Ամեն անգամ (Մատթեոս Զարիֆյան)
Ամեն անգամ
Ամեն անգամ որ հովն ըլլա
Այսպես թախծոտ ու մտերիմ,
Կարելի չէ՛ որ չխորհիմ
Այն գիշերին, ժայռին վրա...
Ինչու որ շա՜տ էր թախծագին
Հովն այն գիշեր, ժայռին վրա,
Երբ ես գունատ, ծունկի եկա՝
Որ աղոթե՜մ իր հոգիին...