Ամեն փոթորկից, խոլ տարերքից ետ

Ամեն փոթորկից, խոլ տարերքից ետ

Ամեն փոթորկից, խոլ տարերքից ետ


Ամեն փոթորկից, խոլ տարերքից ետ՝
Կրկին ժպտում է արևը գարնան.
Երբեք չի տևում մրրիկը հավետ,
Նորից երկնքում՝ շողում ծիածան...

Կինը՝ երդմնազանց, անզգա դահիճ,
Խաղաց սրտիս հետ կատակերգություն,
Ինչպես խենթ-տարերք սուրող, ավերիչ
Ոտնատակ տվեց սերըս–սրբություն...

Բայց, ա՜խ, իմ սրտին նորից ու կրկին
Չի՜ ժպտա ոսկի արևը գարնան.
Ավա՜ղ, նա չունի իր լազուր երկինք,
Որին փայփայեր սերն ու ծիածան...

1908