Անեծք Վիլհելմին
Անեծք Վիլհելմին
Շղարշ ամպեր այդ ո՞ր ծովից
Մաքուր ջուր եք վերցնում,
Արդյոք ո՞րտից, ի՞նչ ջրերից
Զուլալ անձրև եք ցողում։
Մի՞թե այժմս կա՞ այնպես ծով
Որ ձեզ ջուր տա անարատ,
Երկիր լցվեց ալ արյունով
Չմնաց մեկ գետ ազատ։
Կարծեմ որ դուք այս պայմանում
Ամեն աշխարհ ամեն վայր,
Պիտի լող տաք արյան ծովում
Անմեղ արյան, ծարյե ծայր։
Կապույտ երկնից մեր լուսնյակն էլ
Ճերմակ հագած ման կուգա,
Արնոտ երկրին մեզ անվայել
Դեռ իր լույսը շաղ կուտա։
Թող այն արքան իսպառ ջնջվի
Անհետ կորչին գահն ու թագ,
Արյան բույսեր պսակ փնջվի
Յուր արձանին գոռ պարծանք։