***

Այս աղջիկը՝ նուրբ մեղեդի,
Ասես հովն է նրան տանում.
Իմ աչքերից երգ է հանում
Այս աղջիկը՝ նուրբ մեղեդի։
Քայլքը շրշյուն ջինջ եղեգի,
Իմ մեջ անուշ ցավ է մանում.
Այս աղջիկը՝ նուրբ մեղեդի,
Ասես հովն է նրան տանում։