Այս տանը
ԱՅՍ ՏԱՆԸ
Այս տանը մի օր՝ մանկան խաղ ու ճիչ,
Ու չկա արդեն այլևս ոչինչ:
Բոլորս այնպե՜ս դարձել եսասեր,
Որ մոգոնում ենք իրար դեմ մեղքեր:
Չենք փորձում մի քիչ իրար հանդուրժել,
Ուզում ենք իրար երևալ ուժեղ:
Ընկեր ենք դարձել դառը կրքերի,
Մեր մեղկ մեղքերին գերի ենք, գերի:
Չենք հարգում իրար՝ գոնե ներեինք,
Այս տան պատիվը գուցե փրկեինք:
...Այս տանը հիմա աղմուկ է ու վեճ,
Կլինի՞ մի օր վեճերին այս՝ վերջ: