Այնպես պարզ ու խնդագին, օ՜ խնդություն իմ սրտի…
* * *
Այնպես պարզ ու խնդագին, օ՜ խնդություն իմ սրտի,
Պարզվեցիր իմ երկունքին, օ՜ խնդություն իմ սրտի.
Տվիր խնդուն ամեն ինչ և մոռացար ինքըդ քեզ,
Հյուսած կյանքին, օ՜ խնդություն իմ սրտի.
Ու ցավերիս ցավակից, դու խնդրություն չըտեսար,
Ինքըգ խնդում երկնային, օ՜ խնդություն իմ սրտի.
Եղար ինձ քույր մեղմանուշ և քնքշագին սիրուհի,
Եղար ինձ մայր կաթոգին, օ՜ խնդրություն իմ սրտի.
Հավատարիմ սուրբ ուխտիս — եղար խանդոտ քրմուհի,
Վառ պահեցիր իմ հոգին, օ՜ խնդրություն իմ սրտի.
Քե՛զ օրհնություն հավիտյան, և երգ, և սեր, աղոթք: