Աղվեսը, Գելը, Արջը ու Զմռուտ-զուշը
17. ԱՂՎԵՍԸ, ԳԵԼԸ, ԱՐՋԸ ՈԻ ԶՄՌՈԻՏ-ՂՈԻՇԸ
Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր, էս թագավորը հայ ա ըլնում։ Սա ունենում ա ալեյի-մալեյի մի տղա՝ ըն էլ մի բեքյարա, անպետք տղա, որ ամեն ասսու օրը, առավոտը լիսը բացվում էր թե չէ՝ նետուանեղը վեր էր ունում, էթում ավղուշ, իրիկունը գալի տուն։ Խեղճ հերը ինչ բանի գնում էր՝ չէր կենում, մի հետ բեդոլվաթ սովորել էր:
Հոր սիրտը չը վե կալավ, որ իրա տղեն ըսենց ավարա ման գա. մի օր ասեց, որ գլուխը վեր ունի, մի դհով էթա՝ իրա հմար ապրուստ գտնի։ Նրան մի լավ նետուանեղ տվեց, ճամփի հմար պաշար ու տանից դուս արեց։
Տղեն ա՝ հոր ձեռը պաչեց, վե կացավ, գնաց։ Գնա՛ց, գնա՛ց, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ մի մեշա, ըստե իրա հմար տուն շինեց, միջին կացավ։ Ոնց որ աղաք, հմի էլ ավչություն էր անում, իրա գլուխը պահում։ Բերած ավից ի՛նչ ուտում էր՝ ուտում, ինչ չէ՝ լա՛վ աղ էր անում, տանում իրա զերզամբում կախ տալի, որ չֆոտի, խարաբ ըլնի։
Ըսենց մի տարի կացավ էս մեշումը։ Մի տարի էլ սա՛ղ աշխարքը սով ընկավ. սո՜վ եմ ասում, էնթավուր սով, որ աստոծ փրկի, ազատի, հերը որդուն էր ուտում, աղպերը՝ աղպորը, բարեկամը՝ բարեկամին, մի խոսքով, ո՛վ ում ձեռն էր ընկնում՝ նրան էլ պրծնում չկար, սաղ-սաղ պտի ուտեր։ Սովածությունից ջանավարները ընկել ին մեջեքը չափչփում, բալի ձեռները զադ-մադ ընկնի՝ ուտեն, սովից չսատկոտեն:
Մի օր Աղվեսը սոված, փորը վեց-վեց անելոն էս ավչու մեշի միջովը անց էր կենում: Տեհավ մեշումը մի տուն ա շինած, ինքն իրան ասեց. «Հալբա՛թ ըստե մարդ ա կենում, էթամ տենամ. բալքի կարենամ փորս նութ-մութ քցի»։ Աղվեսը կամաց-կամաց մոտացավ տանը, ֆոտ քաշեց, տեհավ մսի ֆոտ ա գալի։ Դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ մի պուճուր ծակ գտավ. էդ ծակովը ուսուլով սլլաց դերդամբին: Ի՜նչ տենա՝ լա՛վ-լա՛վ մարալներ, ջեյրաններ մորթոտած՝ պտտիցը կախ արած: Զաթի նա Էլ էսթավուր զադի էր ման գալի․ վրա պրծավ, մի լավ կուշտ, կ՛ուռ կերավ. հենց էն ա ուզում էր էն ծակովը էլ եդ դուս գա՝ ավչին, որդիան որ էր, զերզամբու դուռը բաց արեց, տեհավ Աղվեսն ընդե։ Նետուանեղը քաշեց որ տա, տեղն ու տեղը չորացնի՝ Աղվեսն էկավ ընկավ նրա ոնները։
— Ամմա՜ն,— ասեց,— ա՛սսու սիրուն, թագավորի ցեղ. ինձ մի՛ սըպանի. աշխարը սով ա ընկե, քու արևի սադաղին ըլնի, ինձ մի ճար արա՛։ Ինչ ղուլլուղ ուզում ես կանեմ, թաքիլան օրական ինձ մի կտոր միս տաս, կշտիդ պահես․ մի՛ վախի, ես զիան տվող ջանավարներիցը չեմ։
— Լա՛վ,— ասեց ավչին,— թե որ դու զիան տվող ջանավար չե՛ս, կենում ես՝ կա՛ց, համա պտի տանս լա՛վ մուղաթ կենաս, հա՛։
— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագավորի ցեղը սաղ ըլնի, լա՛վ մուզաթ կկենամ,— ասեց Աղվեսը։
Աղվեսի բախտը լավ էր բանե. ամեն օր կուշտ, կուռ ավի միսը ուտում էր, դուս գալի արևի տակին իրա քեֆին թոնթռի տալի, էն ի՛նչ մեկել ջանավարները սաղ շարաթներով ման ին գալի՝ ձեռները զադ չէր ընկնում:
Մի օր էլ, Աղվեսը ըսենց փորը կուշտ, արևի տակին թոնթռի էր տալի, Գելը էն դհից տեհավ։— Ա՛յ հարա՜յ,— ասաց,— էս ինչ բաս ա. սա՛ղ աշխարքը սով ա ընկե, մենք սովածությունից կոտորվում ենք՝ սա էնքամ կուշտ ա, որ դեռ հլա իրա քեֆին թոնթռի էլ ա տալի։ Հրե՛ս հազիր ձեռս ա ընկե, էթամ բռնեմ, ուտեմ՝ մի փորս կշտանա, է՜։
Էս ասեց թե չէ՝ մոտացավ Աղվեսին. ուզում էր սաղ-սաղ կուլ տա, Աղվեսն ասեց.— Էլ ի՞նձ խի ես ուտում, Գե՛լ աղպեր, հազիր արի՛ ես քեզ էնթավուր տեղ տանեմ, որ ուտելոն չկարենաս հատացնի:
Գելը ղաբուլ Էլավ, նրան էլ ձեռ չտվեց։ Գելին տարավ դուզ թագավորի տղի զերզամբին:
— Հրե՛սիկ,— ասեց Աղվեսը,— ինչքամ ուզում ես՝ կե՛. թե կուռդ բռնող ըլնի, էն վախտն ասա:
Գելը ուրախ-ուրախ վրա պրծավ մսերին, էլ ի՛նչ ասիլ կուզի, սոված, նխտից ընկած՝ ոսկոռ-մոսկոռ չէր հարցնում, հենց սաղ-սաղ էր կուլ տալի: Համա խեղճի բախտիցը, մի քիչ չանցկացավ՝ թագավորի տղեն զերզամբու դուռը բաց արեց, տեհավ մի Գել ա ղոնաղ էկե: Նետուանեղը քաշեց, որ տա Գելին տեղն ու տեղը չղնամիշ անի, սատկացնի, Աղվեսը չթողաց:
— Բա՛ն չկա,— ասեց,— թո՛ղ սա էլ մնա քու տանը, սա էլ զիան տվող ջանավարներից չի, հազիր դհա լավ, հեննես տանդ մուղաթ կկենա:
— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— թե որ դա էլ զիան տվող ջանավար չի՝ մնում ա, թո՛ղ մնա:
Աղվեսն ու Գելը ընենց սիրով ին ապրում, ոնց որ հալալ աղպըրտինք: Փորները կուշտ, ամեն օր դուս ին գալի արևի տակը, իրար քըլըմստորում, հաղ անում, էլի իրիկունը էթում տուն: Մի օր էլ էրկսով ըսենց արևի տակին հաղ ին անում, որդիան որ էր՝ մի սոված Արջ էն դհիցը ատամները ղրճտացնելոն դուս էկավ: Սրանց տեհավ թե չէ՛ վրա վազեց, որ էրկսին էլ մի հանքի ուտի՝ Աղվեսը մուննաթ, աղաչանք, պաղատանք.— Ա՛րջ աղպեր,— ասեց,— դու մեզ խի՞ ես ուտում. հազիր արի մենք քեզ էնթավուր տեղ տանենք, որ միս ուտելոն լեթվես:
— Լա՛վ,— ասեց Արջը,— թե որ ինձ ըտենց մի լավություն անեք, ձեզ էլ խի եմ ուտում:
Արջին տարան թագավորի տղի զերզամբումը կաննացրին։ Խեղճը սաղ շաբաթ սոված՝ ըսկի մսի էրես չէր տեհե. վրա պրծավ մսերի ջանին: Մի դհիցը ուտում էր, մի դհիցը ասում. «Օխա՜յ, անջախ մի փորս նութ ընկավ. ախա՛ր ես մեռա էսթավուր զադի ման գալոն, է՜»:
Մի ղաֆիլ, էն դհիցը թագավորի տղեն զերզամրու դուռը բաց արեց, նի մտավ. տեհավ ըսօր էլ ա մի թազա ղոնաղ ավելացե: Նետուանեղը քաշեց, որ տա Արջին տեղն ու տեղը սըպանի, Աղվեսը չթողաց:
— Թագավորի ցեղն ապրած կենա,— ասեց,— սա էլ զիան տվող ջանավար չի, թո՛ղ քու արևի սադաղին ըստե կենա, սովածութլունից չսատկի, իրեքով տանդ դհա՛ լավ մուղաթ կկենանք։
— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— թե որ զիան տվող ջանավար չի՝ մնում ա, թո՛ղ մնա։
Էս հետ իրեք ֆոգի էլան: Իրար հեննա ուտումին, խմում, էթում արևի տակին տըռճնկի տալի, հաղ անում, օր մթնացնում, ըսկի վեջները չէր, թե աշխարումը սով կա:
Զմռուտ-ղուշը՝ ղշերի թագավորը, էն դհիցը էկավ՝ գոռտլո՛ն, ծվալո՛ն, դադ-բեղադ քցելո՛ն, տեհավ էս իրեքով արևի տակին հրեն թոնթռի են տալի: Վրա պրծավ, որ իրեքին էլ մի կտցելումը վեր ունի տանի՝ Աղվեսը էլի աղաչանք, պաղատանքն ընկավ:
— Զմռո՛ւտ-ղուշ,— ասեց,— դու արի՛ մեզ ձեռը մի տա, մեղք ենք. հազիր արի մենք քեզ էնթավուր մսի տեղ շանց տանք, որ հա՛ ուտես, հա՛ ուտես՝ ըսկի չհատնի։
— Լա՛վ,— ասեց Զմռուտ-ղուշը,— շանց տվեք, տենա՛մ։
Սրան էլ վե կալան, տարան դուզ թագավորի տղի զերզամբին:
Զմռուտ-ղուշը, քանի իշտահը տալիս էր՝ կերավ, կշտացավ հենց էն ա ուզում էր դուս գա, էթա՝ թագավորի տղեն զերզամբու դուռը բաց արեց, նի մտավ. տեհավ ըսօր էլ ա մի թազա ղոնաղ ավելացե։ Նետուանեղը քաշեց, որ տա Զմռուտ-ղշին տեղն ու տեղը սատկացնի, էլի Աղվեսը մեջ ընկավ, աղաչանք արեց։
— Ասսո՛ւ սիրուն,— ասեց,— թագավորի ցեղ. քու արևի սադաղին թո՛ղ էս սոված ղուշն էլ մնա մեր կշտին. սա էլ քու ասած զիան տվող ջանավարներից չի. չորս ֆոգով տանդ դհա՛ լավ մուղաթ կկենանք։
— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— թե որ զիան տվող ջանավար չի՝ կենում ա, թո՛ղ կենա։
Աղվեսը, Գելը, Արջը ու Զմռուտ-ղուշը սա՛ղ օխտը տարի կացան թագավորի տղի կշտին։ Սովը որ անցկացավ, աշխարը հանդարտեց՝ միտք արին, որ էթան թագավորի տղիցը իղին առնեն, էթան իրանց բանին։
Ամա Աղվեսն ասեց.— Էսքամ տարի էն մարդը մեզ պահել, պահպանել ա, սովից պրծացրե. բա՛ մենք դրան մի լավություն էլ ա չանենք։ Հազիր կնիկ չունի, էկե՛ք էթանք Տրապիզոնա թագավորի աղջիկը բերենք սրան կնիկ. չունքի լսել եմ՝ նրա աղջիկը շատ սիրուն, գովական աղջիկ ա:
— Լա՛վ,— ձեն տվին քոմմքով էլ,— էթանք։— Խոսքերը մին արին, վե կացան գնացին։
Գնա՛ցին, գնա՛ցին, շատն ու քիչն աստոծ գիտա, հասան Տրապիզոնա քաղաքը: Ընդիան թագավորը իրա ամարաթից մխելի հեռու վար ու ցանք ուներ, նրա նոքարները ընդե վար ին անում։ Ճաշվա էն ճռճռան շոքին, որ գութանը բաց ին թողե, Աղվեսը տարավ իրա ընկորտանցը լծեց գութանը. Գելին՝ հորի, Արջին՝ ամբոլ, ինքն էլ գութանի մաջը բռնեց։ Զմռուտ-ղուշն էլ երկնքի էրեսին թևերը բաց արած՝ կացել էր։ Թագավորի նոքարները որ եդ թամաշ արին, տեհան էս ջանավարները մի դհիցը վար են անում, մի դհիցն էլ, «Հոռովելե՜» ձեն տալի՝ լեղիները ջուր կտրեց. թողին, գնացին թագավորին իմաց արին, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց բան։
Թագավորը, նրա կնիկը, աղջիկը դուս էկան բալկոնը թամաշա՝ տենան էս ջանավարները ո՞նց ին վար անում։ Զմռուտ-ղուշը էն սհաթը բանձրից վեր էկավ, թագավորի աղջկանը վե կալավ, դրեց մեջքին ու թռավ։ Հազար ձեն տվին եննուցը թե՝ «Տարա՛վ, տարա՜վ. բռնե՛ք հա, բռնե՛ք», համա էլ ո՞ւր՝ տանողը տարավ, պրծավ։ Աղվեսը, Արջն ու Գելը տեհան, որ Զմռուտ-ղուշը աղջկանը թռցրեց, իրանք էլ թողին գութանը ու պուկ էլան։ Տարան, տարան դուզ իրանց թագավորի կշտին վե դրին։
— Թագավորի տղե՛ն ապրած կենա,— ասեցին,— քեզ հմար կնիկ ենք բերե:
Թագավորի տղեն մնաց զարմացած, թե նրանք ո՞րդիան գնացին բերին էս հուրի-փարի աղջիկը։ Նոր Աղվեսը նաղլ արեց, ո՞նց գնացին Տրապիզոն, ի՛նչ ֆանդ ու ֆելով փախցրին թագավորի աղջկանը։
— Բա՛ առանց տերտերի ո՞նց պտի անենք,— ասեց թագավորի տղեն,— չունքի մեր մեջը ադաթ կա, որ տղին ու աղջկանը տերտերը պտի պսակի, որ նոր հալալ մարդ ու կնիկ ըլնեն։
— Թե բա՛ս ըսենց ա,— ասեց Աղվեսը,— էթանք մի տեղան մի տերտեր բերենք՝ պսակի։
Չորսով վե կացան գնացին մոտիկ գեղերանցից մի տերտեր փախցրին՝ բերին նրանց պսակիլ տվին, էլ եդ բաց թողին, գնաց իրա բանին։
Չեմ գիտում ո՞նց ա ըլնում, Տրապիզոնա թագավորի անկաջն ա ընկնում, թե նրա աղջկանը ֆլան թագավորի տղեն ա փախցնիլ տվե, շինե իրան կնիկ ու ինքն էլ ֆլան մեջումն ա կենում։ Մենծ ղոշուն ա վեր ունում՝ գալի սրա վրեն կռիվ:
Թագավորի տղեն Տրապիզոնա թագավորի ղոշունը որ տենում ա՝ վախլությունից չի իմանում ո՞ր ծակը մննի:
Համա Աղվեսը նրան սիրտ ա տալի.— Թագավորի տղե՛ն ապրած կենա,— ասում ա,— դու ըսկի կռվի մի խառնըվի, մենք գիտանք՝ ո՛նց կանենք:
Արջը մի դհիցը, Գելը՝ մի, Աղվեսն ու Զմռուտ֊ղուշն էլ մի դհիցը, որ չթափեցին Տրապիզոնա թագավորի ղոշնի վրեն՝ սաղ ջարդ ու փշուր արին, հազար մի դիհ քշեցին։ Ընչանք նո՛ր Տրապիզոնա թագավորը մարդ ա ղրկե, աղաչանք արե, թե ասսո՛ւ սիրուն, ինչ էլավ՝ էլավ, հերիք ա, աղջիկը նրան հալալ ըլնի, թաքիլան իրան դինջ թողա: Նոր որ նրանք կռվիցը ղրաղ են քաշվե։
Սրանից եդը, չունքի էլ սովը չկար, աշխարը լիություն էր ընկե, Աղվեսը, Գելը, Արջը ու Զմռուտ-ղուշը գնացին թագավորի տղին գլուխ տվին, ասեցին.— Թագավորի տղե՛ն սաղ ըլնիք հմի էլ հո աշխարը սով չի, զուր տեղը վրեդ ծանրություն ենք ըլնում, ի՛նչ, մուրախաս արա՝ էթա՛նք մեր բանին։
Թագավորի տղեն սրանց մուրախաս արեց, գնացին։
Թագավորի տղեն սրանից եդը մեշի միջին մի քանի տարի էլ կացավ։ Համա վերջը տեհավ, որ մարդ ու կնիկ դառը, տխուր են անցկացնում իրանց օրը, ասեց՝ վե կենա էթա հոր կուշտը, ընդե իրանց հմար դհա՛ լավ կըլնի:
Ըսենց էլ արեց, կնկանը վե կալավ, էկավ իրանց երկիրը, հոր հեննա բարշեց ու ընչանք վերջը նրա կշտին կացավ։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։