Ամարնային տեսարան

Ի լայնատարած դաշտի տեսանեմ զվայրիկ մի չքնաղիկ, որ կանաչազգեաց յառաջ մատչի ի տես աչացս և գամ քան զգամ պայծառացեալ՝ թուի բնաւին չնաշխարհիկ: Երկիրն սորա առլցեալ և ակաղձեալ է բոլորաւէտ բարութեամբ, ունելով լինքեան զականակիտ վտականիս, յորոց ոմանք քաղցրիկ կարկաչանօք և սրընթաց փութան ի ծոց բացական գետակի, իսկ ոմանք հանդարտ և մեղմիկ սահին և վազեն զծնիւք բլերց և դալարագեղ մարգաց՝ թաւալեցուց անելով զալիս իւրեանց սպիտակափառ։ Յայսմ վայրի ամբառնան ծառք երկնուղէշք, աճիւնաճիւղք և վայելչատերևք՝ գոգցես ի Լիբանան բնակեալք, զկաղամախեաց ասեմ, զոփեաց, ըզշօճից և զբարտեաց, որք թէպէտ ոչ բնաւորեցան բերել զպտուղ, սակայն առ յոյժ պիտոյանան ի շինուածս ազգի ազգիս: Ընդ ոլորտս դաշտին շրջափակեալ պատեն լերինք սոսկավիթխարը և երկնաբերձը, որոց արտևանունք, հանապազ լամպս ծրարեալ, յօրինեն զբազմահրաշ ասպարէզ զարմանալեանց. ի գագաթանց սոցին գահավիժեալ ի չանեն հեղեղը փրփրակուտակ դնդչմամբ և խոյս տուեալ գնան անցանեն ընդ՝ խոռոչացեալ վայրափոքր մի հեռագոյն տարածանի երկիր պարարտարոտ, ուրանօր նախիրը կովուց, սոնքացեալ գիրութեամբ, բառաչեն և լիզեն զորթիկս իւրեանց նորածին, անդանոր արօրք անդէոց և ոչխարաց զհետ տուարածաց երթալով խայտան ուրախադէմք, և գառինք խայտաճամուկը մայեն ընդ նոսա ի գալարւոջ անդ։ Յետ այսօրիկ խորամուխ լեալ սակաւիկ ի վայրս յայս՝ գային և ծանօթային ինձ պարտէզք յոքնաթիւք, յորս էր տեսանել խիտ առ խիտ զծառոց բազմութիւն, զեռնենեաց, զխնձորենեաց և զդեղձենեաց, որք, խայծեալք էին ի պտուղս քաղցրաճաշակս, կարմրակիզեալս ի ջերմութենէ արեգականի իսկ վարսագեղ ծառքն ծիրանեաց, պըտղատուք քան զամենեսին գտեալք, վայրաբերէին փրկիր, փայլէին ի նոսա ծիրանք անուշակք և քաղցրահամք։ Տեսարան չնաշխարհիկ, տեսարա՜ն կենսաբեր, զի ի սմա գեղեցկաբուսեալ գեղազարդեն գունակ գունակ ազգք երփներանգ ծաղկանց և իբրև զբազմանկար հանդերձ ծածկեն զերեսս ամարնային պարտիզաը և բուրեն զխնկանուէր բուրումն ի հոտոտելիս մարդկան. հոդէզուարթ վարդենիք պար առեալ պարփակեն զչորեսին կողմանս բուրաստանաց՝ յարդարելով պայծառազարդ զննարան. աղբիւրք մարգարտայատակք զերթ զակն վանեայ սպիտակափայլ ալեօք խաղան, ճեմեն ընդ յարադալար մարմանդս ափանց և ընդ ծաղկունս դեռափթիթս՝ առոգանելով զմատաղ և զդեռահտսակ տունկս և զամենայն աճեցեալս ծաղկոցին։ Այն ինչ այսպէս յակպնէի սքանչացեալ, և ահա տեսանեմ կուռն ի կուռն ճեմ առեալք օրիորդք հրաշապայծառը՝ զգեղբերեալը յւաւէրժհարսանց անմահից, յառաջ դիմեն յեցեալք ղմիմեամբք. հանդերձք նորին էին ի զանազան երանգոց. ոմանք զգեցեալք էին ղշքեղավառ մենթանս, որք ի փլման է մեղմիկ ղեփիւռոսին ուռուցեալք, մերթ բարձրանային և մերթ ղնստուին. և ոմանք զգեղեցկատտուն արկեալք էին ղանձամբք զսամոյրս. մանեակք ոսկեայ և բազմագանձը կախեալ ծածկէին զլանջս նոցա սպիտակափառս, և աղամանդեայ ապարանջանքն՝ ի շողշողուն ականց յեռեալ, փայլ էին գեղեցկանշոյլ ի շուշանագեղ բազուկս նոցա։ Այսպէս սոքա չքնաղացեալ ըստ ամենայնի՝ պաճուճանօք և դեռաբողբոջ առոգութեամբ, ոչինչ ընդհատ և ստորին երևէին քան զփափկասուն և ճոխափարթամ օրիորդս թագաւորաց կամ արանց հոյակապից ոմանց։ Այլ եթէ ոք հարցցէ զգեղոյ սոցա, ընդ երկար դե գերեսցի, զի չիք գրիչ, որ նկարագրեսցէ զայն ամենայն չքնաղութիւնն և զքաղցրութիւն, որ ի նոցայն վառեալ նշմարէին յերեսս և շարժուածս. հասակը նոցա էին գեղապատշաճը, իրանք չաստուածուհեաց, հերքն նոցա՝ գեղածփեալք քաղցրահոտ ծաղկօք, մերթ սփիւռ իջանէին զուսովք և զծնօտիւքն այտից և մերթ բարձրացեալ ի հեզասիւգն զեփիւռ շարժլէին յայսկոյս և յայնկոյս հանդարտիկ, յօնքն նոցին էին նուրբ և մրագեղ, այտքն էին պայծառավառք՝ իբրև զկարմիր մղած խնձոր, շրթունքն էին վարդագոյն, աչկունք գեղեցիկք, յորս նկարեալ փայլէր ազնւութիւն և սրբութիւն, և երեսք նոցա, միանգամայն ասացիր, սպիտակագոյն քան զմարմարիոն, զանմեղ եդեմայինն հրեշտակուհեաց բերէին զնմանութիւն։

Եւ ի ծագիլ ծայրակարմ իր արեգական արփիազարդ նշուլից, որով բնութիւնն համայն, բոյսք համասփիւռք կենդանածնին ցողածալալ, բուրելով զհոտ քաղցրութեան, յորժամ մռայլն շոգիամէգ ի բաց մերժի, և զեփիւռն առաւօտեան տատանէ զկանաչագէղ տերևս անկոր, յայնժամ զարմանազանեալ երամք սոխակաց մերթ, ճախր առեալք զվարդենեօք, հնչեն փափուկ և քաղցրաբարբառ, և մերթ զդայլալիկս ի բիւր. եղանակս փոփոխելով զովանան ի թուփս զոլարթարար, իսկ այլ թռչնակք բազմազան խառն ի խուռն գեղգեղեն անդանոր՝ ի սաղարթախիտ դարաստանին, ճռւողեն հեշտարար նուագօք՝ թօթափելով զգեղանշոյլ թևճակս իւրեանց։ Աստանօր ամենուրեք բուրէ անուշութիւն, աստանօր լսի զուարճարարն երկնային ներդաշնակութիւն, և կենդանացայտ պատկերքն ծաղկածալալ վայրաց անդէն և անդ գրաւեալ յափշտակեն զմիտս և զհայեցուածս անցաւորին։ Օրիորդքն նախաճառեալք, որք որպէս յերէկն և յեռանդն ըստ սովորութեան եկեալ աստանոր բերկրէին, անբարբառ և եթ զմայլեալք և զուարճացեալք կային ի լուր երգոցն թռչնոց, սակայն ոմն ի նոցունց՝ մեկուսի յնկերուհեաց յոտն կացեալ, մերթ լռիկ մնջիկ յորգառատ արտասւոք թանայր զդալարագեղ զարոտս պարտիզին և մերթ տխուր և տրտում՝ զայս դարձուցեալ ի դռնակն կոյս բուրաստանին, գոգցես կայր մնայր ումեք։ Թախիծն այն անփարատելի և ցաւագին հայեացքն, որ յերեսս և յալս նորա նկարէին, տային գիտել զխորին վիշտսն վարանական որիորդին և զչարաբաստիկ հարուածս բախտին նորա: Այն ինչ ամենեքեան, ծծեալ և շնչեալ զքաղցրիկ օդն, զուարթանային շնորհօք կենդանարար բնութեան, նա ելոյծ զընդհանուր լռութիւն և ասէ.

— Ո՜հ, քանի՛օն երջանիկ էք դուք քան զիս, սիրեցեալ ընկերուհիք իմ, քանի՜ բախտաւոր էք քան զհէքա: Եւ առ սաստիկ հառաչանաց դադարեցոյց զխօսսն։

Մի ոմն ի նոցունց, որոյ անուն էր Հեղինէ, շարժեալ ի գութ վշտալի կուսին, պատասխանի ետ և ասէ.

— Ել ի՞բր այդպէս, հոգեակդ իմ նատալիա, զիա՞րդ այդպէս խորհիս դու։

— Պայծառ նշոյլքն արեգական և հեշտալուր նուագքն թռչնոց վասն ձեր են գլխովին, ուրախութիւնք և բերկրութիւնք, որք լսին աստանօր, ի վայելս ձեր հնչեն, ես տակաւին զուրկ և անմասն եմ յայդ զուարթարար տեսարանաց ինձ սպասեն ցաւք և արտասուք, — ասաց նա նուազ ձայնի: և զայսն յածէր շուրջ զինեւ:

— Փութա՛, աղաչեմ, քոյր իմ անուշիկ, փութա՛ բացայտել զչարարկած վիշտս, որք վքեզ հաշեն և մաշեն,— ասաց այլայլեալ Հեղինէ և մնայր պատասխանատութեան։

— Եւ մի՞թէ ոչ կարիցես, քոյրիկ իմ, դու ինքնին առանց բացատրելոյ վերահասու լինել ցաւոցս, — ասաց Նատալիա սրտաշարժ ձայնիւ, և ապա՝ կալեալ զթել բանից, շարունակեաց.–Զոր սիրէի առաւել քան զամենայն, զոր պաշտէի ի հոգւոջ և ի սրտի, դաւաճանեալ է ինձ, դաւաճանեալ է անգթաբար, բոլոր բոլորովին։

— Եղիցի Տէր նմա դատաւոր, մի՛ վշտանայր, քոյրիկ իմ նազելի, ընդ դէպսդ, զի ոչ միայն ընդ քեզ, այլ և ընդ բազումս պատահին այդպիսի դառնակսկիծ արկածք, — գոչեաց Հեղինէ, և յառեալ յայս նորա հայէր անթարթափ։

— Եւ զիա՞րդ մոռանալ ինձ զայն սրբազան վասն իմ պատկեր, զոր հանապազ զառաջեաւ նկարեալ ունիմ. զիա՞րդ կարիցեմ ջնջել զքաղցրիկ յիշատակ ի մտացս, որ միակ մխիթարութիւն է իմ, — պատասխանի ետ Նատայիա, և հեզոյր զքաղցրածաւալ արտասուս։

— Բարւոք է, Նատալիա իմ թանգագին, եթէ նա սիրէր զքեզ, իհարկէ, և դու պարտ էիր սիրել զնա. բայց աւասիկ տեսանես, զի չէ կամեցեալ նա վայելել ի գեղ քոյին, ի սրտի նորա չէ՛ եղեալ այն սրբազան սէր, որ զմարդիկ զուգէ ընդ միմեանս անքակտելի կապանօք։

— Ո՜հ, ընկերուհիդ կարեկից, ահա մատանին, զոր ետ նա թէս ի նշան սուրբ և անմոռաց սիրոյ. ահա... ո՜հ... զիա՞րդ քաղցր է սա վասն իմ, զորպիսի ժա՜մս յիշեցուցանէ սա ինձ, զգամ միայն ի սրտի, այլ ի բան բերել ոչ զօրեմ,— գոչեաց հեղձամղձուկ լեալ Նատալիա և եդ զմատանին ի վերայ ալաց և ելաց քաղցրակաթիլ արտասւօք։

— Մոռա՛, սիրեցեալդ իմ, մոռա՛ գնա, զի նա մոռացաւ զքեզ, զի նա չյիշեաց զկուսական մաքրութիւն քո,—ասաց ՀեղինԷ և կալալ զձեռանէ նորա:

— Ո՜հ, զի՞նչ խօսիս, քոյր իմ, զի՞նչ բարբառես,— ասաց Նատալիա, — «մոռանալ գնա» ասացեր, ո՜չ. մի՜ լիցի այդ երբէք, մի՜, լա՛ւ է ինձ այսուհետև մեռանիլ, քան թէ կեալ, լա՛ւ է ինձ անկենդան մտանել ի մշտասառոյց դագաղ, քան թէ այսուհետև շնչել զօդ։ Զոր միանգամ սիրեցի ի մշտասուրբ և ի ջերմեռանդն սրտէ, ո՜չ երբեք մոռացայց գնա. թէպէտ նա զիս մոռացաւ, սակայն ես մինչև ի յետին շունչ կենաց իմոց յիշեցից զքաղցր անուն նորա, յիշ եցի՜ց և ո՜չ յագեցայց... Ո՜հ, Աղէքսանդրէ, հատոր հոգւոյս և կենացս... — աղաղակեաց նա, անդէն և անդ զգայարանք նորա թմրեցան, և խելայեղեալ անկաւ ի վերայ բազկացն Հեղինեայ։

Իսկ Հեղինեայ բարձեալ գնա ի վերայ շուշանագեղ բազկաց իւրոց, մխիթարէր զնա ողջագուրեալ և համբուրէր կարեկցաբար զվարդագոյն շրթունսն նորա։

Եւ մինչդեռ այս այսպէս լինէր, արեգակն շառագունեալ զամպս արևմտից ներկարէր և առ սակաւ սակաւ տեղի տուեալ ի մայր մտանէր, որով և աշխարհ համայն խաւարեալ զգենոյր զպատմուճան գիշերոյ. ապա գային յերևան աստեղք ղամբարաշարք և պայծառանշոյլք, սփռելով զվառագայթս իւրեանց ճաճանչավառ, ընդ նոսին ի դուրս ոստնոյր յամպոց և հրաշէկ լուսին՝ արկանելով զաղօտափայլ զլոյս իւր ի վերայ կանաչազարդ ծառոց պարտիզին. իսկ օրիորդք ողջունեալք միմեանց և շրթունս զշրթամբք դրոշմեալ, երագէին իւրաքանչիւր ի սենեակ առ ի հանգուցանել զանձինս։

1859 ամի

ի 17 օգոստոսի, յամարանոցին Պիս...