Ամենից առաջ

Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյանի

Ամենից առաջ


Չքավոր, եղիր դու աշխատասեր,
Հպարտ ու ազնիվ ամենից առաջ․
Թե ստրուկ տեսնես, շուռ տուր երեսդ,
Նա ատելի է ամենից առաջ։

Հարուստ իշխանի նվաճող ուժից,
Տե՛ս, չվախենա՛ս— ամենից առաջ,
Հարստությունը չէ՞ որ ընկեր է
Անազնվության— ամենից առաջ։

Թող ցամաք հացը լինի կերածդ,
Վերնաշապիկդ կոշտ վուշից կարած․
Ուրիշը թեկուզ թավի՛շ է հագած,
Բայց սրիկա՛ է ամենից առաջ։

Ամենից առաջ, չքավոր եղբայր,
Տիտղոսը չէ՞ որ հնչյուն է դատարկ,
Բայց թե ազնիվ ես— կունենաս միշտ հարգ,
Ազնիվն արքա է ամենից առաջ։

Ահա ա՛յլ հարուստ գոռոզ ու փքված,
Մեզ ի՜նչ օգուտ, թե ոսկումն է թաղված,
Թո՛ղ հպարտանա իր հարստությամբ,
Բայց որ հիմա՜ր է ամենից առաջ․

Ամենից առաջ, ամենից առաջ
Մե՛զ— աշխատանքի որդկերանց համար
Նրանց ժապավեն ու շուքը տխմար
Ծիծաղելի՜ է ամենից առաջ․․․