Այրի կին և վորդի
ԱՅՐԻ ԿԻՆ ՅԵՎ ՎՈՐԴԻ
Մի այրի կին ուներ տասը այծ և մի վորդի: Յեվ ամեն որ վորդին այծերը տանում եր արոտ և մայրն ամեն որ մի շերեփ ջուր եր լցնում կաթի մեջ և փոխ եր տալիս հարևաններին: Յեվ վորդին մորն ասաց, թե ինչու՞ յես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Վորդի. մեր կաթը քիչ ե, նրա համար եմ անում, վոր մեր կաթը մի քիչ ավելի լինի, վոր ձմեռը մեզ թացան լինի»:
Իսկ մի որ, յերբ վորդին այծերն արոտ եր տարել, յերկնքում ծնվեց մի փոքր ամպ և անձրև յեկավ և հեղեղ յեղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Վորդին տուն յեկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. « Վորդի, ու՞ր են այծերը և ինչու՞ դու այսոր արևով յեկար»: Վորդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, վոր խառնում եյիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և յեկավ մե այծերը տարավ, լցրեց գետը»: