ԱՆԿՈՒՇՏ ՏԵՐՏԵՐԸ

Մե քասիբ մարթ առավոտ առավ իր քլունդ, գնաց մեշեն քութուկ հանելու: Մե քութուկ հանեց, տակն ոսկի դուս էկավ: Մարթը, եփ որ տեսավ ոսկին, շիվարավ:

Ասաց. — Ես ի՞մալ էնեմ, որ էտ ոսկին տանեմ մեր տունը։

Գնաց ճամփխու վրեն կայնավ, տեսավ, որ մեկ տերտեր էկավ, յոթ ջորի առեչ:

Ասաց.— Վա՛յ, էտ լավ էդավ, որ դինք տերտեր մարթ է, ոսկին սալամաթ կտանի մեր տուն, հեչ մե մարթու չի ասե:

Եփ որ տերը հասավ իրեն, առավ.— Տերտե՛ր, լավ էղավ, որ դու պատահար ինձի:

Ասաց.— Ինչի՞ համար։

Ասաց.— Տերտե՛ր ջան, իմ պապիկ մեռնելու ժամանակ տարավ մեր տան ոսկիք խորեց մեշայի մեչը, ես էսօր գնացեր եմ, հաներ եմ։ Էսօր յոթ օր ճամփխու վրա կայներ եմ, շատ մարթիկ էկեր գնացեր են, բայց ես րխտիբաբ[1] չարի ուրիշներին, քոն րխտիբաբ կանեմ, չունքի դու տերտեր ես, օրհնած ես, կպախես իմ սրոր։

Տերտերն ասաց.— 0՛րհնած, էտե՛նց բան կա, շո՛ւտ ասա ինձի:

Խոսեցին, որ տերտերը ջորիքով տանի, յոթը ոսկի հախ առնե։ Գնացին մեշան, ոսկին բառցին, էղավ յոթ ջորու բեռ։ Էկան ճամփխի մեչ, տերտերի միտքը պղտորվավ։

Ասաց.— 0՛րհնած, իմ բաժինը քիչ ի։

Քասիբն ասաց.— Մե բեռ թող քոն էղնի, քշի՛ էթանք։

Մի քիչ տեղ գնացին, նորից տերտերի սիրտը պղտորվավ։

Ասաց.— Օ՛րհնած իմ բաժին քիչ ի:

Քասիբն ասաց.– Տերտե՛ր, թող էրկու բեռ քոն էղնի, քշի՛ էթանք։

Մե քիչ տեղ էլ գնացին, տերտերի սիրտը էլի՛ պղտորվավ, ասաց.– Օ՛րհնած, իմ բաժին քիչ ի։

Ասաց.– Տերտե՛ր, թող հինգ բեռ քոն էղնի, էրկուսը՝ ինձ, քշի՛ էթանք։

Մե քիչ որ գնացին, էլի՛ տերտերի սիրտը պղտորվավ։

Ասաց.– Օ՛րհնած, իմ բաժին քիչ ի։

Քասիբն ասաց.– Տերտե՛ր, յոթը բեռն էլ քե՛զ, ասսու կրակն էլ քեզ, քշի՛ էթանք։

Հասան ախպրի վրեն։ Տղեն շատ ծառվըցավ։

Էտ խաղնան որ գտել էր, միչեն մե խորոտ ոսկե թաս էր գտե, հանեց ուր ծոցեն էտ թասը, ջուր խմավ ախպրքեն։

Տերտերն ասաց.— Օ՛րհնած, մեկ թաս էլ տուր ես խմեմ։

Ջուրը խմավ, թասը գրավ ուր ծոցը, ասավ.— Օ՛րհնած, ես տերտեր մարթ եմ, էս թասը զիս կպատկանի։

Տղեն հերսոտավ, ձեռը ղարկեց խողին, մե ճանկ խող վերցրեց. չրփեց տերտերի աշկերի մեչը։

Տերտերի էրկու աշկը քոռացավ, նստավ ճամփխու մեչտեղ։

Տղեն ջորիներն ու թասը տարավ, չուր էսօր էլ կուտե, կխմե։


  1. Հավատարմություն, (ծանոթ․ բանահավաքի)