրեն այդօրինակ բիրտ վարմունք մը, և իր այս ապօրեն փափաքին գործադրութենեն առաջ անոր վրա զղջալով, հանցավոր գաղափար մը գործնապես դարմանելու խորհուրդը կուտար իրեն:
Սակայն որքա՜ն դժվար է մերձենալ սրտի մը, որ անդադար խույս կուտա մտերմութենե, մանավանդ արժանապատվության տեր զգայուն կնոջ մը համար որքա՜ն ծանր է հաղթել իր երկչոտության և հպարտության, երբ այր մը անտարբեր կ՚երևա իր գաղափարներուն հաղորդակցության:
Արդարև, որչափ քաջ ըլլա կին մը, իր բուն արժանիքովը փայլելու համար, պետք ունի գիտնալու թե իր ձիրքերը փափաքով կը փնտռվին, և ջերմ նայվածք մը, քաղցր բառ մը ստեպ կը խանդավառե ամենեն տկար սիրտը, մինչ ցուրտ շարժում մը կը խորտակե հոգվույն թռիչը:
Այո՛, զգացումը ամեն բանի կը խառնվի, և այն շնորհներն ու ձիրքերը, որ զգայնութենե չեն բխիր սուտ են և վաղանցիկ: Ինչ է կին մը, երբ իր զգայնության մեջ մահացու վերք մը առած չէ տակավին: Բոլորովին ուժ, բոլորովին կյանք, գթություն և սեր է համայն, բավական է որ սիրված զգա ինքզինքը: Լքումն ու անտարբերությունը իր իր մահն է սակայն:
Եթե այրերը գիտնային թե իրենց մեկ քաղցր վարմունքը որպիսի՜ փրկարար ազդեցություն ունի այն կնոջ վրա, որ իբր քույր, իբր կին, իբր դուստր կցանկար իր սիրույն, երբեք առիթ չպիտի ունենային իգական սեռեն գանգատելու:
Բուբուլ իր նշանածին քով տկար կ՚զգար ինքզինքը, որովհետև ոչ մի արժեք չէր ընծայեր ան իր ամենեն բարձր ու անբիծ զգացմանց արտահայտությանը, այլ շատ անգամ կը հեգներ զանոնք:
Եվ սակայն իր ազնիվ, իր բարի սիրտը այնքան հոժար էր բացվելու և նվիրվելու, որ չէր ուզեր առիթը փախցնել, երբ կարենար եթե ոչ սիրո, գեթ բարեկամության կապ մը հաստատել այն անձին հետ, որուն ընկերակցությամբ անցուցեր էր իր մանկության տարիները:
Ուստի իր բոլոր ուժը ամփոփելով, ըսավ քաղցրությամբ.
— Իրավ, պարտեզը ծովափեն զվելի գեղեցիկ է եղեր այս անգամ:
— Մինակ ա՞յս գիշեր: Ինծի համար ամեն ատեն լուսությունը աղմուկեն և միայնությունը բազմությունեն ավելի հաճելի է:
— Իհարկե լռությունը և միայնությունը խորհրդածության ավելի նպաստավոր ըլալուն համար կը սիրենք զանոնք:
— Խորհրդածե՜լ, հարեց զարմանքով, է՜հ, չէ՛մ Բուբո՛ւլ, ես շատ խորհրդածելու սովորություն չունիմ: Մարդոնց խորհուրդները արդեն ոչինչ են, խորհուրդ մարդկան, կամք Աստծո:
— Ինչո՞ւ ուրեմն ընկերությունը չեք սիրեր:
— Ինչու որ առանձնության մեջ՝ իր ուզածը կ՝ընեմ, մինչդեռ ուրիշներու քով անձնական հոժարություններս գսպելու և շատ մը ձևակերպությանց համակերպելու կ՝ստիպվիմ:
— Եվ ի՞նչ են այն բնական հոժարությունները որոնցմե զրկվիլ հարկ կ՝ըլլա ընկերության մեջ:
— Է՜հ, այդ ալ հարցնելու բա՞ն, պատասխանեց Տիգրան քիչ մը անհամբերությամբ, բազմության մեջ ամեն բան կարգի կանոնի տակ է, նստելու, շարժելու, քայլելու կերպիտ մեջ ձև մը կլար զոր մինակ եղած ատենք զանց կ՝ընես, և շատ անգամ պետք կ՝ըլլա պատասխանել անպիտան խոսքերու, որոնք բնավ մեկու մը օգուտ չունին:
— Բայց վարմունքին ազատությունն ալ ձանձրալի չըլլա՞ր, երբ միշտ դատապարտված ըլլաս անոր, և խոսակցության օգուտը նույնիսկ հոգվույն մեկ պիտույքը լրացնելե զգացվախ հաճույքը չէ՞:
Տիգրան, ինչպես գիտենք, բացատրությունները շատ չէր սիրեր, և վախնալով, որ խոսակցությունը կ՝երկարի, հանկարծ ընդմիջեց զայն ու գոչեց իրենց մոտ գտնված պուրակ մը ցույց տալով. Սա՛ կողմը երթանք, Բուբո՛ւլ, նայե՛, ինչ գեղեցիկ է:
Առաջին անգամ էր որ այս օրինակ բացականչություն մը կը լսվեր անոր բերանեն, և այն՝ անհաճո խոսակցությունը փակելու համար: Այդ պուրակը արվեստական բարձրավանդակի մը կատարը կը գտնվեր, որուն ստորոտը կը տարածվեր ընդարձակ պարտեզը լուսնկային շողերով ողողուն: Երբ հոն հասաան, դեռատի աղջիկը պահ մը հիացած կանգ առավ, շուրջը նայեցավ և խորապես զգացվախ գոչեց.
— Իրա՛վ, զմայլելի բան է այս տեսարանը, ամեն կողմ լույս, երգ և բուրում կը ծավալի, ի՛նչ անուշ է բնության հրաշալիքը վայելել:
— Հա՛, գեղեցիկ է, պատասխանեց երիտասարդը, գոնե ծովափին խառնիխուռն բազմութենեն ավելի գեղեցիկ, բայց գիտես, որ ասկե աղվոր բան մը կա, երբ ժամւ երկունքր անցած է, և ալ քոնն է: Ներե՛ ինծի, Բուբո՛ւլ, քնատության չեմ կրնար դիմանալ, կարծեմ թե առանձնութունենե չես վախնար և ուզածիդ չափ կը վայելիս այս սիրուն տեսարանը: Գիշեր բարի:
Ասոնք ըսելով, բրտությամբ հեռացավ առանց վերջին նայվածք մը ուղղելու հեք աղջկան, որ այլայլած ինկավ աթոռակի մը վրա:
Սիրտը կ՝որոտար անձրևաբեր ամպի մը նման, այլ հոգվույն մեջ դիզված անձրևը կը խեղդվեր կուրծքին հտակ: Քանի՜ դժվարին է լալու պետք ունենալ և չկարենալ: Կարծես շանթահար եղած էր:
Անտանելի բան էր գեղածաղիկ հասակին մեջ, ուր եռանդով, հույսերով և իղջերով կը տոչորեր, սառնային կյանքի մը հեռանկարը ունենալ իր առջև, և հավետ սրտի ամայության դատապարտվելու երկյուղովը պաշարվիլ:
Ո՞վ կրնար ժայռերու մեջեն հոսող ջրվեժին ընփացքը կասեցնել: Դի՛ր թումբեր, պատվարներ, ամենքն կը տապալե և կը սուրա անդադար: Բնությունը այդ ափ մը ջուրին, իսկ ընթանալու ուժին հետ ազատություն տված է իր նպատակին հասնելու, և սակայն ընկերության ու պատշաճության օրենքը այդ առույգ սրտին խանդը բանտի մեջ սանձե: Բուբուլին սիրտը ալեկոծ ծովու նման կը փրփրար, մերթ լանջքը կ՝ուեր անհունապես, և շրթունքներեն հեծեծանք մը դուրս կը թռչեր, կը կարծիր թե այդ հառաչանքն էր զինքը չարչարողը և անով պիտի զերծաներ իր տանջանքեն, այլ իսկույն իր վրդովումները կ՝սկսեին վերստին։
ԻՆք կապված էր հզոր հոդով մը, և իր պարտքեն դուրս բաղձանք մը հանցանք մըն էր ինձ համար։
Ու նորեն կը հեծեր, գլուխը բոցով մը կ՝այրեր, ոտքի կ՝ելլեր, կուրծքը ճնշված՝ չէր կրնար շունչ առնել, կը կարծեր թե օդը պակսեր էր իր շուրջը, և կ՝սկսեր մեծաքայլ ճեմել պարտեզին մեջ։
Պարտեզին տեսարանը կ՝արածրածեր սակայն իր հրայրքը։ Սիրո տաճար մըն էր ան կարծես, ծառերուն տերևները զեփյուռներուն հետ զիրար կը գգվեին, թռչունները իրարու գողտրիկ մրմնջուներ կը գեղգեղեին, աստղերը իրենց շողերով զիրար կը հրապուրեին, և լուսինը իր խորին նշույլներով կը ժպտեր ամենուն վրա։ Իսկ շվար աղջիկը միայնակ էր․քնքուշ սղոխը անոր վարսերը մերկ կուծքին վրա կը ծածաներ, և այդ շարժումեն կը սարսռար ան․ թփերուն մեջեն խորհրդավոր մնչյուններ կը հասնեին իրեն, լուսինին ճառագայթներեն հեշտություն մը կը ծավալեր բոլոր անձին վրա, և կը մոռանար ինքնզիքը բնության գիրկը ապաստանած, մինչ անոր անհագ տարրերեն ամեն մեկը իրմե բան մը կուգար դողնալ։
Լանջքը արագ կ՝ելևէջեր անթվելի բաբախումներով։ Ալ արարած մը չէր կարծես, հոգի մըն էր․․․ սերը ինք էր։ Եթե կարելի ըլլար տեսնել այդ պատկերը, եթե կարելի ըլլար մերձենալ այդ չքնաղ և տարաբախտ էակին, որ տիեզերքի ամենեն նշանավոր գլուխ գործոցներ էր իր հոգվույն գանձերովը, իր գեղովը, ժպիտովն ու արցունքովը․ եթե մեկը կարենար այդ պահուն պատահիլ անոր զեղուն սրտին, արդարև երկնային երանության ճաշակը պիտի առներ։ Այն անբիծ հոգին՝ որ խառնված չէր տակավին մարդկային էակի մը, ան որուն իղձը իտեականը փնտռած էր վերանալու և բարձրանալու անզուսպ ձգտումով մը, ա՜հ, այդ վայրկյանին բացված էր ընդգրկելու իր բոլոր անձնավորությունը և կը կարկառեր թևերը հրեշտակի մր պես թռչելու աստղերուն և արևներուն լուսապայծառ անհունությանը մեջ գոնև հոն գտնելու համար իր սիրատենչ հոգվույն ցնորքը: Հանկարծ հրեշտակ մը իր բոլոր անուրջներուն առարկան նկարվեցավ աչքին առջև...: Ան էր,ճիշտ իր դիմացի ծառուղիին մեջ,լուսնին ճառագայթներով լուսավորված կը քալեր ծանր քայլով մր, զինքը երազելով անշուշ...:Ահ, եթե դիտնար թե հոն մոտն էր իր պաշտելին, եթե անգամ մը գլուխը դարձներ...: Ձայնը մը, տկար շշուկ մը բավական էր նորատի աղջկանը կողմե ձայն իր ոտքերուն առջև բերելու ծնրադիր:Այդ ձայնը, այդ շշունջը չկրցավ հանել սակայն:Մեկ վայրկյանի մեջ իր բոլոր կյանքը ապստամբեցավ սրտին այդ անդիմադրելի հակմանը դեմ և հաղթեց անոր: Չկա բան մը այնքան հզոր կնոջ մը առաքինությունը իր իղձերուն դեմ պաշտպանելու կարող, որքան իր բուն անցյալը,եթե պատվավոր եղած է և անարատ:Տեղևն ելավ հանկարծ և արագ-արագ սկսավ դեպի տուն ուղղել քայլերը ահաբեկ խույս տալու համար այն երջանկության փորձութենեն,որուն ուրվականը կը հալածեր զինքը անխնա մինչև իր կուսական խծիկին կաթնագույն սնուսդե սրահակներուն խորը: Գառնիկ որ քույրը պտույտե դարձնելե ետքը՝ չկարենալով անկողին մտնել, պարտեզ իջեր էր սրտին անձկությունը բնության անեզրության մեջ ծավալելու, երկար տքնութենե մը ետքը ներս մտած միջոցին՝ տեսավ որ Բուբուլին ճրագը մարած չէր սակավին, և ստվեր մը նշմարեց, որ իր մոտեցած պահուն կը բաժնվեր վարագույներուն հետևեն:
ԺԹ
Ամեն տարի, ամառը Բրինքիբո իր նշանավոր նավարշավի հանդեսը կունենա, որուն ներկա կը դտվի Պոլսո գրեթե բոլոր արվաձաններու բնակիչներուն լավագուըն մասը: Գեղամոֆ ընտանինքը այդ հանդեսին առթիվ գացած էր Հոն Աստվածածնի կիրակի օրը, և դյութական կղզյակին անդիմադրելի հմայքեն գրաված երկու դեռատի աղջիկները փափաքեր էին մեկ քանի օր կենալ հոն: Պ. Գեղամոֆ, որ բնավ չէր ուզեր դիմադրել անոնց իղձերուն, հավանած էր, և հաստատվեր էին ծովափի այն շքեղ պանդոկներեն մեկունդմեջ որոնց ստորոտը կը փալփլա ծովր ընդարձակածավալ բուրաստաններու մեջևեն ծփծփալով բացխփիկ:Գառնիկ ալ ըներակացած էր անոնց, և երկու օր միատեղ վայելել էին անապատում հաճույքներ: Սակայն երեքշաբթի առտու իր զբաղմուներուն պատճառավ երիտսարարդը մեկնելու կը պատրաստվելու:Բուբուլ և Սոֆի երկուքն ալ իրարմե գաղտնի այնքան կը տրտմեին անկե բաժանվելնուն, որ կղզիին բոլոր զվարճությունները կը մոռնային, և կը խորհեին թե ինչպես պիտի անցնեին ժամանակը երիտասարդեն հեռու, որուն վարվռուն և անուշ խոսակցությունը այնքան հաճելի կըներ իրենց ամեն վայրերը ուր կը գտնվեին անոր հետ:
Բուբուլ ժամանակը սպանելու նպատակով առաջարկեց կղզիին շրջանը ընել ձիով բայց Տիգրան Հայտարարեց թե չէր կրնար ընկերանալ իրենց նախորդ օրը մի քանի բարեկամներու հեը որոշած ըլլալով որսի երթալ և ձիարշիվի կենան այդ վտանագվոր զբեսանքեն ու մեկնեցավ երկեւ աղջիկները լռեցին բայց բուբուլին դեմքը այնքան վշտալի արտահայտություն մը ստացավ որ պ գեղամեֆ զգացելով ըսավ:
— Ահ եթե փեղանակ ութսունի երեուն տարեկան ըլայի քու որ փափաքդ չէի գործագրեր: Սկայն Բուբուլ պտուտեն զրկվելու համար չէր որ կը տառապեր ալդ ցուրտ այդ Գառնիկ որ հոգին կուտար գեթ պահսը Տիգրանին տեղը գրավելու համար ծերունին մետեց ավ և երկչոտ կերպով մը հարցույց թե կը ներեր իրեն օրիորդներուն ընկերանալը: Ծերունին նախ դեմ կեցավ առարկելով թե չէր ուզեր որ գործերը թողուր քմահաճույքի մը համար: բայց երբ տեսավ, թե լրջորեն կը փափաքեր գոհացնել զանոնք, հավանեցավ, և ուրախությունը սկսավ վերստին փայել ամենուն դեմքին վրա:
Ժամը հինգն էր, երբ պանդոկին ծառան իմացուց, թեձիերը պատտրաստ էին: Տիգրան մեկնած էր արդեն, և հայրը մեկ քանի ծերունիներու հետ կը խոսակցեր սրահին մեջ: Բուբուլ և Սոֆի այնքան չքնաղ էին ամազոնի զգեստներով, որ երբ պարտեզ իջան, բոլոր օտարականները հիացմամբ կը դիտեին զանոնք: Ճշմարիտ Արտեմիսն էր Սոֆի սև վարսերովը և լուսնկային վչիտ դեմքովը, իսկ օր Գեղամոֆի ճապուկ հասակը, թեթև ու փափուկ շարժումները Ապողոնի քրոջը նախանձը շարժելու չափ շնորհալի էին:
Երեէ առույգ ձիեր իրենց սմբակները անդաստակին մեջ հնչեցնելով կը վրնջեին անհամբեր: Անոնցմե երկուքը սպիտակ էին և մեկը սև, ճիշդ այն արաբական նժույգներուն նման կորովի, որոնց երևակայությունը թռիչներ կուտա ստեպ մեկ վայրկյանի մեջ մղոններ կտրել անցնելու, բայց շարժումները այնքան խիզախ էին, որ հայտնի կ՝երևար, թե թամրի և սանձի վարժ կենդան մը չէր: Բուբուլ փափաքեցավ այդ սև ձիուն վրա հեծնել: Գառնիկ նշմարեց, որ անխոհեմություն էր, բայց կրնա՞ր ընդդիմանալ այդ պաշտելի շրթունքին արտահայտված իղձերուն, որոնք անգորյուն ցրտությամբ ստեպ կը խոցվեին արդեն իր նշանածին կողմե: Ուստի առանց դիտողություն մը ընելու՝ ձեռքը խոնարեցուց, որուն հազիվ հպանցելով Բուբուլին շնորհագեղ ոտքը, մեկ ոստումով ցատկեց նժույգին վրա: Միևնույն արագ և սիրուն շարժումը ունեցավ Սոֆի, և Գառնիկ իր ձիուն թամբին վրա նետվելով ճշմարիտ Ապողինի բոլոր գեղովն ու վայելչությամբը սուրաց երկու աղջիկներուն ետևեն, որոնք Սիֆիտներու օգային երևույթի մը չափ թեթև անհետացած էին արդեն խորին հիացման մեջ թողլով բոլոր բազմությունը, որ գիրենք դիտելու համար հավաքված էր հոն:
Որքա՜ն զվարթ էր այն պահուն Բուբուլ: Փարատած էր զինքը գրավող բոլոր տրտմությունը, և ապաստանած այն գաղափարին մեջ, թե Գառնիկին պաշտպանության ներքև էր, կը վերանորոգվեին սրտին մեջ այն գեղազմայլ օրերը զորս այնպես անցուցած էր անոր հետ՝ իր նշանածին դարձեն առաջ: Այնպես հորինված է մարդկային սիրտը, որ ինչ դիրքի, ինչ վիճակի մեջ կը գտնվի մարդ, միշտ հույսին ետևեն կը վազե, երանության մեկ խաբուսիկ նշույլեն հափշտակած կը կապվի անոր, և անկե ճառագայթած ուրախոըթյան վայրկյան մը մեջ կշիձ ունի կյանքի նժարին մեջ: Հոգին կը մոռանա ամեն ցավ վայելելու համար պարտքը: Բուբուլ իր բերկրապատար երազներեն աբշիռ, իրական հաճույքով մը կը հանձնվեր կրակոտ ձիուն արշավասույրուսումներուն, որ կը ճախրեր ավելի քան քայլեր:
Գառնիկ մեծ ճիգերուն հազիվ կրնար հասնիլանոր ետևեն, և անձկությամբ կը դողաև ամեն անգամ, որ անկյուն մը գառնելու համար իր պաշտելին կ՝աներևութանար աչքերեն: Իսկ դեռափթիթ աղջիկը որքա՜ն կը հրճվեր, երբ փոսե մը մեջ իջնելու կամ լեփ ժայռե մը բարձրանալու համար ըրած ոստումեն դող ելած շնչասպառ իր քով կը հասներ երիտասարդը գորովանքով ու խնամքով շրջապատելու զինքը, սրտագին պաղատելով, որ ձիերուն ընթացքը չափավորե:
Ո՜հ, թո՛ղ ներվի իրեն այդ անգութ ուրախությունը: Այնքան քաղցր է կնոջ մը համար զգալ, թե իր կյանքը պետք է ուրիշի մը, և այնքան սուղ են իր կյանքին մեջ սիրո վայելքները, որ հանցանք չի կրնար համարվիլ իր սիրված ըլլալուն ապացույցը պաշտելի անձի մը վայրկենական անձկությությամբը գնելու փափագը: Թո՛ղ ներվի իրեն այս բարոյական պչրանքը, երբ այնքան ծարավ էր սիրո և լքված այն անձեն, որմե պետք էր ակնկալել ամեն գորովանք:
Երիտասարդը կը դառնար ստեպ իր քրոջը քով. զայն առանձին չթողլու փափկությամբ, թեպետ անոր ձին հանդարտ ըլլար: Արդեն հասած էր կղզիին բարձրագույն կետին վրա, ուրկե գեղապսակ ցամաքը ծովով շրջապատված կ՝երևար:
Սոֆի պահ մը կանգ առավ հոն. այս զմայլելի տեսիը ցույց տալով եղբորը, մինչ իր աշակերտուհին կը հեռանար անտառի մը սահմանագլուխը ավարտող ընդարձակ դաշտի մը մեջ սուրալով, և անոր մեջտեղը իբրև վար բարձրացած թավուսի մը ետև անհետանալով:
Հանկարծ ճիչ մը լսեցավ: Գառնիկ, որուն սիրուն ու միտքը իր պաշտելվույն կը հետևեր շարունակ, իր ձին մտրակեց:
Բուբուլին նժույգը, որ տարի մը առաջ պատերազմի մը մեջ վերք առած էր, մոտակա պուրակի մը մեջ պայթող հրացանի մը ձայնեն խրտչելով՝ սկսեր էր վազել խուլ հեծյալին ձայնին, որ բոլոր ճիգերովը չէր կրնար անոր ընթացքը կասեցնել: Սանձը խորտակված էր արդեն, և ահաբեկ աղջիկը, ձիուն բաշերուն փաթթված փոսե փոս կը տարուբերեր: Ոչ ոք կը հուսար անոր քով հասնիլ, և հեռուեն դիտողները սոսկումի ճիչեր կ՝արձակեին:
Երիտասարդը, իր սիրո ուժովը թևավորված, մեկ քանի վայրկյանեն նորատի աղջիկը, որ կյանքի և մահվան մեջ կը ծփար խեռ երիվարին անսանձ հաճույքին մատնված, վտանգի մեջ տեսնելով Գառնիկը, գոչեց սարսափահար.
— Հեռացի՛ր, հեռացի՛ր, մի՛ մոտենար, պիտի ջախջախվիս, և առանց մտածելու, թե ինք ալ վար իյնալով կրնար ջախջախվիլ, ձած ձեռքը օդին մեջ կ՝երկնցներ անոր դեմ՝ իբր, թե մոտենալե արագիլելու իր սիրելին:
— Շո՛ւտ, վար ցատկե՛, փախի՛ր, գոչեց և հազիվ ոտքը գետնին դրեր էր ամզոնը, երբ ըմբոստ կենդանին, որ իր վրա եղած հարձակումեն հանկարծակի եկած կանգ առեր էր, հիմակ իր բեռնեն թեթցած, կից մը տվավ ուժասպառ երիտասարդին, և զայն մեկ կողմ նետելով՝ սկսավ օրաչրշավ վազել բաշերը թոթովելով անջրպետին մեջ, ժայռե-ժայռ, սարե-սար սլանալով, անտառին ծառերուն հանդիպած ստեն ետ-ետ դառնալով և իր ահռելի վրնջյուններովը, թնդացնելով ապառաժները ու մորերը:
Գառնիկ հոն ինկեր մնացած էր գրեթե անշունչ: Դեռանի աղջիկը, որ սարսափած կը դողար տակավին,անոր անկումը տեսնելով բոլոր ուժը ամփոփեց. քովը վազեց և գիրկը առավ զայն:
Երիտասրդին դեմքին վրա ցուրտ դալկություն մը կը տարածվեր, և արևանունքը նայվածքե զուրկ աչքերուն վրա կ՝իյանային, անզգա գլուխը Բուբուլին թևին վրա կը ծանրանար:
Հեք աղջիկը իր ջերմ սրտին մրա կը սեղմեր զայն հորդ արցունքը թափելով խելահեղ, և հազար գորովալի անուններ տալով անոր: Եթե այն միջոցին աչքը բանար, պիտի տեսներ սիրավառ ազջիկը իր բնական վիճակին մեջ,և այն չպիտի ծածկեր իր բոլոր սերը, բոլոր հրայքը, բոլոր վիշտը:
Արդարև Բաբուլին աղիողորմ ձայնը, արցունքների ջերմ կաթլիները, որ երիտասարդին դեմքին վրա կ՝իյնային, ագևորեցին զայն հանկարծ: Աչվրենրը բացավ, օրհասկանի անճառ նայվածք մը ուղղեց անոր, հետո փակեց ղաղոնք վերստին անշարժ մնալով պաշտելվույն բազուկներուն մեջ:
«Օգնություն» կ՝աղաղակեր շվար աղջիկը, զգալով թե իր դառնակսկիծ զգացմունքը անձնատուր ըլլալու ժամանակ չէր, և «օգնություն» կը կրկնեին մերձակա ժայռերը երկարելով իրենց մահագուշակ արձագանքը օդին մեջ: Վերջապես այդ հուսահատական գոչյուններրը և վրնջյունները լսելի եղեր էին, և ամեն կողմե ձիավորներ դիմեցին Հոն: Սոֆին ալ չուշացավ քեվերնին հասնելու:
Երբեք գրիչ մը չէ հանդգնած նկարագրել ցավ մը, որ սրտին թելը բեկանելու և ամբողջ էության մը ոչնչացնելու հանգամանքը ունենա: Մահվան տեսարաններու վրա ստեպ վարագույրը կ՝իջնե, թողլով յուրաքանչյուրին սրտին իր կարողությամբը կարդալ անոր խորը:
Ա՜հ, ի՜նչ վայրկյան էր ան. երկու աղջիկները կ՝արտասվեին իրարու զիրկ: Սոֆի աչվըները կը փակեր չար երազ մը վանելու ճիգերով, ևերկուքն ալ կ՝ըղձայինմեռնիլ իրենց սիրելվույն կացության վտանգը ստուգապես իմանալե առաջ: Հանկարծ բազմության մեջեն ձայն մը գոչեց:
— ԿԵնդանի է: Բուբուլ և Սոֆի շունչ առին: Օտարականներեն մեկը սրվակ մը մոտեցուց վիրավորյալին ռունգերուն: Գառնիկ վերստին բացավ աչվըները «Բո՜ւ…բո՜ւ» մրմնջեց մարած ձայնով մը:
— Զոր կ՝ուզե, ջուր, ըսին օտարականները, և անոնցմե մեկը գնաց ջուր գտնելու. մինչ ուրիշ մը՝ կը փութալ, իր կառքը բերել տալ վիրավորյալը քաղաք փախացրելու համար:
— Ի՞նչ ունիս, ո՞ր տեղդ կը ցավի , կը հարցներ հեք քույրը խելքը գլխեն գացած: Եվ երիտասարդը ցավին սաստկութենեն կը հեծեր առանց պատասխան տալու:
— Թևը՜, թևը ցաված ըլլալու է, գոչեց Բուբուլ, տեսե՛ք ինչպես կախված է: Եվ արցունքները հեղձամղձուկ ըրին զինքը վերստին:
Այդ միջոցին կառքը հոն հասավ ջրալից աման մը բերելով, զոր երիտասարդին շրթունքին մոտեցուցին իսկույն, սակայն չուզեց խմել, «Բու…բու» մրմնջալով այնքան նվազկոտ, այնքան մարած ձայնով մը, որ երկու աղջիկներոն զատ ոչ ոք կրցավ հասկանալ անոր իմաստը:
Բազմության մեջեն մեկ քանիներ եկան վերցուցին վիրավորյալը և կառքը դրին, ուր տեղավորվեցան նաև եևկու աղջիկները իրենց թևերուն վրա վերցնելով զայն միշտ նվաղած վիչակին մեջ, սրնթաց կառքին ցնցումներեն երբեմն աչվները բանալով, ր մերթ ընդ մերթ կրկնելով իր անիմանալի բառը, «Բո՜ւ…բու»:
Ի
Գառնիկին կրած հարվածը թեթև բան մը չէր, ձախ թևը ճմլվեր և ոսկորը տեղեն ելեր էր, ու անոր պատճառած ցավին սաստկութենեն ստեպ տենդ կուգար վրան:
Հայր Գեղամոֆ ինչ ընելը չէր գիտեր իր երախտագիտությունը ապացուցելու համար երիտասարդին, որ իր պաշտելի աղջկանը կյանքը ազատել էր, և կղզիին բոլոր բժիշկներըկը թափեր անմիջական դարման մը գտնելու համար անոր ցավերուն: Պանդոկին ամենեն օդասուն, ամենեն շքեղ սենյակին մեջ պառեցուցեր էին հիվանդը, և ամեն երևակայելի խնամք ի գործ կը դրվեր անոր հանգիստը ապահովելու համար:
Ծերունին հատկապես հիվանդապահ կին մը բերել տվեր էր, բայց Սոֆի բան մը չէր թողուր անոր, չուղելով ուրիշի մը հանձնել եղբորը վրա հսկելու հոգը, որ իր միակ մխիթարությունն էր այդ անտնաելի վիշտին մեջ: Խեղճ Բուբուլ այդ դառն սփոփանքն ալ չուներ բելերեվին: Ցորեկը թեփետ վայրկյան մը չէր բաժնվեր հիվանդին քովեն, բայց գիշերները ժամը հինգեն ետքը ստիպված էր իր սենյակը քաշվիլ, նշանածին ներկայության սին պատշաճության մը հարկին հնազանդնելով, ուր անքւն կ՝անցըներ մինչև լույս, քառորդը անգամ մը ոտքին մատներուն վրա քայլելով և մոտենալով վիրավորյալին սենեկին դրանը լուր առնելու համար: Իսկ Տիգրան առիթ չէր փախցներ հիշեցնելու անոր թե իր իմաստուն խրատներտ մտիկ չընելուն պատճառավ պատահեր էր այս աղետքը, և ձայնը բարակացնելով կ՝ըսեր հեգնությամբ.ՙՙԱհա՜ բանաստեղծական փափուկ իղձերու և երկնային վսեմ երևակայությանց իրականացման արդյունքը՚՚:
Դեռակտի աղջիկը չպիտի կարենալ իր ծիծաղը զսպել անշուշտ այդ տրամադրության և արտահայտության գրեհիկ եղանակին նայելով, եթե անդին պաշտելի դեմք մտ տրտում ու դալկահար տարածված չըլլար տառապանքի անկողնին վրա, իր պատճառավ չարչարվելով:
Սոֆին իր անբիծու բարի սրտովը մոռցել էր բելերեվին եղբորը ցավերուն շարժառիթը, ա՛լ անհետացեր էին իր մըտքեն խոհեմության և զգուշության բոլոիր մտածումները, մեկ բաղձանքի միայն տեղի տալով, իր սիրելիին ապաքինությանը, և կ՝ուխտեր սրտին խորեն արգելք չըլլար այնուհետև անոր սիրային ձգտումներուն, եթե շնորհեր երկինք իրեն այդ անգին կյանքը զոր մի՛տ վտանգի մեջ կը կարծեր, թեփետ բժիշկը ապահոված ըլլար զինքը թե քիչ օրեն ոտքի պիտի ելլեր:
Դժբաղտ արկածեն ի վեր երեք օր անցեր էր արդեն և տենդը չէր թողուր գայն: Օրն ի բուն կը զառանցեր Գառնիկ, և բանդագուշկի ժամերուն մեջ Բուբուլին անունը կ`արտասաներ ստեպ, մերթ բուռն անզուսպ սեր մը հայտնելով անոր, մերթ անկե մերժված ինքզինքը սպանելու խորհուրդներ մտապահելով և մերթ անկողնեն դուրս նետվելով զայն գիրկը առած փախպցնելու համար:
Այդ սրտաճմլիկ տեսարաններուն գրեթե միշտ ներկա էր Բուբուլ, և շփոթած, հուզված, չզրչզրված, դժբախտ քրոջը կը հարցներ, թե ի՞նչ կրնար ընել զայն անդորելու համար:
Իզո՜ր կը բռներ անոր ձեռքդնուր հազար անգամ, թե երը իրեններուն մեջ, և կ`երդուր հազար անգամ, թե կը սիրեր զինքը, թե ցմահ պիտի սիրեր: Հիվանդը առանց լսելու, առանց ճանչնալու զինքը, միշտ պատին անկյունը երևակայական էակին կ`ուղղեր իր գանգատները, իր սրտաբեկ աղաղակները, գալարվեով հուսահատ սիրո մը տվայտանքին մեջ:
Խեղճ աղջիկները այս ամեն տանջանքներուն մեջ` ուրիշ մեծ հոգս մը ունեին, Գողամոֆները, հայր ու որդի հեռու պահել այս բանդագուշանքի տեսարաններուն գաղտնիքեն: Բժիշկն ու հիվանդապահ կինը հայերեն չգիդանալուն` բան մը չէին հասկանար արդեն:
Սակայն չորրորդ գիշերը միանգամ ընդմիշտ վերջ տվավ այս դժնդակ կացության:
Երկու ժամ չափ հանգիստ քուն մը ետքը, երիտասարդը արթնցեր և Բուբուլը տեսել ուզեր էր: Սոֆին եկավ իր աշակերտուհիին դուռը զարկավ, որուն արթուն ըլլալը գիտեր: Նորատի աղջիկը տակնուվրա եղած վազեց հիվանդին սենյակը, ծունգի վրա եկավ անոր անկողնին քով և բռնելով անոր ձեռքերը կը թրջեր զանոնք կրակե արցունքով:
— Բուբո՛ւլ, սուտ չէ ուրեմն, իրա՞վ կը սիրես զիս, հարցուց առանց գլուխը վերցնելու:
— Այո՛, Գառնի՛կս, այո՛, կը սիրեմ, ա՜հ, շատ կը սիրեմ զքեզ, պատասխանեց նորատի աղջիկը անյպիսի շեշտով մը, որմե հիվանդը ցնցվեցավ իբրև էլեկտրական ուժե մը, ելավ նստավ անկողնին մեջ, և իր պաշտելիին նայելով հարցուց նորեն ավելի ոգևորյալ ձայնով մը. — Նորեն անգամ մըն ալ ըսե՛, կը սիրե՞ս զիս, երազ չէ՞ տեսածս։
— Բոլոր հօգիովս կը սիրեմ և հավետ պիտի սիրեմ, մրմնջեց աղջիկը արյունը գլուխը խոնված։
— Կը լսե՛ս, քո՛ւյրս, Սոֆի, դուն ալ լսեցիր չէ՞, դուն ալ կը վկայես, թե կը սիրե զիս, հարցուց հետզհետե ավելի գերգրգիռ։
— Հարկավ լսեցի, եղբա՛յրս, և բոլոր սրտովս կը վկայեմ իր սիրույն, պատասխանեց քույրը, առանց մտածելու թե ի՛նչ կ՚ըսեր։
Այն ատեն դեռատի աղջկանը ձեռքերը շրթունքին տարավ հիվանդը։
— Շնօրհակալ եմ, շնօրհակալ եմ, գոչեց երջանկության եռանդովը բոցավառ։
Բուբուլ այս անգամ չմտածեց զանոնք ետ քաշել։ Մեկ քանի օրե ի վեր այնքան վարժվեր էր այդ սիրո արտահայտությանց, որ հիմա շատ բնական կը գտներ զանոնք։ Նույնպես Գառնիկ իր հիվանդի երազները շարունակել կը կարծեր, բայց այս անգամ արթուն և կյանքի իրականություններով շրջապատված։
Իսկ Սոֆի հասկցեր էր թե իր եղբորը կյանքը այդ սիրով կրնար փրկել, կ՚զգար թե Բուբուլ շատ արժանի էր այդ պաշտելի կյանքին տերը ըլլալու։ Անոր անդուլ ու անձնվեր խնամքին մեջ կը տեսներ զգացմանցը ազնվությունը վիշտ կրելու կորովին հետ, որուն անկարող կը կարծեր զայն։ Իր ամենեն հուզյալ վայրկյաններուն մեջ իսկ դիտած էր թե երբ իր եղբայրը կը հեծեր ցավատանջ, Բուբուլ անոր եռջև ծունր դրած՝ այնպիսի տագնապներ կը կրեր որ, հայտնի էր թե բուն հիվանդեն ավելի կը չարչարվեր։ Վիրավորյալին մեկ ճիչը, մեկ հառաչանքը բավական էր մահվան դալուկով պաշարելու անոր կենդանի և վառվռուն դեմքը։ Եվ այն ուշադրությունը, այն մանրազնին հոգնածությունը, որով կը քներ ու կը գուշակեր երիտասարդին ցավերը, և այն ճշտությունը, որով անոնց վայրկենական հաշիվը կուտար բժշկին․ զարմանքի մեջ թողուցած էին զինքը։ Արդարև շատ զարմանալի երևույթ մըն էր այդ փափկասուն աղջկան կրած հանկարծական փոփոխությունը, երեկվան քամհաճ մանկուհին խնամոտ մայր մը դարձել էր ցավի ու հոգնության մեջ բրտացած կնոջ մը չափ կորովի:
Տխուր է հսկել պաշտոցյալ էակի մը անկողնին վերև, տեսնել անոր տանջվելը և չկարենալլ զայն սփոփել, մանավանդ գիշերը, երբ իր առհելի ուրվականներովը կը հասնի և մելամաղձության մռայլ գաղափարներ կը բերև անձկալից հոգին պաշտելու:
Սակայն ծաղիկ հասակը տարօրինակ, պաշտելի զգացումներ ունի: Մխիթարություն կը համարի իրեն՝ իր խմանքին հանձնված տեսնել սիրելին, ապահով ըլլալով, թե անոր վերջին նայվածքը, վերջին շունչն ալ իրը պիտի ըլլա, ապահով, թե անոր մահը լուսավորոդ արևը չի կրնար կենդանի գտնել զինքը: Այսպես չէ՞ միթե ճշմարիտ սերը կույս սիրտելու համար. և միատեղ մեռնելու գաղափարը երանություն մը չէ՞ անոնց համար: Մահվան սարսափը բաժանման մտաժումեն կարտադրեր, երբ վերնա այդ երկյուղը, ինչո՞ւ վախենալ մահեն: Սիրավառ հոգիները միթե կրնա՞ն բացարփակապես տարակուսիլ հավիտենական կյանքին վրա. գիտունները և իմաստասերներուն դատողությունները կրնա՞ն ազդել այդ հոգիներուն, որոնք հավատալ կ՝ուզեն և իրենց թռիշներով կը սյանան դեպի անմահություն, որ պատկերն է զիրենք վառող սիրույն:
Այո՛, սիրել վերանալ է, ր այդ սուրբ հուրը կը ջնջե ամեն տարակույս, ամեն երկյուղ, ամեն փոքրություն, ամեն սահման, լեցնելով հոգին արբեցությամբ մը, որ գերբնական է:
ԻԱ
Գառնիկ երեք շաբթե ի վեր անկողենեն ելեր էր, բայց թևը բուժված չէր տակավին: Արկածին օրիկունը տաքտոր Անճելո վիրաբուժական գործողությունենե մը ետքը՝ մեքենայի մը մեջ դրևը փաթթեր, կապեր էր զայն, մեկ քանի օգնական ներու ներկայությանը, հայտարարելով թե քսան օրեն, առ առավելն ամսե մը պիտի կարենար գործածել զայն:
Որոշյալ օրը ինքը անձամբ եկեր էր վերստին օգնականներուն հետ և շատ գոհ մնալով իր գործողության արդյունքեն, նորեն կապեր էր համբերության ճառ մը ուղղելով երիտասարդին: Բայց իրողությունը այն էր թե Գառնիկ չէր կրնար թևը շարժել, և մյուս բժիշկներն ալ երևելի տոքտորին մեկնելեն ետքը՝ մտերմաբար կը խոստովանեին, թե ճիշդ առաջի օրվան վիճակին մեջ գտեր էին թևը, «ոչ ավելի գեշ, ոչ ավելի աղեկ»: Երկու աղջիկները կը հորդորեին արվեստագետը Բերա իջնել մասնագետ վիրաբույժի մը խորհուրդ հարցնելու համար:
Իսկ Տիգրան, որ սկիզբեն ի վեր պնդած էր թե բժիշկներն ու վիրաբուժները չէին կրնար կոտրած անդամ մը տեղը դնել, կը համառեր իր կարծիքին վրա և կ՚առաջարկեր որ անգամ մը բերել տան քըրըքճի Մանուկ աղան, որուն իր որսի ընկերներեն մեկուն ճմլված ոտքը բուժելը աչքովը տեսած էր քանի մը օր առաջ:
Ծերունին ալ այս կարգեն շատ մը դեպքերուն ականատես եղած էր: Ուստի հարկ եղավ հավանիլ, և անմիջապես պանդոկին ծառաներեն մեկը ղրկվեցավ քըրըքճին կանչելու:
Սոֆիին եղբայրը շատ հոգ չէր ըներ իր թևին համար. ընհակառակը, կ՚օրհներ զայն, որ անակնունելի երջանկության մը պատճառ եղեր էր իրեն: Առանց այդ բարեբախտ արկածին՝ թերևս չկարենար երբեք լսել Բուբուլին սիրո խոստովանությունը, որ հոգվույն ալքերուն մեջ թաղված էր մինչև այն ատեն, և առանց այն երջանիկ պատահարին, ո՞ւր պիտի կարենար վայելել այդ պաշտելի աղջիկը ամեն օր, ամեն վայրկյան շարունակ տեսնելու հաճույքը, որով կը սնաներ ամսե մը ի վեր:
Ուստի բնավ չէր խոսեր, ամենուն ալ կարծիքը հարգելու ազնիվ տրամադրություն մը ցույց տալով այդ մասին, և քանի մը վայրկյան ետքը, երբ սենյակեն ներս մտավ քըրըքճի Մանուկ աղան, ինք էր որ ամենեն ավելի փութկոտ քաղաքավարությամբ և սիրուն ժպիտով մը ընդունեց զայն, առանց նշմարել տալու թե բնավ հավատք չուներ այդ բեկաբույժի անըմբռնելի արհետին վրա։
Սակայն պետք է խոստովանել թե անվստահելի մարդ մը չէր Մանուկ աղան։ Ծաղիկ հասակեն իր հորը քով այգ արհեստին սկսած և անոր մեջ ալևորած էր․ վասնզի հայրն ալ հռչակավոր քըրըքչի մըն էր, ինչ որ հազվագյուտ չէր Թուրքիո մեջ, այդ տեսակ ձիրքերը ժառանգական ըլլալուն պատճառով։ Քսան տարեկան էր, երբ կայսերական բանակին վիրաբույյժ անվանվելով Խրիմի պատերազմին գնաց, ուրկե դարձավ հաղթապանծ, քսակը լեցուն՝ Մեճիտիեի չորրորդ կարգի պատվանշանով վարձատրված, թեև անոր ժապավենը բնավ չկրեց իր լամբակին վրա։
Հիմա Պոլսո հարուստ դասուն աչքի լույս էր, ամենուն տունը կը մտներ կ՚ելլեր, և ամենուն ալ իր ճարտարության ապացույցը տված էր, մեկուն թեև շտկելով, ուրիշին ոտքը տեղը դնելով, մեկ ուրիշին մատը անցնելով։ Եվ հակառակ իր խեղճ զգեստներուն, խոզանակին տակ մաշած վերարկուին , օճառով սրբվելեն ճերմկցած օձիքին, ծունգի ոսկորներուն վրա ուռեցած տաբատին և ցած ու լայն եղերքով ֆեսին, որ երկար ատենե ի վեր կաղապարի երես տեսած չէր, հարուստ մարդու մը համբավը կը վայելեր։
Ոմանք կըսեին թե երկու հազար ոսկի ուներ․ ուրիշները կը պնդեին թե հինգ հազար ոսկիի տեր է, թե այդ ոսկիները ինչպես կրցեր էր դիզել՝ պետք էր խեղճ Բեմպե հանըմին հարցնել, որուն խնայողության բոլոր ճիգերը, բոլոր զրկումները, բոլոր զոհողությունները չէին կրնար արգիլել իր ամուսինը գիշեր ցերեկ «կնի՛կ, տունս կը փլցունես կոր» պոռալե, որ իր կծծիի սովորական հանկերգը եղած էր։
Բայց քըրրքճիին տունեն հյուսված ճերմակ գուլպաներուն մաքրությունը, որոնք մուճակներուն տակեն կը տեսնվեին, և շապիկին սպիտակությունը, որ փողկապի բացակայությանը պատճառով ավելի լայն ու որոշ կ՚երևար, տանտիկնոջ մը մաքրասիրության այդ անվրեպ նշանները տեսնողը կը հասկնար թե ի՛նչ կոկիկ, ի՛նչ տնասեր կին էր Բեմպե հանըմը, և թե որքա՛ն անիրավ էր Մանուկ աղան զայն իբրև տնավեր կշտամբելուն համար:
— Խե՞ր է, էֆենդիմ, հարցուց կեղծ անձկությամբ մը մտերմորեն բարևելով Տիգրան, որ միայն ծանոթ էր իրեն սենեկին մեջ:
Երիտասարդ Գեղամոֆ համառոտ կերպով բացատրեց անոր Գառնիկին պատահած արկածը, բժիշկներու կատարած գործողությունը և իրերու արդի վիճակը: Քրըքճին քանի տոքտորներուն անունը կը լսեր, հոնքը կը պեստեր, գլուխը կ՝ճրորեր, և իր ներքին դժգոհությանը գոնե գործունյա շարժումով մը հագուրդ տալու համար՝ գրպանեն խոշոր քսակ մը հանելով ծխադլանիկ մը կ՝օրորեր:
— Նայինք, էֆենդիմ, ըսավ վերջապես ծուխի հոռջանքներ փչելով ոգին մեջ, ու երիտասարդին մոտենալով, վարժ ձեռքով մը թևը քակեց, զննեց, մեկ քանի հարցումներ ուղղեց, ամեն մեկ պատասխանին գլուխը շարժելով, և հանկարծ տեղը դառնալով գլանիկը ձեռքը առավ նորեն:
Ամենքը լուռ անձկությամբ իրեն կը նայեին:
— Սխալ եղեր է, էֆենդիմ, սխա՛լ, գոչեց վերջաջապես ծանր ձայնով մը, և թևին ոսկորներուն, անոնց իրարու հետ ունեցած ջղային կապակցության վրա երկար ճառ մ խոսելե ետքը, անցավ իր արվեստին նրբությանց, անոնց բժշկութենե ունեցած տարբերության, տոքտորներուն իրենց չգիտցած բաներուն մեջ իյնալին, անոնց ձեռքեն ելած շատ մը վտանգները նկարագրեց, ամեն մեկ նախադասությունները, «էֆենդիմսով մը բաժնելով իրարմե: Հետո պատմեց Աստծո կամքովը իր տարած շատ մը հաղթանակները, մանավանդ երիմի պատերազմին մեջ բանալին մատուցած ծառայությունները, Սատըգ փաշային խորտակված ոտքը տեղը դնելը, Ժեներալ Պերիին մեջքին ոսկորը շակելը, Վեհ. Սուլթանին կողմե իրեն շնորհված պատվանշանը: Դեռ պիտի թվեր անշուշտ այս օրինակ նշանավոր իրողություններ, որով լի էր այդ քաջ մարդուն կյանքը, եթե վիրավոր երիտասարդը չհիշեցներ իրեն, թե ցավը կը նեղեր զինքը: — Հիմա՛, էֆենդին, ըսավ, և այս անգամ սիկառեթը մարելով՝ վերստին Գառնիկին քով գնաց, պայուսակը՝ զոր հևտը բերած էր, բացավ, թիթեղե փոքրիկ տուփ մը հանեց, և անոր մեջ գտնված յուղով սկսավ շփել ու շփել վիրավոր թևը։
Այս գործողության միջոցին մերթ ընդ մերթ ճիչեր կ՚արձակեր երիտասարդը, և երկու աղջիկները՝ որ իրարու քով կեցած էին, կը սարսռային իրարու նայելով։ Հետո, լաթով մը փաթթեց, կապեց, ու ինք իր ըսածին վրա վստահ մարդու մը շեշտովը հարեց․
— Թեդ մի՛ խաղցներ հա՛, հասկացա՞ր մի, էֆենդի՛մ, ես վաղը նորեն կուգամ։ Աստծու կամքովը, մեկ երկու օրեն բան չի մնար։
Եվ պայուսակը առնելով, ընդհանուր բարև մը տվավ ու դուրս ելավ։ Գառնիկ անոր ետևեն գնաց այցելագինը վճարելու համար, բայց Մանուկ աղան մերժեց վեհանձնարար․ «Չէ՛, չեմ ընդունիր, էֆենդիմ, Աստծո կամքովը վաղը մեկալ օր աղեկնաս նե այն ատեն դուք ձեզի վայլածը կուտաք»։
— Ա՛հ, վերացական գլուխնե՛ր, տեսա՞ք գործի մարդը, կը կրկներ Տիգրան սքանչացած։
— Շատ ցավ զգացի՞ր, կը հարցներ ծերունին գորովանքով։
— Հիմա ինչպե՞ս կ՚զգաս ինքզինքդ, կ՚ըսեր Սոֆի կասկածոտ նայվածքով մը։
— Պիտի թողո՞ւք որ այս խեղճ մարդը ուզածը ընե ձեզի, կը հարեր Բուբուլ անձկությամբ։
— Հանգիստ եղեք, սա պահուս շատ աղեկ եմ․ կը պատասխաներ ան զվարթ ժպիտով մը․ հետո խիստ կամաց ձայնով մը Բուբուլին դառնալով․ անբացատրելի հաճույք կը պատճառե ինծի թևիս ցավը, և այնքան կը սիրեմ զայն, որ չեմ ուզեր բոլորովին զրկվիլ անկե։ Մեծ օրվան մը, կյանքիս ամենեն երջանիկ թվականին հիշատակն է աս ինծի համար։ ԻԱ
Սեպտեմբերի վերջերիը կղղին կը մերկանար իր շուքեն ու փայլեն, երաժշտախումբերը կը մեկնեին, հյուրերը հետզհետե կը հեռանային, տուներուն փեղկերը կը փակվեին, պանդոկները կը դատարկնային և ծովափն ու զբոսատեղիները կ՝ամայաին;
Ամառվան հոյակապ հյուրերեն Գեզամոֆ ընտանիքն էր միայն, որ կը մնար տակավին հոն: Gառնիկին թևը մեկ քանի օրվան մեջ բուժվեր էր բոլորովին մանուկ աղային ճարտարությանը շնորհիվ, և երիտասարդը կ՝սկսեր գործածել զայն գրեթե առաջվան չափ ուժով ու դյուրությամբ:
Նորատի աղջիկները, որ այնքան անվստահությանբ նայեր էին այդ իսկատիպ մարդու, հիմա մեծ համակրություն ու հարդանք կը տածեին անոր մասին, որ ամեն օր կուգար իր արվեստին հաղթանակներեն դրվագներ պատմելու և պեզիկի խաղ մը դարձնելու հայր Գեղամոֆին հետ քանի մը ղրո կորզելու համար բարեսիրտ մարդեն:
Տիգրան իր որսորդության ճաշակին գոհացում լուտար լիապես, ամեն առտու մեկնելու և իրիկվան դառնալու իր ընտանիքին քով, ուր մեկ քանի ժամ օրվան արկածներուն և շուներուն վրա խոսելե ետքը, կ՝երթալ ննջել, հաջորդ օրվան հաղթանակներուն պետք եղած ուժը ամբարելու համար:
Բուբուլ իր անուշ զգացման մեջ խորասույզ, ա՛լ չէր մտածել անոր վարմունքին և ապրելակերպին վրա: Իր բոլոր ուժը, բոլոր եռանդը, տաղանդը ու իղձը կ՝ամփոփեր Գառնիկին զվարթության և երջանկության ծառայելու բերկրանքի մեջ:
Ստեպերկար պտույտներ կ՝ունենային միասին անտառներուն մեջ, դաշտերը կամ ծովեզրը, ուր ամեն հաճույք ու զբոսանք տեղի տված էր բնության աշնանային սրտառուշ պատկերին:
Բուբուլին անբիծ ու խանդակաթ հոգին հետզհետե կը ծավալեր սիրո բոցավառ մթնոլորտին մեջ սաավառնելով:
Եվ երբ հիվանդ էր Գառնիկ ծաղկահաս ազջիկը զայն իրենց համար զոհված տեսնելով՝ իր սիրո բոլոր զորությամբ փարեր էր անոր, երախտագիտության սրբազան պարտ մը համարելով այն պաշտումը, զոր կը մատուցաներ երիտասարդին: Իր զգացմանց վեհության մեջ՝ բնավ վտանգ չէր նշմարեր, և կը նվիրվեր հետզհետե և կը կապվեր քանի կը մտածեր այն վտանգին մեծության վրա, որ այնքան մոտեն սպառնացել էր իր պաշտելվյուն:
Անուշ երազի մը ամենևին բարձրաձայն կետին վրա էր իր հոգին: Ա՛լ վերջացած էին անստուգության, կասկածներու, տարակույսներու մածող անձկությունները, խոստովանած էին իրարու թե կըսիրեին զիրարև իրենց փոխադարձ անձնվիրությամբը ապացուցածեին, թե ապրելու համար անհրաժեշտ պետք էին իրարու: Ամեն բառ, ամեն ժպիտ, ամեն հառաչանք սեր կը մշանակեր Գառնիկին համար իր պաշտելվույն շրթունքին վրա, և Բուբուլ գեղով, լույսով կը նժույլեր այն անբիծ ու անմահ արրեցության մեջ, զոր կ՝ազդեպ իրեն երիտասարդին բոցավառ նայվածքը անպատում:
Ուրիշներու նեառանց իրենց առանց իրենց րկայությամբ ոիսկ՝ երբ կը խոսեին անտարբեր նյութերու վրա, այնքան խորունկ համակրություններ կանեյին այդ հասար գաղափարներու մեջ, իսկ իրարու համար, որ զիրար լսելե չէին հագենար: Ի՛նչպես արագ կը սահեին ժամերը վերջալույսի մոտ անտառի մը հովանիներու ներքև կամ լուսնկայի գիժեր մը պանդոկին պատժգամբի մեջ ցոլացիկ ծովուն դիմացը: Բայց ամեն վայրկյան, որ կ՝անցներ, բոցեղ սիրո ավանդը կ՝ամփոփեր իր մեջ, և այս սիրակցորդ ամոլի մեջ անցյալ չկար բնավ: Միշտ երեկը, միշտ անցյալ օրը ներկա էր իրենց սրտին մեջ իր քաղցր հիշատակներով, ինչպես այն ամեն վայրերը ու իրենց հոգինեն ավանդ մը, իրենց սրտեն կայծ մը և իրենց կյանքեն պահ մը թողած էին:
Կ՝ապրեին լուսածիծաղ հորիզոնի մը բարձրունքին մեջ, առանց իրենց նայվածքը կյանքի վրա դարձնելու և առանց մտաբերելու, թե իրենք ալ մասունքն էին այն սր ու անբախտ կավին, որ աշխարհ կը կոչվի:
Չէին խորհեր, վասնզի իրենց երջանկությունը բուն իրենց մեջ էր, և արտաքին բանի մը չէր կարոտեր: Հոգեկան հափշտակություն մը Բուբուլին բոլոր երանությունը կը հորիներ, և հուսալից բերկրություն մը Գառնիկին իղձերը կ’ոսկեզօծեր:
Կյանքի քաղցրագույն թվականն էր իրեն համար, և սակայն կ’երազեին անոնք տակավին երիտասարդության բոլոր հուրը, բոլոր ավյունը կ’եռար այդ ջերմ և լուսափայլ երեվակայությանց մեջ: Երկու հոգիներ էին անոնք, որ մտածելու, զգալու, տեսնելու, դատելու և հուզվելու կարողությունները հավասարապես ունեին, և սակայն իրարմով կը հմայվեին անհամեմատ գերազանցություն մը ընծայելով իրարու:
Երբ իրենց բնավորության կամ մտածության մեկ կետին վրա հարկ ըլլար խոսիլ, նախ երկչոտ ձայնով մը կը հարցաքննեին զիրար այդ մասին, և ստեպ զարմանալի նույնություն մը երևան գալով իրենց բոլոր գաղափարներուն մեջ, կը հրճվին մտածելով, թե իրարու համար ստեղծված էին և թե իրենց հանդիպումն ու սերը բնության մեկ խորհուրդն էր հրաշալի: Ծաղկահաս աղջկան հոգվույն անբծությունը այնպիսի վեհագույն շնորհք մը կը խառներ իր բոլոր վարմունքին, որ երիտասարդը հաղթահարված՝ ավելի պաշտոն կը մատուցաներ անոր, քան սիրային իղձերու արտահայտությամբ կը շրջապատեր զայն: Միևնույն պատկառոտ, այլ հրաշալի սիրով կը պաշտեր օր. Գեղամոֆ ալ Գառնիկը իր սրտին խորհրդավոր ծալքերուն մեջ անջինջ պահելով բոլոր պատկերները այն երջանիկ ժամերուն զոր անցուցած էր անոր հետ: Նախազգացո՞ւմ մը կ՚սեր արդյոք իրեն թե իր կյանքին առաջին և վերջին միակ վայելքն էին անոնք, որ կը դառնար միշտ խոսելու այն օրերուն վրա ուր իր պաշտելվույն դուզնաքյա մեկ հիշատակը կար:
Այդ օրերը հավասարապես կենդանի էին Գառնիկին ալ մտքին մեջ, և մեկու սկսած պատմությունը մյուսը կը լրացներ, անցյալին վրա խոսելու քաղցր իրավունքը իրարմե հափշտակելով ու ավելցնելով անոր վրա ինչ որ այն ատեն չէին համարձակած ըսել իրարու:
Սակայն փոթորիկը կը մոտենար, և Բուբուլ չէր տեսներ: Այն անամպ և լուսազարդ հորիզոնին ետևը սև ամպեր կը կուտակվեին, երբ անոր աչվըները պայծառ աստղեր միայն կը նշմարեին: Այդ ահարկու փոթորիկը Գառնիկին բուռ, անզուսպ և մոլորիչ կիրքն էր զոր փափուկ և բանաստեղծական կերպարանքի մը տակ ներկայացուցած էր մինչև այն ատեն Բուբուլին, զգուշացավ նշմարել տալե անոր այն վտանգները, որոնք բնական հետևանքն են անհագ ու կատաղի զգացման մը: Գիտեր թե մանկամարդ աղջիկը իր կուսական անուրջներուն բոլոր հնարքն ու հրապույրերը ի գործ կը դներ անոր վստահությունը գրավելու համար: Բայց այնքան ճիգերով զսպված այդ տառպումները կսկսեին մելամաղձության աղետալի նշանները վերստեղծել իր դեմքին վրա ուրկե վանած էր իսպառ Բուբուլին սերը իր հիվանդութենեն ի վեր:
Ինչո՞ւ մարդկային սիրտը գոհ չըլլար բնավ, ինչո՞ւ իր իղձերը վերջ կամ լրում չունին երբեք: Քիչ ատեն առաջզինքը թափող սիրուն փոխարինություն գտնելու տենչովը կը մաշեր, և հիմակ որ ապահով էր թե կը սիրվեր, և իր պաշտելին երջանիկ ըլած ըլլալուն տարակույս չուներ, կը նախանձեր ահա՛ այն զվարթութենեն, որուն ինք մասնակից չէր, թեպետ անոր բուն և միակ պատճառը ինք եղած ըլլար: Ահ, անձնասեր տարփանք, կ՝ուզեր իր տանջանքները բաժնել այն սրտին հետ, որուն վրա կը գուրգուրար, և որուն հանդարտ, քաղցր ու հրեշտակային սերը անբավական էր իրեն համար:
Իրիկուն մը, երկունքին մինակ ելած էին շրջագայելու, Սոֆի ծերեւնվույն հետ պեզիկի բռնված, և Տիգրան միշտ որսորդության ետևե ըլլալուն պատճառով:
Օդը հանդարտ էր այն իրիկուն, հորիզոնին ճերմակ ամպերուն հետ վերջալույսի կարմրորակ ճաճանչ մը կը խաղար, դեղնած լույսով մը ողողելով կղզիին ծառերը, տուներուն կատարները, և շիկագույն կրակով մը բոցավառելով անոնց պատուհանները, որոնց առջևեն կանցնեին դեպի անտառ ուղղելով իրենց քաըլերը: Այդ կես թոշնած եղևնիներու ցած ու լեցուն խուրձերը, անոնց նուրբ ու կնճռոտ շյուղերը, և իրենց արտադրած առողջ և ախորժակ օդը հաճելի էր Բուբուլին: — Հոս նստի՞նք քիչ մը, հարցուց, երբ հասան անտառին եզրը,խճուղիին վրա,որուն հանդեպ կտարածվեր բաց ու լայն մարգագետին մը դալարավետ փափուկ գոտի մը նման, հոս հոն մանրիկ ծառերու փունջերով զարդարված և անոր ներքև ծովը իր բյուրեղ հայելիին մեջ ցոլացնելով մայրամուտ արևին ճառագայթներուն քմահաճ վետվետումները:
Բուբույ նստեռ էր ծառւն մը տակ այս հիասքանչ տեսարանեն զմայլած, և Գառնիկ դիմաց ոտքի վրա կայնած՝ կը նայեր աներ այնպիսի խորին հափշտակությամբ մը, ուր կուզեյին կը խառնվեին բոցեռանդ զգացումներ, մերթ ընդ մերթ, թեթև սարսուռ մը տալով իր նուրբ շրթունքներուն:Չքնաղ աղյկան աչվները վայրկըան մը այդ խորունկ, այդ անհուն նայվածքին հանդիպեցան և այդ լռին պերճախոսության թովիչ ազդեցությամբ արբշիռ՝ չեմ գիտեր ինչ անհանդուրյելի երանությամբ մը լցված՝ երկինք դերձան:
— Աստվա՜ծ, Աստվա՜ծ, գոչեց փղձկյան ձայնով մը, կը ներե՞ս ուրեմն, որ այսչափ երջանիկ ըլլամ:
— Իրավ, այսչափ երջանիկ ես, Բուբուլ, հարցուց երիտասարդը տրտմության անբացատրելի: շեշտով մը և արտևանուքինտակ երկար անտենե ի վեր պահված արցունքի կաթիլ մը,ընկավ այտերուն վրա:
— Ա՜հ, այո,՛երջանիկ ես բուբուլ հացույց երիտասարդը տրտմության անբացատրելի շեշտով մը, և արտևանուքին տակ երկար ատեն ի վեր պահաված արցունքի կաթիլ մը ընկավ այտերուն վրա
Ա՞Հ Այո երջանիկ եմ շատ երջանիկ, բայց դուն կուլա՚ս Գառնիկ:
— Այո, կուլամ ես, վասանգի այս երջանկությունը ղոր կը վայելենք, մերը չէ, վասանզի սուտ է, ժամե ժամ կընա փախչիլ մեզեմե;
Նորատի աղջիկը սարուռ վասանգի այս զգաց,և բնական շարժոիմով ,ը չորս կողմը նայեցավ:Դանդաղ լույս մը անգույն նուրբ փեշի պես կիջներ երկինքեն,ծովը այդ նվազկոտ շողերուն մեջ կ՛ամթոփվեր,կը պղտիկնար կարծես, անջրպատին ծառերուն խուրձերը իրարու կը մոտենային, ամեն բան կերպարանափող կ՛ըլլար իր աչքին առջև լույսի և ստվերներու խառնուրդին մեջ. «Այսպես պիտի խո՞ւյս տա մեր երջանկությունն ալ»: Մտածեց, ևև անգիտակից իր ըսածին, տարտամ ու խռովահույզ: — Ինչե՞ր կ՝ըսես, Գառնիկ, Թոթովեց:
— Ապագան սոսկում կուտա ինծի:
— Ապագա՜ն, գոչեց Բուբուլ սարսափով իբր թե երազե մը սթափված, ապագա՜ն, բայց ինչո՞ւ կը մտածես հիմակ անոր վրա, մեր աչքերը միթե կրնան թափանցել անոր խորը, բավական չէ՞ մեզի մեր անուշ երջանկությունը վայելելու համար:
— Վայելել ըսի՜ր, բայց ի՞նչ: Պատիր երազ մը արթնության մեջ. ահա՛ բոլոր մեր ունեցածը: Դուն, Բուբո՞ւլ, երկանյին խուսափուկ տեսիլ մըն ես, հրեշտակի մը ստվերն ե ինծի համար: Պաշտելի սիրտդ պահ մը կանգ կ՝առնե քով զիս սփոփելու բարությամբ, բայց ժամե ժամ կրնաս հեռանալ ինձմե մտնելու համար այն շքեղ կյանքին մեջ, որուն սահմանված ես: Իսկ ես ի՞նչ պիտի ըլլամ:
Այս միջոցին մերձակա ծառերուն մեջ խորշափյուն մը լսեցավ, և սեպտեմբերի կարմրած տերևներեն մեկ քանի հատ գետինը ինկան: Անտառին մեջեն մեկը եկեր պահվըտեր էր այն մացառներուն տակ, զորս կը ծածկեր այն խոշոր եղևնին, որուն ներքև նստեր էր Բուբուլ կռնակը անոր դարձուցած, և առանց մտքեն անցընելու թե մեկը կը լրտեսեր զիրենք, ոտք ելավ երիտասարդին աղեկտուր խոսքերուն ազդեցությամբ համակված, մոտեցավ անոր, ձեռքերը իրեններուն մեջ առավ, որոնք թրջված էին արցունքով:
— Ա՜հ, Գառնիկ, ե՞ս եմ ուրեմն այդքան վիշտերուդ պատճառը, ինչ ըրի քեզի որ կը կասկածիս սիրույս վրա...: Ու հեծկլտանքներ իր խոսքը կտրեցին: Երիտասարդը գլուխը վեր վերցուց:
— Բուբո՛ւլ, կը սիրե՞ս զիս, հարցուց մեղմ ձայնով մը:
— Կը սիրեմ քեզ հոգիիս բոլոր իղձերովը, բոլոր հույսերովը, բոլոր փառասիրությամբը, և այս սերը կյանքս է, և անոր հետ կրնա բաժնվիլ ինձմե : Եթե բոլոր հոգիս քեզի նվիրելով, եթե բոլոր բաղձանքներս քու վրադ ամփոփելով չեմ կրնար երջանիկ ընել քեզ, ա՜հ, Գառնի՛կ, չեմ ուզեր ապրիլ: — Ներե, ներե՛, ինծի, Բուբո՛ւլ, ինքզինքս տերը չեմ, գոչեց Գառնիկնորատի աղջկան ցավագին հնչյունեն սկրտը տակնուվրա եղած: Ա՜հ, այնքան մեծ կը գտնեմ քեզմե սիրվելու բարեբախտությունը ինծի համար օր, կը դողամ զայն կորսնցնելու վախով, և այնքան քիչ արժանի կ՝զգամ ինքզինքս քեզի, որ գուցե օր մը քեզմե լքվելու նախազգացունքով կը չարչարվիմ գիշեչ ցորեկ:
— Կրնա՞ս ուրեմն մտածել, թե ես պիտի ապրիմ առանց քու սիրույդ:
— Պաշտե՜լի Բուբո՛ւլս, ըսա՛վ, ա՜հ ըսե, միշտ պիտի կարենա՞ս պահելայդ սերը ինծի համար:
— Կ՝երդնում, թե կյանքիս մինչև շունչը պիտի պաշտեմ զքեզ, և երկինք, որ կը ըսե, թո՛ղ շանթահարե զիս, եթե երբեք երդմանս դրժելու մտածումը ունենամ:
Երկինք լսեց հեք երդումը և դողաց: Գիշերը կը մոտենար, խավարի սիրահար բու մը, որ Բուբուլին կռթնած ծառին վրա կեցած էր, եղերական հառաչ մը արձակելով սլացավ անոր գլխուն վրայեն, մինչ անոնք ոտք կ՝ելլեին քաղաք վերադառնալու համար: Մացառներու տակ պահվտածանձը անոնցմե առաջ կը հեռանար արդեն թեթև քյլելով, մերթ ընդ մերթ ետին դառնալով՝ տեսնելու համար, թե նշմարա՞ծ էին զինքը, բայց անոնք բան մը չէին տեսներ, իրենց սիրո եղերգութենեն զատ: Թև թևի խճուղիեն վար կ՝իջնեին, անտառին երկայնությամբը քայլելով, որուն եղենիններուն վարսավոր գլուխները սեփ սև կ՝երևային հորիզոնին ծայրը ածկող լույսին մնացորդ նշույլներուն մեջ: Թեթև ստվեր մը շոգիի պես նուրբ կ՝ողողեր աջ կողմի մարգարիտինը, և ծովը ավելի անշարժ, ավելի ամփոփ կը նիհրեր երկինքին խորունկ ու լայնարձակ տարածությանը տակ, և բոլոր ծառերը, բոլոր մարգերն ծովն ու երկինքն տարտար սարսուռ մը ունեին օրվան ու եղանակին վերջավորությանը հետ, դեղնոտ, տենդոտ հուզում մը, որ հետզհետե կը մարեր, կը կորսվեր գիշերվան ստվերներուն մեջ:
— Բարի՛ իրիկուն ձեզ, ըսավ հանկարծ հնչյուն ձայն մը իրենց ետևեն, և գլուխնին դարձնելով տեսան որ քըրըքճի Մանուկ աղան էր իր աղջկանը հետ:
— Ա՜հ,դո՞ւք եք, օրիորդ Լյուսի, բարի՚րիկուն, պատասխանեց Բուբուլ:
— Աս ատեն ո՞ւրկե կուգաք, մյուսյու Գառնիկ, հարցուց քըրըքճին:
— Քիչ մը պտըտել ելեր էինք, պատասխանեց երիտասարդը, հետո մտքին մեջ կասկած մը ծագելով հարցուց, դո՞ւք ուրկե կը դառնաք:
— Ես հոս նստեր էի, Լուսիկը ծաղիկ ժողվելու գնաց:
Լյուսի հորը խոսքերը չլսել ձևացնելով.
— Ո՞ւր էիք որ ձեզ չտեսանք, հարցուց Բուբուլին:
— Անտառին վերի ծայրը քիչ մը նստեցանք, և անչափ գեղեցիկ էր բնության տեսարանը, որ ժամանակին անցնիլը չզգացինք, պատասխանեց:
— Ի՜նչ դժբախտություն որ ուր ըլլալնիդ չէի գիտեր, քովերնիդ կուգայինք: Երկու օրե ի վեր զձեզ չեմ տեսեր և այնչափ կարոտցեր եմ որ առանց կարգի նայելու՝ վաղը պիտի գայի: Բայց հանցանքը իմս չէ որ զձեզ միշտ կը ձանձրացնեմ, այնչափ սիրուն եք, որ անգամ մը ճանչցողը ա՛լ չի կրնար զրկվիլ ձեզմե:
Եվ մտերմորեն կը սեղմեր անոր ձեռքը, և մութը որ ամեն կողմ պատեր էր, կը ծածկեր իր գաղտնիքներուն մեջ այն հեգնոտ, այն չարամիտ ժպիտը, որով կը նշուլեր քըրըքճիին աղջկանը դեմքը, մինչև իր ձայնը անուշ ու հնչուն սիրալիր խոսքերով կը փայփայեր զայն:
Ա՜հ, եթե գիտնար Բուբուլ թե սուտ կը խոսեր ան, եթե գիտնար թե զինքը տեսեր և անտառին մացառներուն ետևեն լրտեսելու եկեր էր ծաղիկ փնտռելու պատրվակավ բաժնվելով հորմեն, զզվելով ետ պիտի քաշեր իր ձեռքը և սոսկումով պիտի հեռանար անկե:
Հե՛ք աղջիկ, պետք էր անգետ մնար այս ամենուն՝ որպեսզի բախտին իրեն սահմանած աղետքը կատարյալ ըլլար: ԻԳ
Քըրըքճի Մանուկ աղային կինը սեղանը պատրաստեր, կերակուրը տաք դրեր էր արդեն, և լույսը կը վառեր, երբ դրան զանգակը հնչեց:
Բեմպե հանըմ կարծելով թե ամուսինն էր աղջկանը հետ, աճապարանքով անցուց լամպարին ապակին, և հակառակ իր գիրության, որ արգելք կ՚ըլլար քայլերուն, երկու կողմին տատանելով փողոցին դուռը վազեց շնչասպառ, վասնզի Մանուկ աղան շատ կը զայրանար դրան առջև սպասելեն, և իր զայրույթը հաճելի բան մը չէր: Սակայն խեղճ կինը սխալեր էր:
Դուռը զարնողը իր ամուսինը չէր, այլ սպասավորի կերպարանքով մեկը, որ քըրըքճիին տունը այնտեղ ըլլալը հաստատելե ետքը, իմացուց թե Գեղամոֆներուն կողմե ղրկված էր խնդրելու տիկինեն, որ պարոնին և օրիորդին ընթրիքի չսպասե այն գիշեր:
Ժպիտ մը ցոլաց Բեմպե հանըմին գիրուկ դեմքին վրա. սակայն առանց իր ուրախության անձնատուր ըլլալու, հիշեց թե գիշերվան ցուրտեն պատսպարվելու համար բան մը տված չէր աղջիկը, և ծառան կեցնելով, գնաց շալ մը բերավ պատվիրելով որ իրեն ձեռքը տա: Հետո, զգուշությամբ դուռը փակելով՝ վերստին մտավ այն սրահը, ուր պատրաստված էր սեղանը և զոր հազիվ կը լուսավորեր ճերմակ սփռոցին վրա պահ մը առաջ վառած ձեռքի լամպարը, տկար նշույլներ արձակելով նկարակերտ որմերուն. ոսկեզօծ ցողունին, անկե կախված շքեղ լամպարներուն, մետաքսե թիկնաթոռներուն, սեղաններուն, աշտանակներուն, աթոռակներուն վրա:
Բեմպե հանըմ այս ամեն շքեղությանց մեջ կ՚երթար կուգար սեղանին սպասները վերցնելով, որոնք կը բաղկանային երեք հատ սևանկար պնակե, նույնչափ պատառաքաղե, անձեռոցե, գավաթե և ջուրի սրվակե մը, զարմանալի հակապատկեր մը ներկայացնելով սրահին պերճության հետ, ինչպես իր կապույտ կտավե հաստ գոգնոցը, հանգրիճած քղանցքները, անոնց ներքևեն երևացած կոշտ ճերմակեղենները և գլուխը կապած ստվար պերողը այդ ճոխ շրջանակին մեջ:
Իր գործը ավարտելե ետքը, ժրաջան կինը լույսը առավ քովի սենյակը մտավ, և պատին առջև իրարու վրա գիզված անկողիններու կույտին վրա ծածկված սավանը վերցնելով՝ սկսավ վերմակները, բարձերը մեկիկ մեկիկ բազմոցին վրա փոխադրել, ինք իրեն խոսելով միանգամայն: Ու երեք անկողինները պատրաստած միջոցին՝ եթե մեկը ներկա գտնվեր հոն, կատարելապես պիտի կարենար տեղեկանալ թե ո՛րքան այրած էր հեք կնոջ սիրտը Մանուկ աղային անիրավություններեն, որ հորմեն մնացած 150 ոսկվո ժառանգությունը իր ձեռքեն խլելե ետքը՝ միշտ անարգանքով վարվեր էր հետը, զրկելով զինքն ալ, աղջիկն ալ ամեն վայելքե:
Միշտ այդ մենախոսության մեջ կը թափեր թշվառ կինը սրտին դառնությանց հեղեղը, չկարենալով բառ մը արտասանել ամուսնույն առջև, որ բռնավորի ցասկոտ վարմունքովը ընկճեր էր զինքը իր սպառնալիքներուն ներքև, բառնալով անկե կամքի կարողությունը, բայց չէր կրցած հաղթել բնավ ըղձեալու ուժին և երևակայելու պետքին զորս հանապազօրյա զրկումը ավելի զարգացուցած էր, և որոնք կուգային կ՚ամփոփվեին իր մեկ հատիկ աղջկան կյանքին ու ապագային վրա, օդային դղյակներ կառուցանելով ամեն օր և սոսկալի անկումով մը իր երազներուն մեջ պատժվելով ամեն անգամ:
Երբ անկողինները ավարտեցան, սենյակեն դուրս եկավ, «ախորժակ չունիմ այս գիշեր» ըսելով, և սրահին մեկ խորշը իր առօրյա աղոտքը անհասկանալի բառերով մրմնջելե ետքը, ներս մտավ, բազմոցին անկյունը նստեցավ ու գրպանեն ծխատուփը հանելով սիկառեթ մը բոլորեց: Ծուխը գոլորշիներ կազմելով հետզհետե կը ցնդեր օդին մեջ, և անոր հետ իր տխուր մտածումները կը հեռանային մտքեն՝ տեղի տալով զվարթ խոհերու, որոնք միշտ իր Լուսիկին գլխուն շուրջը կը դառնային:
Շատ աղեկ եղեր էր կղզի օդափոխության գալերնին. Գեղամոֆներուն հետ հարաբերություննին մանավանդ Աստծո մեկ հրաշքն էր, այնքան հարուստ, այնքան ազնվական մարդոց հետ ո՞ր պիտի տեսնվեին Սկյուտարի մեկ ծայրը: Գյուղեն իջնելեն ետքն ալ իհարկե պիտի շարունակեին այդ հարաբերությունները, Գեղամոֆի ապարանքին ազնվական հյուրերը անհնար էր, որ անտարբեր մնային այնքան աղվոր, այնքան ուսումնական աղջկան մը նկատմամբ, որ ջուրի պես անգլիերեն կը խոոսեր: Ապահովապես պիտիկարենար հարուստ ամուսին մը գտնել առանց դրամոժիտի:
Այս խոսքերը գետզհետե մարեր էին շրթունքին վրա, և այդ անուշերևակայությունը սաստկապես պաշարելով զինքը՝ փակեր էր աչվըները գոգցես տեսնելու համար այս բարեբաստիկ երևույթը, և տեսիլները հետզհետե անոսրացեր, ցրվեր, անհետացեր էին ու կը քնանար հիմակ անոնց քղցր տպավորույան տակ գլուխը տրորելով:
Սենեին մեջ ժամացույցին միօրինակ ձայնը կը լսվեր և Բեմպե Հանըմին խորունկ շնչառությունը որ գլուխը բարձին դրած չըլլալուն, խռպոտ խորդյունի մը կը փոխվեր տակավ: Լամպարին շողերը կուգային կ՝իյնային այդ գիրուկ դեմքին վրա, որ անցյալ գեղեցկության մը հետքերը կը պահեր տակավին այտերուն կարմիրնեչրովը, սև խիտ հոնքերովը, վայելով ճակատովը զոր հիմակ մի քանի կնճիռները կը փոթթեին, և քիչ մը լայն շրթունքներովը, որոնք կը ժպտեին այդ պահուն:
Եվ այդ ժպիտը քաղցր, սիրուն բան մը կուտարբոլոր դեմքին, որուն գլխավոր արտահայտությունը դժգոհությում էր սովորաբար:
Բեմպե Հանըմ Պոլսո այն կանանց տիպարն էր, որոնք իրենց բնավորության տկարության պատճառով ընդունակ են կքելու իրենց ամուսնին իշխանության ներքև,համակերպելով անոր հոժարությանց՝ առանց հավանելու և հնազանդելով անոնց՝ առանց իրավունք տալու. կեղծավորության դեր մը, որ քիչ մը բնական դարձած էր իրեն, և զոր հաջողությամբ կը գորձադրեր ամենուն նկատմամբ: Այդ խեղճ, ստրուկ բնավորության բոլոր հնարքը կը կայանար արտաքուստ երեվալումեջ ինչ որ չէր, և իր կրած բոլոր նվաստությանց ու զրկանքներուն վրեժը լուծելով իրմե ավելի բախտավորները չարախոսելու սովորությամբը, ինչ որ իր անհամար տաղտիկներուն գինովը շահված արդար իրավունք մը կը համարեր:
Առանց մանուկ աղային խիստ ու կծծի նկարագրին թերևս այս թերություններեն զերծ ըլլար Բեմպե Հանըմ, վասնզի ոչ միայն իր կանացի արժանապավության մեջ կեղեքված էր իր ամուսնին կողմե, այն և իր մայրական գորովին մեջ վիրավորված:
Իր սրտին ու մտքին բոլոր աշխույժը աղջկանը լավ փեսացու մը գտնելու բաղձանքին մեջ կեդրոնացած ըլլալով հանդերձ, այդ օրինավոր նպատակին հասնելու միջոց մը չուներ, և սակայն չէր վհատեր բնավ և մեծ հույսեր կը տարածեր իր Լուսիկին գեղեցկության վրա, աառանց զգուշանալու անոր գլուխն ալ լեցնելե այլ ցնորական գաղափարներով, եթե իրմե ժառանգած չէր զանոնք արդեն:
Շաբաթը երկու անգամ կանոնավորապես եկեղեցի կը տաներ զայն, ուրբաթ՝ Ս. Խաչ, երեքշաբթի՝ Ս. Կարապետ, վասնզի այդ օրերը ուխտավորներ կը գտնվեին հոն, և թեպետ շատ անգամ հետաքրքրությամբ կը դիտվեր Լուսիկ, բայց քսանը անցուցած էր արդեն, և բնավ թեկնածու մը չէր ներկայանար: Իսկ ուրիշ տեղ տանելու համար շոգենավի դրամ պետք էր. այնքան կծծի էր Մանուկ աղան:
Արդարև Աստծո մեկ հրաշք էր, ինչպես կ՝սեր Բեմպե Հանըմ, որ քըրըքչին թեթև տկարություն մը ունենալով այն տարին, բժիշկը պատվիրեր էր ծով մտնել, և Մանուկ աղան., որ ընտանիիքին քմահաճույքին համար քայլ մը չէր առնել, իր անձնական պետքին համար գացերաղաչել էր անոր կարեկցությունը շար-ել:
Վեհանձն մարդը երկու ամարանոց ուներ. կղզի պիտի եթրթար այն տարին, ուստի հրամայեց, որ իր ընդարձակ ապարանքին պարտեզին ծայրը գտնված քեոշկին բանալին տրվի քըրըքճիին:
Մանուկ աղան վարձու տվեր էր իր Պյուլպյուլ-Տերևի տունը վեց ամսվան համար, և եկեր էր իր ընտանիքին հետ ամառը անցընել Բրինքիբո, ուր հաջողությամբ իր արվեստը ի գործ դրեր և բավական դրամ շահեր էր, ու հիմակ որ ամարողները մեկնած էին կղզիեն, անհամբեր կսպասեր իր վարձակալին պայմանաժամը լրանալուն Սկյուտար դառնալու համար։
Բայց Գեղամոֆներու սեղանին վրա այդպես չէր բացատրեր օր․ Լյուի իրենց գյուղեն մեկնելու հապաղումը։ Արմունկը սեղանին հեց բազմաստեղ ճրագարանին բոցերուն ներքև այտերը թեթևորեն կարմրած սև մազերուն գանգուրները ճակտին վրա պսկաձև ընկած, իր անզարդ սպիտակ մուհաճիր զգեստին մեջ սեղմված արվեսըակյալ փափուկ շեշտով մը կը խոսեր։
— Հորս առողջությունը շատ նպաստեց կղզիին օդը, կըսեր հոգածու լի նայվածք մը ձգելով Մանուկ աղային վրա, այդ պատճառով մեկ քանի շաբաթ պիտի մնանք տակավին, իսկ դուք երբ պիտի իջնեք։
— Մենք ալ տակավին քիչ մը ատեն պիտի մնանք, պատասխանեց Տիգրան։
Ու տեսնելու արժանի էր այն տարապայման ուրախության փայլակը քըրըքճիին աղջկանը կապուտակ աչքերուն մեջ, իմանալով թե չէին մեկներ տակավին։ Անոնց սովորական կարճատեսի գգվող ու թափանցող նայվածքը կը բացվեր գոգցես զվարթ լույսի մը առջև ճառագայթելով։
Ահ, այդ պզտիկ վարպերտորդի աղջիկը ինչպես գիտեր պահել անոնց արտահայտությունը սև երկար արտևանունքներուն տակ, և սրտին բոլոր ուրախությունը չէր մատնվեր ձայնին դողդոջումներուն մեջ, զոր կը զսպեր իր արտաբերած յուրաքանչյքուր բառը կշռելով ու հաշվելով։ Կը դիտեր թե ինչ աչքերով կը նայեր իրան Տիգրան, առանց զայն տեսնել ձևացնելու, մինչև երկու հայերը պեզիկ կը խաղային, և Գառնիկ անոնց քով նստած Գեղամոֆի նշատախտակները կը բացխփեր։ Բայց Լուսիկ չէր զգար թե ժամերը կանցնեին, այնքան զվարթ էր այդ բարձրագույն շրջանակին մեջ գտնելով ինքզինքը, մինչև Մանուկ աղային բիրտ ձայնը ազդարարեց թե մեկնելու ժամանակը եկած էր։ ⁂
Երբ տուն հասան, Բեմպե հանըմ ննջարանին կից սենյակին մեջ կրակարանը քովը առեր սուրճ կը խմեր շերտ մը հաց թաթխելով անոր մեջ: Քունեն արթնանալով անոթության զգացեր էր՝ և իրեն համար կերակուր պատրաստել ավելորդ համարելով՝ բավականացեր էր այդ դյուզնաքյա ուտելիքով:
Մանուկ աղան, որուն դեմքը մարդահաճո կերպեր կ՝առներ օտարներու ներկայության, վերստացեր էր իր սեփական դաժան երևույթները, և առանց կնոջ երեսը նայելու՝ գնաց ննձել: Իսկ աղջիկը մորը սենյակը մտավ հանվելու համարԼ
— Ինչպե՞ս եղավ, որ կերակուրի վար դրին ձեզի, հարցուց Բեմպե Հանըմ:
— Պտույտե դարձած ատեննիս, Գառնիկին ու Բուբուլին հանդիպեցանք, և հետերնին խոսքի բռնվելով մինչև պանդոկ միկտեղ գացինք: Դրանը առջև մեջի վեր հրամցուցին: Հայերենին ալ ստիպեց, որ կերակուրի կենանք, ինչ որ ըրինք չկրցանք ձեռքերնուն աղատիլ:
— Մինչև հիմա ինչպե՞ս ժամանակ անցուղիք:
— Խոսելով, մա՛յր:
— Է՜՜, նայինք ի՞նչ խոսեցաք, հարցուց զվարթության:
Լուսիկ սկսավ պատմել խոսակցության այն մասը, որ ամենեն ավելի հաճույք պատճառեր էր իրեն, և բացատրեց, թե Բուբուլին կազմած արվեստասեր օրիորդաց ընկերության կողմե հրավեր մը ստացատ էր հետևյալ օրը գումարելիք ժողովին ներկա գտնվելու, թե օր. Գեղամոֆ բանաստեղծություն մը պատրաստած էր ժողովին ներկայացնելու համար զոր իրենց առջև կարդացած էր: Հետո առաջարկեր էին իրեն, որ ընկերության ընկերակցի:
Բայց ինք մտածելով, որ այդպիսի բարձրագույն ընկերության մը մեջ մտնելու հագուստ չուներ, ամչնալով մերժեր էր, պատրվակելով, թե գեղարվեստի բնավ մեկ ճյուղին աշխատած չէր, թեպետ շատ դյուրին բաներ էին և քանի մը օրեն կրնար սորվիլ; Այն ատեն Տիգրան օգնության հասեր Այն ատեն Տիգրան օգնության հասեր էր իրեն հայտարարելով, թե աղջկան մը համար ավելի վայելուչ էր գուլպա հյուսել, քան թե քերթվածներ հորինել և երդի եղանակներ շինել, ծաղրեր էր անոնց ընկերությունը և պզտիկ ձգեր էր իր նշանածը, որ կարմրելով ա՛լ չէր համարձակեր բերանը բանալ։ Հետո, սկսավ նախանձոտ շեշտով մը մորը սեղանին ճոխությունները, երկու օրիորդներուն հագած եղանակին հարմար զգեստները, մինչդեռ ինք դեռ ամառվան հագուստովը կը պտըտեր։
— Աստված ողորմած է, աղջի՛կս, դուն օր մը ավելի աղեկները կունենան, ըսելով տեղեն ելավ գիշերվան կանթեղը վառեց, և ատենը ուշ է, ելի՛ր տեղդ պառկե, հարելով ինք ալ գնաց պառկելու։ Սակայն քուն չուներ Լուսիկ։ Ունելին ձեռքը առավ ու սկսավ կրակարանին մոխիրին մեջ մորը զգուշությամբ անթեղած կայծերը տարտղել, աճյուններուն վրա պառակուսիներ, եռանկյուններ, զուգահեռականներ գծել, ավրել, հետո նորեն գծել ու կը խորհեր և միտքը կը բերեր մանկության հեռավոր հիշատակները, թե ինչպես խեղճ ու անխնամ մեծցեր էր իրենց Պյուլպյւոլ-Տերեի տանը մեջ, ամառը փողոցին տղոց հետ ընկույղ խաղալով և ձմեռը անոնց հետ ձյունազնտակներ շինելով։ Հետո Թաղին վարժարանը դրեր էին զինքը կարդալ սորվելու համար, և օր մըն ալ իր ամսաթոշակը տարած չըլլալուն համար արտաքսվեր էր հոնկե, թե ինչպես հայրը հոգաբարձուներուն դեմ զայրանալով, անմիջապես ձեռքին բռներ Հոմ դպրոցը տարեր էր զինքը, քսանի տեղ հիսուն վճարելով։ Երեք տարի կեցեր էր հոն խեղճ աղջիկը, իր ամսաթոշակները կերած հացեն, պտուղեն, հագած զգեստներեն տուժելով, և կը հիշեր կրած բոլոր նվաստությունները, աչքին առջև կը բերեր,պեյերու, էֆենդիներու, մեծ վաճառականներու, փոծ-հյուպատոսներու աղջիկները, բոլորն ալ սքանչելի հագված, և ինք անոնց մեջ իր խեղճուկ շրջազգեստովը, միշտ առանց գլխարկի, առանց ձեռնոցի։ Մանավանդ քննության օրերը, երբ ընկերուհիները Թռիքոթեոզին կամ Կռոնպուքին արվեստանոցեն ելած հագուստներով կը կայանային, ինք ճերմակ մուսլինե պարզ պլուզ մը ունենալու համար հազար արցունք կը թափեր։ Հապա վարժուհիներուն տարեդարձի օրերը, երբ աշակերտուհիներեն մեկը Պաղառ Շինվազեն գնված ծանրագին ծաղկաման մը միս Լեսինկին, ինք իրն պարտեզին խեղճ կակաչներն ու հասմիկները միայն ուներ, զորս հորմեն գաղտնի գիշերանց կերթար փրցնելու, և ուր պահելը չէր գիտեր թոռմելե առաջ դպրոց տանելու համար։
Եվ կուլար ու կը տառապեր, և կատեր բոլոր իր ընկերները վասնզի կը նվաստացնեին զինքը իրենց հարստությամբը, և կատեր իր տունը վասնզի չուներ դպրոցին գեղեցիկ օթոցները, սիրուն զարդասեղանները, մարմարե սանդուխները, խոշոր հայելիները, պարտեզին ավազոտ մաքուր ուղիները, և կատեր իր հայրը վասնզի իրմե ավելի կը սիրեր դրամը և թշվառության կը դատապարտեր իր կյանքը։
Իսկ ինչ հուսահատության և արցունքի օր մը եղել էր իրեն համար այն օրը, ուր երրորդ անգամ կարդացվելով իր անունը թոշակնին անվճար թողող աշակերտուհիներու ցանկին մեջ, ստիպվեր էր հրաժարիլ դպրոցեն, բերելով իրեն հետ պճնասիրության, պերչանքի կատաղի բաղձանք մը և արհամարհանք մը աղքատության, թշվառության, տգիտության, տձևության, տգեղության նկատմամբ, որոնց կեդրոնը կը թվեր իր աչքին իր տունը, իր ընտանիքը, իր ունեցած դիրքն ու ապրած միաջավայրը։
Ալ այնուհետև շարունակեցավ իր կըանքը անողոք միօրինակությամբ մը, առանց հաճույքի, անհույս, առանց սփոփանքի մինչև այն օրը ուր բարեբաստիկ դիպված մը կղզի բերավ զինքը, և ավելի երջանիկ դեպք մը առիթ եղավ Գեղամոֆ ընտանիքին հետ հարաբերության մտնելու։ Կրակարանին մեջ բոցերը մարեր էին ու գլուխը հոգներ էր մոխիրներուն վրա ծռելով։ Ոտքի ելավ հանկարծ այդ տխուր հիշատակները թոթափել ուզելով, և եկավ պատշգամբին առջև պատուհան մը բացավ։
Ճիշտ այդ տեղը նստած էր ամիս մը առաջ, երբ առաջին անգամ Տիգրան իր որսի ընկերներու հետ իրենց տանը առջևեն անցնելով, ուշադրությամբ դիտեր էր ղրնքը, և ա՛լ այնուհետև ամեն անգամ հոնկե անցնելու՝ չէր մոռնալ նայվածքը դարձնելու դեպի քեոշկին պատուհանը, որուն ժանյակե վարագույրներու ետեն ապահով էր թե պիտի տեսներ Լուսիկի սև գանգուրներով պսակած կլոր սիրուն դեմքը: Դեռ այն առտուն, իսկուշի ուշով նայեր իրեն անշուշտ առանց զենքը իրեն ճանչնալով, ըստ որուն երեկոյին, երբ պանոկին մեջ ներկայացուցեր էին զինքը անոր՝ հաճոյական զարմանքի շարժում մը չէր կրնար զսպել:
Գառնիկին թևը բուժվելեն ի վեր, քըրւքճիին աղջիկը կտեսակցեր օր. Գեղամոֆի և անոր վարժուհիին : Մանուկ աղզան այնքան խոսեր էր անոնց իր ուսումնական աղջկանը վրա, որ հետաքրքիր եղեր էր զայն ճանաչելու, և Լուսիկին հայրը երկար ատեն աղաչելու չէր սպասեր իր աղջիկը սպասեր իր աղջիկը օր մը հետը պանոկ բերելու:
Գյուղի մեջ մտերմությունները շուտ կը հաստատվին:Բարեսիրտ աղջիկները որ ժամանակ ունեցած էին բավական մանուկ աղային սկզբունքներն ու գաղփարները ճանաչելու հոմի նախկին սանուհին ստացած կրթություն տարբերությունը նշմարելով գուշակեր էին անոր ինչ տեսակ կյանքի ղատավարված ըլլարը և կառեկցության համակրությամբը կապվելով այդ դժբախտ աղջկան հետ անկեղծորեն փափաք հայտներ էին որ ստեպ գա զիրենք տեսնելու:
Այդ հաճախ կրկնված մտերմական այցելությանց մեջ կրցած էր նշմարել Լուսիկ թե Գեղամոֆ միշտ բացակա կը գտվեր իր նշանածին քովեն թե Սոֆիին եղբայրը բարեկամութենեն ավելի եռանդուն փութկոտություն մը ուներ անոր նկատմամբ և դիտելով ու փնտոելով ծպտելով ու լրտեսելով վերջապես գտած էր գաղտնիքին թելը:
Հիմա հաստանապես գիտեր թե բուբուլ և Գառնիկ երդում ըրած էին զիրար հավետ սիրելու գիտեր նաև թե Տիգրան արհամարհանք ուներ իր նշանածին նկատմամբ և համակրանք իրեն համար:Ասոնք բավական էին իրեն: Ամենուն կյանքին մեջ լուսապայծառ օր մը կա մեկ օր մը միայն: բայց այնքան չքնաղ, այնքան զվարթ, որ վիշտերու երկարատև սարիները կը հակակշռե: Կյանքի այդ երջանիկ օրն էր Լուսիկին: պատուհանեն դուրս նայեցավ. երկինքը աստղեր կային և օդին մեջ բուրումներ:
Լուսինը իր լրման մեջ դեռ նոր կը բարձրանար հորիզոնին ծայրեն հրաշեկ լապտերի մը պես կարմիր։ Լուսիկ անոր նայեցավ․ գիշերվան արևուն այդ չքնաղ ու հիասքանչ երևույթը բարի գուշակություն մը թվեցավ իրեն։
— Իմ ամուսինը պիտի ըլլա Տիգրան, գոչեց։
Կհիշե՞ք թափառական հրեային այն սարսափելի տեսարանը, ուր Ռոտեն անկողնին մեջ տվայտած ատեն՝ չկարողանալով խոսել, գրիչը կառնե և մահասարսուռ մատերովը կգրե նույն պահուն գլխուն մեջ կազմակերպած ծրագիրը, բացարձակապես միտքը դնելով առողջանալ և ապրել։
ճիշտ կյանքի և մահվան վրա իշխող այն ահռելի կերպով հզոր նայվածքը ունեին այդ սիրուն պստիկ աղջկա աչքերը, երբ կըսեր Լուսինեին նայելով շեշտակի․
— Իմ ամուսինը պիտի Ըլլա Տիգրան։
ԻԴ
Դեռ հազիվ ժամը տասներկուսը կհնչեր և ամեն կողմ կատարելապես մթնած էր արդեն նոյեմբերի մութ ու մառախլապատ օդօվ մը, որ մթնոլորտի բրա ծանրանալով կարծես երկինքը երդիքներուն վրա կիջեցներ, և երեք օր ի վեր շարունակ տեղացող անձրևեն, որ մեր տղմայն խավեր կազմված էին փողոց մեջ, անցորդներուն ու կառքերուն երթևեկութենեն հետզհետե խորունկնալով ու տարածվելով մինչև մայթերուն դրան սերմերուն ու պատերուն վրա։
Փողոցի մեջ տիրող այս ցրտին, մթին, տրտմության հակառակ՝ զվարթ շարժում մը և ջերմ ցոլքեր կխաղային Բերայի Մեծ Փողոցի մեջ, շքեղ ապարանքի մը մեծամեծ պատուհաններուն վրա, որոնց կեսեն ավելի վերցրված վեժերուն տակեն մը նշմարվեր ծառաներու աշխույժ երթևևկը, որոնք ծաղիկներ, ջահերու անոթներ կը կրևին:
Գեղամոֆի ձմեռային ապարանքն էր այս, ուր ի պատիվ Արգաբ Գեղամոֆի զորապետի,որ շաբատե մ՝ ի վեր եկած էր Ս. Բեթելսարուրկեն իր եղբորորդվույն Բուբուլին հետ ամուսնության ներկա գտնվելու և անոնց կնքահայր ըլլալու:
Գեղամոֆ ընտանիքին գյուղեն իջնելեն ամիս մը ետքը,առանց կանխավ իմաց տալու, օր մը հանկարծ եկեր էր ղորապետը իր եղբոր տված խոստումը կատարելու և և երկու եղբայր որոշեր էին մեջերնին այդ ընթրիքին առթիվ ծանուցանել հրավիրյալներուն Տիգրանին մոտ. սլուտ հարսնիքը:
Բայց երկուքեն ղատ մեկը չէր գիտեր տանը մեջ այս որոշումը, ոչ իսկ Տիգրան, որ շատ հոգ չէր տանել այս տեսակ ձևակերպությանց, և ոչ իսկ երկու աղջիկները, որոնք սակայն մեծ անձկության մեջ էին ղորապետին հասնելու ի վեր:
Այդ պահուն իսկ երբ այդ արտաքո կարգի պատրասըությունները տեղի կ՝ունենային ապարանքին մեջ, Բուբուլ իր սենյակը քաշված արցուննքը կը թափեր, խորհելով թե ինչ տանջանքները պիտի կրեր այս գիշեր, բազմաթիվ կոչնականներու ներկայության իր անունը Տիգրանին հեր արտանսավիլը լսելով, և և իրեն ուղղվելիք ծաղրելի բարեմաղթությանցուկնդրելով, որոնք նախանտինքե մը ավելի դառն էին իրեն համար:
— Հոս ես, Բուբո՝ւլ, ըսավ Սոֆի, աշտանակ մը ձեռքը սենյակեն ներս մտնելով, ինչ կը՝նես մութ տեղը, և նշմարելով, բայց ինչ կա, նոր բան մը ունիս: Եթե ընթրիքին պատրաստությանց նկատմամբ նկատմամբ Տիգրանին հեգնություններեն վշտացեր ես, կարծես ավելորդ բան մւն է, սիրելի՜ս: Դեռ չվարժե՞ցվար անոր խոսքերուն, ի՞նչ փույթ, ուզածը թող ըսե: Բայց մի՝ լար, տե՜ս աչքերդ ինչ եղեր են: Ժամե մը հրավիրյալները կ՝սկսեին գալ. ելի՝ր Բուբլիկս, աչքերդ լվա՜, և Էլենին կանչեմ որ պատրաստվինք: — Ախ չէ, թող զիս, քիչ մը հանգիստ նստիմ, շատ հոգնած եմ, պատասխանեց Բուբուլ և գլուխը թիկնաթոռին հենակին վրա դնելով թաշկինակը դնեն ձգեց ու ոսկեթել մազերեն տրցակ մը առնելով, սկսավ նուրբ մատերուն վրա փաթթել, այդ շարժման հետ կարծես ինք ալ ներքնապես մելամաղձոտ երազի մը մեջ ոլորվելով:
— Ախ, Սոֆի հարեց հանկարծ գլուխը վերցնելով վիշտը չափազանց տկարացուց դիս, ամեն բանե իսկույն հոգնություն կզգամ, նույնիսկ մտածում է մը:
— Եվ ինչ է հիմակ զքեզ հոգնեցնող մտածումը, հարցուց Սոֆի քովը նստելովը:
— Կը մտածեմ թե շատ գեշ ըրինք մինչև հիմա մեր գաղտնքը զորապետեն պահելով:
Թերևս այս ընթրիքը տեղի չէր ունենար կամ գոնե ես անոր ներկա գտնվելու հարկեն ազատ կըլլայի:
Չես գիտեր ինչ անատելի բան է ինծի հաար իբրև Տիգրանին նշանածը ներկայանալ ամենուն առջև, մինչ հոգիս ուրիշին նվիրած եմ:
— Աշխարհքիս ամենեն անտանելի բանը զգայուն սիրտ մը ունենալն է, Բուբուլ, և քու բոլոր տառապանքներդ սըրտեդ կուգան:
Երեկ, երբ զորապետին հետ առանձին մնացին և առաջարկեցի քեղի որ խոսք բանանք իրեն, հուզվեցար լացիր, աղաչեցիր որ հետաձգեն տակավին, և հիմա կը զղջաս:
— Ինչ ընեմ, երեկ կամչնայի խոստովանելու, թե իր եղբորդիին նշանված ըլլալով,ուրիշ մը կը սիրեմ, հիմակ ալ կամչնամ հանցանք մը խոստովանելու քաջություն չունենալուս:
Գաղտնիքս քանի սրտիս մեջ կը մնա, խղճի խայթ մը, ոճիր մը կը դառնա և որդի պես կուտե, կը հատցնե զիս, իրենց ամուսնին անհավատարիմ եղող կանայք ինչպես կրնան ապրիլ, ինչպես կրնան տանիլ կեղծելու տանջանքը:
Իրոք զգալի կերպով փոխված էր Բուբուլ:
Ուր էր այն զվարթ աղջիկը զոր տեսեր էինք Պեռյուք-Տերե, պարտեզին ծաղկոցին մեջ երգելով ու նվագելով, և բրինքիբո, ճագոմոյի ծովահայաց պատշգամին վրա խոսելով ու ծիծաղելով երկու ամիս բավական եղեր էին իր աչքերուն մեջ փոխանցելու այն սրտառուչ պատմությունը, որ գլխավոր հրապույրն էր Գառնիկին, և անցնելու մոտ վարդի մը փոխակերպելու անոր այտերուն վառվռուն ու թարմ երնագները, առանց սակայն գեղեցկությանը վնասելու:
Սոֆի այն վայրկյանին ավելի զգալի հյուծում մը նշմարեց անոր դեմքին վրա, և հուզված ձայնով մը ըսավ.
— Ինքզինքդ ժողվե՛, Բուբո՛ւլ, այս գիշերն ալ անցընենք, վաղը կամ մյուս օրը ամեն բան կը խոսինք, և բոլոր մտատանջություններեդ կազատիս: Պիտի տեսնես թե զորապետը որքան բնական պիտի գտնե քեզի ոճիր մը երևցած գաղտնիքդ, և ինչպես պիտի ստանձնե իր եղբորը քով զքեզ արդարացնելու հոգը: Արդեն մեկ քանի անգամ հանդիպեցավ Տիգրանին կոշտ կերպերուն, և դիտեցի, թե ինչ հանդիմանական ձևով երեսը կը նայեր ամեն անգամ, որ զքեզ վշտացնոդ խոսք մը կ՚ըսեր ան: Դուն գիտես թե ռուսհայերը մեզմե ավելի ազատամիտ են այս տեսակ խնդիրներու մեջ, և չեն դատապարտեր մանուկ հասակին մեջ նշանված աղջիկ մը, որ իր նշանածը լավ մը ճանչնալե ետքը չուզեր ամուսնանալ անոր հետ:
— Նշանածիս հետ ամուսնանալ չուզելս կամ եղբորդ համար ունեցած սերս չէ, որ կը տանջե զիս այնքան, որքան այդ զգացումս երկար ատեն գաղտնի պահելով՝ տանը մեջ հարսնացվի դեր խաղալս, ինչ որ վատ արարք մըն է:
— Է՜հ, ատոր պատճառը փնտռենք. ի՞նչ է. քու անձնական շա՞հդ թե ծերունի հայրդ չվրդովելու հոգածությունդ:
— Եթե հայրս վշտացնելե չվախնայի, առաջին օրեն կըսեի Տիգրանին, թե զինքը չէի սիրեր բնավ, և ամեն զոհողություն հանձն կառնեի անկե բաժնվելու համար, բայց հա՜յրս, ա՜հ, անոր ցավին չեմ կրնար դիմանալ...:
Արդարև քանի քանի անգամներ Տիգրանին իրեն նկատմամբ ունեցած անտարբերությունը ակներև տեսնելով, փորձվեր էր Բուբուլ ամեն բան հայտնելով, կոչում ընել անոր վեհանձնությունը և խնդրել, որ միանա իրեն հետ համոզելու իրենց հայրը թե այդ միությունը դժբախտ պիտի ըներ կուքն ալ: Բայց իր նշանածին անզգա նայվածքը լեզուն կը կապեր: Գիշեր ցորեկ ծերունվույն համար ունեցած երախտագիտությունն ու գորովը կը մրցեին սրտին մեջ Գառնիկին համար զգացած բուռն սիրուն հետ, և եթե չէր կրնար հաղթել անոր, անկե ալ չէին հաղթվելու:
Եթե կարելի ըլլար ինքզինքը զոհելով երկուքն ալ գոհ ընել, պատրաստ էր, բայց մեկուն երջանկությունը մյուսին վիշտը պիտի ըլլար անշուշտ:Եթե անակնունելի դեմք մը, գթությունը, երախտագիտությունը և հասակին անփորձությունը իր սիրույն գաղտնիքը կորզած չըլլային իրմե, հանձնառու պիտի ըլլար ցմահ տառապիլ իր պարտքին համակերպելով: Գառնիկին ցավերու անկողնին մեջ միայն խոստովաներ էր իր սերը, և գիտե՞ք ինչ անդիմադրելի հրապույթ է ցավը: Անկե դուրս՝ իր վեհանձն հոգին չպիտի հավաներ նոր ուխտ մը հաստատել զինքը կապող հոդը խզելե առաջ: Հիմակ այլևս երջանկությունն ու առաքինությունը խույս կուտային իրմե հավասարապես և մեկ մխիթարություն մը կը մնար իրեն. իր վրա հրավիրել ցավը առանց ապերախտ ու անհավատարիմ ըլլալու, գտնել միջոց մը, որով կարելի ըլլար ազատիլ Տիգրանին հետ ամուսնանալու հարկեն, առանց իր հորմեն բաժնվելու անոր ծերության հետին տարիներու մեջ, և իբրև դուստր, իբրև քույր, իբրև բարեկամ և հրեշտակ անձնվիրության ծառայել իր բարերարներուն և սիրելվույն միանգամայն:
Այդ միջոցը գտած էր Գեղամոֆ զորապետին անձին վրա, որ ոչ իր եղբորը չափ տկար էր, ոչ ալ անոր որդվույն չափ անզգա, և որ պիտի կարենար անկողմնակալ ոգիով դատել և թերևս ամեն բան կարգի դնել: Սակայն ասով չէին վերջանար Բուբուլին վիշտերը: Եթե հաջողեր իսկ առանց անհաճո դեպքի մը բաժնվիլ իր նշանածեն, ուրիշ ահագին ցավ մը ուներ, Գառնիկին կասկածները:
Երիտասարդ արվեստագետը սիրո թերություն մը նշմարել էր կարծեր ազնվասիրտ աղջկան դեդևումներուն մեջ, և չկարենալով սքողել իր կսկիծը անոր սրտին մեջ իրմե տարբեր ազդեցություն մը գտնելով, կ՚սկսեր դժբախտ նշանակուտալ անոր ամենեն անմեղ, ամենեն խոհուն վարմունքին:
Աղեխարշ նամակներ՝ որոնց մեջ կը տիրեր սև թախծություն մը և անզուսպ, անսահման, հյուծող ու մեռցնող կիրք մը, կուգային ամեն օր ստվար թուղթերով վերիվար հուզել դժբախտ աղջկան հոգին. թե զինքը չէր սիրեր Բուբուլ, թե իրեն նվիրվելու գաղափարը երբեք ունեցած չէր, թե իր նյութական անկարողությանը պատճառավ չէր ուզեր ճակատագիրը իրեն հանձնել, թե Գեղամոֆներու փառավոր դիրքին շլացած՝ չէր կրնար անոնցմեն բաժնվիլ: Եվ այնուհետև կուգային տառապանքի նկարագրություններ սաստիկ, մելամաղձոտ, շատ անգամ ահռելի: Ահա՛ իրեն տված քանի մը օրվան երջանկության գինը: Եվ կը թրջեր զանոնք Բուբուլ ջերմ, դառն, կրակե արցունքներով, ջղային ցնցումներով, որոնք երբեմն մեկ-երկու օր անկողին կը ձգեին զինքը:
Բայց ասոնք չէին տկարացներ իր սերը, վասնզի նույնիսկ այդ հոգեկան ջղուտ սարսուռները, այդ նրբություններն էր, որ կը սիրեր երիտասարդին վրա, և անոնցմե կրած տառապանքներուն միշտ բարձր հիացում մը կը խառնվեր, որ իրեն ուղղած նախատական տրտունջներուն իսկ ծայրահեղ զգայնության երանդ մը կուտար: Այդ աղջկան հանճարին մեծ մասը սրտին մեջն էր: Իր աիրո ամենեն բուռն վայրկյաններուն մեջ իսկ կը խորհեր ու կը զատեր միշտ: Իր իղձերուն սաստկութենեն ավելի իր սիրելիներուն օգտին կ՚ունկընդրեր, և ամենուն համար տանջվիլը պարտք կը համարեր իրեն: Անմռունչ կը կրեր վիշտերուն բեռը, իր բոլոր ուժը սպառելով բնավ մեկուն ցավ չպատճառելու գերագույն ճիգերուն մեջ: Կա՞ սակայն անդորրություն զգայուն սրտի մը համար, որ հանցանք մը գործած ըլլալու գիտակցությունը ունի. և ապերախտության հանցանքը գործած էր Բուբուլ:
Նոր դպրոցի վերաբերյալ վիպասան մը պիտի ծիծաղեր անշուշտ այս տողերուն վրա, և փարիզուհի մը թերևս «տխմար» անվաներ Բուբուլը իր խղճի խայթերուն համար: Այլ լավ դաստիարակված հայ աղջիկը որուն մեկ տիպարը կրնա համարվիլ օր. Գեղամոֆ, մտային զարգացման ու ազատամտության ամենեն բարձր աստիճանին մեջ իսկ կթունկդրե խղճի օրենքներուն, և երբ սխալ մը գործելու դժբախտությունը ունեցած է իր անփորձության պատճառավ, ղայն իր բոլոր կյանքովը պիտիի քավե:
Այս տրտում խոհերուն մեջ են թափառելով, կրնար երկար անտեն իր աթոռին վրա գամված մնալ Բուբուլ այն գիշեր, եթե իր վարժուհին չբռնադատեր զինքը հագնվելու:Բայց այնքան մուխ գույն զգեստ մը ընտրեց, և գլուխը հարդարելու ատեն այնքան անհամբերություն ցույց տվավ, ռր սևնեկապանուհին անգամ նշմարելով հարցուց.
— Օրիորդը անհանգստւոթյո՜ւն մը ունի այս գիշեր:
— Գլուխս կը ցավի, Էլենի՛, պատսխանեց և առանց անգամ մը հայելիին մեջ ինքնզինքը դիտելու սրահ իջավ:
Սակայն իր գունթափ այտերուն այնչափ չպիտի վայլեր այն պահուն գունագեղ արդուզարդ մը, որչափ մութ շագանակագույն շրջազգեստը, որուն թացիշ թևերուն մետաքսե ցոլքն ու կակուղ ստվերները իր հոնքերուն և արտևանունքին թավիշին հետ կը շեշտեին այս փափուկ դեմքին սպիտակությունը:
Սրահին մեջ գտավ քըրըքճին իր աղջկանը հետ, որ Սկյուտարի վերջին շոգենավովը եկած ըլլալով, մյուս հրավիրյալներեն առաջ հասած էր հոն:
Լյուսի որ նախանձոտ զարմանքով մը զբաղված էր դիտելու ընդարձակ սրահին որմերն ու ձեղունը պարածածկող ոսկեթել, ծաղկենկա կերպասները, բյուրեղե թանկագին լամսլարները, սատափ, փղոսկրե և տեսակ տեսակ փայտերե քանդակված կախդարակներու մեջ զետեղված զանազան գեղորոշները, հնությունները բույսերը, մեծահռչակ նկարիչներու հրաշակերտները, սրահակներ, չինական պատկերներ ներկայացնող ծանրագին օթոցները, աթոռներու, թիկնաթոռներու , ոտնաթոռներու, հաղարումեկ ձևակերպությունները. երկար, կլոր, ձվաձև, քառակուսի, միաթև, երեսուն, թավալուն, ցածաստիճանավոր նստարաններու և սեղաններու բոլոր քմահաճ նորությունները, ոսկեզօծ, եռոտանի ծաղկոցները, ասղենկար բարձերը, հովբեկները, և դեռ շատ մը սիրուն, Շքեղ, ակնախտիղ իրերը, որոնց ոչ ի՛նչ ըլլալը գիտեր և ոչ անունը լսեր էր երբեք։ Շլացած մնացել էր այդ հրաշալիքներուն մեջտեղ, խոստովանելով ինքն իրեն, թե բրինքիբոյի քեոշկին պերճանքը, որուն վրա ամբողջ ամառ մը հպարտանալու բախտը ունեցել էր, խեղճություններ էին այս գրեթե իշխանական պալատին քով։
Բուբուլին ներս մտնելը տեսնելով, սթափեցավ իր խորհրդածություններեն։ Կղզիեն իջնելեն ի վեր տեսած չէին զիրար, և պահ մը մտերմաբար խոսակցեցան իրարու հետ։ Օր․ Գեղասոֆ գիրցած և ավելի գեղեցկացած կը գտներ զայն, և անոր աչքեն չէր վրիպեր իր հակառակորդին գունատությունը, բայց բան մը չէր ըսեր, շարունակելով խաղալ իր ճակատագրին համակերպող հնազանդ, զոհված աղջկան դերը, ոչ միակ պատճառ եղած էր Բուբուլին արգահատանքը շարժելու, և այդ բարձր ընկերության մեր իրեն տեղ մը բանելու։
Հետզհետե եկող հրավիրյալները ընդունելու համար նորատի տանտիրուհին ստիպվեցավ հեռանալ Լուսիեն, որ անոնց մեջ բնավ ծանոթ չունենալուն՝ մեկուսի անկյուն մը քաշված՝ սկսավ անոնց զգեստներ, շարժուձևերը դիտել, և խոսակցությունները մտիկ ընել։
Սրահին դրանը ճիշդ դիմացը դրված բազմոցի մը վրա անփութորեն փռված էր Տիգրան Հիսուն տարեկանի մոտ զվարթ և աշխույժ կերպարանքով զինվորականի մը քով։ Բուբուլին մոտենալը տեսնելովոտք ելավ ան ու կովկասահայ լեզվով սկսավ բացատրել, թե որքան գոհ էր երեկույթին կարգադրություններեն, շնորհավորելով այդ մասին նորատի աղջիկը։
— Շատ բարեսիրտ եք, հորեղբա՛յր, ձեզի արժանի բան մը չեմ կրցած ընել, պատասխանեց Բուբուլ, և տեսնելով, որ նոր հյուրեր կը մտնեն սրահեն ներս՝ անոնց ընդառաջ գնաց իր սիրուն ժպիտովը, իր սովորական քաղաքավարությամբ ընդունեց զանոնք ու հետը առնելով ո․ Գեղամոֆի եղբոր քով բերավ։
— Կը ներկայացնեմ ձեզի, ըսավ, օր․ Աստեզյան, մեր տեռին ամենեն ծանոթ գրական դեմքերեն մեկը։ Զինվորական զգեստներով անձը, որ Աբգար Գեղամոֆն էր, ոտք ելավ վերստին, շնորհալի ձևով մը բարևեց ներկայացվեծ օրիորդը, որ քանի մը քաղաքավարական խոսքեր փողանակել ետքը հեռացավ:
― Օ՜, դուք գրագիտուհիներ ալ ունիք եղեր, ըսավ զորապետը Բուբուլինը:
― Ի՜նչ ըսել է , պատասղանեց Տիգրան ծաղրածու դեմքով մը, հիմա Պոլսո բոլոր աղջիկները գրագետ, երաժիշտ, նկարիչ դարձած են: Նորաձևություն է: Եթե չեք հավատար՝ Արվեստասիրաց Ընկերության անդամներեն մեկուն եղբորը, հորը կամ ամուսնին հարցուցե՛ք, որոնց տարին հարյուրական ոսկիի կ՝ելլան ժողովին ներկայացված ոտանավորները, եղանակներն ու պատկերներն:
― Ինչո՞ւ այդչափ սուղ, հարցուվ Բուբուլ պարզամտորեն:
― Ինչու որ Արմավյանը արժանի չէ ծախսել իր հեղինակությունները կանանց, ոչ ալ նկարիչներն ու երաժիշտներն:
Օրիորդ Գեղամոֆ շառագունեցավ, բայց առանց պատասխանելու, զորապետին դառնալով, ներկայացուց անոր օր. Կրակոսյան, որ այն պահուն ներս մտեր էր:
― Ահա՛ Պոլսո ամենաերջանիկաղջիկը, հարեց Տիգրան անոր հեռանալեն ետքը, քսան հազար ոսկի ունի աղվոր աչքերեն զատ, և գլխուն մազերուն շատ թեկնածու, բայց մարդու չի հավնիր, որովհետև սա ալ արվեստասերներ է: Գիտե՞ս, հորեղբա՛յր, ինչ է Պոլսո մեջ ուսյալ աղջիկ ըլլալը տուն մնալու ապահովագրություն մը:
Բուբուլ հետզհետե հյուրերը կը ներկայացներ զորապետին, և ամեն անգամ Արվեստասիրյաց Ընկերության անդամուհիներեն մեկը կամ այր գրագետ մը, խմբագիր մը հանդիպեր, Տիգրան կը ծաղրեր զայն:
― Մեր Մոցարդուհին,մեր մաթամ մը սաթլը, ատ Վիլին տը Լիլն է, ահա՛ մեր աղգային ֆլոպեռը, ըսավ: Իսկ երբ կառավարության պաշտոնյա մը, բժիշկ մը, փաստարան մը ըլար, անոնց ալ անուներ կը գտներ, և չարաչար կը հեգներ ամենքն ալ: Բուբուլ կը վշտանար և կսպասեր որ վերջը գա այս խծբծանքին, բայց տեսնելով, որ ավելի կծու կը դառնա.
— Կաղաչեմ, Տիգրան, ըսավ, շնորհք ըրե՛ք Լյուսիին քով երթալու, խեղճ աղջիկը մարդ չճանչնալուն առանձին մնացեր է, գոնե մեկ քանի անձերու ներկայացուցե՛ք զինքը:
— Երթա՛մ, բայց ո՞ւր է չեմ տեսներ կոր:
— Սա դիմացը վառարանին ձախ կողմը, թիկնաթոռին վրա:
Այդ պահուն գառնիկ սրահ մտավ. իր սև ռըտենքոթին մեջ ուղիղ, շնորհալի հասակով, կաթնագույն փողկապին մեջեն ազնվասիրտ սիրուն դեմքովը այնքան հրապուրիչ էր, որ զորապետը հարցուց.
— Ո՞վ է սա:
Օրիորդ Գեղամոֆ ներկայացուց զայն դողդոջուն ձայնով մը հայտնելով, թե Սոֆիին եղբայրն էր. զորապետը շատ սիրալիր ընդունելություն մը ըրավ անոր, և պահ մը իրարու հետ խոսակցելե ետքը, երբ երիտասարդը հեռացավ.
— Սա ալ մեր Միքել Անճելոն է. նաև մեր սրահներուն ամենեն տիսթենկե քավալիեն, բայց այն պայմանով, որ փողկապին ու ձեռնոցներուն գինը քույրը կը վճարե, ըսավ Տիգրան:
— Ինչպես ձերին ալ ձեր հայրը, ավելցուց Բուբուլ առաջին անգամ ըլլալով ինքզինքեն ելած և աչվըները արցունքով լեցված:
— Իրա՛վ, մոռցա որ արվեստագետներուն դպչելու չի դար ձեր առջև վասնզի դուք ալ անոնց դասեն եք:
— Օրիորդը ձեղմե խնդրեց, որ երթանք տիկնոջ մը քով, վրա բերավ զորապետը, տեսնելով որ խոսակցությունը ծանր կերպարանք մը պիտի առներ:
— Հա՜, երթա՛մ, ըսավ ու դեպի քըրըքճիին աղջիկը ուզզվեցավ:
Քանի մը վայրկյան ետքը ընթրիքին պատրաստ ըլլալը կը ծանուցվեր, և օր. Լյուսի իր թևը Տիգրանին տված ճաշարան կը մտներ:
Ճաշարանը ընդարձակ սրահ մըն էր գրեթե կլոր, որուն երկու ծայրը գտնված ծաղկի թաղարներով լեցուն ապակեղեն փոքրիկ պատշգամները փվաձև մը կը հորինեին: Սրահին մեջտեղը դրված էև խաչաձև սեղանը իր կեդրոնը ունենալով խոշոր ծաղկաման մը ճիշդ այն եթերային կապույտ գույներով, որ ամպերիմութ խավի մը ետևեն տեսնված երկնքին թույրերը կը հիշեցնե, ունենալով իր վրա ոսկեզոծ Ա մը և Գ մը վայելչորեն ընդելուզված, և ծաղկամանին մեջ զետեղված գեղեցիկ խուրձեն կախած շյուզերուն ու թելիկներուն մեջեն ոսկի աշտանակներ կ՝երևային կապույտ ճրագներ կրելով։ Այս ծաղկանոթեն մեյ մեկ հատ ալ, ավելի մանր, խաչին յուրաքանչյուր թևերին վրա, և պնակներուն շարքը, գինիին, ջուրին գավաթները, զանազան սիրուն ձևերով աղամանները, պատվանդանավոր մրգակալները, աղանդերի խեցեձև պնակները, պատառաքաղներու հեցակները, հախճապակին բյուրեղե, պորփյուրե շղարշի նման նուրբ անոթները, բոլորն ալ միևնույն այերական կապույտ գույնը ունեյին, և՛ անոնց վրա ոսկի նշանագրերը կը ճառագայթեին՝ ինչպես համաստեղություներ երկինքին մակերևույթին վրա։
Սրահին ոմերուն պաստառները, պատուհաններուն, դուռներուն սրահակները, աթոռները, ոտնաթոռները, սպասադարաններուն ծաղկոցներն ալ երկնագույնեին ոսկեթել ծաղիկներով, ոսկեթել խանդուռներով, նույնպես գետինը ծածկող գորգն ալ կապույտ էր ոսկեգույն նկարներով;
Բուբուլին մեկ նշույն էր այդ ճաշասրահին կահավորումը, որ առանց սովորությանն ու նորաձևությունը նկատեղության առնելու, բոլորովին նոր, անկնկալ տեսարան մը պատրաստեր էր կոչականներուն։
Քառաթև սեղանի վերին կողմը նստած էին երկու Գեղամոֆ եղբայրները ր մեկ քանի կառավարության պաշտոնյաներ, մեկ քանի հյուպատոսներ իրենց կիներուն հետ։
Աջ թևը կը գրավեին բժիշկներ, փաստաբաններ, վաճառականներ, սեղանավորներ և իրենց կիները կամ քույրերը, որոնց մեջ՝ մանուկ աղան։
Ձախ թևին վրա գրագետներ, խմբագիրներ, արվեստագետներ, ընկերության անդամուհիները, որոնց մեջ Բուբուլ, Սոֆի և Գառնիկ, և վարի կողմը երիտասարդներու երիտասարդուհիներու խումբ մը ու անոնց հետ Տիգրան և Լյուսիկ քովե քով:
Քըրըքճիին աղջիկը, որ Բրինքիբո ժամանակ ունեցած էր երիտասարդ երկրաչափին ճաշակն ու բնավորությունը ճանաչելու, աչքերը խոնարհած համեստորեն կը նկարագրեր իր հոժարությունները բոլորովին համաձայն անոր բաղձանքներուն, մինչև իսկ կերակուրներու մասին հարմարելով անոր ախորժակին, մինչդեռ բոլորովին հակառակը կը մտածեր ինք:
Սեղանին վրա խոսակցությունները, որ առաջ ցած ձայնով սկսած էի, հետզհետե կը բարձրանային գինիին ազդեցությամբ, և մերթ կընդհատվեին բաժակի բարեմաղթություններով:
Ընթրիքը զվարթությամբ և կանոնավորությամբ կը շարունակվեր ամենուն համար, բացի երկու դժբախտ սիրտերե, որոնք Տիգրանին ուղղյալ ջերմ մաղթանքները լսելով կը տրոփեին, անսահմանելի էլեկտրականությամբ մը հաղորդակցելով իրարու հետ, քրքիջներու, նրբամիտ կատակներու, հաճոյական մեծարանքներու հոսանքին ընդմեջեն՝ զիրար ըմբռնելով:
Հանկարծ ընդհանուր լռություն մը տիրեց: Հայր Գեղամոֆ ոտք ելեր էր, և իր դողդոջուն, բեկյալ ձայնովը կը խոսեր, բայց այնքան ցած, որ ամենքը կը հարցնեին իրարու թե ի՛նչ կըսեր: Փսփսուք մը սեղանին մեկ ծայրեն մյուս ծայրը կը կրկներ հետզհետե բոլոր կոչնականներերն արձագանգվելով, թե հարսնիքը ամիսե մը տեղի պիտի ունենար:
— Կեցցե՛ պ. Գեղամոֆ, կեցցե՛ն նորատի խոսեցյալները, գոչեցին մեկ քանի ձայներ, որոնք կրկնվեցան ամեն կողմ զվարթ աղաղակներով:
Տեսա՞ծ եք փոթորկյալ ծովը, որ հանդարտ էր պահ մը առաջ: Ահարկու շառաչյուն մը կը հնչե հեռուեն, կը մոտենա տակավ, կը թաձանցե ալիքներուն ծոցը. և ահա ծփանքները կսկսին դողդղալ: Այն հստակ ու ժպտուն հայելիին տակեն հազարավոր մռայլ գլուխներ երևան կելլեն, կը գոռան բռնաշունչ, և ջուրն ու ամպերը, օդն ու այեր իրարու խառնված դժոխային պար մը կը կազմեն, ողբակոծ:
Ճիշդ այդպես եղավ Գառնիկին հոգին: Վայրկյանի մը մեջ անցավ ցավերու խորերեն տրտմության անդունդը, և գահավիժեցավ վրեժխնդրության կատարներեն հուսահատության վիհը: Դալկացավ, քստմնեցավ և սեղանատունեն դուրս նետվելով՝ անհետացավ գնաց աննշմար:
Հե՜ք Բուբուլ, տա՛րաբախտ անբիծ աղջիկ. իր բուն տառապանքեն ավելի անոր տրտմութենեն վախցավ, անոր հուսահատութենեն սկսավ դողալ, և ինքզինքը կորսնցուցած՝ մնաց իր աթոռին վրա հեզուսված:
Հակառակ սրտին անձկության, հարկ եղավ երկար ատեն սպասել հրավիրյալներուն սեղանեն ելլելուն, որմե ետքը ինք ալ դուրս վազեց և ըստ դիպաց սկսավ քալել ապարանքին մեջջ, առանց ընելիքը գիտնալու:
Ամեն մարդ սրահը անցած էր արդեն և սուրճ կը խմեր: Առանց մեկուն հանդիպելու իրենց հարկը տանող սանդուխեն ելավ ու մատենադարանեն անցնելով` զարդասենյակը մտավ: Հոն աթոռի մը վրա ինկած կ'արտասվեր Գառնիկ, և Սոֆի անոր քով ծունգի եկած մխիթարել կը ջանար զայն:
— Ա՜հ, չէ՛, ալ ամեն հույս կորսված է ինծի համար, կ'ըսեր երիտասարդը հեծկլտանքով:
— Բան մը կորսված չէ, գոչեց Բուբուլ, վասնզի կը սիրեմ զքեզ և չպիտի ամունանամ Տիգրանին հետ:
— Եվ ես առանց խղճի խայթի պիտի կարենա՞մ ընդունիլ այդ զոհողությունդ, պատասխանեց երիտասարդը այդ անուշ ձայնեն սթափելով:
— Զոհողություն մը չէ ամենևին, Գառնի՜կ, այլ նույնիսկ հոգիիս ամենեն սաստիկ բաղձանքը, հարեց նորատի աղջիկը այնպիսի հուզյալ ձայնով մը, որուն անկեղծությանը վրա անհնար էր տարակուսիլ:
Այն ատեն երիտասարդը ինքզինքը ժողովեց, արցունքը սրբեց, և սկսավ բացատրել թե ինքը հարստություն չունենալուն չպիտի կարենար արժանավայել դիրք մը ընծայել իրեն, և դժբախտ պիտի լիներ գինքը այն անուշ սովօրություններեն, որոնց կապված էր իր մանկութեն ի վեր
— Գառնիկ, գօչեց Բուբուլ աչքերը արցունքով լի, չկա կյանքի մեջ պայման մը զօր հանձ շառնեմ քեզինհետ ապրելու համար:
Նյութական կյանքի հրապույրը ազդեցություն չունի իմ սրտիս վրա:
եթե գեղեցիկին համար ունեցող ճաշակիս պատճառավ սնափառ կ՝երևամ քեղի,կատեմ այս բոլոր պերճանքը, և կը փափաքիմ այն կյանքին միայն, զօր դուն կրնաս նվիրել ինծի:
— Իրո՞ք այդչափ կը սիրես ղիս:
— Ա՛հ, եթե գիտնայիր…
— Կեցե՝ք, ոտքի ձայն մը կա, գոչեց Սոֆի դեպի դուռը երթալով, բայց տեսնելով ,որ ոչ ոք կար, հարեց, երեքնիս միատեղ աներևույթ ըլլալնիս կրնա նշմարվիլ սրահին մեջ շատ անխոհեմություն է ըրածնիս, գոնե ես վար իջնեմ, Բուբուլ դուք ալ մի ուշանաք:
Ու փութով սրահը մտավ:
Սակայն չէր նշմարած սավեր մր, որ իրմե առաջ սանդուխեն իջեր՝ ու դրանը սրահակներեն մեկուն ետին պահվըտեր էր:
Անոր հեռանալը տեսնելով, դուրս ելավ,և այն ատեն սրահին լամպարներուն լույսովը քըըըքճիին աղջիկը ճանչցվեցավ:
Սեղանին վրա դիտեր էր ան Գառնիկին այլայլած մեկնիլը, և Բուբուլին բոլոր շարժումները զննելով, ետևեն գացեր էր մինչև զարդասենյակին դրանը առջև, Հոն կեցեը մտիկ ըրեր էր անոնց խոսակցությունը և վայրկյանի մը մեջ իր ծրագիրը շինելով մտքին մեջ, եկեր էր Տիգրանը գտնելու:
Բուբուլին նշանածը մեկ քանի ծանոթներու հետ նստած կը ծխեր սրահին մեկ անկյունը.Մանուկ տղային աղջկան մոտենալը տեսնելով ոտք ելավ և թիկնաթոռ մը նեերկայացուց անոր, մինչդեռ ան բան մը փնտռելւ ձևերով ասդին-անդին կը նայեր:
— Բա՝ն մը կորսնցուցած եք, հարցուց:
— Այո՛, թաշկինակս:
— Կընդունի՞ք, եթե իմս տամ:
— Շնորհակալ եմ, պետք չունիմ, պատասխանեց համեստորեն աչքերը խոնարհելով, միայն թե անունս վրան: ըլլալուն՝ չէի ուզեր, որ անծանոթի մը ձեռք անցնի:
— Շատ իրավունք ունիք, բայց գոնե կը հիշե՞ք, թե ուր թողեցիք:
Լուսիկ իր կարճատեսի աչքերը ավելի փակեց թարթիչներուն կրկնակ շարքը իրարու մոտեցնելով, և վայրկյան մտ այնպես մտածելե ետքը:
— Կարծեմ օրիորդին դարդասենյակը ձգեցի, ըսավ հուսալով, որ Տիգրան զայն բերելու համաև վեր ելլելով. մինակ պիտի գտներ այնտեղ Բուբուլը Գառնիկին հետ իր սիրո եղերերգությունը բացագանչած պահուն, բայց այն ցրտությամբ ըսավ.
— Նստեցե՛ք հանգիստ ըրեք դուք, ծառա մը ղրկեմ փնտռել տալու համար:
— Չէ՛, ես կերթամ, հարեց Լուսիկ և առաջ նետվեցավ, միշտ կարծելով, թե Տիգրան հետևեն պիտի գար զինքը այդ հոգնութունեն աղատելու համար, բայց ան իր տեղը մնաց:
— Այն ատեն, դավադիր աղջիկը իր ծրագիրը փոխեց. և քիչ ետքը վերստին Տիրգարնին քով դարձավ անտարբեր կերպարանք մը առած:
— Կորուստներդ գտա՞ք, օրիո՛րդ, հարցուց երիտասարդը:
— Չկրցա փնառել:
— Ինչո՞ւ համար:
— Վասնզի զարդասենյակին մեջ օր. Բուբուլ մոսևիռ Գումարյանին հետ առանձին նստած՝ ցած ձայնով մը կը խոսակցեին: Մտածեցի, որ ներս մտնելու անզգուշությունը մը պիտի ըլլար ու ետ դարձա:
— Ավելորդ զգուշություն մը ըրեր եք, պատասխանեց Գեղամոֆ անտարբեր, և առանց իր դեմքին վրա կասկած մը կամ անձկությունը մը արտահայտելու՝ հարեց. ես կերթա՛մ փնտրեմ: Ու հանդարտ քայլերով սրահեն դուրս ելավ:
ԻԵ
Գեղամոֆի ապարանքին հյուրերը կես գիշերեն ետքը ցրվեր էին. ամեն մարդ գացր էր ննջելու: Բուբուլ ալ անկողին մտել էր, սակայն իր սրտին սաստիկ տագնապներեն չարչարվելով մինչև լույս չէր կրցեր աչք փակել:
Առջի իրիկունը, իր զարդարանին մեջ Գառնիկին հետ առանձին տեսակցած պահուն՝ հաստատապես խոստացեր էր անոր հետևյալ օրն իսկ հայտնել զորապետին, թե չէր ուզեր ամուսնանալ Տիգրանին հետ: Բայց ի՞նչպես պիտի համարձակեր այդ հայտնությունը ընել: Եթե համարձակեր այդ հայտնությունը ընել: Եթե համարձակեր իսկ, ի՞նչ հետևանք պիտի ունենար: Որքա՜ն դյուրին է խոստանալ ամենեն անհնար բաներն իսկ սիրելի անձ մը մխիթարելու համար, բայց զանոնք գործադրե՞լ...:
Արդարև, բոլորովին սփոփվեր և հուսալից բաժնվեր էր իրմե Գառնիկ առջի գիշերը: Անոր բոլոր ցավերն ու մտատանջությունը հաջողեր էր փարատել օր. Գեղամոֆ զանոնք իր վրա առնելով և գոհ էր այդ մասին: Բուբուլին չափ խելացի աղջիկ մը, եթե քիչ մը պակաս զգայություն ունենար, այդպես չպիտի վարվեր անշուշտ, և լոկ բառով մը, սոսկ խոստումով մը չպիտի քանդեր իր ապարանքին շենքը այնքան հաստատուն, այնքան փողփողուն:
Ոչ մտքի անձկություն ուներ ան այս ծանրակշիռ պարագան չխորհելու համար, ոչ ալ սրտի տկարություն՝ հակառակ իր զգացմանը որոշում մը տալու համար: Ուստի զղջացած չէր իր խոստման մասին, այլ զարմացած: Այնքան հանդգնություն, այնքան ուժ ո՞վ գիտեր էր:
Խորասուզված մնաց ընդերկար այդ տագնապահույզ խորհուրդներուն մեջ, և քանի իր սրտին ու մտքին խորը իջավ, այնքան ավելի սեր գտավ հոն Գառնիկին համար, և համոզվեցավ, որ ամեն բանի կրնա դիմանալ բացի զայն կորսնցնելու գաղափարեն:
Ժամանակը եկած հասած էր վճռական քայլ մը անելու, բայց ի՞նչպես...: Հեք աղջիկը ո՞վ ուներ իրեն աջակից այս փոշոտ ուզիին մեջ: Բան մը չէր կրնար հուսալ Սոֆիեն այս պարագային, քանի որ Գառնիկին քույրն էր ան: Մայր մը միայն կրնար ազատել զինքը այս դժվարին կացությունեն, և, ավա՜ղ, ճանչցած չէր բնավ մայրական գորովը անսպառ: Եթե կենդանի ըլլար իր մայրը, անոր փորձառությունը պիտի կազմեր նորափաթիթ աղջկան դաստիարակության հիմը:Անոր փորձ նախազգուշությունը չպիտի հավաներ թերևս իր աղջկան ճակատագիրը այնքան կանուխ կաշկանդելու ամրակոռ շղթաներով, և հսկելով անոր ամեն քայլին վրա, չպիտի հանձներ Գառնիկին քմահաճ կիրքերուն անոր հավատարիմ ու բոլորանվեր հոգին, խեղդելով հոն այդ ահավոր սիրույն նորածիլ ընձյուղը, որ անոր կյանքին բոլոր աղետքը պիտի կազմեր:
Տխուր մտածումներու այս խառնաշփոթ հաջողության մեջ մինչև լույս տվայլտելե ետքը, հոգնած պարտասած, աչվըները փակեց. և քունը, դժբախտ մարդկության այդ գթոտ բարեկամը, եկավ տարավ զայն դեպի լուսապայծառ աշխարհ մը, երազներու աշխարհը:
Հոն իր մայրը տեսավ Բուբուլ դեղազվարճ պարտեզի մը մեջ, որ խաղաղ դեմքով մը կը ժպտեր իրեն. ճերմակ աղավնիներ կը թռչտեին շուրջը, և անոշ ձայն մը կը լսվեր հեռվեն իր սիրած երգերեն մեկը գեղգեղելով:Բուբուլ ծունգի գալով մորը ոտքերուն փարեցավ, և ան թևերուն մեջ առավ զինքը ու համբույր մը դրոշմեց ճակտին վրա, այնքան ջերմիկ, այնքան գորովալից, որուն նմանը ստացած չէր երբեք, և զօր հիշեց հետո միշտ իր կյանքին մեջ: Երբ գլուխը վեր առավ, մայրը միշտ ժպտելով բարձր լեռ մը ցույց տվավ դիմացը:Եվ տեսավ նորատի աղջիկը Գառնիկը արևուն շողերուն մեջ իր անդիմադրելի շնորհներովը պաշտելի:Անհուն հեշտություն մը ծավալեցավ իր բոլոր անձին վրա, և դողդղալով հարցուց մորը թե կը ճանչնա՛ր ձայն:
— Նշանածդ է, պատասխանեց, գնա՛, աղջի՛կս, հոն այս բարձր լերան վրա պիտի կատարվի ձեր հարսանիքը. մի՝ սպանեցիր զինքը. շատ տառապեց քեզի համար:
Երբ դարձավ Բուբուլ իր մայրը ողջագուրելու համար, արդեն աներևույթ եղած էր այն, և պարտեզը խավարած, երգերը լռած էին: Ինքը մինակ մնացել էր աղջմուղջին մեջ:Սակայն հեռուն հորիզոնին ծայրը կ՝ երևար միշտ Գառնիկին դիմաստվերը ամպերուն և արևուն վարանոտ բարեկամներուն մեջ սիրավառ ժպիտով մը իրեն նայելով անդադար: Ուստի ճամբա ելավ նորատի աղջիկը մագլցելով ժայռերուն վրայեն, որոնց փուշերը կը խայթեին ու կ՝արյունեին իր ձեռքերն ու ոտքերը, բայց կը քայ;եր հետզհետե ավելի համակվելով այն անդիմադրելի զգացողությունը զոր ուներ միշտ երիտասարդին տեսքը իր վրա: Փոսերե, ճահիճներե անցավ մինչև կես մեջքը թրջվելով զինքը հրապուրող պատկերներին նայելով անդուր: Քանի կը հառաջանար, այնքան կը դժվարանար ճամբան, օձեր, կարիճներ, գազաններ վրան կը լեցվեեն ամեն կողմե, բայց զարմանալի հրաշքով մը, որ երազի մեջ միայն կը պատահի, չէին կրնար վնասել իրեն. ան այն դարձյալ կը քալեր հետզհետե ավելի կազդուրված սիրո արբեցությամբ, և ամեն անգամ, որ մոտեցած կը կարծեր դյութիչ պատկերին, կը տեսներ, որ դեռ դարևանդ մը կար ուրկե պետք է մագլցիլ, կամ վիհ մը ուրկե պետք էր գահավիժիլ: Հասավ վերջապես: Հոգնած չէր բնավ, թեև մարմնին բոլոր մասերեն արյուն կը հոսար: Կը սիրեր. հիմարի պես կը տենչարիր սիրելվույն գիրկը նետվիլ, ուրիշ բան չէր երևյալ աչքին, բայց միայն գրկիլ զայն ու մեռնիլ, և արբշիռ բոցավառ, երջանիկ թևերը բացավ: Ավա՜ղ, ստվեր մը, օդային տեսիլք մըն էր, որ մարեցավ, սլացավ, խույս տվավ իր գրկեն:
Խորունկ հառաչանքով մը արթնացավ խեղճ աղջիկը ցուրտ քրտինքներու մեջ: Գլուխը ծանր էր, աչքերը ոըռած, և անկողնին մեջ դարձած պահուն մեջքին վրա ցավ մը զգաց: Բոլոր մարմնովը կը դողար. «Գառնի՜կս, Գառնի՜կս, կը հեծեր, ի՞նչ պիտի պատահի միզի…»:
Ալ կարելի չէր անկողնին մեջ մնալ. ցատկեց ելավ. և ցուրտը սաստիկ ըլլալուն՝ այգազգեստ մը առավ ուսերուն վրա, ու գնաց հուշիկ բացավ Սոֆիին սենյակին դուռը, որ իրենին հետ կը հաղորդակցեր:
Ոչ ոք կար հոն, նորատի աղջիկը ելած ըլլալու էր: Նորեն իր սենյակը դարձավ, ուզեց ժամը քանին ըլլալը հասկնալ, ժամացույցը կեցած էր և օդը՝ մառախլապատ: Զուղեց սենեկապանուհին կանչել, ինքնիրեն հագեցավ ու շուտով վար իջավ: Ճաշասրահին մեջ վառարանը վառած էր և սամավարին մեջ Թեյին ջուրը կ՛եռար: Հնչակը զարկավ:
— Օրիօրդ Սօֆին ո՞ւր է, Հարցուց ներս մտնող ծառային:
— Վերի Հարկը էլևնիին Հետ սեղանին սպասները պահարանին մեջ կը տեղաավորև կոր, պատասխանեց ծառան,կ՝ուզե՞ք որ Թեյերնիդ լցնեմ:
— Լեցո՝ւր, ըսավ Բուբուլ մտազբաղ, և քանի մը ումպ առնելև ետքը, սենյակին ջերմությունենեն ու ըմպելիքին ազդեցութենեն կազդւրված՝ ելավ գնաց ապարանքին վարի Հարկը աչքև անցընելու:
Առջի իրիկվան խառնակութենեն բան մը չէր մնացած, ամեն կողմ ավլված, մաքրված, կարգադրված էր:
Երբ վերստին սրահը դարձավ, Հօն գտավ Տիգրանը որ բազմոցի վրա ընկողմած կը-ծխեր:
— Օ՜,որչա՛փ կանուխ ելեր ես, Բուբուլ, ըսավ անոր:
Դեռատի աղջիկը, որ մոռցել էր ժամը քանին ըլլալը Հասկընալու, կարծեց թէ լրջորեն կը խոսեր:
— Ուղեցի տանը ժողվտուքին Հսկել, բայց մեր ծառաները այնչափ աշխատասեր են, որ ամեն գործ ավարտեր են արդեն:
— Թել մեթոը թել վալե, քեզի պես գործունյա տան տիկնոջ՝ գործունյա ծառաներ, գոչեց հեգնական քրքիջով մը, կես օրը անցած է, Բուբուլ, կ՝ուզեի՞ր որ մինչև հիմա քեզի ապասաեին տւնը կարգի դնելու համար:
— Ա՜հ, իրա՜վ, այդչափ ուշ է, ըսավ Բուբուլ շառագունելով:
— Շիտակը օրինակ ըլլալու արժանի տանտիկին մըն ես, Բուբուլ:
— Նորեն հեգնություն, Տիգրան: Գիտեմ թէ լավ տանտիրուհի մը ըլլալու համար շատ թերություններ ունիմ տակավին, բայց, քանի որ իբրև քույր ու եղբայր միատեղ մեծցած ենք մինչև հիմա, ավելի աղեկ չըլլա՞ր փոխանակ հեգնելու, լրջորեն թերություններս լսես երեսիս, գոնե ես ալ քեզի հետ ավելի ըլլալու համարձակությունը կունենամ: - Ահ, կը պահաջես որ թերություններդ երեսիդ ըսեմ լրջորեն,բայց որ մեկը ես մինչ հիմա քեզ տղու տեղ դնելով աչք գորցած եմ բոլոր պակասություննորող, բայց կը տեսնեմ որ սխալներ եմ, որովհետև ուրիշներեը կը խոսին վրադ:
Բաբուլ նորեն կարմրեցավ և խռովահույզ նայվածք մը ուղղեց իր նշանածին վրա, առանց հարցնել համարձակելիութան թե ինչ կը խոսեին իր վրա:
Իսկ Տիգրան,որ առջի գիշեր քրրըքճին աղջկան թաշկինանկը փնտռելու համար Բուբուլին զարգասենյակը ելլելով հակառակ իրեն տրված տեղեկություն ոչ ոք գտեր էր Հոն կու սիրահարքերը արդեն մեկնած ըլլալով չէր մոռացած անոց նկատմամբ իրեն ըսված խոսքները:
— Բուբուլ հարեց քու ամենեն մեծպակասությունդ թեթևությունդ է,անանկ բաներ կընեն որ բոլոր արյունը գլուխը ելավ և աչքերը վար ըրավ Տիգրանին նայվածքին հանդիպեկե վախնալով:
Գիտես ինչ ըսին երեկ գիշեր քեզի համար շարունակեց երիտասարդը զարդասենյակին մեջ մինակ տեսեր են քեզ Գառնիկին հետ:Ով գիտե ինչ ոչինչ բաներու վրա կը տեր կը կարծե թե մարդու տեղ դրվելիք մեկն է ըսե թե իրավունք չունիմ զքեղ պլաղարկելու այդ անպիտանին երես տգալուդ համար:
Բաբուլին հոգին խորնուկ կերպով ցնվեցավ իր սիրելին նկատմամբ ըսված այս թշնամական խոսքեչին:Իրոն ուղըղ համարեց լռել երբ կը հարձակեին այն անձին վրա զոր իր հոգեն ավելի կը սիրեր:
— Իրավունք չունիք,նա պատասխանեց հաստատուն ձայնով մը, մինչդեռ բոլոր մարմնովը կը դողդողար: Պատվավոր անձ մըն է պ. Գումարյան, և արժանի ամենուս հարգանքին:
Այս հանդուգն խոսքերեն, մանավանդ զանոնք արտասանելու ատեն նորատի աղջկան խռովահույզ կերպարանքեն զայրացավ Տիգրան:
— Ես, իմ մասիս, անոր հետ հարաբերություն ունենալ պատիվ չեմ համարեր, կը զղջամ մինչև հիմա տանս մեջ զայն ընդունելիս և կ՚ուզեմ որ ասկե ետքը բնավ ոտք չկոխե հոս: Կը հասկանա՞ք:
Սրահին ձեղունը Բուբուլին գլխուն վրա փլավ կարծես այդ անակնկալ սպառնալիքը լսելով, որ տակն ու վրա կ՚ ըներ իր ծրագիրը: Գիտեք թե շատ կարող էր ան իր կամքը գործադրել տալու տանը մեջ: Աչքին առջև բերավ Գառնիկին ցավը, հուսահատությունը, և այլայլած, բերանը բացավ խոսելու համար, ու ձայնը կոկորդին մեջ խեղդվեցավ, և բառերը բերնին մեջ ցամքեցան...:
Տիգրան կարծեց թե պիտի նվագի:
— Ի՞նչ կըլլաս կոր, Բուբո՛ւլ, ատ ի՞նչ հուզմունք է, կերպարանքդ տեսնողը կը կարծե թե մեծ ցավ կ՚զգաս կոր այդ տխմարին հետ տեսնվիլդ արգիլելուս համար:
Բուբուլին խրախտ և փափուկ բնավորությունը ընդվզեցավ ստախոսության ստորնության դեմ: Բառ մը բավական էր այդ ցուրտ երիտասարդին կասկածը փարատելու, բայց այդ բառը սուտ մը պիտի ըլլար, չզիջավ անոր:
— Եվ բնավ սխալած չպիտի ըլլար, պատասխանեց: Իր որոշումը տված էր. ամեն բան պիտի խոստովաներ:
Տիգրան քար կտրած՝ անոր երեսն ի վեր նայեցավ:
Պահ մը երկունքն ալ լուռ կեցան, միայն ջերմոցին մեջ վառող փայտերուն ճարճատյունը կը լսվեր դուրսը փչող հովերուն բռնաշունչ աղմուկին հետ, որ նախերգանքն էր կարծես ահարկու փոթորկի մը:
— Ինչ ըսի՞ր, հարցուց երիտասարդը վերջապես աչվները կատաղորեն իր նշանածին վրա սևեռելով:
Դեռ իր երանգին ազդեցության տակ էր Բուբուլը:
Աչքին առջև կը տեսներ իր մորը պատկերը, որ մատին ծայրովը Գառնիկը ցույց տալով կ՝ըսեր իրեն «Գնա՛, շատ տառապեցավ քեզի համար»: Եվ ինքզինքեն ելած՝ ներքին բնազդման մը անսալով գոչեց.
— Կը խոստովանիմ, Տիգրան, թե Գառնիկին հետ տեսակցելու արգելք ցավ կտա ինծի:
— Ինչո՞ւ համար:
— Վասնզի իր տեսակցությունը մեծ սթոփանք մըն է ինծի համար:
— Եվ չես ամչնար ատիկա խոստովանելու, ապերախտ աղջիկ, ի՞նչ վիշտ ունեցար օտարականե մը սփոփանք մուրալու համար:
— Այն ամեն վիշտերը, զոր կ՝ունենա իր նշանածին կողմե լքված, թշնամանված, դժբախտ և հուսահատ սիրո մը:
Եվ իր հոգվույն մեջ այնքան ատենե ի վեր կուտակված դառնությանց հեղեղը դուրս հորդեց և սկսավ թվել իր կրած բոլոր զրկումները, բոլոր նախատինքները, բոլոր հեգնությունները, բոլոր պատրանքները, և պատմեց իր բոլոր հույսերը, որ ոչնցացեր էին, և սրտին ջերմ համակրությունը, որ հալեր էին անոր անտարբերության սառույցին տակ և ապագային երկյուղը, որ կ՝սպառնար իրեն հիմակ:
Տիգրան կասկարմիր կտրած՝ աչքերեն կայծակենր թափելով՝ մտիկ կ՝ըներ իրեն համար այլանդակ այդ խոսքերը, որոնց անկեղծությունը կը վիրավորեր իր անձնասիրությունը իբր անպատկառ հայհոյություն մը:
— Բավական է, անամո՛թ,բավական է, հասկացա, անպարկեշտությանդ չափ ալ լրբություն ունիս եղեր դուն, կորիր գնա՛ հեսկե: Գեղամոֆները մարդ չեն ծեծեր, մարդ չեն սպաններ, բայց իրենց պատվույն վրեժը սոսկալի կերպով կը լուծեն:
Հետո, նախատինքներու տարափ մը ժայթքելով խեղճ աղջկանը գլխուն՝ սպառնացավ երթալ հորը իմացնել ամեն բան, և խայտառակությամբ տունեն դուրս նետել զինքը: Հետզհետե իր բարկությունը բորբոքեր էր, ալ իր ինչ ըսելը չէր գիտեր, պոռալով, կակազելով կը կանշվռտեր: Քաղաքալիրթ կիրթ մարդը մեկ վայրկյանի մեջ տեղի տված էր վայրենի մարդուն, որուն խմորը ուներ արդեն:
Բուբուլ իր աթոռին մեջ թաղված՝ անէացած էր կարծես, աչվըները մեռելի մը անթարթ, անգիտակից նայվածքը ուներ հիմակ, և դեմքը կապարի գույն ստացած էր:
Այլևս ոչ խոսիլ կը համարձակվեր, ոչ ալ ինքզինքը պաշտպանել, բայց տեսնելով Տիգրանին կատաղորեն հեռանալը, տեղեն ելավ, և երկու ձեռքերը միացնելով գոչեց արտասվագին.
— Ահ, զա՛րկ, սպանե զիս, բայց հորս բան մի՛ րսեր, կը պազտտի՛մ:
Ո՞ւր էր այն վես, այն խրոխտ աղջիկը: Իր հանցանքին բերանը տակ ընկճված ողորմելի էակ մը դարձեր էր մեկ րոպեի մեջ, և ճշմարիտ մեղապարտի մը պես կը գալարվել ու կ՚արտասվեր:
Թշնամանված նշանածը առանց պատասխանելու՝ թևովը հրեց զայն քովեն հեռացնելու համար, որ գնաց վերստին ինկավ իր աթոռին վրա, իսկ ինքը դուրս ելավ սրահեն վիրավոր վագրի մը պես գոռալով ու մռնչելով որոտընդոստ:
Բուբուլ լսեց պ. Գեղամոֆին սենյակին մեջ անոր գոռում գոչումը, ուզեց ինք ալ երթալը հորը ոտք իյնալ, որ ներև իրեն, բայց չկրցավ: Պահ մը ետքը դռներու բացվիլն ու մեծ շառաչմամբ փակվիլը լսեց. հետո, սանդուխին վրա արագ ոտնաձայն մը՝ և հուսկ ուրեմն ծանր բանի մը գետին իյնալը՝ ծերունուվույն խուցին մեջ: Ա՛լ չկրցավ իր տեղը կենալ, դուրս ելավ հասկանալու համար թե ի՛նչ պատահեր էր:
Ոտքերը կը դողդղային, ծունգերը կը կթոտեին, բայց կրցավ մինչև հորը սենյակին դուռը երթալ, ուրկե նոր մեկներ, սանդուխեն վար իջեր, փողոցին դուռը կը բանար Տիգրան մոլորած, խիզախ, անկերպարան:
Վարեն ծառաներ այդ անկումը լսելով, հոն դիմած էին, Բուբուլ անոնցմե առաջ ներս նետվեցավ:
Սոսկալի բան. ծերունին երեսի վրա գետինը փռված էր զգայագիրկ: — Վա՛խ,հա՛յրս, աղաղակեց դեռատի աղջիկը և նվաղած ինկավ անոր քով:
ԻԶ
— Ի՜նչ աղետալի դիպված, կ՝ըսեր տիկին Միապետյան:
— Ուրո՞ւն մտքեն կ՝անցներ անցյալ գիշեր, որ փոխնակ հարսանիքի, հուղարկավորության մը ներկա պիտի գտնվերնք հոս, կը պատասխաներ օր Աստեղյան:
— Գոնե Բուբուլին հիվանդությունը թեթև բան մը ըլլար, կը հարեր օր Կիրակոսյան:
— Դժբախտաբար բժիշկը «Հարյուրին իննըսուն հույս չկա» ըսեր է, կը հավելու Թորոս Պեյին կինը:
— Խե՜ղճ աղջիկ, կը շարունակեր տիկին Միապետյան, մեկենիմեկ օ՞նչ եղավ ասոնց: Դեռ երկեւ օր առաջ երկունքն ալ ողջ առոջ էին:
Հետո, երեսը անդին դարձնելով տիկին Թորոս Պեյի ականջն ի վար փսփսաց.
— Խոսքը մեր մեջը. կ՝ըսվի, թե երկու նշանածներու միջև սարսափելի կռիվ մը տեղի ունեցեր է. Տիգրանը նշանը ետ ընել ուզեր է, ասոր վրա Բուբուլ դող ելլելով հիվանդացեր է:
— Ես ալ ուրիշ կերպ իմացա, բայց չեմ ուզեր, որ խոսքը ինձմե ելլա: Բուբուլը սիրահար մը ունի եղեր, ատիկա Երևան ելլելով, հորը կաթված իջել է:
— Ո՞վ կրնա ըլլալ այդ սիրահարը:
— Չե՞ս գուշակեր:
— Բնա՛վ:
— Գումարյանն է, կ՝ըսեն:
Այս և ասոր նման խոսքեր տեղի կ՝ունենային ցած ձայնով Գեղամոֆի ապարանքին ընդունելության սրահին մեջ, ուր երկու օր առաջ հավաքված էին միևնույն անձերը այդ մեծահամբան ընտանիքին երջանկության տեսարանին վրա հիանալու համար: Միևնույն հանդիսականներուն էին, միևնույն տեղը. պարագաները միայն փոխված էին, և փոխանակ ոսկեհուռ թավիշներու, գունագեղ սնունդերու, սուգի զգեստներ հագած էին այդ տիկինները, և սրահին պերճ որմերն ու կարասինները սև օթոցներով ծածկված էին հիմա:
Սոֆի առանձին՝ տանտիկնոջ պարտքերը կը կատարեր. կ՚ ընդուներ հյուրերը, կը պատասխաներ ամենուն հարցման, կը հսկեր ամեն կարգադրությանց և խոնջ, տրտում, մտատանջ, նստան տեղեն կ՚ ելլեր մերթ ընդ մերթ երթալ տեսնելու համար իր սիրելի աշակերտուհին, որ անկողնին մեջ տարածված էր մեռելատիպ, և որուն կենդանությանը հազիվ կը նշմարվեր ծանր, ընդհատ շնչառությունե մը որ օրհասականի մը մարելու մոտ հևքին նմանը:
Գառնիկին քույրը ձեռքը անոր ճակատին վրա կը դներ,կուրծքին կը տաներ երակը կը չափ խնամոտ, տղու մը չափ երկչոտ, բժիշկը մը չափ կասկածոտ: Նորափթիթ աղջկան այս անզգա վիճակը սոսկում կազդեր իրեն անոր տենդային ճգնաժամներեն ավելի: Մահասարսուռ ցրտությամբ մը կը գուշակեր այդ զգայաղիրկ կերպարանքին տակ և ինչ ընելը չգիտնալով սրտին վրա սեղմեր զայն իր կյանքին իր արյունեն մաս մը անոր փոխանցնելու համար:
Դժբախտ աղջիկ ինչեր կրեր էր այն աղետալի օրւեն ի վեր ու պ գեղամոֆի անկումը լսելով ինք ալ անոր սենյակը վազեր և գետնին վրա տարածված զտեր էր այն աղետալի օրեն ի վեր ուր:
Բժիշկը հայտարարեց թե ծերունին կաթված իջած ըլլալով կյանքը վտանդի մեջ էր:Իսկ Բուբուլի մասին որոշում մը որոշում մը տալու համար պետք է հետևյալ օրվա սպասել:
Ծերունին հոգին ավանդեր էր գիշերր առանց բառ մր արտասանելու առանց թեթև շարժում մը տանջվեր էր չարաչար լալով պոռալով և իր բանդագուշանքին մեջ կցկտուր պատմելով,ինչ որ տեղի ունեցեր էր ցորեկիր: Տիգրան տուն չէր եկեր այն գիշեր. արդեն հայտնած ըլլալով իր հորը թե մինչև որ դուրս չելլեր Բուբուլ, ինք տունեն ներս չպիտի մտներ: Անտեղյակ էր ապարանքին մեջ պատահած դժբախտությանց, և կես գիշերեն ետքը, երբ իր սենեկապանը վերջապես զինքը պանդոկի մը մեջ գտնելով իմացուց հորը կաթվածահար ըլլալը, զղջաց իր անխոհեմ զայրույթովը զայն մահվան դուռը հասցուցած ըլլալուն, և արցունքով ներում խնդրեց անկե, այլ չկրցավ զայն ընդունելու սփոփանքին արժանանալ:
Սակայն մերժեց միշտ Բուբուլը տեսնել, պահանջելով որ դուրս հանեն զայն տունեն: Իր հորեղբայրը պաղատելով, թախանձելով հազիվ կրցավ համոզել զինքը, որ հուղարկավորության կատարվելեն ետքը գործադրե իր վրեժխնդրությունը հիվանդ, որբ աղջկան նկատմամբ:
Ըստ սովորության հանգուցյալին մարմինը եկեղեցի փոխադրվեր էր նույն գիշերը, և Սոֆի այս խռովալից տագնապներուն մեջ ժամանակ գտեր էր նամակ մը գրելու եղբորը, տեղեկացնելով զայն պատահած դժբախտությանց, և թեթևակի նկարագրելով Բուբուլին հիվանդությունը, որ կը ծանրանար հետզհետե: Երկու օր անցեր էր անկե ի վեր, կիրակիին սպասեր էին արժանավոր շուքով մը կատարելու համար ազնվական ծերունվույն թաղման հանդեսը, որ բոլոր կյանքին մեջ սիրելի և հարգելի եղած էր ամեն ծանոթներուն: Այդ օրեն ի վեր Բուբուլին հիվանդությունը առաջ գացեր էր ահռելի կերպով: Ֆիեվռը թիֆոիտի ամենեն վտանգավոր տեսակը ըլլալը իմացուցած էր բժիշկը, և հարյուրին մեկ հազիվ հույս տվեր էր իրենց:
Գառնիկ իր սիրո գաղտնիքին երևան ելլելը իմանալով ա՛լ երես չուներ ապարանք գալու, բայց Սոֆի ամեն օր կը գրեր անոր, ջանալով տակավ ընտելացնել զայն իր սիրելվույն վտանգալի կացության: Երիտասարդը գիշերն ի բուն կը թափառեր ցուրտին ու անձրևին տակ Բուբուլին ննջասենյակին պատուհաններուն ներքև, ճգնելով ամբողջովին փակված վեժերուն ետևեն ներսը անցած դարձածը գուշակել: Հուղարկավորության օրը եկեղեցի գացեր էր ամեն զգուշություն բանեցնելով Տիգրանին աչքին չհանդիպելու համար ջանալով կարդալ ամենուն նայվածքին, լսել ամենուն խոսակցության մեջ Բուբուլին ակնարկող բառ մը:
Սոֆիին անտանելի հոգերեն մեկն ալ եղբորը այս դառն վիճակն էր: Գիտեր պե նորատի աղջկան իրական կացությունը անոր հաղորդել զայն մեռցնել էր և հիվանդին անկողնին առջև կեցած՝ խելահեղ կը դիտեր այդ փակ աչքերը, այդ դալկացած ու փորված այտերը, ապարագույն շրթունքները, պրկված վիզը, որոնց վրա մահվան ստվերը կը տարածվեր:
Հանկարծ վարի հարկեն աղմուկ մը խառնաշփոթ աղաղակ մը հասավ ականջին, սրահին մեջ ձայներ բարձրացրեր էին. տեղերնեն կ՝ելլին, կը նստեին. աթոռները ասդին անդին կը հրեին:
Մեկ քանի օրե ի վեր այնքան վարժվեր էր տխուր դեպքերու, որ կարծեց թե նոր աղետք մը պատահած է, և փութով վար իջավ: Բայց չէ, պ. Գեղամոֆի հուղարկավորության թափորն էր, որ կ՝անցներ ապարանքին առջևեն, և ղայն դիտելու համար բոլոր տիկինները պատուհանին առջև խռնվեր էին: Իրեն ալ տեղ բացին:
Սոֆի չուզեց առաջ անցնիլ, աթոռի մը կռթնած կեցավ բազմության հետին. ոչ սիրտ ուներ, ոչ ալ աչք բան մը տեսնելու: Բայց կը լսել փողոցին մեջ ծանր, երկար, խռպոտ եղանակները եկեղեցականներունՙ որոնք իրենց կոկորդին բոլոր տաղանդը ի գործ կը դնեին մեռելական աղոթքները այդ առատաձեռն դիակին համար:
Եվ ՙՙԱշխարհ ամենայն՚՚ի տրտում եղերերգությունը կը նվազեր հետզհետե քանի կը հեռանար թափորը, և հովը իր ողբակոծ սույլը լսելի կ՝ըներ դուրսը՝ լալով կարծես այդ բարեգործ, արդար մարդուն մահը: Սոֆի կ՝արտասվեր աթոռի մը վրա ինկած, կ՝արտասվեր հեծկտալով, մինչ բոլոր տիկնայք ՙՙերկար կյանք՚՚ կը մաղթեին իրարու:
Հանկարծ սպասուհի մը արտորնոք ներս մտավ խռոված:
— Հասե՛ք, օրի՛որդ, Սոֆի, հասե՛ք, գոչեց, օրիորդին խելքին եկավ. անկողնին վարագույրները, մազերը կը բզքտե, ամեն բան տակնուվրա կ'ընե կոր:
Եվ մարած, խեղդուկ, աղեկտուր վայուն մը կը լսվեր հեռուեն բոլոր տանը մեջ արձագանգվելով:
Բոլոր բազմությունը սրահեն դուրս խուժեց դեպի այդ ձայնին կողմը դիմելով ահաբեկ:
ԻԷ
Լույսը տակավ կը ճեղքվեր, և անձուկ պատուհաններուն ճերմակ կտավե վարագույրներուն ետևեն դեռ հազիվ կը ցոլար տկար նշույլ մը փոքրիկ ցած սենյակին մեջ, որուն պատերը ժամանակավ ծուխեն դեղնած` հետո խոնավութենեն բորբոսած` տգեղության անճշդելի գույն մը առած էին: Փայտե նգուրին վրա խառնիխուռն կը կենային զանազան մեծությամբ սրվակներ, դեղատուփեր, գավաթներ, թասեր, գդալներ և ճրագ մը, որուն ծայրը կը փայլեր բոցը ճիշդ արցունքի մը նման տժգույն ու տխուր: Անոր քով գետինը ձգված անկողնին վերմակներուն ներքև պառկած էր հիվանդը երեսը պատին դարձուցած, և բարձին վրա կը տարածվեին անոր առատ մազերուն հյուսկեները ծփալից:
Անքուն գիշերե մը ետքը, թիկնաթոռի մը մեջ կծկտած կը մրափեր Գառնիկ սենյակին մեկ անյունը, և պատուհանին առջև աթոռակի մը վրա նստած էր Սոֆի, ծնոտը ափին մեջ` դիտելով դուրսը նորածագ այգուն սառ շառավիղները, որոնք կուգային ծավալիլ հետզհետե դիմացի սև, հսկա շենքերուն ձյունապատ կատարներուն վրա:
Ձյունը դադրած էր սակայն և բյուրեղի նման սրածայր խոշոր պրիսմակներ կը կախվեին պատուհաններուն ճակատներեն վար ցրտասարսուռ օդին մեջ: Հեռվեն հեռու կ'երևար պահականոցի մը դողդոջուն լապտերը իր կարմիր ցոլքը ցույց տալով իբրև արյունային աստղ մը սպիտակ շիրիմներու մեջտեղը: Իրոք, ձյունասպիտակ այդ հարթ տանիքները իրենց զուգահեռական գիծերովը, ահագին ճերմակ տապանաքարերու կը նմանեին սև երկնքի մը հատակին վրա նկարած:
Սոֆի մերթ ընդ մերթ կը լսեր պահակներու երթևեկին շշուկը, որոնք փողոցներուն անկյունը կանգ կ՚առնեին ստվերներու խլրտումը զննելով: Այս տրտմաթախիծ արշալույսը, որ հոգնած դալկություններով կ՚արթնանար, այս փողոցի կանթեղները, որոնք հոս հոն կը բեկբեկեին տակավին, տրտմությամբ կը համակեին զինքը, որ միտքը կը բերեր այն ցավալի դեպքերը, որ հետզհետե հաջորդեր էին իրարու, պ. Գեղամոֆին կաթվածահար ըլլալը, անոր մահը, Բուբուլին հիվանդությունը, խելագարությունը, որ երկու օր տևեր էր. այս ամենուն մեջ Տիգրանին զայրույթը, վրեժխնդրության սպառնալիքները, հիվանը տունեն դուրս նետելու համառությունները: Ասոնց չկարենալով վերջապես դիմանալ Սոֆի, գրեր էր եղբորը ամեն բան, և գիշերանց, ցուրտին ու անձրևին տակ փոխագրեր էին դժբախտ աղջիկը Բերայեն Ղալաթիա, Գառնիկին աղքատիկ սենյակը, ուր կը բնակեին այն օրեն ի վեր:
Բուբուլ վտանգը անցուցեր էր սակայն: Նույն առտուն բժիշկը ապահովեր էր զիրենք անոր ապաքինության նկատմամբ, եթե տենգը չվերանորոգվեր և գիշերն ի բուն քույր եղբայր սպասեր էին անոր սնարին քով մտահոգ, համրելով անոր շնչառո՛ւթյունը, մերթ զննելով անոր բազկերակը, քաջալերելով զիրար, փարատելով իրարու կասկածանքը և ամենեն շնչին երևույթներու տակ բարեգուշակ նշաններ երեվակայելով:
Բուբուլ կ՚սկսեր ապաքինել, և սակայն Գառնիկին բոլոր նյութական միջոցները սպառեր էր: Ծախսվեր էին Սոֆիին բոլոր խնայողությունները, հատեր էր Գառնիկին աշխատությանց բոլոր արդյունքը, ստիպվեր էր վաճառելու ոչինչ գիներով արվեստանոցին մեջ իր տաղանդին հռչակը կազմող գործերը, և նոր ապսպրանք չէր գար իրեն: Բրինքիբոյի արկածեն ի վեր ուր իր թևը խորտակվելով բավական ատեն փակ մնացեր էր արվեստանոցը, հաճախորդները հեռացեր և վերջապես մոռցեր էին զինքը, հաճախորդներ, որոնք շատ սակավաթիվ են Պոլսո մեջ արդեն, և որոնք կանխում կամ ուշ պիտի հատնեին որ մը անպայման:
Պ.Գեղամոֆի մահվան հաջորդ օրն իսկ, Տիգրան հայտարարեր էր Սոֆիին թե Բուբուլին հորմե ժառանգած հարըստությունը շինծու պատմություն մըն էր անոր անձնասիրուտյունը չվիրավորելու համար հորինված, թե վայելած ինչքերուն մեջ որևէ իրավունք չուներ, թե անոր բուն հայրը կենդանի էր տակավին և Պիլեճիգ կը գտնվեր, որուն հովդած էր բոլոր եղելությունը ը աղդարարած, թե այնուհետև բնավ պատասխանատու չէր ճանչնար ինքզինքնը ինր որ պատահեր աղջկան:
Բուբուլին վերաբերյալ բոլոր իրերը, զգեստները, զարդարանքները, սենյակին կահ կարասին անգամ ծախել տվեր էր և դինր աղքատներուն բաժներ էր, ինչպես կընեն մեռյալ մը համար, բայց Սոֆիին սնտուկները ղրկվեր էին իրեն, և զորապետը վեհանձնաբար իմացուցուեր էր անոր թե պատրաստ էր վճարելու պետք էղածը, եթե հիվանդնոց ղրկեին Բուբուլը։
Գառնիկ, որ հոգին կուտար իր պաշտելիին, թշնամանք մը համարեր էր իրեն Գեղամոֆ զորապետին առաջարկը, և հոժարակամ հանձն առեր էր հիվանդին խնամքը ամեն զոհողություն ընելով անոր ապաքինումը փութացնելու համար:Մինչև ան ակնարկ մը նետելու: Քույր, եղբայր իրենց համար չէին վախնար աղքատութենեն, վասնզի ամոր ամենեն դժնդակ տեսակը կրած էին իրենց հորը մահվընեն ետքը: Երկունքն ալ երիտասարդ էին, կրնային աշխատիլ և այդ պաշտելի էակին հանգստտությունն ու երջանկությունը ապահովել, միայն թե ազատեր Բուբուլին:
Հիվանդը արթցեր էր. գլուխը դարձուց ևիրեն մոտ նշմարելով նդույրը, որուն վրնկը մրցեր ճրագին լույսը առկայծ պատրույգին հետ, ճիգ մը ըրավ փչելով զայնմաչելու համար, բայց շունչը շատ տկար էր, և բոցը ավելի բոնկեցավ շարունակելով իր կայծահատ մարցումը. մեծնալով հանկարծ, ծավալելով և լայն ճաճանչային լույսովը ողողելով Բուբուլին հալած դեմքը:
Աննյութ, եթերային նրբություն մը կը տարածվեր իր պատկերին վրա, և նայվածքը անզոր ու մեղմ, անուշ բան մը ուներ, որ իր առողջության պատկերն՝ լճակի մը ջուրերուն մեջեն աներեշ անդրադարձությունն էր կարծես: Ճրագի հետին բոցը սենյակը լուսավառեր էր, շլացուցիչ կրակի գույնով մը այրելով աշտանակին բերանը ՝ գրված թուղթե բազմակը: Սոֆի հանկարծ ասդին դարձավ պատուհանեն. Գառնիկ աչվըները բացված, երկեւնքն ալ միևնույն շարյմամբ վազեցին զայն մարելու:
— Ո՞ւր եք, հարցուց Բուբուլ նվաղոտ ձայնով մը:
Առաջին անգամ էր, որ այսպես հանդարտ խոսիլը կը լսեին անոր հիվանդանալեն ի վեր, վասնզի տենդի պահուն կը բանդագուշեր միայն, և հանդարտ եղած ատեն բացարձակ լռության և անշարժության մեջ թաղված կը մնար անհարիր, ոչինչ լսելով և ոչինչ զգալով կարծես: Իբր թե իր հոգին ու մարմինը մինագամայն դադրած ըլլային իրենց մշտահույզ կարողություններեն:
— Հոս եմ Բուբուլ, պատասխանեց Սոֆին, մինչ Գառնիկ քանի մը հեռանար իր տեսքովը զայն վրդովելե վախենալով:Բյիշկը պատվիրած էր ամեն տեսակ հուզումե զերծ պահել զայն, մինչև, իսկ հաճույքե մը, ուրախութենե մը:
Հիվանդը իր նայվացքը շուրջ սենյակի մեջ և Գառնիկին հանդիպելով կանգ առավ: Զվարթ յպիտ մը սահեց շրթունքին վրայեն, և աչվները գերագույն աշխուժով մը փայլեցան պահ մը, հետո սկսան վերստին թափառիլ սենյակին բոլորտիքը կարծես մեկը խուզարկելով, և դեմքին հանդարտ, մեղմ գիծերը հետզհետե կը կծկվեին անձկության ցավագին արտահայտությամբ մը:
— Ո՞ւր է հայրս, հարցուր:
Քույր ու եղբայր իրարու եսես նայեցան շփոթած:
Հանկարծ հիվանդին մեջ խորհելու, հիշատակներու իրարանցում մը տեղի ունեցած. մոռացված անցյալ մը կը մոտենա մոտենար իրեն, տարօրինակ արթնություն մը կ՝ զգար իր թմրած զգայարանքներուն մեջ հրշելու իր հիվանդության միջոցին և անկե առաջ պատահած մանրամասն դեպքերը:
— Հայրդ հիմա կուգա, Բուբո՛ւլս տե՛ս ես ալ քովդ եմ, պատասխանեց Գառնիկ ծունր դնելով անոր անկողնին քով, իր ներկայությամբը մոռցնելու համար այդ վշտալի գաղափարը, հակառակ բժշկին պատվերին, ծայրահեղ, վիշտ մը ծայրահեղ բարկությամբ մը դարմանել փափաքելով: Բայց Բուբուլին նայվածքը բացվեր, խորշոցեր էր արտասավոր կերպով, և համառելով հետևիլ իր խորհուրդին, գուշակել, հիշել հասկնալ ջանար ինչ որ պահել կ՝ուզեին իրմե:
Սուֆի գիտեր, թե ծերունվյուն անկումը պատճառ եղեր էր նորատի աղջկան հիվանդությանը, և մեռելական թափորին աղմուկը խելագարեր էր զայն. ուստի կը դողար:
— Հայրս...ընկավ... հայրս մե...ռա՞ վ... հարեց Բուբուլ աչքերովը անտեսանելի երևույթի մը հետևելով, և այնպիսի աղեկտուր ձայնով մը, որ բհկած վանկերով դուրս թռչելով կոկորդին, կանգ առավ, հատավ, հետո մեծ, խորունկ, հեղձամձուկ հառաչանքով մը կուրծքը ուռեցավ և աչվըներ փափկվեցան: Մարած էր:
ԻԸ
Բուբուլին հիվանդությունը կրկնվեր էր, և երկու ամիս շարունակ անկողնին մեջ մնաց նորեն մահվան և կյանքի մեջ տարուբեր։ Շատ մոտեն տեսեր էր մահը, և եղան օրեր, ուր բժիշկները դադրեցան հուսալե, բայց պետք էր ապրեր տակավին ճաշակելու համար վիշտը իր ամենեն դառն․ ամենեն ծայրահեղ տագնապներու մեջ։
Երբ հովը կը դղդրդեր սենյակին խարծուլ պատուհանները վարագույրերուն ներքև կամ բեռնակիրներու աղմուկը կը լսվեր դուրսը, փողոցին մեջ, ան կը կարծեր թե հորը հուղարկավորությունը կանցներ դրանը առջևեն, և ջղային նոպարներ ուներ, համր, անբացատրելի, խորունկ ցավերու տենգ մը որ կը հալեցներ, կը մաշեցներ զինքը:
Իր հիվանդության առաջին շրջանին մեջ՝ ինքզինքը կորսնցուցած ըլլալուն՝ ֆիզիքական ախտին տագնապներեն կը տվայտեր միայն, բայց այս անգամ որ իրերու կատարյալ գիտակցությունը ուներ, և կը հիշեր պատահած աղետալի առամին բոլոր պարագաները, մարմնեն զատ, միտքն ու սիրտն ալ կը տանջվեին սոսկալի ցավերով: Հիմա կը չարչարեր Բուբուլ խղճի խայթերեն, կը չարչարվեր ամոթեն, կը չարչարվեր ախտին սաստկութենեն, ծածկելով իր բոլոր կսկիծները, ժպտելու համար Գառնիկին երբ դեղին գդալը կը մատուցաներ իրեն և շնորհակալ ըլլալով Սոֆիին, երբ կուգար խնամքով ծածկել վերմակին մեկ ծայրը իր ուսին վրա:
Քույր եղբայր ալ հիվանդեն պակաս չէին տառապեր սակայն անոր մահճին մոտ՝ կրակարանին քով նստած, անքուն, շատ անգամ անոթի երբ կը դիտեին այդ ծյուրյալ դեմքին վշտաբեկ արտահայտությունը: Եվ այս ամեն անձկությանց մեջ՝ դրամի նեղություն ալ ունեին:
Գառնիկ ծախեր էր ինչ որ ուներ, մինչև իսկ զգեստները, իսկ Սոֆի իր հագած սև շրջազգեստեն զատ բան մը չէր պահած, և այդ միջոցները սպառելե ետքը, սկսեր էր կար կարել, զոր եղբայրը կը բերեր իրեն մերձակա դերձակուհիե մը, վազելով ասդին անդին գտնելու համար մեկը որ գործ մը հանձնարարեր իրեն. բայց ամեն ձեռնարկ անհաջողության կը հանդիպեր:
Օրը մեկ քանի ժամ վարի աշխատանոցը կ՚իջներ փոքրիկ արձաններ շինելու, զոր կը տաներ վաճառել մանր-մունր խաղալիքներ ծախող խանութպաններու, և այս ամեն ճիգերով չկարենալով հիվանդին անմիջական պիտույքը հայթհայթել, փոխառություններ կ՚ըներ իր մտերիմներեն, մինչ դեղագործին հաշվեցուցակը հետզհետե կը ծանրաբեռներ հետզհետե:
Բուբուլ իր քունին մեջ անգամ կը լսեր քույր եղբոր խոսակցութենեն բառեր, որքան ալ հոգ տանեին անոնք ծածկաձայն խոսելու և արթնացած ատեն զանոնք կը հիշեր, քովե քով կը բերեր և կը հասկնար ինչ որ կը դառնար շուրջը այն զգայարանքներու գորագրգռությամբ զոր կունենան երբեմն հիվանդները, և ամեն զգուշություն ի դերև կհանե:
Ուստի բուռն ջանքեր կներ զանոնք ապահովելու համար թե ալ աղեկ էր, թե բժիշկի պետք չուներ, և կելլեր կնստեր անկողնու մեջ, թեևերկու վայրկյան ետքը ուժաթափինար վերստինիր բարձի վրա:
Այդ գորովալից սիրելի էակներուն իրեն համար կրած անտրտունջ տառապանքը մեծագույնը եղած էր իր անսահման լլկանքներուն:
Փետրվարի վերջերը միայն կրցավ Բուբուլ անկողնեն ելելով սենյակի մեջ պտույտներ ընել, երբ ձյուները լուծվեցան և օդը պայծառանալով, ոսկի արև մը սկսավ թափառիլ պատուհանի ապակիներուն, պատերուն ու տախտակամածի վրա:Կազդուրիչ ջերմությամբ մը սկսան գունավորիլ նորատի աղջկան այտերն ալ,և գոհ էր ապրելուն համար,վասնզի իր քովը ուներ Գառնիկը, որուն նկատմամբիր անսահման սերը ազատ էր զինքը մահվընե:
Բնավ հարցում չէր ըներ անցյալին վրա,բնավ ցավ չէր հայտներ զինքը տառապեցնող պարագանարեուն մասին, դիտնալով, որ Սոֆիին ու Գառնիկին բոլոր փափաքն է մոռացնել զանոնք իրեն, և անոնց անկշռելի սիրույն, անոնց անձնվեր ու անխոնջ խնամքներուն փոխարեն կջանար փարիլ ներկային ու անունով զբաղվիլ միայն,թեպետ թաքուն որդ մը կկրծեր իր հոգին:
Հիմա Գառնիկին ամենեն մեծ մտատանջությունն էր Բուբուլը այդ խեղճ բնակարանին մեջ պահելը, որ իշխանական ապրանքներու մեջ մեծցած էր, բայց անոր գոհ ու զվարթ կերպարանքը քիչ մը կփարատեր իր հոդը, և ամեն անգամ, որ տխուր ակնարկություններ կըներ այս մասին, տեղափոխության գեղեցիկ նպատակներ ծրագրելով անոր առջև, շնորհալի ժպիտով մը կպատասխաներ դեռատի աղջիկը.
— Ախ, չէ՜, Գառնի՛կ,բան մը չփոխենք, շատ երջանիկ ենք այստեղ:
Իրա՛վ, առաջին անգամ սիրուն բան մը երևցեր էր: փորձ աղջկան այս պոհեմի կյանքը, ամեն բանի պակասը, փոխանակ սեղանի՝ փոքրիկ եռոտանիին վրա ճաշելը, պատառաքաղը բերաննին տարած ատեն դաստակնին իրարու ընդհարելով, և գիշերը Սոֆիին հետ քովե քով գետինը ձգված խշտյակներու մեջ կերթար ննջել, գետնի մարմարներուն ցուրտեն պատսպարվելու համար երկար տախտակներ շարելով անկողնին ներքև։
Երեք հոգիի համար՝ երկու ջուրի գավաթ միայն ունեին, բայց Գառնիկ կը բերեր անոնց ամեն իրիկուն նոր թերթեր ու հանդեսներ, և կը մոռնային ամեն բան փոքրիկ կրակարանին շուրջը բոլորվելով կարդալու համար։
Սոֆի կը մտածեր սակայն թե այս ներքին անկարգությունը չէր կրանր տևական ըլլալ, և դրամ շահելու միջոց կը փնտրեր փոքրիկ տուն մը վարձելու և կանոնավոր կերպով տեղավորվելու համար։
Սոֆի կը մտածեր սակայն թե այս ներքին անկարգությունը չէր կրնար տևական ըլլալ, և դրամ շահելու միջոց կը փնտրեր փոքրիկ տուն մը վարձելու և կանոնավոր կերպով տեղավորվելու համար: Իր կարերը՝ որոնց ինքնաբերաբար կը մասնակցեր Բուբուլ որչափ որ կրնար , օրը հինգ վեց ղրուշի շահ մը կը բերեին իրենց, և այդ անբավական էր:
Անգամ մը, ազգային թերթի մը մեջ ազգ մը հանդիպեցավ աչքին թե Բերայի թաղային վարժարանին համար դաշնակի դասատու մը կը փնտրվեր: Հետևյալ առտուն իսկ ներկայացավ դպրոցին հոգաբարձության, ու համաձայնելով իրեն առաջարկված պայմաններուն՝ անմիջապես այդ պաշտոնին սկսավ: Շաբաթը երեք անգամ կ՚երթար չորս ժամ դաս տալու և երեկոյին վերստին կուգար կ՚օգներ Բուբուլին կարերուն զայն շատ չհոգնեցնելու համար:
Ամեն բան կը մտածեր, ամեն բան կը նախատեսեր, ամեն բանի կը հասներ Սոֆի, միտքը դրած ըլլալով որ իր կարողությունները ունենալով անոնց համար, մոռանալով իր անձը, իր երիտասարդությունը, և իր բոլոր իղձերը ամփոփելով անոնց վրա: ԻԳ
Խորին մելամաղձության մեջ անցուցեր էր Լյուսի բոլոր ձմեռը Պյուլպյուլ-Տերևի տանը մեջ. այս գեղեցիկ օրերե ետքը, որոնք եկեր էին իր նսեմ կյանքը ոսկեզօծել պահ մը, և որոնք ավելի զգալի կ՚ընեին հիմակ իր գձուձ վիճակը:
Թույլ զգեստով մը առավոտեն մինչև իրիկուն մինակ նստած պատուհանին առջև, կը դիտեր փողոցին անցորդները ձյունին ու անձրևին տակեն. շուկայի մարդիկ տոպրակը ձեռքերնին, դպրոցի աշակերտներ պայուսակներ վիզերնուն անցուցած, թաղին հացագործները, անփոփոխ միօրինակությամբ առտու իրիկուն անցնելով դառնալով նեղ ձորակին զառիվայրին եզերքեն, և ճամբուն հեղհեղին գոռումը որ սև ու պղտոր՝ հսկա օձի մը նման կատաղած կը սողար իր ջրային օղակները կծկելով ու պարզելով արագ, անհատնում ընթացքին մեջ:
Անշարժ իր անկյունին մեջ՝ գլուխը բարձին կռթնցուցած, փայլուն երևակայությանց մեջ կը թափառեր Լյուսի: Կառքեր, պալատներ, շքեղ պարտեզներ, գոհարեղեններ կուգային կ՚անցնեին երևակալությանը առջևեն, ու օդային դղյակներու քաոսին մեջ մոլորած՝ մտքեն իսկ չէր անցըներ երթալ մորը օգնել, երբ ան վարը, խոհանոցին մեջ թևերը հանդրիճաճ տաաշտին առջև լաթ կը լվար կամ գետինը ծռած միս կը ծեծեր: Լյուսի այդ տեսակ գործերը կ՚արհամարհեր, մանավանդ ձեռքերուն նրբությունը ավրելե կը վախնար, վասնզի մատերու կոշտությունը օրիորդին ջիղերուն կը դիպչեր և ամեն անգամ որ Բեմպե հանըմ աղջկանը մազերեն թել մը շտկելու կամ ուսին վրա փակած դերձան մը վերցնելու համար ձեռքը անոր վրա դներ «Ո՜ւֆ, մա՛յր, ձեռքերդ ճենճ կը հոտին կոր» կ՚ըսեր զզվանքով: Ու օրն ի բուն կը մաքրեր, կը սղոցեր, կը փայլեցներ եղունգները զորս երկնցուցած էր իր կարդացած վեպերուն հերոսուհիներուն նման:
Բեմպե հանըմ կը մտածեր թե Լյուսի իրավունք ուներ. ուսումնական աղջկան մը անվայել բան էր կոշտ գործերով զբաղվիլ, բայց կը զարմանար տեսնելով որ բնավ գործի մը չէր պարապեր: Այլևս ոչ վեպ կը կարդար, ոչ ալ դպրոցի անգղիերեն կոտերով հեկյելույաներով լեցուն երգերը կը զրուցեր: Չէր գիտեր թե գլխուն մեջ իր մասնավոր վիպերգն ուներ ան, որուն կնճռոտություններով կ՚ըզբաղվեր գիշեր ցերեկ:
Խաղի թուղթերը միշտ բարձին վրա, մեկ երկու ժամը անգամ մը զանոնք ձեռքը կառներ բասիանս մը բանալու համար անոր հաջող կամ անհաջող ելքին մեջ որոնելով իր անձկալից խոհերուն պատասխան մը:
— Ինչո՞ւ անգամ մը չեկավ զիս տեսներ, կը հարցներ ինքնիրեն այն հավակնոտ ու անփորձ հավատքով, զոր կունենա ընկերութենե հեռու ապրած նորատի աղջիկ մը, առաջին անգամ իրեն ուշադրություն ընողը սիրահարած կարծելով իրեն ու կսպասեր անհանգիստ, կսպասեր անհամբեր, օրերը, շարաթները, ամիսները համրելով, և երևան չէր ելլեր Տիգրան:
Բայց երիտասարդին համար զգացածը սեր մը, համակրանք մը, խանդաղատանք մը չէր ամենևին: Մտքեն անգամ չէր անցըներ իր սրտին հարցնել, թե կը սիրեր զայն: Անոր հարստությունը, փառքը, անունը շլացուցած էին զինքը, և կուզեր ատոնց տեր ըլլալ, նախանձած էր երբեմն Բուբուլին վիճակին, և կուզեր անոր տեղը անցնիլ: Այդ թեթև գլխուն մեջ՝ զարդարանքի, զվարճության կիրքը ամեն բանի տեղ կը բռներ, և կը կարծեր թե երջանիկ ըլլալու համար ատոնցմե զատ բանի մը պետք չուներ:
Տիգրանին իրեն համար ունեցած հակման մասին վստահ, զոր գրավելու համար ճիգ չէր խնայած, Բուբուլը միայն կը տեսներ խոչընդոտ իր քայլերուն, և անոր մեջտեղեն վերնայեն ետքը, կը զարմանար թե ինչո՞ւ կը հապաղեր Գեղամոֆ մոտենալու իրեն:
Չէր գիտեր թե ցուրտ երիտասարդը բոլորովին մոռցեր էր զինքը, և թե բոլոր ձմեռը, զոր մեկ քանի բարիկամներու հետ անցուցեր էր Տիգրան (ծերունվույն մահվընեն քանի մը շարաթ ետքը զորապետը Պոլսեն մեկնած ըլլալով) ուրիշ բան չէր մտածեր, բայց միայն Բուբուլը անվանարկել և վրեժ լուծել անկե:
Ու երբ իր աղջկան թախանձանքին զիջանելով Մանուկ աղան օրմը այցելության հնաց անոր, Բուբուլին աղքատ ու խայտառակ վիճակին վրա պատմեր էր իրեն Տիգրան,բայց ոչ ուրիշ բան:
— Մեզի համար բան մը չհարցուց, համարձակեցավ ըսելու դեռատի աղջիկը:
— Չէ,ձեր խոսքը չեղավ,պատասխանեց քըրըքճին:
— Մեզի բարև ալ չղրկեց, հարցուց անհամբերությամբ:
— Չէ, ըսիք ա՜, պոռաց խստաբարո հայրը, միանգամ ընդմիշտ աղջկանը բերանը փակելով:
Այն գիշերը մինչև լույս չկրցավ քնանալ Լուսիկ:Հետևյալ օրը ուրբաթ էր, և Բեմպե հանըմ սովորություն ուներ ամեն ուրբաթ,ամեն երեքշաբթի առտվները աղջիկը կանուխ արթնըցնել եկեղեցի երթալ առաջարկելով,բայց այն երկար ատենե ի վեր եկեղեցի ալ չէր երթար,և խեղճ կնոջ սրտին ամենեն ավելի ցավ ազդող բանը այդ եղած էր:
Լուսիկ կանուխ ցատկեց անկողնեն ելավ,մայրը քովի սենյակեն անոր ոտնաձայնը լսելով արտորնոք ներս մտավ ձեռքը հին,դեղնած ու քրքրված երազահան մը բռնած.
— Այս գիշեր երազ մը տեսա, նայե,աղջիկս,սուտին գիշերն է,ըսավ աղաչական ձայնով մը:
— Ինչ երազ տեսար,նայինք,հարցուց դեռատի աղջիկը հետաքրքրությամբ:
— Բարին ըլա, ըսե, որ զրուցեմ:
Այդ մամաիկիս սովորությունը դեռ չմոռցար,մայր,հոգըս,կուզես ըսե,կուզես մի ըսե, գոչեց բարկությամբ:
— Մի բարկանար, Լուսիկ, արևուդ մեռնիմ, արյունդ կը դառնա: Ես այսօր Ս. Խաչ պիտի երևամ, անկեց ալ ելլեմ թուղթ բացող կնիկ մը կա եղեր, անոր երթամ նայիլ տամ պիտի:
Լուսիկ, որ հայելիին առջև կայնած գլուխը կշտկեր,այս վերջին բառերը լսելով սանտրը ձեռքին թողուց, սիրուն աչքերը ավելի պզտիկցուց արտևանունքին կրկնակ շարքը իրարու մոտեցնելով, ինչպես սովորություն ուներ մեծ որոշում մը տալե առաջ, և պահ մը այդպես խորհելե ետքը գոչեց.
— Ե՛ս ալ հետդ պիտի գամ:
Բախտագուշակ կինը շատ աղեկ մեկներ էր Մանուկ ազային կնոջը երազը, ըսելով թե երեք օրեն, երեք շաբթեն կամ երեք ամսեն ուրախառիթ լուր մը պիտի առնեին: Իսկ նորատի աղջիկը ապահովեր էր թե բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ մը, որ գիշեր ցորեկ իր վրա կը մտածեր, հետը պիտի ամուսնանար մոտ ատենեն, բայց մեջտեղը պզտիկ հիվանդություն մը կար, որ անվտանգ պիտի անցներ:
Արգարև այն օրեն ի վեր երեք շաբաթ անցած չէր տակավին, երբ իրիկուն մը կառք մը կեցավ իրենց դրան առջին: Մեկը եկեր էր Ալեմտաղի տանելու Մանուկ աղան՝ Բերայեն հոն օդափողության եկող հարուստ ընտանիքի մը տղուն ոտքը ճմլված ըլլալով՝ զայն զարմանելու համար:
Որքան մեծ եղավ Լուսիկին զարմանքն ու բերկրությունը երեք օր ետքը, հորը Ալեմտաղիեն դարձին, երբ Բեմպե հանըմ երկչոտությամբ հարցնելով այնչափ ուշանալուն պատճառը, ինչ որ կասկածի մեջ ձգեր էր զիրենք ,քըրըքճին պատասխանեց, թե երկու օրե ի վեր Տիգրան էֆենդիին տունը հյուր մնացեր էր, թե ան ճանչցուցեր էր զինքը այդ ազնվական մարդոց, սակայն խեղճ երիտասարդը իրիկուն մը որսորդութենե դարձին ցուրտ առնելով ջերմե բռնվեր էր, որ մեկ քանի անգամ հետզհետե կրկնվելով նիհարցուցեր էր զինքը:
— Հիմա միտքը դրեր է, էֆենդի՛մ, հարեց, Սկյուտար իջնել ինքզինքը վարպետ բժիշկի մը ցուցնելու համար ինծի ալ ապսպրեց, որ տուն մը գտնեմ իրեն:
Լուսիկ եթե չամչնար, հորը վիզը պիտի փաթթվեր զայն: Համբուրելու համար, կամ ուրախութենեն պիտի լար եթե ինքզինքը բռնել չգիտնար:
Բեմպե հանըմին երազին մեկնությունը իրականացեր էր: Այդ բարի լուրը, այդ անվտանգ հիվանֆությունը զոր ճիշդ գուշակեր էր բախտագուշակ կինը, իր բոլոր երազներուն, բոլոր փառասիրությանց դուռն էր, որ լուսափայլ ապագա մը կը բանար իր առջև:
Լ
Բանկալթիի կողմը, բաց մարգագետնի մը վրա միահարկ փոքրիկ տուն մը վարձեց Գառնիկ, և հոն փոխադրվեցավ մայիսի սկզբները երկու աղջիկներուն հետ: Սիրուն կոկիկ բնակարան մը, ուր մաքրությունն ու ճաշակը կահ կարասիներու թերին կը լրացներ, և ուր ծաղիկներու և դալար սունկերու լիությունը՝ զորս երեկոյան պտույտներու ատեն դաշտերեն կը ժողովեին, ամեն ճոխության տեղ կը բռներ: Թեթև վարագույներուն տակեն արևը ուխորեն կը մտներ ներս, և կյանքով ու զվարճությամբ կ՚ողողեր ամեն կողմ:
Առտուն, թռչունները պատուհանին առջև կուգային զիրենք արթնցնելու, և իրենց անուշ ճյուճյուով կ՚ընկերանային նախաճաշի պահուն անոնց եռանդուն խոսակցության իրարու համար համակրություններով, մանր ուշադրություններով և հաճելի ըլլալու անդուլ տենչերով լեցուն:
Այնպիսի սիրուն, հանճարեղ բաներ կ՚ըսեին, այնքան կը խնգային, կը զվարճաբանեին, որ կարծես հարատև խնջույք մը կը կատարվեր այդ անպաճույճ տանը մեջ, վասնզի երջանիկ էին իրարու հետ, և երեք ալ իրարու համար և իրարմով կ՚ապրեին միայն:
Նախաճաշեն ետքը կը բաժնվեին, յուրաքանչյուր իր զբաղմանց դառնալով: Սոֆի դպրոց կ՚երթար, Գառնիկ՝ իր արվեստանոցը, իսկ Բուբուլ խոհանոց կիջներ:
Այն ատեն կ՚սկսեր իր մտատանջությունը իրարմե գաղտուկ, թեև ամենուն շարժառիթը միևնույնը եղած ըլլար, դրամի պակասությունը:
Գառնիկին գործերը ազեկ չէին երթար բնավ քաջալերություն մը չէր գտներ իր ասպարեզին մեջ, և օրե օր կը վհատեր: Սոֆիին ամսաթոշակն ալ բան մը չէր, երկուքուկես ոսկիի չնչին գումար մը, որ տանը վարձքին և հացի ու ջուրի ծախքերուն հազիվ կը բավեր: Դեռ շատ մը պիտույքներ բաց կը մնային, և բավական ալ պարտք ուներ ասգին անգին:
Տեղափոխությունը և անմիջական կարևորություն ունեցող կահ կարասիներու գնումը` որքան ալ պարզ ու աժան բաներ ըլլային, առանց դրամի կարելի չէր անշուշտ, և զարմանալի այն էր, որ տան արդի անձուկ հաշվեկշիռը փակելու միջոցներեն զուրկ` իր սիրելվույն համար դաշնակ մը ձեռք ձգելու և գրադարան մը կազմելու միջոցներուն վրա կը մտածեր արդեն: Հոգիին խորեն կը հառաչեր ամեն անգամ, երբ կը խորհեր, թե իր սիրույն համար բարձրագույն դիրքե մը իջած էր Բուբուլ մինչև անասպասյակ կնոջ աստիճանը, թեպետ բնավ տրտունջ մը, տրտմության ստվեր մը անգամ չուներ դեռատի աղջիկը: Ընդհակառակը: Անոր ալ սրտին ամենեն մեծ ցավն էր տեսնել որ քույր եղբայր կը նեղվեին իր պատճառավ: Գիտեր թե առանց իրեն` Սոֆի կրնար իբրև դաստիարակուհի տուն մը մտնել և շարունակել այն անդորր կյանքը, զոր կը վարեր երբեմն Գեղամոֆի ապարանքին մեջ: Իսկ Գառնիկ` եթե ընտանիքի բեռը չունենար իր թևերուն վրա, ամուրիի ազատ ու անփույթ կենցաղին մեջ անտարակույս իր արվեստին ավելի նպաստավոր դիրք մը կ'ստանար:
Հարկ եղած ամեն կարելի զգուշություններով հասկցուցած էին Բուբուլին իր բուն հորը կենդանի ըլլալը, և Գեղամոֆներու հարստության մեջ իր բաժին մը չունենալը: Գիտեր հիմաթե աղքատ էր, թե խեղճ, լքյալ էակ մըն էր ուրիշներու գթությամբը մեծցած:
Եթե կանխավ իմացած ըլլար ասոնք, համարձակություն պիտի ունենա՞ր արդյոք ազատորեն իր սիրույն անսալու: Իր գերազանց դիրքին և հարստության նկատմամբ Գառնիկին պատկառանքն ու երկչոտությունը մղեր էին զինքը ավելի հանդուգն ըլլալու, վասնզի չկա այնքան կեղեքիչ բան մը սիրող սրտի մը համար որքան տեսնել իր պաշտած էակին հուսահատությունը իր նսեմ դիրքին պատճառավ: Վեհանձն ըլլալ կարծելով` խաբեբա եղած էր սակայն. իր հարստությունը վստահելով` բեռ մը դարձած էր հիմակ անոնց, ու չէր գիտեր ինչպես զարմանել այդ ակամա սխալը, որուն ինքզինքը պատասխանատու կը համարեր:
Իր բոլոր իղձն էր հիմա օգտակար ըլլար տանը, որուն ամեն հոգը իր վրա առեր էր, հետզհետե սովրելով Սոֆիեն առտնին գործողությանց մանրամասությունները: Տեսնելու էր այդ ազնվական կերպարով աղվոր աղջիկը, գոգնոցը մեջքը, ծխնելույզին առջև առջև մարած ածուխը հրահրելով, վարդի պես կարմրած, քրտնաթով՝ պարտ մը կատարելու ազնիվ եռանդովը ոգևորած: Եվ կը սիրեր իր գործերը, վասնզի ճշմարտապես դաստիրակված աղջիկան մը գլխավոր հատկանիշն է հաճույքով կատարել, ինչ որ պարտական է ընելու:
Ամեն օր գործերը ավարտելե ետքը, քիչ մը իր արդուզարդին կ՝զբաղեր Բուբուլ, սուգի զգեսներու մեջ՝ զոր իր հորը համար կը կրեր, միշտ շքեղ երևալու գաղտնիք մը կար, որուն ինչ ըլլալը իր արվեստագետի սուր տեսությամբը չէր կրնար գուշակել Գառնիկ, այլ կ՝զմայլեր և աբելի կը պաշտեր այդ հանճարեղ աղջիկը, որ աղքատիկ վիճակին մեջ պահած էր իր ճաշակին նրբությունները, և կը սփռեր զանոնք ոչ միայն իր անձին՝ այլև ամեն իրերու վրա, որոնց կը հպեր տանը ամենեն թաքուն խորշերուն մեջ անգամ:
Սակայն Բուբուլ չէր բավականարայդ դուզն ծառայություններով, գիտնալով Գառնիկին անձկությունը, ՝ուզեր օժանդակել անոր ճիգերուն իր ուսումը ու տաղանդները ի գործ դնելով, և ամեն իրիկուն անհամբերությամբ կ՝սպասեր լրագիրներում մեջ այցելու դասատու մը փնտրող ազգ մը կարդալու: Շատ անգամ կը հանդիպեր, որ հայկաբանության կամ ջեռագործի ուսուցիչ մը խնդրեին, բայց ընդանրապես հետո տեղերե, և ինք երկար ատեն չէր կրնար բացակայիլ տունեն:
Գիշերմը Սոֆի ըսավ, թե իրենց դպրոցին գծագրության դասատուն հրաժարեր էր, և ցավ կը հայտներ, որ այդ ճյուղին մեջ բավական հաջողակ չէր զայն իր վրա առնելու համար: Նկարչության աշխատած էր, բայց գծագրության օրենքները չէր գիտեր Բուբուլին չափ:
Ուրախությունենեն կարմրեցավ Բուբուլ, սակայն չուզեց Գառնիկին ներկայությանը խոսիլ, վախենալով որ մի գուցե հակառակի իր խորհուրդին: Սպասեց մինչև որ իր ննջասենյակը քաշվեցավ ան: Այն ատեն խոսք բանալով իր բարեկամուհվույն, թախանձանքով խնդրեց, որ առանց առարկության ընդունի իր աղաչանքը և զինքը հոդաբարձության ներկայացնե: Սոֆի նախ ընդդիմացավ, հետո տեսնելով Բուբուլին բազձանքին անկեղծությունը, համոզվեցավ և համաձայնեցավ, որ ամեն բան կարգադրելե ետքը միայն իմաց տան երիտասարդին:
Հետևալ առտուն իսկ դաշնակի վարժուհին առավ հետը տարավ իր վաղեմի աշակերտուհին դպրոցին խորհրդարանը, ուր հոգաբարձության անդամներեն երկուքը միայն կային քովե քով թիկնաթոռներուն վրա բազմած:
Բոլորովին անծանոթ էին այդ դեմքերը Բուբուլին մեկը փոքրահասակ երիտասարդ մըն էր, և մյուսը հազթանդամ մարդը մը մորուսավոր, ճաղատ ճակատով: Այն անհոգ, ամբարտավան կերպը որով անոնք նստած տեղերնեն չուզեցին շարժիլ իրենց ներս մտնելը տեսնելով, երկչոտությամբ համակեց նորատի աղջիկը: Աթոռ մը անգամ չհաճեցան ներկայացնել իրենց նստելու համար, և իրենք հոն մնացին սենյակին մեջ տեղը:
Սոֆի որ վարժված էր այս տիրական կերպերուն՝ հանդարտությամբ խնդիրը առաջարկեց. հասկցուց թե իտալացի նշանավոր Բետրելլիեն նկարչություն սորված էր օր. Բուբուլ, թե կը փափաքեր դպրոցին գծագրության ուսուցչությունը ստանձնել:
Երկու էֆենդիները ներկայացված օրիորդին դառնալով ուշի ուշով դիտեցին զայն ոտքեն մինչև գլուխը չափելով, բայց այնքան հանդուգն, այնքան լպիրշ նայվածքով մը, որ շառագունեցավ Բուբուլ: Հետո, նշմայր մը ուղղելով իրարու, սկսան հարցաքննել զայն, ինչպես կը հարցաքննեն ամբաստանյալ մը:
— Քանի՞ տարեկան ես, հարցուց ճաղատ ճակատով մարդը: — Ամուսնացա՞ծ ես, վրա բերավ երիտասարդը. թեև օրիորդ ածականքով ներկայացվեր էր:
— Մինչև հիմա ինչո՞վ կ՝զբաղեին, հարեց դարձյալ մյուսը:
Բուբուլ շփոթած, սաստիկ կը նեղվեր այս հարցումներեն և կը փափաքեր ժամ առաջ դուրս ելել: Բարձրագույն ընկերության մը կեդրոնին մեջ ազատ ու համարձակ խոսելու շարժված այս աղջիկը՝ ի՞նչ կար իր դիրքին մեջ,որ նվաստացած, ամոթաբար կ՝զգար ինքզինքը այդ անձերուն ներկայության:
Հետո, երկու հոգաբարձուները պահ մը ծածկաձայն ծոսեցան իրարու հետ. և երիտասարդը ուզեց գիտնալ, թե որո՛ւ կրնային դիտել իր վրա տեղեկություն ստանալու համար:
— Թաղական խորհուրդին ատենապետը, միապետյան էֆենգին շատ աղեկ կը ճանչնա օրիորդը, պատասխանեց Սոֆի:
— Վաղը ժողով ունինք, երկու օրեն եկո՛ւր պատասծան առնելու, հրամայեց մորուսավոր էֆենդին:
— Կարելի չէ՞ աարդյոք, որ օրիորդին միջոցավ հաղորդեք ձեր որոշումը, համարձակեցավ հարցնել Բուբուլ Սոֆին ցույց տալով:
— Անձամբ գալու ըլլաս ննե աղեկ կ՝ըլլա, պայմաններուն վրա ալ կը բանակցինք, կը լմննա կ՝երթա:
Խորհրդարանին դրանը առջև երկու աղջիկները բաժնվեցան իրարմե:
Բուբուլ տրտում տխուր կը քայլեր: Առաջին անգամ ըլլալով կ՝զգար, թե ինչ է դիրքը կնոջ մը համար, և թե որպիսի նաստությանց կրնա ենթարկվել ան, երբ դրամ շահելու հարկին մեջ է: Կը հասկնար, թե իրեն եղած ընդունելության մեջ չկար այն ակնածանքը, որուն իրավունք ունի միշտ պարկեշտ կին մը, և թե վարվեր էին իրեն հետ իբրև ստորնագույն էակ մը, որուն հետ ներելի է զանց ընել պատշաճության օրենքները:
Հուլիսի կիզիչ արև մը կ՝այրեր զինքը հովանոցին տակեն և հուզումը կրակի գույներով կը նկարվեր շքեղ դեմքին վրա: Այդ տաք եղանակին մեջ երբեք դուրս ելած չէր կեսօրին: Դանդաղ քայլերով կ՚անցներ, օդափոխության պատճառավ ամայացած տուներուն առջևեն, որոնց ամեն մեկը հիշատակ մը կ՚արթնցներ իր մտքին մեջ. և անգիտակից շարժումով մը կը հետևեր երևակայությանը հոսանքին, որ կը տաներ զինքը դեպի հեռուն, դեպի անցյալը:
Հանկարծ Միապետյաններուն դրան առջև գտավ ինքզինքը: Պատուհաններուն երկաթե փեղկերը բաց էին, և վեժերը կիսովին վերցված՝ տանտերերուն ներկայությունը կը հայտնեին: Մտածեց թե ամարանոց չէին գացած տակավին՝ անշուշտ իրենց զավակներուն դպրոցական քննությունները ավարտված չըլլալուն պատճառավ. և հեղակարծ խորհուրդ մը ծագեցավ մտքին մեջ:
Պահ մը առաջ լսեր էր Սոֆիեն, թե թաղ. խորհուրդին ատենապետն էր Միապետյան, և ինք անոր կնոջը հետ սերտ մտերմություն ունենալուն՝ կրնար իր ձեռնարկին հաջողությունը դյուրացնել, եթե դիմեր անոր: Իրավ, Գեղամոֆի ապարանքեն մեկնելեն ի վեր նախկին բարեկամներեն ոչ ոք եկած էր զինքը տեսնել, բայց պատճառ մը չէր այդ, որ ինք չերթար անոնց, քանի որ իր բնակարանը անծանոթ էր ամենուն:
— Տիկինը տո՞ւնն է, հարցուց դուռը բացող ծառային:
— Տունն է, պատասխանեց առանց զինքը ներս հրամցնելու:
— Կը փափաքիմ զինքը տեսնել:
— Անուննի՞դ, հարցուց ծառան անոր վրան գլուխը զննելով:
— Ըսե՛ք թե Բուբուլ եկած է, գոչեց ապահով շեշտով մը: «Գեղամոֆ» պիտի ըսեր, բայց կանգ առավ, այդ իրավունքը ունե՞ր հիմակ, որ տարամերժված էր անոնց որդեգրութենեն:
Ծառան գետնահարկի սենյակներեն մեկը տարավ զինքը, և հոն մինակ թողլով դուրս ելավ:
Քառորդի մը չափ սպասեց հեք աղջիկը, և այդ միջոցին հազարումեկ խոհեր եկան պաշարել զինքը: Շատ անգամ եկած էր այդ տունը, և ոչ ոք համարձակած չէր հարցնել իր անունը: Հարգանքով շրջապատված կ՚անցներ ապարանքին սրահներեն և տան տիրուհին սանդուխին գլուխը կը դիմավորեր զինքը իր ամենեն սիրուն, ամենեն փաղաքուշ ժպիտովը:
Սենյակին դրան ճռինչը սթափեց զինքը իր մտածումեն:
Միևնույն ծառան էր:
— Տիկինը ներողություն կը խնդրե. քիչ մը տկարություն ունենալուն չպիտի կրնա ձեզ ընդունիլ, ըսավ մեքենաբար:
Բուբուլ կարծեց թե երազի մեջ է ու աչքերուն առջևեն մշուշ մը անցավ. սենյակը կը դառնար գլխուն վրա, բայց ուժ ունեցավ ոտք ելլելու և դուռեն դուրս նետվեցավ:
ԼԱ
Ոչ միայն չընդունվեցավ Բուբուլ դպրոցին մեջ, այլև Սոֆին ալ ճամբվեցավ հոնկե:
Պատվարժան հոգաբարձությունը պետք եղած տեղեկությունները ստացեր էր անոնց նկատմամբ, և հարմար չէր դատեր վարժարանին ուսուցիչ կարգել իր սիրահարին հետ փախչող աղջիկ մը: Այսպես կը խոսեին հիմա շատերը անոր մասին: Տիգրանին զայն հիվանդ վիճակի մեջ դուրս նետած ըլլալը գաղտնի մնացեր էր բոլորովին: Սոֆին ալ ո՞չ ապաքեն այդ անպարկեշտ աղջկան հետ կը կենակցեր, ան ալ բարի ծաղիկ մը ըլլալու էր մյուսին պես. կը զղջային վերիվերո ծանոթություններով զայն ընդունած ըլլալուն:
Սխալ մը եղած էր գործին մեջ, և հիմակ հանդիսավոր կերպով կ՚ուզեին այդ սխալը քավել: Ատանկ անպատիվ աղջիկներ դպրոցին մեջ...: Բոլոր մայրերը պիտի գայթակղեին, ժողովուրդը պիտի բողոքեր, եթե իրենք աչք գոզեին:
Բուբուլ մինչև այն ատեն մեկուսի կյանք մը ունենայուն՝ բան մը իմացած չէր, և չէր կասկածեր անգամ, թե դուրսը ինչեր կը խոսեին իր մասին և թե ինչեր կը մտածեին: Եվ միթե կրնա՞ր մտքեն անցընել այն անվարկեւթյունները զորս կը վերագրևին իրեն,քանի որ իր վարքն ու բարքը հրեշտակի մը մաքուր անձնվիրությունը եղած էր շարունակ: Բայց Սոֆի նոր պաշտոնին սկսելն ի վեր, իր ստեպ երևակայության միջոցին կը նշմարեր, թե ինչպես չտեսնել կըձացնեին զինքը Գեղամոֆի ապարանքին մտերիմները փողոցի մեջ, զորս ակամա կուտային իրեն այն պարագային, ուր խուսափելը անհնար ըլլար: Իր պարզ, ազնվախոհ միտքը կապստամբեր այդ կոպտությանց դեմ, զգուշանալով միշտ բան մը ըսևլև եղբորը և Բուբույին, որոնց դյուրազգացությունը կը ճանաչար:
Իրոք շատ ծանր տպավորություն ըրավ Բուբուլին վրա հոգաբարծության մերշումը, ևսկսավ ընդնշմարել տխուր իրականությյունեն մաս մը: Մտքի տարտամ կացության մը ենթակա՝ անկարող էր կանոնավորխորհրդածություն մը ընկնելու այդ մասին և որոշ եզրակացությանմը հասնելու:
Իրեն եղած անիրավությունը այքան մեծ կը հուսահատեր առաքինության ընծայված հարգանքեն, և կը նկատեր պատիվն իբրև սին բառ մը որ մարդիկ ազատ են մեկուն տալու և առնելու անկե ըստ քմաց: Իր անցյալ կյանքը կը համեմատեր ներկայի հետ. ինչ էր այն ատել և ինչ եղած էր հիմա, ինչ էական տարերություն իր վարքին բարքին մեջ, և ինչու այն ատեն իր շուրջը հազարումեկ քծինքներով դարձող մարդիկ հիմակ երես կը դարձնեին իրմե: Ձէր հասկանար:
Եթե Գառնիկը սիրելը ոճիր մը կը համարվեր իրեն, ինչու այդպես չէր նկատված երբեմն իր ենթադրյալ համակրությունը Գեղամոֆին համար:
Եթե Գումարյանին հետ միևնույն տան մեջ բնակիլն էր հանցանքը, ոչ ապաքեն Տիգրանին հետ ալ միևնույն հարկին ներքև ապրած էր երկար ատեն: Կը հասկանար թե իր անձնական արժանիքը կամ առաքինությունը երբեք տեղ մը ունեցած չէր հանրության մտքին մեջ և թե լոկ Գեղամոֆին հարստությունն էր իր վայելած պատվույն շարժառիթն:
Այս խորհրդածությունը շատ ողորմելի գաղափար մը կուտար իրեն այն ընկերության վրա, ուր ապրած էր, և չաձելով զինքը թշնամանող փոքրոգի մարդոց բարոյական և իմացական կարողության աստիճանը, այնքան միայն կ՝ուզեր կարևորություն տալ անոնց, որոնք կ՝արժանեին, սակայն հակառակ իր կամքին ու մտքին՝ կ՝զգար, թե իր քաջությունը կը պակսեր, և այն խումբ մը մարդոց վճիռը կը քանդեր, կը փչացներ իր բոլոր հույսերը:
Այս տխուր մտահոգություններով լի՝ մինակ նստած էր երեկո մը բաց պատուհանին առջև՝ նայելով դիմացը հորզոնի վրա դիղված վարդագույն ամպերուն, որոնց ետևեն կ՝անհետանար կ՝երթար բոցավառ արնուն սկավառակը ճիշդ իր անցյալ հույսեչուն նման ծիրանի և լուսաճանչը:
Իր միտքը կը տանջվեր փոխն ի փոխ երևակայությանը առջև բերելով իր սիրելիններուն զոհողություններն ու կրած զրկանքները իր պատճառավ: Եվ այս ցավալկի մտածմանց ազդած բոլոր դառնությանը կ՝զգար այն ծայրահեղ հուզումներով, որ փափուկ ր զգայուն հոգիներու միայն հատուկ է:
Նորատի աղջիկը զղջացած չէր, սակայն իր անձին համար, վասնզի Գառնիկին հետ ապրելե լավագույն բան մը չէր երեվակայեր, ինր կացության մեջ ալ ըլլար: Ամեն պայմանի, ամեն դիրքի մեջ կրնար երջանիկ ըլլար անոր քով, բայց անոր կրած տառապանքները իր տանջանքն եղած էին:
Դպրոցեն մերժվելեն ետքը, Սոֆի ալ սկսեր էր վերստին կար կարել Բուբ ուլին հետ, և գործունյա աղջիկները երկու ամսե ի վեր իրենց ձեռքի աշխատությամբը առօրյա պետքերնին կը հայթայթեին, բայց Գառնիկ չեր կրնար դիմանալ անոնց այդ ծայրահեղ տնքնություններով ու զրկանքներով ապրելու գաղափարին: Կը հատներ, կը խենդանար քանի կը նայեր անոնց ասեղեն ծակծկված մատերուն ու դեղնած ճակատներուն:
Կը հասկնար, թե ինչու այլևս չէին ուզեր երեկոնները պտույտի ելլել իրեն հետ օդ առնելու համար: Այդ գունաթափ զգեստներով, կարկտված կոշիկներով մարդու երևալե կ՝ամչնային, մանավանդ Բուբուլ անշուշտ իր վրա տարաձայնված չարախոսությանց պատճառավ չէր ուզեր ամենուն հոտ նայվածքին հանդիպիլ: Ո՞ւր իջեցուցեր էր այդ պանծալի շքեղ աղջիկը իր սիրով: Ջինքը կրծող հարատև որդն էր այս:
Հիմա Բուբուլ կ՝սկսեր ատել իր տաղանդներն ալ. որովհետև եթե զանոնք չունենար, կը կարծեր թե Գառնիկին մեկ հոգը պակաս պիտի ըլլար. բայց որքա՛ն կը սխալեր:եթե իր մեծ, իր անձնուրաց սիրով չէր կրնար նորատի աղջիկը հաղթել անոր տրտմություն, պատճառը այն է, որ Գառնիկ անոր անձին չափ ալ անոր տաղանդները, անոր ճաշակին նրբությանց հրապույրը կը սիրեր և անոր վրա անցյալին շուքը, ճոխություններե և փափկություններե հորինված հմայքը կը թնտռեր անոր վրա, բացի սերեն:
Եվ կը նայեր ամպերուն, կը նայեր երկնքին երեսեն անցնող թեթեև ստվերներուն, կը նայեր լույսի հետին բեկբեկումներուն՝ միշտ պատուհանին առջև նստած, առանց տեսնելու թե ո՛վ կ՝անցներ փողոցեն, և ո՛վ կանգ առեր էր իրենց տան առջև:
Հանկարծ դրան զարնվիլը լսեց, հետո անոր բացվիլը, վասնզի վարն էր Սոֆի, և Հուսկ ուրեմն ծածկաձայն խոսակցություն մը դրանդին վրա՝ ճիշտ պատուհանին ներքև:
— Բուբուլին հայրը եկավ Պիլեճիքեն, կ՝ըսեր Գառնիկ, աշխատանոցիս մեջ թողուցի զինքը, եկա որ կանխավ իմաց տամ. մեկենիմեկ տեսնելով չըլլա որ հուզվի:
— Ատանկ բան մը ի՞նչպես կրնանք հիմա հանկարծ իմացնել, կը հարցներ Սոֆի:
— Եթե կ՝ուղես վաղվան ձգենք: Այս գիշեր պետք եղած զգուշություններով գործը կը հասկցնենք, ներկայացումը թող վաղվան մնա: Արդեն ըսեր եմ, որ ժամե մը ավելի չըսպասե ինծի:
Առանց մտիկ ընելու՝ կը լսեր Բուբուլ այս խոսքերը, և չուզելով երկար ատեն մտահոգության մեջ թողուլ իր սիրելիները, արտորնոք վար վազեց:
— Բնավ զգուշություն պետք չէ, ես ամեն բան իմացա, Գառնի՛կ, սիրտ մի հատցնեք: Երիտասարդը եկավ անոր ձեռքերը իրեններուն մեջ առավ և դողդողացող ձայնով մը հարդուց.
— Գո՞հ ես, Բո՛ւբուլ, այս լուրեն, շիտա՛կ ըսե, կ՝ուղե՞ս որ հիմա երթամ բերեմ զինքը:
— Շատ ուրախ, շատ հանդարտ եմ, և կը փափաքիմ անմիջապես հայրս տեսնել, պատասխանեց Բուբուլ, թեև սիրտը կը բաբախեր և ձայնը. կը բեկբեկեր հուզումեն:
Հակառակ Գառնիկի աճապարանքին՝ բավական ժամանակ սպասեցին երկու աղջիկները, մինչև որ Բանկալթիեն Ղալաթիա հասավ ան և նորեն Վարդանյան Արթին աղային ընկերակցությամբ տուն դարձավ:
Արդեն մութցած ըլլալուն՝ փողոցը չէր երևար. բայց պատուհանին առջևեն դուրսի ոտնաձայներուն ականջ կը դներ Բուբուլ անհամբերությամբ, սիրտըլեցավ, կարծես նախազգալով, թե իր հորը գալուստը նոր աղետքի մը թվականը պիտի ըլլար իր դժբախտ կյանքին մեջ: Եվ սարսուռ մը զգաց երբ դուռը բախեցին:
Վարը, փոքրիկ բակին մեջ, հայր և աղջիկ դիմավորեցին զիրար:
Յոթանասունը անց ծերունի մըն էր Արթին աղան: Մութ գույն ասվիե լայն «շալվար» մը, ըստ Պիլեճիքի տարազին, ծունգերուն վրա սև շերտով մը կ՝ավարտեր, ուրկե վար գունավոր գուլպաները կ՚երևային տեղ-տեղ քակված ու ծակծկված: Վրային եվրոպական ձևով վերարկու մը հագած էր, որուն օձիքին թավիշը մաշած ու յուղոտած՝ վզին վրա կը կոճվեր, ցույց տալով վերեն աղտոտ կտավե շապիկի մը ծայրերը և տակեն՝ նկարակետ լայն գոտին մեջքեն մինչև կուրծքին կեսը փաթաթված: Ֆեսը երկար ծոպ մը ուներ, որ ետևի կողմեն դեպի առջև դարձած, ճակտին վրա տարածելով իր գունաթափ թելերը, ասդին կը ծածաներ:
Սակայն հակառակ այս գեղջուկի անշնորք արդուզարդին, շատ համակրելի իր դեմքը ազնվական դիմագիծերու տիպար մըն էր, որուն ամենեն խորին արտահայտությունն էր հանձնապաստան և համառ բնավորություն մը սպիտակ մազերու տակ տակավ տկարաց: Տարիներու խոնջենքը Իրենց անխուսափելի հետքը թողած էին իր այտերուն վրա, որոնք երկար ատենե ի վեր ածելի տեսած չէին: Մութ կասկեգույն աչվըները կես ճերմակած հոնքերուն ներքև հանդարտ և աղու նայվածք մը ունեին, որ ճակտին խորշումներն խըստությունը կ՝ամոքեր: Ձյունի պես սպիտակ նուրբ պեխերը, քիթին, բերնին անթերի կանոնավորությունը տարօրինակ հակադրություն մը կը կազմեր իր շինականի կերպերուն հետ:
Բուբուլ առաջին նայվածքով այդ ամբողջությունը ըմբըռնեց, և անոր իրեն ուղղած նշմայրին մեջ էեմ գիտեր որպիսի՜ սրտագին և գրավիչ բան մը կար, այդ ալևոր հասակին անկարության մեջ ի՛՜նչ անհամեմատ ոգևորում մը երևաց, որ ղեռատի աղջիկը դողդոջեց և աչքերը արցունքով լեցվեցան անոր մոտեցած պահուն:
Առանց իր աղջիկը ղրկելու՝ շրթունքը անոր ճակտին տարավ և իր աջը ներկայացուց, որ համբուրե: Բուբուլ անգիտակից շարժումով մը բռնեց այդ ձեռքը, որ կը դողար, հետո գլուխը անոր գրկին մեջ ծածկեց հեծկլտալով: Իր բոլոր կյանքին բողոքն էին այդ աղիողորմ արցունքները:
ԼԲ
Աշնան ցուրտ և տժգույն արև մը հազիվ իր մարած ճառագայթները կը սփռեր հարիզոնին ճերմակ ամպերեն դուրս, որոնք նոր նետված բամպակի նուրբ խավի մը նման կը տարածվեին երկինքին վրա, և առտվան հովեն բոնավար, կը թավալեին եթերին երեսեն:
Ղալաթիո բարձրաբերձ շենքերը, ծովուն բացերը կեցող նավերուն կայմերը, շրջակա լեռներն ու գյուղերը մշուշի մեջ էին բոլորովին, երբ հասավ Բուբուլ հորը հետ կամուրջին վրա: Գառնիկ և Սոֆի կ՝ընկերանային անոնց: Կանգ առավ այդ խմբակը հոն, անտուկը և անկողինը բերող բեռնակրին սպասելով: Գառնիկ գնաց նավակ մը վարձելու:
Բուբուլ իր վաղեմի վարժուհին թևին կոթնած, լուռ, աչքերը ծովուն վրա դարձուց, որուն ալիքները տկար ճղփյուներ արձակելով կ՝անհետեին իրարու մեջ. հետո նայեցավ նավուն, որ հոն բացը կը կենար անշարժ ու ամեհի, և որ պահ մը ետքը պիտի առներ զինքը իր սիրելիներեն: Սաստիկ ցնցում մը զգաց իր հոգիին մեջ, անբացատրելի, անզուսպ երկյուղով մը համակվեցավ:
Պոլսեն կը մեկներ Բուբուլ իր հորը հետ և կ՝երթար Պիլեճիք: Ամբողջ ամիս մը հորմեհետե տեսեր էր հայրը, բոլոր ուժովը դիմադրեր էր անոր թախանձնանքներուն չհավանելով բաժնվիլ այն անձներեն ղորս միայն կը սիրեր աշխարհի վրա: Հանձնառու եղած էր կյանքի ամեն դառնությանց տոկալու, միայն թե չզատվեր Գառնիկեն:
Տանը մեջ հետզհետե ծանրացող նյութական տագնապը, ձմեռը որ վրա կը հասներ իր ահարկու սառնամանիքներով ու սպառնալիքներով, և որուն սարսափը աղքատին արյունը կը ցամքեցնե երակներուն մեջ, բնավ ազգեցություն չունեին անոր մտքին վրա:
Արթին աղան շատ քաղցր վարմունք մը ունեցեր էր իր աղջկան հանդեպ, հակառակ Տիգրանին իրեն գրած ղրպարտությանց՝ բնավ հանդիմանություն մը, մեղադրանքի բառ մը չէր ուղղած Բուբուլին: Մինչև իսկ իրավունք տվեր էր անոր սիրած անձին հետ ամուսնանալ ուզելուն, շահելու համար անոր սիրտը և համոզելու, որ Պիլեճիք երթա իրեն հետ գոնե մինչև իրենց ամուսնության պայմանաժամը կենալու:
— Մինակ եմ, կ՝ըսեր, և կ՝ուզեմ քիչ մըն ալ ես վայելել քեզի ծերության վերջին տարիներուս մեջ:
Բուբուլ կարեկցությամբ լի համակրանք մը կ՝զգար իր հորը համար. այլ երբեք մտքեն չէր անցըներ անոր ընկերանալու որոշումը տալ, երբ դժբախտ արկած մը տակնուվրա ըրավ իր խորհուրդները:
Իր հարատև հուզումներեն տկարացած, անկոզին ինկավ նորեն, և վախցավ, որ հիվանդությունը շարունակվելով, վերըստին մեծ զոհողությանց ու նեղությանց կ՝ենթարկե Գառնիկին ու քույրը:
Ձմեռը մոտ էր. և կ՝զգար, թե ինք օրե օր ուժե կիյնար ու կը դալկանար: Գլխու պտույտներ, շնչարգելություններ ուներ, ղորս ամենեն կը ծածկեր:
Գիշեր մը սովորականեն ավելի տանջվեցավ. այն ատեն մեծ որոշում մը տվավ
Հաջորդ առտուն Գառնիկին կ՝ըսեր, թե կը փափաքեր հորը հետ ճամբորդել օդափոխություն մը ընելու համար, այդ գույնին տակ ծածկել ուզելով իր հուսահատ համակերպությունը:
Գառնիկ լացավ, բայց չընդիմացավ, ընդհակառակը, քաջալերեց ապահովելով զայն թե երկու, առ առավելն երեք ամիսեն անձոամբ պիտի երթար զինքը առնելու, ոե այդ միջոցին պիտի ջանար իր գործը կարգի դնել, և գարունեն առաջ պիտի կարենային ամուսնանալ:
Այդ սփոփական խոսքերուն յորաքանչյուրը սուր ասեղներու պես կը ծակծկեին դեռատի աղջկան սիրտը որ փոխանակ մխիթարվելու, ա՛լ ավելի կը վշտակրեր: Կ՝ուզեր որ Գառնիկ չթողուր զինքը, գոնե պզտիկ ճիգմը ըներ իր խորհուրդեն ետ կեցնելու: Ինք իր հոգվույն հետ կը խաղար այդ որոշումը տալու ատեն, և իր պաշտելին, ան՝ որուն համար կը զոհեր իր էության և երջանկույան միակ պայմանը, այդպես շուտով կը հավաներ իր հեռնալուն:
Հետո, կ՝սկսեր մտածել թե իրն էր հանցանքը. եթե մեկնելուն բուն պանճառը հայտնած ըլլար անոր, բնականաբար պիտի արգիլեր զինքը այդ հիմարական խարհուրդը գործադրելոե. բայց իր առողջությունը պատրվակած էր, կրնայի՞ն դեմ կենալ: Վերջապես կը խորհեր թե միշտ ժամանակ ուներ իր որոշումեն ետ կենալու, և չէր ուզեր հավատալ թե պիտի իրագործեր զայն:Մինչև կամուրջին վրա հասած վարկյանը՝ սուտ եղեր էր իրեն այդ բաժանման գաղափարը, և հիմա որ կը տեսեր զայն հաստատող բոլոր պարագաները, կը սոսկար:
Պահ մը ետքը, Գառնիկ դարձավ. փոքրիկ մակույկը պատրաստ էր, քիչ մը անդին իրենց կ՝սպասեր: Երիտասարդին օգնությամբ սանդուխեն իջավ. այլևս ծովուն վրա էին, կը հառաջանային դեպի շոգենավը:
Երկու ձեռվըները կը դողդղային Գառնիկին ձեռքերուն մեջ, սարսուռ մը կը ծավալեր բոլոր մարմնին վրա, ակռաները կը կափկափեին այն բուռն ճիգերեն, զորս ի գործ կը դներ արցունքը զսպելու համար:
— Դուն կը մսիս կոր, Բուբո՛ւլ, ըսավ Սոֆի, շալ մը տալով անոր ուսերեն վրա:
Արդարև խեղճ աղջկան բոլոր անդամները կը սրսփային և դեմքը մարմարի գույն առած էր:
Բուբուլ շալին փաթթվեցավ անգիտաբար, հետո հանկարծ ջղային շարժումով մը զայն մեկդի նետելով.
— Ա՛հ, կ՝այրիմ, կ՝այրիմ կոր, գոչեց աղիողորմ ձայնով մը ղոր հեծկլտանքներ խեղդեցին: Այտերը, ճակատը հրաշեկ գույներ ստացան, և ինք բարեկամուհվույն դառնալով հարեց:
— Ա՛խ, չեմ կրնար այս շալով կենալ, գիտես թե ինչ օրեր կը հիշեցնե ինծի, քանի վրան նայիմ քաջությունս կը պակսի:
Այդ շալը Գառնիկ գնած էր իրեն:
— Կ՚աղաչեմ, Բուբո՜ւլ… գոչեց Գառնիկ հուզված:
Բուբուլ ճիգ մը ըրավ արցունքը ղսպելուև մնաց անշարժ ու գլխիկոր, սպասելով որ երիտասարդը ավարտե իր խոսքը, որ խնդրե իրմե ետ դառնալ:Բայց ինչո՞ւ չէր արգիլեր զինքը, ինչո՞ւ կը թողուր որ մեկնի: Ո՞վ էր օտար մարդը, որուն ձեռքը կը հանձնեին ղինքը անծանոթ տեղ մը տանելու համար. հեռու, հեռու իր սիրելիներեն:
Կը զարմանար թե ի՛նչպես ինք ալ կրցած էր հավանիլ այդ հիմարության, և կը խորհեր տակավին թե ամեն բան վերջացած չէր: Դեռ միջոց կար վերջին որոշում մը ետքը այլևս չպիտի գտներ իր ձեռքերուն մեջ, և այդ ահագին գատարկության գաղափարը կը զահանդեր զինքը: Այս հուսաբեկ խոկմանց մեջ հասան նավուն քով:
Իտարեի Մախսուսեի Շահպեր շոգենավն էր, որ պիտի մեկներ Մուտանիա՝ Պրուսայի նավահանգիստը: Իրենցմե առաջ շատ ուղևորներ հասեր էին արդեն և վերնահարկը կը թնդար խառնաշփոթ գոչյուններով: Սանդուխին վրա բեռնակիրներու երթևեկը, որոնք սնտուկներ տեղավորելու համար կ՝ելլեին կ՝իջնեին, ճամբորդներ բերող նավակներու համախըռնումը, որոնք կը մերձենային կամ կը հեռանային կանանց, մանուկներու իրարանցումը, ասոնց և ոչ մին կրցան սթափել վշտահույզ աղջիկը իր երաղանցող վիճակեն: Հարկ եղավ որ երիտասարդը դրկե, վերցնե զայն: Այն ատեն, մեքենական շարժումով մը վեր ելավ չվանե ելնարանեն, որ շոգենավեն դեպի ծովը կախված կը կենար: Եվ ահա մինակ էր նավուն վրա Գառնիկին հետ, մինչդեռ հայրը և Սոֆի ն բեռերնին մակույկեն դուրս հանել տալու կը հսկեին: Թերևս վերջին անգամ էր, որ կը կենային քով քովի:
Կ՝ուզեր անոր գիրկը նետվիլ, կ՝ուզեր պաղատիլ, որ չթղու զինքը, կ՝ուզեր ըսել անոր թե մահվընե ավելի դառն էր այդ բաժանումը: Չէր կրնար, չէր համարձակեր: Այսպես երկչոտ չէր եղած սակայն, երբ Գառնիկ իրմե բաժնվելու ստիպված՝ կը տառապեր Գեղամոթի վերջին երեկույթին գիշերը:
Բոլոր ուժը, բոլոր պերճախոսությունը ի գործ դրեր էր զայն սփոփելու համար, և զոհեր էր պարտքերն ու պատիվը անկե անբաժան ապրելու բաղձանքին, այն ատեն որ ուրիշի մը նշանածն էր ինք, և հիմա որ ամենևին կապ չուներ, հիմա որ կրնար ազատորեն նվիրվիլ անոր, ինչո՞ւ կը վարներ…:
Կյանքի ամենեն ստորին, ամենեն ճղճիմ հաշիվը կուգար խառնվիլ իր սրտին ձգտումներուն: Բաբե՜, նյութականը կը քանդեր հոգեկան շենքը իր էության:
Այն ատեն հարուստ կը կարծեր ինքզինը, և հիմակ աղքատ էր, հիվանդ էր և կը վախնար անոնց բեռ ըլլալե: Ինչո՞ւ չէր ուզեր գոնե ընկերանալ իրեն հոն ուր այնքան դյուրին են կյանքի պայմանները: Երկուքնին անբաժան ըլլալե ետքը, կա՞ր իրենց համար տարագրություն: Ճշմարիտ տարադիրը լքյալ հոգին է միայն: Սակայն, բաժանման աղետալի վայրկյանը կը մոտենար: Իր սիրտը կ՝զգար թե ամենեն ահռելի դժբախտությունը նոր կ՝սկսեր իրեն համար, և ինչո՞ւ ետ չէր դառնար:
Սկսավ լալ. այնքան դժվարավ զսպված հեղեզը դուրս պոռթկաց վերջապես:
— Բուբո՛ւլ, չեմ դիմանար, ինքզինքս պիտի կորսնցնեմ, գոչեց Գառնիկ:
— Է՜յ, ա՛լ բժանվեցեք իրարմե, աղաղակեց ծերուկը, որչափ իրարու քով կենաք, այնչափ սիրտերնիդ կ՝ելլա: Հետերնիս գալդ չուզեցի նե գիտեի թե ասանկ պիտի ըլլար, հարեց երիտասրդին ուղղելով խոսքը:
Շոգենավին սուլակը մեկնելու նշանը կուտար:
— Քաջ եղիր, Բուբուլս, գոչեց Սոֆի գրկելով իր բարեկամուհին, և պահ մը երկուքն ալ հեծկլտացին: Հիմակ համբերելե զատ միջոց չունինք, հարեց գլուխը վերցնելով, օր մըն ալ այսպես պիտի գրկենք նորեն զիրար, ա՛լ չբաժնվելու համար: Մի՛ մոռնար թե եղբայրս և ես միայն քեզի համար պիտի ապրինք, քու վրագ պիտի խորհինք և քու երջանկությանդ պիտի աշխատինք:
Բուբուլ լռին արցունքով թրջեց իր քրոջ այտերը:
Շոգենավին սույլընորեն լսվեցավ ծովուն և այերին մեջ երկարելով. Սոֆի սկսավ ելնարանեն իջնել:
Նավուն մեջ խռնված բազմությունը կ՝անցներ կը դառնար հոնկե Բուբուլը դիտելու համար, որ վշտահար հրեշտակի մը կերպարանքը առեր էր իր արտասվաթաց աչքերովը, հրաբորբոք այտերովը սուգի զգեստներուն մեջ, և առտվան խիստ քամին, որ սև թավիշե թոքին ներքև անոր ոսկեթել գիսակները կը տարտղներ, անդիմադրելի հրապույր մը կ՝ընծայեր նորափթիթ աղջկան:
Գառնիկ անոր ձեռվըները բռնեց շրթունքին տարավ:
Բուբուլ բոլոր մարմնովը սարսռաց:
— Ա՜խ, դո՞ւն ալ պիտի երթաս, ես ի՞նչ պիտի ընեմ քեզմե հեռու, աղաղակեց ազիողորմ ձայնով մը, որ իր հոգվույն աղբյուրեն բխելով մինչև երիտասարդին հոգիին խորը թնդաց: — Իրա՛վ, անսիրտ եմ եղեր ես, ըրածս չեմ գիտեր: Չէ՛, չեմ կրնար այս վիճակիդ մեջ թողուլ քեզի, մինչև Պրուսա հետդ կուգամ, թո՛ղ ինչ կ՝ուզե ըլլա:
Եվ ետ դարձավ այս հեղակարծ որոշումը իմաց տալու քրոջը:
— Ի՞նչ կ՚ընես, զավա՛կս, գոչեց հայրը անուշությամբ, ատոր վերջը չի դար. տունեն բաժնվեիք նե ասկե աղեկ կ՚ըլլար: Պրուսա ալ գաս նե նորեն ըլլալիքդ աս է: Ատոր մարդ կը դիմանա՞: Ինքզինքդ չես մեղքնար նե աղջիկս մեղքցի՛ր, գիտես թե հիվանդութենե նոր ելած է:
— Բայց այս վիճակին մեջ ինչպե՞ս թողում երթամ:
— Տղա մի՛ ըլլար, ես ասանկներ շատ տեսա:Մինակ մնալու ըլլա նե ինքզինքը կը ժողվե, դուն առաջ հեռնալդ նայե՛, ես քովը չե՞մ:
Գառնիկ հուսահատութենեն ձեռքը գլխուն զարկավ:Թերևս Պրուսա երթալ դառնալու համար պետք եղած դրամն ալ չուներ քովը:
Բումուլ անոր հուղումը տեսնելով իր վիշտը մոռացավ:
— Գնա՛, Գառնիկ, սերդ ուժ պիտի տա ինծի համբերելու:
Հետո խիստ ցած ձայնով մը հարեց.
— Ցմա՜հ, աղաղակեց Գառնիկ դեռատի աղջկան ձեռքը իր սրտին վրա սեղմելով, իբր թե անոր կրակը շաշափել տալ ուզեր անոր. և Արթին աղային դառնալով ըսավ.
— Հա՛յր, կը պաղատիմ, աղեկ հոգ տար Բուբուլիս, քեզի հանձներ եմ հիմա բոլոր կյանքս ու հագիս:
Նավաստիներուն աճապարող գոչյունները կը կրկնապատվեյին:
— Շուտ ըրե՛, Գառնիկ, շոգենավը շարժիլ սկսավ, աղաղակեց Սոֆի վարեն:
Երկու նշանածները իրարու ձեռք սեղմեցին վերջին անգամ առանց բառ մը ըսելու:
Բուբուլ իր արտասվաթաց թաշկինակը տվեր էր անոր այդ ձեռքերու հպման միջոցին, և Գառնիկ զայն իր շրթունքին տարավ, ելնարանեն ցատկեց, վար իջավ: Քանի մը վայրկյան ետքը, շոգենավին անիվները կը թավալեին փրփրալից հորձանքի մը մեջ, տարուբերելով շրջակա մակույկները, անոր սույլը երկարաձիգ արձագանքի մը պես կը վազեր ալիքներուն վրայեն թռչելով անհունության մեջ:
Բուբուլ ջղային հուզումով մը նավուն վերնահարկին պղինձե ձողերը բռնեց ուժգին, և հոն անշարժ կեցած՝ դիտեց իր սիրելին, որ թաշկինակը կը շարժեր հեռուեն, մինչև Շահպեր առավ տարավ զինքը անջրպետին մեջ անհետ ընելով վերջին կետը մակույկին ուր կ՚ամփոփվեր իր բոլոր հոգին:
Այն ատեն, քայլամոլոր անցավ սրահեն, իջավ նավուն ստորնահարկը որ դատարկ էր, և այնտեղ առանձին ինկավ նստարանի մը վրա գրեթե զգայազիրկ:
ԼԳ
Նոյեմբերի վերջերը, շաբաթ իրիկուն մը մտավ Բուբուլ իր հորը հետ Պիլեճիք ջորիի մը վրա հեծած, մեկ կողմը ունենալով իր ճամբու անկողնին հակը ու մյուս կողմը՝ փոքրիկ սնտուկը իր չնչին իրեղեններուն: Վասնզի Պրուսայի ճամբուն վրա կանոնավոր օթևաններ չկային այդ թվականին, և ուղեվորները խաներու աղտոտ անկողիններուն մեջ պառկելու հարկեն ազատ մնալու համար՝ ստիպված էին հետերնին տանիլ իրենց անհրաժեշտ պիտոյքը:
Երեք օրե ի վեր մեկնած էին Պրուսայեն, ուր անցուցած էին իրենց ուղևորության առաջին գիշերը Ենի-Շեհեր խանի մը մեջ, և անկե անդին երկու գյուղերու միջև ամայի տերպենտի մը խցիկին մեկ անկյունը իջևաներ էին գաղթականներու ընտանիքի մը ընկերակցությամբ, վարը սրճարանին մեջ լսելով մինչև լույս գինով ջորեպաններու, գոլճիներու աղմկալից հայհոյանքն ու կռվոտ խոսակցությունները:
Այնքան խորամուխ էր դեռատի աղջիկը իր ցավատանջ մտածմանց մեջ, որ այս պարագաներեն ոչ մեկը կ՚ազդեր իր սրտին: Բաժնված էր Գառնիկեն. և ասկե ավելի ծանր բան մը չկար իրեն համար. ալ ի՞նչ նշանակություն ունեին իր աչքին ուղևորության այդ անպատշաճ մանրամասնությունները: Նվազ դժբախտ չպիտի ըլլար, եթե լավագույն պայմաններու մեջ գտնվեր: Կ՚զգար միայն թե շատ հոգնած էր, առանց որոշ գիտնալու թե այդ հոգնությունը ֆիզիքական էր, թե բարոյական: Եվ հակերուն վրա թույլ կերպով ընկած՝ ջորիին մեն մի քայլափոխին գյուղը կը շարժեր, զոր այլև ուժ չուներ վեր բռնելու: Կարծես ինք ալ անզդա բեռ մըն էր հոն տեզավորված:
Բուբուլ այս վիճակին մեջ տեսնողը պիտի կարենա՞ր ճանչնալ այն պերճ ամազոնը՝ որ դեռ տարի մը առաջ Պեոյուք-Տերեի և Բրինքիբոյի բարձր դասուն հմայքը եղած էր:
Օդը հանդարտ էր, բան մը չէր շարժէր հոն, որպես թե բոլոր հովերն ու անձրևները սպառած, վերջացած ըլլային: Երկինքին երեսը ճերմակ քող մը ձգված էր, որ Յուչլերի, Գըրգլարի բլրակներուն կողմը քիչ մը կը մթնար, անկենդան ցոլքը մը դրկելով ածիլված կմախքի նման մերկ ու լերկ դաշտերուն վրա, որոնք ցուրտ, հոգնած թախծությամբ կը նիրհեին կարծես:
Հանկարծ խուլ, երկար գուչյուն մը խզեց լռությունը, և սուրհանդակի ձիերուն վազքը եկավ անցավ մեռյալ խճուղին վրայեն, բոժոժներու հնչյունով մը լեցնելով անջրպետը:
Արևը ա՛լ կ՚սկսեր մոտենալ հորիզոնին կապարագույն խավերուն, և իր դեղնած երանգները նարինջի վառ գույներ կ՝ստանային հստակ դիծով մը ավարտած կլոր շրջանակին մը մեջ ամփոփվելով, որ իրը չէր պահ մը առաջ:Մթնշաղ հորիզոնին խօրեն անորոշ ծուխ մը կը բարձրանար հիմակ թանձր, թուխ, և քանի կը հառաջանային՝ կը շատնար ու կ՚ստվարնար ամպի նման:
— Եկանք Բուբո՛ւլ, ըսավ Արթին աղա իր ջորին առաջ քշելով, սա մուխը տեսա՞ր, ֆապրիգաներեն է, հիմա քաղաք պիտի մտնանք:
Եվ Բուբուլ նշմարեց շոգին, հետո հետզհետե շենքերու կատարնեները, ծխնելույզները, մինչ ջորեպանները կը մտրակեին անասունները ուրախության աղաղակներով: Արդարև այնքան ուրախություն զգացած չէր Գոլոմպոս Ամերիկան տեսած ատեն, որքան կ՚զգան պիլեճիքցիք իրենց քաղաքին մոտեցած ատեննին: Աշխարհի վրա չկա տեղ մը, որ հավասարի իրենց համար այդ խղճուկ ավանին:
Պիլեճիքի նոր թաղը կ՚սկսեր երևալ հեռուն գույնզգույն գործարաններու և տուներու մեջտեղը իր թութի պարտեզներով, որոնք մերկ էին թեպետ այն եղանակին, այլ համեմատաբար լայն ու մաքուր փողոցներու եզերքը կը բարձրացնեին օդի մեջ իրենց ցամաք ոստերը, կարծես գոլորշիներու մթնոլորտը օդային մթնոլորտեն զանազանելու համար:
Պիլեճիքի միակ պարծանքն է այս նոր թաղը, որ Պրուսայեն եկող ճամբորդին աչքը վայրկյան մը խաբելով, ավելի զգալի կ՚ընե վարի թաղերուն սևություն ու աղտեղությունը. ցեխով շինված տուներուն, մեկ կանգուն լայնությամբ փողոցներուն և գործարաններու ծուխեն մրոտած խանութներուն տրտում միօրինակությունը:
Հազիվ քաղաք մտեր էր Բուբուլ, երբ բազմաթիվ սուլակներու խառնաշփոթ աղաղակը հասավ ականջին:
Երեկոյան դեմ ինչ իրարանցում որ տեզի կ՚ունենա Պոլսո կամուրջին վրա շոգենավերու մեկնելու պահուն, նույնը և թերևս ավելին կար հոն: Փողոցներուն մեջեն գունավոր շալվարներ հագած կանանց բազմություն մը կը վազեր պոռալով կանչվռտելով, և անոնց փայտե երսակներուն շաչյունը տարապայման աղմուկ մը կը հաներ: Ճերմակ լաչակավորները օդին մեջ կը խոսեին, կը խնդային, կը հազային և կը վազեին միշտ, կը վազեին հրդեհե մը փախչող թշվառներու կամ հիմարանոցե արձակված խելագարներու նման: Եվ կը լսվեր վերստին սուլակներու ձայնը, մերթ փողոցեն անցնող ջորիներու բոժոժներուն հետ խառնված կամ գյուղացիի մը սայլակին կռինչին որ իր հարդը բեռցուցած կը տաներ:
Ժամը տասներկուքն էր, և բոլոր քաղաքը ոտքի վրա կ՚ըլլար այդ պահուն: Այդ կարմիր, կանաչ շալվարներով կանայք մետաքսի գործարաններեն կ՚արձակվեին, ուր աշխատած էին առավոտեն ի վեր, և սուլակներու ձայնը գործադուլի ժամը կ՚ավետեր: Այրերը շուկայեն կը դառնային, տղաք՝ դպրոցեն, ծերունիներ՝ եկեղեցիեն:
Կես ժամ ետքը, փողոցներուն մեջ մարդ չէր մնացած, քաղաքը իր անշարժության մեջ թաղված էր:
Արթին աղա իր աղջկանը հետ իջավ բավական մեժկակ տան մը առջև, որուն դուռը, ըստ տեղվույն սովորության. բաց կը կենար: Հողե բակին մեջ մարդ չկար, մութը կը տիրեր արդեն: Բուբուլ մեքենաբար հորը հետևեն կ՚երթար առանց հարցում մը ընելու:
— Քրոջդ տունն է ասիկա, ըսավ Արթին աղա, աս գիշեր հոս կերակուրի պիտի կենանք, բեռևրը շիտակ տուն ղրկեցի, ետքը մենք ալ պառկելու կ՚երթանք:
Եվ ձեռքովը մեկ քանի հարվածներ տվավ սանդուխին բազրիքին «Հոռի՜բ» կանչելով:
Հանկարծ գյուղական փայտե սանդուխը դղրդեցավ, և վայրկյան մը ետքը նորատի կին մը Երևան ելավ ձեռքը ճրագ մը բռնած:
— Ո՞ւր եք, հարցուց Արթին աղա տաճկերեն լեզվով, վասնզի տեղացիք բնավ հայերեն չեն հասկնար, քույրդ բերի, չէի՞ք գիտեր թե այսօր պիտի գայինք:
— Հա՜ա, պատասխանեց Հոռիբ հաստատական ձևով գլուխը շարժելով, և աշտանակը Բուբուլին երեսին բռնեց զայն տեսնելու համար, հետո, վե՛ր ելի՛ր, ըսավ անտարբեր ձայնով մը:
Բուբուլ իմացեր էր իր հորմեն թե երկրերդ ամուսնեթենեն աղջիկ մը ունեցած էր, ան ալ որբ էր իրեն պես, այդ աղջիկը Հոռբին էր: Ուզեց ողջագուրել զայն, իրեն վիճակակից այդ քրոջ նկատմամբ համակրանքմը զգացած ըլլալով կանխավ, բայց հորը ետևեն սանդուխին մինչև կեսը ելեր էր ան արդեն, և Գողամոֆի տարաբախտ որդեգրուհին խարխափելով հետեվեցավ անոր՝ խարխուլ աստիճաններուն վրա կոխած ատեն պատերը բռնելով:
Վերը, քառակուսի ընդարձակ սենյակի մը մեջ, որուն տախտակամածերը սև կապերտով ծածկված էին, երկար բազմոցին վրա խոշար կին մը նստած էր մութ գույն շալվարով, մեջքը գունավոր շալ մը կապած, որ առջևի կողմեն կ՚երևար ասովիյե երեսով կարճ մեուշտակին ներքևեն:
— Բարև՛, Ֆարիս տուտու, ըսավ Արթին աղա, միշտ տաճկերեն լեզվավ:
— Բարի եկաք, պատասխանեց տիկինը, որ տան տիրուհին էր, քառասունը անց կին մը չոր, նիհար, ինչպես պիլեճիքի ժողովուրդը ընդհանրապես:
Այն պահուն ներս մտավ հաճի Տիրաճան աղան իր անդրանիկ որդվույն Կմեսին հետ: Երկուքն ալ իրենց ավանդական շալվարովն ու վրայեն եվրոպական վերարկույով, և բարևներու սովորական փոխանակութենեն ետքը, բազմոցին վրա ելան նստան ոտքերնին ծալած:
Սենյակին մեջ բնավ կարասի չկար. բացի փայտե սեղանե մը, որուն կոշտ ժանյակներով եղերված ճերմակ լաթե ծածկոցին վրա կը վառեր մութ կապույտ լամպար մը: Վարագույրներն ալ նույնպես ճերմակ լաթե էին միևնույն տեսակ ժանյակներով, ինչպես բազմոցին ծածկոցները: Եվ այս բարձրագույն շքեղություն է Պիլեճիքի:
Արթին աղա կանխավ գրած էր իր խնամիներուն թե ծաբաթ օրը քաղաք պիտի մտներ, և անոնք ի պատիվ Բուբուլին հացկերույթի մը պատրաստություն տեսած էին: Հետզհետե ուրիշ հյուրեր ալ եկան բազմոցները լեցնելու: Իսկ դրան բազմվածքեն նայող ու փախչող աղջիկներուն հաշիվը չկար: Սրվան հետաքրքրություն էր Բուբուլ:
— Հա՛րս, պոռաց հանկարծ Ֆարիս տուտուն, և Հոռիբ ներս մտավ խոշոր ափսե մը ձեռքը, որուն մեջ օղիի, ջուրի գավաթներ, շիշեր, աղանդների պնակներ շարված էին: Նորատի կինը սենյակին շրջանակը ըրավ յուրաքանչյուր հյուրի առջև հինգական վայրկյանե ավել սպասելով ոտքի վրա, և Բուբուլ հիացմամբ կը դիտեր անոր սիրուն, անուշիկ դեմքը, ճապուկ շնորհալի հասակը որուն թերությունը պոլսուհու մը նրբութենեն զուրկ ըլլալն էր միայն, և անդիմադրելի բաղձանք մը կ՚զդար անոր մոտենալու, զայն իր քույրը կոչելու:
Ֆարիս տուտու դիտողություն ըրավ թե երկու քույրերը իրարու կը նմանեին, և ամենքը համամիտ գտնվեցուն: Հետո, քիչ քիչ գլուխնին տաքնալով այրերը սկսան իրենց մեջ խոսակցիլ: Ֆարիս տուտու ալ անոնց չափ կը խմեր, առանց բնավ փոփոխություն մը կրելու, և կը խառնվեր անոնց խոսքին արձակ համարձակ իր ծխագլանիկը վառելով և չունենալով բնավ վարմունքին կամ ձայնին մեջ զինքը այրերեն տարորոշող հանգամանք մը:
Բուբուլ սեղմված, ճնշված սրտով բազմոցին մեկ ծայրը նստած՝ ամեն բանի կը նայեր առանց բան մը տեսնելու, բառ մը չէր կրնար խոսիլ. միայն Ֆարիս տուտուին իրեն ուղղած հարցումներուն կարճ պատասխաններ կուտար: Մինակ էր բազմության մեջ, և իր վիշտերուն նվիրվելու ազատությունը չուներ, օտար կ՚զգար ինքզինքը այդ ընկերության մեջ, վասնզի կը հասկնար թե ոչ մեկուն սիրտը պիտի կարենար իրենին մոտենալ: Հետաքրքիր խուզարկու նայվածքներ կային իր շուրջը, բայց բնավ բարեկամ, բնավ կարեկից դեմք մը: Հոռիբ ձգեր գացեր էր սենյակեն առանց իր համակրական ժպիտներուն պատասխանելու, և ինք լցված, խորտակված կը մնար այնտեղ:
Այսպես ժամեր անցան, մինչև որ հաճի Տիրաճան աղան լավ մը օղիեն հագեցած՝ ոտքի ելավ ճաշի իջնելու համար:
Ցուրտ սենյակի մը մեջտեղը կը կենար խմորի ափսեն, որուն վրա ի պատիվ հյուրրերուն՝ ճերմակ սփռոց մը, պնակներ, փայտե գդալներ ու պատառաքաղներ դրած էին:
Այս նորանշան սեղանին շուրջը բոլորվեցան ամենքն ալ գետինը փռված կապերտներուն վրա նստելով ծալապատիկ: Բուբուլին աջ քովն էր Ֆարիս տուտուն և մյուս քովը Հոռիբին ամուսինը՝ Կմեսը, անշուշտ իր կնոջմե հեռու ըլլալու համար, ինչ որ տեղական ամենեն խիստ օրենքներեն մեկն է: Հոռիբ դիմացի կողմը նստած էր, իր տագերոջը քով, տասը տարեկան երես առած վտիտ տղա մը, որ հարսին ամեն պատառաքաղը բերնին տանելուն՝ արմունկովը անոր թևին կը զարներ, և կերակուրին թափթիլը տեսնելով կը զվարճանար:
Այս անհամ կատակեն բոլոր սեղանակիցները չափազանց կ՚ախորժեին, որովհետև ամենքը միաբերան ծիծաղներով կ՚ողջունեին զայն «Աստված պահե՛» գոչելով: Բուբուլ կը ջանար կարելի է եղածին չափ մասնակցիլ ընթրիքին, բայց քարի պես կարծր ու սեփ սև հացեն չէր կրնար ուտել:
— Կ՚երևա թե մեր կերակուրներուն չհավնեցար, գոչեց հաճի Տիրաճան աղան իր ահագնադղորդ ձայնով:
— Է՜հ, պոլսեն եկողը, իհարկե մեր կերակուրներուն չի կրնար հավնիլ, ավելցուց Ֆարիս տուտուն:
— Այդպես չէ, վրա բերավ Արթին աղան իր աղջիկը արդարացնելու մտքով, հոգնած ըլլալուն ախորժակ չունի: Երեք օրե ի վեր այդպես է արդեն:
— Թերևս առանց գինիի ճաշելու վարժված չէ, հարեց Կմես, պոլսական սովորությանց տեղեկութկուն ունենալը հասկցնելու համար:
— Ուրեմն գինի բերե՜ք, հրամայեց հաճի աղան, մենք ալ կը խմենք:
Հոռիբ սեղանեն ելավ, և պահ մը ետքը ետ դարճավ լայն բերանով խորունկ թանաման մը բերելով, զոր ափսեին մեջտեղը զետեղեց, և վերը խմված օղիին ափսեին մեջեն՝ որ հոն կը կենար, մեկքանի գավաթ առավ առանց լվալու:
Կմես անոնցե մին թանամանին մեջ մխրճելով լեցուց ու Բուբուլին ներկայացուց, հետղհետե ամենքն ալ գավաթնին այդ կերպով գինիեն լցնելով սկսան խմել:
Հոռիբ մութ նայվածքով մը իր ամուսինն ու քույրը կը դիտեր ոշադիր, և ամեն անգամ, որ գորովալից ակնարկ մը կ՝ուղղեր իրեն Բուբուլ, իսկույն գլուխը անղին կը դարձներ:
Նազելի պոլսուհույն անփութորեն գլխուն գագաթը ամփոփված դեղին մազերը, սեղմակին մեջ ուղիղ մեջքը, սև զգեստին կարճ թեզանիքներուն մեջեն երևաց բոլորշի, ճերմակ դաստակները, նուրբ, փափուկ ձեռվըները պչրանք մը կ՚երևային անոր, և գավառիցներու այն անջինջ նախապաշարումով որ միշտ լիրբ հանգամանք մը կուտա մայրաքաղաքացույն, վտանգ մը կը տեսներ այդ կերպարանքին ներքև իր երիտասարդ ամուսնին համար:
Երբ սեղանեն ելան, բուբուլ ուզեց պահ մը հոն կենալ իր քրոջը հետ խոսակցելու համար: Ակն միջոցին խոշոր տղու մը վայնասունը լսվեցավ վերեն, որ ոտքերով գետինը կը թափահարեր: Հոռիբ վեր վազեց, ինք ալ անոր հետևեցավ:
Տիրաճան աղային պզտիկ տղան էր, որ քունը եկած ըլլալուն՝ այդպես փոթորիկ կը հաներ: Հոռիբ մոտեցավ զայն գետնեն վերցնելու համար, ուր պառկած էր երեսի վրա: Սոսկալի հայհոյություններով պատասխանեց փոքրիկը, և Բուբուլին քույրը չքաշվեցավ միևնույն բառերով փոխարինեու իրեն եղած նախատինքը: Բարեբախտաբար վրա հասավ Ֆարիս տուտուն և գրկած ներս բերավ զայն հյուրերուն գտնված սենյակը, հոն կոշիկներն ու գուլպաները հանեց անոր, ու սկսավ ոտքերը շփել: Այդպես կը քնացնեին զայն ամեն գիշեր: Հետո երբ լավ մը քունը տարավ, վեր դրավ, ու խշտյակ մը բերելով գետինը փռեց, անոր լայնքին պառկեցուց մանուկը մեկ ծայրը, և մյուս ծայրն ալ վրան ծածկելով՝ ձգեց ելավ: Քանի մը վայրկյանեն կանոնավոր կերպով կը խորդար տղեկը, գլխեն մինչև ոտքը այդ պատվական անկողնին մեջ անհետացած:
Արթին աղա ճամբե եկած ըլլալուն չուզեց երկար նստիլ, և ժամը հինգն էր, երբ մութ ու նեղ փողոցներե անցնելով՝ իրենց տունը հասան: Միևնույն հողե բակն էր, միևնույն գյուղական սանդուխը, սև շաղախե պատերը, սա տարբերությամբ, որ իրենց տանը պատուհանները ընդհանրապես ապակի չունեին, և վերեն առաստաղներուն գերանները կ՚երևային սարդի ոստյաններու ցանցակերպ ժանյակներովը զարդարված:
Բուբուլ քանի մը ուշադրություն ընելու կարողություն չուներ, հազիվ կրցավ անկողինները պատրաստել, և անմիջապես քունը հաղթեց իր հոգնած բեկած մարմնին՝ ազատելով զայն պահ մը կյանքի դառնութենեն:
ԼԴ
Մինչ Բուբուլի կյանքին հորիզոնը կը մթագներ այսպես զրկելով զինքը իր սիրելագույն իղձերեն, անդին լուսածիծաղ կյանքի արշալույս մը կը ծագեր Լուսիկին համար: Գարունն ի վեր Սկյուտար, Իճատիևի բարձրունքին վրա գեղեցիկ տուն մը կը բնակեր Տիգրան ընդարձակ պարտեզներով. շրջապատված, որուն մաքուր օդը նպաստած ըլլալով իր առողջության, կը մտածեր ձմեռն ալ այնտեղ անցընել:
Շաբաթը երեք անգամ կը տեսներ գայն Լուսիկ, և անոր հաճելի ըլլալու ճիգերուն մեջ անկարծելի հաջողություններ ունեցած շնորհիվ իր նրբամտության, որով կը զններ հրիտասարդին բոլոր տրամադրություններն ու ճաշակը, և հրաշալի ճարտարությամբ կը մշակեր զանոնք: Խոսակցության նյութերբ անգամ պատրաստված էին կանխավ ամեն անգամ որ Տիգրան այցելության կ՝երթար իրենց, եթե պատահեր որ օրիորդին շինած կարդացույցեն դուրս պարզամիտ բառ մը արտասաներ Բեմ պե Հանըմ, վայ անոր: Հյուրընկալության բոլոր մեծարանքները ինք կը կատարեր, այն էրոր անուշեղենին խոշոր ափսեն Թևերուն բրա կը բերեր, սուրճը կեփեր, ամենուն ծխագլանակին լուցկի կը վառեր, մոխրամանները կը փոխեր, միշտ Տիգրանին ներկայության, թեև անոր մեկնելեն ետքը իր ատուզարդեն զատ բանի մը ձեռք դւպցուցան չուներ: Եվ երիտասարդը հիացած՝առիթ չէր փախցըներ կրկնելու թե կնոջ մը համար ավելի պատշաճվէին տնական ծառայությունները, քան սին վայելչության և անօգուն փառասիրության հավակնությունները:
Մինչև այն ատեն իր դիրքին արժանի ընկերություններ միայն ճանչցած էրան, որոնց սովորությունները հար և նման էին իր հոր տանը կենցաղավարության օրենքներուն, և ապրելու և վարվելու այս նոր կերպերը ավելի վայելուչու բնական կը գտներիրենց պարզության պատճառավ, թեպետ կատարյալ մեքենայություն մը պահված ըլլար անոնց ներքև: Հաճույքով կը դիտեր Բեմպե Հանըմին իր անկյունին մեջ գուլպա հյուսելը, որ տնասեր ու ընտանեսեր ախորժակ մը կապացուցաներ, և օրիորդին մանր պետքպետքի մը համար ամեն վարկյան ոտք ելլելը իբր աշխատասեր խառնվածքի մը արտահայտությունը կը նկատեր սքանչանքով:
Միջակ մարդիկ միջակ սովորությանց մը Հարին բնականաբար, և տկար մտքեր ամեն բան իրենց արտաքին երևույթեն կը դատեն ընդհանրապես:
Մանուկ աղային նյութական վիճակը աղեկ ըլլալը գիտեր, նույնիսկ իր բերնեն լսած էր թե այսչափ հարյուր ոսկի այսինչ դրամատունը ձգած էր, քանի մը կարևոր կալվածներեն զատ, որոնք լավ եկամուտներ կը բերեին իրեն. և տանը ծախքերուն այդ չափավորությունը, Լուսիկին արդուզարդի պարզությունը, անոնց ճաշակին ազնվության՝ և վարած առանձնակի կյանքերնին իրենց բարքին համեստության կը վերագրեր: Եթե սակայն գիշեր մը Մանուկ աղային ննջելեն ետքը, կարենար ներս նայել այն սենյակեն, ուր կը նստեին մայր և աղջիկ, պիտի տեսներ թե ի՜նչեր կը կրեր խեղճ Բեմպե հանըմ Հոմ վարժարանին մեջ կրթված այդ պարկեշտ օրիորդին ձեռքեն: Եթե լսեր թե այդ անուշ ձայնը ի՜նչ բիրտ հնչյուններ կ՚ստանար հորմեն գանգատելու ատեն, նոր ձեռնոց մը կամ հովանոց մը գնած չըլլալուն համար իրեն, թե ի՜նչպես խոշոր կը բացվեին անոր կարճատեսի սիրուն աչվըները, երբ կը պոռար ու կը գոչեր ճիշդ իր թաղին ստահակ տղոց պես, որոնց հետ մեծցած էր փողոցին մեջ ընկույզ խաղալով: Մեկը դատելու համար՝ կը կարծեր թե բավական էր անոր ներկան քննել, անցյալը խուզարկուլու պետք չէր տեսներ Գեղամոֆ, և սակայն ներկայեն ալ կ՚ըմբռներ միայն ինչ որ ցույց կուտային իրեն. ավելի խորունկը թափանցելու կարողություն չուներ:
Քըրըքճիին աղջկան կարգի, կանոնի տակ, միշտ հանդարտ, միշտ միօրինակ, միշտ լուրջ վարմունքը, անստգյուտ առաքինության մը երաշխիքն էր Տիգրանին համար, և ամեն անգամ որ կը տեսներ զայն, քայլ մը ավելի կը մոտենար անոր:
Աշնան վերջերը ա՚լ գիշերային այցելությունները սկսած էին: Իրիկուն մը Տիգրան սովորականեն կանուխ ընթրած ըլլալով, անհամբերությամբ ժամանակեն առաջ եկավ Մանուկ աղային տանը դուռը զարկավ: Սեղանեն ելած չէին տակավին:
— Լուսի՛կ, սա դուռը բանայիր, ըսավ Բեմպե հանըմ: — Նորե՞ն Լուսիկ,գոչեց օրիորդը բարկությամբ, հզար անգամ չըսի որ Լուսի, Լուսիկ չպիտի ըսեք ինծի:
Հոմ դպրոցին մեջ ուր սովորություն կա բոլոր հայ անունները ամերիկացնելու, Լյուսի անվաներ էին զայն, և քըրըքճիին աղջիկը կուզեր որ այդ անունը պահեր, որ ազնվականության շեշտ մը կուտար իր անձին:
— Է՛յ, է՛յ, հասկցանք պոռաց Մանուկ տղա, որ անհամեմատ կերպով մեզմացուցած էրիր վարմունքն աղջկանը հանդեպ, Տիգրանին ստեպ երթևեկությանց գաղտնիքը գուշակելեն ի վեր, շուտ սա դուռը բաց, ով է նե անձրևին տակը կսպասե կոր:
Լուսիկ հորը իշխանությանը ենթարկելով հանդերձ շատ չէր սեպեր զայն. երես առած տղու մը պես ուսերը թոթվեց առանց տեղեն շարժելու մինչև որ դուռը կրկին անգամ զարնըվեցավ. այն ատեն տեղեն ելավ, և անհոգ քայլվածքով մը կամաց-կամաց գնաց բանալու:
Բայց ինչ մեծ եղավ շփոթությունը, երբ Տիգրան դիմացը ելավ լապտեր կրող ծառային ընկերակցությամբ:
— Կարծեցի թե տունը չեք, քիչ մնաց ետ պիտի դառնալի, ըսավ բարևելով:
— Ախ, ներեցեք, սանդուխին վրա սանդուխին վրա ճրագս մարեցավ, այդ պատճառով սպասցուցի ձեզի, պատասխանեց Լյուսի, վեր հրամմեցեք:
Ինչպես վարժված էր ստելու այդ աղջիկը:
— Կարծեմ ճաշի վրա եք տակավին:
— Ես չէ, Տիգրան էֆենդի, բյց ծնողքս ակռա չունենալնուն կամաց կուտեն, ես ալ սեղանեն ելլելու համար իրենդ կսպասեի:
Սենյակեն ներս մտնելով, ձեռքի ճրագը սեաղանին դրավ ու ծխախոտի տուփը ներկայացնելով հյուրին, լամպարը առավ տարավ լեցնելու:
Այդ սենյակը որ իրենց ընդունելության սրահն էր կարևոր եղած կարասիներն անգամ չուներ:
Բնավ ճաշակի գործը մը, բնավ սիրուն կահ մը:
Պատուհանին առջև երկու կիսաբազմոց կար ճերմակ ծածկույթներով, նույնպես ճերմակ լաթե վարագույները զույգ-զույգ վերցված, մեկ քանի փայտե աթոռներ, և սենյակին մեջտեղը կլոր սեղանը վրան հասարակ սփռոցով մը, որ Բեմպե հանըմին ձեռքի աշխատությունն էր: Պատին վրա հին շրջանակի մը մեջ տպագիր պատկեր մը կախված էր դեղնած, որ կիսագունտի մը վրա կը ներկայացներ տասը տարեկանեն մինչև հարյուր տարեկան մարդու մը կերպարանքները և անոր անկյունները հեզուսված՝ մեկ քանի գունաթափ կենդանագիրներ: Դրանը մոտ, պատին քով, Բեմպե հանըմին օժիտի սնտուկը ոսկեթել ծոպերով կարմիր ծածկոցով մը, և վրան Լուսիկին կարի կողովը, զոր դպրոցին տեսչուհին նվեր տվեր էր իրեն կաղանդի օր մը, և որ խեղճ աղջկան միակ պերճանքն էր: Սեղանին վրա կը կենար ջուրի սրվակ մը, երկու գավաթ տակը կանանչ բուրդե շինված մարգերով, մեկ քանի մոխրամաններ և լուցկիի տուփ մը:
Գեղամոֆ այս անշուք պարզության վրա, ուր մաքրությունը կը փայլեր իր կատարելությամբը, նորեն գոհ նայվածք մը պտտեցնելե ետքը՝ սնտուկին մոտեցավ: Բաց գրքի մը քով, ձեռագիր տետրակ մը գրված էր հոն: Անգլերեն տնտեսագիտություն մըն էր, և տետրակն ալ անոր թարգամունթյունը կը պարունակեր: Ձեռքը առավ զայն թղթատեց, և հետաքրքրվելով խոհանոցի մանրամասնություններեն, սկսավ կարդալ: Գիրը բավական հստակ էր, բայց տառասխալներով լեցուն. բարեբախտաբար Տիրգրան ալ հայերեն ուղղագրութենե շատ չէր հասկնար, հակառակ պարագային նորատի աղջկան բոլոր աշխատանքը ի դերև պիտի ելլեր: Վասնզի այդ գիրքը դիտմամբ գնել տվեր, և կրցածին չափ թարգմանելով հոն գրեր էր, որպեսզի երիտասարդը գիտնա թե որքան կարևորություն կուտա տնական գործերու գիտության: Հոգ չէր սակայն, եթե հյուրասրահին լամպարը մոռցած էր կանխավ լեցնելու:
Լուսիկ երբ սենյակեն ներս մտավ, իր տետրակը անոր ձեռքը տեսնելուն իբր թե զարմացած՝
— Ա՛հ, այդ տետրակը ո՞ւրկե ձեռքերնիդ անցավ, գոչեց:
— Հոս գտա, կարծեմ ներելի է ընդունելության սենյակին մեջ գտնված ամեն բան խառնել, և շատ ուրախեմ ասիկա ձեռք անցընելուս. կերևա թե դուք ալ ինծի պեսդրական, լուրջ գործերը կը սիրեք:
— Չափազանց, մանավանդ տանս կարգավորության համար մեծ հոգ կը տանիմ. ընտանեկան կյանքն է ,միայն փափաքած կյանքս, և երջանիկ կզգամ ինքղինքս երբ կրնամ նոր բան մը սորվիլ տնական պարտքերուս վերաբերյալ:
— Անկեղծորեն կըսեմ թե շատ օգտակար բան մը ձեռնարկեր եք այս գիրքը թարգմանելով:
— Գիտեմ թե իրավունք ունիք, մեր ազգին աղջիկները շատ պետք ունին այս գրքին, և սակայն ապհով եմ թե շատ քիչեր պիտի կարդան:
Եվ սկսավ բացատրել թե որքան անվայել բան է աղջկան մը համար թողուլ այդ տեսակ գրքերը և վեպ կարդալ, ինչ որ կը հեռանցնե զիրենք իրենց տան պարտականություններեն ու պչրասիրության վնասակար ճաշակը կուտա իրենց. թե որքան ամոթալի բան է զարգարանքով հաճելի ըլլալու բաղձանքը, թե բուն երջանկությունը պետք է փնտրել իր մոտը գտնվողներուն հաճելի և օգտակար ըլլալու սուրբ պարտքին մեջ, և թե անկե դուրս ամեն բաղձանք անպարկեշտություն է:
Տիգրան հափշտակված մտիկ կըներ Լուսիկին քարոզը, դիտելով անոր թարմ շրթունքներուն շարժումները, և աչքովը հետևելով անոր սև դանդուրներուն հաստ թելերուն, որոնք ձյունի պես ճերմակ վիզին վրա կ՜ոլորվեին մետաքսի նման կակուղ ու փայլուն: Եվ գեղեցիկ էր Լուսիկ, պրչող, պճնասեր, թեթևամիտ, սնապանծ մնոջ մը չափ գեղեցիկ և այնքա՜ն լուրջ, այնքա՜ն կատարյալ:
— Ճիշդ իմ փնտրած մինս ես, Լուսի՜կ, գոչեց ցուրտ երիտասարդը հրապուրված, դուն միայն կրնաս երջանիկ ընել զիս, եթե ուղես...
Լուսիկ վարդի պես կարմրեցավ, և ձեռքերը սկսան դողդըղալ ուրախությունեն, բայց ոչ թե ամութխածութենեն, ինչպես կ՜ենթադրեր Տիգրան: Հետո սկսավ պարկեշտ, հնազանդ աղջկան դերը խաղալ, կես բառերով, նորանոր շիկնումներով, առանց ծնողքին հրամանին խոստում մը ընելու անկարողությունը առարկելով. զորս կանխավ սերտած էր այդ մուտալուտ հայտարարությունը գուշակած ըլլալով արդեն: Երկունքը մինակ քովե քով՝ այդ տնտեսագիտության տետրակին կը նայեին, որ իրենց ցուրտ սիրտերուն բաղձանքը երևան հանած էր, և առանց իրարու համար սեր զգալու գոհ էին իրարու հետ ամուսնանալու մտածում են:
Երկուքին ալ գլուխն մեջ դրած փառասիրությունը կ՝իրագործվեր: Տիգրան տնասպասյակ պարզասեր մին մը ունենալ երազած էր միշտ, և Լուսիկ հարուստ ամուսին մը:
— Է՛յ, այս գիշերվընե խոսք պիտի բանամ ծնողքիդ հարեց Գեղամոֆ:
Քըրըքճին աղջիկը հարմար դատեց վերստին աչվըները խոնարհեցնել, և երիտասարդը գնաց բազմոցին ցրա նստավ ծխագլանիկ մը բոլորելով, վաստզի սանդուխին վրա Բեմպե հանըմին դանդաղ ոտնաձայնը կը լսվեր:
ԼԵ
Բուբուլին պանդխտությունը բնավ սփոփական հանգամանք մը չուներ: Քանի օրերը, շաբաթները կ՝անցնեին, այնքան ավելի դժնդակ կերպով կ՝զգար իր բաժանման ցավը, և քանի կը ճանչար զինքը շրջապատող մարդիկն ու իրերը, այնքան ավելի անտանելի կը դառնաի իր տարագրի կյանքը:
Փլած սև պատերով, ճեղքրտված տախտակամածով մերկ ու մռայլ սենյակին մեջ կը նստեր մինակ՝ դիտելով իր դեմը բարձրացնոց գործարաններուն ահագին ճակատները անընդհատ աղմուկին, և գործավոր աղջկան Տեր Ողորմյաի թախծական եղանակը հուսահատեցուցիչ միօրինակությամբ կը հածեր իր գլխուն մեջ իբրև մեռելական եղերգություն մը որ անդիի աշխարհքեն կուգար, և ակամա կը հիշեցներ իրեն պ. Գեղամոֆի թաղման երգերը հարակից տխուր պարագաներու հետ:
Ձմեռը շատ ծանր էր այն տարին, և հյուսիսային ցրտաշունչ քամին լիաբուռն կը մտներ ներս կոտրտած ապակիներուն վրա փակված հին լրադրի կտորները պատռելով, սուլելով սենյակին մեջ պատերեն թափթփված սև շաղախի բեկորներն ու փողին, մինչը վառարանին մեջ հազիվ մեկ քանի ոստեր կը գտնվեին վառելու համար:
Բուբուլ կը մսեր, և ցուրտեն պատսպարելու համար պետք եղած զգեստեներն ալ չուներ:
Հորը բան մը չէր կրնար ըսել, վասնզի կը տեսներ, թե ապրուստի միջոց մը չուներ ան երկու հատ վտիտ կռվե զատ, զորս դրացի աղքատ կին մը կուգար կը եթեր առտու իրիկուն, և կաթը կրակին վրա դնելով՝ վրայի յուղը ինք կ՝առներ կարագ շինելու համար, մնացածին մեջ ալ քիչ մը ջուր խառնելով Արթին աղան ծափոլու կը տաներ:
Ֆանը հացն ալ այդ կինը կը շիներ երկու շաբաթըբ անգամ մը, իր աշխատության փոխարեն երկու հաց առնելով ամեն անգամ: Տարիներե ի վեր այսպես կ՝ապրեր Արթին աղան: Իր երտասարդության մեջ անդորր՝ մինչև, իսկ փառավոր կյանք մը անցուցած էր Պիլեչիքի մեջ: Ժամանակ եղած էր, որ երեք չորս հատ մետաքսի գործարաններու հետ եղած և բանուցեցած էր զանոնք, իր հաշվույն, բայց իր երկրորդ կնոջ մահվընեն ետքը, ամեն բան տակնուվրա եղած էր, այդ պատճառավ ինք ալ միշտ կ՝ըսեր, թե իր տանը բախտը հետը տարեր էին ան:
Հոռիբ տասերկու տարեկան որբ մնալով, մետաքսի գործարան մը գացեր էր աշխատելու, ինչպես տեղույն սովորությունն է ամենեն հարուստին, ինչպես նաև ամենեն աղքատին աղջակնը համար, և 1853 թվականեն ի վեր, հորմեհետե շոգեշարժ մեքենաներ հաստատվեր էին այդ գործարաններուն մեջ, բոլոր կանայք կամովին կը մասնակցեին այդ աշխատության, ոմանք օրապահիկնին հայթհայթելու և ոմանք վիզերնին ոսկիներով զարդարելու համար:
Արթին աղան վափսունըվեց ատարեկան էր, երբ իր գործարաննները գրավելով ծախվեցան եվրոպայի վաճառականներ կողմե: Ա՛լ որ ուժ ուներ, ոչ ալ քաջություն գործի մ սկսելու: Քովը մնացած քիչ մւ պատրաստ դրամը քանի մը տարի ծախսելե ետքը, երբ տեսավ, որ իր թեթև քսակը կը պարպվեր, երկու կով գնեց, և սկսավ նեղ նվազ ապրիլ։ Սակայն իր չքավորությունը ու սնկացությունը արգելք չեղան, որ տեղույն ամենեն հարուստ ընտանիքներեն Պըտտոն օղլուները հարս ընտրեին անոր աղջիկը իրենց Անդրանիկ որդուն։ Տեսած անցուցած մարդ մըն էր Արթին աղան, և Հոռիրի սիրուն աչվըները երիտասարդներուն չափ գայթակղություն պատճառեին տարվոք գործարանատերերու։
Պիշեճիքի մեջ լուսավորչական հայերը կանուխ կը նշանեն իրենց զավակները․ ճկա տասներկու տարեկան աղջիկ մը, որ ազատ մնացած ըլլա, և եթե պատահմամբ անոնց մե մեկը մեռնելու դժբախտությունը ունենա, խոսեցյալ երտասարդը իր հասակին համար նոր մը գտնելու համար մեծ դժվարության կը մատնվի։
Եթե դիպվածի կիրակի գիշեր մը հարսանիքի տուն մը գտնելով՝ տեպլետին թափռտուքը երկսեռ երիտասարդությունը պարի հրավիրված հանկարծ ինը տարեկան մանկուհի մը, որ կուգա քղանցքներուդ մեջ ծածկել գլուխը, պետք է հասկանալ, թե իր նշանածն է պարողը զոր դիտել ներելի չէ իրեն։ Եվ այդ պուպրիկները չափահաս կնոջ մը բոլոր պչրանքը, բոլոր խորամանկությունը ունին իրենց մտքին ու սովորությանց ներած սահմանին մեջ։
Այսպես, շուտով նշանվեր էր Հոռիբ մորը ելնելեն անմիջապես ետքը, և վեց տարիե ի վեր ամուսնացած էր արդեն, բայց զավակ չուներ։ Հաճի տիրաճան աղային գործարանին մեջ վարիչ էր։ Տաք ջուրով լեցուն սարերուն մեջ բժոժներին մետաքս հանող գործավարուհիներուն վրա կը հսկեր, և մետաքսի փրթած թելերը կը կապեր ութը ղթուշ օրական ստանալով, որ իր վիզեն կախված ոսկիներուն շարքը կ՝ստացվեր, առանց հորը դույզն օգնություն մը ընելու։ Արթին աղան ալ չէր սպասեր այդ օգնության, վատզնի իրմե եղած էր այդ աղջիկը աղրիկը ուրիշի կին ըլլալով։ Հիմակ իր հույսը Բուբուլն էր, և իր ծերության տարիներուն մեջ զայն գտած ըլլալուն կ՝սփոփեր։ Բան մը չէ՛ր առաջարկեր անոր, բան մը չէր պահանջեր անկե, բայց գոհ էր զայն իր քովը ունենալուն, պարտ մը կատարելու եռանդով, և ան ազնիվ քաղաքավարությամբ կ՝ըունդուներ բոլոր այցելուները, բայց փոխարեն չէր երթար:
Երկար ազեխարշ նամակներ կը գրեր գառնիկին, իր սրտին բոլոր արյուն արցունքը թափելով անոնց մեջ, բոլոր շաբաթը կը գրեր, և հինգշաբթի առտու կրակ կը նետեր զանոնք, վայելուչ համառոտ գիր մը ղևկելով միայն, ուր կ՝ամփոփեր իր գորովալից զգացմունքներուն ծաղիկը: Իր կյանքը այդ թղթակցության վրա հիմնված էր հիմակ, և հինգշաբթի ու շաբաթ օրերն էր, որ միայն ապրիլը կ՝զգար, անկե դուրս օրերը կ՝անցներ իրարու նման մելամաղձոտ դանդաղությամբ միշտ դատարկ, միշտ աննպատակ:
Սակայն օր մը իր հուսահատությունը հետին աստիճանի հասավ: Ս. Սարգսի տոնին շաբաթ օրն էր. ամեն կողմ հարսանիքներու խրախճանքը կը տեսնվեր, բոլոր քաղաքը խնճույքներու պատրաստության մեջ էր: Այդ մեծ օրը ամեն տնվոր, եթե հարսնիք չունենա, անպատչառ հարսնեվոր կ՝ըլլա, և այնքան շատ են ամուսնության հանդեսնեևը, որ հարսանիքի տերերն անգամ կ՝ստիպվին ստեպ իրենց տունը փողուլ՝ ազգականներուն հարսանիքին երթալու համար, ուր օղի մը և շաքար մը առնելե ետքը կը դառնան:
Բուբուլ՝ որ մասնակից չէր այս ընդանուր ոգևորության, իր անհամբեր ու սրտամաշ երթևեկը ըրած էր առավոտեն ի վեր ահագին ցուրտ սրահին մեջ, երբ երեկոյին հայրը տուն դառնալով՝ իմացուց, թե նամակ չկար իրեն համար: Այնքան անակնկալ, այնքան սարսափելի էր այս գույժը, որ պահ մը կարծեց, թե սխալ լսած էր: Ինք, որ ժամ մը ավելի սպասելու համբերությունը չուներ, ինչպե՞ս պիտի կարենար դիմանալ նորեն անհատում շաբթվան մը անձկությանց:
Արթին աղան ստպված է իր կնոջը մոտավար ազգականներեն մեկուն հարսանիքին ներկա գտնվիլ, գիտեր որ իր աղջիկը չպիտի ընկերակցեր իրեն, բայց անգամ մըն ալ փորձեց զայն համոզել: Բուբուլ առարկեց, թե գլխու ցավ է կը նեղվեր, և կանխավ անկողին մտավ ստեպ կրկնված այս առաջարկության վերջ տալու համար: Հորը մեկնելին ետքը, անկողնեն ելավ, վասնզի քուն չուներ, ճերմակ գիշերազգեստ մը Հագած, ոսկեգույն մազերը ուսերուն ցիրուցան՝ խշտյակին մեկ ծայրը նստավ: Փայտե սեղանին վրա պլպլացող լամպարին քարյուղ կսպառեր, և պատրույգին սև մուխով մը օծելով ապակին՝ կը տարածվեր գարշ հոտով մը սենյակին մթությանը մեջ: Գիշերազգեստին կոճակները փակեց, և կուրծքին վրա սեղմըված թուղթորու ծրար մը հանեց: Գառնիկին նամակներն էին, սկսավ մեկիկ-մեկիկ բանալ կարդալ զանոք լալահառաչ: Ձմեռվան սառնաշունչ հովը դուրս կը գոռար, և կոտըրտած ապակիներուն վրա փակցրված թուղթերը պատռտելով, սենյակին ներս կը լեցվերԼ Փրթած պատուհանի փեղկ մը՝ որ մեկ ծխնիեն կախված կենար, ահագին շառաչմամբ պատուհանին զարնելով, տունը կը սարսեր մեկ վայրկյան: Սակայն նորատի աղջիկը կարծես չէր լսեր և չէր տեսել այն փոթորիկը, որ կորոտար, լամպարը, որ կը մխար: Իր շուրջը տիրող շփոթութենեն տարևբեր խորհուրդ մը կը պաշարեր միտքը: Այս նամակները դեպի անցյալը փոխադրած էին զինքը, և հիշատակնեչու մշուշին մեջ իր կորսված երջանկության հեռանկարը նշմարելով՝ ներկային բոլոր թշվառությունը, բոլոր մթությունը կասկածելի տրտմությունը ու սև հուսահատությամբ կը լցներ հոգին:
Հանկարծ գինովներու մի աղաղակը հասավ ականջին փոթորիկին հեծեծանքներուն խառնված, և սթափելով իր ցնորքներեն՝ պատուհանին առջև վազեց իր միայնության սոսկումովը պաշարված: Դրացի տուներուն մեջ լույսչկար. մինակ էր թաղին մեջ, և այդ ժխորը կը մոտենար հետզհետե:
Շաբաթ գիշերը հարսանիքներու «Ֆնա կեճեսին» է. փեսային կողմե հինա կը տաներ այդ ամբոխը, հարսին բոլոր ընտանիքին ու ազգականերուն մատներիը հիր ներկոլու համար, և հեռավոև տեպլեկներու տեպլեկներու ձայն կը բերեր հովը հարսին տունեն, դեռատի աղջկան պարելու աղմուկին ու երգերուն հետ:
Աշխարք կ՝ապրեր ու կը զվարճանար ուրեմն, ինքն էր միայն, որ օրհասականիցավերով լեցված կ՝զգար իր սիրտը: Հարսնեվորները անցան գացին, անոնց ձայներեն ալ մարեցան օդի մեջ: Հողմը կը մռնչեր անդուր: Պատուհանին զարնվող փեղկը այս անգան սաստիկ շառաչումով զատվեցավ ծխնիեն, և խորտակված ընկավ սալահատակին վրա:
Բուբուլ ոտքի ելավ. միշտ կանթեղը իր ծխաշունչ բոցին հետ կը մրցեր ավելի դանդաղ, ավելի նվազ: Մեկ այլ քայլ առավ դեպի դուռը. սառսուս մը սողոսկեցավ ոսկորներուն մերև պատուհանին քով դարձավ վերստին: Դուրսը ստվերներու սև-սև կոհակներ կը թավալեին մթնոլորտին խորը, և երկնքի վրա ամպերը թանձր ու մռայլ՝ արագ-արագ խույս կուտային կարծես գիրենք հալածող հովին առջևեն խուսափուկ: Լուսինը դողահար՝ իր ճերմակ դեմքը կը պահեր անոնց ետև նման պղտիկ աղջկան մը, որ վտանգի պահին մորրզգեստներուն մեջ կը պահվըտի:
Բաբուլ կ՝զգար վտանգին մոտենալը, կյանքե բաժանվելու քաղցր բաղձանքը հեշտ սարսուռ մը կուտար իր երակներուն, և մեկը չուներ ապավինելու համար այդ աղետելի տենչանքին իր վրա հարձակած պահուն: Կը մտածեր. ա՛լ ինչո՞ւ ապրել. ա՛լ իր կյանքը մեկու մը պետք չէր. Գառնիկ մոռացեր էր զինքը. ի՞նչ բանի հուսար. ի՞նչ բանի սպասեր: Իր լքյալ կացության բոլոր դառնությունը սրտին մեջ կը բարձրանար հետղհետե, և անոր խորը ծլած ու ծաղկած բոլոր տենչերը բզիկ-բզիկ կ՝ըլլային իրականության ու պատրանքի անոցոք ճանկերի տակ:
Միշտ պատուհանին առջև կեցած մը նայեր ապերուն, որոնք կտոր-կտոր իրարմե զատված խոլ պատկերներու ձևեր կ՝առնեին իրենց ընթացքին մեջ խուճապելով, բարձրանալով, ընկնելով, թավալելով, կծկծելով ու տարածվելով, լուսին բոլոր ցոլքերովը ճաճանչելով, և իրաիու շուքերուն բոլոր աղջամուղջով մթնալով: Բուբուլ կը հոգներ անոնց շարժումեն. իր ձեռքերը ոտքերը կսառնին: Հոգին ալ սառ կտրեցավ վայրկյան մը, և հոգնություն առավ իր անդուլ ճիգերեն: Այդ կարճ միջոցին մեջ կատարելապես ճանչցավ հանգիստի քաղցրությունը, անդորրությունը. բացարձակ և մշտնջենավոր անդորրությունը: Անոր միայն պետք ուներ ինք, անոր միայն կը բաղձար, և առանց իր շուրջը նայելու՝ մոլորուն քայլելով սենյակին մեջ հառաջացավ, ու հոն ծունգի վրա ընկավ:
Լամպարը իր վերջին ցոլքը արձակելու մոտ՝ տարօրինակ բոցով մը փայլեցավ հանկարծ, և լուսավորեց ծաղկահաս աղըջկա դեմքը, որ գերերկրային վիշտի արտահայտությամբ ողողված՝ վեր կը վերցներ արցունքով լեցուն աչվըները, վեր ուր կը դիմեն բոլոր ցավատանջ հոգիները, և խորունկ, անբացատրելի շեշտով մը գոչեց. «Ա՛ռ, հոգիս, Աստվա՛ծ, ա՛լ չեմ ուզիլ ապրիլ առանց հույսի, առանց սիրո...»:
Սենյակին մութ մեկ խորշեն հեծկլտուկ մը լսեցավ, և Բուբուլ գլուծը դարձնելով, իր հայրը տեսավ, որ թևերը կ՝երկնցներ իրեն. «Աղջի՛կս, ես չե՞մ սիրեր քեզի, ինծի համար չե՞ս ուզեր ապրիլ»: Եվ դողդողալով գիրկը առավ իր աղջիկը առաջին անգամ, և առաջին անգամ տեսավ Բուբուլ այդ ցուրտ մարդունարցունքները, որ իր այտերուն վրա կ՝իյնային կրակի պես տաք ու գնտակի պես ծանր:
Հեք ծերունին տեսնելով աղջկանը վիշտը չէր կրցեր տունեն հեռանալ, և պահվըտեր էր դուրսը հասկանալու համար, թե ո՛ւր պիտի հասներ անոր հուսահատությունը: Արդեն խորապես կը կեղեքվեր իր սիրտը Բուբուլին անմծիթար կացությունեն: Բայց բան մը չէր կրնար ընել: Խոսքերու սփոփանքը, զգացմանց դատարկ արտահայտությունը կարևորություն չուներ իրեն համար: Բուբուլին մորը նկատմամբ անգութ եղած էր, բայց իր աղջկանը նկատմամբ չէր կրնար անտարբեր ըլլալ, մանավանդ, որ այնքան կը նմաներ մորը, և իր ցավերուն պատկերները կ՝արթնացներ երևակայությանը մեջ անոր մահվան տխուր պարագաները: Պիտի թողո՞ւր, որ դժբախտ չըլլաս, հարցուց հայրը հեղձամղձուկ ձայնով մը, սեղմելով զայն իր սրտին վրա:
Այդ հոգեբուխ ձայնը, և սրտին անձկահույզ բաբախումը զորկ՝զգար իր կուրծքին վրա, դղրդեցին Բուբուլին փափուկ հոգին:
— Սիրե՛ զիս, հա՛յրս, աղաղակեց, ուրիշ բանի պետք չունիմ, և շրթունքները անոր ճերմակ մազերուն կը փարեին:
Հիմակ ալ հողը դուրսը հեծեծեր, և կոտորած ապակիներուն վրա փակցված թուղթերը պատռոտելով՝ ներս կը լեցվերուժգին շուչով մը մարելով լամպերին հետին կայծը, և խավարին մեջ ծածկելով այդ որդիական խադնաղատանքի սրտառուչ տեսարանը: Բայց Բուբուլ այլևս չեր ուզեր մեռնել, իր գիրկը ուներ ալևոր հայրը, և անոր սրտին մերձավորությունը կը կազդուրեր իր հիվանդ հոգին նոր կյանքի մը սիրույն ու անձնավիրությանը համար ապրելը:
ԼԶ
Գառնիկ ալ իրկողմե Բուբուլին չափ կը տառապեր, միևնույն ցավերը, միևնույն անձկությունները ուներ. սա տարբերությամբ, որ նորատի աղջիկը իրմե կ՝ակնկալեր կյանքի բարեփուխություն, և ինք պատասխանատու եղած էր անոր ճակատագրին: Իր գործերը հետզհետե ավելի անհաջող կ՝երթային, և հուսահատված էր իր արվեստին Պոլսո մեջ գիտելիք ընդունելութենեն:
Հիմա սկսեր էր ուրիշ գործ փնտրել, բայց ի՞նչ գործ: Առավոտեն մինչև իրիկուն իր ծանոթներուն գրասենյակները, վաճառատունները կը պտըտեր. ամենուն կ՝աղաչեր դույզն փոխարինությամբմը ամեն տեսակ աշխատության հանձնառու ըլլալով, բայց ոչ ուրեք հաջեղություն կը գտներ: Արվեստագետի մը ո՞վ գործ կըվստահեր:
Սոֆի մը սկսեր էր իրենց մոտերը բնակող ընտանիքի մը երկու պզտիկ աղջիկներուն դաշնակի դաս տալ, և ան էր, որ տան ծախքը կը հոգար, սփոփելով իր եղբայրը, քաջալերելով զայն, ու բոլոր կարելի հնարք ի գործ դնելով փարատելոի համար անոր մտահոգությունները:
Գառնիկ կը տեսներ, որ ամիսներ կ՝անցների, գարուն մոտեցած էր արդեն, և դեռ ինք քայլ առած չէր դեպի իր ծրագիրը, դեպի իր նպատակները: Երբեմն կը մտածեր Հռոմ դառնալ հոն դրամ շահելու, հոքրիկ դիրք մը ձեռք բերելու, և հետո, երկու աղջիկներն ալ տանելով հոն ապրելու համար, բայց Սոֆի միշտ դեմ կը կենար այս խորհուրդին, վախնալով որ մի գուցե այդ ճամբորդությունը աղետալի ըլլա Բուբուլին: Միշտ լուրջ, միշտ խոհեմ եղած էր էր ան, և ապագային գաղտնիքը գուշակելու հատուկ նախազգացում մը ուներ որ զինքը չէր խաբեր բնավ: Կը կասկածեր իր եղբորը հաստատամտության մասին և իրավունք ուներ: Պանդխտությունը թեպետ ամրապնդեր էր Բուբուլին աննենգ սրտին հոդերը, բայց կրնար թուլացնել զանոնք անոր նշանածին հոգվույն մեջ, և տարագիր աղջկան նամակները կուգային հաստատել շարունակ թե այդ տեսակ աղետք մը իր մահն էր: Ուստի Սոֆին ալ իր կողմե կը ճգներ գործ մը գտնել Գառնիկին, ամեն նկատում, ամեն հպարտություն մեկ կողմ դրած, կը խնդրեր իր բարեկամներեն ու ծանոթներեն անգամ որ օգնեն իրեն այդ մասին:
Գառնիկ արվեստանոցը փակեր էր բոլորովին, և սրճարանները ժամանակ կ՚անցըներ: Օր մը Սոֆիին երկու աշակերտուհիներուն մայրը՝ որ զգայուն և խելացի կին մը ըլլալով՝ գնահատած էր նորատի ոսուցչուհիին բոլոր արժանիքը , և կը կարեկցեր այդ աշխատասեր համեստ աղջկան վրա, որուն սիրտն ու միտքը իր եղբորը նվիրված էին բոլորովին, իմացուց իրեն թե տարեց մորեղբայր մը ուներ, որ գործե քաշվելու դիտավորության ոնենալով՝ կ՚ուզեր իր պահանջքը գանձելու և եկամուտները կառավարելու ձեռնահաս գործակատար մը ունենալ: «Եթե եղբայրնիդ կ՚ուզե, ներկայացնենք իրեն: Մորեղբայրս քիչ մը ժլատ է, առաջուց մեծ ամսական մը չի տար, բայց եթե գոհ ըլլա, փոխադարձաբար գոհ կ՚ընե իր պաշտոնյաները»:
Սոֆի երախտագիտության արցունքով ընդունեց տիկնոջ այս առաջարկը որ եղբորը ազատությունն էր: Շաբաթ մը ետքը, Գառնիկ Շահապետյան Սահակ աղային գործակատարը եղած էր ութը ոսկի ամսաթոշակով, և ապագային համար փայլուն խոստումներով:
Քիչ ժամանակեն հաջողեցավ Գառնիկ շահիլ իր տիրոջը վստահությունը, վասնզի աշխատասեր էր ու գործունյա, թեպետ իր սիրտը խորապես խոցված ըլլար հրաժարելուն համար իր սիրական արվեստեն որ տարօրինակ կերպով կը հարմարեր հարածուխ հոգվույն տրամադրությանցը: Իր բանաստեղծի բոցեղ երևակայությունը որ միշտ նոր, փոփող, անկայուն իրարու ետևե կը վազեր, դժվարավ պիտի կրնար սանձվիլ հաշվո տետրակներուն անխախտ սահմանին մեջ, և իր լուրջ պարտականությանց միօրինակությունը շուտով պիտի ձանձրացներ իր երազահույզ միտքը, եթե մեծ իղձ մը, գերազանցորենբարձր նպատակ մը չըլլար իր ղողոհությանց շարժառիթը:
Օրվան աշխատանքեն ետքը, ամեն իրիկուն կ՚երթար իր գործողությանց հաշիվը տալու Սահակ աղային, զոր իր անկյունին մեջ կը գտներ իր գիշերազգեստին վրայեն մութ կապույտ մուշտակը հագած՝ ծխախոտը միշտ ձեռքը: Խեղճ մարղուն ծունգերը հողացավե բռնված ըլլալուն՝ տեղեն չէր կըրնար շարժիլ, և մեծ հաճույքով կ՝ընդուներ երիտասարդ գործակատարը, իր գործերուն վերաբերյալ համարը առնելե ետքը, հրապարակին վրա անցած դարձաձ դեպքերեն տեղեկություններ կը հարցներ, և կարելի եղածին չափ երկար ատեն քովը կը պահեր զայն հետը խոսակցելու համար:
Այր և կին մինակ էին տանը մեջ իրենց տասնչորս տարեկան աղջկանը հետ. որմե զատ զավակ ալ չունեին: Սահակ աղային կինը, Ֆուլիկ Հանըմ բնավ դուրս չէր ելլեր ամուսինը մինակ չձգելու համար, և ընկերության մեջ իրենց վաղեմի հարաբերությունները գրեթե բոլորովին խզված էին: Իրենց նման տարիքնին առած մեկ քանի բարեկամներ մերթ ընդ մերթ կուգային զիրենք տեսնել պատմելու համար իրենց ականջին ցավը, ակռաներուն թափիլը, աչքերուն տկարանալը, հին բարի ժամանակին վրա ավաղելով, և հայտնի է թե շատ զվարճալի հյուրեր չէին ասոնք:
Ծերությունը միշտ կը փափաքի երիտասարդությամբ շրջապատվիլ, կ՝ատե ինչ որ տխուր է և չի սիրեր տեսնել անկարությունը որ գիտե թե իր պատկերն է:
Այս պատճառավ մեծ հաճույք կ՚զգային Գառնիկին ներկայությունեն: Ֆուլիկ հանըմ չէր դադրեր ստեպ հիշելե թե իր ողորմած հոգի Վահանը ճիշդ անոր տարիքը պիտի ունենար հիմակ, եթե մնացած ըլլար, և իրենց աղջիկը, Մելինեն ամեն իրիկուն պատուհանին առջև անոր գալուն կ՚սպասերծ:
Ստեպ կ՚աղաչեին որ ընթրիքի կենա, և չափազանց ուրախ կ՚ըլլային, եթե իրենց խնդիրքը ընդունվեր: Մելինե դաշնակին առջև կ՚անցներ, և դասատուեն գաղտուկ սորված արևելյան եղանակները կը նվագեր, որոնցմե շատ կ՚ախորժեր Սահակ աղան: Բայց խիստ քիչ անգամ կը պատահեր որ երիտասարդը հավաներ հոն կենալու՝ իր քրոջը տանը մեջ մինակ ըլլալը առարկելով:
Որքան քաղցր էին Շահապետյաններուն Գառնիկուն այցելությունները, այնքան ծանր էին իրեն համար, որովհետև անոնց տունը Գեղամոֆի ապարանքին դիմացի փողոցին ծայրն էր, և ամեն անգամ որ կուգար այդ դուռը զարնել, աչվըները ինքնաբերաբար կը դառնային դեպի Բուբուլի սենյակին պատուհանները, որոնք գորովաշարժ հիշատակներով լեցուն էին իրեն համար, և հոգին կը փոթորկեին:
Այդ մետաքսե վարագույներուն մեջտեղեն քանի քանի անգամ նորատի աղջիկը ժպտած էր իրեն, քա՛նի քա՛նի անգամ գիշերանց եկած էր հոն այդ սենյակին մեջ տկար շողի մը դողդոջելու դիտելու, որ իր պաշտելվույն ներկայությունը կ՚ավետներ իրեն, և գոնե անոր գլխուն ստվերը վեժերուն վրա նշմարելու տենչով կեցած էր հոն ժամերով…: Հիմա վանդակափեղկերը փակված էին, և մահվան սառ ամայությունը կը տիրեր ապարանքին վրա:
Սկասա կը հիշեր Ռաֆայելի մեջ Լամարդինի սա տողերը. «Ո՜վ հիշողություն, երկինքին բարի՜քն ևս, թե դժոխքին տանջանքը»:
Եվ միտքը կուգար թե Ժուլիին մահվընեն ետքը, Ռաֆայել ալ իրեն պես կ՚երթար թափառիլ անոր պատուհաններուն ներքև, երկչոտ քայլերով անոր տանը պատին կը մոտենար, անոր ֆրանը կը հպեր, առջևի քարե նստարանին վրա կը նստեր, տանը լույսերը կը դիտեր. ներսի ձայներուն ականջ կը դներ, և վայրկյան մը այնպես կ՚երևակայեր թե անոր կանթեզին լույսը կը տեսնե, թե անոր ձայնին հնչյունը կը լսե. թե գուռը պիտի զարնե, թե ան իրեն կ՚սպասե, և թե վեր պիտի ելլե զայն տեսնելու:
Լամարդինի այսսրտառուչ տողերը քանի քանի անգամ կարդացեր էր իրեն Բուբուլ իր հմայիչ ձայնովը, և իրենց արցունքի շիթերը իրարու խառնվեր էին այդ գորովալից էջին վրա…:
Եվ կը կրներ սրտին խորեն բանաստեղծին խոսքը.«Ո՜վ հիշողություն, երկինքին բարի՞քն ես, թե դժոխքին տանջանքը»: Ու արցունքի կաթիլներ կ՚իյնային նորեն իր տժգույն այտերուն վրա:
ԼԷ
Շաբաթ օր մըն էր հուլիսի վերջերը. խիստ տաք օր մը, օդը այնքան ծանր էր և հեղձուցիչ Պիլեճիքի մեջ, այնքան ապականյալ ու զազիր, որ զինքը վարոզ գաղջ զեփյուռին հետ կը կարծեիր շնչել ափիոնի և ծխախոտի ածուներեն բերած բարկ ու թունավոր հոտը, որ բռնի ռունդներեդ անցնելով՝ սրտիդ մեջ կը սողոսկեր, և հոն կը ճնշեր կուրծքդ անձուկ ու անել շրջանակի մը մեջ սեղմելով ղայն:
Գրեթե միշտ այսպես է հոն ամառը, մանավանդ գործի օրեր թաղերու մեջ: Մետաքսի գործարաններուն շոգին և ծուխը եռ ելած ջուրերու մեջ նեխած շերամներուն գարշահոտ գոլորշիքին խառնվելով՝ կուգան տարածվիլ օդին մեջ, նեղցընելով հորիզոնը, ստվերելով գոգցես արևուն պայծառությունը, և աղոտ մելամաղձոտ գույն մը սփռելով եթերին վրա ինչ որ տրտմությամբ կը լեցնե մինչ հոգիիդ խորը:
Նայվածքդ այդ տեսարանեն ազատելու համար չես գըտներ զինքը գրավող բան մը հորիզոնին ոչ մեկ ծայրը, բնավ տեղ մը չի տեսնվիր սաղարթախիտ ծառի մը հովանին, ծայրածավալ դաշտի մը տեսարանը կամ արծաթափայլ առվակի մը վաղքը, որ առնե տանի իր հետ գոնե մտքեդ դուրս այդ անձուկ, այդ մառախլապատ քաղաքեն զոր պարիսպի մը նման կը պատեն արևելքեն Կյող-Տաղի լեռները, արևմուտքեն Արբասլըքի և Կյոլճյուկի բլուրները, Հյուսիսեն էտիլերի և Հարավեն Գըրգլարի ամեհի բարձրավանդները, և որոնք ամենքն ալ Էրթողրուլի դյուցազնական հիշատակներով լեցուն՝ ուխտատեղիներ դարձած են հիմա Թուրքերուն իրենց պատմական ավանդություններով:
Հանկարծ գործարաններուն սուլակները սկսան ձայնել հետզհետե. կեսօրվան գործադուլի նշանն էր, և գույնզգույն շալվարներ հագած կիներ երամ-երամ ի հայտ եկան երկար օձապտույտ փողոցներուն մեջ, ճերմակ մարմաշե լաչակներ գլուխնին առած, որոնց ծայրերը կծածանեին ետևին իրենց քայլափոխին հետ, բոպիկ ոտքերն երսանկներու մեջ, վիզերնին ընդհանրապես ոսկիի շարքերով զարդարուն, կեղծ մազերու զույգ մը հյուսք ետևնին շարժվելով՝ կվազեին, կպոռային, շատերուն բերանը ծխագլանիկ մը, ամենքն ալ արևեն այրած,ու կերթային տուն իրենց ստամոքսը լեցնելու ինր որ գտնեին:
Շատերը տուներնին իրենց ուտելիքը պատրաստող մեկը չունեին:Մայր մը կամ կեսուր մը չունեցողները իրենք պիտի հոգային իրենց սնունդը, և շատ անգամ ցամաք հացի կտորով մը ստիպված էին գոհանալ: Ոմանք երեք չորս պղտիկ տղաք կգտնեին տունը դպրոցեն դարձած, և անոնց կերակուր տալ պետք էր. ուրիշներ գործատուն դրանը առջին կգտնեին իրենց դիեցիկ երեխան, զոր ինը տարեկան աղջիկ մը՝ իրենց քույրը կամ զավակը, բերած էր, չկարենալով դիմանալ սովալլուկ տղուն աղաղակներուն:Եվ կնստեին դրանը սեմին վրա իրենց դատարկ ստինքեն կաթիլ մը կաթ ջամբելու ողորմելի մանուկին որ երկու ձեռքերով կը փաջամբելու ողորմելի մանուկին որ երկու ձեռքերովը կը փաթըթվեր անոր, և անցնող դարձող կտեսնեին այգ մերկալանջ կինը, անգիտակից իր սեռին ամենեն սուրբ, ամենեն նվիրական զգացմանը, ամոթխածության:
Ուրիշներ հազիվ տուն հասած՝ հողե սափոր մը կռնակնին աղբյուր կերթային ջուր բերելու, մինչև իրենց այրերը կամ եղբայրները՝ եթե տունը դատարկ նստած ալ ըլլային, ամենափոքրիկ օգնություն մը չէին ընձեռեր անոնց: Աշխատության պարտքը ինչպես նաև իշխանության: իրավունքը կանանցն է հոն ընդհանրապես: Հոն տատիկին չկա գրեթե, որովհետև ամենքն ալ գործավոր են, և անոնք միայն տունը կկենան, որոնք ծեր կամ անկար են:
Այդ աշխատավորներուն վրա հետք մը մնացած չէ կանացի փափկության.բոլորն ալ վտիտ, բոլորն ալ ոսկրոտ, գունատ ու առնական կազմվածքով կիներ են, որոնք լվացքի կաթսան կամ տասը օխա հացով լեցուն թապլան ուսերներուն վրա կտանին իբրև թեթև բան մը առանց կնքելու առանց հոգնելու:
Վերջին գործարանը իր սույլը արձակած էր, Պրտտոնօղլուներու գործարանն էր վերի թաղին ամենագեղեցիկ շենքը՝ բաց կապույտ ներկով, զոր կշրջապատեին թթի պարտեզներ, տերևազուրկ ծառերով, վանսզի տերևները գարնան մեջ կկտրվին շերամները սնուցելու համար հոն վայելչության համար բան մը չեն ըներ, ամեն ինչ պետքի համար է: Գեղեցիկը, ավելորդը անծանոթ բան մըն է տեղվույն ամենեն հարուստ բնակիչներուն համար անգամ, որոնցմե ամենեն փայլուներն էին Պըտտոն-օղլուները: Միշտ միևնույն աղջիկներն ու կիներն էին, բայց ավելի շատ որ, վասնզի հարուստ գործարաններուն մեքենաները մինչև հարյուր հատ ճախարակ կդարձնեն, և յուրաքանչյուր ճախարակի առջև մեկ գործավորուհի կաշխատի:
Այդ ճչող ու վազվազող կանացի խաժամուժին մեջ բարձրահասակ աղջիկ մը կնշմարվեր խարտյաշ: Անոր ալ նիհարութենեն աչվները փոսը ընկած էին,այտերը գունաթափ ու արևահար, ձեռքերը եռացած մեջ աշխատելն ուռած ու կարմրած մյուսներուն նման, պարզ սև շրջազգեստ մը հագած էր, մազերը տեղվույն սովորության համեմատ հյուսված ու ձգված էին ետին գլուխը անենց պես ճերմակ լաչակ մը կկրեր, միայն ոտքերը գուլպա ու կոշիկ ունեին, բայց հեռուեն, իր համեստ ու շնորհալի քայլվածքը,բարեձև կլորիկ մեջքը կզատորոշեր զինքը իր ընկերուհիներեն: Իսկ մոտեն, իր դիմագծերուն նրբությունը, երեսներուն,վզին մաքրությունը, մազերուննոր սանրվածք, կոկիկ ու փայլուն հյուսկենները, լվացված ու խնամված ակռաներն ու եղունգները: եղունգները կցուցնեին թե անոնցմե բոլորովին տարբեր միջավայրի մեջ մեծցած աղջիկ մըն էր:
Ոչ տեղացվոց դիտողությունները, որ կծու, ծաղրական ակնարկությունները չէին կրցեր ազդեցություն ունենալ Բուբուլին վրա, որ երկու տարիի մոտ ժամանակ հետերնին ապրելով ու հետերնին աշխատելով հանդերձ, չէր ուզեր մոռանալ իր դաստիարակության և սովորությանց էական օրենքները, և հպատակելով իր ճակատագրին, համակերպելով բախտին իր դեմը հանած բոլոր դժնդակ պարագաներուն, միշտ բարձր մնացած էր՝ նյութապես իրմե բարձր այդ կիներեն և անտարաբեր նայվածք մը բավական էր որոշելու զայն տեղացիներեն:
Խե՜ղճ Բուբուլ, չուներ այլևս իր զվարթ ու աշխույժ կերպերը կորսնուցացած էր մտքի ու վարմունքի ազատությունը, դեմքին թարմ գեղեցկությունը. բայց անոնց փոխան բան մը ստացած էր որմե զուրկ էր իր կյանքի առաջին շրջանին մեջ, վիշտերու փորձառությունը, թշվառության մեջ արիությունը, ուր իր առաքինության համար ունեցած անկեղծ սերը գործնապես կապացուցաներ ամեն օր:
Մինակ կքայլեր փողոցին մեջ, բնավ սրտի ընկեր մը չունենալով այդ ամբոխին մեջ, ուր շրջակա գյուղերին Քյուբլիցի, Պաշ-Քյոյցի հույն աղջիկներ լեցուն էին: Միշտ քաղցր, միշտ բարի եղած էր ամենուն հետ, երբեք մեկուն հետ մտերիմ:
Իր պանդխտության առաջին տարին մեծ ճիգեր լրած էր իր քրոջը, Հոռիբի սրտին մոտենալու, և փափկորեն կրթության, մաքրության ու կարգավորության, օրինակներ տալու անոր. բայց տգետ անձերու բնական ինքնահավանությամբը ծաղրած էր ան զինքը և իրեն ցույց տված համակրության մեջ իր ամուսինին հաճոյանալու բաղձանք մը գուշակելով, հեացած էր անկե: Բուբուլ ալ ստիպվեր էր վերջապես հրաժեշտ տալ այն անուշ հույսին զոր կտարածեր իր հեք զգայուն սրտին մեջ քրոջը գորովանքին նկատմամբ, առանց անոր անիրավ երկյուղներուն մասին կասկած մը ունենալու: Հիմա շատ քիչ կտեսնեին զիրար, վասնզի տարբեր գործարաններու մեջ կաշխատեին, և ամեն անգամ որ առիթ ունենային իրարու հանդիպելու, Հոռիբ կը վարվեր իրեն հետ ոչ իբրև քույր մը, այլ իբրև տիրուհուն Պըտտոնյան գործարանին, որուն վարիչն էր իր քույրը:
Բուբուլ ինքնաբուխ անձնվիրությամբ հանձն առած էր մետաքսագործի դժնդակ աշխատությունը այն օրեն ի վեր, ուր նշմարեր էր, թե ինքը փոխանակ սփոփանք մը ըլլալու, վիշտ մը եղած էր իր հորը, ծերունիին լուռ տառապանքը, որ զգալի ըրեր էր իրեն բոլորովին իր սիրային ցավերուն նվիրվելու ամուլ սնձնվիրությունը, մինչ շատ մը որդիական պարտքեր ուներ կատարելիք այն գիշերեն ի վեր, ուր ճանչըծեր էր այդ սառ կերպարանքին տակ բաբախող ծնողական անուրանալի գորովը, այն օրեն ի վեր մեծ հոգ կը տաներ իր հայրը երջանիկ ընելու: Ինքը ոչ հաճույք ուներ, ոչ ալ փափաք, ոչ կամք Գառնիկին սերեն զատ, դժբախտ աքսորյալ զոր ամեն ոք իրավունք ուներ արհամարհելու, և կը մտածեր թե քրոջը ցուրտ կերպերն ալ իր կյանքին պատմության ինչ ինչ պարագաներուն հռտևանքն էին: Միթե Պոլսո մեջ ալ իր հին բարեկամները չեի՞ն թշնամաներ զինքը Գեղամոֆեն բաժնվելեն ետքը:
Բարեբախտաբար որ ոք բան մը գիտեր անոր անցյալին նկատմամբ: Արթին աղա պատմած էր ամենուն, թե իր աղջիկը որդեգրող անձը մեռնելուն պատճառով չէր ուղեր ուրիշներուն ձեռքը ձգել զայն և ինք ալ մինակ ըլլալուն՝ հետը բերեեր էր, որ իր ծերության մեջ նեցուկ ըլլա իրեն:
Հիմա Բուբուլ այդ դերը լիովին կը կատարեր. իր բոլոր ժամանակը, բոլոր ճիգերը նվիրած էր հորը, պահելով իրեն միակ սփոփանք մը, Գառնիկին հետ իր թղթակցությունը:
Սակայն, ավա՜ղ իր բոլոր անձկություններովը, հոգիին բոլոր եռանդովը բաղձացած Գառնիկին նամակներն ալ առաջվան գիրերուն չէին նմաներ հիմա. հետզհետե ավելի կարճ, ավելի դատարկ կ՚ըլլային: Երբեմն երկտող հետ գրության մը Սոֆիի գորովալից թուղթին ստորոտը, շատ անգամ իր բազմագբաղ վիճակին նկարագրությունները, հուսատու խոստումներ ստեպ. խրատներ, միօրինակ սեր մը. բնավ այն խոստումներ ստեպ. խրատներ, միօրինակ սեր մը. բնավ այն բոցեղեն տենչերը, այն տառապանքի անշեջ կրակները, որոնք կարոտակեզ սրտե մը կը թռչին կայծկլտելով դեպի սիրոառարկան: Այլևս իր վիշտերուն, իր իղձերուն վրա չէր խոսեր ան: Բուբուլին ցավերը ամոքել կը ջանար միայն, և ազնվասիրտ աղջիկը չէր ներեր իր մտքին անհաճո մեկնությունը մը տալ այդ տողերուն. «Զիս չվրդովելու համար այս պ՝ես կ՝ընե». կը մնածեր, և ինք ալ հետզհետե ավելի զգույշ կ՜ըլլար իր հոգվույն արտահայտությանց տալու այն բուռն, աղեկեգ շեշտը, որ կը մաշեր զինքը իր անձնազոհ կյանքին տխուր համակերպության մեջ:
Այն օրն ալ, ճամբուն քալած անետ կ՝ըսեր ինքնիրեն.«Եթե դիտնա~ թե իր սիրյուն մեկ անկեղծ բացականչությունը որքա~ն ավելի կ՝սփոփե զիս քան իր կարեկցական հորդորները»: Ու այնքան մտազբաղ էր, որ տանը դռան առջև հասնիլը չընշմարելով քսան քայլի չափ առաջ անցնելե ետքը՝ ետ դարձավ:
Դուռը գոց էր, բայց վրան կախված չկան մը քաշելով բացավ դայն: Ալ ան մութ, սև, զազիր բակ չէր. ամեն բան կերպարանափոխված էր Բուբուլ, և ամեն բան կը մատներ մաքրասեր, վայելուչ ձեռքի մը ներկայությունը, որ աղքատության մեջ՝ գեղեցիկին հնարավորության ապացույցը կուտար: Տանը մյուս մասերն ալ կոկիկ ու մաքուր էին հիմակ, քակված, փրթած, կոտրած, աղտոտած, մոռցված ոչինչ մնացած էր: Ամբողջ տունը կը ժպտեր կարծես զվարթ սիրուն ոչինչով մը զարդարված:
Բուբուլ ոտքին ծայրերուն վրա քալելով՝ կամաց կը սենյակին դուռը բացավ, և զգուշությամբ մոտեցավ բազմոցին վրա դրված անկողնին, որուն մեջ նստած էր Արթին աղան շատ մը բարձերու կռթնած:
— Ի՞նչպես ես, հա՜յրս, հարցուց դեռատի աղջիկը ձեռքը անոր ճակտին տանելով:
— Մի՜ հարցեր,պատասխանեց հոգնած շեշտով մը, ա՝շ՜լ չեմ կրնար դիմանալ ասանկ միս մինակ նստելու: Ամեն օր է ասիկա, մինչև իրիկուն փողոց նայե՜, սիմացի ֆաբրիքաներուն նայե՜, ասոր վերջը ո՞ւր պիտի երթա. երեք ամիս է շարունակ նստած եմ, տաքեն կ՚եփիմ կոր, կը մարիմ կոր, ամա՜ն, աղջիկս, ճարս տեսիր: — Վերմակդ առնեմ վրայեդ, հայրս, ըսավ Բուբուլ քաղցր ձայնով մը, եթե կուզես պատուհան մըն ալ բանամ, բայց մի նեղանար, այսօր օդը տաք է արդեն, դուրսը կրակ կտեղա, հավատա՜, որ տունը փողոցից զով է։
— Դուն ալ դուրս մի ելլար, այստեղ նստե՜, երկու խոսք ըրե, որ սիրտս բացվի քիչ մը, այսօրն մեկը չեկավ․ աղքատ հիվանդին երեսը պաղ կըլլա․ աղգականներս, փեսաս անգամ հեռուեն կնային կոր․ ուր է առջի ժամանակները, հարբուխ մը ըլլայինե, եկող գացողեն ատեն չէի գտներ գլուխս վար դնելու․․․։ Ախ, Բուբուլ,դու չըլլաս նե ես ի՞նչ պիտի ընեմ, դու երթաս նե ես ինչ պիտի ըլլամ, առաջ ձեռքովդ ինծի հողը դիր, ետքը քովես գնա՜։
Ասենք ըսելով սկսավ տղու պես հեծկլտալ։ Բուբուլի սիրտը այս վերջին խոսքերեն թունդ ելած, հորը աջը երկու ձեռքերուն մեջ առավ, և քանիցս կրկնեց թե երբեք չպիտի թողի զենքը։ Հետո հիշելով, որ երկուքնն ալ առավոտեն ի վեր բան մը կերած չէին․
— Հայր, անոթի ըլլալու ես․ երթամ կերակուրս բերեմ, թե՜ կխոսինք և թե՜ կճաշենք, հարեց, ու հիվանդին հավանությունը տեսնելով, սենյակից դուրս եկավ։
Ծերունին մենակ մնալով՝ համրիչը գրպանից հանեց, ու սկսավ հատերը զույգ-զույգ քաել։ Բարեբախտաբար իր աջ թևը, զերծ մնացած էր կաթվածից, որ անդամալուծեր էր իր ձախ կողմը, ամբողջապես անղգա դարձնելով։ Քիչ մը ցուրտ առած ըլլալով՝ նախ հարբուխ մը եկեր էր վրան, և առողջապահական օրենքներու կարևորություն չտալուն՝ այդ ծանր հետևոնքն հասեր էր։ Տեղվույն ամենեն ճարտար բժիշկը, որ Լատինաց վանքեն փախած վարդապետ մըն էր, շատ հույս չէր տար անոր ապաքինման մասին, բայց հայտարարած էր, թե կրնար այդ վիճակի մեջ տարիներով ապրել։
Բուբուլը ոչ ջանք կխնայոր, ոչ ալ դրամ՝ անոր պիտույքներուն, նույնիսկ քմահաճույքներուն համար, իր բացակայության միջոցի՝ տան հացը շինող կինը կձգեր հորը քով անոր ծառայելու համար, բայց այն օրը փուռեն հաց հանելու զբաղված ըլալուն՝ քանի մը ժամ մենակ մնացած էր Արթին աղան, և այդ պատճառով սիրտը նեղացած էր այնքան ու տխուր խորհուրդներ պաշարեր էին միտքը։ Իր հիվանդութենեն ի վեր, երբ բարկանար ձանձրանար իր երիտասարդության բոլոր համառությունները, խստությունները, կվերստանար, որոնք ժամանակ մը ամոքված էին տարիներուն և անոնց բարած դժբախտությանց հետ։ Երբեք չար, երբեք անսիրտ եղած չէր ան․ բայց այնքան հարած իր սկզբունքներուն ու ճաշակին,այնքան անտարբեր ուրիշներուն բաղձանքին ու պետքերուն,որ իրեն հետ ապրողներուն կյանքը դառնացուցած էր միշտ։
Բուբուլ ալ շատ անգամ կենթարկվեր այդ դառնությանց,ևբայց հրեշտակի նման համբերող էր ան, և անուշ սիրտը երբեք տրտունջ մը չուներ հորը այլանդակությանց նկատմամբ, երբ իր ծայրահեղ սրտմտության պահուն անեծքի տարափ մը կթափեր անոր վրա։
Հետո փոթորիկը կանցներ,հիվանդը կհանդարտվեր․ և այս անգամ գառնուկի պես հեզ՝ աղեկտուր արցունքներին կհաջորդեին կատաղի սպառնալիքներուն, և այդ էր, որ ամենեն ավելի կդիպչեր Բուբուլի սրտին, ծերունի մը լաց․․․։Իր մյուս հայրը միտը կուգար, մեղմ, բարի Գեղամոֆը, որուն նկատմամբ ունեցած խղճի խայթերուն թեթևացում մը կզգար այն խնամքին մեջ զոր Արթին աղային կնվիրեր։ Իր չարչարանքներուն մեջ սրբազան պարտքի մը լրացման քաղցրությունը կար, զգայուն հոգիի մը գերագույն սփոփանքը։
Սակայն քառոռդ մը ետքը, երբ կերակուրին ափսեն ձեռքը դարձավ նորատի աղջիկը, իր դեմքը զգալի կերպով այլայլած էր, աչվըները արտասվելու պատրաստ թախծություն մը ունեին, և չաշի սկսած միջոցին պատառաքաղը ձեռքի մեջ կդողար․ այլ կզսպեր իր ներքին ալեկոծությունը խոսակցելու համար հորը հետ, և պատմելու անոր սնոտի լուրեր զերս լսած էր գործարանին մեջ, և ասոնց կատարելապես անտարբեր էր ինքը։
Արթին աղան առանց անոր ուշադրություն ընելու՝ բավական ախորժակով կերավ, ինչ-որ հազվադեպ բան մըն էր իրեն համար․վանսզի հիվանդանալեն ի վեր շատ բանի կփափաքեր և բնավ չէր ուտեր, ու այնքան տկարացած էր, որ սեղանին վրա խմած կես գավաթ ջրախառն գինիեն ազդվելով՝ աչվըները փակվեցան սուրճը առնելե առաջ։
Բուբուլ աներ գլխուն ներքև բարձեր տեղավորեց․ վերմակը ոտքերուն վրա ծածկեց, ու ինքը գնաց սենյակին մեկ խորշը դրված գրասեղանի առջև նստավ փայտե աթոռի մը վրա, թուղթ մը հանեց կուրծքեն, և գլուխը երկու ձեռքերուն մեջ առնելով սկսավ կարդալ։
Այն օրը, դեռ պահ մը առաջ զայն ստացած էր վարը։ Ամառվան մեջ սուրհանդակը կանուխ կհասնի ընդհանրապես․ և Գառնիկին այդ նամակը կարժեր, որ ժամանակեն առաջ իր պաշտելիի ձեռքը անցեր։ Քանի ընթերցումը առաջ կտաներ, տենդոտ կրակներ, արսուռներ կուգային կանցնեին իր հյուծյալ դեմքին վրայեն, և խորասուզված իր հուզման մեջ կկենար հոն, զինքը տակնուվրա ընող նամակը միշտ աչքի առջև։
Այդ այն նամակն էր, որուն ակնդետ կսպասեր երկու տարի ի վեր, այն նամակը, որ կյանք պիտի ավետեր իրեն, և, որ փոխանակ զինքը ուրախացնելու, փոխանակ իր սրտին սուգն ու կսկիծը փարատելու, տխուր խռովություններ կբերեր իրեն հիմա։ Նամակը համառոտ էր, իր նախորդներից ավելի կարճ, երկու երես հազիվ լեցված էր գերմանական ընտիր փոքրիկ թղթի վրա, որեւն վերի ծայրը Գառնիկի անվան սկզբնատառերը դրոշմված էին կապույտ գույնով վայելուչ զարդագծի մը մեջ ոլորուն, և Էլիոթոորի նուրբ բույ մը ուներ,որ սիրելի հոտն էր բուբուլին։ Եվ այդ շքեղ, սիրուն թղթիկը կուգար իրացնել տարաբախտ աղջկան սրտին միակ անհուն երազը։
Գառնիկ կիմացներ իրեն թե իր ամսականին վրա կարևոր հավելում մը եղած էր, թե անկե զատ շնորհիվ իր քրոջը խնայողությանց կոկիկ գումար մը ուներ ձեռքը պատրաստ, և ալ ժամանակը եկած էր ամուսնանալու։ Ցավ կհայտներ միայն, որ գործերը չէին ներել անձամբ գալ զինքը առնելու, և կաղաչեր, որ կարելի եղածին չափ փութով ելլելու ջանք ընկեր. «Ա՛լ շատ տառապեցանք, կըսեր, ժամանակ է որ երջանիկ ըլլանք իրարմով»:
Ուրեմն միշտ զինքը սիրած էր ու կսիրեր այդ պաշտելի, այդ աննման էակը, զինքը խեղճ գործավորուհի մը հիմա, կյանքի ստորնագույն պայմաններում ենթարկված: Երբեք մտքեն անցուցած չէր, որ Գառնիկ կրնար դադրիլ զինքը սիրել է, բայց ամուսնանալու այս հանկարծական որոշումը կզարմացներ զինքը: Այդ միությունը իր հարատև երազը եղած էր, բայց երազ մը անհույս, ինչպես մեր բոլոր դերաշխարհիկ իղձերը, որոնց հասնելու ինքղինքնիս անկարող զգալով հանդերձ, կպահենք ու կսնուցանենք մեր սրտի մեջ, վասնզի առանց անոնց չենք կրնար ապրիլ:
Այդ երկնային ցնորքը մարմին կառներ ուրեմն, և սակայն այս անգամ Բուբուլ էր, որ արգելք պիտի ըլլար անոր իրականացման: Իր հայրը հիվանդ էր և զայն թողուլ մեռցնել էր: Այս անգամ էլ դեռատի աղջկան սերն ու առաքինությունը դեմ առ դեմ կուգային փորձվելու, և բախտին այս անգութ, այս դժնգակ խաղին դեմ անձնասիրության զենքը չուներ: Իր փափուկ հոգին շվարած կմնար զգացմանցը հողմերուն ենթակա:
Ու չլսեց Բուբուլ սենյակին դրան բացվիլը, ու չտեսավ, որ Հոռիբ ներս կմտներ, մինչև որ իր քույրը քովը մոտենլով բրտությամբ թևը հրեց:
— Էյ, ինչ կընես կոր այստեղ:
Այն ատեն միայն գլուխը վերցնելով տեսավ զայն, ու ժպիտով մը տեղեն ելլելով նամակը պահեց և բազմոցի վրա հրամցուց իր հյուրը:
Հետո, տեսնելով որ հանդիսավոր օրերու հատուկ արդուզարդ մը ըրեր էր.
— Այսօր գործարան չգացիր, հարցուց բան մը ըսած ըլլալու համար:
— Չէ, Կյուճուկ-օղլուներուն զավակը մկրտեցինք, ես ալ կնքամայր եղա, անոնց տունեն կուգամ կոր: Վաղը օլյաթ պիտի երթանք եկա որ անգամ մը հայրս տեսնեմ:
Ասոնք ըսած ատեն բերնի մեջ խոշոր ձյութի կտոր մը կը դարձներ ու կը ծամեր, և երկու ձեռքերովը քակելով վղին մարգրիտները, ոսկիներու երկար շարքն ու ժամացույցին խոշոր շղթան, որոնց թելերը իրարու խառնվեր էին կուրծքին վրա, կը շտկեր զանոնք: Հետո, հետզհետե ադամանդե խոշոր քայռը վերցուց, թելով մը ծոծրակին վրա կասլված օղերը քակեց, մատնիները հանեց, որոնց ամենուն ալ քարերը տկար շողմը անգամ չէին արձակեր, այնքան սնոտի բաներ էին, և ուզեց զանոնք Բուբուլին ցույց տալ, հարեց.
— Եթե դուն ալ խոսքս մտիկ ըրած ըլլայիր, և այս տարվան բռնած շերամեդ շահած գումարդ ու գործարանեն առած դրամներդ ոսկի շինեիր,տանդ բակին ապակիները շինել տալեն աղեկ էր:
— Ոսկին ի՞նչ բանի պիտի ծառայեր ինծի, եթե անով տանս պետքերը չհոգայի:
— Անպատճառ պոլսեցիններուն գլուծը դատարկ կ՝ըլլա:Պատուհաններուն վարագույները, բակին ծաղիկի թաղարները, սա սեղանը, աթոռները չգնեիր, սա հորս գլխուն բարձերուն ամենուն ալ ճերմակ երեսներ չանցնեյիր, գետնի տախտակամածը գորգով չծածկեիր չէ՞ր ըլլար, հարցուց, հետո հարեց. անանկ չէ՞, պարապ բաներու դրամ տալը կը սիրեք դուք, անոր համար օնչքի տեր չեք ըլլար:
— Ինչք ընկածդ ո՞րն է, հարցուց Բաբուլ:
— Ահա՛ ասոնք, պատասխանեց պիլեճիքցի կինը, ապակեղեն զարդերը ոսկիներու հետ հնչեցնելով ափին մեջ:
Ժպիտ մը անցավ Բուբուլին շրթունքին վրայեն. իրավ այդ տեսակ գոհարեղեններ տեսած չուներ, բայց այդ տգետ կնոջ խոսք հասկացնելը դխվար էր, մանավանդ, որ այն պահուն բնավ տրամադիր չէր վիճաբանության. ուստի խոսքին նյութը փոխելու համար հարցուց.
— Ինչո՞ւ Օլյաթ կ՝երթաք:
— Կեսրոջս ոտքի ցավին համար: Այնտեղի ջերմուկները մարդը կամ կը մեռցնեն կամ կը բուժեն: Դուն ալ գոնե հիմա քանի մը հատ ոսկի ունենայիր նե, հայրս կ՝առնեիր կը տանեիր, կարելի է կ՝առողջանար
Կրկին անգամ ժպտեցավ Բաբուլ: Այդ հայրը երկունքին ալ չէ՞ր պատկաներ արդյոք, և իրեն չափ Հոռիբ պարտական չէ՞ր զայն հոգալու:
Պատասխան չտալու համար` սկսավ իր փոքրիկ սպիտակ թաշկինակին մեկ ծայրը ծալլել. ավրել հետո նորեն ծալլել:
Պըտտոն-օղլուներուն հարսն ալ թաշկինակ մը հանեց գրպանեն, բացավ զայն անձեռոցի մը չափ խոշոր, մեջը ծրարեց իր զարդերը, ու ինք ալ նշմարելով երկու թաշկինակներուն գույնին տարբերությունը հարեց.
— Ճերմակեղեննուդ լվացքին համար ալ շատ ծաղք կ՚ընես դուն, կ՚ըսեն թե ամիսը օխա մը օճառ կը վատնես երկուքնուդ լաթին համար, ժամերով ալ զանոնք արդուկելու կ՚աշխատիս, բայց ոչինչ բաներ են ասոնք.հոս մարդ կարևորություն չի տար ատոնց, շատ բարակցողին վրա կը խնդան:
Թե կը խոսեր և թե կը հանվեր Հոռիբ: վրայի մանիշակագույն թավիշե թիկնոցը հանեց նախ, ու անոր եզերքը մը ուրախությամբ դիմեց ատոնց փալփլուն շքեղությունը, շրջազգեստին մեջեն, զոր փաթթեց, Բուբուլին տվավ:
— Պահե՛ ասոնք, ըսավ, իրիկուն Կմեսը ձեզի թարմ հաց[1] պիտի բերե. անոր հանձնե՛:
Եվ մոռնալով որ հայրը տեսնելու եկած էր, մեկնեցավ առանց քրոջը «մնաս բարով» մը ըսելու:
Բուբուլ մինչև սանդուխին գլուխը անոր հետևել են ետքը ետ դարձավ, ու եկավ իր աթոռին վրա պահմը առաջ ընդմիջված խոհանքին մեջ թաղվեցավ, մինչև որ գործարանին սուլակը ստիպեց զինքը իր գործին դառնալու:
ԼԸ
— Լյուսի՛, պատրա՞ստ ես, հարցուց Տիգրան զարդասենյակին դրան սեմին վրա երևալով, ուր երկար կապույտ տնազդեստով մր նստած Բեմալե հանըմին աղջիկը եռակողմանի խոշոր հայելիին առջև, գլուխը հտրդարել կուտար սենեկապանուհիին:Ոսկեզարդ մարմարե զարդաասեղանին վրա կը կենար վարդագույն ծաղկահյուս սիրուն գլխարկը զոր հինդ վեց անդամ գրեր հաներ էր, ու միշտ մազերը գլխարկին համար չգտնելով, յոթերորդ անգամ ըլլալոն՝ նորեն գլխուն ասեղները կը քաշեր անհամբեր:
— Դեռ ո՛չ, պատասխանեց առանց երեսը նայելու:
Այն ատեն ներս մտավ Տիգրան և ծխագլանիկ մը վառելով եկավ պատուհան մը բացավ, ուրկե կիզիչ ջերմություն մը լցվեցավ սենյակին մեջ իբրև հրդեհի մը բոցեղեն կայլակումը, ինչպես կպատահի միշտ օգոստոս ամսվան մեջ Բերայի ամենեն լայն փողոցներեն անգամ: Ու հոն երկար թիկնաթոռի մը կիսովին ընկազմանած սկսավ դիտել Լուսիկին արդուզարդը, որուն հետ ամուսնացեր էր տարիե մը ի վեր:
Այնքան անձայն ու անշուքկերպով կատարվեր էր իրենց իրենց հարսանիքը Սկյուտարի մեջ, որ Տիգրանեն ծանոթներեն շատերը չէին իմացեր անոր ամուսնանալը: Ոչ ոք հրավիրեր էր, ոչ մեկուն ծանուցեր էր, ու ամառը անցնելե ետքը՝ երբ եկան Բերա բնակիլ, ամեն մարդ զարմանքով կդիտեր այդ գեղանի կինը, զոր հետը երբեմն թատրոն կը տաներ Գեղամոֆ:
Լուսիկին սնափառ խորհուրդները՝ որոնք իր նշանտվթյան հաջորդեղ ձմեռը ու ամուսնության հաջորդող ամառը ամբողջ շղթայակապ պտըտեր էին Սկյուտարի ամայի բարձրունքի վրա, լեցուցեր էին անոր չարաճճի պզտիկ սիրտը սոստկալի վրեժխնդրությամբ մը ամուսին հանդեպ, և անոր անձին նկատմամբ կանխավ ունեցած անտարբերությունը ատելության փոխված էր հետզհետե:
Ուր էին աշխատասիրության, տնարար կնոջ ազնիվ ու պարզ ճաշակները. հիմակ բան մը չէր բավեր անոր պչրասիրության կատաղի ձգտումները, և Տիգրան ապշած կը նայեր, թե արդյոք քրքճիին տան մեջ մեծցած համեստ, հնազանդ աղջիկն էր ան, թե հազար ու մեկ գիշերու փերիները դյութությամբ մը փոխած էին զայն ամուսնացած օրեն ի վեր: Ինչ հարվածներ որ կուտար երբեմն Բուբուլին, անոնց կրկնապատիկը կը տեղացներ կնոջ գլխուն, բայց ան փոխանակ զգածվելու, փոխնակ վիրավորվելու, կը փոխարիներ զանոնք փողոցի լեզվով մը, որոնցմե իր թույլ ու դանդաղ բնավորությունը հաղթահարած՝ ետ կը քաշվեր առանց տեղի տալու, և ճրերու սրտդողած կը կենային իրարու հետ, մինչև որ տիկինը իր մեկ քնային համար բարեհաճեր անկե դրամ խնդրել: Բայց վեճերն ու կռիվները միշտ պակաս չէին տան մեջ, որոնց հետևանքը վնաս կ՝ըլլար եկունքին համար ալ:
Այն տաք եղանակին մեր Բերա մնային ալ սոսկալի կռվի մը արդյունքը եղած էր: Տիգրան որոշած էր Սկյուտար երթալ օդափոխության համար: Լյուսի կ՝ուզեր Պեյուք-Տերե ելլել, և չկարենալով համաձայնիշ, մինչև այն ատեն մնացած էին տուներնին:
Վերջապես Լյուսիին գլխուն զարդարանքը լրանալով տեղեն ելավ, ու ամուսնին դառնալով՝ սկսավ գլխեն մինչև ոտքը չափել զայն: Հետզհետե դեմքը խոժոռեցավ, հոնքերը պուստերցան, աչվըները ավելի պզտիկացան, և չար կերպարանք մը առնելով, զսպված բարկության խուլ ձայնով մը գոչեց.
— Այդ հագուստներո՞վդ հետս պիտի գաս:
— Հագուստներս ի՞նչ ունեին, հարցուց Տիգրան պաղարյունով:
— Ցորեկվան այցելության սև՛ բանթալոն, հապա սա վրայի ճաֆեթդ. ինչո՞ւ ոըտենկոթ մը չհագար:
— Դուն իմ հագուստիս կը խառնվիս կոր, բայց տեսնենք ևս ալ քուկինիդ պիտի հավնի՞մ...
— Քուկին խելքդ անանկ բաներու չի հասնիր:
Բարեբախտաբար այն միջոցին սենեկապանուհին տիկնոջ շրջազգեստը բերելով՝ վիճաբանությունը դադրեցավ, պահ մը ետը ավելի սաստկությամբ վերասկսելու համար. ինչպես երկու կռվող կատուներ իրարու հետ ոգորած ատեննին՝ վայրկյամ մը իրարմե կը հեռանան, ավելի ուժով, ավելի շեշտակի հարձակման մը պատրաստվելու համար:
Լուսիկի զարդարանքը ժամե մը ավելի տևեց, և այդ միջոցին Տիգրան առիթ չփախցրուց հեգնական ակնարկություններ ընելե կաթնագույն գիծերով մութ կապույտ սյուտա շրջազգեստեն սկսյալ՝ մինչև փղոսկրե փոքրիկ քարտապահին նուրբ կիսաձեռնոցներուն վրա, որոնց ցանցակերպ հյուսվածքեն ներքևեն ականակուռ մատնիները կը փողոփողեին:
Վերջապես այդ մանրակրկիտ ու խնամոտ պաճուչանքը ավարտեցավ, և սենեկապանուհին վերջին գնտասեղը կը զետեղեր ամոր օձիքին մեկ ժապավենին վրա, երբ Լյուսիկ ըսավ հրամայական ձայնով մը.
— Ես քողս կը դնեմ, Էլենի, դուն գնա՛ նայե սետյանները պատրա՞ստ են:
— Ի՞նչ սետյա, հարցրուց Տիգրան զարմանքով:
— Այցելության համար երկու սետյա բերել կուտամ կոր:
— Վարը ախոռը երկու կառք կա, սետյան ի՞նչ պիտի ընես, հիվա՞նդ ենք ի՞նչ ենք:
— Մե՜ղք, որ այսչափ ատենե Բերա կը բնակիս, կառքով այլցելության կ՝երթացվի՞:
Ատոնք ո՞ւր սորվեցար, Լո՛ւսիկ, հորդ տունը կառք տեսած ունեի՞ր:
Տիկին Գեղամոֆ ինքզինքեն ելած՝ հրացայտ նայված մը արձակեց ամուսինին վրա, իբր, թե զայն շանթահարելու համար, և բիրտ ձայնով մը.
— Դո՜ւն հարուստի տղա ես հե՜, չտես մը քեզմե աղեկ է, ըսավ:
— Լուսի՛կ, ես սետյա չեմ նստիր, պոռտաց Տիգրան կնոջը ի վեր:
Ես ալ կառք չեմ նստիր, պատասխանեց Լուսիկ միևնույն ձայնով:
— Ուր կ՝ուզես հոն նստե, ես դուրս կ՝ելլամ կոր, ասիկա միտքդ պահե՛ և նայե՛, որ մեյ մըն ալ հետս կատակի չելլես:
Ասոնք ըսելով սենյակեն մեկնեցավ արագ քայլելով:
Քըրըճիին աղջիկը մտիկ ըրավ անոր ոտնաձայնը՝ հուսալով ըրածին զղջալով ետ կը դառնա, բայց երկու վայրկյան ետքը դրանը ձայնը լսեց, և պատուհանը վազելով տեսավ, որ կը հեռանար առանց անգամ մը ետին դառնալու: Մեկ րոպեին մեջ զարույթ, ցավ, վրեծխնդրության գաղափարներ իրարու հաջորդեցին այդ խոլ, այդ թեթև մտքին մեջ: Բարկության առաջին շարժումով առաջին շարժումով ձեռքի հովհարը մեկդի նետեց, որ ուժգնորեն թռչելով՝ գնաց ճերմակեղենի պահոցին խոշոր հայելլիին զարնեցավ ու խորտակեց զայն, հետո, պատռտելով քաշեց հանեց գլխարկը, և մատներուն մեջ ճմրթկելով ծաղիկները գետինը ձգեց, անեծքներ, հայհոյություններ թափելով բերնեն այն փողոցի խեխտովը զոր կ՝ստանար իր ցասման պահերուն:
Հետզհետե ջիղերը գրգռվելով՝ կատաղության մը եկավ վրան: Հագվի՜լ ու ասյօրինակ խայտառակությամբ տունը մնա՜լ, հապա բերել տված դեսպակնե՜րը: Քանի ասոնք կը մտածեր, քանի զգեստներուն կը նայեր, այնքան ինքզինքեն կ՝ելլեր, ձեռվրները խունգերուն կը զարներ, ու չկարենալով իր կիրքը հագեցնել, կ՝ անիծեր, կ՝սպառնար կը պոռար անդադար, թե կը սոսկալի կերպով վրեժ լուծեր Տիգրանեն:
Սենեկապանուհին, որ Գեղամոֆին ետևեն վար իջնելով՝ տեսեր էր դեսպակներուն ճամրվիլը՝ դուրս կը կենար չհամարձակվելով տիկնոջ բարկության կայծակներուն դիմագրավել, բայց այս վայնասուներուն ձայնեն ստիպվեցավ ներս մտնել: Իր տիրուհին նվաղման վիճակի մեջ էր, ակռանները սեղմված, աչվըմերը կիսաբաց, ձեռքերը ջղաձգային պրկումներ ունեին...:
— Էլենի՜, շո՜ւտ, քովի տոքտորը... մրմնջեց, ու ճիչով մը ինկավ երկայն աթոռի մը վրա:
Սենեկապանուհին վազեց գնաց կանչելու տոքտոր Ամաիրիլլին, որ իրենց կից տունը կը բնակեր:
Լուսիկ սենյակին մեջ միակ մնալով՝ հանկարծ ինքզիքը ժողվեց, տեղեմ ելավ, ու ճիշդ դերասանուհիի մը նման, որ վարագույրը իջնելե ետքը, նոր արարվածին համար կը պատրաստվի, հայելիին առջև անցավ ու սկսավ ինքզիբքը կարգի բերել: Կուրծքին կոճակները քակեց, սեղմակին կասլերը թուլցուց, և շապիկին նուրբ մանյակին մեջեն անցուցած ժապավենը քաշեց հանեց: Ինք ալ ոսկեգույն բլյուշե բազմացին վրա գնաց պառկեցավ աջ բաղուկը գլխուն ներքև դրած:
Վայկյանե մը, բժիշկը ներս մտավ Էլենեին ընկերացած:
Տոքտորը Ամարիլիին հազիվ քսանըհինգ տարեկան երիտասարդ մըն էր, գեղեցիկ, վայելուչ հագված, ունենալով բոլոր անձին վրա իգական փափկություն մը, որ իր շնորհներուն մեծապես կը վնասեր:
Իր ձայները տասերկու տարեկան տղու մը շեշտին տհաս նրբությունը ուներ, որ իր լուրջ արվեստին դրական բառերուն հետ հակադրություն մը կը կազմեր:
Հիվանդը զայն կը ճանչնար արդեն, պատուհանե պատուհան շատ անգամ երկունքն ալ զիրար կը դիտեին, իրարու կը ժպտեին և կը բարևեին իսկ զիրար:
Լուսիկի կողմե պզտիկ հանղգնություն մը բավական էր զայն իրեն մոտեցնելու, և մինչև այն ատեն հետաձգված այդ հանդգնությունը հիմա կը փութացներ ամուսնույն կոշտ վարմունքը:
Սենեկապատուհանին «մարտծ է» ըսած էր բժիշկին, բայց տիկինը մտածելով, որ նվաղումի դժվարին դերը չպիտի կարենար հաջողոթյամբ խաղալ տոքտորին քով, աչվըները բացած էր ու ծանր ծանր կը հևար:
Բժիշկը անոր երակը քննելով,
— Ինչ կզգաք, հարցուց տաճկերեն լեզվավ:
— Հոս նեղություն մը, պատասխանեց հիվանդը, ձեռքը սեղմակին տանելով:
Տոքտորը անոր կուրծքը մտիկ ըրավ:
— Հուզվելու պատճառ մը ունեցաք, հարցուց:
Լուսիկ գլխովը նշան ըրավ թե «այո»:
— Ահ տիկին, գոչեց ղգածյալ ձայնով մը, զգուշացեք, մեղք կընեք ձեր անձին, ու զմայլված նայվածք մը ուղղեց անոր:
Հետո ուրիշ նմանօրինակ հարցումներ ու պատասխաններ իրարու հաջորդեցին, որոնց միջոցին հափշտակված կը դիտեր տոքտորը այդ նորատի կնոջ գեղը, անոր կապուտակ սիրուն աչվընները, վարդի պես փայլուն դեմքին գույնը սև մազերու սքանչելի շրջանակին մեջ, որ մոտեն հազար անգամ ավելի հրապուրիչ էր:
Լուսիկ ալ իր կողմե քննելով երիտասարդը, ավելի համակրելի կը գտներ, և քաղցր հիշտություն մը կզգար կրկնելով անոր, թե շատ կը տառապեր, թե անբացատրելի ցավեր, անհանգստություններ ուներ, և անոր ուշադիր նայվածքին, մանկական տկար հնչյունին մեջ իրեն համար խանդաղատական բան մը կը գտներ:
Կը զարմանար թե ինչու հիվանդ ըլլալու գաղափարը չէր ունեցեր մինչև այն ատեն, և նոր դեպքերով ու նենգություններով լեցուն կյանքի մը հեռապատկերը կը նկարվեր երևակյությանը առջև, ուր շատ դյուրին պիտի ըլլար իրեն ամուսինեն վրեժ լուծել:Իր ձայնը հետզհետե աղու, սրտառուչ վանկեր կստանար քանի կը նկարագրեր իր հիվանդությունը:
— Սիրտս այնպես կը բաբախե որ,կարծես կուրխքս պատռելով դուրս պիտի ցայտե, կ՝ըսեր մեղմ խորհին ձայնով մը, որ իրը չէր:
— Հիմակ հանդարտեցուցիչ դեղ մը պիտի գրեմ ձեզի.անմիջապես կ,անցնի:
— Ինձի այնպես կուգա որ գիշերը չպիտի կարենամ քնալ, հարեց հիվանդը:
— Քանի մը վայրկյանեն պիտի հանգսըանաք, տիկին: ուրիշ անգամ բնավ պատահած չէ՞ր, որ այդչափ կը վախնաք:
— Գիշերը անցուցե՛ք, տիկի՛ն, չեմ ուզեր այդ վիճակնուդ մեջ զձեզ ավելի նեզել: Ուրիշ անգամ մը, երբ հանդարտ ըլլաք երկարորեն կը քննեմ և ձեր այդ դյուրագրգռությունը, որ կ՝երևա թե ջզային տկարութենեն առաջ եկած է, դարմանելու միջոցները ի գործ կը դնենք, ըսավ ու դեղագիրը գրելով Լուսիկին հանձնեց, հետո ոտքի ելավ մեկնելու համար:
— Կ՜երթա՞ք, տոքտո՜ր, երբ պիտի գաք նորեն զիս տեսնելու:
— Վաղը առտու:
— Ա՜հ, շնորհակալ եմ, հարեց նորատի կինը իր ճերմակ, կակուղ ձեռքը բժշկին երկնցնելով, և երկունքն ալ իրարու նայվածքի մը մեջ ընկղմեցան վայրկյան մը հոզվախ, երջանիկ:
Երեկոյին, Տիգրան անկողնին մեջ գտավ իր կինը: Էլենին փոքրիկ սեղանին մը վրա դեղի սրվակները կարգի մը դներ, և մերթ ընդ մերթ տիրուհվույն ճակտին փակված ճերմակ լաթի կտորը կը փոխեր ջրախառն օտըֆոլոնյելով լեցուն թասի մը մեջ թաթխելով զայն:
Հեծկլտուքե զատ պատասխան մը չկրցավ առնել Տիգրան հիվանդին բերնեն իր հարցումներուն, և ստիպելով սենեկապանուհին դիմել, որ անոր մեկնելեն ետքը պատահարները այնպիսի սաստիկ գույներով նկարագրել, և այնքան խոշոր բառեր գործածեց, որ դժբախտ ամուսինը կարծեց, թե իրոք ծանր հիվանդության մը պատճառ եղած էր կնոջը, զղջաց ըրածին վրա, ու սիրտը նեղացած՝ ճաշել անգամ չուզելով, գնաց պառկելու:
⁂
Տասնհինգ օր շարունակ անկողնեն չելավ Լուսիկ: Օգոստոսի տաքերուն մեջ օրերով անշարժ մնալու հաստատամտությունը արդարև կրնար պատիվ բերել իր բնավորության, եթե անոր շարժառիթը վատ և ղազիր նպատակ մը չըլլար, և սակայն պետք չէ մոռանալ, թե այդ ապաշխարանքը իր գերագույն հաճույքը ուներ:
Տոքտոր Ամարլիին, որ ամեն օր կ՝այցելեր, նուրբ հարցումներ կ՝ըներ անոր հիվանդության մասին, ի՞նչ ըներ, իր պաշտոնը այդպես կը պահանջեր: Շատ մը ֆիզիքական ախտեր կան, որոնք բարոյական պատճառներե կ՝արտադրին, մանավանդ իգական սեռին տկարությունները:«Կնոջ մը համար, կ՝ըսեր տոքտորը, ֆուռանտեռև մը ավելի վնասակար է սրտնեղություն մը»:
Լուսիկ ճիգեր կ՝ըներ իր ներքին ցավերը ծածկելու և բառերու տեղ արցունքով կպատասխաներ ստեպ: Բայց վերուն կրակը մարած էր ժամանակը, կը մնար իր սրտին ալիքներուն մեջ, իբրև երջանկության մը գաղտնիքը, որուն հրապույրը ոչ թե կորսված, այլ հեռացած էր իր սիրո առարկային հետ:
Քաղցր զգացումով մը կը մտածեր հիմակ այդ անհետացյալ էակին վրա, որմե զգացած արբեցությունը ոչ ոք կրցած էր ազդել իրեն այնուհետև, թեպետ անոր նկատմամբ ոչ թե իրական զգացում մը, այլ անոր քաղցր հիշատակը միայն պահած ըլլար:
Բայց ասոնք վերլուծելու ոչ առիթ ունեցած էր, ոչ ալ փափաք: Միշտ սիրել կը կարծեր Բուբուլը, որովհետև անկե բաժնված ատեն կը սիրեր, և այդ սիրույն զոհած էր իր ապագա փառքին ասպարեզը որ արվեստագետի մը հոգվույն ամենեն զորավոր թելն է:
Սոֆին ալ որոշ բան մը չէր գիտեր անոր ներքին տրամադրությանց մասին, սակայն նախազգացում մը կ՚ըսեր իրեն թե պետք էր վառ պահել անոր սիրո զգացումը: Իր հարատև ճիգերուն հաջող ելքին վրա կը հրճվեր հիմա: Վերջապես անվարան գրեր էր Գառնիկին այս նամակը որ մեկ քանի օր առաջ այնքան խորին հուզմանց ենթարկեր էր դժբախտ Բուբուլը: Ու հիմա աշխատության սեղանին առջև նստած՝ անոր պատասխանին կ՚սպասեր Սոֆին երևակայելով իր սիրելի բարեկամուհվույն ցնծությունը, և կանխավ հեղհեղելով մտքին մեջ այն երջանկության գորովալից տեսարանները, որոնք տեղի պիտի ունենային անոր Պոլիս հասած պահուն: Եթե գիտենար թե ի՜նչ սրտաճմլիկ ցավերու, ի՜նչ արյունռուշտ ոգորումներ պատճառ եղած էր իր եղբորը նամակը հեք աղջկան սրտին մեջ, արթնցնելով հոն նիրհող հույսը այնքան ցանկալի, և հաստատելով երջանկության հնարավորությունը, որ ավելի դժնդակ հանգամանք մը տված էր անոր զոհողությանց: Սոֆի ոչ միայն չէր գիտեր ասոնք, այլև ամենափոքրիկ կասկած մը չէր կրնար ունենալ Բուբուլին վիճակին վրա. ըստ որում Արթին աղային հիվանդության վրա մանրամասն տեղեկություններ հաղորդած չէր ան իրենց: Անգամ մը գրած էր միայն, թե հայրը տկար էր, և այնուհետև Այսպես էր ամեն գիշեր, երբ վաղեմի արվեստագետը իր զվարճության ու հաճույքներուն համար դուրսը կը մնար,Սոֆի կ՝սպասեր անոր անձանձրույթ, որովհետև առանց անոր ողջ առողջ տուն մտնելը տեսնելու չէր կրնար հանգիստ նիրհել, և սակայն պատճառ մը չէր այս որ Գառնիկ զբոսանքներեն բան մը զոհեր քրոջը խնայելու համար:
Այսպես եղած էր ամենեն դժբախտ օրերուն մեջ, և այսպես կը շարունակեր հիմակ, որ լավ կացություն մը ունեին: Որովհետև երիտասարդին ամսականը հետզհետե բարձարանալով ութնեն քսանհինգ ոսկիի հասեր էր երկու տարվան մեջ: Ա՝լ դասի չէր երթար Սոֆի, և սպասուհի մը ունեին, որ կ՝օգներ իր գործերուն:
Իրենց տունը փոխեր էին: Դրաձյալ Բանկալթիի մեջ ավելի ընդարձակ տուն մը վարձեր և ճաշակով կահավորեր էին զայն, բացի մեկ սենյակենցոր ամենեն գեղեցիկն էր, և զոր Բուբուլին կը պահեին անոր ճաշակին համեմատ զարդարելու համար: Դաշնակ մը գրադարան մը գիրքերու և նվագատտերերու սակաթիվ, բայց ընտիր հավաքածո մը ունեին:
Ասոնք օրե օր կարգադրելև ետքը, երբ տեսան, որ իրենց տան համեստ պիտույքը լրանալով հանդերձ՝ կրկին գումար մըն ալ կը մնար ձեռքերին, որոշեցին որ Գառնիկին հարսնիքը կատարեն:
Այս որոշումը երկու տարիե ի վեր ակամա հետաձգված բաղձանքի մը գործունեությունը պիտի ըլլար. բան մը առանց իրաիու հարցնելու թե կը հարմարե՛ր Բուբուլի ճաշակին, բնավ գիրք մը, զոր կարդացած ատեննին չխորհեին թե ի՛նչպես պիտի գտներ զայն արդյոք իրենց տարակա սիրելին: Բայց այս անդուլ համակրության մեջ քույր ավելի մեծ դեր ուներ քան եղբայրը, Սոֆին էր ազդակը և Գառնիկ կը հնազանդեր այս ազդեցության, զոր պահած էր խելացի աղջիկը առանց զգալի ընլու: Գառնիկ գրավված էր այն սևեռուն գաղաոարներով, թե պետք էր ամուսնանալ բուբուլին հետ, և անոր տենչանքը՝ որուն կրակը մարած էր ժամանակը, ալիքներուն մեջ, իբրև երջանկության մը գաղտնիքը, որուն հրապույրը ոչ, թե կորսված, այլ կերացած, այլ հեռացած էր իր սիրո ստաևկային հետ:
Քաղցր զգացումով մը կը մտածեր հիմակ այդ անհետացյալ էակին վրա, օրմե զգացած արբեցածած ոչ ոք մկրցած էր ազդել իրեն այնուհետև, թեպետ անոր կատմամբ ոչ, թե իրակա զգացում մը , այլ անոր քաղցր հիշատակը միայն պահած ըլլար:
Բայց ասոնք վեռ լուծելու ոչ մի առիթ ունեցած էր, ոչ ալ փափաք: Միշտ սիրել կը կարծեր Բուբուլը, որովհետև անկե բաժնված կը սիրեր, և այդ սիրույն զոհված էր իր ապագա փառքին ասպարեզը, որ արվեստագետի հոգվույն ամենևեն զորավար թելն է:
Սոֆին ալորոշ բան մը չէր գիտեչ անոր ներքին տրամադրությանց մասին, սակայն նախազգացում մը կ՝սեր իրեն, թե պետք է վառ պահել անոր սիրո զգացումը: Իր հարատև ճիգերուն հաջող երքին վրա կը հրճվեր հիմա: Վերջապես անվարան անվարան գրել էր Գառնիկին այս նամակը օր մեկ քանի օր առաջ այնքան խորին հուզմանց ենթարկեր էր դժբախտս Բուբուլը: Ու հիմա աշխատության սեղանին առջև նստած՝ անոր պատասխանին կ՝սպասեր Սոֆին երևակայելով իր սիրելի բարեկամուհվույն ցնծությունը, և կանխավ հեղհեղելով մտքին մեջ այն երջանկության գորովայից տեսարանները, որոնք տեղի պիտի ունենային անոր Պոլիս հասած պահուն: Եթե գիտենար, թե ի՜նչ սրտաճմլիկ ցավերու, ի՜նչ արյունռոշտ ոգոլումներուն պատճառ նիր եղբորը նամակը հետ աղջկան սրտին մեջ, արթնացնելով հոն նիրհող հույսը այնքան ցանկալի, և հաստատելով երջանկության հնարավորությունը,նոր ավելի դժնակ հանգամանք մը տված էր անոր զոհողությանց: Սոֆին ոչ միայն չէր գիտեր ասոնք, անգամ ամենփոքրիկ կասկած մը չէր կարող ունենալ Բուբուլին վիճակնի վրա, ըստ որում Արթին աղայի հիվանդության վրա մանրամասն տեղեկություններ հաղորդած չէր ան իրենց: Անգամ մը գրած էր միայն, թե հայրը տյար էր, և այնուհետև չէր ուղած իր տառապանքներուն անօգուտ մտատանջությունը տալ անոնց: Սոֆիին միակ հոգն էր Բուբուլին Պոլիս հաստելն առաջ իր ձեռքի գործըավարտել: Ճերմակ մարմաշի վրա ներքնազգեստ մը կը բաներ զոր իր աշակերտուհուն միշտ կը սիրեր ամառը հանգիլ,և արագ արագ կը շարժեր իր ասեղը միշտ չափելով պարապ մնացած մասին երկայնությունը բանված մասին հետ, ու կը շարունակեր անդադար:
Հանկարծ փողոցին դրանը փականքնին մեջ բանալիի մը ճռինչը լսեց: Գառնիկն էր, որ միշտ բանալին քովը կրեր, գիշեր ատեն մինչև դրանը բացվիլը փողոցը չսպասելու համար: Սոֆի իսկույն գործը ձգեց, և ճրագ մը վառելով գնաց զայն դիմավորելու: Հաջորդ վայրկյանին վճերսիրտ ներս մտավ եղբորը ընկերացած:
Գառնիկին դեմքը՜ որ երկու տարիների վեր ավեի հասուն շնորհելու կատարելիություն մը ստացած էր, անփույթ արտահայտություն մը ուներ. այն գիշեր, և քույրը ղայն նշմարեց:
Երիտասարդը գլխակը, վերարկուն հանեց, հետո գրպանեն նամակ մը առնելով Սոֆիին նվավ, «Բուբուլեն է» ըսավ:
— Ահ, ինչ կը դրե կոր, ե՞րբ պիտի դա, բացաղանչեց անհանբերությամբ պահարանին մեջեն նամակը հանելով:
— Կարդա՜ որ իմանաս, Գառնիկ հանդարտ:
Սոֆի սեղանին մոտենալով հետևյալը կարդաց. Որքա՜ն մը փափաքիմ սա վայրկյանը, որ մինչև այսօր միակ երջանկությունս եղած էր, ևնայս անգամ ահռելի սարսուրներով՝ կը դողացնե հոգիս: Եվ սակայն պետք է գրել, պետք է ձեռքովս շինել կյանքիս դատակնքիը, ինչպես մտքովս վճռեցի ղայն, հակառակ էությանս բոլոր տոնչորուն, բոլոր ձգտումներուն:
Երկու տարի շարունակ աչքերս հառած սա ճամբուն դարևանդին՝ սպասեցի նամակներուդ, միշտ հուսալով, միշտ բաղձալով գտնել հոն մը, որով զիս քովդ կոչեիր. բախտըզլացավ ինձ այդ շնորհը, և հիմակ որ կապված եմ հոտ պարտքի անլույծ շղթաներով, այդ երանավետ կոչումը կ՝ ընես ինձ:Ձես գիտեր սակայն թե հայրս անկողին ընկած է կաթվածահար երեք ամսե ի վեր, և չեմ հաղորդած քեզ այս աղետքը խնայելու համար պաշտելի սրտիդ որ գիտեմ թե մասնակից է բոլոր ցավերուս:Կրնա՞ մ մինակ թողուլ զինքը, որ մեռնի անօգնական, կրնա՚ մ զոհել ղայն իմ երջանկությունս, եթե ապահով իսկ ըլլամ թե անհնար պիտի ըլլա ինձ դիմանալ այն վիշտին զոր կ՝ ազդե ինձ այս անտանելի զրկումը, ինձ ընծայած գերագույն բերկրանքիդ հապաղումը:
«Ահ, գրե՝ ինձ թե միշտ պիտի սիրես զիս, գրե՜ թե կը հասկանաս ցավերուս սաստկությունը, և իրավունք կուտաս ինձ որ այնպես վարվիմ, որովհետև սիրտս չի ներեր ինձ ուրիշ բան ընել: Եթե սիրույս միայն անսամ, դարձյալ դժբախտ պիտի ըլլամ խղճի խայթերովս, և անարժան այն ազնվական կյանքին, որուն երազը սնուցած եմ հոգվույս մեջ»:
— Վա՜խ, խե՜ղճ Բուբուլս, ըսավ Սոֆի նամակը ձեռքեն վար դնելով, և թաշկինակը աչվըներուն տանելով, միշտ նույն փափուկ, վեհ սիրտը, միշտ նույն աղնիվ զգայնությունը...
— Եվ միշտ նույն ողբասացությունները, ընդմիջեց Գառնիկ, ա՜հ, զգայուն սիրտերը այնչափ կսիրեն վիշտը, որ ան ալ կուգա զանոնք կգտնե: Ցավալի բան է, որ ամենեն դժբախտները ըլլան, բայց այսպես է: Այս իրիկուն ճամփան եկած ատենս հաշիվ ըրի ինքնիրենս որ, Բուբուլը ճանչնալես ի վեր, երբեք զարթ չեմ տեսած զինքը, ամեն պարագայի մեջ մելամաղձության հակում մը ցույց տված էր:
Սոֆի եղբորը հրեսը նայեցավ զարմանքով, հասկանալու համար, թե այդ խոսքերով մեղադրե՞լ կուզեր արդյոք իր բարեկամուհին.բայց անոր գիմագծերը խաղաղ երևույթ մը ունեին:
— Կը սխալիս, եղբա՛յրս, պատասխանեց, Բուբուլին բնավորությանը շատ հակամետ էր զվարթության զայն ճանչըցրած ատենդ, հետո սիրո թախծությունները փոփոխեցին զիրքը:
— Կարելի է, հարեց երիտասարդը վախենալով, որ մի գուցե վիրաորիչ բան մը ըսած ըլլա: Արդեն իր խոստբերուն մեջ չարամտություն չկար. անկեղծ խորհրդածություն մը թռեր էր բերնեն, բայց քույրը հասկցավ, թե նոր ճաշակի սկզբնավորությունն էին այդ բառերը. Գառնիկ իր քրոջը լռութենենգուշակեց անոր մտքեն անցածը, և զայն ապահովելու համար ավելցուց.
— Ես հիմա ընդանևապես զվարթ ընկերությանց մեձ մտնել ելլելու՝ ավելի զգալի է ինծի տրտմության դառնությունը, և խորապես կը ցավիմ անոնց վրա, որոնք կյանքին քաղցրությունները կը թողուն՝ անոր ցավերովը տառապելու համար:
— Բայց կյանքը քաղցրություններ չունի ամենուն համար: Դուն անփորձ չես այս մասին:
— Կ՝ուզե՞ս, որ անկեղծ ըլլամ քեզի հետ, Սոֆի՛ս, ես տրտմութենե ձանձրացած մարդ մըն եմ, և հիմա որ շատ հոգեր չունիմ, կ՝ուզեմ ազատ ու զվարթ ապրիլ. ո՞վ գիտե ինչ կը բերե ապագան: Բուբուլին ալ պիտի գրկեմ, որայդքան հուսահատությամբ չմտածե, և պիտի ունենան իր վրա:
— Շատ գոհեմ զքեզ ահդպես տեսնելու, Գառնի՛կ, միայն կը ներե՞ս, որ հարցնեմ թե՞ ո՛վ կամ ինչ բան է այդ գեղեցիկ տրամադրությունները քեզ ներշնչողը, հարցուց ժպտալով:
Երիտասարդը թեթևորեն շառագունեցավ:
— Անշուշտ կը կարծես, թեոգելից ըմպելիքներն են, այնպես չէ՞, քույրս, բայց կը սխալիս, վասնզի ոչ թատրոնեն կուգամ և որ ֆադե շանթանեն: Շահապետյաններուն տունը ճաշի վար դրին զիս, չկրցա մերժել գիտես թե միշտ երախտապարտ եմ անոնց, և սեղանին վրա գավաթ մը ջրախառն գինի խմած եմ միայն: Հիմա որ արդարացուցի ինքզինքս զքեզ անքուն սպասեցնելու հանցանքիս մասին, կը ներե՞ս որ երթամ պառկիմ:
— Հանգիստ քուն մը մաղթեմ, պատասխանեց Սոֆի ուշադիր զննելով անոր ստվերը, որ կանհետանար պատին վրայեն:
Արդյոք իրո՞ք գինով է, կը հարցներ ինքնիրեն նորատի աղջիկը: Բայց ձայնը, արտասանությունը, շարժուձևերը, քայլվածքը անթերի կանոնավորություն մը ունեին, միայն խոսքերը պարագային անպատշաճ էին, և տրամաբանութենե զուրկ թվեցան իրեն: Հապա այդ տարօրինակ զվարթությունը ի՞նչ էր, երբ իր կարգադրած ամուսնությունը անակնունելի դիպվածով մը ետ կը մնար հանկարծ:
Իզուր կը հոգեր Սոֆի գուշակելու բան մը զոր Գառնիկ ինք ալ չէր գիտեր։ Այդ զվարթությունը մեկեն ի մեկ եկած էր իրեն այն իրիկունը, Սահակ աղային հետ պեզիկ խաղացած պահուն երբ Մելինեն աթոռը առեր քովը եկեր էր օգնելու համար իրեն, և իր զվարճությունները շատ մը խնդացուցեր էր զիրենք։
Մելինեն յիմա տղա չէր սակայն․ տասնըվեց տարեկան աղջիկ մը եղած էր, որ արձանագործի մը համար կրնար գեղեցիկ համարվիլ իր մարմնին շնորհներովը, եթե բանաստեղծի մը համար սիրուն չէր իր ցամաք սրտովն ու անմշակ հասարակ մտքովը։
Ծնողքը զինքը շատ սիրելնուն զրկած չէին աչքերնուն չհեռացնելու համար․ միայն դաշնակի վարպետ մը ունեցած էր, բայց դժբախտաբար իր արշալույսի պես մատերը այդ հրեղեն արվեստին աշխույժ թռչտումներուն համար հորինված չըլլալով, հրաժարեր էր անկե, բավական համարելով արևելյան եղանակներու քլե տը սոլը միայն սորվիլ, որոնց քլե տը ֆաին տեղ ալ միևնույն խազերուն վրայեն աքթավով կանցներ, և այդ շինծու նվագածությամբ ժամերով կը զվարճացներ ոչ միայն ծերունի ծնողքը, այլև զարգացած արհեստագետը Հետո, թաղին քահանային քիչ մը հայերեն կարդալ դրել սորվեր է։
Այդ աղջկան բոլոր տաղանդը թուղթի զանազան խաղերու մեջ կը կայանար։ Տեսակ տեսակ ձեռնածություններ գիտեր․ Թուղթ մը հավնել կուտար, և զայն կը գտներ․ մեկ քանի թուղթեր նշանակել կուտար, և զանոնք աննշմարելի կերպով աջ ձեռքին դեպի ձախը կը փախցներ, որոնց կընկերանար անզօդ, անվերջ շաղակրատություն մը, որ միշտ աղմկալի քրքիջներով կը լցներ տունը: Եվ սակայն միշտ շքեղ կը հագնվեր, Բերային ամենեն համբավարոր խանութներուն մեջ կարել կուտար, ծանրագին գոհարեղեններ ուներ, որոնցով միշտ իր կուրծքը, բազուկներն ու մատերը կը զարդարեր եգիպտական կուռքի մը պես։
Թարմ ճոխության մըն էր Մելինեն, անցամաքելի զվարթության աղբյուրը մը իր հորը լռիկ տանը մեջ, որ առանց անոր ներկայության՝ գերեզմանի մը չափ տխուր պիտի ըլլար։Կուռքի մը պես կը պաշտվեր իր հորմե, և մորը կյանքին աստղն էր, որոնց սիրտերուն հորիզոնը կը լուսազարդեր։
Մելինեն իր տրամադրության ներքև հորը բոլոր հարստութենեն զատ, որ շատ մեծ էր, նաև անոր կամքը, և զոր արժանապես գործածելու իղձերեն ու ճաշակեն զուրկ էր ինք։ Մանկութենեն ի վեր երկու ծերունիներուն գգվանքին միջև մեծցած՝ բնավ ճանչած չէր ընկերական կյանքը, և իր սիրտը բարձրագույն անուրջներու թռիչքեն զուրկ՝ չէր ազդեր իրեն այն անծանոթ իրերու այն անհանգստությունը, կը սնանին ու կը կազմակերպվին մեծ հոգիները։ Երջանիկ կզգար ինքզինքը ճանչած չըլլալուն համար ղրկանքը, որուն ամենեն ծայրահեղ տեսակեն անցած էր իր ծնողքը։ Վասնզի միշտ հարուստ եղած չէին Շահապետյանները։ Պոլսո շուկան, խեղճ խանութի մը մեջ կանգունով պասմա կը ծախեր երբեմն Սահակ աղան, և Ֆուլիկ հանըմի սյուզենի բանելով՝ հազիվ կրնային ապրեցնել իրենց երկու մանչ զավակաները Սամաթիո աղքատիկ մեկ թաղին մեջ։
Բայց Մելինեին ծնած օրը իրենց համար բարենշան օր մը եղավ։ Տարիներե ի վեր Սահակ աղային գրպանին մեկ խորշը։ դեղնած մաշած երկաթուղիներու վիճակահանության մեկ հատիկ տոմսակը մեծ պարգևը շահեր էր: Այն օրեն տանը բախտը անվանեցին զայն, նվիրելով անոր իրենց բոլոր խնամքը, բոլոր սերը, բոլոր մեծարանքը:
Կնքահայրը ուզեց ֆոռթյունե կոչել զայն, բայց հայրը մտածելով, որ այդ բարեգուշակ անունը ամենուն մտքին մեջ պիտի արթնցներ միշտ իրեն պատահած բախտավորության հիշատակը, վախեցավ որ աչքի կուգա, և Մելինե դնել տվավ:
Դեռածին մանկիկը այդ հարստությունը բերելով տանը մեջ՝ հափշտակած էր իր երկու անդրանիկ եղբայրներեն ծնողքին գորովը, և անոնք կարծես վշտացած իրենց եղած անիրավութենեն՝ մեկնեցան հետզհետև աշխարհքեն, թողլով անոր իր բերած ճոխության բոլոր վայելքը:
Սահակ աղան իր նոր դրամագլխով նոր ձեռնարկներ ըրավ, և գործերը հաջող երթալով՝ կրկնապատկեց, եռապատկեց զայն տասնըչորս տարվան մեջ: «Աղջկաս բախտին» ըսելով հանդուգն գործելու կը ձեռնարկեր ու միշտ կը շահեր, այնպես որ հաջողության հուռութ մը նկատված էր Մելինեն տանը մեջ, և ամենուն ճիգն էր զայն դոհ ընել:
Երկու տարի առաջ ալ, երբ Սահակ աղան իր հոդացավին պատճառով գործե քաշվիլ ստիպվեցավ, աղջկանը բախտին վստահելով էր, որ կրցավ ամեն բան հանձնել Գառնիկին ձեռքը, որ օտարական մըն էր, և դարձյալ չխաբվեցավ: Ալ հավատքի մը չափ հաստատված էր մտքին մեջ, թե ուր Մելինեն կար, հոն ձախորդություն, հոն դժբախտություն չկար բնավ, և անոր ամենեն դույզն փափաքներեն սկսյալ՝ մինչև ամենեն մեծերը, առանց դիտողության կը կատարեր:
Մելինեն ուզած էր Սամաթիայեն ելլել, գոր հայրը շատ կը սիրեր հոն ծնած ու մեծցած ըլլալուն համար, և երեք տարիև ի վեր եկած էին Բերա բնակիլ, ուզած էր դաշնակ մը և վարպետ մը ունենալ, և իսկույն իր կամքը կատարված էր տանը մեջ կառք մը պահել հարմար դատած էր, չէր մերժվեր, իր արդուզարդին մեջ զեխության ճաշակ մը ստացեր էր Բերա գալեն ի վեր, և թող կուտային որ լիապես գոհացներ զայն: Միայն մեկ հաճույքե մը զուրկ կը մնար, ստեպ դուրս ելլելու դվարճութենեն, որովհետև հայրը նստած էր, մայրը հիվանդապահի դեր մը ուներ անոր քով, և առանձին ելլելու վարժված չէր ինքը. բայց այդ պաշտոնն ալ երբեմն իրենց երիտասարդ գործակալին կը հհանձնեին ծնողքը, զոթ հաճաույքով կը կատարեր:
Սոֆին ալ եղբորը խնդրանքով շատ անգամ կ՝ընկերանար անոնց, երբ օր. Շահապետյան գլխարկ մը կապել տալու կամ շրջազգեստ մը ապսպրելու համար իր ճաշակին պետք ունենար: Այս առթիվ ճանչցաըլլալով այդ ընտանիքը, կը ղարմանար, որ Գառնիկին չափ զարգացած երիտասարդ մը կարենար կամովին երկար ժամեր անցընել անոնց տափակ ընկերության մեջ:
Շահապեըյաններուն տունը երբ ընթրիքի մնար, անոնց կառքը մինչև փողոցին անկյունը կը բերեր զայն,և իրենց տունը զառիվերի մը վրա շինված ըլլալուն՝ ամբողջ դարևադին երկարությամբը հետև կ՝ելլեր ձմեռվան ցուրտ գիշերներն անգամ: Կը հասկանար թեդժգոհությամբ կատարված պարտք մը չէր այս, այլ ինքնաբեր հարգանքի մը, ավելի ճիշղը համակրության մը ապացույցը՝ իր տիրոջը կամ անոր ընտանիքին նկատմամբ:
Ինք՝ որ այնքան մտատանջություն կրած էր առանջերբ, երբ Գառնիկ Թողած էր իր արվեստը դրամ շահելու հարկին տակ, ինք՝ որ այնքան վախցած էր թե այդ ղողողությունը ծանր պիտի գար անոր սրտին,- ինչպես բնական է ճշմարիտ արվեստագետիմը համար,- կը տեսներհիմակ, որ օր ըստ օրեավելի դրական կ՝ըլլար ան. կը ծազրեր ինչ որ տեսած էր երբեմն, և իր վերացական գաղափարներուն նուրբ զգայունություններուն, հաշվագետի մտածումներ, մենցաղասերի ճաշակներ մը հաճորդեին:
Սոֆի ակամա կը հուզվեր այդ բարոյական այլակերպությունըտեսնելով անոր վրա. իր կյանքն ալ միշտ լուրջ եղած էր, կարգի ու կանոնի տակ, բայց սիրտն ու միտքը լուրջ եղած էր, կարգի ու կանոնի տակ, բայց սիրտն ու միտքը վիպական տենչեր ունեին, երկինքին կապույտին պես մաքուր, խորհրդավոր, որոնք միշտ կույս, միշտ թարմ, միշտ վառ կը մնային: Հոգիին պետքերը ամենեն մեծ տեղը գրաված էին իր էության մեջ, և զանոնք հագեցնելու՝ այսինքն անհունապես սիրելու համար իր եղբայրն ու բարեկամուհին, հանձն առած էր շատ մը տառապանքներ, որոնք ավելի սիրելի էին իրեն, քան կյանքի շատ մը կոշտ ուրախությունները։
Թախծությամբ կը խորհեր իր եղբորը պահ մը առաջ արտահայտած գաղափարներուն վրա, քանի կը շարունակել կարդալ Բուբուլին հոգեհույզ նամակը, զոր չէր կրցած ավարտել չափազանց վրդոված ըլլալուն, և չէր կրնար ըմբռնել, թե կա ավելի գերազանց երջանկություն մը քան զգայուն հօգին մը այսպես պաշտված ըլլալու զգացումը։
Ի՞նչ բան կրնար ուրեմն սփոփված ըլլալ Գառնիկը Բուբուլեն տակավին զուրկ մնակլու տրտմութենեն։ Մելինեին դատր արկ զվարթությո՞ւնը արդյոք, կը մտածեր խոհուն աղջիկը, և իր սև աչվըները տարտման նայվածք կը ունեին երկա արտևանունքին ներքև, որուն առջև կը պատկերանար մարդկային անկայուն սրտին հեղաշրջումները աշխարհի հեղաշրջումներեն ավելի սպառող, ավելի անգութ։
ԼԹ
Ժամանակը դանդաղ ու անհատնում, չէր քալեր կարծես Բուբուլին համար, և սակայն իր Պիլեչիք գալեն ի վեր չորս տարի անցներ էր առանց նշանավոր դեպքի մը։ Իր օրերը սահեր էին անձկության ու տխուր հուզմանց մեջ իր հորը սնաքին քով կամ գործարանին գոլորշապատ մթնոլորտին մեջ աշխատելով անդադար։ Բայց մարդ երբ երկար տարիներ կը բնակի տեղ մը, անզգալաբար կսկսի հարաբերություններ, նույնիսկ համակրություններ կազմել։ Գործավոր աղջիկ մը որ ամեն օր դռանո սեմին վրա իր սև հացի բեկորին հետ հաստ վարունգ մը կը կրծեր արևուն տակ, և որ հիվանդ պառկած է ծերունի մը որ իր գավազանին բրա կռթնած դիմացդ կելլեր ամեն առտու եկեղեցիեն դարձին, և որ վար իյնալով ոտքը խորտակած է, ակամա կը հուզեն շքեղ։ Անգիտաբար սովորություն մը ըրած ես քեզի անոնց հանդիպիլ և երբ չտեսնես զանոնք, կը տրտմիս։ Կսկսիս հետքրքրվիլ անոնց մասին, լուրեր հարցնել անոնց վրա, և երբ առողջանալնին տեսնես, խնդակցության բառ մը կուղղես անոնց։ Իր քաջառողջ վիճակին մեջ քեզի զզվանք ազդող անձ մը անգամ իր թշվառության մեջ համակրանք կազդե, վասնզի ցավը միշտ հրապույր ունի։
Այսպես եղած էր Բուբուլին համար ալ։ Տակավ սկսած էր անոնց տուները ելլել պետքի մը, մարդասիրական պարտքի մը համաւ, և քանի մոտեն կը ճանշար անոնց սովորությունների ու բարքը, այնքան կը խղճար, այնքան կզգար անոնց քաղաքակրթության կարոտ ըլլալը, և կը մտածեր թե շատ մեծ, շատ ազնվական գործ մը պիտի ըլլար ստանձնել այդ պաշտոնը։ Բայց գիտեր թե ինք անկարող էր այդ գործին հարստութենե, բարձր, ազդեցիկ դիրքե զուրկ անձի մը բոլոր ճիգերը, բոլոր օրինակները արհամարհելի պիտի ըլլային այդ ժողովրդին որ իր հետամնաց վիճակլին գիտակցությունը չուներ։ Զանոնք քաղաքակրթության ճամբուն մեջ դնելու համար բազմաթիվ գաղթականություն մը պետք էր, որուն մասնակցիլ հանձնառու պիտի ըլլար հո-արակամ, եթե իր դժբախտ կյանքին կազմակերպությունը ապագային մթությանց մեջ կորսված երազ մը չըլլար։
Եթե իր քովը ըլլար Գառնիկ, անոր սերը պիտի ծաղկազարդեր այդ խոպան դաշտերը իրեն համար, և անոր ընկերությունը ամբողջ ժողովրդի մը տեղը պիի բռներ իր քովը։ Ընկերական կյանքի քաղցր գրազումները մոոցնել պիտի տային իրեն օտար զվարճությանց պակասը, և ամբողջ հասարակության մը օգտին ծառայելու վեհ զգացումը՝ մոոցնել պիտի տար իրեն թե իր ձիրքերովը կարևոր տեղ մը ուներ քաղաքակիրթ աշխարհի մը կենտրոնին մեջ։
Տեղացվոց զգալո, մտածելու, գործելու, ապրելու կերպերը երբեմն զզվանք ազդած էին իրեն։ Անոնց բաց վերքերուն վրա օտարականի մը պես նայած էր երբեմն հեռվեն, վախնալով, որ մի գուցե իր վրա ալ կը ցայտե անոնց թիրախը, բայց հիմա բժշկի մը պես կը նայեր, զարմաններ որոնելով, տարօրինակ գթություններ, մասնավոր հոգածություններ ուներ անոնց մասին։
Տունեն գործատուն երթևեկելու ճամբուն վրա, խոշոր տան մը ստորնահարկի պատուհանին առջև չքնաղ մանկիկ մը կը նշմարեր ամեն առտու։ Հազիվ երեք տարեկան աղջնակ մըն էր, այնքան քնքույշ, որ չէր կրնար անցնիլ առանց համբույր մը զրկելու անոր։ Տղան ալ փոխադարձաբար կը ժպտեր իրեն, և թևերովը շարժումներ կ՚ըներ իր գիրկը թռչելու։ Այս անուշ համակրանքը այնչափ առաջ գնաց, որ բուբուլ պաքսիմատներ կը շիներ կը բերեր անոր, և ժամերով թևերուն վրա կը խաղցներ սիրուն բառեր թոթովել տալով, հետո, շաբաթը, հետզհետե չտեսավ զայն, և ըսին թե հիվանդ էր։ Առանց վայրկյան ,մը կորսնցնելու, ներս մտավ տունեն, թեև տղուն ծնողքը անծանոթ էին իրեն։
Սոսկալի տեսրան մը պարզվեցավ իր աչքին առջև․ փետրվարի մեջ ցրտասարսուռ օդ մը կ՚ըներ․ պատուհաններուն ապակիները մինչև կեսը ձյունով ծածկված էին, ձոքրիկ սենյակին մեջ տեղը կը կենարկրակարան մը, ուր ածուխ դրած էին հրահրելու համար։ Աղտոտ խշտյակ մը գետինը փռված էր, խառնիխուռն ջուլեր ձգված էին վրան, սենյակին մեկ անկյունը շատ մը սոխեր կային և պառավ կին մը անոնց կեղևները հանելով կը ջարդեր: Բազմոցին մեկ քովը կը կենար ուրիշ խշտյակ մը, և անոր մեջ փոքրիկ հիվանդը տժգույն, քիթը կտտած պզտիկ մեռելի մը պես իր դագաղին մեջ:
Բուբուլ դժվարավ կրցավ մոտենալ մանկիկին, մեկ պատեն մյուսը ձգված չվաններուն պատճառով, որոնց վրա կախված էին տղուն աղտոտ լաթերը չորցնելու համար, և տեսավ իր հրեշտակիկը, ինչպես կանվաներ զայն, շնչասպառ անտանելի գարշահոտության մը մեջ, զոր կարտադրեին սոխերը, ածուխը, մինչև լույս վառած քարյուղը, նաև թաց ճերմակեղենները:
— Բայց այս մանկիկը կը մսի կոր, ո՞ւր է ասոր մայրը, հարցուց տիրող խառնակության մեջ շվարած:
— Մայրը Լեֆքե հարսնիք գնաց, շաբաթ մը պիտի կենա, ի՞նչ ընե, տղաս ջուլհակ է, հարսնիքին տիրոջը հետ առուտուր ունի. հրավերնին չկրցավ մերժել բժիշկն ալ պզտիկին համար «աղեկնալու բան չէ» ըսավ, հույսերնին կտրեցին ելան գնացին։
Բուբուլ զարմանքե զարմանք կանցներ այս խոսքերը լսելով, չորս իբրև պարզ, բնական բան մը կըսեր պառավը, ու գորովանքով կը բռներ թաթիկները հիվանդին, որոք սառած էին ցուրտեն։
— Ա՛խ, շատ մսեր է այս պզտիկը, նորեն հարեց, չկրնալով ինքղինքը բռնել։
— Հիմա կրակը կ՚ըլլա, պատասխանեց մեծ մայրը։
— Գիշերներն ալ կրակ կը վառեք հոս, հարցուց Արթին աղային աղջիկը։
— Գիշերը կրակ ինչ պիտի ընենք, Մայրամը, Ֆելիկը, Օննիկը սա գետնի խշտյակին մեջ քովե քով կը պառկին, անոնց շունչովը սենյակը կը տաքնա, ես ալ պզտիկն քովը կը մտնեմ․ ամենևին չի մսիր։
Հետո բացատրեց, թե այդ երկու աղջիկները գործարանին մեջ աշխատելնուն՝ չէին կրնար իրեն օգնել, տղան ալ պզտիկ էր, դպրոց կ՚երթար։ Ամենուն ալ կերակուր պատրաստելու էր, լաթերին լվալու էր, հիվանդին հոգն ալ իր վրա մնացեր էր հիմակ, ու դժվարավ կրնար այս ամենուն հասնիլ։
Բուբուլ գիրկը առավ մանկիկը, որ իր փափուկ թևիկներովը փարելով անոր վզին, աղերսակու նայվածքներ կը ձգեր վրան։
— Իրավ, գործերնիդ շատ ծանր է եղեր, կ՚ըսեր նորատի աղջիկը, եթե ներեք ես պատրաստ եմ ձեզի օգնելու։ Կ՚ուզե՞ք պզտիկին խնամքը ինծի հանձնել։
Պառավ կինը ապշած՝ անոր երեսն ի վեր նայեցավ, հետո․
— Դուն գործարան չե՞ս երթար, հարցուց։
— Այս շաբթու չպիտի երթամ, եթե թող տաք, թոռներնիդ տունս կը տանիմ, ու կը խնամեմ, մինչև որ մայրը դառնա հարսնիքեն։ Կուզա՞ս, պեպես, հարցուց տղուն ուղղելով խոսքը։
Ուրախության անբացատրելի ցոլք մը երևաց մանկիկին հիվանդ աչվըներուն մեջ, ու նորեն փարեցավ Բուբուլին։ Պառավը պահ մը խորհելե ետքը, հայտարարեց թե ինքնիրեն չէր կրնար այդ մասին որոշում տալ,պետք էր անգամ մը աղջիկներուն հարցնել:
— Իրիկվան հանդիպե՛, հարցնեմ, նայինք ի՞նչ կ՝ըսեն:
Դեռատի աղջիկը սկսավ համոզել ձայն, թե բոլոր ձեռքին եկածը պիտի ըներ տղուն հանգստությանը համար,թե իր բուն զավակին պես հոդ սլիտի տաներ անոր, բայց իդուր: Այն ատեն վար դրավ մանիկը, և արտում տխուր սենյակեն դուրս կ՝ելլեր, երբ աղիողորմ վայնասուն մը կեցուց զինքը:Մանիկը իր մեկնիլը տեսնելով սկսեր էր լալ սլոռալ, և տեղեն ելլելու բուռն ճիգեր կ՝ըներ, փոքորիկ բազուկները իրեն կը կարկառեր:
Մեծ մայրը ալ չկրցավ ընդդիմանալ, և Բուբուլ իր խոշոր շալին մեջ փաթթելով առավ տարավ հրեշտակիկը կուրծքին վրա սեղմած՝ մահվան ճիրաններեն հափշտակելով ղայն:
Տղուն հիվանդությունը մեծ բան մը չէր, ցրտառությամբ մաղձային տենդ մը եկել էր վրան,և աղեկ խնամվելով՝ քանի մը օրեն ապաքինեցավ: Շաբաթ մը ետքը՝ իր պաշտպանուհվույն ծունգերուն վրա նստած՝ պաքսիմաթ կ՝ուտեր իր աղվորիկ աչվըներուն բոլոր քաղցրությամբը ժպտելով անոր երեսին:Ծնողքը Աստծո մեկ հրաշքը համարեցին իրենց զավկին ազատումը որմե հույսերնին կտրած էին, և Արթին աղային աղջկանը այս բարեգործությունը բոլոր քաղաքին մեջ տարածվեցավ:
Ահա՛ այս տեսակ միջոցներով սկսեր էր ի հայտ բերել բուբուլ իր հոգվույն բանաստեղծությունը:Միևնույն եռադը, միևնույն բոցը կ՚այրեր միշտ իր գլուխուն մեջ, և կ՝րմբրուներ թև թուղթի վրա դրված, երգված կամ նկարված սքանչելիքներեն գերազանց գործեր կան աշխարհի վրա, դժբախտները սփոփելու անձնվիրությունը, և այն ատեն միայն ապրիլը կ՝զգար, երբ կարենար մարմին տալ իր անուրջներուն այնքան ազնիվ, անսպառ այնքան:
Իր հորը հիվանդության բոլոր տևողության ատեն իր սիրտը կրցավ նվիրելու գոհունակությունը ունենալ, բայց եր երկու տարի շարունակ անկողնի ծառայելե ետքը վերջին մեկ քանի ամիսներուն մեջ մեջ ալ չարաչար տառապելով, երբ մեռավ ան իր թևերուն մեջ, կյանքի դատարկությունը նորեն սկսավ իրեն համար ահռելի միօրինակությամբ մը:
Երկար անենե ի վեր Գումարյաններուն հետ ունեցած թղթակցությունը դադրած էր գրեթե, Գառնիկ իր քրոջը հետ Փարիզ գացած ըլլալուն պատճառով, ուրկե անոնց դարձին լուրը առած չէր տակավին:
Առաջները, Փարիզեն նամակները հինցած թվականներով կուգային ամիսը անգամ մը. հետո, սկսան անկանոն կերպով հասնիլ մերթ ընդ մերթ, և հուսկ ուրեմն վերջացան բոլորովին:
Տխուր խոհեր, սև նախազդացումներ կուգային լեցնել իր հոգին: Երբեմն հիվանդ կենթադրեր Գառնիկը, շատ անգամ լքված կերևակայեր ինքզինքը, և Սոֆիին լռությունը իր վշտագին մտածումներուն իրականությունը կապացուցաներ, սակայն դեռ չէր ուզեր հուսահատիլ, դեռ պետք չուներ ցնորքներու, դեռ երջանկության կը բաղձար վասնզի կսիրեր միշտ, և ճշմարիտ սերը երկար երկար ատեն կպահեր հույսը մինչև իր պատրանքներուն միառմի ոչնչանալը:
Իր նամակներուն անպատասխան մնալը կտեսներ, միտքը կդներ ինք ալ լռության պահել քիչ մը ատեն, և սակայն սուրահանդակին մեկնելու օրը չէր կրնար համբերել, դարձյալ կգրեր Փարիզ, Պոլիս, հետո նորեն Փարիզ: Այսպես անցան ամիսներ առանց տող մը, բառ մը ստանալու իր սիրելվույն կողմե: Այն ատեն միտքը դրավ անձամբ Պոլիս երթալ, և այս ոորոշումը տալե ետքը, ալ անհնար եղավ իրեն վայրկյան մը հանգիստ ընել, ախորժակը փախավ, քունը փախավ, ցավատանջ անձկությանց ձեռքը գերի ինկած:
Կուզեր փոփոխություն մը տալ իր վիճակին, երևակայությանը առջև բերելով ճամփորդության մը այլազան պարագաները, արկածները, վտանգները, թերևս մահը: Այդ արտաքուստ հանդարտ, հանգիստ ու կանոնավոր կյանքըալ չէր հարմարերիր ներքին փոթորիկներուն: Կը փափաքեր նոր ձևեր ու գույներ տայ իր մտածումներուն, որոնք տարբեր ըլլային երեկվանից, առջի օրվանեն, և փայլուն կամ մռայլ ապագայի մը երկյուղերն ու հույսերը բացարձակ իրականության փոխել:
իր հորը հիվանդության վերջին օրերուն մեջ կրած վրդովումներուն կը տենչար, որոնք չէին ներեր իր միակ ցավագին գաղափարին փարելու, և հիմակ որ պարտքի մը անխուսափելի պահանջները չէին լեցներ իր կյանքը, կը հասկնար թե մարդ երբ չի կրնար իր անձի համար ապրիլ, պետք է գոնե ուրիշին համար ապրելու սփոփանքը ունենա:
Կը հիշեր թե որքան քաղցրություն կար իր զոհողության մեջ այն ատեն, երբ հայրը անկողնին մեջեն կը թախանձեր զինքը որ չհեռանա քովեն, և սիրտը ինչպես կը լեցվեր, և ինչպես կը մոռնար բուն իսկ իր ինձերը, գոհացնելու համար զայն:
Զոհվելու առիթ մը կը փնտրեր նորեն, կը բաղձար որ Գառնիկ ալ իր հանգստությունը, իր կյանքը, իր պատիվը խնդեր և ուրախությամբ պիտի նվիրեր, բայց հիմա բան մը չէր պահանջեր ան իրմե, իր զոհողության պետքը ունեցող չկար այլևս, և իր սրտին ազնվագույն ձգտումները արհամարհված էին իբրև անպետք բան մը:
Պիտի երթար իր սիրելին գտնելու, երբ չէր սպասեր ան իրեն, պիտի իջներ իր բարոյական դիրքեն ինչպես իջած էր նյութականեն, առանց մեկուն օգտակար ըլլալու այս անգամ, և ինչ պիտի ըլլար արդյունքը:
Աստված միայն գիտեր:
Այսպես իր որոշումները ինք էր որ կը դատապարտեր դատապարտեր կանխավ, և իրարու մտածմանը տակ սարսափելի վիշտի մը ուրվականը նշմարելով վախ կզգար:
Գործարանը թողած էր:
Տանը կարասիներուն մեծ մասը քրոջը կողմե եկեր տարեր էին, և բնակած տունը ծախու հանվեր էր:
Կը հասկնար թե քիչ ատենեն զինքն ալ փողոց պիտի նետեին, և իր ժառանդության իրավունք հաստատելու ոչ միջոց ուներ այդ օտար երկրին մեջ, ոչ ալ կամք:
Ընդհակառակը, կը փափաքեր որ դեռ շատ անիրավություններ ընեին իրեն, որպեսզի իր մեկնելու որոշումը արդարանար բուն իսկ իր աչքին առջև:
Ամեն հաղորդակթցությունե զուրկ սենյակին մեկ անկյունը քաշված ժամեր կանցըներ, ֆիզիքական պետքերուն իսկ անզգա: Ծայրահեղ հոգնություն մը կը տարածվեր ինչպես մարմնին, նույնիսկ և սրտին ու մտքին վրա, և կարծես կյանքեն կիսովին բաժնված՝ մահվան տրտմալի գաղափարները կը պաշարեին ղինքը, որոնց անձնատուր կըլլար, բոլոր էությամբը իբրև անծանոթ հեշտության մը:
Բարեբախտաբար տևական չէին այդ ճգնաժամերը: Զվարթ երազ մը, աննշան դեպք մը հանկարծ կ՝սթափեցնեին ղինքը այդ մելամաղձոտ կացութենեն. այն ատեն նորեն կ՝սկսեր իր հուսալից ցնորքներուն ետևեն վաղել, ինչպես անփորձ մանուկ մը իր ստվերին ետևեն:
Ահա այս եռանդուն վայրկյաններ մեկուն մեջ էր, երբ իմացուցին իրեն թե իրենց դրացի Զեյթին օղլուն, որ քաջ ջորեպան մըն էր, երկու օրեն ճամբա կ՚ելլեր Պոլիս երթալու համար:
Բուբուլ մոտեն կը ճանչնար այդ ծերունին, որ իր հորը բարեկամը ըլլալուն շատ անգամ սեղանակից եղած էր իրենց:
Անհնար էր ավելի հարմար ճամբու ընկեր մը գտնե, և այս պատեհությունը բախտին մեկ հաջողությունը համարեց իր հոգվույն մեջ անուցած նպատակը ի գործ դնելու համար:
Ալ չուզեց բան մը մտածել, և մտքին եկած բոլոր ներհակ խորհուրդները մերժեց:
Հետև օրն իսկ աճուրգի դնելով՝ ծախեց տանը մեջ մնացած բոլոր իրերը և իր վերջնական պատրաստությունները կատարեց:
Արդեն բավական գումար մը ուներ իր քով, ամեն տարի հետզհետետե շերամներ պահած ըլլալուն պատճառավ, որ տեղացվող շահուն ամենեն գլխավոր աղբյուրն է:
Ամեն տուն իր պեոնեֆլիկը ունի, և ամեն տան տիկին իր պեոնեֆներու առուտուրը:
Այդ գումարը կընար բավել Բուբուլին տարի մը Պոլսո մեջ հանգիստ ապրելու:
Կանխավ բան մը իմացուցած չէր մեկուն:
Իր մեկնելու առտուն կանուխ ելավ գնաց այն գործարանը, ուր աշխատած էր տարիներով. նախ իբրև գործավորուհի մետաքս քաշելով, հետո իբրև վարիչ գործավոր աղջկանց աշխատության վրա հսկելով. և դիտելու արժանի էր այն սրտառուչ տեսարանը, որ տեղի ունեցավ Հոն, երբ Աղջիկը իր հրաժեշտի բառերը արտասանեց:
Գործարանին ընդարձակ սրահին մեջ իննսունեն ավելի աղջիկներ ոտք ելած կուգային իրենց վարիչին փարելու, այդ կոշտ, այդ գեղջուկ աղջկանց մեջ լացողներ, հառաչողներ կային լսելով անոր երթը, որուն մեկնելովը ներքև այնքան հանգիստ էին, և որուն մեկնելովը կը զրկվեին պաշտպանե մը և բարեկամե մը միանգամայն:
— Մենք կը կարծեինք որ նորեն գործարան պիտի գաս, կ՝ըսեր մեկը:
— Ա՛խ, ա՛լ չպիտի տեսնենք ղինք, կաղաղակեր ուրիշ մը:
— Դուն զմեզ պիտի մոռնաս, մենք զքեզ չենք կրնար մոռնալ, կը հեծեր ուրիշ մը;
ևմազերն են թելեր կքաշեին, թևերնեն հալալներ կըհանեին կուտային իրենց սիրելի Բուբուլին, զօր այնքան ատած ու ծաղրած էին երբեմն, և որ իր երախտիքներով ու անձնվիրությամբ պաշտելի եղած էր հիմա ամենուն:
Հոռիբ ալ եկավ իր քույրը տեսնել վերջին անգամ, և իր անիրավ կասկածներուն համար ստրջացած, ըսկսավ լալ խղճի խայթերով պաշարված:
Բուբուլ այս համակրության ցույցերեն զգացված պահ մը վայելեց սիրելի ըլալու քաղցրությունը, և անուշ հիշատակով մը բաժնվեցավ այդ վայրենեն, ուր կյանքի բոլոր դառնությունները կրեր էր չորս տարի շարունակ:
Բուբուլին ամենեն տխուր, ամենեն ցավալի օրերուն մեջ, երբ օրհասական հորը անկողնին քով անբացատրելի նեղություններով կը տանջվեր, գումարյանները, քույր եղբայր, Փարիզ գացեր ու դարձեր էին:
Սակայն այս ուղեվորության շարժառիթը պարզ հետաքրքրության մը չըլլալով, գերաղանց: փառքի մը թեկնածությունն էր Գառնիկին համար, որ իրենց հուսացածեն ավելի շքեղ և ավելի փայլուն եղել էր:
Արվեստագետր գեղեցիկ արձանը մը պատրաստեր գարնան նկարահանդեսին տարեր էր, ու Սոֆի ընկերացեր էր անոր, վախնալով որ գուցե անգամ մըն ալ չկարենար տեսնել զայն:
Վասնղի երկար ատենե ի վեր ձանձրույթի անհանդուրժելի ժամեր ուներ:
Կ՚սկսեր գործակատարի պաշտոնը շատ ստոր գտնել իրեն համար, և կը գանդատեր որ իր տկար մեկ պահուն հոռի ազդեցության մը տակ, կրցեր էր համոզվիլ հրաժեշտ տալու իր արվեստին ուր թերևս մեծ ապագա մը կսպասեր իրեն:
Շահապետյանները որ չէին կրնար անկե զրկվիլ, ամեն կարելի միջոց ի գործ կը դնեին գայն գոհեցնելու համար:
Սահակ աղան իր աղջկանը փափախին համաձայն, հավաներ էր օգնական մը տալ անոր, առանց ամսականեն բան մը զեղչելու, որպեսզի ժամանակ ունենա իր սիրելի զբաղմանցը նվիրելու:
Երիտասարդը իր երախտախտագիտությունը ապացուցեր էր անոնց, ամենեն առաջ Մելինեին արձանը շինելով, այնքան շքեղ, այնքան շքեղ, այնքան կատարյալ, որ բոլոր տեսնողները հիացած՝ հորդորեցին զինքը հղել զայն Փարիզ, առաջիկա նկարահանդեսին:
Արվեստագետը ինք ալ ընտիր կը գտներ իր գործը:
Անակնկալ հաջողություն մըն էր այս իրեն համար. երկար տարիներու անգործութենե ետքը, և իրավունք կուտար Սահակ տղային, որ բարեբախտության հուռութ մը նկատեր իր աղջիկը:
Արձանը ավարտելե ետքը, դյուրավ կրցավ արծակուրդի աըտոնությունը ստանալ իր տիրոջմեն, քանի որ Մելինեն իր հրապույները մեծ ոստանի մը ժողովրդյան հիացմանը ենթարկելու եռանդով կը վառեր:
Պատկերահանդեսին սքանչելիքներուն մեջ ընդունվեր էր Մելինեին արծանը իբրև մանկության, զվարթության հիանալի տիպար մը, իր նուրբ կլորիկ դիմագիծերովը, տաքուկ դալկությամբը, օդային թեթևության երևույթով մը քանդակված խոպոպիքներովը, բաց, պարզ ճակատովը, և Գառնիկին անծանոթ անունը բերնե բերան արձագանգ կը գտներ շուրջանակին:
Սալոնին բացում են մեկ քանի օր ետքը, Գումարյան նորություն մը դարձեր էր այնքան նորությանց մեջտեղը. առաջնակարգ թերթեր գովեստով կխոսեին իր տաղանդին վրա, որ խառնուրդ մըն էր փարիզյան գերանուրբ ճաշակի և արեվելյան կրքոտ երևակայության:
Մելինեի արձանին շուրջ պսակված այդ փառքի ծաղիկներուն, դժվարահաճ հասարակության մը այդ ինքնաբեր ծափահարությանց արժանի ըլլալու առանց ներքին համոզումի մը, Գառնիկ իր հաշակերտին բուն տիպարանին կը վերագրեր ամեն սքանչացման իրավունք. և իր սրտին ու մտքին մեջ, իր երևակայությանն ու էությունը մեջ, արվեստի և փառքի խորհրդանշանը դարձեր էր Մելինեին պատկերը:
Բացարձակ գեղեցկությամբ, հրապույրի, շնորհելու մարմնացումը կնկատեր հիմա հիմա ծաղկահաս աղջիկը, և Աստծո մեկ գերազոր ազդեցությունը ստացեր էր իր վրա, հորմեհետե ընդնշմարեր էր փառքը այդ չքնաղ դիմագիծներուն տակ պահվըտած, որ հմայքով մը հանկարծ դուրս կը թռչեր, ստվերի մեջ անթեղված իր հանճարը վերարծածելու և զայն մինչև աստղերը բարձրացնելու համար:
այս սրտի լիության, կյանքի հաջողության և փառքի ներդաշնակության մեջ մութ խոհ մը կարթնցներ զինքը իր անուշ անուշ ցնորքներեն:
Հանկարծ այդ թարմ ու պայծառ դեմքին, այդ շողշողուն ժպիտին տեղ՝ մտահոգ ճակատ մը կը ներկայանար իրեն, և արցունքոտ աչվըներ որոնց թախծալից նայվածք մը կուղղեին իրեն, և հեծկլտուք մը մահվան զանգակի պես տխուր միօրինակ կը հնչեր իր ականջին:
Բուբուլն էր ան, ինչպես կնկարագրեր ինքզինքը վերջին ատենները իր նամակներուն մեջ, և անդիմադրելի անձկություն մը կզգար Գառնիկ:մեղքի մը պես կը ծանրանար իր վրա անցյալին այդ ուրվականը դժբախտ օրերու մռայլ հիշատակին: հետ: Կ՚ուզեր մոռանալ զայն, կ՚ուզեր խուսափիչ զինքը բռնող այդ երկաթե ձեռքեն որ չէր թողուր իրեն թռչիլ դեպի զվարթության երանավետ աշխարհը:
անպաշկերտ երիտասարդ մը րէր Գառնիկ, այլ այրական բնությունը այնպես շինված է որ վայելքներու և հաջողությանց ետևեն կը վազե, ու ամեն բանի տեղ կբռնե ոմանց համար փառք, ոմանց համար դրամը, ոմանց համար հեշտանքը:
Այր մը գործնական կյանքի մեջ իր եռանդին հագուրգ կը գտնե, և մարած կամ անհետացած հուսի մը տեղ նորեն կստեղծե:
Մինչդեռ կնոջ հոգին մեկ թել մը ունի միայն, տերն է. մեկ կյանք մը ունի, ընտանիքն է. մեկ կոչում մը ունի, մայրությունն է. և իր էությանը մեջ գաղտնի խորշիկ մը կա ուր կը պահվի անսահմանելի զգացում մը, գթությունը վիշտելու համար, և զանոնք կրելու համբերությունը:
Կին մը իր ամուսինը, իր հայրը, իր եղբայրը կը սիրե ավելի անոր տկարությանը մեջ:Այր մը իր կինը, իր մայրը, իր քույրը կը սիրե ավելի այն ատեն երբ կը տիրապետե ան:
Ի՞նչպես կրնար սիրել Գառնիկ Պիլեճիքի խորը կորսված Բուբուլը, ինք որ Փարիզի փայլուն քավալիերեն մին եղած էր հիմակ. ի՞նչ պիտի մտածեին իր ընկերները, իր արվեստակիցները, երբ ներկայացներ օր մը անոնց արցունքի մեջ թաթխված այդ աղջիկը…:
Մելինեին վճիտ ու նորածիլ գեղը պետք է պետք էր իրեն հիմա, գարնան արշալույսի մը չափ շողշողուն այդ արձանը, որուն վրա կ՚զմայլեին ամենքը, և անոր հորը ոսկիները, որոնք իր առջև բացեր էին փառքի դուռը:
Այս խորհրդածությունները երկար ատենե ի վեր կը դառնային իր գլխուն մեջ, քանի կ՝աճեին Մելինեի մարմնին շնորհքները անոր տարիքին հետ, բայց այն ատեն միայն որոշ կերպարանք մը առին, երբ տեսավ Գառնիկ ղինքը դյութող այդ հրապույրներուն հրաշքը սալոնին մեջ: արհամարհեր էր ամեն փառք իր սիրույն համար, և ինք կ՝արհամրհեր հիմակ անոր սերը փառքի համար:
Հետզհետե ավելի կարճ կը գրեր հիմա իր նամակները նըշմարել տալու համար իր զվարթամտությունը, որ հեգնություն մըն էր անոր վիշտերուն նկատմամբ:
Մելամաղձությամբ, խորունկ զգացումներով տոգորված անոր գիրելը սոսկալի ձանձրույթ կուտային իրեն, ու սովորությամբ միայն կը հնազանդեր պատասխանելու հարկին իբրև անխուսափելի պարտքի մը:
Բայց երբ Բուբուլ իր հորը մահը ծանուց, երբ հասավ այն վայրկյանը, ուր զիրենք բաժնող այդ միակ պատվարը վերցավ մեջտեղեն, այն ատեն զգաց իր պատասխանատվության բոլոր ծանրությունը, և իր միակ մտահոգությունը եղավ անկե ազատելու միջոց մը գտնել: Ուստի այդ գուժաբեռ նամակը պահեց քրոջմեն իբր թե նախ առանձին խորհելու և ժամանակ շահելու համար, հետո ստիպվեցավ բոլոր եղածներն ալ ծածկել:
Սոֆի այս արտասովոր լռությանը վրա զարմացած, ցաված, շարունակեց գրել իր բարեկամուհվույն, ռանց մըտքեն անցնելու, որ եղբորը կողմե կը բոնաբարվեին անոնք:
Ահա այսպես զրկեցավ Բուբուլ իր միակ մխիթարութենեն, որուն պետք ուներ օդեն ու լույսեն ավելի իր պանդըծտության մեջ:
Անշուշտ առանց խղճի խայթի չկրցավ այս վատ գործը ընել Գառնիկ. բայց ամեն բանի դժվարությունը առաջին քայլին մեջ է. տակավ սկսավ սորվիլ չգրելու գաղափարին՝ միշտ հաջորդ որվան, հետո հաջորդ օրվան, հետո հաջորդ օրվան, հետո հաջորդ շաբթվան հետաձգելով, օրինավոր խզում մը ընելու կերպին վրա մտածել:
Իր նոր կյանքին հազարումեկ զվարճությունները առիթ չեին տար իրեն խորհուրդներով զբաղելու, և ալ բնական բան մը դարձավ իրեն կրակը նետել խեղճ աքսորյալի նամակները, առանց կարդալու: «Գոց գիտեմ».- ըսելով հեգնոտ ժպիտով մը ինքնիրեն:
Ավելի եռագուն, ավելի կարևոր թղթակցություն մը ուներ հիմակ շահապետյաններուն հետ, որոնցմե կ՚ստանար իր հաճույքներուն համար պետք եղածին չափ դրամ անհաշիվ: Սահակ աղան չէր կրնար անոր փափաքներուն, քանի որ Մելինեն կը պահանջեր գոհ ըլնալ զայն, մանավանդ որ ինք ալ մասնակից էր իր աղջկանը երիտասարդին համար սնուցած համակրանքին և խորհուրդերուն:
Գառնիկ, ամեն շաբթու, կանոնավորապես կը գրեր իր տիրոջը, նկարագրելով իր վայելած եզական պատիվները, և մանրամասն համարատվություն մը ընելով օրիորդին արձանին նվիրված գովեստներուն մասին, որոնք ծաղկահաս աղջկա խելքը գլխեն կ՝առնեին:
Սահակ աղան կարդալ գրել չէր գիտեր, անոր կողմե Մելինեն կը պատասղաներ, առանց իր կողմե բառ մը ավելցնելու՝ արժանի էին այդ անտանելի սխալներով լեցուն նամակները, զորս անբացատրելի ուրախություններով կը լափեր Գառնիկ:
«Ի՜նչ սիրուն բան է աղջկան մը համար տառասխալ գրել», կը մտածեր ինքնիրեն: Բուբուլին գրական մաքուր ոճը տաղտկալի իմաստկություն մըն էր հիմակ իրեն համար, ու եռանդուն հուզմունքով մը կը հնչեր Մելինեին փոխանակ «ժամանակ»ի, «չամանաք»-ը, որ օտար լեզվի մը համը կուտար հողդողդ ճաշակին:
Սակայն կ՝ակնածեր այս գաղափառները բացեիբաց հայտնելու իր քրոջը, վախենալով անոր պարկեշտ, զգայուն սիրտը ապստամբեցնելնե: Միշտ կը քաշվեր անոր ուղիղ և անկեղծ դիտողություներեն, և խույս կուտար հետը վիճաբանելու առիթներեն:
Սոֆի այս զգուշությունները չնշմարելու պարզմտությունը չուներ, սակայն այնքան խոհեմ էր, որ անհաղթելի դժվարությանը մը առջև իր ուժը կը չափեր, իր ազդեցությունը մի անգամ ընդ միշտ կորսնցնելու երկյուղով: Կը հսկեր իր եղբորը վրա առանց զայն վիրաբորելու, անոր մտքին ու սրտին հեղափոխությանց նկատմամբ անհուն հուսահատություններու մատնված էր: Կ՝զգար թե օրե օրբան մը կը պակասեր իրենց Միջև, և թե գաղափարներու տարբերությանց վիհը իրենց փոխադարձ վստահություն ալ կ՝անջրպետեր:
Ա՛լ բան մը չէին ըսեր իրարու, որոնց զգացմանց նկատմամբ, և ժամերով կը նստեին իրարու հետ առանց բառ մը արտաբերելու: Բայց այս վիճակը չէր կրնար տևական ըլլալ, և անակնկալ դիպված մը վերջ տվավ իրենց բռնազբոսիկ կացության:
Անգամ մը ամկեղծության քողը պատռելե ետքը՝ ա՛լ արձակ համարձակ սկսավ խոսիլ Գառնիկ իր նոր սկզբունքներուն, նոր դավանությանց, նոր ճաշակներուն վրա, և այդ դիպվածը խոստովանությանց դուռը բացավ իր առջև:
Երկունքին ալ գեղարբեստներու համար մեծ սեր ունենալուն՝ ընդանրապես մուսյեռներու հռչակավոր հնուցյանց այցելուցյամբ կ՝անցընեին ժամանկնին բաղդատելու համար զանոնք նոր նկարահանդեսին սքանչելիներուն հետ, և հին ու նոր հանճարներու արտադրությանց այդ տեսարանը ամեն զվարճութենե ավելի հաճելի էր իրենց. Սոֆի կը փափաքեր որ Բուբուլ ալ հետերնին եղած ըլլար, բան մը չէր ըսեր եղբորը, վաղնալով որ իր բաղձանքին հակառակ պատասխան մը կ՚ստանա, և կ՚ընկերանար միշտ անոր, երկար ատեն զբաղվելով այն նկարներուն հետ զորս ամենեն ավելի փափաքած էր տեսնել երբեմն իր աշակերտուհին: ամուսնալեն ետքը շատ անգամ հանդիպեր էր իրեն Բերայ փողոցին մեջ:
— Տիկին Գեղամո՜ֆ,գողեց զարմանքով:
— Չէ՛, «Լույսի» ըսե՛ք, կ՝աղաչեմ, այդ անունը ավելի հաճելի է ինծի, ընդմիջեց իր արվեստակյալ պահեստի հնչյունովը, և ձեռքը օրիորդ Գումարյանի երկնցուց:
Քաղաքավարության պահանջած ձևակերպությունները կատարելե ետքը՝ Գառնիկ քիչ մը հեռացավ անոնցմե, մտածելով, որ Տիգրան ալ հոն ըլլալու էր անշուշտ, և անոր հանդիպիլ չէր ուզեր, մանավանդ իրարու ներկա վիճակին մեջ:
Լուսիկին ընկերակցող երիտասարդը ալ պատկեր մը հեռուն. սրահին մեջ շատ քիչ մարդ կար. քանի մը օտարակններ կը պտըտեին հոս հոն կանգ առնելով:
Տիկին Գեղամոֆ թևը առավ Սոֆին, և դեպի նստարան մը տանելով.
— Քիչ մը խոսի՛նք, տսավ:
Գառնիկին քույրը, երբեք մասնավոր համակրություն մը ունեցած չէր Լուսիկի նկատմամբ, և անոր ամուսնութենեն ետքը բնականաբար ամեն հարաբերություն խզված էր իրենց մինչև, բայց զայն տեսնելով՝ հետաքրքրություն մը ունեցած տեղեկանալու անոր կացությունը, որ Բուբուլի տեղը գրաված էր:
Լուսիկ ալ իր կողմե փափաք ուներ անկե լուրեր առնելու:
— Ո՞րչափ ատեն է հոսեք, հարցուց տիկ. Գեղամոֆ:
— Երեք ամսե ի վեր:
— Ա՜, ինձմե առաջ եկեր եք դուք: Միշտ Բերա կը բնակիք, այնպես չէ՞:
— Այո՛, կարծեմ դուք ալ, բայց երկար ատենե ի վեր տեսած չէինք զիրար:
— Վեց ամսե ի վեր Սկյուտար եմ ես. չէի՞ք գիտեր, հարցուց հեգնական ժպիտով մը երեսն իվեր նայելով:
— Ո՛չ, տիկին:
— Ա՜հ, սուտ կ՝ըսեք, հարեց քիչ մը զարույրթով, աշխարհք իմացավ, կարելի՞ է, որ դուք չգիտնաք: Սոֆի հետզհետե ավելի ապշած կը դիտեր զայն այնպիսի նայվախքով մը, որ ըսել կ՝ուզեր. «Ձեր սկյուտար երթալը ի՞նչ կարևորություն կրնա ունենալ աշխարհքեն իմացվելու չափ»:
Լուսիկ ալ խորամանկ նայվածքով կը ջանար թափանցել անոր մտքին մեջ. վերջապես գոչեց.
— Տիգրանեն բաժնվելիս գիտեք անշուշտ:
— Բնա՛վ, պատասխանեց նորատի աղջիկը, որ չէր ստեր: Իր հարաբերությունները շատ քիչ էին, և զբաղուները այնքան շատ՝ որ մտքեն անգամ չէր անցըեր ուրիշներուն պատահած դեպքերուն հետաքրքրվելուն: Գառնիկ ալա վերջերս իր արձանին պատճառով տունեն Շահապետյաներուն և Շահապետյաններեն տուն կ՝երթար կուգար միայն, հետո իր պաշտոնին վերաբերյալ գործեր ուներ, և ընկերությանց մեջ մտնելու, և անոնց մեջ անցած դարձածին տեղեկանալու ժամանակ չեր գտներ:
Երբ ասոնք բացատրեց օր. Գումարյան, մանուկ աղային աղջիկը, այն ատեն համոզվեցավ պե անկեղծ էր, և պատմեց անոր իրեն պատահած դժբախտությունները, ինչպես կ՝ըսեր ինքը:
Մանրամասնաբար նկարագրեց անոր թե Տիգրանին կոշտ ու անգութ բնավորությանը պատճառավ կրած վիշտերեն ջղային հիվանդություն մը եկեր էր վրան, թե զայն դարմանալու համար իրենց դրացի տոքտոր Ամարիլիին դիմեր էր, ր իր տկարությունը ֆոսնիֆ ախտ մը ըլլալուն՝ գրեթե ամեն օր բժշկի պետք ուներ: Այս ստեպ այցելություններեն ամուսինը կասկածի գացեր էր իր վրա, և օր մըն ալ սենյակին մեջ զինքը տոքտորին հետ մինակ գտնելով, խայտառակությանբ վռնտեր էր բժիշկը, և զինքն ալ ծեծելով հորը տունը ղրկեր էր: Եվ կ՝ավելացներ թե հարկ չկար իր անմեղությունը փաստաբանել, քանի որ իրենք մոտեն կը ճանչնային այդ կոշտ, վայրենի գազանը, որ ժամանակավ այս օրինակ բարկության մը առթիվ իր հորը արյունը մտեր էր:
— Իրավ, առաջները ցավ զգացի ասանկ անպատիվ կերպով ղիս տունեն դուրս նետելուն, և ամիսներով հիվանդ պառկեցա, բայց հիմա գոհ եմ,որ ազատեցա այդ կատաղի գազանին ձեռքեն, ո՞վ գիտե կարելի է հորը պես զիս ալ կը մեոցներ: Բոլոր տկարություններուս պատճառը ինք է եղեր, հորս տունը երթալես ի վեր բոլորովին առողջացա: Հայրս հարուստ է, գիտեք արդեն, հիմա առջի կծծի բնավորությունը բոլորովին փոխած է, ուղածիս չափ դրամ կուտա ինծի. կ՚ուտեմ, կը խմեմ, կը Հադվիմ, կը պտըտիմ: Մորեղբայրս ալ՝ որ հիմակ հետս տեսար, ամուսնացած չէ, զավակ չունի, բան չունի, ուր որ ուզեմ կը տանի ղիս: Ամիս մը հոս պիտի կենանք, ետքր Լոնտրա պիտի երթանք, ետքր բոլոր Եվրոպայի մայրաքաղաքները պիտի պտըտինք: Ինծի դեշություն ընել ուղեց գազանը, բայց աղեկություն ըրավ, ինչ եղավ նե իրեն եղավ:
Այս պատմեւթյունը, զոր ջանացինք մեկ քանի տոզերու մեջ ամփոփել, երկար տևեր էր սակայն: Քըրըքճեին աղջիկը զայրույթի սարսափելի բացագանչություններ, կատաղի շարժումներ ունեցեր էր, և Պյուլյուլ~Տերեի տղոց շեշտերուն անձնատուր՝ մռոցեր էր, որ իր մեծ տիկնոջ զգեստներուն հետ շատ խոտոր կերպով կը համեմատեր այդ լեզուն:
Սրահը դատարկացեր էր, մորեղբայրը անհամբերությամբ կ՚երթևեկեր իր շուրջը, ձեռքերը գրպաններուն մեջ, և Գառնիկ անհամբեր նայվածքներ կը ձգեր հեռվեն քրոջը վրա:
Ձեղունին պատուհաններեն վերջալույսի նշույլները կը քաշվեին, բայց միշտ կը ղոսեր Լուսիկ իր ցավերուն, ի ուրաղություններուն վրա, առանց բանի մր ուշադրություն դարձնելու, մինչև որ Սոֆի ստիպվեցավ հիշեցնել թե ժամանակը ուշ է, և իրենց բնակարանը՝ հեռու:
Այն ատեն շատ գեշ անգլիերենով մըիր մերեղբայրը կանչեց, որ խոշոր խոնարհությամբ մը բարևելով Գումարյանները, թևը առավ իր կարծեցյալ քեռաղջիկը և մեկնեցավ: Բայց զարմանալի էր, որ փոխանակ հայերենի՝ անգլիերեն կը խոսեր Լուսիկ այդ մոչեղբորը հետ, թեև շատ դժվարությունը կորսնցուցած էր տարիներե ի վեր:
Ճամբան, Սոֆի պատմեց եղբորը՝ Տիգրանին կնոջմեն իմացածները, որոնք խոշոր սուտերով համեմված էին: քրքճիին աղճիկը կարծելով թե անտեղյակ չէին կրնար ըլլալ իր մասին տարաձայնված անպաատվությանց, ուղեր էր բացատրություն մը տալ անոնց, ոչ թե ինքզինքը արդարացնելու՝ այլ իռ ամուսինը ամբաստունելու համար, որուն գիտեր թե համակիր չէին անոնք։
Այս պատմության մեջ միակ ստույգ կետը այն էր, թե Լուսիկ բաժանվեր էր իր ամուսինեն, բայց ոչ թե անոր կոզմե արտաքսվելով, ինչպես հավատացնել կուզեր ամենուր։ Տիդրան նշմարեր էր վերջապես տոքտոր Ամառիլլիին հետ անոր ապօրինավեր հարաբերութըուններ, և խստիվ արգիլեր էր աընուհետև իր բացակայուտյան միջոցին տան մեջ որևէ հյուր մը ընդունվիլ, ինչպես նաև տիկնոջ առանձին դուրս ելլելը։ Լուսիկ այսպես բանտարկած տեսնետլով ինքզինքը՝ վերջին աստիճանի հասեր էր իր զայրույթը, սոսկալի կռիվներ տեղի ունեցեր էին մեջերնին, և օր մը ինքզինքեն ելած՝ ժողվեր էր իր գօհառեղեններն ու տանը մեջ գտնվաց բոլոր թանկագին իրերը, որոնց ամբողջությունը հառստություն մը կը կազներ, և փաղեր գացեր էր հորը տունը։
Շատ իրար անցեր էին ծնողքը հաշտություն մը գոյացնելու համար այր և կնոջ միջև։ Համողված ըլլալով իրենց աղջկան ամեղուտյան՝ ամեն ամեմ ճիգ թափեր էին ճանչցնելու զայն իր ամուսնին, բայց համառուտյամբ փակ մանցեր էր անոր դուռը իրենց երեսին, մերժելով լսել բառ մը իր կնոջ նկատմամբ։
Այդ դեմքեն մեկ քանի ամիս ետքը, Տիդրան ծախեր էր իր Պոլսո մեջ ունեցավ կալվածները, և մեկներ էր Թիֆլիս,ուր կը գտնվեին իռ բոլոր ազգականներն ու պառագաները։
Լուսիկ, ոռ իր ամուսնույն հալածանքեն վախնալով ապաստանել էր իր հորը խղճուկ տանը մեջ, հանդիստ շունչ մը առավ անոր մեկնիլը լսելով։ Հիմակ հարուստ էր ինքը և աղատ։ Բաց էին իր առջև աշխարհի բոլոր վայելքները, բավական էր որ անգամ մը զերծաներ քրքճիին ալ ազդեցութենեն որ իր բռնավոր կերպեր ձեռք առեր էր վերստին աղջկանը հանդեպ։ Այնուհետև իր բոլոր հոգր եղավ նոռ կյանք մը սկսելու միջոցներ փնտռել, և շատ հոգնելու պետք չունեցավ: Բարեդիպությանց բախտը ուներ Լուիկ իր իղձերուն մեջ: Առիթը ինքնին ներկայանավ:
Իրենց տանը դիմացը ընդարձակ պարտեզ մը կար պտղատու ծառերով լեցուն, զոր պարտիզպաններ կը շահագործեին ընդանրապես: Այն տարին ամերիկացի շրջիկ մը, որ իր մոկ աննշան տկարությանը համար Սկյուտար եկած էր օդափոխության, պարտեզի մեծ սեր ունենալով, հավնեցավ անոր և վարձեց ղայն իր հաճուքի համար: ահագին գումարներ ծախսելով, մշակներ, պարտիզպաններ բերել տվավ, և քիչ ատենի մեջ բուսաբանության սքանչելի պարտեղի մը վերածեց զայն:
Երիտասարդ չէր այդ մարդը,ոչ ալ սիրուն. իր հայրենակիցներուն կը նմաներ դեմքով, և աշխույժ չէր անոնցմե ավելի, բայց Լուսիկ բավական սրամիտ էր նշմարելու համար անոր զեխության ճաշակը որուն ներքև կը պահվըսեր հսկա հարստություն մը. և պետք եղած հանրագիտությունը գտավ իր թեթև գլխուն մեջ՝ գրավելու հանար այդ մարդուն ուշադրությունը, որ սկիզբները շատ քիչ տրամադրություն ցույց կուտար կնոջ մը հետ զբաղվելու:
Ահա՝ այդ մարդն էր Լուվրի մեջ իրեն ընկերացող մորեղբայրը, զոր հրապուրելով՝ համոզեր էր իրեն ընկերանալ մինչև աշխարհի ծայրը իր խոլ քմահաճույքներուն գերի դարձուցած:
Օր մը, իր մորր բացակայութենեն օգուտ քաղելով՝ փախեր էրհորը տունեն Բեմպե Հանըմ ծունգերուն ղարնելով իր գիրուկ ձեռվները, կուլար այդ աննման աղջկան վրա, որուն դիակը պիտի տեսներ գուցե օր մը հիվանդանոցի մը անկյունը:
— Խե՜ղճ Տիգրան, գոչեց Գառնիկ երգիծանությանբ, Սոֆիին պատմությունը լսելով, իր ճակատագիրն է եղեր միշտ կանանցմե խարվիլ:
Նորատի աղջիկը եղբորը երեսը նայեցավ զարմանքով:
— Գառնի՛կ, ըսավ, կրնա՞ս այդ կիները իրարու հետ բաղդատել:
Երիտասարդը ուսերը թոթվեց: — Իրարու հետ բաղդատվին կամ ոչ. միևնույն անիրավությունը կրած է անոնցմե խեղճ Տիգրանը: Դառնությամբ ժպտաց Սոֆի:
— Այսպես չէիր մտածեր սակայն Բուբուլին համար, երբ հաառակ իր բուռն սիրույն չէր ուղեր անհավատարիմ ըլլալ նշանածին:
— Այն ատեն այնպես կը մտածեի, հիմակ ալ այսպես կը մտածեմ, պատասխանեց պաղարյունությամբ, հետո զգալով որ շատ խիստ էր իր պատասխանը, ուզեց զայն ամոքել:
— Ի՞նչ ընենք, Սոֆիս, ըսավ, մարդ ենք վերջապես, և գիտես թե մարդս կատարյալ չէ:
Ինչպես ամեն բան աշխարհի վրա, նույնպես մեր խորհելու և զգալու կերպերն ալ փոխվելու օրենքին ենթակա են, ևմենք չենք կրնար իշխել բնության, որ կը մարե զմեզ ինչպես հովը փոշիին հատիկները:
Ահա այս խոստովանութենեն կը վախնալ Սոֆի, և զայն լսելե ետքը այլևս ուզեց շարունակել պայքարը:
— Հապա մարդուս կամքը, բնության դեմ զորությունը մը չէ, հարցուց:
— Սակայն դիմագրողներ և անոր հաղթողներ կան միշտ:
— Շատ գերազանց և հազվագյուտ էակներ պետք է ըլլան անոնք, որոնցմե մեկն ալ դուն ես, աղվոր Սոֆիս:
— Ինձմե ավելի գերազանցը կա, Գառնիկ:
Բուբուլ ըսել կուզես, չէ, հարցուց քրոջը նայելով, որ գլխովը հաստատական նշան մը ըրավ:
— Իրավ, զարմանալի կերպով անձնվեր աղջիկ մըն է Բուբուլը, շարունակեց Գառնիկը, ես չեմ կրնար ըմբռնել այդ նկարագիրները, անշուշտ ինձնմե շատ վեր ըլլալնուն համար: — Ընդհակառակը ես կը կարծեմ, թե դուն այդ նկարագիռներուն կը պատկանիս:
— Չէ՜, քո՜ւյրս դժբախտաբար կամ բարեբախտաբար անոնցմե չեմ, հարեց հառաչանքով մը:
Արդեն լույսերը վառված էին, երբ ներս մտան պանդոկեն, և Գառնիկ դիտեց, որ քրոջը սովորաբար տժհույն դիմքը կրակի պես գունավորված էր: Ճամբան արագ քայլեր էր հուզումեն դողդողալով, վասնղի կ՚զգար, թե փոթորիկին սկղբնավորությունն էին եղբորը այդ անուղղակի նախաբանները:
Հազիվ ժամանակ ունեցավ Սոֆին իր գլխարկն ու ձեռնոցը հանելու, և ճաշին հրավերը լսվեցավ:
Սեղանի վրա, որուն սովորական հյուրերը մեկ քանի ամսե ի վեր կը ճանչնար, ուրախ զվարթ կը խոսակցեին կը ծիծաղեին: Իր քովը կը նստեր գերման ծերունի մը իր ծաղկահոս աղջկանը և անոր երիտասարդ նշանածին հետ: Այդ ամոլը այնքան զբաղված էր իրարմով, որ խեղճ հայրը կը մոռցվեր ստեպ, և անոր պետքերը Սոֆին կը կատարեր: Այն իրիկունը րանի մը նայելու սիրտ չուներ, և ուրիշներուն անփույթ բերկրանքը հեգնության մը պես կըցավցներ իր սիրտը:
Գառնիկ ալ, հակառակ իր հանդարտ կերպարանքին, սրտի բախումներ ուներ, իր խոստովանություններուն ծրագիրը կը պատրաստեր իր մտքին մեջ, և տարակա Բուբուլին հուսահատութենեն ավելի, ներկա Սոֆիին անաչառ դիտողություններեն ու կշտամբող նայվածքեն կը վախնար: Եվ երկունքն ալ քովե քով նստած՝ չէին ճաշեր:
Երբ իրենց սենյակը ելան, նորատի աղջկան դեմքը այնքան այլայլված էր, որ Գառնիկը մտածեց ժամադրության մը պատրվակելով դուրս ելլել, բայց հետո խորհեցավ, թե օր մը վերջապես տեղի պիտի ունենար իր հայտարարությունը ամփոփեց, քրոջը մոտենալով, անոր ձեռքերը իրեններուն մեջ առավ, ու իր ամենեն փաղաքուշ ձայնով հարցուց.
— Ի՞նչ ունիս, Սո՜ֆիս:
— Ա՜հ, շատ բան ունիմ, Գա՜ռնիկ, սրտիս վրա ծանրացած շատ բաներ կան, և սակայն չեմ կարող խոսիլ: Եվ մտատանջությանց բեռան տակ ընկճված հոգվույն բոլոր վերքերը սկսավ մեկիկ մեկիկ բանալ:
Հասկցուց թե որքան ցավ կուտային իրոն պահ մը առաջ աըտահայտած գաղափարները, թե որքա՝ն կը վախնար անոր խանդակաթ ու անձնվեր արտի օտար ազդեցությանց տակ փոխվելեն, որուն նշանները երկար ատենե ի վեր կը նշմարեր ինքը:
— Երեք ամիսե ի վեր նամակ ստացած չենք Բուբուլեն և անտարբեր կը կենաս, հոգ չես տանիր հոգ չես տանիր թե ինչ պատահեցավ խեղջ աղջկանը:
— Կարծիքդ սխալ է, անտարբենութենես չէ, Սո՛ֆի, պատասխանեց շառագունելով, վասնզի կամչնար իր վատ արարքը խոստովանելե, և սակայն ժամանակը հսած էր:
Ուստի խիստ ցած ձայնով մը իբր թե ինք իր հայտնություներեն սոսկալով , իմացուց անոր Բուբուլին հորը մահը, անոր նամակները իրմե պահած ըլլալը, և այն դժվարին կացությունը, որուն մատնված էր Արթին աղային որբ աղջկան նկատմամբ ինչ դիրք բռնելը չգիտնալով:
Սոֆի լուռ կը կենար, մտիկ ընելով այդ խոսքերը, որոնք սարսուռներ կուտային իրեն:
Աչվըները գետինը հառած՝ կը լսեր այս ամենը, և չէր վերցներ զանոնք չկարենալով մեղմել անոնց դառն ու խիստ արտահայտությունը, որուն մեջ կը պատկերանար իր տրտմությունը:
— Ահա բոլոր հանցանքներս, բոլոր տկարություններս, ներե ինծի, և ըսե թե ինչ կրնամ ընել այսուհետև Բուբուլին համար:
— Ահա՛ բոլոր հանցանքներս, բոլոր տկարություններս, ներե ինծի, և ըսե թե ի՞նչ կրնամ ընել այսուհետև Բուբուլին համար:
— Այսուհետև և միշտ կրնաս իրեն հետ ամուսնանալ, պատասխանեց նորատի աղջիկը ցամաք կերպով, և տեսնելով որ կը լռեր եղբայրը, հարեց.
— Տկարություններուդ, թեթևամտություններուդ գաղտնիքը ոչ ոք պիտի գիտնա, և անձնվիրությամբտ մոռցնել պիտի տաս իրեն քեզի համար կրած տառապանքները:
Այն մեղմաշունչ աղջիկը չէր այլևս Սոֆի, իր անաչառ, ուղղասեր հոգին խիստ շեշտեր կուտար այդ պահուն իր ձայնեն, որ ամենեն անզգա մարդուն կրնար ազդել. բայց Գառնիկի սրտին մեջ ավելի հզոր ձայն մը կը խոսեր, սիրո աղաղակը , որուն ոչինիչ կրնար հաղթել:
Մինչև ճակատը շառագուներ էր Գառնիկ, իր սև մաղերը մութ կոհակներու պես կստվերեին զայն, և աչվըներուն մեջ բոց մը կը վառեր:
Խեղդուկ ձայնով մը, զոր կոկորդին մեջ կը սեղմեր հուզմունքը, գոչեց.
— Անկարելի է:
— Ինչ՞ու համար, հարցուց Սոֆի երկար արտևանունքին տակեն խորին ակնարկ մը ձգելով եղբորը վրա:
— Ա՛լ ինքզինքիս տերը չեմ, Սոֆի, Մելինեն կը սիրեմ, և եթե կը հորդորես ղիս որ սիրույս հաղթելով ամուսնանամ Բուբուլին հետ, գիտցիր որ փոխանակ մեկի երեք հոգի թշվառ պիտի ընեմ:
— Կը հուսա՞սակայն երջանիկ ըլլալ այդ պզտիկ աղջկան հետ, որուն գեղեցկութենեն հրապուրված ես միայն:
Չե՚ս մտածեր ձեր երկուբին նկարագրին և զարգացման մեջ եղած տարբերությունները, որոնք զգալի պիտի ըլլան քեղր օրմը երբ ալ ժամանակ չունենաս դարմանելու քեղի և Բուբուլին պատրաստած աղետքդ:
— Կ՚ընտրեմ դժբախտ ըլլալ անոր հետ, քան երջանիկ ուրիշին հետ:
— Մի՛ մոռնար թե ճիշդ այդպես կըսեիր Բուբուլին համար ալ:
Այս ցավալի հայտնութեներեն երեք երեք օր ետքը քույր եղբայր մեկնեցան Փարիզեն, Գառնիկ գոհ և զվարթ, Սոֆի տխուր և հուսահատ:
ԻԱ
Կես օրեն քանի մը ժամ ետքը, փոքրիկ կառք մը եկավ կանգ առավ Գումարյաններում Բանկալթիիտանը առջև:
Հոկտեմբերի մեջ էր մեջ էր, փոշիի պես բարակ անձրև մը կը տեղար, և երկինքը գոց էր թուխ ամպերով: Սուգի զգեստներով բարձրահասակ նիհար աղջիկ մը իջավ կառքեն վար. գլուխը սև շալով ծածկած և առանց ձեռնոցի ձեռքին մեջ, ճերմակ թաշկինակ մը և խոշոր պայուսակ մը բռնած էր:
Տանը սպասուհին վեր հրամցուց անծանոթ կինը, առանց ով ըլլալը հարցնելու:
Հոգնած քայլելով ելավ սանդուխեն, և ընդունելության սրահին դրանր առջև շնչասպառ կանգ առավ, ձեռքովը վարագույր մը բռնեց չիյնալու համար, վասնզի ծունգերը կըդողային և գլուխը կը դառնար:
Օր. Գումարյան, որ Փարիզեն դառնալեն ի վեր բարի եկաք ի այցելություններ կընդուներ ստեպ, մինակ չէր այդ պահուն:
Դաշնակի վարժուհի մը չէր հիմակ ան, այլ Փարիզի վերջին նկարահանդեսին մեջ սքանշանով հարգված բարեկեցիկ, շնորհալի երիտասարդի մը քույրը որուն հետ տեսակցիլ պատիվ կը համարեր ամեն մարդ:
Շատ հյուրեր ունեցեր էր այն օրը, բռնազբոսիկ զվարթության դերեն ձանձրացած, եղբորը կը թողուր այլևս խոսելու պաշտոնը, որ քանի մը վայրկյանե ի վեր օգնության եկած էր իրեն:
Դրանը բախումը և սանդուխին վրայի ոտնաձայնը լսելով, գեպի սրահին գուռը նայեցավ նորատի ազջիկը, տեսավ հոն ստվերիմը կանգ առած ըլլալը, ոտք ելավ անոր մոտենալու համար:
— Սոֆի:
— Բուբուլ:
Իր Գառնիկը, չէր գիտեր թե ուրիշի գիտեր թե ուրիշի մը կը պատկաներ ան հիմակ, և Սոֆիի սրտին վրա սուրի հարվածի մը պես ինկավ այդ խանդակաթ բառը նույնիսկ այն վայրկյանին, ուր ներսը, սրահին մեջ, Գառնիկ անհամար փոթկոտություններով կը պաշտեր իր նոր պաշտելին,անոր ներկայության փառքովը փողփողուն և այնքան հպարտ զայն իր բնակարանին մեջ ընդունելուն համար, որքան եթե Անգլիո թագուհին այցելության եկած ըլլար իրեն:
Հոն էր Մելինեն, իր մորը հետ առաջին այցելություն մը կուտար անոնց, և ճիշդ այն օրը վրա հասած էր Բուբուլ:
Սոֆի չուզեց սրահը մտցնել իր բարեկամուհին, մտածեց ուրիշ սենյակ մը տանիլ զայն հետը առանձին մնալու պատըրվակով, խնայելու համար գոնե անոր այն տեսարանը, որ այնքան դառն ազդեցություն պիտի ունենար անոր սրտին վրա, և որուն հիշատակը մինչև մահվան օրը չպիտի ջնջվեր:
Ա՜հ, ինչ հույերով, ի՜նչ անզուսպ տենչերով եկած էր Բուբուլ մինչև այդ դուռը: Բանկալթիի փողոցներեն անցած ատեն՝ որոնք այնքան ընտանի էին իրեն, կը դողդողար կառքին մեջ. վախենալով որ արդյոք չպիտի՞ կարենար հասնիլ իր Գառնիկը տեսնելու վայրկյանին. պիտի մեռներ արդյոք անգամ մը զայն գրկելե առաջ, և սրտին խորեն ուխտեր կ՚ըներ աղերսելով Աստուծո, որ իր կյանքը քիչ մըն ալ երկարե, և ձեռքը սրտին դնելով, կարծես բռնել կ՚ուզեր հոգին, որ խույս չտա այդ մեծ երջանկության պահուն:
Գառնիկ ամենևին ուշադրություն ըրած չէր դուրսի ձայներուն, Մելինեն քով՝ անկե զատ բան չէր տեսներ, բայց Ֆուլիկ Հանրմին ստեպ դեպի դուռը դառնալը նշմարելով, կասկածեցավ, որ Սոֆիին ուշանալը մեծարանքի պակաս մը չնկատվի հյուրերեն, և տեղեն ելավ զայն կանչելու համար:
Մարդ մը՝ որ հեշտաբույր ծաղիկներու մեջ պտըտած ատեն՝ օձի մը վրա կը կոխե հանկարծ, ի՛նչպես կ՚ահաբեկի, ի՛նչպես կը քստմնի, նույն ազդեցությունը կրեց Գառնիկ նըշմարելով Բուբուլին հալած դեմքը դրան վարագույներուն ընդմեջեն: Անցյալին այդ համառ ուրվականը, որ իր ամենեն գեղեցիկ երազներուն մեջ կը հալածեր զինքը շարունակ, հիմակ ալ կուգար իր երջանկությանը մեջ խառնվելու և զայն տակնուվրա ընելու: Եվ մարմին առած էր ուրվականը, իր ձեռքերը կը բռներ, իր ուսին վրա գլուխը դրած՝ կ՚արտասվեր, իր Գառնիկը կ՚անվաներ զինքը, անհագ կարոտի մը բոլոր հրայրքովը փարելով իրեն:
Ցուրտ քրտինք մը կը հոսեր երիտասարդին ճակտեն վար և համր կը կենար Բուբուլին արտազեղ զգանցմանց հորղանքին արջև,առանց շարժում մը րնելու:
Բարեխտաբար քովերնին էր Սոֆին:
Այս սրտաճմլիկ տեսառրանը իր հոգին կը քակեր. գիտեր թե վճռվատ էր Բուբուլին դժբաղտությունը, բայց գոնե պատրաստել կուզեր զայն իր ահավոր դատավըճռին:
Այսպես հանկարծ եղբորը ցրտությունը կրնարմահացու ըլլալ ողորմելի աղջկան համար:
-Ներս մտեք, ըսավ, հյուրերնիս մինակ մնացին, եկուր Բուբուլ, ներկայացնեմ քեզ Գառնիկին տիրոջը ընտանիքը:
Բուբուլ խորհրդածություն մը ընելու կարող վիճակի չէր:
Սիրտը թունդ ելած էր հուզմանց սաստիկ ցնցումնեերեն, իր վաղեմի վարժուհիին հետևեցավ մեքենաբար:
Շահապետյանները բանմը չէին կրցած տեսնել դուրսը անցած դարձաձածեն, վասնզի դրան վարագույրները լայն էին, և դուրսը համեմատաբար մութ էր սրահեն. հետաքրքրությամբ կսպասեին տանտերուն բացակայությանը վրա զարմացած:
Գառնիկին սիրային անցյալեն բան մը չէին գիտեր բնավ, և Բուբուլին անունը անգամ լսած չէին:
Ունայնամիտ կնոջ մը բոլոր արհամարհանքովը, որ գեշ հագված մեկուն կը հանդիպի, Արթին տղային աղջկան բարևին պատասխանեց Մելինե ակնակուռ մատնիներով զարդարուն ձեռքը հազիվ դիպցնելով անոր մատերուն, որոնք ուռած ու կարմրած տաք ջուրերու մեջ աշխատելեն:
Սոֆի իբրևիր ամենեն մտերիմ բարեկամուհին ներկայացուց զայն Շահապետյաններուն, աղափարելով եղբորը նշանածը չկարենալ անվանելուն համար զայն, թեպետ Բուբուլայդ ձևերուն ուշադրություն ընելու կարող չէր, այլայլած կզգար իր հեք սիրտը պաշտած էակին քով:
Ընդհակառակը, Գառնիկ կամչնար Մելինեին այդ խեղջհագուստներով աղջիկ անոր ներկայության իր սրահին մեջ ընդունելուն համար, ճանչալով անոր ներկայության սրահին մեջ ընդունելուն համար, ճանչալով անոր ծայրահեղ արհամարհանը ամեն անոնց նկատմամբ, որոնք վերջին նորաձևության համեմատ հագված չըլլային:
Սրահին մեջտեղը, քառակուսի սեղանին քով, աթոռակով մը նստած՝ ինքղինքը կ՚ուտերայս ձախող հանդիպման վրա զայրանալով, և հազարումեկ դառն, չարագուշակ մտածումներ կը լցվեին գլխուն մեջ:
Բուբուլին նկատմամբ ունեցած կարեկցության մնացորդը քիչ-քիչ կանհետանար, տեղիտեղի տալով սառն անտարբերության մը, տեսնելով անոր դեղնած այտերը, ճամբուն հովեն ու արևեն այրած ճակատը, հատած դեմքը որ նիհարութենեն ծնոտին կողմը նրբանալով կորսնցուցած էր իր թարմ լեզուն ձևը և խոշոր աչվըները, որոնք կապուտակ ծիրով մը շրջանակված ու փոսը ինկած էին:
Անոնց նայվածը չուներ ալ այն ազդու, խռովիչ ազդեցությունը, որ երբեմն երիտասարդին հոգին կփոթորկեր:
Հազիվ քսաներեքտարեկան կար Բուբուլ, և սակայն տարիքոտ կերևար արդեն:
Վիշտերը ցամքեցուցած էին այդ չնաշխարհին ծագիկը իր լիությանը հասնելե առաջ, և իր անխնամ հագուստները, ուսերուն վրա առածբուրդե փոքրիկ շալը, զոր իբրև թանկագին բան մը հանդիսավոր օրերու մեջկը գործածեր Գառնիկին միակ նվերը ըլլալուն համար, աղքատիկ երևույթ մը կընծենայեին իրեն:
Բուբուլ Սոֆիին քով նստած էր բազմոցի մը վրա, սրահին ճակատը, որուն արվեստագետի նրբություններով կահված զարդարանքից հետ իրոքշատ անհամար կուգային իր խեղճ հագուստները, և իր զգայուն սիրտը, հակառակ այն պահուն ունեցած հուզմանց. կզգար թե շատ ագեղպետք էր երևալ այդ դեղազմայլ շրջանակին մեջ:
Կը նայեր Մելինեին, որ ճիշդ իր դիմացը նստած հեռուն, մետաքսե լարերով փոքրիկ թեթևպոթին մը սեղմած ոտքերը թավիշե ոտնաթոռին վրա հեց, խոշոր փետուրներով զարդարուն գլխարկին ներքև խրոխտ, իր մատնիներուն ապարանջաններուն հետ կը խաղար:
Սոֆին ալ ճերմակ գծավոր մութ կապույտ մետաքսե պլուզ մը հագած էր. մեջքը դոտիով սեղմված, թոյլ թեզանիքով, անփայլ արծաթե ապարանջաններ, զարդասեղներ, օղեր ուներ:
Շատ բաց կիսակոշիկներու մեջենիր պլուզին գույներովը գուլպաներ կ՚երևային, երբ ոտնաթոռին վրա դրավ զանոնք: Հատ մըն ալ Բուբուլին առջև քշեց, բայց խեղջ աղջիկը կ՚ամնչար իր ոտքերը ցույց տալու, վասնզի պիլեճիքի մեջ կարված հաստ ու խոշոր կոշիկներ հագած էր:
Ֆուլիկ հանըմ իր աջ քովն էր թրկնաթոռի մը վրա, սև մետաքսով բանված դիպակե շրջագեստին ծալքերուն մեջ կորսված, ամբողջ անձին վրա կրելով իր վարած ճոխ կյանքին դրոշմը:
Սրահին մեջ ամենուն վրայեն փափկության, բարեկեցության հով մը կուգար, ամենուն թաշկինակները անուշ բուրումներ ունեին, ևիրենց շարժումները նազանքով խառն համարձակույան մը. ինք միայն օտարացած էր այդ մթնոլորտին, և հետզհետե ավելի կը քաշվեր, ավելի կը սքլեր, ձեռքերը, ոտքերը, բոլոր անձը պահել ուզելով. այնքան նեղված կզգար ինքզինքը այդ ընկերության մեջ:
Բուբուլ երկչոտ ձայնով մը կը պատասխաներ անոնց հարցումներուն, առանց հեռացնելու իր նայվածքը Գառնիկին վրայեն, որուն հրապույրը ամեն ատենե ավելի ազդեցիկ կը խենդեցներ զինքը այն պահուն:
Իսկ ան, միշտ սենյակին մեջտեղը, սեղանին առջև, հազիվ բռնազբոսիկ ժպիտ մը, և աննշան հարցում մը կուղղեր մերթ ընդ մերթ նորատին աղջկան, որուն ոտքերուն տակ մեռնելու երջանկությունը մուրացած էր երբեմնիբրև գերազանց շնորհ մը:
Բուբուլ կկարծեր թե հյուրերուն ներկայությունն էր իր սիրելվույն այդ զգուշավոր կերպերուն պատճառը:
Պիլեճիքի մեջ վարժված էր արդեն օտարներու առջև ամեն գորովոնք ամեն զգացում ծածկելու սովորության, և անհամբեր կսպասեր հյուրերուն մեկնումին առանձին մնալու համար իր սիսեր հյուրերուն մեկնումին առանձին մնալու համար իր սիրելիներուն հետ, որոնց գիրկը պիտի զեղուր իր կրակե հոդվույն բոլոր բոցը:
Ընդհակառակը, Մելինեն բնավ տրամադիր չէր երևալ մեկնելու. այդ խեղճ աղջկան ներկայությունը կարևորքւթյուն չուներ իրեն համար, և առանց անոր ուշադրություն ընելու կուզեր շարունակել իր զվարթ խոսակցությունը երիտասարդին հետ:
— Կը հաճի՞ք հոս գալ, մյուսյու Գառնիկ, ըսավ քովի պարապ աթոռը ցույցը տալով անոր. և սկսավ ցած ձայնով խոսակցիլ անոր հետ:
Բուբուլ կը նշմարեր հեռուեն այն ակնածական ձևերը, զոր ուներ իր նշանած այն օտար աղջիկան հետ, կը ճանչնար այդ եռանդուն նայվածքը, որուն մեջ ցոլացած էր սերր, և իրեն անծանոթ գառն զդացում մը կը գրավել սիրտը:
Մելինեն իր հրաշագեղ դեմ քովը, բայց կապույտ փետուրե վզնոցին մեջ լույսի պե փողփողուն դեն դեմք և իր պատանեկան հասակին բոլոր թարմությամբ կ ընգճել զինքը կը լսեր անոր հնչուն ծիծազներ արաց խոսքեռի լսելու գուշակել թե երիտասարդներ կողմեն սիրամեծար խոսք արանց բոլորովին անհետանալու վերջապես Ֆուլիկ հանում կուրծքեն:
— Վա՛ յ, ժամ տասնմեկը հինգ է ացեր, Գառնի՛ կ, մեկ ղրկեիք տե նայեր քի կառք պատրա՛ ստ է։
Մելինեն ալ տեղն ելավ, ու Սոֆիին մոտենալով, թևը անոր աթոռին կռթնցուց ու սկսավ ձեռնոցները դնել, զորս հաներ էր մատանիներուն հետ խաղալու պատրվակավ ձեռքերուն գեղեցկությունը ցույց տալու համար։
— Սա ձեռնոց դնելն ալ չեմ սիրեր, տգեղ ձեռքերը պահելու միջոց մըն է, ըսավ․ և ինք իր խոսքին հավանելով սկսավ ծիծաղիլ, մայրն ալ որ աղջիկանը ամեն ըսածը սրամիտ կը գտնել, սիգալով կը խնդար այս հաճարեղ գյուտին վրա:
Երբ Գառնիկ դարձավ կարքին պատրաստ ըլլալը իմացնելու միլինեն պծրանքով մը ձերքը անոր ներկայացուց, որ կոճակներ դեն և որավհետեվ շատ նեղ էին:
— Ինչո՞ւ ամեն օրվան պես չես ըներ հարցուց։
Երիդարսատ ձախ ձերքովը անոր մատեր սեղմեց, և աջովը սկսավ կոճկել: Բուբուլ այս ամենը կը տեսներ ու կը լսեր, ուրեմն ամեն օր կը տեսնեին զիրար, և այդքան մտերմացա՜ծ էին իրարու հետ...:
— Հետերնիս պիտի գաս,չէ՚, հարցուց Մելինե:
Գառնիկ խոնարհություն մը ըրավ:
Սոֆի եղբորը հավանուտյան նշանին վրա զարմացած՝ Ֆուլիկ հանըմին մոտեցավ
— Հասամ , ճաշի վրա չեք դներ զինքը այս գիշեր:
— Ինքը ինտոր կ’ուզեր նե անանկ թող ընե,պատասղանեց տիկին Շահապետյան: Մեր տունը օտար տեղ չէ,ինք ալ տանը զավակն է:
— Չէ՛, քու՛յրս,տիկինը և օրիորդը մինչև տուն պիտի տանեմ: Ներեցե՜ք ինձի, օրիորդ, հարեց Բուբուլին դառնալով առանձին երթալու վարժված չեն. շատ չեմ ուշանար: Ու բարևելով դուրս եկավ:
Երբ երկու աղջիկներ արանձին մնացին,վերստին գրկեցին զիրար և սկսան լալ:
— Ա՜խ, ինչու այսչափ ատեն նամակ չգրեցիք ինծի,գոչեց Բուբուլ:
— Ատոնց պատճառներուն վրա պիտի խոսեմ քեզի, միայն սա գիտի՛ր թե վայրկյան մը մտքես ելած չես:
— կը հավատամ... ըսավ նորատի աղջիկը, և կանգ առավ, կարծես լեզվին տակ բառ մը կար զոր չէր համարձակեր արտասանել:
Սոֆի խոսքը փողելու համար, շատ մը հարցումներ կ՝ներ նորեն անոր առողջությանը և վարած կյանքին այլևայլ պարագաներուն վրա, առանց իրենց վրա տեղեկուտյուն մը տալու:
— Շատ տառապեցա, Սոֆի՜ս, գոչեց Բուբուլ, կյանքիս կեսին ավելին, երիտասարդությունս անցավ գնաց մեկ քանի տարվան մեջ: Պանխատություն և սեր, անհագուրդ տենչեր և ծանր պարտքեր քակեցին, բղկտեցին բոլոր էությունս. բայց այս պահուս ամեն բան անցած է. հիմա գեշ երազ մըն են անոնք ինձի համար, և ղձեց տեսնելով՝ անոնց հիշատակն անգամ կը ջնջվի սրտես: Տարաբա՜խտ աղջիկ, ինչ էին մինչև այն ատեն կրած վիշտերը իրեն պատրաստված մեծ աղետքին քով, հույսով տառապելը թշվառ ըլլալ չէ. անհուսությունն է միայն անել, անհուն վիհը սոսկալի է մարդկային սրտի համար:
Չուշացավ Գառնիկ, բայց ամբողջ դար մը տևեց Բուբուլին համար անոր բացակայությունը, որուն դիմացեր էր տարիններով, և որ այդ մեկ քանի վայրկյաններուն մեջ անտանելի կը թվեր իրեն:
Աչվըները լեցվաց, միտքը ցրված, սիրտը ուռած՝ կսպասեր անոր դիմացը վազելու Ինչեր ուներ անոր ըսելիք. իրեն այնպես կուգար թե դեռ տեսած չէր ջայն և նոր պիտի տեսներ, և կը ժողվեր իր բոլոր եռանդը վերագտնելու համար այն բերկրությունը, որուն առաջին հարվածը տվեր էր Շահպետյաններուն հանդիպումը. կսպասեր հուսալով, կսպասեր պատրաստվելով, կրակ ու բոց կտրած նորեն,բայց երիտասարդին ներս մտած պահուն՝ հազիվ տեղեն շարժվելու քաջությունը ունեցավ, Չեմ գիտեր ինչ կար անոր կերպարանքին մեջ,եր իր տենչերուն հաղթելով, կուսական երկչոտության բոլոր ամոթխածությամբը համակվեցավ:
Եվ սակայն շատ վայելուչ, շատ քաղաքավար վարմունք մը ունեցավ Գառնիկ անոր նկատմամբ: Այնպիսի անթերի փուտկոտություն մը, խնամոտ ուշադրություն մը, պաշտպանողական հոգածություն մը ցույց տվավ նորատի աղջկան, որ սրանչացավ Սոֆի:
Բայց սիրող սիրտը չի խաբվիր երբեք: Օտարականներու առջև երիտասարդին իրեն նկատմամբ պահած զգուշավոր հեռավորութենեն ավելի ծանր եկավ Բուբուլին այդ բռնազբոսիկ մեռձավորությունը, որ բնավ չէր նմաներ անկեղծ, անզուսպ սիրո մը բերան: Կզգար թե անոր բոլոր սիրալիր ձևերը սրտինը չէին, կը հասկնար թե անոր ուրախությունը իր ներկայութենեն տարբեր պատճառ մը ուներ: Ալ չէր գտներ անոր նայվածքին մեջ սիրո գեռաշխարհիկ ավյունը զոր անոր աչվըներուն մեջ ճանչցեր էր միայն, և կը տարվեր շարունակ մտածել այն ակնարկներուն որոնք Մելինեի վրա դարձած: էին պահ մը առաջ բոցեղ, հիացիկ, և որոնց անջինջ նկարը ուներ իր մաքուր հոգիին մեջ քանդակված տարիներ առաջ:
Բուբուլ չէր սխալեր. հզոր ազդեցությունը մը փարատեր էր Գառնիկին մտքեն ու սրտեն տխուր մտահոգությունները զորս ներգործեր էր անոր նորատի աղջկան անականկալ վերադարձը:
Ճամբան, կառքին մեջ, արտաքո կարգի սիրալիր խոսքեր ուղղեր էր իրեն ֆուլիկ հանըմ, հայտարարելով թե առանց իրեն չէին կրնար ըլլալ, թե պետք է քույրը քիչ-քիչ վարժվեր իրմե հեռու կենալու գաղափարին, վասնզի գուցե քիչ ատենեբն բոլորովին պետք ըլլալ անկե:
— Սահակ աղան էլլա քեզ իրեն զավակ ընել ուղե նե, ին պիտի ընես...: Մելինեն կեռասի պես կարմրեր էր մորը այս խոսքերուն վրա, և Գառնիկեն զատված ատեն, երկու ձեռքերուն մեջ առնելով անոր աջը՝ ուղղակի աչվըներուն մեջ նայեր էր ըսելով.
— Կաղաչեմ, խոսք տուր,որ վաղը իրիկուն մեզի հետ ճաշես:
Այդ խեսքերուն, աըդ նայվածքին ոգևորիչ ազդումովր արբշիռ, զվարթ ցնորքի մը մեջ, ալ չէր ուզեր տխուր մտածում մը մեջ, ալ չէր ուզեր տխուր մտածումը մը ունենալ, և իր ներքին գոհունակությամբը լի՝ կը ջանար գոհ ընել իր շուրջը գտնվողներն ալ: Երջանկության վայրկյանի մը մեջ մարդ բարեսիրտ կը դառնա ամենուն նկատմամբ, և չուզեր որ սիրտ մը խոցվի իրը խնդացած պահուն:
Բայց այդչափ բավական չէր Բուբուլին համար, անոր սիրատենչ հոգին անհուն հրայրքի մը ագահ էր. չափավոր սերը, սահմանավոր զգացումները այդ մեծ, այդ անհատակ սրտին համար չէին, և հակառակ իր պաշտելիին ցույց տված համակրանքին, լացավ այն գիշեր, երբ առանձնացավ իր սենյակին մեջ, տարտամ, անգույն, անըմբռնելի այն ցավերու դառնությամբ, որոնք որոշ աղետներե ավելի ահռելի են: ԻԲ
Այնքան տարիներու կարետեն ետքը, որքան քաղցր էր հեք աղջկան համար միևնույն հարկին տակ ապրիլ այն էակին հետ, զոր բոլոր հոգվովը կը պաշտեր. և սակաըն կ՚զգար թե այդ դատարկ վայելքը հազար անգամ ավելի դառն էր այն զրկումեն երազներով լեզուն, զոր ունեցեր էր իր պանդխտության մեջ:
Ժամե ժամ իր հոգվույն մեջ բան մը կը խորտակվեր, և կը դաոնալ խորհիլ անցյալին վրա, և հազար տենչերով երանի կուտար այն օրերուն, ուր իր սիրելվույն հետ սրտի միևնույն բաբախումներով, միևնույն գեղումներով կ՝ապրեին իրենց աղքատիկ տնակին մեջ հետևյալ օրվան հացը մտածելով: «Ոհ, երանելի օրեր կ՚ըսեր հառաչելով, ո՜ւր եք...»: Եվ կը հաներ Գառնիկին իր իր գրած նամակները, ծայրե ի ծայր կը կարդար լալով, ու կը քնանար արցունքներու մեջ հեղձամղջուկ:
Սոֆի չեր կրնար անտարբեր ըլլալ այս ամենուն, ան որ ուրիշներուն սիրտը կարդալու արթնությունը ուներ: Կը քաշվեր սփոփական խոսք մը ուղղելե Բուբոլին զայն հուսադրելե վախնալով, կը ջանար միայն անոր ուշադրությունը ուրիշ առարկաներու վրա դարձնել, պտույտներով, այցելություններով, ընթերցումով զբաղեցնել զայն: Բայց ասոնց ամենքն ալ իրենց վտանգները ունեն : Գիտեր թե Գառնիկ շատ անգամ հետը դուրս կը հաներ Մելինեն, և կարելի էր որ ճամբան հանդիպեին անոնց: Եթե տուն մը տաներ Բուբուլը, ամեն տեղ Գառնիկին հաջողություններուն վրա պիտի խոսեին իրեն, Մելինեին արձանին նկատմամբ ալ թերևս բան մը ըսեին, և ասոնք գաղտնի պահված ըլլալով նորատի աղջկեն, կրնային մեծ հուզումներ պատւճառել աներ: Իսկ ընթերցումը ամենեն վնասակարն էր, աանի որ իրենց գրադարանը հատկապես Բուբուլին ճաշակին համեմատ կազմված էր,և խորունկ, անգարձ հիշատակներ պիտի արթնեցներ այդ տառապյալ հոգվույն մեջ:
Բուբուլ բանի մը տրամադրություն չեր ցուցներ, հալած դեմքը ձեռքին մեջ առած կը նստեր ժամերով, դիտելով երկինքին ամպերը, որոնք անրջային մառախուղով մը կը պատեին հորիզոնը: Կը նայեր աղոտ վերջալույսին մեջեն պարտեզին ծառերուն, որոնք երազի արվականներու պես մերկ ու սև էին, և փողոցին պատերուն եզերքը բուսած վերջին ծաղիկներուն, որոնք գլուխնին կը կախեին աշնան հովերուն տակ դալկանալով: Ոչ օդին մեջ արձագանգ կար և ոչ եթերին մեջ՝ աստղեր. գիշերը մութ էր, ցորեկը՝ լուռ. բնության կյանքը անսահմանելի վանկով մը կը նվազեր ամեն մեկ խորշի,ամեն մեկ շյուղի, ամեն մեկ ծմակի խորը: Իր զգայուն սիրտը կը փղձկեր այս տրտմալի տեսարանին առջև,որ կենսական ճակատագրին, տիեզերական մեծ օրենքին, իրերու հարաշարժ փոփոխականության, բոլոր էակներու անկայուն ծփման կոծման և անհետացման կենդանի պատկերն է։ Մտախոհ կը մնար այդ խորհրդավոր տատանումներուն, թոթափումներուն առջև․ հառաչանք մը կը մարեր իր կուրծքին տակ, և հրատոչոր կոծով մը դուրս կուգար անկե սա հոգեմաշ աղաղակը․ Կանցնի ուրեմն։
Այո, կանցնի ու պիտի անցնի,կըսեր բնության տեսարանը իրեն․այնքան բոցեր,այնքան կոծեր, այնքան հույզեր, այնքան հույսեր և այդ սիրտը և այդ հոգին, զոր օվկյանին չափ անսահման և երկնքին չափ լայն կը կարծեիր․որուն բաբախումները ծովուն ալիքներեն ավելի բազմաթիվ, որուն ուժը շանթերեն ավելի ահեղ, որուն փոթորիկը բոլոր տիեզերքին հովերեն ավելի ահարկու կերևակայեիր, այդ անհատում սերը՝ որ երիտասարդությանդ մեջ կրնար բոցավավառել երկինքին գունտերը ողջույն, այդ գութը, այդ հավատքը,այդ հույսը ամենքն ալ պիտի շիջանին յուղասպառ կանթեղի մը լույսին նման․․․։
Բուբուլ անընդհատ հուզումներ ուներ այս տրտում խորհրդածություններ ընելով։ Ինք որ երբեմն իր գեղովը հպարտ, սրտովը ազատ, ուժովը առատ էր,ինք որ գիտեր թե իր մեկ նայվածքը ինչեր կրնար ընել, թե իր սիրտը ինչեր կրնար տալ, և ինչ երանություններ ստեղծել իրեն և իր սիրելվույն համար, ինք որ կզգար թե իր ուժը ինչերու կրնար բավել, ինքը, որ կտեսներ իր առջև լայնարձակ ապագային լի՝ աստղերով ու ծաղիկներով, հիմա պիտի հրաժարե՞ր այդ ամենին, ինչպես կը հրաժարեր բնությունը իր զարդարանքեն:
Ա՜հ, մեծ և տխուր բառը,ապագան...:
«Պիտի անցնին, պիտի ցամքին,պիտի մեռնին, կը գոչեր, բայց բան մը կա, որ, պիտի ապրի մահվընե ետքան ալ, սիրեղ սիրտը»: Եվ այնքան կենդանի կ՚զգար իր զգացումը հոգին մեջ այն պահուն, այնքան լեցուն իր երևակայությունը նոր ցնորքներով, որ պատուհանը կը փակեր չտեսնելու համար աշնան վհատեցուցիչ տեսարանը, երբ իր մեջ կյանքը կ՚եռար տակավին լիահորդ: Անդիմադրելի բաղձանք մը կ՚զգար իր բոցագին սերը դուրս թափելու:Եթե այն պահուն տեսներ Գառնիկը, ոչինչ պիտի կասեցներ զինքը հայտնելե աներ, թե ամեն ատենե ավելի կը սիրեր զինքը:
Տանը մեջ մինակ էր սակայն. անկողնին քով էր գրասեղանը, և վրան կազամարն ու գրիչը: Իր սիրելվույն գործածության հատկացյալ այդ իրերը կը խենդեցնեին զինքը, ա՜հ, ինչու հոն չեր ինքը...
«Պիտի գրեմ, ըսավ պահ մը խերհելե ետքը, և իրիկվան պիտի կարդա թուղթին վրա, որ չէր կրցած կարդալ հոգիս մեջ»:
Եվ պատին վրա կախված դարանի մը մեջ սկսավ թերթ մը մաքուր թուղթ փնտրել գրելու համար:
Ընդհանրապես լրագիրներ, տպված փոքրիկ նկարատետրակներ կային հոն, զորս աչքե անցնելով հետզհետե տեղըկը դներ: Հանկարծ մեծադիր պատկեր կը հանդիպեցավ աչքին՝ անալներու մեկ թիվին մեջ. բացավ զայն միշտ անուշադիր շարժումով մը, և սակայն, այդ աղջկան պատկերը անծանոթ չեր իրեն:
«Ա՜ն է եղեր...»:
Այո՜, ճիշդ ան, որուն վրա կը մտածեր ակամա, իր բոլոր հուսահատության վայրկյաններուն մեջ, ան, որում վառվուն նայվածքը, թարմ դեմքը գիշերները կւգայի խռովել իր քունը, ա՜հ , անգո՛ւթ պատկերը։ Եվ այն էջին վերև կարդաց հետևյալ խորագիրը․
Պ․ Գառնիկ Գումարյան և իր գեղեցիկ գործը 18…ի նկարահանդեսին մեջ։
Ա՛լ գիրերը սկսան խաղալ շլմորած աչվըներում առջև, ինկավ թիկնաթոռին վրա, և արցունքներու մառախլային վարագրույրին ետևեն քաջութուն ունեցավ կարդալու այդ ուղևտալի հոդվածը ծայրե ի ծայր, որ Մելինեի արձանին ներբողը կը պարունակեր Գառնիկին կեսնագրությանը հետ։ Իր Գառնիկին փառքն էր, որ երևան կելլեր։ բայց ինչո՞ւ ծածկված էին իրմե աըդ հաջողությունը․վասնղի ուրիշ կին մր խառնված թր անոր կյանքին, Մելինեն, և իրեն բնավ մաս մը տրված չէր այդ շքեղ, այդ հանճարեղ գույության մեջ։
Հոդվածագիրը կավելցներ թե երիտասարդ արվեստագետներին այդ գործերեն, որոնցմե կյանքին մեջ մարդ մեկ հատ մը կրնա շինել, վասընղի իր հանճարին բոլոր ուժը ամփոփված է անոր մեջ։ Ապաքեն ամեն արվեստագետ իր սրտի գործը ունեցած էր, և կարժեր որ այդ հրաշագեղ Մելինեն քանդակագործության Լամառդինին ժյուլին ըլլար։
Բուբուլ ա՛լ չէր կարդար, ոտք ելած էր, աչվըները ցամքած, արագ քայլելով սենյակեն դուրս ելավ մահացու թերթը հետը տանելով։ Իր կյանքի գաղտնիքը պարզված էր․ հիմակ ամեն բան գիտեր և կը ճանչնար դայն, որ դողցած էր իր երջանկությունը։ Իր դեմքին վրա վիշտե ավելի մեծ, ահռելի բան մը կերևար, որոշումի մը սարսափելի հանդարտւթյունը որ գերագույն վայրկյաններու միայն վերապահված Լ․ և կերթար կուգար իր սենյակին մեջ մերթ ընդ մերթ նստելով գլուխը երկու ձեռվընկերուն մեջ առած։
Ի՞նչ կը դառնար այդ գլուխն մեջ, ի՞նչեր կանցնեին այդ հոդիեն․․․ Աչվըները կը փակեր երբեմն երաղի մեջ ըլլալու վայրկենական պատրանքին մեջ սփոփանք փնտրելու տենչանքով, այնքան սարափելի էր իր կացությունը։Կըդձար վայրկյան մը ևս խաբվիլ, բայց աղետալի թերթը ձեռքի մեջ էր, ահարկու վճիռն իր ճակատագրին:
Հանկարծ գկուխը վեր վերցուց, ճակատը քրտնիքով թրջված էր, օրհասականի քրտինք մը, որ քունքերն վար կհոսեր, դողդոջուն մատերովը կուրծքի վրա օղակեն կախված մատիտը փնտրեց և տենդոտ շարժումեվ մը հանդեսին լուսանցքի վրա դրեց Մելինեի պատկերին աջ կողմը.
«Մնաս բարո՛վ, Գառնիկ, ա՛լ չպիտի տեսնես զիս երբեք, և դժբախտ սերս չպիտի վրդովե զքեզ: Երջանիկ եղիր. այս սրտիս մեշագույն տենչանքը»:
Եվ սեղանին վրա դնելով զայն, հեռացավ արագ քայլելով, առանց վերջին նայվածք մը ձգելու այն տանը վրա ուր այնքան երազներով մտեր էր շաբաթ մը առաջ, և ուրկե կը մեկներ մահը հոգվույն մեջ:
Ճամբան կը քայլեր խելահեղ առանց ուր երթալը գիտնալու, փողոցներեն կ՝անցներ առանց զանոնք ճանչնալու, կը նայեր պատշգամներուն մեջի ծաղիկներուն, անցորդներուն, առանց զանոնք տեսնելու, և չէր ուզեր կանգ առնել. վախնալով, որ տկարության մը տեղի տալով ետ կդառնա: Կարծես ինքիրմե կը փախչեր, և զինքը տեսնողը անշուշտ խելագար մը պիտի կարծեր, գլուխը բաց, ոտքերը թեթև հողաթափներ անցուցած, վազելով փողոցին մեջեն թևերն ու գլուխը շարժելով: Ո՞ւր կ՝երթար այդպես, ո՞վ ուներ աշխարհի վրա, երբ իր սրտին միակ ապավենը կորսնցուցած էր...: Ըստ բախտի վազելով, Բերայի մեծ փողոցը հասեր էր, Բառե վաճառատան քով, երբ արդեն արևը իր ճառագայթները կ՝ամփոփեր գունագեղ պաճուճանքներով զարդարուն ապակիներուն վրայեն: Այրերու անհամար բազմություն մը իր գործին կը դառնար, երկսեռ զույգեր թև թևի մայթին վրա կը շրջագայեյին խանութներուն առջև կանգ առնելով. հանրակառքերքուն երթևեկը, անոնց շչակներուն սույլերը, բաց կառքերու մեջ բազմած տիկնանց կես-ձմեռային արդուզարդը, խոշոր գլխարկներու շուքին տակ կորսված մանուկներու դեմքերը, անոնց դայակներուն զվարթ ծիծաղները, դպրոցականերու եռանդոտ ճեմքը, բաց պատուհանե մը հասնող դաշնակի մը ձայնը ամեն ինչ կյանքի այն ինչ կյանքի այն աշխույժ երևույթը կուտար պողոտային, ուր ապրելու պետքը կ՝զգար մարդ կարծես:
Բուբուլը կը քայլեր միշտ արցունքոտ աչվըներուն մառախուղին ընդմեջին դիտելով այդ ամբոխը, որուն շարժումը անհասկանալի կ՝երևար իրեն այն պահուն։Կը նայեր միշտ առանց բանի մը վրա կանգ առնելու. մրջյունները ժխորի մը չափ կարևորություն չունեին այլևս մարդիկ իրեն համար։
Հանկարծ նայվածքը անշարժ մնաց կետի մը վրա, դեմքը մեռելի պես դեղնացավ,ցուրտ մը զգաց ոսկորներուն մեջ, ծունգերը դողացին, և ինկավ սալհատակին վրա նվաղած։
Միևնույն վայրկյանին, Գառնիկ Խրիսթաքի փողոցին անկյունը հասած էր Մելինեն թևը առած։Մանր մունր բաներ գնելու ելեր էին,ու հիմակ տունը կը դառնային ուրախ զվարթ խոսակցության մը զբաղված, և անոնց տեսքն էր որ վերջին հարվածը տվեր էր թշվառ աղջկան։
Բազմությունը խռնվեր էր անոր գլխուն վրա, Գումարյան ալ պահ մը կեցավ ինչ ըլլալը հասկնալու համար։
— Աղքատ կին մը մարեր է, ըսին։
— Մարող կիներ ամենևին չեմ սիրեր, մրմնջեց ուսերը թոթվելով, առանց զայն տեսնելու հետաքրքրություն ունենալու։
— Ես կյանքիս մեջ մարած չեմ, գոչեց Մելինե, հետո հարցրեց, զիս կը սիրե՜ս, Գա՛ռնիկ։
— Ա՜հ, կը պաշտեմ զքեզ, հրեշտա՛կս, գոչեց երիտասարդը եռանդագին սեղմելով անոր ձեռքը, և հեռացան իրենց սիրային տրամախոսությունը շարունակելով այն ճամբուն վրա, ուրկե վայրկյան մը ետքը կ՝անցընեին Բուբուլը մերձակա դեղարան մը փոխադրելու համար։
Հոն հարկ եղած անմիջական դարմտնները տրվեցան իրեն, բայց Բուբուլը չէր սթափեր․ կը բանար աչվըները նորեն փակելու համար, և գլուխը կախված կը մնար կուրծքին վրա անկենդան։
Մութը կը կոխեր, փողոցին լապտերները կը վառեին հետզհետե ամբոխը ցրվեր էր տակավ, և մեկ քանի հոգի կը մնային գեղարանին մեջ նորատի աղջկանը շուրջը խորհելով թե ուր պիտի տանեին հիվանդը այն գիշեր, քանի որ ոչ անունը, ոչ բնակարանը գիտեին անոր։
Բարեբախտաբար ֆրանսական հիվանդանոցին բժշկապետը անոնց մեջ էր, որ կարեկցելով անոր անտերունչ վիճակին, հիվանդանոց ղրկեց զայն բացառիկ հանձնարարականով մը։
Հետևյալ օրը, լրագիրներուն մեջ այս ցավալի դեպքը ծանուցված ատեն, կըսեին թե իր գրպանեն գտնվեր է թաշկինակ մը, որուն նշանագիրերեն կիմացվեր թե հայ էր, և իր անունը Բ-ով կսկսեր։
Ամեն մարդու համար մութ և աղոտ այս տեղեկություններ բավական էին սակայն Սոֆիին ճանչնալու իր վաղեմի ասհակերտուհին զոր դարձին տունեն բացակա գտնելով, հուզեր էր սաստկապես, և անոր սենյակը մտնելով երբ գտեր էր թերթը, երբ կարդացեր էր անոր լուսանցքին վրա մատիտով գրված տողերը, այնքան վրդովեր էր, այնքան խելքը գլխեն դացեր էր, որ փնտրելու ճիգ մը ընելու սկսեր էր լալ ու ողբալ սարսափելի կասկածներու մատնված:
Գառնիկ տուն չէր եկեր այն գիշեր:
Օրիորդ Շահապետյանին հետ իր սիրո հայտարարութենեն ետքը չէր կրցեր բաժնըվիլ անկե, և անոր ծնողքին հետ իր սիրո հայտարարութենեն ետքը՝ չէր կրցեր բաժանվիլ անկե, և անոր ծնողքեն հետ կարգադրեր էին իրենց նշանտվությունը՝ մոռանալու բոլորովին այն էակը, որ օրհասականի ցավերով կը տվյատեր իր սիրուն երեսին:
Թե ի՚ նչպես լուսցուց Սոֆի այն գիշեր, թե ինչպես անցուց անոր հաջորդ բոլոր օրը կարելի չէ նկարագրել: Բերայի ամեն կողմը մարդ ղրկեց փնտրել տալու համար Բուբուլը, այցաքարտի մը վրա իմացուց եղելությունը եղբորը, և ինք ալ անձմամբ ելավ ասդին անդին պտըտիլ տեղեկությունը մը առնելու համար անոր նկատմամբ: Բան մը տեսած չէին, բան մը չէին գիտեր, ամեն մարդ այս պատասխանը կուտար իրեն:Կառապաններուն, խանութպաններուն կը հարցներ, պանդոկներուն մեջ նայիլ կուտար, վասնզի գիտեր թե մեկը չուներ Բուբուլ, և միշտ միևնույն հուսահատական պատասխանը կստզնար:Իրիկվան դեմ միայն իրենց դրացիներեն մեկը բերավ իրեն օրվան մեկ թերթը, որուն մեջ նկարագրված էր առջի իրիկվան դեպքը:
Գառնիկ այն օրը իր գործատեղին գացած չըլլալուն՝ քրոջը քարտը ստացած չէր. բայց Սոֆի առանց այդ մտածումը ունենալու՝ վերջին աստիճանը կը սրտմտեր եղբուրը անտարբերությանը դեմ, և առանց անոր նոր ծանոթության մը տալու՝ փութով մեկնեցավ տունեն իր դժբախտ բարեկամուհին տեսնելու:
Ի՜ նչ աղեկտուր տեսարան մը պարզեցավ իր աչքին առջև հիվանդանոցին ահագին սրահին մեջ. կարգավ շարված մահաճակալներու խորը՝ իրենց վերմակներեն դուրս մնացած խոռոչյալ, դեղնած, տենդոտ, վիրավոր դեմքեր, թելերու նման նրբացած մատերը, վհատ նայվածքները կը տեսնվեին, որոնց վրա մահը կը տիրեր արդեն, և ճիչեր, շարժումներ, ցավատանջ արտահայտություններ, դեմքի ծամածռումներ, դեպի վեր ոստումներ, տեսակ տեսակ ախտերու ենթարկված մարմիններ կը ղլրտեին, ու այս ամենուն մեջտեղը Բուբուլը իր անկողնին մեջ իր քաշված դիմագծերովը ավելի հալած, ավելի անէացած:
Ոտքերուն ծայրովը կը քալեր Սոֆի վախնալով որ չարթընցնե զայն, բայց չէր քնանար Բուբուլ, խարտյաշ թարթիչները շուքի մը պես կ՚ իյնային իր խոշոր աչվըներուն վրա,կը ծածկեին իր ճերմակ ճակատը ու մելամուղձոտ հանդարտություն մը կը նշմարվեր:Արևուն ու հովին այրուցքը ջընջվեր էր շաբաթե մը ի վեր, ու իր բնական փափուկ մորթը մեղրամոմի անփայլ սպիտակությամբ երևան ելած էր և այնքան նրբացած, որ լուսանցիկ բամպակի թեթև թանթի մը պես ցույց կուտար իր ոսկորներուն ձևը, և կապույտ երակները քունքերուն ու կզանկին վրա:
Բուբուլ զգացեր էր որ մեկը կը մոտենար իրեն, միայն թե գլուխը դարձնելու ուժ չուներ, կարծեց թե հիվանդապահն է:
— Ա՜հ, դեղ մի՛ տաք իմծի, ըսավ տկար ձայնուվ մը:
Հիվանդապահը՝ որ Ֆրանսացի մարապետ մըն էր տարօրինակ հուզումով մը բացատրեց Սոֆիին, թե որքան ցավ կ՝ազդեր իրեն այդ խեղճ աղջկա վիճակը:
— Երեկ գիշերվընե ի վեր ամեն դարման կը մերժե, մեռնիլ կը փափաքի, և հակատակ մեր բոլոր ճիգերոն կաթիլ մի դեղ չկրցանք տալ իրեն:
Սոֆի դեղին գավաթը առավ անոր ձեռքը:
Բուբոլ այդ փսփսոքը լսելով ասդին դարջավ, և իր հիվանդի անկար երևակայությոանը մեջ չկարենալով մեկնիմեկ ճանչնալ իր բարեկամուհին. «Աստված իմ, որքա՜ն կը նմանի անոր».ըսավ ինքնիրեն:
Այդ անը իր շրթոնքին սարսուռ մը տվավ, և արյունը գլուխը խուժելով այտերը կարմրեցան ճիշդ բարակ բյուրեղի մը նման, որան մեջ կարմիր հեղուկ մը կը լեցնեն:
— Բուբո՝ւլս, իմ ձեռքես չե՚ս առներ դեղդ, հարցուց Սոֆի մեղմովին:
— Ա՜հ, Սոֆի՝, աղաղակեց հիվանդը իր անկողնին մեջ շտկելով, և իր տառապանքին հիշատակներովը թունդ ելած՝ բոլոր գորովանքի արյունը վերագտնելով՝ գերագույն ճիգ մը ըրավ անոր փարելու, և նվաղեցավ անոր թևին վրա:
Ամիս մը չկրցավ անկողնեն ելլել Բուբուլ, և Սոֆի անոր քով հաստատված՝ գիշեր ցերեկ հսկեց վրան, խնամեց, սփոփեց ղայն անընդհատ:
Նորատի աղջկան հիվանդությունը ոչ առաջ կ՝երթար, ոչ ալ ետ կը մնար, ընդհանուր տկարություն մըն էր բոլոր ախտը, ֆիզիքական հյուծում մը և բարոյական ծայրահեղ լքում մը, որ առանց շարժումի, առանց կամքի, առանց փափաքի, առանց արցունքի կը թողուր ձայն:
Լռիկ իր անկողնին մեջ՝ հրեշտակային ժպիտով մը մտիկ կ՝ըներ իր բարեկամուհիին խոսքերը, անտրտունջ կը համակերպեր իր կացության. շիջած ուչվըներով մեջ միայն չեմ գիտեր ինչ տեսակ թախծության մը կար, ուր կը կարդացվեր իր խորտակված սրտին ցավագին պատմությունը:
Բնավ Գառնիկին անունը արտասանված չէր իր հիվանդութունեն ի վեր, բայց երբ Սոֆի քան մը ժամեն կը մեկներ քովեն տուն դառնալու համար, սաստիկ հուզում մը կ՝զգար: խորհելով, թե պիտի տեսներ ան իր օաշտելին, թե այն աջը, որ իրը կը սեղմվեր՝նանորն ալ պիտի բաներ, և թե իրենց հաղորդակցությունը դադրած չէր բոլորովին: Ահա՛ այդ մեկ քանի վայրկյաներն էինիր կյանքին վայրկյաները, և անկե նորեն ետեն կ՝իյբար իր տխուր հանդարտությանը մեջ:
Բայց տակավ սկսավ կազդուրվիլ, առողջության խաբուսիկ գույներ երևացան դեմքին վրա, և անոնց հետ գտավ վերստին իր ցավատանջ հոգվույն բոլոր անձկությունները: Ժամերով Սոֆիին ձեովըները իրեններուն մեջ առած, կը դիտեր զայն, և եղբորը հետ ունեցած խիստ մոտ նմանութենեն հափշտակված խանդավառված կուլար, կուլար դառնապես: Հետզհետե ավելի մեծ կզգար իր կորուստը, և անոր գաղափարը իրողութենեն ավելի սոսկում կազդեր իրեն, անդիմադրելի տենչանքե մը մղվելով շարունակ աղետալի մտածումներու խորը որոնց անդունդին մեջ կը գտներ ցավին սարսափելի հեշտանքը:
Ամեն անգամ որ Սոֆին կը դառնար տունեն, անոնց դիմագծերուն արտահայտության մեջ ծանր ցավ մը կը փնտրեր իրեն համար, ցավ մը, որ իր մարմին ալ սպաններ մեկ հարվածով:
Սոֆի հակառակ իր ջանքերուն միշտ չէր հաջողեր իր ժպտուն կերպարանքին տակ սքողելու ներքին դառնությունները վասնզի շատ կը տառապեր եղբորը բռնած ընթացքին պատճառով, և անոր Բուբուլին հանդեպ ցույց տված անտարբերությունը խիստ ծանր կուգար իր սրտին:
Գառնիկ գրեթե գոհ եղեր էր այնքան դյուրությամբ Բուբուլին ձեռքեն ազատվելուն համար. շատ մը տաղտկալի տեսարաններու երկյուղը ուներ ան, և եթե խղճի խայթ մըն ալ մնացած էր սրտին խորը, իր նոր սիրույն վայելքին ու փառասիրության նպատակները այնքան հսկա էին, որ կը խեղդեին զայն: Մելինեին մեկ նայվածք, մեկ սին կատակը կը մոռցներ իրեն ամեն բան:
Շահապետյանները հարսնքի պատրաստությանց ձեռնարկած էին արդեն, և Գառնիկ իբր թե Սոֆիին հավանության ստանալու ձևի տակ կհասկցներ անոր թե հարկադրված էր տունփեսա երթալու։
— Ես բոլորովին դեմ չկեցա Սահակ աղային այս բաղձանքին,մտածելով որ թերևս ԲուԲուլը քովդ առնել կուզես։ Այս տունը քու տրամադրությանդ տակ պիտի մնա միշտ իր ներկա վիճակի մեջ, և բան մը չպիտի պակսի հանգստությանդ։Ես հիմա հարուստ եմ, հինգ գազար ոսկի դրամ օժիտ կուտան կոր ինծի,և գիտես որ իմ ունեցածս քուկդ է։ Բուբուլին ալ բան մը ընել կփափաքիմ չեմ ուզեր եր այդ աղջիկը թշվառ ըլլա․․․։
Թշվառ,բայց արդեն եղած էր,իր ձեռքովը մեռցուցած էր զայն,և հիմա շիրիմ կպատրաստեր անոր, տխուր նվեր․․․։
— Եթե ապրի, չէ, կհարցներ Սեֆի հանդիմանական նայվածքը մը ուղղելով անոր։
— Էհ, շատ դյուրավ չի մեռնիր մարդ, մանավանդ ան, որ վիշտ կրելու վարժված է․ դեռ երիտասարդ է, հազար հոգի կգտնե զինքը սիրող։
— Չե, Գառնիկ, կսխալիս, պարկեշտ սիրտ մը մեկ անգամ միայն կսիրե։
Եվ հակառակ իր քաղցր բնավորության․կսկսեր բողոքել աներ անիրավության ու ապօրեն ընթացքի դեմ։
Գառնիկ առանց զայրույթի,միշտ իր փափուկ և կեղծ քաղաքավարությամբ ականջ կդներ անոր տրտունջներուն․ հետո ցավ կհայտներ,որ ակամա պատճառ կլըլլալ ամեր հուզմունքին,ստեպ ժամացույցը նայելով վայրկյան մը առաջ այդ ձանձրույթին խուսափելու համար։
Սոֆի կհասկնար թե եղբորը սիրտը իրմե ալ հեռացած էր բոլորովին՝ այլայլած՝ շատ անգամ աչվըները կարմրած՝ հիվանդանոց կդառնար Բուբուլին թևերուն մեջ սփոփանք գտնելու։
Այլևս իրարմե զատ մեկը չունեին այդ երկու աղջիկները, և ասիկա խոստովանեցան վերջապես իրարու։
Հիվանդանոցին մեջ չէին կրնար կենալ հավիտենապես, և Գառնիկին վեհանձնութենեն օգտվիլ հանձն չպիտի առնեին անշուշտ:
— Ու՞ր երթանք ուրեմն, հացուց Սոֆի:
— Ես գերեզման, պատասխանեց Բուբուլ, իսկ դուն ուր սիրդ պիտի կոչե զքեզ:
Հիվանդանոցին պարտեզին մեջ էին այդ պահուն, աշնանային կարմրած, չորցրած, թափթփված տերևներուն սրտառուշ բանաստեղծությանբը շրջապատված, արևը իր մեղմիկ ճառադայթներուն դեղնած համբույրը կը զրկեր իրենց ճակատին:
Սոֆիին գունաթափ այտերը հրաշեկ բոցով մը շողացին հանկարծ, նայվածքը հիշատակի մը կսկիծովը լեցված, գնաց կորսվեցավ անջրպետին մեջ, և հազիվ լսելի ձայնով մը մրմնջեց.
— Կը կարծե՞ս թե իմ սիրտը քուկինեդ նվազ տառապած է,
— Քուկդ բոլորովին տարբեր է. դուն սիրո վիշտերը ճանչըցած չես, ա՜հ, Սոֆի՛ս, բան մը չի հավասարիր անոր, և կյանքը բաց է քու առջևդ իր բոլոր քաղցրություններովը:
Ասոնք լսելով տենչոտ նայվածքը ուղղեց անոր. հետո ավելցուց.
— Ինծի համար ամեն բան վերջացած է աղջկան մը սիրտը որ մեռած է իր սիրո համար, մեռած է աշխարհի համար:
— Կը սխալիս, Բաբո՛ւլ, պատասխանեց Գառնիկին քույրը հետզհետե ավելի այլայլելով, իմ սիրտս շատ կանուխ ճանչացավ սերը և շատ կանուխ կորցրեցուց այն էակը, որուն հոգին փարած էր իմինիս: Մահը հափշտակեց զայն ինձմե:
Եվ երկու արցունք իր սրտին պես վճիտ եկան փայլիլ երկար թարթիչներուն ծայրը:
Ահա այն խորունկ կյանքի մեծ գաղտնիքը, զոր իրմե զատ ոչ ոք գիտցեր էր աշխարհի վրա, և որ այդ գերագույն պահուն դժվարավ կը խուսափեր իր շրթունքներեն սփոփելու համար իր բարեկամուհին:
— Վա՛խ, Սոֆիս, աղաղակեց Բուբուլ:
Նորատի աղջիկը շարունակեց միշտ նայվածքը հեռուն, եթերին մեջ մոլորած: — Ես ալ կարծեցի երբեմն թէ մեռած էի աշխարհի համար, բայց երբ մարդ չի կրնար իր երջանկության համար ապրիլ, պետք է ապրի ուրիշներուն համար:Ես ապրեցա ցարդ եղբորս համար, քեզի համար, և հիմա, Բուբո՛ւլ, խորհե՛, թե մեր դժբախտ հայրենիքը կը մնա, որ կարոտ մեզի, և որուն կրնանք օգտակար ըլլալ: Դու գիտես, թե ի՜նչ թշվառություններ, ի՜նչ տգիտություններ կան գավառներու խորը: Երթանք հոն ընկերական վարժարաններն մեկուն մեջ դաստիրակել մեր քույրերը, և մեր փերձառությամբը նվիրվելով անոնց օգտին, բարեգործության գերազանց սփոփանքը վայելենք:
⁂
Վեց ամիս ետքը, ազգային թերթ մը, որ Գառնիկին ամուսնությունը ծանուցած էր առաջ, կը դուժեր Բուբուլին մահը Մուշի մեջ, որուն աղջկանց դպրոցը ղրկված էր Սոֆիին հետ ազգանվեր հայուհյաց ընկերության կողմե:
Բժշկական տեզեկագիրը կ՚ըսեր թե սրտի հիվանդութենի մեռած էր դեռահաս ուսուցչուհին:
Վերջ
- ↑ Տեղվույն սովորություն է որ հաց շինողները` նույն օրը իրենց մոտավոր բարեկամներուն մեյմեկ հատ զրկեն: