Սարգիսիկը եւ ծիտը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ամանորի մաղթանքներ)

Վարդան Հակոբյան

Մանկական խաղ
ԱՄԱՆՈՐԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ


Շնորհավոր մեր Նոր տարի...
Թող ամենուր ծաղկի բարին,
Թող Նոր տարում, Սուրբ Ծննդով
Աստված բարին միշտ կատարի։

Ձմեռ պապը թող լույս բերի,
Երջանկություն, կյանք ու բարիք,
Ջերմ խնդություն՝ օջախներին,
Մանուկներիս՝ պայծառ գալիք։

Ձմեռ պապը մեր իմաստուն
Բերի եւ երգ, բերի եւ պար,
Անսահման սեր, խաղաղություն,
Հրաշքների մի ողջ աշխարհ։