ԱՄԵՆԱՄԵԾ ԱՆԲԱՂԴՈԻԹ3ՈԻՆ
Երբ հողագործը չունի եզ, արօր, Երբեք չեմ ասիլ նորան բաղդավոր։ Երբ ապրանք ու փող չունի խանութպան, Նա էլ է անբաղդ, թշվառ բավական։ Բայց երբ չերթա հայ տըղան վարժատուն,- Այս է ամենից մեծ անբաղդություն։