Ամեն քայլս հեռացում է դառնում հիմա,
Թող որ ձգվի այս կածանը, տանի հեռուն։
Հազար անգամ մարած-վառված մոմի նման
Երազներս նոր կարոտ են սրտիս բերում։
Հեռանալով` քաղցրանում է ամեն մի հուշ,
Իսկ օրերս գույնն են առնում քո արեւի։
Է՛հ, ինչքան ես շատ հեռանամ քեզնից, իմ լավ,
Վերադարձը պիտի այնքան անուշ լինի։