Քեզ էի հիշում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Այս է կյանքը)

Վարդան Հակոբյան

Իմ սրտի մեջ
***

                                              Գուրգեն Մահարուն
Այս է կյանքը. միշտ թվում է, թե գնում ես մի շատ լավ տեղ
Ու չես հոգնում, ու գնում ես, բայց թե՝ որտե՞ղ, չես իմանում.
Արե՞ւի մոտ ոսկեհեքիաթ, գուցե դրա՞խտ, չէ՝ ավելին,
Ու չես հոգնում, ու գնում ես, բայց թե՝ որտե՞ղ, չես իմանում.
Հախուռն, անհագ, տանջանքներով, «տենչանքներով անեզրական»,
Մղվում ես միշտ դեպի առաջ ու չես հոգնում ոչ մի անգամ.
Եվ երբ արդեն հասկանում ես, որ հասնելը՝ ձգտելն է հենց,
Կորսված է լինում սիրտդ, բայց թե՝ որտե՞ղ, չես իմանում։
Հիմա ցավի հայելու մեջ նայում եմ ինձ՝ ծանոթ դեմք է,
Ասես վաղուց տեսել եմ ես, բայց թե՝ որտե՞ղ, չե՜մ իմանում։
                                                  21.05.99թ.