Օրը հանդարտ է,
Եվ թվում է՝ մարդկային բնավորությունը
Գործ չունի ոչ մի պոռթկման հետ,
Որը պիտի Կիրք անվանվի...
Մեղկ շնչառությունն է լոկ օրվա տրամադրությունը...
Բայց այն, ինչը Սեր է կոչվել,
Դադարել է գեթ արտահայտություն լինելուց,
Եվ օրվա անտրամաբանական շարունակությունը
Թրթռում է սիրո ախտականխիչ քամով...
Ինչո՞ւ շփոթվեցիր, սիրելիս,
Ես վաղուց գիտեմ քամու կամակորությունը...
Անհարմար է...
1.12.2001
Ծովակ