Անհետացածների քաղաքը



ԱՆՀԵՏԱՑԱԾՆԵՐԻ

ՔԱՂԱՔԸ



Ա

Դարձյալ դաշտ, դարձյալ միանման ճանապարհ…

Մի ժամի չափ վազում են մեր ձիաները և մենք դեռ տեսնում ենք մեր ճանապարհորդության վերջին կետը: Խորին լռություն է տիրում: Այս կողմից Շիրակի գիշերը ոչնչով չի զանազանվում ցերեկից: Միշտ միանման մեղմ աղմուկ են հանում բոժոժները, կառապանը այլևս երբեք հետ չի նայում, նա ինքն էլ մի տեսակ քնաբեր տրամադրության մեջ է: Արդեն շատ զով է լեռնադաշտի օդը: Նա առանձնապես հաճելի է դարձնում հանգստությունը օրվա չափչփոցներից հետո:

Ճանապարհն էլ քնացնող է: Համեմատաբար հարթ է նրա կառգը անդադար քարերին զարնվող նավակի նման չէ: Բայց և այդպես ի՜նչ համեմատություն ցերեկվա հետ: Այժմ երկինքը կաթնեղեն լույսերի համատարած տարավի հետ քնքշություն, խորհրդավորություն շատ է թափում երկրի վրա: Կարելի է կծկվել կառքի մի անկյունում լուռ անձնատուր լինել խոհերիգ երևակայության և այդ տրամադրությանը իր ամբողջ կարողությամբ ուժ կտա գիշերային համեստ լուսատուն: Բայց և այնպես լուսատու գիշերը շուտ է ակսում ճնշել: Գույներ չկան, հեռավորություններ չկան, դաշտը մի բուռի չափ տարածության մեջ է ամփոփված: Հարթավայրի շրջակայքում ոչինչ խոշոր, ոչինչ խիստ կերպով աչքի ընկնող բան, որ կարողանար հաղթել գիշերային լուսավորությունը և փոքր ինր հեռվից գրավել ուշադրությունդ: Այդպես կարող էր անել մի որևէ լեռնային խրոխտ բարձրություն մի մեծ անտառ, բայց Շիրակը չունի այդպիսի բաներ Շուրջդ հողի վրա չգտնելով ուշադրություն գերող առարկա, երկար ճանապարհի ձանձրույթը աշխատում ես փարատել երկինքը դիտելով իսկ այնտեղ ինչ կա, բացի բոլորակ լուսնից որ այնպես գեղեցիկ կերպով շոյում է աչքդ ու զգացմունքդ իր նազելի դեմքով իր պաղ շողերով

Ես շարունակ նրան էի նայում, բանաստեղծների և ոչ բանաստեղծների սիրած գիշերային թագուհուն: Մենք կարծես իրար հանդիպելու էինք գնում նա դեպի մեզ մենթ դեպի նրան եվ հանկարծ նրա առաստ լույսերի մեջ, երկար ու երկար, ձգվեց մի բարձր բան որ մեզ նայում էր իր սև չլուսավորված կողմով: Կարծես գետնից բուսած կլոր աշտարակների գծագրությունները: Լուսնի լույսով նրանք պարզ նկարված էին բարձրում երկնքի բաց կապույտ գույների մեջ:

Առաջին վայրկյանում տպավորությունն այնպես էր, որ այդ հզոր պարիսպները ոչինչ վնաս չեն կրել, որ նրանք այժմ էլ ամուր ու ուժեղ պաշտպանում են մի բան: Մի՞թե Անին այս աստիճան լավ է դիմացել ճակատագրի հարվածներին:

Չես հավատում գիտես որ ոչ ոք և ոչինչ չի խնայել այս քաղաքը: Բայց պատրանքը, կրկնում եմ կա, և նա մի րոպե այնքան ուժեղ է այն ալոտ լույսերի և թանձր ստվերների մեջ, որ հաղթում է քեզ խաբում է մոռանում եմ որ առջևդ միայն ավերակի սանձարձակ չափազանցություններ ու հրեշավոր. ավիդներ պիտի տեսնես մոռանում ես կարդացածդ մոռանում ես ողբերը, լուսանկար պատկերները և թվում է, թե այդ պարիսպների տակ, այդ պարիսպների ետևում դեռ կյանք է պլպլում, դեռ շարժվում են պահապանները, և ահա այն մեծ դռնից, դեպի ուր դիմում ենք, դուրս կգան մարդիկ, որոնց հանձնված է քաղաքի ..լահովությունը և կսկսեն հարցուփորձ ո՞վ ենք, ի՞նչ ենք

Ահա հասանք, ահա մեր կառքը առաջին անգամ ցավոտ ցնցումով ընդհարվեց դրսի դռան թափված քարերին: Բայց պատրանքը դեռ կա, չէ հեռացել, դեռ կպած է սրտին միթանի թելերով: Այդ թելերից մեկն է այն փոքրիկ, շատ փոքրիկ առուն, որ մեզ էր մոտենում է բնավ և գնում նա ում համար

Երկու պատերի մեջ ենք Անիի արտաքին և ներքին պարիսպները: Այդտեղ ահա ցնդում է ինձ հափշտակած պատրանքը: Այդտեղ դիզված է այն սարսափը, որ այնքան դար այս տեղերի միակ պահապանն է եղել: Այդտեղ զգում ես, որ մտել ես գերեզմանի մեջ և հավիտենականությունը իր ահավոր լռությամբ գրկել է քեզ:

Գժվածի պես ցատկոտում է մեր կողքը, պարում է քարից քար զարնվելով: Նա խուլ աղմուկ է բարձրացնում երկու ատերի նեղ արանքում: Բայց և այս աղմուկը ոչինչ է նրան կլանում, ոչնչացնում է հսկայական գերեզմանի լռությունը: Չկա մի վայրկյան, որ մոռացնել տա նրան, չկա մի վայրկյան, երբ նրանով խիտ լցված չէ այս սև, քարքարոտ մուտքը:

Լուսինը պատերի ետևումն է: Հսկաները թանձր ստվեր են արձակում և դրանով են ուզում ծածկել իրանց մարմնի վերքերը դրանով են ուզում ծածկել իրականությունը և երևալ աչքիդ հզոր ու հպարտ: Բայց իզո՜ւր: Լուսնի լույսը մատնում է նրանց: Սպիտակ, փայլուն շերտեր են երևում նրանց թանձր ու սև մարմինների վրա: Եվ տեսեք, թե ի՛նչ անձուն ծակեր են, որոնց միջով լույսը ցույց է տալիս իրան: Տեսեք ինչ պատռվածքներ են կերել, կռծոտել այդ պատերն ու աշտարակները:

Ոչ խավարն էլ անզոր է ծածկելու է ինչ ուղևորներով մունքը: Անողորմ կերպով կրծոտված են այդ ամրությունները: Թեև այդքան գզգզված, ծեր, ուժասպառ, բայց նրանք դեռ ազդու են: Սի զառամյալ փոշիացած հասկ, որ տարածված է գերեզմանի ափին, բայց զարմանա՜լի բան՝ շարունակ խոսում է իր երիտասարդության մասին: Այստեղ մահն է տիրում:

Այստեղ ոչ ոք և ոչինչ չի կարող դիմանալ և դիմադրել մահի իշխանության: Բայց այստեղ ամեն ինչ մահի գրկում զերեզմանի անդունդից խոսում է կյանքի մասին:

Մի կյանքը, որ վաղուց շատ վաղուց ջնջված սրբված այս տեղերից

Բ

Վերջապես մենք քաղաք մտանք

Ավագ դուռը երկու հսկա աշտարակների մեջ սեղմված մի ցածրիկ կամար է, անճոռնի կերպով կրծոտված: Բայց նա աոաջին գեղեցկությունն է որ ավերակների կույտերի միջից գալիս է ուղևորին շենքով-շնորհքով Անի մտցնելու գեղեցիկ է նա ոչ այնքան իր շինությամբ նրա գեղեցկությունը ավելի այն տեսարանն է, որ նա ցույց է տալիս ուղևորին: Ամբողջ Անին միանգամից աոջևդ է

Խավարից դեպի լույս էինք գնում: Չդիտեմ ինչու, երկու պատերի միջով անցած մեր կարճ բայց լուռ գերեզմանական ճանապարհից հետո, լուսինը ինձ թվաց կորցրած բախտ որ գտնվում է հանկարծ: Եվ երբ ավագ դռան կամարի աակ նրաշ պաղ արծաթե շողերը ընկան ինձ վրա և աոաջին վայրկյանում մոռացա ամեն ինչ և գիշերային լուսատուն ողջունեցի արտասանելով Ալիշանի տողերը

Ո՞ւր գա իմ լուսնակ հելիկ հանդարտ Համասիխ…. ձոր և արտ

Արդյոք գերեզմանային խավա՞րն էր այդպես սիրելի դարձնում լուսինը, թև այն տեսարանը որը մեր աչքերի առջև պարզելու համար նա թափում էր իր անամպ ճակատի բոլոր լույսերը չգիտեմ երևի մեկն կ մյուսն էլ

Ավագ դուռը հյուսիսային կողմից է մտցնում քաղաքը դեպի հարավ մեր առաջ տարածված էր մի երկար տափարակ որ վերջանում էր մի բարձր ու մեծ բլուրով: Տափարակը Անին է, բարձր բլուրը նրա միջնաբերդը «Անին շեն աշխարհն ավեր, աշխարհը շեն, Անին ավեր» - հիշում եմ ես հին ժողովրդական ասացվածքը, «Անին շեն աշխարհն վեր» ասացվածքի հին մասն է հեոու-հեոու դարերի ետևում թաքնված իսկ երկրորդ մասը այսօրվա իրականությունն է որին մենք ականաաես ենք:

Շեն աշխարգհի մեջ ավեր Անին լուսնի լույսով մի հարթ դաշտ էր։ Զանազան կողմերում այդ դաշտի վրա գիշերային արծաթազօծ խորհրդավորության մեջ, բարձրացած են պատեր, աշտարակներ: Նրանք հանկարծ են խոսում ամենքը միասին, վտիտ, ծմռված մաշված ուրվականների դեմ: Ուստի առաջին րոպեներում համարյա ոչինչ չես հասկանում: Ավերակների ժխոր է չգիտէս ուր նայես ում նվիրես ուշադրությունդ: Տես, մինչև անգամ Միջնաբերդի հեռավոր բարձրունքներից ինչ որ կույտեր են նայում եվ անհնարին էլ է նայել ամեն մեկին, ճանաչել ամեն մեկը առանձին-առանձին: Զգայուն բանաստեղծները ավերակներ երգում են լուսնի լույսով։ Ես հասկանում եմ թե ինչու ցերեկվա լուսավորությունը չափազանց պայծառ ու ուժեղ է, չափազանց պարզ իրականություն է հաղորդում ավերակներին աչք է խոթում ապականությունը քանդվածի զզվանք ազդող անհեթեթությունները:

Այդպես չէ գիշերային լուսավորությանը Մեղմ աղոտ երազուն, նա շտկում է աչք ծակող անկարգությունները ու որոշության քող է զցռւմ աարածոլթյան վրա, արծաթազօծում է սև սև պատռվածքներն անդամ: Վշտոտ, խորհուն կերպարանք է տալիս ամեն ինչին և թվում է թե ավերակները գիշեր ժամանակ սկսում են ապրել մի ինչ որ ստվերալին, պաղ, խորհրդավոր կյանքով: Այդ ժասանակ լավ է հափշտակող է ընդհանուր տեսարանը, որ սակայն, չի կարող երկար ժամանակ բավարարություն տալ նայողին: Ձգում ես մանրամասնություններ իմանալու, իսկականն ըմբռնելու կարիքը, զգում ես ցերեկվա լույսի առավելությունը:

Եվ մենք բավականանում ենք այդ ընդհանուր տպավորությամբ։ Մեր կառքերը դանդաղ շարժվում են քարքարուտների միջով և հետզհետե մեր մոտով անցնում են ավերակները: Ահա փլված Աշտարակը: Ահա երևաց և Անիի թաղն ու պարծանքը՝ Մայր եկեղեցին, որ նայում է մեզ իր չլուսավորված կողմով: Ինչ սիրուն հասակ բայց ինչպե՜ս ցավեցնող է նրա կտուրին երևացող կլոր քանդվածր, որ գմբեթի տեղն է ցույց տալիս:

Մայր եկեղեցու մոտ մի պարսպապատ սպիտակ շինություն է երևում: Միակ շինությունը անհայտացածների այս քաղաքում ուր մարդկային բնակության վրա կա: Դա հյուրատունն է   տունն է, որ ինչպես իր տեղում ասացի շինել է, Ալեքսանդրապոլի հոգաբարձությունը 60-ական թվականների սկզբում:

Շատ էլ ընդարձակ չէ այդ շինությունը: Գոնե մեր մեծ խումբը ծայրեխայր լցրեց մեծ սենյակը և նրա կողքին գտնվող երկու փոքրիկ սենյակները: Բայց այդ դասի համար էլ շնորհակալություն: Մի փոքրիկ հասարակ գործող գոնե մենք կարողանում ենք ցույց տալ, որ միանգամայն անզգամ ու պարտաճանանչ չենք: Երկար ճանապարհից հոգնած ուղևորը որպիսի հաճությամբ մտնում է այդ օթևանը, ուր կարող է հանգստանալ, կազդուրվել: Եվ այս որտեղ: Այնտեղ, ուր ճարտարապետի, ռազմագետի հանճարը վաղուց է բնության և մարդու ծաղր ու խաղալիք դարձնել, ուր հողը կամարներն ու թանձր պարսպները պարտված տրորված են և քար քարի վրա չի ուզում մնալ, ուր օձերը, մողեսնեն են բնակչություն կազմում: Եվ հյուրատունը բավական շեն ու բարեկարգ է մեռելության աշխարհում: Մեզ ընդունում է Անին վանահայրը Միքաել վարդապետ Տեր Մինասյանը, որ միանգամից մեր ամենքիս համակրանք է գրավում: Աղքատ միջոցներից զուրկ է այդ վանահայրությունը: Բայց վարդապետը մտածում է ավերակների մասին, մտածում է և այցելուների մասին: Ինչ կարողացել է հավաքել իբրև նվեր, գործ է դրել հարմարություններ ստեղծելու համար: Եվ այցելուն գտնում է այդտեղ այն ամենը, ինչ իրան հարկավոր է բացի, իհարկե ուտելիքիդ կամավոր, սփռոց, ամաններ, լամպաներ: Իսկ փոքրիկ տնտեսությունից վարդապետը հաճությամբ տալիս է կաթ մածուն: Մի շատ սիրալիր, շատ ուշադիր մարդ է Անին իսկ, որ այդպիսի մի հոգեբարձուի է կարոտ:

Մնացածը լրագրին Խալաթյան երկու տիկինների կանխատես պատրաստություները, որ բերել էին իրանց հետ Ալեքսանդրապոլից: Նրանք մեզ ընթրիք տվին, որ կատարյալ շքեղություն կարելի էր համարել այստեղ, այս ավեր ու հիմնահատակ քաղաքում:

Ավելի դժվար էր գիշերելու հարցը: Ցերեկով Անիի մեջ արևը խաղում է, բայց գիշերները լեռնադաշտի օդը մրսեցնելու չափ զով է:Ամենքս չունեինք տաք վերմակներ:Պետք էր «յոլա տնալ»:Եվ մենք, տղամարդիկ, քաշվեցինք երկու փոքրիկ սենյակները, տեղավորվեցինք ինչպես հնարավոր էր:

Պառկեցինք խոսում էին, որ ֆալանգաները այսպիսի ժամանակ են դուրս գալիս որսի: Ահ զգում էինք, բայց շուտ մոռացանք կոտրած պատուհանից ներս էր փչում Անիի զով քամին: Պետք է շուտ քնել առավոտը շատ շուտ վեր կենալու համար: Վճռել էինք քամի հինգին պատրաստ լինել և հենց ամեն ինչ:

Քունը վաստակած ուղևորի ամենալավ բարեկամն է: Եվ մեր այդ բարեկամը չուշացավ նա մոռացնել էր տալիս ֆալագաներն ու կարիճները մոռացնել տվեց և պատուհանի քամին: Միայն մի բան համառությամբ նստած էր մտքիս մեջ այս այցելությունը: Եվ քնի գրկում հանդարտ, մի ինչ-որ խորությունից, գլուխ է բարձրացնում պատանեկության: Հիշատակը բերելով իր հետ այժմ մոռացված բայց մի ժամանակ ամեն մի բերանից հնչող երգո: Հիշում էր

                           Այ հայ տղա խղճա ինձի 
                           Տես թե Անին ինչպես է

Գ

Եվ մենք տեսանք թե ինչպես է նա

Առավոտ էր արևը դեռնոր էր նոր ու թույլ լույսեր թափում արաջայի բարձր լանջերի վրա:Ամեն ինչ խոստանում էր մի պարզ, անամպ օր:

Հյուրատուն բակում, երկար սեղանի վրա, մեզ պակասում էին թեյի լիրը բաժակները նրանք հավաքում են մեր ամբողջ խումբը սեղանի շուրջը, և ավերակների մշտալուռ առավոտը աղմկվում է կենդանի, աշխույժ խոսք ու զրույցներից: Ամեն մեկս շտապում էինք նախ և առաջ մեր անձին, մեր երեսին խնկարկել:

Ամենքս քաղաքացիներ էինք, հայտնի հարմտրությունների սովորած, հայտնի պայմաններով մեր կյանքը չափած ու ձևած Շարոնի մեղկ ստրուկներ: Անիի այս տանը մի հատ գիշեր տարիների, ով գիտեր ինչ երկար շարքի մեջ խանգարել էր մեր սովորությունները մեր չափն ու ձեր: Եվ այդ գիշերը ամեն մեկիս թվում էր մի ահագին դեպք, այնքան տակնուվրա էր արել մեր հասկացողություններն ու զգացմունքները, որ մեզանից ամեն մեկը պարտք էր համարում բավական մանրամաս զեկուցում տալ ընկերներին իր կրածների և զգացացների մասին: Այդ բոլոր խոսք ու զրույցները միայն այն էին վկայում, որ քաղաքը մարդւն թուլացնում է քնքշացնում է: Քաղաքը բնության անջատումն է ուրիշ կերպ կարծես, չի կարող քազաքակրթություն լինել:

Մեզ կրթողը բնությունը չէ, այս պատրճառով ենք այսքան մեղկ ու փխրուն: Իսկ բնություն - ահա նա այստեղ է իր կուսական միշտ թարմ ու հաղթ ուժի մեջ: Որքան շպտում է Շիրակի երկնքի կապուտակությանը: Նրա տակ, մայր հողի գրկում և երեսին բոլոր ուշերը լարած կյանքն է գործում հևալով: Միայն աստեղ, մեր շուրջը, մի փոքրիկ տարածության վրա, ամենինչ դաղրած է, մեռնող է անպտուղ ուժասպառություն է քարոզում, այս պատճառով էլ բնությունը սիրում է կոնտրաստներ հակադրություններ փռել այսպիսի տեղերում: Նա ժպիտ ավերակը սև հուսահատություն: Նա կենդանություն սա մեռելություն: Նա ամեն կողմից կանչում է «վայ կորածին», սա ողբում է իբրև անհույս հավիտենական կորածություն:

Ահա մեր առջև, առավոտյան քնքուշ լույսերի, անմահական ժպիտների թարմության մեջ բարձրացել է իր սքավոր կրծոտված մարմինը մի մեծ, մի չքնաղ ավերակ, երկնքի ու երկրի տոներին հակադրելով մի սոսկալի անհյուր մեռելություն մայր եկեղեցին է: Նա մեր առջև է, բաժանված մեզանից բարե գամրիկ պատով: Ամբողջ մի  շինություն, ամբողջ, իհարկե, համեմատական հասկացողությամբ, ավերակային լեզվով: Եվ դա բախտ է բայց որքան թշվառ բախտ: Այստեղից երևում են նրա երկու անկյունները: Դրանցից մեկը, որ նայում է արևմուտքին, ճեղքված է վերևից, կտուրից: Մինչև համարյա կեսը: Մի զարհուրելի վերք այդ հին, կիսամաշ մարմնի վրա: Կարծես մի ժամանակ մի ինչ֊որ ահռելի սուր զսնք բարձրացել է այդ կողմի վրա և մի հարվածով պատռել է գեղեցիկ հյուս վաձքնրով զարդարված պատը: Շա՛տ ժամանակ է, ինչ Մայր եկեղեցին կրում է իր վրա այդ վերքը: Երևի: Ճեղքը վերևում լայն է այնտեղից քարեր շատ են թափվել թվում է թե այդ վիրավոր անկյունր այլևս չէ կարողանում կապ պահպանել երկու պատերի մեջ և նրանցից մեկր կարծես քիչ առաջ թեքված լինի:

Նայողը տխրությամբ համոզվում է ռր Մայր եկեղեցու վլումը այդտեղից պիտի սկսվի: Ահագին ճեղքը հավիտյան այդպես անպատիժ չպիտի թողնե շինությունը: Մի թեթև պատահականություն կարող է մի ժամում աղետ բերել աղետնելի քաղաքի այս հրաշագեղ թագուհու գլխին: Բավական է, որ պատի այդ մասը փլվի եկեղեցին դրանից հետո կսկսե մաս մաս թափվել: Եվ այնուհետև ի՛նչ կմնա Անիում

Երբ 977 թվականին Բագրատունիների գահր բարձրացավ Սմբատ երկրորդը Անին դեռ փոքրիկ էր և բոլորովին պատանի մայրաքաղաք։ Նրա հայր Աշոտ Ողորմածն էր առաջին թագավորր, որ օծվեց Անիում։ Նոսն Աշոտը պարիսպ քաշեց Միջնաբերդի հյուսիսային ստորոտի մոտով: Այդ պարիսպն այժմ է հայտնվել պրոֆեսոր Մառի պեղումների շնորհիվ Նա ցույց է տալիս, թե որքան փոքր էր Անին իր աոաջին թագավորի ժամանակ:

Սմբատ եկրորրդ ամենաղրողտ Բագրատունիներից մեկն էր և մեր պատմության մեջ ստացել «Տիեզերակալ» պատվանունը որ եթե ճիստ չէ բառացի մտքով, գոնե ցույց է տալիս, որ քաջ ու տնվեհեր մի թագավոր էր դա: Մեռավ մեր Տիեզերական 13 տարի թագավորելուց հետո: Եվ այդ ժամանակ նա այնքան պատերազմների մեջ չանցկացրեց որքան շինությունների մեջ: Անին զարդարելու հիմքը Սմբատը դրեց: Եվ իր հաջորդին թողեց մի ամրացրած մեծացրած քաղաք, որ այնուհետև սկսեց հիացնել ամենքին:

Իր հոր պարիսպը բավարար չհամարելով Սմբատը նրանից «մի նետընկեց հեռու» ինչպես ասում է Մատթեոս Ուռհայեցին, կառուցեց նոր բարձր ու պինդ պարիսպ որ սկսվելով Ախուրյանի ափից, մի լայն շրջան էր տալիս դեդի հյուռից, արևմուտք և համարյա երեք կողմից պատում էր քաղաքը: Այդ պարիսպն է որ դեռ այսօր էլ պահում է իր հզորմնացորդները և որ երեկ այնպես աշխատում էր մթության քողով վարագուրել իր ավերանքները:

Ութ տարի տևեց պարիսպի շինությունը: Այնուհետև Սմբատը իր նոր բացած քաղաքամասում դրեց Մայր եկեղեցու հիմքը: Թագավորական ճողխությունը բավական չէր լինի մեծ և երջանիկ քաղաքին վայելուչ մի զարդ կառուցանելու համար եթե երկրում պատրաստ չլիներ և մեծ տաղանդը: Պատմությունը, բարեբախտաբար պահել է այդ տաղանդի անունը՝ քաջագործ Տրդատ, որի մտքի և ստեղծագործական շքեղ ընդունակության արդյունքն է Մայր եկեղեցին: Տրդատը իրան ցույց էր տվել Խաչիկ կաթողիկոսի ծախսով մի հոյակապ եկեղեցի կառուցանելով Արրդինայում: Սմբատը նրան հանձնեց իր եկեղեցու շինությունը բայց հենց շինության սկզբում էլ մեռավ: Թե ինչ եղավ թագավորի մահից հետո, պատմում է եկեղեց հարավային պատի վրա փորագրված արձանագրությունը. նա ասում է որ Սմբատի հիմնադրած եկեղեցին շինել վերջացրել է նրա եղբայր. հաջորդ Գագիկ Շահանշահի ամուսինը, Կատրանիտև թագուհին, որ Սյունյաց թագավոր Վասակի աղջիկն էր: Շինությունը վերջացել է 1001 թվականին և այնուհետև հայոց թագուհին սկսել է զարդարել իր եկեղեցին:

Նայելով այդ թվերին, Մայր եկեղեցին շինվել է քսան տարվա ընթացքում: Քսան տարի Տրդատ ճարտարապետի տաղանդը գործել է այդ քարերի վրա, հղկել է զարդարել, շարել է. բարձրացրել՝ դարեր հիացնելու համար: Բայց քսան տարում միայն պատերն են վերջացել: Կատրանիտե թագուհին Տրդատի ձեռակերտով չէ բավականացել և Ասողիկը պատմում է,թե ինչպես գեղեցիկ կերտով զարդարված էր եկեղեցին ներսից:

Բագրատունի թագուհիները շինարարական մեծագծությունների մեջ էին ցույց տալիս իրենց սրտի և քսակի ճոխությունը Կատրանիտեի սկեսուր Խոսրովանուշ թագուհին, Աշոտ Ողորմածի ամուսինը շինեց Հաղպատի և Սանահնի հռչակավոր վանքերը որոնք կան միչև այժմ: Եվ սկեսուրը ավելի թախտավոր էր իր հարսից սրա եկեղեցիների մեջ այժմ էլ աղոթում է հայը մինչդեռ հարսի չքնաղ կերտվածքը ամայի է կիսաքանդ և դող սլող սպասում է վերջնական կործանման, որ կարող է գալ ամեն օր:

Արևմտյան մուտքի մեջ Տրդատի հրաշակերտած կամարի տակ կախված է մի փայտե դուռ, խեղճ ու հասարակ մի բան նոր դուրս եկած այս կողմերի վարպետի ուրագի տակից միակ բանը, որ տրված է այդ փառահեղ ավերակները պահպանելու համար դա մի անճաշակ կարկատուն որ ավելի ևս ողբալի է դարձնում հին, սիրուն մուտքի տեսքը: Կարծեմ մեր դերասաններն են շինել տվել այդ տախտակե դուռը: Նրանք կամեցել են փակված եկեղեցի դարձնել Անիի այս մեծ սրբավայրը: Եվ չի կարելի չգովել ար միտքը: Անդուռ անկողպեք եկեղեցին բաց է ամեն բանի և ամեն ինչի առաջ իսկ այսպես նա պաշտպանող, տեր ունեցող ավերակի է նման, որ էլի մի բան է:

Այդ դռնով էլ մեզ ներս է ընդունում Կատրանիտեյ շինությունը: Տպավորությունը միևնույն է մեր ամբողջ խմբի համար ոչինչ ձայն,ոչ իսկ շշուկ չի լսվում: Ամեն մեկս խորին երկյուղածությամբ շունչը պահելով համը անձայն քայլերով ենք առաջանում կամարների տակ:Դեռ պետք է տեսնել նայել այս ու այն կողմին մի հասկացողություն, մի ամբողջացրած միտք կազմելու համար: Եվ լուռ ենք կամացուկ:

Մենք այսպես ենք, իսկ այստեղ օրվա այս կանուխ ժամին մի ամբողջ ժամերգություն կա: Բայց ժամերգությունը Մայր եկեղեցու միաբանությունը չէ կատարում,այլ ծտերի բազմությունը որ շատ է ընկել փլված գմբեթի լայն շրջանակի վրա: Այդտեղից էլ,այդ մեծ, կլոր բացվածքից առատ ներս է թափվում երկնքից լույսը: Երջանիկ փոքրիկները: Նրանց պետք է կատարել իրանց առավոտյան օրհներգը, ձոնված արթնացող բնության, և շա՛տ են մտածում, թե իրանց ուրախ, անընհատ ծվծվոցների տեղը թանձր սուգի մի օթևան է:

Ես ասացի, որ միայն փայտե դուռն է դարավոր ավերակի վրա երևացող հոգածության առարկան, բայց պետք է ավելացնեմ և այն, որ երբ Անին անցավ ռուսաց ձեռքը, Մայր եկեղեցու ներսը լիքն էր քարերով: Մեծ գմբեթը, ինչպես կարծում են, փլվել է 1830-ական թվականներին և. փլվելով նա ամբողջովին ներս է թաիվել, ծածկելով եկե ղեցու հատակը քարակույտերի: Ալեքսանդրապոլի հոգաբարձոոթյան առաջին գործերից մեկն եղավ, մաքրել հատակը: Եվ այն ժամանակից Մայր եկեղեցու ներսում չեն երևում քարեր:

Կա և մի այլ գործ, որ կատարվել է ներկա վանահոր օրով, սեղանի վրա գրված են Ասավածածնի պատկերը, մի ծածկոց մի մեծ ժամագիր: Տխուր ու վշտահար է Տիրամայրը այսպես է նրան ներկայացնում եկեղեցին ամեն տեղ։ Բայց այստեղ, այս փառահեղ ավերսկների մեջ, որքան ազդու մորմոքող է երևում այդ անարվեստ պատկերից թափվող վիշտը: Շուրջը տկլորություն, ճաքճաքած քարեր, փշրված սյուներ կործանման տագնապը տոգորել է ամբողջ մթնոլորտը հույսի և ոչ մի շող: Ի՜նչ ահավոր մոռացվածություն. Եվ այդտեղ այդ վշտոս կինը, նա ոչ ոքին չէ նայում: Բայց նրան պաշտում է վշտոտ աշխարհը: Նրան է նվիրել Կատրանիտեն իր եկեղեցին,երբ սա Անիի ամենաբախտավոր օրերի վկա բարձրացավ իր վեհափառ սյուների վրա, Նրան է նվիրված սրբավայրը և այժմ, երբ ամայություն է որս կողմը, և այս մեծ քաղաքի մեջ մի հատ կենդանի մարդ կա, մի վարդապետ

Նստած Աստվածամոր պատկերի առաջ դասերի աստիճանի վրա մենք նայում էինք բարձր մեզ իր լայն ու գեղեցիկ գրկի մեջ առած շինության: Ես չեմ նկարագրի նրա մանրամասնությունները, դա ավելորդ էլ կլինի։ Գիտեմ իմ սեփական փորձով։ Անիի ավերակների այս թագուհին միշտ անփոփոխ հիացմունք սքանչացնում է պատճառել բոլոր այցելուներին նկարագրել էն շատերը, օտար թե հայ, կարդացել եմ շատ ու շատ բան: Բայց իսկական հասկացողություն կազմեցի միայն այն ժամանակ, երբ ներս մտա հռչակավոր եկեղեցու ջարդված դռներով, այդտեղ, առաջին վայրկյաններից հետո երբ միտքը զգացմունքը սկսեցին իրար հաշիվ տալ,առաջին ճշմարտությունն այն էր ինձ համար որ մարդկային խոսքը որքան էլ պերձ ու զարդարուն լինի նա շատ տկար է այն ահագին հարցի դիմաց որ այստեղ դրվում է նրա առաջ:

Եվ ինչ անե խոսքը,երբ այնպիսի հավատարիմ և ճիշտ ընդօրինակող, ինչպիսին է լուսանկարը, չէ կարողանում հաղթել այս կամարների աննման թռիչքները, նրանց տակ գոյացած լույսերն ու ստվերները, չէ կարողանում բռնել աըդ բոլորը միանգամից, ամփոփել մի ընդհանուր պատկերի մեջ: Հանգուցյալ Քյուրքշանն անգամ, չնայած որ իր գործի կատարյալ վարպետն էր չէ կարողացել այնպես լուռա նկարել Մայր եկեղեցու ներսը, որ իրականին փոքրիշատ նմանվող տպավորություն տար:

Ես այստեղ միայն իմացա,որ խոսքո պատկերը ոչինչ են:

Ամեն կողմից յուրաքանչյուր կտոր քարից նայում է այս զարմանալի տաճարի շինողը:Տրդատը անմահ է քանի որ այստեղ քար քարի վրա կմնա, նա արտահայտել է իր գաղափարը մի հիացնող համաչափությամբ: Չկա մի բան որ խանգարի այս տպավորությունը , չկա մի տեղ ուր սխալ և անփույտ եղած լինի ճարտարապետը,հիմքից մինչև վերև միևնույնը, ստեղծագործության միանման հոսանքը միալար թափը, առանց թուլանալու առանց պառավելու: Քսան տարվա աշխատանքը միանման աշխույժով ոգևորությամբ:

Ստեղծագործողը շլացուցիչ զարդերի մեջ չէ ուղեկցել արտահայտել իր գաղափարը զարմանալի պարզություն է տիրում այս չորս պատերի,այս բազմաթիվ կամարների վրա: Վեհությունը հենց այդ պարզության մեջ է, ճարտարապետը հրաշալի  կերպով կարողացել է նվաճել գեղեցկության երկու սկզբունք բարձրության և նրբություն: Այդ նվաճումը այսօր էլ ինն հարյուր տարուց հետո, մնում է անխախտ, թեև խախտված ու մաշված է շինությունը: Հասկանում ես թե ինչն է այդ հրաշքի պատճառը: Օդ կա այս շինության մեջ և նվաճվածը այդ իսկ օդն է: Համարձակ բարձրանում են պատերը որպեսզի համարձակության տան հրաշալի նուրբ, քնքուշ սյուներին վերևում նրանք միանում են նույն նրբությունը նույն քնքշությունը մարմնացնող կամարներով:

Քնքշությունը,սովորաբար ուժի պակասություն է ենթադրել տալիս «քնքուշ» բառը կարծես, ինքնըստինքյան լրացվում է «փխրուն», «դյուրաբեկ» բառերով:Բայց այս քնքշության մեջ մի ամեհի ուժ կա: Ինչպես ես այդ բարակ կամարները այնպես համարձակ կտրատում օդը իրանց գեղարվեստական թռիչքներով: Ինչպես են դիմացել ինն հարյուր տարի առանց վերանորոգությունների առանց կարկատանների,մոռացված ամենից տմայի քանդոծ բնության և ժամանակի կամքին թողված:

Շիրակը, առհասարակ գեղարվեստը շինության մեջ արտահայտվելու կողմից շատ առաջադեմ երկիր էր մի ժամանակ: Այդ զարմանալի ընդունակության գաղտնիքը մեզ մասամբ բացատրում է շինության նյութը քարը:Դա դեղին և կարմիր գույներ ունեցող տուֆն է համեմատարաչկակուղ նյութ, որ պնդանում է օդի ազդեցությունից: Այդ նյութը մշակելու գործում հինավուրց շիրակեցին կատարյալ արտիստության էր հասել քարը նրա ձեռքին խաղալիք էր ահազին րեկորներից միախաղաղ սյուներ կոլորացնելն ողջ հղկելը սովորական բանէր նրա համար: Մեծ-մեծ տարերի և րետները բարակ,զարմանալի բազմատեսակ ֆանտաստիկական մանվածքներով, նուրբ քանդակներով ծածկելը ոչ մի դժվարություն չէր ներկայացնում: Երկաթե գրիչը հնազանդվում էր նրան ինչպես վրձին նկարչին: Բայց այդ բոլորը բավական չէ շինությունը միայն գեղեցիկ չպիտի լիներ այլն տոկուն երկարակյաց: Պետք էր,որ շիրակեցին իմանար և գեղեցիկ քարերը իրար կպցնելու մի բոլորովին ուրիշ գաղտնիք: Եվ երևում է որ նա ունեցել է այդպիսի գաղտնիք:

Տրդատը ճարտար ձեռքով կարողացել է երկիր այդ շինարարական բոլոր ընդունակությունները միացել իր գաղափարը ամբողջապես մարմնացնելու համար: Մեհ պարզություն, որ մի քնքուշ խստակ կանացի նրբությամբ հափշտակել հավատացյալին դեպի երկինքն ահա տաղավարը չորս սյուները որոնք կանգնած են եկեղեցու մեջտեղում պետրին կպած կիսայուները դրանց մի ցնցող կամարները իրանց գծերով օդային կերտրվածք տպավորությամբ են համակում այցելուին: Աչքը զարդարանքները չեն, որոնք չկա, այլ այդ գծերը այդ պատերի ու կամարնեի ներդաշնակ համաչափությամբ կազմված օդային քնքույշի տպավորությունը:

Այս տպավորությունը դեռ ամբողջ չէ: Անկասկած նա ավելի ազդու, ավելի հափշտակիչ էր այն ժամանակ երբ այդ սյուների վրա բարձրանում էր եկեղեցու գմբեթը: Այժմ նրանցից հեշտ չէ մնացել և կտուրի մեջտեղը բացվածնկլուր ու մեծ ծակը միայն այն է հասկացնում որ խոշոր, մեծ պիտի լինի գմբեթը: Աստղիկը ասում է, թե այդ գմբեթը հրկնային կամարի նմանությունն ուներ: Ուրեմն, հավիտյան կորել, ոչնչացրել է Տրդատի այս սքանչելի ստեղծագործության թագն ու պսակը: Եվ այդ կորուստը սուր ցավ է պատճառում այցելուի հիացմունքով լցված սրտին:

Բայց նրա հետ դեռ կարելի է հաշտվել: Կան ուրիշ ցավեր այս հնացած մարմնի մեջ որոնք տանջում են տեսնողին: Դրանցից մեկի մասին ես արդեն խոսել եմ: հյուսիս արևմտյան ճեզքով անկյունը որ վախենում է մանավանդ այստեղից, ներոից: Երկնքի կապուտակության մեջ արևում է աղանդակ ավերանքը, որ մի ինչ որ հրեշի նման խրվել է ալանդակ լղվելի ավերանքը, որ մի ինչ որ սիրտ փայփայող մարմնի մեջ: Հյուսիսային պատի ծայրը կարծես մի ահռելի բերան է դարձել այդ բացվածը և նրանով կանչում է, որ ինքը փխվելու վրա է որ երկար չէ կարող այդպես մնալ: Այժմ նայեցեք մյուս ցավին: Մեծ ու գեղեցիկ սեղանի կիսաբոլորակ խորությունն է ներքևում նրան զարդարում են պատի մեջ շինած կամարավոր խոր շերը: Իսկ վերևից, կտուրի տակից սև օձի նման դալարվերով գալիս է, փոփրիկ պատուհանին հասնում դեռ չզբաղված բայց նույնպես սպառնալիք ճեղքվածի գիծը:

Տեր աստված, որքան անտարբեր, անկարող ենք մենք Անիի մայր եկեղեցուն սպառնացող այս ավերանքները կարելի էր անվնաս դարձնել մի համեստ գումարով: Բայց ուր է գումարը ուր է գիտակցությունը: Եվրոպայում հնությունները պահպանելու համար հատուկ մարմիններ են կազմվում, առանձին ինժենրներ են պահվում, և օտարերկ բացի ճանապարհորդը գնում է նրանց տեսնելու, լսում է թե ինչ պատմական հիշատակություններ են կապված այս կամ այն հնության հետ: Իսկ մեզանում: Ահա տարիների ընթաքցում կզարգանա հաղորդակցության հարմարությունը, և մեր երկիրը անհամեմատ մեծ բազմությամբ ճանապարհորդներ կգրավեր: Բայց ոչինչ ապահովություն չկա, որ այն ժամանակ շիրակի ամենահռչակավոր հնությունը քարերի մի դարշելի կույտ չի ներկայացնի:

Եվ սակայն այս տեղերի ուղեգույցն էլ շատ բան կարող էր պատմել օտարական այցելուին կանգնեցնելով նրան մայր եկեղեցու մեջտեղում նա ցույց կտար գմբեթի տեղը, այն կլոր մեծ ծակը, որի միջով այժմ անձրև ձյուն է թափվում այս օդային կտմարների տակ, և կարեր, որ մի ժամանակ այստեղ, գմբեթի միջից կախված էր Հնդկաստանից բերել տված բյուրեղյա ջահը, որ այժմյան փողով միլիոններ ֆրանկ արժեր: Կասեր, որ ջսհը բերել ավոդը սմբատիեզերակլն է եղել և կավելացներ, որ այդ թագավորը Անին զարդարողը, մեծանողը առաջնակարգ բերդ դարձնողն է կասեր, որ նույն այս գմբեթի ծայրին, սկզբից դրված էր մարդու հատակի բարձրություն ունեցող արծաթյա խաչ: 1064 թվականին Անին տաշարեց Արի-Ասլանը բադրատունի թագավոր չկա, որ պաշտպաներ Անին քաջ Գագիկը, վերջին թագակիր Բագրատունին, այդ ժամանակ դավով ու խաբությամբ արգելված էր Բյուզանդիայում է աղբում էր իր ձեռքից զոռով խլված հայրենի ժառանգությունը Սելջուկ բանավորը վերցրեց Անին, նա վայրենի զինվորներ թափվեցին Մայր եկեղեցու վրա իջեցրին արծաթե խաչը և նրա փոխարեն մահմեդականի կիսալուսինը բարձրացրին, վայր գցեցին և ջարդեցին բյուրեղյա ջահը: Բայց եկեղեցին երկար ժամանակ մղկիթ չմնաց և խաչը թեև ոչ նախկինը նորից բարձրացավ նրա վրա:

Ահա ինչեր է ասում թագավորի սկսած և թագուհու վերջացրած եկեղեցին իր մեջ մտողին: Եվ դա ազդել է միշտ ազդել է սրտի ու երևակայության վրա աղդել է իր շինող տիկնանց տիկնոջ անունով: Մի չքնաղ ավանդություն է պատմում Վարդան Բարձրբերդցին եկեղեցու միտքը Կատրանիտեին տվել է երազում հրեշտակը, խոստանելով, թե ինքը կօռնի շինության ս շինողներին խոստանալովմնալ տաճարի մեջ մինչև այն ժամանակ, երբ արաբները կտեսնեն Քրիստոսի գալուստը:

Երա՜զ, բայց ով գիտե, գուցե հավատացող մարդը չկասկածե որ այսօր հրեշտակը դեռ մնում է Կատրանիտեի եկեղեցում:

Դրսից էլ որ պահում է իր ընդհանուր տպավորությունը մեղմ քնքույշ գեղեցկություն: Բայց այստեղ այլևս անպաճույճ պարզությունը չէ տիրապետում: Այստեղ բարակ ու գեղեցիկ քանդակագործությունն էլ եկել է միացել պատերի վսեմ պարզության հետ: Պատեր ավելի լավ է ասել հղկած քարե տախտակներ որոնց միապաղաղ երեսը սքանչելի համաչափությամբ զարդարում են փոքրիկ, կարծես մեքենայով և ոչ թե ձեռքով կոկած բարակ սյուներ իրանց նազելի կամարներով: Գեղեցիկ են մանավանդ եռանկյունաձև խոր խորշերը որոնք մի քանի տեղ կտրատում են պատերի դրսի մակերևույթը, գեղեցիկ են ոչ միայն իրանց ճաշակավոր գոգերով այլև սիրուն, ոլորուն զարդանկարներով: Այդ խորշերը Անիի ճարտարապետության շատ բնորոշ մի հատկությունն են կազմում և ուր որ տեսնեք նրանց կարող եք հավատացած լինել, որ կամ անեցու շինություն է կամ Անիից վերցրած ընդօրինակություն:

Երեք դուռ ունի Մայր եկեղեցին: Գլխավորը կամ ավագը արևմտյանն է, որով մենք ներս մտանք: Բայց ավելի գեղեցիկ են հյուսիսային և հարավային դռները որոնց վրա գտնվող ավերած կամարները ցույց են տալիս, որ մի ժամանակ ծածկեր են ունեցել նրանք պատուհանները, ինչպես ամեն տեղ, երկարաձև են, փոքր ու նեղ, համեմատած շինության հետ, նրանց շրջանակները զարդարված են քանդակներով: Բայց դրանցից անհամեմատ գեղեցիկ են կոլոր պատուհանները, որոնք բացված են շինության ճակատների վրա:

Արձանագրությունները քանդակված են հարավային, արևմտյան և հյուսիսային պատերի վրա: Նրանք բավական լավ են պահվել. կան մի քանիսները, որոնք պատմում են Անիի ներքին կյանքի մասին պարունակելով զանազան տուրքերի և հարկերի վերաբերյալ կարգադրություններ: Բայց այս տեսակ արձանագրությունների մասին՝ հետո:

Առայժմ հեռանանք Տրդատի փառավոր ստեղծագործությունից եկեղեցու չորս կոմղը լիքն են ավերակներով: Պեղումները այստեղ շատ բան կպարզե՞ին: Չէ՞ որ Մայր եկեղեցին հարուստ քաղաքի կենտրոնն է եղել: Առաջներում այստեղ նկատել են մատուռների հետքեր, բայց գուցե լինեն և ուրիշ նշանավոր շինություններ, օրինակ՝ կաթողիկոսի կամ եպիսկոպոսի ապարանը և այլն:

Դ

Քարակույտների վրայով Մայր եկեղեցուղ դեպի արևելք ենք գնում և, մի կարճ տեղ անցնելով հասնում ենք ս Փրկիչ եկեղեցուն: Այժմից իսկ ասեմ որ Մայր եկեղեցուց հեռացող այցելուն պիտի իմանա, ար այդպիսի մեծ ու բարձր շինությունայլևս չպիտի տեսնե ամբողջ Անիում: Հայտնի է այն հին առասպելը, որ ասում է, թե Անիում հազար ու մի եկեղեցիներ կային: Շատերը մեզանում, մանավանդ բարեպաշտ ազգասերներից, աշխատել են ապացուցանել, թե այդ թիվը կարող է և չափազանցություն չլինել բայց Անին և շրջակաները տեսնողի համար չեն կարող ծիծաղելի չթվալ այգազագասիրական ապացույցները: Առասպելը առասպել է դրա մասին կասկած չպիտի էլ լինի: Եվ փոխանակ առասպելի թիվը ճշտություն համարել տալու, ավելի լավ կլիներ եթե մենք մտածեինք առասպելի ծագման մասին:

Անին շատ եկեղեցիներ է ունեցել,-այս էլ անկասկածելի փաստ է: Այն համեմատաբար փոքրիկ տարածության վրա, որ գրավում է Անին այնքան շատ են եկեղեցիները, որ նրանք անկասկած ավելի մեծ տպավորություն թողած պիտի լինեն նախ և առաջ իբրև բազմություն: Առասպել հեշտ կարող էր կազմվել ուշադրություն դարձրեք թվի վրա 1001, դա մի թիվ է, որ արևելքում գործ է ածվում առհասարակ մեծ բազմություն ցույց տալու համար: Արևելցին չէ կարող չափազանցությունների չդիմել, երբ հարցը քանակություն է վերաբերվում, բազմությունը նրա վրա առհասարակ շատ մեծ տպավորություն է թողնում մանավանդ այն դեպքերում, երբ հիացմունք կամ երկյուղ է ազդում, եվ նա պատրաստ է 10-ը 100, 100-ը 1000 դսրձնել:

Անիի մեջ 1001 եկեղեցի ասողը, անշուշտ չէր ասում. թե ինքը մեկ մեկ համարել է ու այդ թիվը ստացել, այլ այն, որ եկեղեցիներ շատ կան Եվ դա ճիշտ էր: Շատ պիտի լինեին նրանք մանավանդ այն պատճառով, որ շատ փոքրիկրաներ էին ոչ թե եկեղեցիներ: Գոնե այս են ցույց տալիս Անիի ավերակները:Շիրակեցին սիրում էր փոքրիկ, համարյա մինիատյուր աղոթատեղիներ:Դրանց թիվը շատ պիտի լիներ որպեսզի ժողովուրդը առանց եկեղեցու չմնար:

Բայց փոքր չափերը գեղեցկությանը չեն խանգարում, շինարարական տաղանդը փայլեցնում էր և փոքրիկ եկեղեցիներ: Ապացույցս՝ Փրկիչը:

Ճարտարապետական ոճի կողմից սա արդեն այն ինքնուրույնությունն ունի, որ կլոր է: Այս ձևը գոյություն ուներ Հայաստանում, և նրա ամենագեղեցիկ, հրաշալի օրինակն էր վաղարշապատի այն եկեղեցին, որ շինել էր տվել: Ս Փրկիչ եկեղեցին (արևմուտքից) Ներսես Շինող կաթողիկոսը 7-րդ դարում: Ասողիկի պատմությանը նայելով, Գագիկ առաջին թագավորը: Հիացած Վաղարշապատի եկեղեցու վրա որ նրա ժամանակ արդեն ավերակ էր դարձած, սկսեց նույն ձևով և ճարտարապետությամբ մի եկեղեցի շինել Անիում, Ծաղկոցաձորի մոտ (1000 թվականի վերջից): Ներսես Շինողի եկեղեցին նվիրված է Գրիգոր Լուսավորչին Գագիկն էլ վերջացնելով իր եկեղեցն, նույն անունը տվեց նրան: Ասողիկը մեծ ոգևորությամբ է խոսում Գագիկի այդ եկեղեցու գեղեցկության մասին: Դժբախտաբար, այսօր այդ շինության տեղն անգամ հայտնի չէ, բայց աչքի առաջ ունենալով նրա Վաղարշապատի նա խատիպը պետք է 1035 թվին: Այնպես է որ կարելի է ասել, թե ս Փրկիչը, իբրև ամբողջ մնացած եկեղեցի շատ պիտի օգնե Ներսես կաթողիկոսի և Գագիկ թագավորի շինել տված եկեղեցիների տիպը պարզելու գործին:

Ս Փրկիչը ծածված եկեղեցի է: Ուզում ես ասել, որ նրա գմբեթը դեռ կանգուն է և չէ էլ ծածկված, թեև դրսի կողմից գմբեթի գագաթը մաշկված է պոկված են քարե սալերը որոնք ծածկում էին նրա երեսը, և բացված է մանր կրախառն քարերից շինած որմնամեջը: Եկեղեցուն վերևից վտանգ չէ սպառնում բայց դրա փոխարեն հիմքերն են մաշված, քերված: Արևմտյան կողմի դուռը քանդված է և մի մեծ բացվածք է դարձել: Հարավային կողմից եկեղեցու ամբողջ ծանրությունը հենված է մի կտոր բարակ, մաշված հիմքի վրա: Տպավորությունը այնպես է որ Ս. Փրկիչը իր այդ վիրավոր կողից պիտի ընդունե կորստյան հարվածը: Եվ մինչդեռ մենք նայում ենք այդ կլոր եկեղեցու ընդհանրապես լավ պահած, սիրունատես մաչմինը և միմյանց հաղորդում էինք այն տպավորությունը, որ կործանում պիտի դա է

[1] նրա համար, վանահայր վարդապետը, որ շրջում էր մեզ հետ, հայտնեց, թե ինքը հաշվել է, որ ընդամենը մի երկու հարյուր ռուբլի բավական կլինի Ս. Փրկիչը ազատելու համար:

Երկու հարյուր մեր ժամանակներում դա էլ փո՞ղ է հարյուրավոր մարդկանց համար:

Ս. Փրկիչը Անիի ամենագեղեցիկ օրերում մեծ հռչակ ստացած մի իշխանական տոհմի հուշարձան է: Նրան կառուցել է Սպլզարիպ մարզպանը որ մեկն էր Պահլավունի եղբայրներից: Արձանագրությունները վկայում են, որ Ապլզարիպ իշխանը այստեղ, եկեղեցու մոտ, ուներ մի ապարանք, որ նվիրեց իր եկեղեցուն մի ուրիշ բարերար զանգակատուն է շինել, եկեղեցին ունեցել է նաև ամառային և ձմեռային գավիթներ, բայց այդ բոլոր շինություններից ոչինչ չի մնացել: Քարակույտեր են թափված ամեն տեղ: Նրանց մեջ երևում են սյուների և կարնիզների կտորներ: Ավերումը տրորել, տակն ու վրա է արել ամեն ինչ անհեթեթ կույտեր կազմելով այստեղ: Մի ինչ որ հրաշքով ողջ են մնացել Ապլզարիպի դրած պատերը, որոնք, ինչպես երևում է արձանագրություններից Անիի շեն ժամանակներն էլ ավերվել են, բայց դարձյալ էլի վերանորոգվել են:

Պահլավունի իշխանների իսկական հայրենիքը այստեղից բավական հեռու էր՝ Նիգ գավառը Էջմիածինից դեպի հյուսիս, ուր այժմ էլ մնում է Պահլավունիների տոհմային ամրոցը Բջնին: Բագրատունի թագավորների ժամանակ պահլավունիները կարևոր դիրք բռնեցին Շիրակում, 10-րդ և 11-րդ դարերում անուն են հանում Ապուզամ իշխանի որդիները: Դրանցից երկուսը Վասակ և Վահրամ իշխանները մեր պատմության մեջ փառավոր անուն են ստացել իբրև քաջ զորավարներ, որոնք հերոսական մահ գտան պատերազմի դաշտում հայրենիքի թշնամիների դեմ կռվելիս: Վահրամ իշխանի հոյակապ դեմքը մենք դեռ առիթ կունենանք տեսնելու: Երրորդ եղբայրն էր Ապլզարիպը, որ միայն Անիի արձանագրություններից է հայտնի: Նա կոչվում էր մարզպան հայոց և իր իշխանական փարթամությունը ցույց է տվել եկեղեցիների շինության մեջ։ Եվ Ս. Փրկիչը իր արտաքին և ներքին տեսքով միանգամայն արժանի է Պահրավունիների հռչակավոր տոհմին, որ այնքան նշանավոր մարդիկ տվեց հայոց պետության և եկեղեցուն:

Եկեղեցու ներսը այնքան էլ հեշտ չէ մտնել, կանգնելու տեղ չկա: Լիքն է քարերով: Պատերը ներսից անկյունավոր են, ծեփի վրա նկատվում են նկարների հետքեր, որոնք կրոնական բովանդակություն ունեն: Նկարչությունն էլ միացած էր ճարտարապետության հետ: Ապլզարիպ իշխանի դաստակերտը գեղեցկացնելու համար: Բայց դա Մայր եկեղեցու գեղեցկությունը չէ:

Ս. Փրկչից մենք թեքվում ենք դեպի Հարավ: Բացվում են Անին այս կողմից շրջապատող ձորորի տեսարանները: Քաղաքի ծայրն է, երևում են պարիսպները: Մենք կանգ ենք առնում մի կույտ ավերակներ մոտ «թագավորական բաղնիս»: Բաղնիս լինելը ճիշտ պետք է համարել: Հողից ցած սենյակների հետքեր են երևում: Հեշտ կարելի է նկատել ջրի ավազանը, որի մեջ լողանում էին, պատերի մեջ երեվացել են ջրի կարմիր խողովակներ: Շինությունը ճաշակով է շինված, սրբատաշ քարերից: Գուցե և սովորական բաղնիս չէ, բայց ով կարող է ասել, թե թագավորների բաղնիսն էր դա: Ոչինչ հիշատակություն չկա: Իսկ այս կողմերում յուրաքանչյուր բան, որ որոշ անուն ու հիշատակարան չունի այցելուների երևակայության առարկա է դառնում, և ստեղծվում են անուններ ու ավանդություններ, որոնք հենց այն պատճառով, որ հավանականությունից հեռու չեն դառնում են մի տեսակ ավերակային ճշմարտություններ:

Բաղնիսից իջնում ենք մի փոքրիկ զառիվայրով դեպի մի փոքրիկ հրապարակ, որ ձգված է մեծ ձորի պռունգի վրա:

Ե

Այդտեղ այդ հրապարակում ձորի պռունգին կա մի փոքրիկ բայց զարմանալի գեղեցիկ եկեղեցի:

Դա Ս. Լուսավորիչն է, դրսից էլ ներսից էլ այնքան զարդարված որ ոուրէերը անվանում են «նադրշլը քիլիսն», զարդարուն եկեղեցի Մայր եկեղեցու փոքրիկ պատճենը դեռ չմոտեցած, ձեղ գրավում են ծանոթ մեղմ, քնքույշ գծագրությունները նույն եռանկյունաձև խորշերը, նույն բարակ սյունակներն ու նազելի կամարները պատերի երեսին: Ավելացրած է միայն փարթամ քանդակագործություն կամարների վրա ոլորվում են հյուսված զարդեր, իսկ նրանց կազմած անկյուններում քանդակված են չորքոտանի կենդանիներ և զույգ զույգ կամ մենավոր թռչուններ:

Եկեղեցին շրջապատված է, համարյա երեք կողմից, փլատակներով: Փլված է գավիթը կամ ժամատուռը արևմտյան մուտքի մոտ, որ միակն է եկեղեցին մտնելու համար: Այդտեղ մնացել են կիսով չափ խորտակված կամարներ միայն: Եկեղեցին այդ ավերակների մեջ շատ լավ է պահվել բոլոր պատերը ամբողջ են. ամբողջ է և բարձր գմբեթը, որի ծայրը միայն քանդված է, կարծես հողմահարված է հարավային կողմից: Ջարդվել, թափվել են երեսի սրբատաշ քարերը, երևում է պատի միջուկը, որ տգեղ է, գետի մանր սև քարերից է շինված: Այդպես մաշկված են և եկեղեցու ուսերը: Բայց և այդպես ս Լուսավորիչը Անիում աչքի ընկնող բախտ ունի: Նրա պես քիչ վնասված շինություն չկա այստեղ: Եվ այդ է պատճառը, որ երբ ռուս թուրքական պատերազմից հետո հայոց հոգևոր իշխանությունը վանահայրություն հաստատեց Անիում, այստեղ սկսեցին ժամանցություն կատարել և մինչև այսօր էլ Լուսավորիչն է Անիի անծուխ եկեղեցին:

Հյուսիսային պատի տակով գնացինք, արևմտյան դռնով ներս մտանք: Ներսից էլ եկեղեցին լավ է պահվել: Մնացել է նույնիսկ սվաղը, որի վրա դեռ կան գունավոր նկարները: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (կառուցված 1215թ.) Նկարազարդ են ոչ միայն պատերը այլև առաստաղը, գմբեթի մեջը: Ավետարանի տեսարաններն են ներկայացնում այդ նկարները: Մեր ընկերներից մեկը ուշադրություն դարձրեց, որ պատկերների դեմքերը քերված են՝ մի տեղ Քրիստոսի աչքերը փորված են: Քրիստոնեության թշնամիների մահմեդական ամբոխի շահատակության նշաններ են: Մցխեթի վրաց հռչակավոր տաճարի մեջ էլ ես տեսել էի այդ բարբարոսական գործերը:

Նկարները հույն վարպետների գործեր են այդ ցույց է տալիս մանավանդ այն հանգամանքը, որ պատկերների բովանդակությունը հունարեն լեզվով է գրված: Պատահում են և վրացերեն արձանագրություններ: Հունական և վրացական գրերը առիթ են տվել օտար այցելուներին կարծելու, թե Ս. Լուսավորիչը հունական եկեղեցի է եղել: Բայց անգիտությունից առաջացած այդ կարծիքը ջրում է եկեղեցու պատի վրա փորագրած երկար ու ընդարձակ հայերեն արձանագրությունը, որ մեջ պատմված է եկեղեցու հիմնադրությունը, այնպիսի մանրամասնություններով, որոնք չեն հանդիպում ոչ մի տեղ: Շիրակի գավառում արձանագրությունն ասում է, որ Ս. Լուսավորիչը կառուցել է այս կողմերի եկեղեցիների առատաձեռն բարերար Հոնենց Տիգրանը: Այս մարդու արձանագրությունները քանդակված են համարյա բոլոր նշանավոր եկեղեցիների վրա: Նրան տեսնում ենք Հոռոմոսի վանքում, Անիի Մայր եկեղեցու վրա՝ Խծկոնքի վանքում: Եվ ամեն տեղ նա վերանորոգող է, մեծ նվերներ է տալիս: Բայց այն, ինչ նա տվել է այս Ս. Լուսավորչին, բավական է հասկացնելու համար, թե ինչ ահագին հարստությունների տեր է նա:

Հոնենց Տիգրանը պատկանում է Անիի ուրիշ շրջանին և նրա եկեղեցին, որքան մինչև այժմ հայտնի է, ամենից կրտսերն է Անիում:

Աչքի ընկնող հանգամանք է, որ Անիի այն եկեղեցիները, որոնք մնացել են մինչև մեր օրերը և ունեն արձանագրություններ, շինված են Բագրատունի թագավորների ժամանակ։ Բացատրությունը միայն ս Լուսավորիչն է: Բայց հազիվ թե տարօրինակ թվա այդ հանգամանքը, եթե մենք աչքի առաջ ունենանք մեր մայրաքաղաքի ճակատագիրը: Անշուշտ նրա փարթամության ամենալավ օրերը Բագրատունիների ժամանակներն էին: Ընկան Բագրատունիները, պիտի ընկներ և նրանց մայրաքաղաքը: Մեծ ու գեղեցիկ գործեր կատարելու ինչ հարմարություն կարող էր լինել, երբ հարուստ քաղաքը կողոպտելու տենչ էր վառում իր տերերի մեջ:

Հույները, խլելով Անին, չկարողացան վայելել նրան երկար ժամանակ: Շիրակի մայրաքաղաքը կռվածաղիկ դարձավ տիրողների մեջ ամեն մեկն ուզում էր իր ձեռքը գցել նրան: Ավերումների մի շարք եկավ անցավ խեղճ քաղաքի վրայով, բայց Շեդդատյան քուրդ դերը կարողացավ մոտ 120 տարի պահել նրան իր ձեռքում: Այդ ամբողջ ժամանակը Անին կամ ժպտում էր, վայելելով խաղաղություն, կամ սուգերի մեջ էր թողնում կոտորողների քանդողների ձեռքից: Հայ ազնվականությունը քաշվել, հեռացել էր այս կողմերից ինչպես պիտի այդ տխուր ժամանակներում քաղաքը զարդարվեր նոր գեղեցիկ շինություններով: Եվ եթե Հոնենց Տիգրանը մի զարմանալի բացառություն է կազմում, այդ էլ շատ հասկանալի է:

Իր բոլոր արձանագրությունների մեջ Տիգրանը անվանում է իրեն ծառա և սպասսվոր Ջաքարե Ամիր Սպասալարի և Շահնշահի որ Զաքարեի որդին էր: Ամեն տեղ նա ասում է, որ նվերներ է տալիս եկեղեցիներին նախ և առաջ իր այդ տերերի հոգու փրկության և արևշատության համար Ինչո՞ւ էր Տիգրանը այդքան սիրում իր տերերին,– մենք հաստատ չգիտենք։ Բայց որ այդ տիրասիրությունը միայն նրա անձնական զղացմունքը չէր և կարող է նաև ժամանակի երախտագիտության արտահայտություն համարվել,- այդ էլ պարզ է եթե ի նկատի ունենանք թե ո՞վ էր և ի՞նչ էր Զաքարե Ամիր Սպասալարը:

12-րդ դարի երկրորդ կեսում երբ ամբողջ Հայաստանը գտնվում էր զանազան մահմեդական իշխողների ձեռքում, երբ ըստ երևույթին հայերը ստրկացած էին, և կարծեք թե պիտի հաշտվեին իրավազուրկ դրության հետ, հանկարծ անսպասելի կերպով, գլուխ է բարձրացնում Վրաստանը և մի կարճ միջոցում հաղթող զենքի ուժով հանդիսանում է տանջվող հայությսն փրկիչ: Դա Թամար թագուհու փայլուն ժամանակն էր:

Վրաց հաղթական բանակի հրամանատարներն էին երկու հայ իշխաններ, Զաքարե և Իվանե եղբայրները: Դրանք Լոռու տերերն էին, բայց իրանց քաջություններով մի մեծ աշխարհի իրական կառավարիչներ և իշխաններ դարձան: Գլխավորը Զաքարեն էր, բայց այդ փայլուն զորավարը ուներ մի զարմանալի եղբայրասիրություն, ուստի և երկուսի անունները միշտ միասին ենք հանդիպում:

Զաքարեն իր սեփական հայ բանակն էլ ուներ, որ միացած էր վրացիների հետ: Նրա արշավանքները արագ նվաճումնեըը հայոց և վրաց տարեգրությունների մեջ հիացմունքով են պատմում: Տարիների ընթացքում Վրաստանի սահմանակից երկրները խլվեցին մահմեդական իշխողների ձեռքից Արարատյան երկիրը Շիրակը վրաց պետության մասեր դարձան, Զաքարեի արշավանքը հասավ նոյնիսկ Խլաթ քաղաքին:

Զաքարեն և Իվանեն չէին բավականանում միայն նվաճումներով, նրանք խաաղեցնում էին իրանց գրաված երկրները բարեկարգություն էին հաստատում, նրանց առջև փռված էին քարուքանդ դարձած գավառներ, ուր եկեղեցի ները ավերված էին, վանքերը խավառած, հասարակաշահ շինությունները ոչնչացված Եվ երկու եղբայրները ցույց են տալիս մի զարմանալի աշխարհաշինություն: Շիրակռւմ և ուրիշ տեղերում այդ երկու իշխանների անունները երևում են անթիվ արձանագրությունների մեջ, նրանք վերանորոգում են քանդված եկեղեցիները, շինում են նորերը, կալվածներ են հատկացնում այդ հաստատություններին: Անիի համար մանավանդ վերաշինության վերածնության [2] ժամանակ էր Զաքարեի տիրապետությունը: Մեծ Սպասալարը ամենից շատ սիրեց Բագրատունյաց գեղեցիկ մայրաքաղաքը: Թեև Անին վրաց թագավորության մի մասի էր կազմում, բայց այտեղ իրական տերն ու իշխանը Զաթարեն էր ամբողջ քաղաքը նրա ժառանգական սեփականությաունը դարձավ և նա, իհարկե, իր առատությունից մեծ բաժին էր հանում մայրաքաղաքի բարեզարդության համար: Զաքրեից հետո Անին մնաց նրա ժառանգներին, որոնք հարյուր տարուցվավել տիրեցին այդ քաղաքին և նրա պատմության մեջբ երկրորդ հայկական իշխանության շրջանը կազմեցին, որ թեև նման չեր Բագրատունյաց շրջանին, բայց դարձյալ նախանջելի մի ժամանակ էր: Եվ ով գիտե գուցե Լոռու իշխանները կարողանային վերականգնել հայոց թագավորությունը այն այս կողմերից թաթարական արշավանքը արյունի հեղեղները շքրթներ դժբախտ երկրի և, մանավանդ, Անիի գլխին (1239): Այդ հեղեղները, սակայն, չընդհատեցին Զաքրյան տոհմի իշանությունը Անիում: Թաթարները ճանաչեցին նրա ժառանգական իրավունքները: Բայց մի կողմից Զաքարի սերունդները գնալով մանրացան, մյուս կողմից երկիրը երկիրը սաստիկ աղքատացած այնպես որ մեծ Սպասալարի ժամանակվա աշխարհաշինությունը, չե երևում այլևս և առանձնագրությունները մանր-մունր կար բագրատություններ և նվերներ են հիշատակում:

Ահա Զաքրե Սպասալարի ժամանակների գործ է զարդարուն գեղոցիկ Լուսավորիչը: Այն ժամանակ երբ Հոնենց Տիգրանը վերջացնում էր, թողնելովիր իշխանությունը իր Շահնշահ որդուն, որ այդ ժամանակ դեռ պատանի էր: Հոր և որդու անունները էլ Տիգրանը մրցեց արձանագրության մեջ: [3] Ինչպես երևում է, նա շատ բարերարված էր Սպասալարից գուցե և նրա կողմից պաշտոնյա էր նշանակված Անիում։ Ժամանակի ամենահարուստ անեցիներից մեկն էր Հոնենցը: Նա ոչինչ չխնայեց իր շինած վանքը բարեզարդելու համար մինչև իսկ ջուր բերեց այս քարափի գլուխը որ, ինչպես վկայում է արձանագրությունը մացառներով պատած մի տեղ էր, ուր հին ժամանակներում մի փոքրիկ մատուռ էր շինված: Նա շրջապատեղ եկեղեցին պատերով, զարդարեց նրան սպասներով և զգեստներով նվիրեց բազմաթիվ անշարժ կալվածներ գյուղեր, հողեր, այգիներ, որոնցից մեկը գտնվում էր երևանում, ջրաղացներ, խանութներ, տներ, կարավանսարաներ: Սրանք դեռ անվիճելի սեփականություններ էին: Բայց Տիգրանի մոտ գրավ դրված էին և ուրիշ շաս կալվածներ այդ գրավականների իրավունքն էլ նա տվեց իր եկեղեցուն: Տիգրանի փարթամության նշաններից մեկն էլ այն է, որ նրա անունն էր կրում Անիի փողոցներից մեկը:

Բայց Ս. Լուսավորչի եկեղեցին միայն մարդը չէ ղար դաբել ու գեղեցկացրել։ Դուրս գալով նրա փոքրիկ հարկի տակից, մենք ամենքս մոտեցանք քանդված պարսպին, ձորի ծայրին։ Եվ հիացած կանգնեցինք։ Ինչ տեսարան։ Ինչ հրաշալի ճաշակ է ունեցել Հոնենցը։

Տեսել էինք Անին գիշերով առավոտյան լույսը բացել էր մեր առջև նրա կենտրոնում փռված ավերակների մռայլ կույտերը։ Բայց Անին շրջականեր ունի, Անին հափշտակող տեսարաններ ունի։ Դրանցից մեկը մի վեհ, լայն տեսարան, այժմ տարածված էր մեր ոտների տակ։ Ախուրյանը մենք երեկ Հոռոմոսի մոտ թողեցինք։ Ահա նա էլի երևում է մեղ։ Այս լայն ու խոր, ժայռոտ ձորը նրանն է Մեծ մեծ թումբեր են բարձրացել նրա երկու կողմին, բայց նրանք չեն ծածկում ջրերի օձապտույտ ճանապարհը հրեն հեռու։ Արևելքում նա դուրս է գալիս այստեղից նայողի առաջը։ Նա գալիս է արևելքից համարյա ուղիղ, գալիս է դեպի մեզ։ Դարձյալ նրա կախարդիչ ընդունակությունը երկնքի լույսերը իր մեջքի վրա հավաքելու, դարձյալ նրա արագրնթացքը լուռ ու անկենդան ափերի մեջ։ Հոռոմոսից նա էլի մի քանի գիժ պտույտներ է անում, մերթ դեպի հյուսիս թեքվելով, մերթ հարավ ուղղությունը բռնելով, բայց Անիի դիմաց նա արևելքից դեպի արևմուտք հոսող մի գետ է:

Հեռվում է նա, կարծես, երկնքի երեսից կտրած մի կապույտ ժապավեն է և անշարժ սավան: Բայց որքան մոտենում է ավերակ քաղաքին, այնքան փոխում է իր գույնը, ընդունեւմ է ափերի դեղին հողի գույնը: Մեր ժամանակ Ախուրյանը պղտոր գետ էր: Արեգակը դեռ շատ չէր բարձրացել հորիզոնից դեռ առավոտյան մեղմ լույսերն էին թափված այս ձորային ամբողջ տեսարանի վրա: Եվ որքա՜ն հրաշալի էին նրանց հաղերդած գույները: Մենք շատ ենք բարձր, ջրերի գույնը չէ հասնում մեզ բայց պարզ լուսավորված այն խոր հատակում տեսնում ենք ալիքները, տեսնումենք ալիքները, տեսնում ենք, թե ինչպես նրանք տեղ-տեղ սպիտակ փրփուր են կտրում և այդպես քիչ առաջ գալով, անհայտանում են, նորից դեղնավուն ջրեր դառնալով: Ախուրյանի հատակը համեմատաբար հարթ է միայն տեղ տեղ քարերը քարերը կանգնում են նրա ճանապարհին, և այդ տեղերում գետի մեջքը ծածկվում է սպիտակ եռացող փրփուրով: Այդպիսի սպիտակ մանյակներ մի քանիսն են երևում Անիի այս կողմում:

Մեր կանգնած տեղը մի անկյուն է: Հյուսիսային կողմից ուղիղ դեպի Ախուրյանն է գալիս մի ձոր, որ որքան առաջանում է այնքան էլ լայնանում է: Այստեղ մեր ոտքերի տակ, այդ լայն լուռ, հսկայական լանջեր ունեցող ձորը խառնվում է Ախուրյանի ձորի հետ խառնում է նրա հետ և իր տեսքը և այդպիսով քաղաքի այս անկյունը մի ամուր, հզոր բերդի կերպարանք ունի, բերդի, որի պաշտպաններն են բնության փորած խորխորատները: Այդ ձորը Անիի և շրջակաների արձանագրությունների մեջ այնքան հաճախ հիշատակվող Գլիձորն է կամ Գելիձորը: Գայլերի այդ ձորում հիշատակվում են ջրաղացներ բայց այնտեղի ջուրը միայն ջրաղացներ չէ պտտեցրել այլ ոռոգել է և անեցիների բանջարանոցները:

Գլիձորի խառնուրդից հետո Ախուրյանը նկատելի կերպով իր ընթացքը շեղում է դեպի հարավ արևմուտք: Բավական տեղ գնալով Անիի ալս կողմի հարավային դիրքով, նա Միջնաբերդի մոտ թեքվում է դեպի հարավ և անհայտանում է ժայռե բարձր պատերի արանքում:

Երկար մենք զմայլվում էինք Անին հարավից փայփայող այս մեծ և վեհ տեսարանով Հոնենց Տիգրանը այո, իմացել է գանձեր թափել այնպիսի մի տեղ, ուր բնությունը անհամեմատ ավելի հափշտակիչ է քան տաղանդավոր ճարտարապետի, հմուտ քանդակագործի շնորհքը: Գեղեցիկ են այդ քարերը, այդ քանդաակները, Բայց չէ կարելի կասկածևլ անգամ, որ այդ գեղեցկությունը ավելի շեշտում, ավելի բարձրացնում է այս զարմանալի բնությունը: Ս. Լուսավորիչը իր արևելյան ս հարավային զարդարուն կողերով անշարժ ապշած նայում է այն ահավոր ապառաժներին, որոնք Ախուրյանի և Գլիձորի բարձր, սեպացած կողերն են կազմում: Հարավային կողից Ախուրյանին նայում է և հոնենցի երկար արձանագրությունը որ օր ու գիշեր լուռումունջ անդադար պատմում է թե մարդը ինչե՛ր է արել, ինչեր է տվել: Բայց ո՞ւմ է պատմում: Ձորերին գորշ ժայռերին միայն այս ամբողջ գեղանկար ամայության նա ասում է, թե ամբողջ այս ձորը այստեղից սկսած մինչև գետի կեսը, գնված և նվիրված է Ս. Լուսավորչին: Կարծեմ փարթամ եկեղեցու անթիվ կալվածներից միայն այս մեկն է մնացել նրա անկողոպտելի սեփականություն: Մնացել է, որովհետև նրան կողոպտել չէր կարելի: Ամայի քարքարոտ մի տեղ է ոչ ոքին այսօր չէ կարող պետք գալ Ամայությունը ավերակի սեփականություն: Սա արդար է բնական է:

Բայց այսպես անտեսք այսպես ամայի ու անմարդ չեր այո ղառիվայր գետնեզրը այն ժամանակներում, երբ Անին կենդանի ապռող քաղաք էր: Նա շատ կարևոր նշանակություն է ունեցել մեծ քաղաքի համար և այս կարևորությունը այժմ էլ ապացուցանում են այստեղ փռված ավերակները:

Ս. Լուսավորչից զառիվայրով դեպի գետը իջնելով, դուք կանգ եք առնում մի փոսի առաջ, որ չնայած իր քայքայված դրության ունի իր սեփական անունը, արժանանում է յուրաքանչյուր այցելուի ուշադրության նույնիսկ մի տեսակ արկածախնդրական հետաքրքրություն է վառում։ Փոսը արհեստական է և նրա մեջ նայողը տեսնում է մի մուտք շինված դարձյալ քաղաքացիների համար, սակայն մութ ու ստորերկրյա անհարթ մի ճանապարհի վրա: Իր պաշտպանության մասին մտածող մարդը խրվել է հողի մեջ փորել է անդուլ ու անդադար աստիճաններ է շինել այդ խավարի մեջ, կամարներ է կապել վերևի ծածկոցը պահպանելու համար: Աշխատանք հմտություն, անվախություն շատ ու շատ է մտցված այս մանր եգիպտական գործի մեջ: Մի ճանապարհ, բայց ո՞ւր էր նա գնում, որտեղ էր կանգ առնում:

Եղել են շատ ճանապարհորդներ որոնք ուզեցել են անպատճառ լուծել այդ հարցերը և մտել են այդ անցքը, սկսել են առաջ գնալ: Բոլոր փորձ անողները միևնույն բախտը չեն ունեցել որը կարողացել է շատ առաջ գնալ որը վերադարձել է մի քիչ տեղ ստորերկրյա ճանապարհի դժվարությունները ճաշակելուց հետո: Եթե այստեղ հողի վրա ավերանք է տիրում միայն ավերմունքն է հասկանալի, այդ չէ նշանակում թե հողի մեջ մարդկանցից ծածկված խորության ծոցում ուրիշ տեսակ է իրականությունը: Այնտեղ էլ բնության օրենքն է սիրում, այնտեղ էլ քանդվում են մարդու ձեռքի գործերը և ուղևորը որ ձեռքին թելի կծիկ պիտի ունենա և ճրագ մրցելով ավերանքների հետ, ահագին աստիճանների դժվարությունները հաղտելով, չէ կարողանում վերևի հողի փլվածքների դեմ մի բան անել և վերադառնում է մանավանս ճրագը դժվար է երկար տեղ տանել, նա հանգչում է իսկ առանց լույսի, իհարկե չէ կարելի քայլեր փոխել: Ոչ ոք չէ իմացել թե ուր է նա վերջանում: Հենց այս պատճառով էլ նա ստացել է մի սարսափելի անուն թուրքերեն լեզվով «գեղան գալմազ» (գնացողը չի գա): Բնական է որ այս խորհրդավոր անցքի հետ էլ կապվեին զրույցներ առասպելներ: Ասում են, թե այս ճանապարհը գնում է անցնում Ախուրյանի տակով ապա բարձրանում է գետի մյուս ափով և դուրս է գալիս մի մեջ ու բարձր բլուրի գլխին ուր ցույցեն տալիս մի հնի աշտարակի ավերակները: Ղ. Ալիշանը, բերելով այս ավանդույթը, հիշեցնում է Լոնդոնի ստորերկրյա թունելը Թեմզա գետի տակով և ասում է որ, ուրեմն հայերը անգլացիներից առաջ են այդպիսի մի մեծագործություն կատարել: Պատվավոր հանգամանք և համեմատություն ինչ խոսք, բայց ամբողջ հարցը այս է որքան իրական է Ախուրյանի տակով անցնող թունելը: Ոչ ոք չէ կարող ասել:

Անին այցելողների տպավորությունները արձանագրելու համար վանահայր վարդապետը պահում է մի հատուկ մատյան թերթերով այդ գիրքը ես գտա մի ռուս այցելուի գրածը: Կարծեմ Երևանի երկաթուղու շինության վրա աշխատող տեխնիկներից մեկն է եղել այդ գրվածքի հեղինակը: Նա պատմում է թե ինչպես մտավ այս ստորերկրյա ճանապարհը հստատ վծռած լինելով իմանալ թե ինչ է դա այդտեղից ես իմացա որ ժողովրդի մեջ մի ուրիշ ավանդություն էլ կա: Ասում են, թե այդ ճանապարհը տանում է դեպի մի տեղ, ուր թագավորները թաքցնում էին իրենց գանձերը: Ահա այդ գանձերն էլ վճռականություն են տալիս ռուս այցելուին և նա լավ պատրաստություններ ունենալով, մտնում է ստորերկրյա ճանապարհը: Նա ուներ իր հետ ացետիլեն լապտեր գործիքներ ճանապարհի դժվարությունների դեմ մրցելու համար նեղություններ, չարչարանքները շատ է կրում հետաքրքրությունից բռնված ուղևորը, բայց մոռանում և արհամարհում է ամեն ինչ սողում է կարիճների, ֆալանգների վրայով գլուխ չէ կորցնում այն տեղերում ուր ստորերկրյա անցքը այս կամ այն կողմ է թեքվում: Գնում է հասնում վերջին և վերադառնալով, ասում է, թե առասպել է թագավորական գանձերի ավանդությունը: մի հասարակ ստորերկրյա ճանապարհ է դա և ուրիշ ոչինչ։

Մոտավորապես այս է պատմում ռուս սյցելուն։ Նա ասում է թե հասել է ճանապարհի վերջին և ով գիտե թե որքսն ճիշտ է նրա այդ խոսքը։ Բայց որ խորհրդավոր անցքի հետ կապված են այդպիսի ֆանտաստիկ աոասպելներ դրս պատճառն այն է, որ Անին մայրաքաղաք է եղել փարթամ թագավորներ է ունցել։ Չկա մի հին բերդ որ այդպիսի գաղտնի ճանապսրհ սւնեցսծ չլինի ղե պեպի օրի ձորը։ Պաշարման համար եր շինվում ջրի ճանապարհը և պետք է ասել որ Անիի, այդ ստորերկրյա անցքը այնքան էլ նշանավոր մի շինություն չէ գոնե Ներսես Սարգիսյանը, որ տեսել էր Թոլսաթի, Ամասիայի և Խաբերդի գետնափոր ուղիները ասում է որ Անիի այս անգղը նրնց մոտ աննշան մի բան է։

Ավելի հետաքրքրակսն է այն որ ճանապարհը այստեղից միայն դեպի գետը չի գնում այլ ճյուղավորվելով, բարձրանւմ է դեպի վեր, մտնում է քաղաքի տակը։ Բայց այս մասին ես հետո կխոսեմ։ Առայժմ չթողնենք Ախուրյանի այլ հետաքրքրական լանջի նշանավոր տեղերը։

Քիչ էլ ցած գնալով ձորի հատակին մոտ գետի վրա ցցվում է մի ժայռ, որի վրա ավերակների մի մեծ կույտ է ցրված Ժայռր շրջապատված է պարիսպներով որոնց թշվառ հետքերն են միայն մնացել, իսկ պարիսպների մեջ երևում են երկու կես քանդված կես կանգուն մատուոներ։ Մեկը պարզ շինություն է քառանկյունի կանգնսծ է ժսյռի պռունգին և ուղղակի Ախուրյանի մեջ է նայում, մյուս գեղեղեցիկ զադարուն աշտարակաձև է ս Փրկչի նման, բայց այն տարբերությամբ, որ դրսից նրա շրջաղիծը միակար կոլորակ չէ այլ կազմված է կիսաբոլոր անկյուններից որոնք գեղեցիկ խորշեր են գոյացնում։

Որքան սոսկալի է եղել ս վերմունքը ս յս ամայի ձորի այս փոքրիկ անկյունում 1845 թվականին Նեբսես Սարգիսյանը գտել է այդ երկու մատոռները բոլորովին անաղարտ, բոլորովին անվնաս։ Իսկ այսօր նրանք արևմտյան կողմից արդեն պատեր չունեն և նայում են սև, այլանդակ բացվածքների նման: Միայն արևելյան կողմից կոլոր մատուռը դեռ պահում էիր կրծոտած, ծամծմած կողերը: Սա ապացույց է, որ Անին հավիտենական չէ, որ նրան մի կարճ կյանք է մնում: Ամեն տեղ յուրաքանչյուր քայլում ձեր աչքին է խփում անխնամ ավերակի օրենքը այսօրը երեկվանից վատ: Քանդողը մի րոպե անգամ չէ հեռանում ծերության փշրանքներից: Քանդում է բնությունը քանդում է մարդը: Եվ պետք է ասել, որ մարդը ավելի վատ ուղղակի զզվելի քանդող է: Բնությունը գոնե միանգամից վերցնում տրորում է շինությունը և մեծ մեծ բեկորների մի կույտ է դնում նրա տեղ: Բնությունը ոչինչ չէ տանում: Իսկ մարդը մոտենում է բորենու նման, նրան գրավում են հղկած, հարդարուն սալ քարեր, որոնք շինության երեսն են կազմում: Եվ նա դանդաղ պոկում է այդ քարերը մշակում է գեղեցիկ շինությունը բաց անելով նրա փորոտիք ու այդպես ձգում, գնում է տանելով իր հետ գողացված կարմիր քարերց շինված կոլորակ մատուռը հրեշավոր կերպարով մշակվաված է շատ տեղերից կարմրությունը երեսի քարերին են տալիս նրանք պոկված են և գեղեցիկ մարմինը բաց է արել իր կաշվի տակ թաքնված սպիտակ զանգվածը:

Երկու մատույցների մասին ոչնչի հիշատակության չկա:

Եվ ժողովրդական երևակայությունը եկել է բազմել է պատմական հավասարության տեղ: Ասում են, որ այստեղ թագավորի աղջիկը թե քույրն էր ապրում: Ասում են ցույց տալով մի շինություն հետքեր: Ով էր այդ թագավորը ով էր այդ թագավորը ով էր նրա դուստրը կամ քույրը՝ ոչ ոք չէր ասում: Լսելով ավանդույթների մի տեղի մի շինության մասին, ես ամենից առաջ այն հարցն եմ տալիս ինձ, թե ինչ հանգամանքեր կարող էին նպաստել այս կամ այն ձևով ավանդության կազմվելուն: Այս մատուռների շուրջ չափազանց շատ են այնպիսի հանգամանքներ որոնք միայն թագավորական մի շինության ավանդությունը կարող էին ստեղծել: Դուք էլ ակամա հավատում եք, որ թագավորի արժանի մի տեղ է սա։

Ամենից առաջ դիրքը: Երեք կողմից գետն է պտտեցնում իր պղտոր ալիքները։ Նեղ է այստեղ նրա կիրճը։ Այս փոքրիկ մատուռների առաջ, հարավային կողմից Ախուրյանը լիզում է իր ձախ թևի ժայռերը, որոնք միապաղաղ պատի պես ձգվում են դեպի վեր, ձգվում անվերջ։ Այստեղից այդ տիտանական պատը երկնքի մեջ ցցված է երևում։ Դեպի արևմուտք մատուռները նայում են Անիի միջնաբերդին, որի գլխից այս կողմն են նայում արքայական պալատների և եկեղեցիների ավերակները, ավերակներ այժմ, իհարկե, իսկ սյն ժամ տնակները, երբ շունչ կար այս կողմերում, զարդարուն, գեղեցիկ շինություններ։ Հյուսիսից ձգված է մեր զառիվայրը, որով իջել ենք մինչև գետի վրա ցցված այս ժայռը։

Այդտեղ, այդ զառիվայրի վրա, երևում են հետքեր, որոնք ցույց են տալիս թե որքան մեծ խնամքի առարկա են եղել մատուռները։ Քաղաքից այստեղ էր բերում մի հոյակապ, արհեստական ճանապարհ։ Նա քարե, սրատաշ սանդուղք էր, որ ուղղակի վերևից ցած չէր բանավիժում. այլ զառիվայրի թեքությունր նվաճելու համար աջ ու ձախ էր ծռվում և այդպիոով հարմարություն էր տալիս այդտեղով իջնողին և բարձրացողին։ Եվ այդ սանդուղքը բաց չէր։ Նրա երկու կողմով պատեր էին գնում որոնք միանում էին կամարներով: Պատերի մեջ թողնված չեն պատուհաններ այդ ծածկված ճանապարհը լուսավորելու համար։ Նա գնում, վերջանում էր երկու մատուռների մոտ։

Որքան ծախս ու աշխատանք է կլանել այս քարե ճանապարհը։ Այժմ նրանից խղճուկ կտորներ են միայն մնացել, բայց դրանք էլ բավական են ցույց տալու համար, որ այդ շինությունը Անիի զարդերից մեկն էր կազմում։ Ահա և մի ուրիշ պատճառ որ ժողովրդական երևակայությունը թագավորի աղջիկ կամ քույր դներ երկու մատուռների ժայռի վրա շրջապատված պարիսպներով, Ախուրյանի հանդար ա ալիքների վրայից, կիրճի խորքից դեպի բարձր, դեպի   Շիրակի երկինքը աղոթքներ ուղարկող: Երևի այդ ծածկված ճանապարհով էր թագավորական կայսրը գնում է քաղաք և վերադառնում այնտեղից: Նրա ապահովության, նրա հարմարության համար էր այսքան ոսկի թափվել այս չոր ու քարքարոտ ձորալանջի վրա:

Երևակայել կարելի է դեռ ուրիշ շատ բան, շատ տեսարաններ ու խորհրդավոր վիպական հանգամանքներ: Բայց երևակայությունը դեռ ճշմարտություն չէ: Հոնենց Տիգրանը իր արձանագրության մեջ ասում է թե ինքը վերանորոգեց և Լուսավորչին տվեց նաև Բեխենց վանքը արդյոք այս մատուռները չեն Բխեց վանքը: Շատ կարելի է շատ կարելի է: Շատ կարելի է նույնպես, որ ծածկված ճանապարհը հատկապես այդտեղի համար չէր շինված: Մատուռներից մի ճանապարհ գնում է դեպի արևմուտք, գետի ափով և հասնում է մեծ կամուրջին, որից այժմ մի մի ավերված պատ են մնացել Ախուրյանի երկու ափերին:

Կանգնած են այդ բարձր բեկորների իրար հանդեպ, և նրանց միջով գետը տանում է իր ջրերը: Որոշ ամբողջացրած հասկացողություն այդ պատերը չեն տալիս կամուրջի շինության մասին: Միայն աջ ափի պատը, մյուսի համեմատությամբ, մի քիչ ավելի բան ունի իր վրա, և նայելով նրան, կարելի մի քանի մանրամասնություններ ենթադրել: Կամուրջը լայն ու հաստատուն էր, արժանի մի մեծագործ ժողովրդի անվան ու համբավին: Կարծում են, որ նա երկու հարկ է ունեցել, մեկը ոտով գնացողների, մյուսը, անասունների համար: Այդ կարծիքը շատ մեծ պիտի լիներ, որով հետև չկա մի ուրիշ տեղ, որով Անիից դեպի հարավ ընկած երկիրը հաղորդակցություն ունենա մայրաքաղաքի հետ։ Անցնելով դեպի մյուս ափը, որ այստեղ համեմատաբար ցած է և դյուրամատչելի, ճանապարհը ծռմռվելով բարձրանում էր վերև, դուրս գալիս այն լեռնադաշտը, որ փռված է Անիի առաջ հարավից բաժանված քաղաքից Ախուրյանի մեծ ձորով։ Չմոռանանք հիշել, որ այդ դաշտում Անիի դիմաց, գտնվում էր մեծ քաղաքի գերեզմանատունը, որ այժմ ներկայացնում է քարերով ծածկված մի մեծ տարածություն։

Ահա այս ճանապարհի մի մասն է կազմում այն քարաշեն ծածկված սանդուղքը, որ իջնում է քաղաքից մինջև մատուռները կամ եթե ուզում եք Բեխենց վանքը: Սակայն ես չեմ ուզում ասել թե այդ սանդուղքներով էին բարձրանում գետի մյուս ափից եկող մարդիկ և կարավանները։ Ցաքուցրիվ ընկած սարսափելի կերպով աղճոտված ավերակները այնպես գաղտնապահ են, որ շատ անգամ ավելորդ էլ է նրանց դիմել մի բան հասկանալու համար։ Ես միայն այն գիտեմ որ կամուրջից ուղղակի դեպի վեր, դեպի քաղաքը դիտելու ոչ մի հնարավորություն չկա ձորը այդ կողմից ուղղաձիգ անմատչելի լանջեր ունի որոնց մի կողմի վրա թառ է եղել «Մզկիթ» անվանվող շինությունը, իսկ մյուս կողմում միջնաբերդի բյուրն է ցցվում։ Միակ հարմար ուղղությունը, որ կամուրջով անցնողների համար կարող էր լինել այն, որ գնում է դեպի մատուռների կողմը, և ապա պտույտներով բարձրանում է դեպի քաղաքի հարավ-արևելյան անկյունը դեպի Տիգրանի դուռը։

Այս բոլոր տեղերը մինչև կամուրջը, 13-րդ դարում նվիրված էին սուրբ Լուսավորչին։ Այս բոլոր տեղերը այժմ են լուռ ու ամայի ավերակներ, բայց Անիի շեն ժամանակները նրա աչքն էին իբրև ելք դեպի Ախուրյանի ձորը։ Մեծ կենդանության անդադար շարժման տեղեր պետք է եղած լինեն։ Երևակայեցեք մի մեծ քաղաք և այդ քաղաքի կողքով հոսող մի գետ, որ խորխորատներ է սիրում, նրանց հատակն է քերում: Միայն այս կողմով ազգաբնակությունը կարող էր մոտենալ նրա առատ ջրերին.

Զ

                                                                                Ս.Լուսավորչի մոտից մենք վերադառնում ենք մեր եկած ճանապարհով, այս անգամ սկսում ենք պտտել քաղաքի շուրջը նրա պարիսպները տեսնելու համար:

Նրանք այդ պարիսպները սկսվում են հենց այւտեղից, քաղաքի հարավ արևելյան անկյունից և գնում են նախ հարավից դեպի հյուսիս Գլիձորի երկարությամբ, ապա թեքվում են արևելյան հյուսիսից դեպի արևմուտք և կտրում են քաղաքի ամենավտանգավոր տեղը այն հարթությունը, որով Անին միանում է Շիրակի դաշտի հետ:

Մեր երկրում հնություններ որոնողը ամեն տեղ տեսնում է եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, ուխտատեղիներ: Այդ մնացորդները մեծ առատություն են ներկայացնում: Օրերով ճանապարհորդող այցելուն սլանում է այդ առատությունից նա տեսնում է արվեստի հարուստ բազմազանություն աշխարհագրական դիրքերի բնության տեսարանների վրա է հիանում, բայց և այնպես, մի տեսակ ձանձրույթ է զգում միակողմանիության զգացմուքի տակ է ճնշվում: Ամեն քայլում աղոթքի տեղեր, ամեն տեղ հոգեպաշտության հուշարձաններ, խունկ ու մոմ, երկնքի իրերը պատմող գործեր: Նրանք շատ լավ են, երբ ուզում են, իմանալ թե մեր նախնիքները, որքaն բարեպաշտ էին, ինչպես էին վերաբերվում իրանց կրոնին, որի համար այնքան տառապանքներ էին կրում այնքան արյուն էին թափում` ստանալով մեկը մյուսից պերճախոս ապացույցների անթիվ փաստեր: Դուք վերջիվերջո անտարբերության պես մի բան եք զգում: Կշտացածի նման եք և ձեր ուշադրությունը արդեն առանձնապես նշանավոր նշանավոր կրոնական շինությունները կարող են գրավել:

Այո մենք ջերմեռանդ աղոթողներ էինք, մենք մեր խոսքը չէինք խնայում մեր բարեպաշտությունը ամենափայլուն կերպով ցուցաբերելու համար: Բայց մի՞թե մենք միայն աղոթել գիտեինք: Մի՞թե մենք չունեինք երկիր սեփականություն: Մի՞թե մեզ համար երբեք գոյություն չէ ունեցել ինքնապաշտպանության անհրաժեշտությունը։ Պատերազմը միշտ կախված էր մեր երկրի վրա նա տրորեց, տակնուվրա արավ ամեն ինչ։ Եվ մի թե այդ դարավոր իրականության մեջ մենք երբեք չսովորեցինք պատերազմի արվեստը։ Աղոթում էինք, ճիշտ է շատ էինք աղոթում չափազանց էինք աղոթում, լաց լինում, երկինք կանչում նույնիսկ այն ժամանակ, երբ երկինքը չէր լսում։ Բայց հո եկեղեցում, վանքում չէինք ապրում, հո մեզանում էլ մարդիկ կային, որոնք կռվում էին, հարձակվում էին, պաշտպանվում։

Ուր են նրանք։ Նրանց հիշատակները։

Մեր լեռնաստաններում օրինակ՝ Ղարաբաղում, ման եկողը փոքրիշատե կարողություն ունի այդ հարցը բավարար կերպով լուծելու։ Մնացել են բերդեր, ամրություններ։ Բայց ես նրանցից երբեք այն տպավորությունը չեմ ստացել, թե աչքիս առջև ունեմ մեր նախնիների ռազմական ընդունակության կատարյալ արտահայտությունը։ Այդ լեռնային ամրությունները ճիշտ է շատ են ազդում, շատ են ճնշող իրանց տեսքով։ Բայց մարդը այդ հանգամանքի մեջ շատ քիչ գործ ունի։ Նա միայն ընտրել է, նա միայն օգտվել է, իմացել։ Ամպերի մեջ կորած մի լեռնագագաթ խորխորատների վրա լցված մի ահագին ժայռ, որ միայն մի կողմից ունի փոքրիշատե մատչելի կողմեր, մի խոսքով այն ինչ լեռնային լեզվով կոչվում է «արծվի բույն»-ահա ինչեր է տվել բնությունը լեռնցուն։ Դրանք շատ փոքրիկ բաներ են և դրանց միանգամայն անմատչելի դարձնելու համար հարկավոր չէ եղել արվեստ ռազմագիտական նրբություն։ Բնությունը ամենից շատ բանն է արել, մարդը լրացրել է պակասը մի հատ պատ քաշելով, որի վրա աշխատանք իհարկե շատ է թափել, բայց որ գլուխ է բերվել մի հասարակ արհեստավորի ձեռքով։ Այդ պատերը հաճախ հանդգնություն են ցույց տալիս, ոլորվելով այնպիսի տեղերում ուր մարդու մոտ իսկապես չպիտի կարողանար կոխել, բայց խնդիրը ոչ հանդգնությունն է ոչ պատը։ Ինքնապաշտպանության գործը սաստիկ դժվարանում է դաշտային տեղերում ուր բնությունը արդեն պաշտպանվողի կողմը չէ այլ նրա թշնամու, հարձակվողի կողմը։ Այստեղ արդեն մարդկային հնարագիտությունն է դուրս գալիս մատնող բնության դեմ, իր խելքով, իր ձեռքերով է իր համար պահապան ամրություններ կանգնեցնում, որոնք և ցույց են տալիս թե շինողը որքան մտածել է իմացել, որքան բաներ է նախատեսել և որ աստիճան հանճարեղ է եղել տեղի դիրքերը հասկանալու, բոլոր պատահականությունները նախատեսելու մեջ։ Այսպիսի տեղերում է կատարյալ թափով արտահայտվում ռազմական արվեստը երկրի գլխավորի տաղանդը։

Եթե Ախուրյանը կամեցած լիներ իր խորխորատները փորել Անիի շուրջը մի մեծ կիսաբոլորակի ձևով կամ թե Գլիձորը փոխանակ կարճ և ուղղաձիգ լինելու՝ մի խոր ու ժայռոտ անդունդ տարած լիներ Անիի հյուսիս արևելյան կողմով էլ այն ժամանակ տնեցին գուցե բավականանար փոքրիկ պաշտպանողական միջոցներով, նա կբավականանար իրան շրջապատող ձորերի թույլ տեղերը ամրացնելով և ապահով կնստեր իր տանը։ Բայց Անին կիսով չափ դաշտային բերդ է։ Եվ դաշտի կողմից էլ նա ընդունել է այդպիսի բերդի կերպարանք։

Միայն Անին է այն բերդը որ այսօր կարող է լիուլի հասկացողություն տալ, թե միջնադարյան հայը ինչպես էր կարողանում իր ստացվածքը պաշտպանել դաշտի վրա։ Ես չգիտեմ մի ուրիշ տեղ ութ եկեղեցիների չափ գեղեցիկ և նրանցից էլ ավելի վեհ լինի ժողովրդական կյանքի քաղաքական կողմի արտահայտությունը։ Աղոթողների կողքին բարձրանում էին զինվորության հուշարձանները։ Չքնաղ եկեղեցուց մինչև ահեղ պարիսպները մի քանի քայլ տարածություն է։ Տեսնում եք, որ այստեղ արտահայտված են մարդկային կյանքի հակադրությունները մի զարմանալի պարզությամբ։ Մայր եկեղեցու Ս. Փրկչի քնքույշ կամարների տակ սիրտը պիտի փափկանար վերանար աշխարհից՝ այսպես են կամեցել ճարտարապետները։ Բայց նույն ճարտարապետները կանգնեցրել են և ահարկու աշտարակներ, բարձր ու հաստ պատեր, որոնց վրա նույն մարդը, թե ուզում էր ապրել ու երջանիկ լինել, պիտի գազան դառնար, արյուն թափեր, միս հոշոտել:

Անին միայն իր սիրուն եկեղեցիներով չէ հռչակավոր: Բոլորովին ոչ: Եկեղեցիներ շատ կան, Տրդատը Սրգինայում էլ ցույց է տվել իր հանճարը: Ինչ-որ չկա մի ուրիշ տեղ,այդ Անիի պարիսպներն են: Աբիխը համեմատում է Անիի պարիսպները տիեզերակալ Հռոմի պարիսպների հետ: Երևակայում եք ավելի մեծ պատիվ մի հին բերդի համար: Եվ նշանավոր գիտնականը գտնւմ է որ մեր պարիսպները Հռոմի պարիսպներից ոչ պակաս վեհատեսիլ են, ոչ պակաս ամուր:

Այսպիսի համեմատությունները միայն կարող են լրացնել այն պակասությունները որոնք այսքան ցավալի են մեր պատմագրությունների մեջ: Եվ երբ նրանք մեզ ասում են, թե Սմբատ Երկրորդը կոչվում էր Տիեզերակալ, առանց, սակայն թե ինչու համար էր նա այդպես կոչվում, մենք պիտի ուշադրությունը կանգնեցնենք այն հանգամանքի վրա, որ նույն Սմբատն է շինել այս պարիսպները շինել է ութ տարի: Այդ ժամանակ միայն մենք կարող ենք բավականաչափ հասկանալի դարձնել մեզ համար տրա այդ տիտղոսը: Այդպիսի ամրություններ ծրագրող գլուխ բերող թագավորը չէր կարող վատասիրտ ու հաղթվող լինել:

Բագրատունիների մեջ ամենատխրոխտն է Սմբատ Շանշահը Կատրանիտե թագուհին Մայր եկեղեցու արձանագրության մեջ անվանում է նրան մեծ: Եվ խրոխտ է նրա շինությունն էր: Խրոխտ է նույնիսկ այժմ երբ ավրված, կրծոտած կողերով է պաշտպանում իրանից ավելի դժբախտ: Ավերակները քաղաը բայց պաշտպանում է ինչպես մի ժամանակ ամուր ու անվնաս կողերով էլ կրծքով էր պաշտպանում էր շեն ու եռուն քաղաքը:

Գլաձորի արևմտյան կողը եզերելով պարիսպը գնում է նախ դեպի հյուսիս: Այդտեղ է Գլիձոր տանող դուռը: Իսկ երբ պարիսպը սկսում է փոքր առ փոքր թեքվել դեպի հյուսիս այնտեղ մեծ աշտարակի կողքին բացվում է Դվնադուռը: Դա դեպի Դվին տանող ճսնապարհի դուռն է: Իսկ Դվինը քանդվելուց անհայտանելուց հետո դուռը ստացել է Երևանի դուռ անունը:

Սոսկալի քարակույտեր են թափված այդ դռների մեջ, դուրսն ու ներսը մենք այդ քարակույտերի վրայով էլ դուրս ենք գալիս Անիից, բայց բոլորովին դրսում չենք մեր առջև դարձյալ մի պատ կա: Դա արտաքին պարիսպն է, որ սկսվում է այստեղից քիչ դեպի աջ Գլիձորի վրայից: Քաղաքը հյուսիս֊արևելյան կողմից, այսինքն Շիրակի դաշտի կողմից պաշտպանելու համար երկու զուգընթաց պատեր են եղել շինված: Այդ պատերի միջով էլ մենք ծանր առաջ ենք գնում, մանրամասն դիտելով Սմբատի ամրությունները կանգնելով յուրաքանչյուր մի տեսարանի յուրաքանչյուր մի ուշագրավ մանրամասնության առաջ:

Դրսի պարիսպը սաստիկ վնասված է, տեղ տեղ հավասարված է հողին, տեղ տեղ փոքրիկ մնացորդներ է պահել, և համարյա ոչ մի տեղ չէ մնացել, իր բնական բարձրության մեջ: Սա բնական է այդ առաջավոր ամրությունները ամենից շատ էին ենթարկված թշնամիների հարվածներին։ Նրանք պաշտպանում էին ներքին պարիսպը, որ համեմատաբար եմ ասում և ընդհանուր առմամբ: Թե չէ ներքին պարիսպն էլ շատ տեղ այնպիսի ավերմունքներ է ներկայացնում որ երևակայել անգամ դժվար է:

Երկու պարիսպների մեջտեղը լցված է քարակույտերով: Տեղ տեղ դրանք կատարելապես անանցնելի են, թափված են ոչ միայն առանձնացված քարեր հատ հատ, այլև պատերի և աշտարակների ամբողջ բեկորներ: Բայց կան մի քանի կտորներ ներքին պարիսպի վրա որոնց առաջ դուք կանգ եք, առնում հաճությամբ: Նրանք բոլորովին անաղարտ են մնա ցել կարծում եք թե նրանց շինող վարպետները նոր դեռ, երեկ, անցյալ օրը, վերջացրել են իրանց գործը իջել այդ բարձր կատարներից այդ կտորներն էլ ձեզ հասկացություն են տալիս, թե ինչ տպավորություն էր թողնում Անին իբրև բերդ այս կողմերից մոտեցող բարեկամի և թշնամու վրա: Գեղեցկությունը միացած ամրության հետ: Քաղաքի համար այդ պարիսպը միայն պաշտպանություն չէր, այլև զարդարանք նայեցեք այս սրբատաշ սալ քարերին, որոնք հագեցված են պատի մեջ նայեցեք այդ կոլոր լայնանիստ աշտարակներին: Ինչպես են նրանք համաչափ ու գեղեցիկ բարձրանում ներկայացնելով միևնույն ժամանակ ուժ, դժվարամատչելի ամրություն: Դեղին, կարմիր սպիտակ քարերից է շինված հսկա պարիսպը: Բայց վարպետները շատ տեղ ամբողջ զարդեր են դրել սև քարերից: Նրանք կամ այնպես են դասավորված որ շահմաթի տախտակի նմանությունն են տալիս կամ կազմում են մեծ ահագին խաչեր: Դվնադոների մոտ մի աշտարակի կարնիզի վրա երևում է մի գեղեցիկ բարձրաքանդակ որ ներկայացնում է վիշապ և եզի գլուխ: Բայց ավելի շատ են քրիստոնեության նշանները։ Այս բարձր աշտարակներից մի քանիսի մեջ մատուռեր էլ կան շինված:

Անիի պարիսպները շատ անգամ են վերանորոգվել, կարկատվել Սմբատ Տիեզերակալին հաջորդած Բագրատունի թադավորները կսիր չունեին վերանորոգելու պարիսպները նրանք այնքան երկար չթագավորեցին, որ ժամանակը կարողանար ավերիչ ազդեցություն ունենալ այս ամրությունների վրա: Երբ հունաց դավադրությունը, միացած մի քանի հայերի ստոր դավաճանության հետ, դուրս էր հանում Անիից վերջին Բագրատունի թագակրին Ամբատ Տիեզերակալի մահից ընդամենը մի հիսուն տարի էր անցել։ Բագրատունիների կարճ միջոցով հաջորդեցին հույները, ապա Շեդդատյան մահմեդական տերերը, որոնք 120 տարի իշխեցին այստեղ այս ժամանակներում էլ Անին ամենադառն հարվածներ կրեց թշնամիներից մեծ մեծ պաշարումների ենթարկվեց պարիսպների վերաներեգությունը անհրաժեշտ էր բայց մահմեդական տերերը շատ չնչին բան արին այդ կողմից և Անին մնաց զուտ քրիստոնեական բերդ: Այդ են վկայում նրա պարիսպների վրա մնացած խաչերն ու հայերեն արձանագրությունները:

Իսկ արձանագրություններ բավականաչափ կան և մեծ մասամբ վերաբերվում են այն ժամանակներին, երբ Անին պատկանում էր Զաքարե Սպասալարի ժառանգներին:

Ես վերևում մի քանի խոսք ասացի վերակենդանության այն ժամանակամիջոցի մասին, որի սկիզբ դնողը հայ իշխանն էր: Վերանորոգվեցին քարուքանդ եկեղեցիներն ու վանքերը, հասարակական շինությունները: Առանց վերանորոգության չէին կարող մնալ Անիի պարիսպները: Բայց Զաքարյանները իրանց անձնական միջոցներով միայն մասնավոր վերաներեգություններ կարող էին անել անդրադառնալի կերպով անցել էին Սմբատ Տիեզերակալի ժամանակները, երբ այնպիսի մի հսկայական ձեռնարկություն ինչպիսին էր այս մեծ ու հպարտ շրջապարիսպը, կարող էր գլուխ բերվել առանց մասնավոր մարդկանց օգնությա: Զաքարյանները այդպես չէին կարող անել: Եվ մենք տեսնում ենք մի սրտառուչ հանգամանք բերդաշինությունը բարեպաշտության բարեգործության առարկա:

Մասնավոր մարդիկ իրանց հոգու փրկության համար շինում էին աշտարակներ պարիսպների ավերված տեղերն էին վերանորոգում և գրում էին արձանագրություններ: Ճիշտ այնպիսի նվիրաբերություններ ինչպես ստանում էր եկեղեցին զանազանությունը այն էր, որ այս խրոխտ ամրությունները չէին կարող իհարկե, նվերների փոխարեն պատարագներ խոստանալ: Հայը մեռնելիս կտակ էր անում իր հոգու փրկության համարև այդ կտակի մեջ միայն այս կամ այն սուրբը այս կամ այն ուխտատեղին չէր հիշվում, այլև մայրաքաղաքի շրջապարիսպը որ հարկավոր էր մարդկանց պաշտպանության համար:

Տեսեք ինչեր են գրված Անիի պարիսպների վրա «Կամօքն Աստուծոյ ես Շանուշս, կենակից Խաչերեսին անդարձով Խաչերեսին շինեցի զբուրջս յիշատակ մեզ 1218 թ»:

«Շնորհին Քրիստոսի ես Մամխաթունս, դուստր  չերեսին Լօռեյոց անժամի Քրիստոս գնացի յիմ հորն ի հռամին, որ ինչ տեսել եք անյիշատակ էի շինեցի զբուրջնահիշատակ ինձ աղաչեմ, որ կարդայք մեզ թող (1219 թ)»

«Կաման Աստուծոյ ես լուսոտեու որդի Գրիգորոյ շինեցի դարձանս հիշատակ ինձ և ծնողած իմոց և յարևշատություն Շահնշանի սպարապետին, ի յամիրաթուեան Վահրամայ կատարեցա բուրջս, Տեր Աստեւած, ողորմեա Լուսոտին տմէն Շնորհին Քրիստոսի ի տէրութեանս մանդատորտախուցէս Ամիր սպասլար Շահնշան Սարգսի ես Մխիթարիչ Գանձակեցի ծառայ Քրիստոսի ի յարդար վաստակոց Աբրահամ ու եղբոր իմոյ շինեցի զարդանս վասն փրկութեան հոգտոյ նորա և յիշատակի մեզ և ծնողաց մերոց որք կարդայիք յիշեցեք զաբրահամ ի Քրիստոս Յիսուս (1215)»:

Ահաև Զաքարյան իշխաններից մեկի գիրը:

«Շնորհիվն Քրիստոսի ես մանդատորթա խուցես Ամիր սպասալար Շահնշան Զաքարիա շինեցի զարձանս և սպարիպս վասն յիշատակի մեզ և ծնողաց մերոց»:

Բայց այս բոլոր վերանորոգություններն ու կարկատաները Անիի պարիսպների ընդհանուր տեսքի վորաբերմնանք ունեն երկրորդական, անկարևոր նշանակություն: Հիմքը գլխավոր մարմինը անփոփոխ է մնացել Տիեզերակալի օրեբից այսինքն ինն հարյուր տարի: Մարդ զարմանում է թե այս քայքաված ամրությունները ինչպես են իրանց զառամած ուսերի վրա տանում այսքան երկար ժամանակամիջոցի ծանրությունը: Ահա շինարարական հանճարի մի նոր, ավելի մեծ հաղթանակ:

Անկասկած է, որ Անիի պարիսպները անհամեմատ լավ պահպանված կլինեին, եթե միայն բնությունը եղած լիներ նրա ճակատագրի տերն ու տնօրենը: Բայց Անիի պարիսպները, ինչպես առհասարակ ամեն մի շինություն այստեղ:[4] ահագին, անսպառ քարահանքեր են եզել շրջակա երկրի համար դարերի ընթացքում: Եվ քարահանքը գրավիչ է եղել մանավանդ նրանո, որ միանգամայն պատրաստ տաշած ու հղկված քարեր է տվել: Այդ քարերով ամբողջ ամրություններ, ամբողջ ապարանքներ են կառուցվել շրջակա գյուղերում: Նույնիսկ Կարսը չնայած,որ այստեղից բավական հեռու է, Անիի քարերով է ամրացրել իր պարիսպը: Ինչու զարմանալ, երբ այսօր իսկ շարունակվում է նույն Թալանը, նույն հափշտակությունը: Ռուս այցելուներից մեկը, Ե. Մարկովն ասում է, որ Երևանի երկաթուղ կապաշառուները Անիի քարերն էին գործ ածում կայանների շինության և այլ պետքերի համար:

Տարել են, տարիներով, դարերով տարել են, բայց ահագին քարահանքը դեռ բոլորովին չէ դահարկվել: Դեռ պարիսների տակ քարակույտեր են թափված դեռ կիրն ու ավազ պահում պահպանում են բարձ կանգնած, հպարտութկյամբ երկար ձգվող պարիսպների մի երկր ձգվող պարիսպների մի երկար տարածության Սմբատի ձեռակերտը այո′, դեռ ճակատը պնդացած դիմադրում է մարդկանց և բնության արհավիրքներներին: Եվ նա դեռ երկար կդիմադրե, գոնե ավելի երկար կդիմադրե, գոնե ավելի երկա, քան ներսում գտնվող շինությունները:

Ճակատի պնգության ամենամած ապացույցըալիս է Ավագ Դուռը Անիի գլխավոր մուտջը հյուսիս արևելյան կողմից, այսինքն դաշտավայրի ամենահարմար և դյուրամատչելի տեղից: Որքան հարվածներ պիտի թափված լինեն նրա վրա, ո՜վ կարող է իմանալ: Մանր հրվածներ դրանք, երևի նետերի հարվածներ: Հին պատերազմական արվեստը դիտերբերդեր հարվածելու մեծ գործիքներ բարաններ, որոնք քաանդում են պատերը: Այստեղ քանդակված չկա: Այտեղ հղկված քարերի երսները ծակծակված են ծակող գործիքը խոր տանել իր հարվածը չեր կարողանում: Խփվելով պատին, նա թողնու էր նրա վրա իր սուր ծայրի հետքը և հետ թռչում։ Նետերի թանձր տարափներ ես ներկայացնում քեզ, նայելով այդ չեչոտ պատերին՝ վերևից մինչև ցած։ Փոքրիկ, առողջացած սպիների ցանցի նման ծածկում են այդ ծակոտիները ամրությունների վիթխարի մարմինները: Դրանք հին օրերի վկաներ են միայն, ցավ չեն պաաճառում: Ի՛նչ համեմատություն կարող է լինել այդ անմեղ ճեղքվածների և այն խոր, մահացու վերքերի մեջ, որոնք իրենց ահռելի բերանները բացած են ամեն տեղ և նայում են ամեն մի կողմից:  թռչում։ Նետերի թանձր տարափներ ես ներկայացնում քեզ, նայելով այդ չեչոտ պատերին՝ վերևից մինչև ցած։ Փոքրիկ, առողջացած սպիների ցանցի նման ծածկում են այդ ծակոտիները ամրությունների վիթխարի մարմինները: Դրանք հին օրերի վկաներ են միայն, ցավ չեն պաաճառում: Ի՛նչ համեմատություն կարող է լինել այդ անմեղ ճեղքվածների և այն խոր, մահացու վերքերի մեջ, որոնք իրենց ահռելի բերանները բացած են ամեն տեղ և նայում են ամեն մի կողմից:

Այդպիսի վերքեր շատ ունի Ավագ Դուռը: Նայում եք նրան, և մի կրծոտած կմախքի տպավորություն եք ստանում, բայց մի կմախքի, որ իր ծվենները պահպանելու կարողությունից դեռ միանգամայն չէ զրկվել: Այսօր էլ նա դեռ մի ամրության դուռ է: Նրա պաշտպանության համար երկու աշտարակներ են բարձրանում աջ ու ձախ կողմերին երկու վիթխարի, երեք հարկանի աշտարակներ, որոնցից մեկը դեռ ամբողջ է, բայց պատռված գլխով, իսկ մյուսը կերված է կիոով չափ: Դռան ճակատի վրա մի ինչ որ պատուհան է եղել, որ քանդվել է դարձել մի անձև ու անճոռնի ծակ: Հայերեն մի արձանագրություն այդտեղից վկայում է որ Անին վերաշինվել և բարեկարգվել է Գրիգոր և Հովհաննես աղաների պարոնության ժամանակ: Այդ պարոններն էլ, որոնք երևի, քաղաքի կառավարիչներն էին, ազատել են ազգաբնակությունը շատ հարկերից:

Բացի մի քանի հատ գեղեցիկ խաչքարերից որոնք հադցրած են աշտարակներին Անիի Ավագ Դուռը չունի ուրիշ դարդեր: Բայց նրա ամենասիրուն դարդը, անշուշտ, եղել է այն տեսարանը որ բացվում է այստեղից դեպի ներս: Քաղաքի մեծ մասը աչքիդ առջև է: Այժմ նա քարակույտերով ծածկված մի տարածություն է, որ գնում վերջանում է Միջնաբերդի բարձր բլուրի վրա: Սև քարակույտերի մեջ բարձրանում են քարուքանդ պատեր շինություններ: Ահա Մայր, եկեղեցին, ահա նրանից դեպի արևմուտք, ինչ֊որ անգլուխ, քանդված շինություն:Միջնաբերդի բարձրությունից էլ նայում են պատերի կտորներ Գեղեցիկ էր տեսարանը այժմ էլ, թեև միայն ավերակ ու մահ է ցույց տալիս: Իսկ ինչ պիտի եղած լինի նա այն ժամանակ երբ այս ամայի տարածությունը ծածկված էր տներով, ապարանքներով, եկեղեցիներով:

Մի փոքրիկ առու պարիսպների միջով գալիս է և ավագ դռնով ներս մտնում: Ասում են, թե դա գյուղացիների բերած ջուրն է, որ կանաչները ջրելուց հետո ինքն իր համար ճանապարհ է բացել դեպի մեռած քաղաքը: Չնայած, որ փոքր է ու ողորմելի այդ ջուրը, բայց մի տարօրինակ տպավորություն է գործում, կարծես նա գնում է ներսում մարդկանց պետքերը հոգալու: Բայց այնտեղ ոչինչ մարդկային պետքեր չկան: Ջուրը ավելորդ է: Վանահոր խուցերում այս ջրից չեն խմում. խմելու ջուր բերում են բեռներով, արևմտյան ձորի աղբյուրներից: Բայց այս առվակը ցույց է տալիս, թե որքան հեշտ է եղել դրսից ջուր բերելը Անիի մեջ:

Ավագ դռնից ուղղակի դաշտը դուրս գալ չի կարելի՝ նրա առջևով ընկած է դրսի պարիսպը, որ այնտեղ դուռ չունի: Այսպես արված է իհարկե այն պատճառով, որ քաղաքի ամենագլխավոր դուռը ավելի լավ պաշտպանված լինի: Ավագ Դռնից քիչ դեպի արևմուտք գնալով, տեսնում եք դրսի պարսպի դուռը՝ դա է դաշտից բերող մուտքը: Հարձակվող թշնամին, ներս խուժելով այդ դռնից, պիտի ընկներ երկու պատերի մեջ ու պիտի գնար դեպի ավագ դուռը աշտարակներից և պարիսպների գլխից տեղացող նետերի տարափի տակ: Պաշտպանող զորքը, եթե ունենար քաջություն, կարող էր այդտեղ, այդ նեղ տարածության մեջ, մեծ կոտորած աներ: Հին ժամանակների պատերազմը բերդերի պաշտպանության համար միայն սրեր ու նետեր չէր հանում, այլև քարեր, եռացրած ջուր, յուղ, որոնք պարիսպների գլխից թափվում էին հարձակվողների վրա:

Դրսի դռնից ներս մտնողը, դեռ երկու քայլ չարած, տեսնում է ներսի պարսպի վրա մի բարձրավանդակ առյուծ, որ կանգնած դրության մեջ չէ, այլ վազողի դրության մեջ: Անիի մեջ դրա պես մեծ քանդակ չկա: Նա բավական լավ է պահվել պատի ճակատին շրջանակի մեջ: Ի՞նչ է ներկայացնում կենդանիների թագավորը այստեղ: Ասում են, թե Բագրատունիների զինանշանն էր առյուծը, ուրեմն և այսստեղ, այս գլխավոր մուտքի մոտ, նրա իսկական տեղը պիտի լիներ, որպեսզի մտնողը տեսներ և իմանար: Բայց ով կարող է հաստատապես ասել, թե ճիշտ որ առյուծն էր Բագրատունյաց դրոշմը: Ոչ ոք չի հաղորդել մեզ այդպիսի տեղեկություններ, մեր պատմագիրները երբեք ուշադրություն չեն դարձրել պետական կարգերի, ներքին կյանքի, սովորությունների, օրենքների վրա:

Առյուծի քանդակից Անիի զույգ պատերը շարունակվում են դեպի արևմուտք, ավելի ևս մոտենալով իրար: Մենք անցնում ենք մի նեղ պարսպամիջով, որ լցված էր քարերի կույտերով: Մեր նեղ ճանապարհը նկատելի կերպով դեպի ցած էր թեքվում՝ դա նշան էր, որ պարիսպները դեպի ձորն են ծռվում:

Եվ իրավ երբ մենք նորից դուրս եկանք Անիից, մեր առջև բացված էր մի փոքրիկ ձոր, որ քաղաքի հյուսիսային կողմից սկսվելով անցնում էր, հետզհետե լայնանալով և մեծանալով դեպի արևմուտք:

Մենք մտանք մի նոր հետաքրքրական աշխարհ:

Է

Անիին վերաբերվող արձանագրությունների մեջ շատ տեղերի հետ երբեմն հիշվում է և Իգաձոր անունով մի տեղ: Կարծում են, թե այս հյուսիսային ձորն էր կրում այդ անունը:

Բայց ինչ անուն էլ ունեցած լինի այց կողմը, անկասկած է, որ մեծ մայրաքաղաքի ամենաբանուկ, կենդանությամբ ու շարժողությամբ լի մի անկյունումն ենք գտնըվում: Բուն քաղաքը՝ այն, որ ամփոփված է շրջապարիսպների և բնական ամրությունների մեջ, փոքր ինչ հեռու է այժմ մեզանից: Ետ նայեցե՛ք: Որքա՛ն գեղեցիկ են այն պատերը որոնց միջով մենք անցնում էինք մի րոպե առաջ: Նրանք այժմ բարձր են մեզանից նրանք մի հուժկու շրջան են տալիս ձորավի եզրով, թեև ավերված ու կիսակործան են, բայց տիրում են իրանց ոտների տակ վառված քարքարոտ լանջերի վրա խրոխտաբար նայում են ձորին, հանդիպակաց լանջերին, որոնք ցածր ու խեղճ են կարծես պատկառանքով ու զարմանքով են նայում նրանց:

Մեր ձախ կողքին ձորագլուխն է այն հարթավայրը Որ տարածված է Անիի գլխավոր մոտքի առաջ այստեղ, այս ձորը հաղորդակցություն էր պահպանում այն բարձր ու գեղեցիկ պատերի ետևում թաքնված քաղաքի հետ Անին փոքր է իր այդ պարիսպների մեջ: Բայց ի՞նչպես էր որ վայելում էր մեծ բազմամարդ քաղաքի հռչակ 1001 եկեղեցի ուներ նա ասում են և յուրաքանչյուր եկեղեցուն հարյուր տուն գցելով, ավելացնում են այդ առասպելի վրա երկրորդ առասպելը, թե Անին ուներ հարյուր հազար տուն: Բայց զուր չէ ասված, որ թև մի տեղ կրակ չլինի՝ այնտեղից ծուխ չի բարձրանա: Եթե Անին չունենար մի ապշեցնող բազմամարդություն այդպիսի առասպել չէր էլ ստեղծվի: Բայց ո՞ւր էր տեղավորվում այդ ահագին բազմությունը: Անին իր շրջականերով էր մեծ: Միջուկը բերդն էր, բայց քաղաքի այդ սիրտը մեծ ելքեր ուներ դեպի զանազան կողմեր: Մեկը մենք արդեն տեսանք, Ս. Լասավորչի մոտ: Բայց նա լոկ հաղորդակցության միջոց էր երևի Մինչդեռ այս կողմը, հյուսիսային այս մեծ ելքը արդեն խառնում էր դուրսը ներսի հետ, հեռավոր մասերը կենտրոնի սրտի հետ:

Թագավորական շքեղ քաղաքի այս դրսի հրապարակը, որի վրա բացվում էին գլխավոր դռները հարյուրավոր տեսարաններ է տեսել բախտի հարյուր ու մի տեսակ խաղերի վկա է եղել: Ինձ թվում էր որ անպատճառ այստեղ, այս դաշտի մի օրե անկյունից է Արիստակես Լաստիվերոցին տեսել թագավորական գնացքը, որ հետո ողբի նյութ դարձրեց նա, երբ թագավորությունը ավերակների մի կույտ էր եղել Լալկան բանասստեղծ էր Լաստիվերտցին և բնական է, որ իր տեսած հանդեսի հիշողությունը խոր ազդած լիներ նրա վեր մանավանդ այն օրերում, երբ Շիրակը ոբբում էր Գագիկ վերջինին:

Իսկ թագավորը - ասում է նա, - առավոտները երբ դուրս էր գալիս քաղաքից, իր առագաստից դուրս եկող փեսայի էր նման կամ ինչպես ցերեկվա արուսյակը որ արագածների գլխավերևը բարձրանալով ամեն աչք դեպի իրան է քաշում այսպես էլ նա փայլում էր իր պսպղուն շորերով և մարգարիտներով ծածկված թագով և ամեն մարդ զարմանքով նրան էր նայում: Սպիտակամազ նժույգը ոսկեզօծ զարդերով զարդարված դնում էր նրա առջևից արեգակի ճառագայթներից փայլփլում էր նա և տեսնողների աչքն էր շլացնում, իսկ առջևից գնացող զորքերի բազմությունը միմյանց վրա կուտակվող ծովային ալիքների նմանությունն էր տալիս»:

Մարդկային վիճակի մի կողմն է սա, գեղեցիկը ժպտունը: Նախանձելին: Անիի դռների առջև փռված հրապարակը երկար չէ տեսել այսպիսի ճաճանչավոր տեսարաններ, խաղաղության, թախտի օրեր ավելի շատ են եղել նրա տեսած սարսափները: Քանի արյունածարավ, վայրենի բանակներ են կոխկոտել նրան բանի քանի անգամ նա եղել է դեպի երկինք դարձրած երկինքը զարհուրեցնող գազանությունների հրապարակ Անշուշտ այս կողմերում էր և ոչ թե մի ուրիշ տեղ այն փոսը որ ինչպես պատմում է Վարդանը փորել տվեց Ալփ Ասլանը Անին առնելուց հետո: Մի փոս, որ բավական րնդարձակ պիտի լիներ քանի որ նրա վրա մորթվեցին հազար մարդիկ և երբ սրանց արյունով լցլեց փոսը, արյան ծարավ վայրենի սելջուկը հանեց շորերը մտավ նրա մեջ և լողացավ այդ կարմիր բաղնիսում:

Տոներ սուգեր, խաղ ու աղետ, ծիծաղ ու լաց, այս շատ է տեսել թագավորական քաղաքի այս լայն հրապարակը:

Բայց թող անցյալը փոքր ինչ մի կողմ քաշվի և մենք նայենք մեր ձորին:

Իգաձորը, ասում են, պիտի Այգեձոր նշանակած լինի բայց այգիներ կարող էին լինել այստեղ: Շիրակի դաշտը ծառ առհասարակ չէ ընդունում, իսկ Իգաձորը,բացի Շիրակի մի կտորը լինելուց այնպիսի շոր ու այրված մի տեղ է, ուր ոչ մի ծառ չէր էլ կարող արմատ բռնել: Լերկ հող է երևում ամեն տեղ, կարծես թե մանրած կավիճ ցանված: Իսկ ձորի կողերը մոխրագույն ապառաժներ են որոնք պանրի պես կակուղ են եղել մի ժամանակ այստեղ եոանդով գործած կացնի, մուրճի ուրագի, մի խոսքով ամեն կտրող և կոտրող գործիքի տակ որ մարդու ձեռքում տուն շինելու և տուն ավերելու զենք է եվ այդ կակուղ, հեշտ նվաճվող սպիտակ ժայռերը գեղեցիկ նյութ են եղել բնակարարաններ շինելու համար: Հենց ձորի սկզբից ձեր առաջն են գալիս այդպիսի բնակարաններ բնակարաններ բնական և արհեստական այլերի շարքեր:


Բնությունը տվել մարդը հարմարեցրել է իր բազմաթիվ պետքերի համար Կա գեղարվեստի Անի ապարանքների սիրուն տաճարների Անի կա և քարայրերի Անի և այս վերջինը առաջինից ավելի մեծ ու ընդարձակ է նա թաքնված է ձորերում հատակում սողում է թեք լանջերով, մտնում է հոդի աակ, կախվում է ձորերի վրա: Նա միսյն այստեղ չէ այս հուլիսում և արևմտյան ձորերում նա շատ է ընկել և Գլիձորի երկարությամբ, նա գնում է Ախուրյանի ձորով դեպի արևելք դեպի Հոռոմոսի կողմերը:

Տրոգլոտիտների մի ամբողջ աշխարհ: Եվ մինչդեռ գեղարվեստի Անին միանգամայն անապատ ու էեուսծ է այս մեկը, չենք զարմանում, անմարդաբնակ չէր: Գյուղական կանայք, երեխաներ խմբված էին Իգաձորի լանջերի նրանք զարմանքով էին նայում ձեզ բայց չգիտեին թե որքան մեծ էր մեր ղարմանքը Անի և բնակություն այս անկարելի հանելուկը պարզեց վանահայր վարդապետը մոտակա հայ գյուղերից մի քանի տներ ամառը կարճ ժամամակով բնակություն պարապելու համար հարմարությունը, որ գրավում է նրանց միայն Ալաջայի ստորոտների կանալները չեն այլև այն, որ կան պատրաստ ու ապահով բնակարաններ այդ այրերը: Բավական է որ գյուղացիները իրանց հետ շոր ու անկողին վերցնեն և մի կարճ միջոցով մի քանի շարաթների ընթացքում կենդանանում է Իգաձորը, որ մի ժամանակ եռուն ու աղմկալից է եղել իբրև առևտրական շուկա:

Իսկ թե այստել շուկա է եղել ցույց են տալիս այրերը, որոնցից շատերը խանութներ հին: Այժմ էլ մի հայացքով կարելի է ճանաչել սյդ խանութները, նրանք փորված են մոխրագույն կակուղ ժայռերի մեջ ունեն դարակներ ապրանքների համար:

Մարդ մտքով մի րոպե տեղափոխվում է այն հին ժամանակները: Երևակայում է հենց այսպիսի մի պայծառ ու գեղեցիկ առավոտ մեծ քաղաքի պատերի տակ ընկած այս ձորում Գյուղացի կանանց և երեխաների խմբերը կատարյալ են դարձնում իլյուզիան և դու մի րոպե զգում ես քեզ առևտրական շուկայի մեծ ժխորի մեջ տեսնում ես այս ձորը լցված ամեն դիրքի և կարողության մարդկանցով, որոնք առնում են տալիս են կամ պարզապես նայում են։ Որքան խոսք ու զրույց, ինչ շարժում իրարանցում:

Արևելքի քաղաքների կյանքը ամբողջապես շուկաների մեջ է: Իսկ Անիի պես մի խոշոր ու փարթամ քաղաքի շուկան չէր կարող չյինել մեծ ու բանուկ: Այս ձորը իհարկե, միակ շուկան չէր: Այնտեղ քաղաքի մեջ կա շուկա: Բայց սյնտեղ չկար, չէր կարող լինել այսպիսի լայնարձակ ազատության։ Գուցե ավելի գյուղական իր Իգաձորի շուկան: Բայց այստեղ ել անշուշտ, խառնվռմ էին ամեն կողմից եկած վաճառողներ ու գնողներ: Այստեղ միայն շրջակա գյուղացիները չէին պարպում իրանց սայլերը կանգնեցնում իրանց հոտերը: Այստեղ էին լալիս և հեռավոր կարավաններ և արևելյան, քանի լեղուներ խաոնվամ էին սյս ձորում չէ վաճառք պարսերի մեջ Անեցին չմոռանանք հսրաբերություններ ուներ նույնիսկ կախարդիչ Հանդկաստանի հետ:

Մարդկային բնակությոան հատկացրախ քարայրերը այնքան շատ են, որ ամեն մեկը առանջին-առանձին տեսնելու ոչ մի հնարավորություն չէ: Մենք բավականանում ենք մի քանիսները տեսնելով Մեր երկրում քարերի մեջ փորված բնակարանները շատ էլ հազվագյուտ երևույթ չեն: Իգաձորի այրերի մոտ ես հիշեցի այն գարնանային թաց ու մառախլապատ օրը 10-12 աարի առաջ երբ ես իջնում էի սարսափելի քարքարոտ ու գլխիվայր վազող ճանապարհով դեպի Զանգեզուր գավառի Գորիս անվանը մեծ ձոր էր և նրա հսկայական լանջի վրա կանգնած էր շարքար գլուխների ձև ունեցող մեծամեծ ժայռերի մի ամբոզջ անտառ: Իմ ձիս պտույտ էր գալիս այդ վիթխարի կոնուսներից մեկի շուրջը։ Ես զարմացած նայում էի նրա: Միապաղաղ քարե զանգվածը, որ հղկել էր բնությունը դարերի ընթացքում իսկ երբ անցա դեպի ձորամեջ նայում կողմը զարմանքս կրկնապաակվեց տեսնելով ժայռի մեջ փորած կանոնավոր քառանկյունի խորշը, որի մեջ նստած էր մի հայ գեղցկուհի և ճախարակ էր մանում գյուղական մի ամբողջ հարկ էր պահվում այդ ժայռի գոգում և այսպիսի աներ քիչ չեն այժմ էլ այդ ձորում մանավանդ Գորիսից քիչ հեռու գտնվող Խնձորեսկ մեծ գյուղի ձորում, որ մեզանից մի դար առաջ ամբողջ ազգաբնակությունը ապրում էր քարայրերի մեջ: Քարայրերի բազմություն կա և Գառնի գյուղի մոա, Արարատյան նահանգում, ուր քարայրային շինության ամենաբարձր և սրամիտ արտահայտություն Գեղարդի վանքն է:

Անիի քարայրերից շատերի վրա էլ երևում է գեղեցկացնող արվեստը: Բայց այն այրը ուր մտանք մենք մեծ մասամբ բնական մի կերտվածք էր, և մարդու ձեռքը շատ հետքեր չէ թոլել նրա վրա:

Նա հողի երեսին էր գտնվում ձորի սկզբում համարյա հարթ տեղի վրա փոքր ինչ մեջքերիցս կռացած ներս ենք իջնում և տեսնում ենք մեզ բավական ընդարձակ, մեծ սենյակի տարածություն ունեցող մի քարե խոռոչի մեջ: Պատերն ու առաստաղը գուցե և հատակը իհարկե միապաղաղ քար են առանց մեծ խորդ ու փոսերի երկինք չէր երևում, բայց լույսը թափանցում էր պատերից մեկի ետևից երևի մի ինչ որ խոռոչով աղոտ լույս որ սակայն բավական շատ էր այսպիսի մի սենյակի համար և որ պարզ ցույց էր տալիս մեզ նրա մեջ եղած գրությունը:

Գյուղական մի ամբողջ տուն: Պատերի տակ, մերկ հատակի վրա երևում էին ամաններ, իրեղեններ, պղնձե կուժ, շորեր: Մուտքի մոտ անկյունում դեռ փռված էր մի անկողին: Հանկարծ անսպասելի կերպով այդ անկողնի միջից մի երեխա բարձրացավ, նստեց և իսկույն սաստիկ լաց սկսեց: Անծանոթ մարդկանց մեծ խումբը, որ այդպես անքաղաքավարի, անկոչ խուժել էր այդ: Համենայն դեպս մեկի սեփականություն կազմող տունը վախեցրել էր խեղճ երեխային, և նա հուսահատ ճղավում էր, չտեսնելով մոտը իր ծնողներից և մերձավորներից ոչ մեկին: Մենք սկսեցինք հանգստացնել նրան համոզել, որ չվախենա, որովհետև մենք վատ մարդիկ չենք: Փաղաքշական խոսքերը ոչինչ ազդեցություն չարին, ընդհակառակն, կարծես ավելի բորբոքեցին երեխայի հուսահատությունը: Ոչինչ չկարողացանք անել և մեզ հետ եղած տիկինները անախորժ դրությունից մեզ դուրս բերեցին: Ալեքսանդր Քալանթարը տվեց երեխային մի հատ կոնֆետ: Դա ուղղակի հրաշագործ միջոց է: Շաքարը, հաղթեց իր քաղցրությամբ և լացը իսկույն կտրվեց:

Բայց այդ լացը գոնե ինձ համար, բոլորովին ավելորդ չէր: Թվում էր թե նա լրացնում է բնակության տեսարանի կենդանությանը, քանի որ բացի երեխայից ոչ ոք չկար տան մեջ: Այս կամ սրա պես մի բան էր հաստատված այստեղ այն ժամանակ, երբ այս այրերը ժամանակավոր օթևանի պաշտոն չէին կատարում եկվոր գյուղացիների համար, այլ իրենց մշտական տերերն ունեին: Դարերի ամայությունը սրբել տարել է այդ տերերի կյանքի բոլոր հետքերը թողնելով միայն այդ քարե սենյակները որոնց մեջ հեռավոր, գուցե, գուցե բոլորովին խորթ սերունդները անգիտակ իրենց նախնիների գոյությանն անգամ բնակվում են մի քանի շաբաթներով, կարծես այն մտքով, որ ավերակների այցելուներին ցույց տան, թե ինչպես էին ապրում այն հեռավոր ժամանակի մարդիկ:

Բայց ինձ թվում է, թե այսորվա գյուղացիները բոլորովին  հարազատ կերպով չեն պատկերացնում հին կյանքը։ Ապացույցը այն է որ այսօրվա բնակիչները չեն կարող այն անել ինչ անում էին հին մարդիկ այս ձորերում իրանց ապրոլոտը կարգադրելոլ համար:

Քարայրերի Անին, ասում են աղքատ ազգաբնակության էր պատկանում Հայտնի չափով ճշմարտություն, իհարկե կա այս ենթադրության մեջ: Բայց բացարձակապես ասել թե միայն անճար մերկությունն էր այստեղ ապաստան գտնում անկարելի է: Սեր տեսած սենյակը այնքան լտվ է պահվել, որ կարելի է անսխալ ասել թե այժմյան մեր ունեվոր գյուղացին անգամ դրանից լավ բնակարան չունի իր ապրուստի համար: Բացի դրանից պատահում են այնպիսի այրեր որոնց առջև դուք ակամա կանգ էք առնում: Առանց մեծ ծախսերի չէր կարելի փորել այդպիսի գեղեցիկ նույնիսկ զարդարուն սենյակներ: Եվ կարելի է ասել, թե այդտեղ վայել չէր հսմարի բնակվելու ունևոր անեցին, ոչ սիայն արհեստավորը այլև վաճառականը: Ո՛չ, չէ կարելի:

Կան և այնպիսի այրեր որոնք ճիշտ որ աղքատության որջեր կտրող էին լինել մեր տեսած սենյակից մի քանի քայլ հեռու պարիսպների լանջի ստորոտում մենք մտանք մի ուրշ այր այոտեղ արդեն ոչ օդ կա ոչ լույս ցաձրիկ նեղ մի խոռոչ որ գնում է խոր ունի մաթ անցքեր, բաղկացած է երկու թե երեք սարսափելի փոքրիկ սենյակներից որոնցից մեկում մնացել են ձիթահանքի հետքեր: Այստեղ, ուրեմն տնտեսական հիմնակությունը խառնված էր մարդկանց բնակարանի հետ: Այս այրում էլ մենք տեսանք գյուղացիների իրերն ու շորերը հին ձիթահանքը այժմ պանրագործարան էր դառել։

Ձորը հետզհետե և մեզ դեպի ցած է տանում նրա ձախ լանջերը ավելի և ավելի բարձր քարքարոտ են դառնում: Անիի պարիսպները արդեն երկնքոլմն են և նրանց զարհուրելի պատռվածքների մեծ ու փոքր ճեղքերի միջոցով է անամպ կապուտակությունն է մեզ նայում ձորր ավելի մգացավ, խորացավ ու լայնացավ: Այստեղից նա արդեն փոխում է իր  անունը: Այստեղից նա Ծաղկոցաձոր է կամ ավելի կարճ ու պարզ՝ Ծաղկաձոր:  Անունը արդեն ենթադրել է տալիս բանաստեղծական մի գեղեցիկ անկյուն, մեծ մայրաքաղաքի աչքի առաջ: Սա ասում է որ Անիի ծաղկանոցն էր այս ձորը: Բայց ի՞՜նչ է պատասխանում բնությունը այդ գեղեցիկ անվան: Նա մեծագործ է այս ձորի մեջ նա տեսարաններ է տալիս, բայց բուսական ոչ միայն փարթամություն, այլև փոքրիշատե վայելուչ հարստություն չունի: Ընդհակառակն աղքատ ու տկլոր է նա, լերկ ժայռերով, և նրա հսկայական լանջերը խոր ու լայն հատակը նույնիսկ կանաչ գույն էլ չունեն խոտերով չեն ծածկված այլ անփոփոխ շարունակում են պահպանել նույն սպիտակ կավճային գույնը նույն լվացված լերկ աղքատիկ տեսքը:

Այստեղ ձորի հատակում, ձեր աչքին ներկայանում է այսպիսի տեսարան՝ ձորի ձախ արևելյան կողը Անիի արևմտյան պարիսպների շարունակությունն է, նա ձգվում է բարձր ու բարձր պատի պես կտրված, միապաղաղ: Այդ բնական վիթխարի պատը կազմված մոխրագույն տուֆի ժայռերից ավելորդ է դարձրել մայրաքաղաքի արվեստական պաշտպանությունը այս կողմից և նրա վրա այլևս պարիսպ չեն շինել: Ի՞նչ էր հարկավոր էր նա բնության մեջ դրած պատը միայն անհասանելի բարձր ու անառիկ է, այլև շատ քիչ խոռոչներ ունի իր վերևի մասերում և կարծես թե սվաղով ծածկված է: Բայց քարը փխրուն ու կակուղ տեսք ունի: Թվում է թե այս ժայռերը կարելի է փորել նույնպիսի հեշտությամբ, ինչպես հողե մի պատ: Այդ միտքն են տալիս ժայռերի ստորոտից քիչ բարձրում գտնվող այրերը:

Նույնպես սպիտակ, նույնպես լերկ է և ձորի հատակը: Այստեղ բնության միակ դարդը փոքրիկ վտակն է նեղ իր պարզ ու մաքուր ջրերը տանում է նեղ,քարքարոտ հունով,բայց առանց աղմուկի առանց նույնիսկ ձայնի դա Ալաջայի ջուրն է:

Ի՞նչ ժլատն է Ալաջայի մեծ շղթան: Մի բուռը ջուր է նա ուղարկում դեպի այս կողմեր: Բայց և որքան ուշադիր է բնությունը Անիի մոտ դեպի սարերի այդ համեստ ու ժլատ տուրքը: Մի ահագին, անդնդախոր ձոր է նա հատկացրել այս ջրին, մի ձոր որից Ախուրյանն էլ չէր քաշվի, իբրև իր մեծության ու հպարտության անարժան մի ծոցից:

Ծաղկոցը հենց այդ ջուրն է: Իր ճանապարհի վրա նա ինքը կանաչներ ու ծաղիկներ չէ փռում, բայց ահա գյուղացիները նրա ափերին բանջարանոցներ են տնկել մշակել են կաղամբ, վարունգ և այլ կանաչեղեն: Առաջ էլ այսպես էր ծաղկոցները: Հենց այդ բանջարանոցներն էին այդ պարտեզները, առաջ էլ այսպես էր, բայց իհարկե ոչ այս չափերով: Հողի և ջրի այդ արտասավորությունն ավելի լայն ու մեծ չափերով շահագործել են անեցիները: Նրանք այժմյան գյուղացիների պես չէին, նրանք խիզախ, հանդուգն ձեռնարկություններ էին սիրում և իրագործում: Եվ նրանց ձեռքի տակ իսկական գեղեցիկ ծաղկոց պարտեզ պիտի դարձած լինի այս ձորը:

Սարսափելի ավերումները, որոնք այնքան հուսահատական են այս կողմերում,այնքան բարձրագորշ դեպի երկինք են աղաղակում բառի բուն մտքով յուրաքանչյուր քայլի վրա, այն աստիճան սաստիկ են ճնշում երևակայությունը, որ այցելուին թվում է, թե բնությունն էլ ավերված է մարդու ձեռքով: Բագրատունյաց մայրաքաղաքի մեջ գեղարվեստական ճոխություններով շրջապատված մարգը ենթարկվում է այն ուժեղ լոգիկայի ազդեցության թե ճաշակի կուլտուրական զարգացման այս աստիճանին տիրացած մի ժողովուրդ չէր կարող ընտրել իր համար մի մեռած կամ աղքատ բնություն, իսկ թե ընտրեր էլ անպատճառ կհարստացներ կկենդանացներ այդ բնությունը իր հանճարի ուժով: Եվ ակամա ասում եք ձեզ, որ բռնությունը միայն մսի և արյան կյանքն ու նրա գործերը չէ հավիտենական ոչնչացման և ապականության մատնել այլև քերել է հոգի երեսը, սպանել է երկրի ստեղծագործական ուժերն էլ:

Իհարկե կա ճշմարտության մի խոշոր բաժին այս են թադրության մեջ: Իհարկե սպանել ժիր ու ընդունակ մարդուն և նրա տեղը թողնել դատարկություն միայն՝ նշանակում է սպանել նրա ձեռքի տակ եղած հողը։ Բայց և այնպես, հազիվ կարելի լինի պնդել, թե Անիի շրջակաները պատմական աղետներից առաջ առանձին ճոխ ու փարթամ արգասավորությամբ հռչակված էին երկնքից ընտրված մի անկյուն էին: Ոչ երկրի բնությունը այսօր էլ ձեզ ասում է, որ ինքը միանման է ամեն տեղ և Շիրակը, եթե ստացել է երկնքից հարստություն, դա միանման է ամեն տեղ, և նա չի ունեցել ինչպես չունի այժմ էլ այն տեսակ անկյուններ, որոնք հրաշալի լինեին մյուս տեղի հետ համեմատելով:

Ուշադրություն դարձրեք այն ընծայաբերությունների վրա, որոնք հիշատակված են Անիի և ուրիշ տեղերի բազմաթիվ արձանագրությունների մեջ: Դրանց մեջ խոսում է ինքը՝ բնությունը: Մարդը կարող է նվիրել եկեղեցիներին և վանքերին այն ինչ տալիս էր հայտնի տեղի բնությունը: Եվ ահա մենք տեսնում ենք, որ Անիի և նրա մոտիկ շրջակաների սահմանում եղած նվերները բաղկացած են տներից, կրպակներից ձիթահանքերից, ջրաղացներից, մարգերից: Այգիներ չեն հիշվում այդ տեղերում: Նվիրվում էին իհարկե և այգիներ, բայց նրանք գտնվում էին հեոու այս տեղերից՝ Օշական, Փարպի Աշտարակ, Սրեն, Բադավան և այլ տեղերում: Ուրեմն մայրաքաղաքի կենդանության և փարթամության ժամանակ էլ Շիրակի այս կտորը Շիրակ էր անփայտ, ծառազուրկ: Այնպես որ Անիի շրջակաների միակ բուսական զարդը բացի, իհարկե, կանաչ լեռնադաշտի տեսարաններից: Ծաղկոցաձորն էր իր բուրաստաններով: Հասկանալի է, թե որքան սիրված պիտի լիներ այս ձորամեջը: Երբ մեզ պատմում են փարթամ, հարուստ, շռայլ մի կյանքի մասին, որ երկար ժսմանակ եռում էր այս քաղաքի պարիսպների ներսում մենք չենք կարող երևակայել մի ժողովուրդ, որ նստած լիներ քարի ու ավազի վրա, որ հասկացած չլիներ բնության բարիքների, ծաղիկների, օգտակար բույսերի ամբողջ գրավչությունը:

Այդ մեծ հաճույքը միացած օգտակարության հետ, Անին որոնում էր Ծաղկոցաձորում: Եվ այդ ձորը, այո՛, այժմյանից անհամեմատ ավելի գեղեցիկ էր, ավելի մշակված, բայց ծաղկավետ, պարտեզներից ավել մի քան չէր ներկայացնում։

Ծաղկոցաձորի մի կողը նկարագրեցի ես այն որ դարձրած է դեպի քաղաքը։ Մյուս կողը, աջը, որ Ալաջայի շղթայի կողմն է, այնպես սեպացած չէ պատի պես կտրված ու անմատչելի։ Պահպանելով մի զաոիվայր ու բարձր ձորակողի հատկությունները նա շատ տեղերում դյուրամատչելի է, և այդ տեղերից էլ ձորին են նայում քարայրերի խմբերը։

Ը

Առավոտյան անդորրությունն էր տիրում պարտեզների ձորում: Ոչ մի ձայն, ոչ թռչուն կա, որ իր երգով փաոաբանե բնության այս սքանչելի ժամերը, ոչ Ալաջայի ջուրն է ձայնծպուտ հանում, ոչ բնակչություն կա, որ կյանքի վլվլուկ մտցներ երկու բարձր մոխրագույն կողերի մեջ ամփոփված այս նեղ տարածությունը։ Քնած է ամեն ինչ, հավիտենական քնով է քնած, հավիտենական քուն՝ դա ինքը է մահն է այս կողմեբի միակ իրական անողորմ տերը։

Մեր խմբի խոսակցություններն են միայն որ ժամանակավորապես մի քանի րոպեով աղմուկում են մահվան խոր քունը։ Անիի ժայռոտ կողը այդ միապաղաղ վիթխարի պատը արձագանքներ է տալիս մեր ձայներին։ Արձագանքը փոխվում է միապաղաղ խուլ թնդյունի, երբ մեր խումբը ամբողջովին բարձր ձայնով սկսում է երգել։ Ձորը կենդանանում է։

Բայց պատահական այցելուների խմբերը, որքան էլ բազմաթիվ ու ստվար լինեն, չեն կարող փոփոխել մահվան հովտի դարավոր ճակատագիրը։ Ահա վերջացավ մեր երգը, վերջացավ և Ծաղկոցաձորի ժայռոտ պասը։ Մի ոլոր մոլոր ճանապարհ ձորի հատակից դնում է դեպի բարձր։ Մենք բռնում ենք այդ ճանապարհը, Եվ դարձյալ այն ամենը ինչ կա այստեղ - ձոր, շուր, ժայռեր, քարայրեր, բանջարանոցներ օդ ու երկինք ընկղմված է նույն լռությա, մեռելության մեջ։ Ոչինչ հետք չէ մնում մի խումբ մարդկանց ձայներից աղաղակներից։ Ոչինչ բան քնից չզարթենց և կախարդված աշխարհի մեջ ոչ շարժում առաջ եկավ, ոչ որևէ զգացմունք։

Միմյանց ետևից շարան ընկած բարձրանում ենք Ծաղկոցաձորից դեպի վեր, դարձյալ դեպի մեռած քաղաքը դեպի ալն վիթխարի կախարդանքը, որ կոչվում է Անի։ Բայց նախքան արեգակի տակ գտնվող Անին մտնելը, կանգ առնենք այս լանջի վրա, կանգ առնենք այն առեղծվածի առջև, որ կոչվում է Ստորերկրյա Անի։

Ասում են թե եղել է այդպիսի Անի հողի տակ ծածկված օրվա լույսից ու ջերմությունից զրկված մի Անի, որի մուտքերից մեկի մոտ այժմ մենք կանգնած ենք:

Ս. Լուսավորիչ եկեղեցու մոտ Անիի հարավ արևելյան անկյունում ես ձեզ ցույց տվի այն ստորերկրյա անցքը, որ կոչվում է «Գեդան գյալմազ»։ Նրա մասին ինչպես գիտեք ասում են թե մի կողմից գնում է դեպի Ախուրյան գետը, իսկ մյուս կողմից անցնում է քաղաքի տակը։

Այստեղ էլ Ծաղկոցաձորի այս լանջի վրա ժայռերի մեջ ցույց են տալիս մի փոքրիկ ծակ և ասում են, որ դա էլ ստորերկրյա մի մուտք է, որ տանում է քաղաքի տակը։ Այնպես որ դուրս է գալիս թե Անիի տակր փորված է և մի քաղաք էլ այնտեղ է եղել, իսկական քաղաք, մարդկանց բնակության հատկացրած։ Իբրև ենթադրություն՝ այսպիսի միտք Անին այցելողներից շատերն են հայտնել։ Բայց այդ այցելուներից մեկը, Գեղամյանց հավատացնում է մեզ, թե դա ենթադրություն չէ, այլ հաստատ իրողություն։ Եվ հավատացնում է իբրև իր աչքով տեսած մարդ, նա Ծաղկոցաձորի այս ծակով մտել է Ստորերկրյա Անին և տալիս է նրա նկարադրութլունր։ Ես չեմ ճանաչում մի այլ ճանապարհորդ, որ նույնպես մտած ու նկարագրած լինի։ Եվ որովհետև ինքս ել չեմ տեսել, ուստի այդ շատ հետաքրքրական հանգամանքը կծանոթացնեմ ընթերցողիս Գեղամյանցի պատմվածքով։ Նախ և առաջ Ստորերկրյա Անին տանող մուտքը։

«Այդ մուտքը - ասում է այցելուն - գտնվում է Միջնաբերդի հյուսիս արևմտյան կողմը դեպի Ծաղկոցաձոր տանող արտաքին պարսպի քայքայված դռան ձախ կողմը ճիշտ վեց քայլ հեռու դեպի հարավ։ Միմյանց վրա բնությունից շարված մեծամեծ ժայռերի մի երկայն կարգ պարսպաձև պատել է այդ տեղը։ Ժայռերի մեջ երևում է մի նեղ ծակ ուր օձաձև սողալռվ ամենից առաջ մտավ իմ ուղեցույցս և սկսեց իմ գյխիցս քաշ տալ, Քյուրբքչյանի վանեցի ծառաներն էլ ոտքերիցս ինձ ներս էին քաշում և իրանք էլ ետևիցս ներս մտնում։ Չորս սաժեն տեղ այդպես գետնաքարշ սողալով առաջ գնալով վերջապես մեր առաջին բացվեցավ Ստորերկրյա Անին»:

Մի այսպիսի դաժան, օձային ճանապարհը չէր կարող մուտք լինել մի ստորերկրյա քաղաքի համար, եթե ենթադրենք այնտեղ մշտապես ապրող մի ժողովուրդ որ պիտի հաղորդակցություն ունենար դրսի աշխարհի հետ։ Բայց ահա դեռ ուրիշ ինչ սարսափելի պայմաններ ունի այդ ստորերկրյա քաղաքը։

«Ներսից փչող բարակ սառն քամին, անտանելի մթությունը, հեղձուցիչ օդը, իմ տագնապը և մրսելու երկյուղը (սերթուկս հանած էի) ավելի շատացրին և ես ուրախությամբ ետ կդառնայի եթե կարողանայի ընկերներիս ներս մտած օձային ճանապարհից դուրս գնալ մենակ առանց օգնության ընկերներիս, որոնք այդ միջոցին ճրագներ վառած սկսել էին արդեն շրջել այս և այն կողմ, Ես ստիպվեցա հետևել նոցա:

«Ստորերկրյա Անին այնքան խորը փորված է, որ նրա մեջ ազատ կերպով կարող են շրջել հարյուրավոր մարդիկ։ Մի քանի տեղ միայն մարդ հարկադրվում է գլուխը կռացնել: Պատերը և առաստաղը կազմում է պինդ, կարելի է ասել քարացած կիր, տեղ տեղ էլ պատերում հանդիպեմ էի մեծ և փոքր ժայռերի երբեմն նաև քարածուխի։ Իմ մտած ճանապԱրհը նսխ դսում է դեպի հյուսիս հեսո դեպի արևմուտք, արևելք հարավ անդադար պտույտներ անելով յուրաքանչյուր 5-6 սաժենի վրա: Մեջտեղում միշտ փողոցներ որոնց մեջ երեք հոգի հազիվ կարող են մեկմեկու կողքին գնալ: Փողոցների երկու կողմը կես, մեկ և մինչև մեկուկես արշին բարձրությամբ փոքր բարերից շինված արվեստակտն պատեր, որոնց այն կողմը և տներ ու դուքաններ՝ բառակուսի և կլորակ ձևերով:

«Տների և դուքանների մեջ փոքրիկ բաժանմունքներ, պահարաններ և դռների տեղեր Լույս ոչ մի տեղից չէ թափանցում որտեղից էր փչում ցուրտ քամին չեմ կարող ասել: Տեղ տեղ վերևից մի թթվաշ ջուր էր կաթկթում: Կես ժամից ավելի ման դալով և ման գալով երկյուղ կրելով (ջերմաչափը իջավ մինչև 8%, երբ դուրսը 32° էր), ես դուրս ելա: Ուղեցույցս ինձ պատմեց որ 1876-ին նա մի քանի տաճիկ զորավարների հետ 4 ժամ ման էր եկել Ստորերկրյա Անիում և նրա ծայրն ու ճոթը չէ դտել: Նրա ասությամբ մեր ման եկած փողոցներով կարելի է գնալ մինչև Միջնաբերդի տակր և հասնել մինչև պարիսպները, ուրեմն ամբողջ քաղաքի տակը դատարկ է և ամեն մի քայլափոխում ասում էր ուղեցույցս, կհանդիպեք մեծ և փոքր բնակարանների և դուքանների Բայց ավելացնում էր նա տեղ տեղ էլ կհանդիպեք պատերի, որոնցից անցնելը անկարելի է և որոնց մյուս կողմր եղած մասերում ման գալու համար կան դրսից մուտքեր, ուրիշ տեղերից արդեն խանգարված:

«-Պատահե՛լ եք խաչերի կամ մատուռների այդ տեղերում,– հարցրի ես ուղեկցիս:

«-Ոչ, պատասխանեց նա,– միանդամայն հավատացնելով, որ Ստորերկրյա Անին միայն կենդանի մարդկանց բնակարան և գփավորապես վաճառատեղի և եղած»

Այս նկարագրությունից մենք իմանում ենք որ Անիի տակ կան ստորերկրյա անցքեր: Բայց դրանք ճի՛շտ որ այն դերն են կատարել, որ այնպիսի վստահությամբ վերագրում է նրանց Գեղամյանցր: Այս հարցր փոքր-ինչ պարզաբանելու համար ես կբերեմ մի ուրիշ նկարագրություն էր:

Վերևում ես մի երկու անգամ հիշել եմ կազակների օֆիցեր Ռժևուսկուն, որ ռուս թուրքական վերջին պատերազմի ժամանակ երկար մնացել է Անիի մոտ և նկարագրում է այն պատերազմական գործողությունները որոնք տեղի ունեցան այդ կողմերում: Նույն այդ օֆիցերը խոսում է և Անիի ստորերկրյա անցքերի մասին: Փորվածքները այնքան բազմաթիվ են ավերակ մայրաքաղաքի տակ ու շուրջր որ հաստատապես չէ կարելի ասել, թե որ կողմի քարայրերն ու անցքերն է նկարագրում ոուս զինվորականը կարելի է միայն հաստատ ասել որ Անիի արևմտյան կողմերի մասին է խոսքը քանի որ այդ կողմերում կարող էր գտնվել ոուսաց զորաբաժիը որ իր առջև ուներ Սլաջայի թիկունքների և ստորոտների թուրքաց բանակը:

«Հետևյա, օրեր,֊ ասում է Ռժևոլսկին - մեզ համար հանգիստ անցան: Մեզ տանջում էին միայն սարսափելի շոգերը, ճանճերը և զանազան սողունները ինչպես են կարիճներ, ֆտլանգաներ և թունավոր սարգեր: Շոգերից մենք փրկություն գտնում էինք այն գետնափորերում որոնք շինված են համարյա ամբողջ Անիի տակ: Գնդի հրամանա տարր տոթից հանգստանալու տեղ ընտրեդ մի ամբողջ ստորերկրյա դահլիճ որ բոլորովին կանոնավոր քառանկյունի ձև ուներ և որին կպած էր մի փոքրիկ եկեղեցի: Ինչ պաշտոն էին կատարում այս ստորերկրյա բնակարանները-չգիտեմ սենյակների ամբողջ շարքեր փորելը կամ ավելի ճիշտ ասած՝ բարերի մեջ կտրելը շարքեր որոնք մի քանի վերստ տարածություն ունեն - մի այնպիսի ժամանակ, երբ վառոդր դեռ հայտնի չէր պահանջում էր ահագին աշխատանք իսկ զանազան զարդարանքները մեծ հմտություն: Չեմ կարող մոռանալ այն ճաշր որ տվեց մեզ գնդի հրա մանատարը այդ գետնափորի մեջ երկար ժամակիմ հիշողությունից չի անհետանու իր կարգ ու սարքով առանձ նատեսակ այդ ընկերակա քեֆի բարձր դահլիճի կիսամթության մեջ կաղակները երգում էին, վայրենի լեզգինկա էին պարում, Կախեթի գինին անպետք էր:

Այս բոլորը պես կարող է տղի ունեցած լինել Ծաղկաձորի քարայրերից մեկում ուր կարելի է դահլիճ էր գտնել, ի նուջյքներ էր սարքել: Բայց ահա ինչն է զարմանալին: «Հազիվ թե մեկը-շարունակում է ռուս օֆիցերը,- երբևիցե հետազոտած լինի այն ստորերկրյա քաղաքը որի մեջ մոլորվել ճանապարհ կորցնել շատ հեշտ է բայց որի լիակատար հետազոտությունը գուցե հետաքրքրական հնագիտական գյուտեր տա: Թե որքան մեծ են և իրանց ճյուղավորություններով մոլորեցնոլ են այս ստորերկրյա անցքերը, երևում է հետևյալ դեպքից Խորանժիյ[5] Բորիսովը, որ Անիի կողմերը հետախուզությունների էր ուղարկված դեռ այն ժամանակ երբ մեր զորաբաժինը կանգնած էր Արփաչայի մեր ափին, նկարում է մի ձիավոր չերքեղի և իր կաղակներով հետամուտ է լինում նրան: Արդեն համարյա հասել էին կազակները երբ հասկարծ չերքերը ձին քշեց մի փոքրիկ ձոր և անհայտացավ Ձորը այնքան փոքր էր որ եթե չերքեզը դուրս գար այնտեղից նրան անպատճառ կտեսնեին և սակայն ոչ նա ոչ նրա սպիտակ ձին չէին երևում: Բորիսովի աչքին ընկավ առջևում բացված սև ծակը և որքան է վտանգավոր էր անծանոթ ստորերկրյա աշխարհ մտնելը, բայց թշնամի ձիավորին գերելը անխուսափելի էր թվում, ուստի և կազակները երկար չմտածեցին ու ձիաները քշեցին մութ գետնափորի մեջ: Սակավ առ սակավ աչքը սկսեց սովորել շրջապատող մթության առջևից պարգ լսվում էր հեռացռղ ձիու դոփյունը որքան էլ վտանգ շատ լիներ այդտեղ, կազակները շարունակում էին իրանց հալածանքը և յուրաքանչյուր րոպե նրանց ձիաները զարնվում էին սմբակների աակ ընկնող քարերին առջևից գնացող ձիու սմբակների ձայնը ավելի և ավելի մոս, էր լսվում հանկարծ այնպես թվաց թե վազող ձին կանգ առավ: Պետք է որ փախչելու ճանապարհ չլինի- այսպես մտածեցին կազակները, հանելով իրանց թրերը որպեսզի նրանց գործի դնեն եթե այդքան անհանգստության պատճառած չերքեզ կամենար պանվել: Մի ինչ-որ բան սպիտակին տվեց ավելի և ավելի պարզ նկատվեց այդքան եռանդով հալածված ձիու կերպարանքը նա այժմ կանգնած էր բայց ավաղ առանց ձիավռրի։ Երկար ժամանակ կազակները դեսուդեն պրպտելով. որոնում էին ձիու տիրոքր, լուցկիներ էին վառում խուզարկում էին բոլոր անկյունները։ Բայց տեսնելով որ գետնփոները անվերջ են և համոզվելով որ զուր են ման գալիս, ետ դարձան աշխատելով գտնել ելքի ճանապարհը: Սոսկալի րոպեներ անցկացրին նրանք երբ համոզվեցին որ կորցրել են ճանապարհը: Նրանց մտքով անցնում էր թե կարելի է ողջ ողջ թաղվել այս անելանելի նրբանցքների և դահիճների մեջ և այս միտքը սառցնում էր նրանց սրտերը սարասափ էր լցնում նրանց մեջ: Երկար թափառում էին նրանք ամեն րոպե հետ ու հետ էին գնում փոխում էին ուղղությունը և բոլորովին հոգնած, ուժասպառ դարձած՝ նկատեցին վերջապես, լույսի այն ճառագայթը որ թափանցում էր նրանց շրջապատող մութ տարածության մեջ: Բանիդ դուրս եկավ որ ելքի տեղը գտնվում է այնտեղի հակառակ կողմում որով ներս էին մտել: Եվ ելքը ավելի նեղ էր, բացի դրանից, ճանապարհը փակել եին թափված քարերը հարկավոր եղավ ձեռքերով մաքրել ելքի տեղը, որպեսզի ձիաները կարոդանային դուրս գալ: Եվ կազակների ձեռքը այդքան աշխատանքի և անախորժ զգացմունքի գնով ընկած պատերազմական տվարն էր մի անպիտան մոխրագույն, ծեր չափազանց նիհար ձի և մի զզվելի թամբ[6]:

Անկասկած այս պատերազմական արկածը տեղի ունենալ կարող էր միայն Անիի տակ եղած գետնափոր) երի մեջ: Չորս կողմում մի ուրիշ տեղ չկա ուր ստորերկրյա այդքան երկար ու ընդարձակ անցքեր որոնենք անցքեր որոնք թույլ տային խմբական ձիարշավներ սարքել: Մայոր Ռժևոսկին չէ տեսել այդ ստորերկրյա փողոցները նրբանցքները, դահլիճները նա միայն լսել է Բորիսովի պատմվածքները, և մենք տեսնում ենք, որ դրանք համաձայնվում են Գեղամյանցի նկարագրության հետ ընդհանուր կետերում: Թույլ տանք որ թե Բորիսովը և թե Գեղամյանցր շատ բան տեսած ու հասկացած են համարել իրենց երևակայության միջոցով,որ, ինչպես հայտնի է այդպիսի մութ ու ահավոր տեղերում գործում է անհամեմատ մեծնեռանդով ստեղծում է իրականության անհամապատասխան պատկերներ և անուններ։ Թող այդպես լինի։ Բայց և այդպես մնում է այն փաստ, որ Անիի տակ ինչ որ երկար ճյուղավորվող անցքեր կան, ինչ-որ խորհրդավոր բավիղներ։

Ամբողջ հարցն այն է, թե ինչ են եղել դրանք։ Ասում են մարդկային բնակության տեղեր: Հավատա՞նք։ Մարդը թե՛ հնում, - չմոռանանք այս, - թե այժմ մի արարած է, որ չէ կարող ապրել առանց օդի, լույսի և արևի։ Ստորերկրյա Անին չէր կարող տալ իր բնակիչներին այդ ամենագլխավոր տարրերը առանց որոնց կյանք չկա։ Նույնիսկ եթե ենթադրելու էլ լինենք թե վերևից, քաղաքի միջից մեծ մեծ ծակեր էին բացված լույս ռւ ջերմություն հաղորդելու համար, ստորերկրյա աշխարհին դարձյալ ոչինչ հավանականություն ստեղծած չէինք լինի այն բանի համար, թե մարդիկ էին ապրում հողի տակ։ Այդ ապրուստը անհնարին կլիներ այնքան լայն ռւ մեծ ստորերկրյա տարածության վրա։

Վերջապես մի աոանձին ստիպողական հարկ էլ չկար, որ Անին իր ազգաբնակության ավելորդ մասը թաղեր գետնի տակ։ Նա իր շրջականերում ունի ընդարձակ և լայն տեղեր, ուր կարող էին հարյուր հազարավոր մարդիկ բնակվել։ Եվ մենք, դատելով լրջությամբ, վերջիվերջո կգանք այն եզրակացության, որ ստորերկրյա անցքերը, փորվածքները ուրիշ նշանակություն են ունեցել ուրիշ դեր են կատարել: Գուցե նրանք պատերազմական գիտության մշակած դատարանեներ, մթերանոցներ նույնիսկ ժամանակավոր ապաստանատեղեր են եղել։ Եվ եթե մենք աչքի առաջ բռնենք, թե այս կողմերի քարի կակուղ հատկությունը որքա՞ն զարմանալի դյուրություն և հաջողականություն է հաղորդել անեցիների ճարտարապետական տապանդիս, որքան խիզախ ձեռնարկողներ է դարձրել նրանց շինելու և փորելու գործի մեջ։ Հասկանալի կլինի որ մայրաքաղաքի պաշտպանողական նպատակների համար այդպիսի վիթխարի ձեռնարկությունն էլ ինչպես ստորերկրյա անցքերի ցանցն է միանգամայն կարելի և հնարավոր էր կարծում եմ, որ ռուս օֆիցերի պատմած դեպքը երբ մի չհրքեղ նեղն ընկած ժամանակ, ազատվում է մի խումբ կազակների ձեռքից հաղթելով գետնափորներին, պիտի մի աղոտ առաջնորդ դառնա մեզ համար՝ «Ստորերկրյա Անիի» նշանակությունը հասկանալու համար:

Այստեղ էլ ես կրկնում եմ ինչպես դեռ էլ առիթ պիտի ունենամ կրկնելու այն, ինչ ասել եմ Անիի պատերազմական նշանակության մասին։ Երբ այցելուն ամփոփվում է այդ նշանակությունը ըմբռնելու մտքի մեջ, նա չի կարող չհիանալ տեսնելով, թե որքան խնամք ու ուշադրություն, որքան ճարտարություն, կանխատեսություն է թափված՝ այս բերդին ամեն կողմից պաշտպանողական հզոր միջոցներ հաթայթելու համար: Ավերակների երկար տարածության վրա, կրկնում եմ, միայն քրիստոնյայի աստծո խորտակված պաշտամունքը չի ողբում, նրանից ավելի խոսում է այս լուռ վայրերում ջարդված, կոտրատված հուժկու ռազմական պաշտպանողական հանճարը: Դուք տեսնում եք, որ մի սուր աչք տեսել է ամեն ինչ, որոշել է այն տեղերը, ուր մայրաքաղաքը կարող էր հարվածներ ընդունել, և դրել է այդ տեղերում հակահարվածների ամուր պատվանդաններ։

Ստորերկրյա մութ, խորհրդավոր սարսափ ազդող փորվածքներն էլ հարկավոր են եղել Անին այնքան սիրուն կերպով պաշտպանության դիրքի մեջ դնող հանճարին: Գոնե ինձ համար ամենահավանական ենթադրությունն այս է: Իհարկե ոչ ես, ոչ էլ մի ուրիշը չենք կարող ամենաճիշտ հավանականությանը մոտեցած լինել, քանի որ ձեռքի տակ ունենք երկու ականատեսների նկարագրությունները:

Դրանք շատ անբավարար են: Մի ստորերկրյա աշխարհ ճանաչելու համար թվական չեն երկու պատահական այցելուները, որոնք ահ ու երկյուղով բռնված մի կարճ ժամանակ եղել են փորվածքների մեջ: Պետք է հանգիստ մանրամասն ուսումնասիրություն, պետք է ոչ թե լուցկիների լույս այլ գիտության և լուսաբանության պայծառ ջահեր մտցնել այս տեղերը:

Դա դեռ ապագայի գործ է: Անին կարգին չէ ուսումնասիրված, լուսաբանված չէ իր ավերակային կյանքի բոլոր, բոլոր դիրքերից:

Պետք է հուսալ, որ կգա այդ օրն էլ: Եվ այն ժամանակ այն բոլոր մութ հարցերի հետ, որ պահում է իր կրծքի տակ Անին կպարզվի և ստորերկրյա քաղաքի էությունը:

Թ

Նոր ենք դուրս եկել Ծաղկոցի ձորից, նոր ենք ոտք դրել Անիի մակերևույթի վրա: Բայց հեռանալ ձորի պռունգից դեռ չենք կարողանում: Բարձր ժայռերի գլխից մենք դեռ մի քանի րոպե էլ դիտում ենք արևմտյան շրջակաների տեսարանը: Մեր ձախ կողմին բարձրացած միջնաբերդը նույնպես նայում է ձորին, որի մեջ էինք մենք: Մի կես ժամ առաջ դա մի դարավոր անշարժ հայացք է և կարծում ես, թե նա միշտ դյութված է այն ամեհի վայրենի գեղեցկությունից, որ ներկայացնում է Ծաղկոցաձորը, այստեղ՝ նրա ոտների առաջ:

Բայց մեր ուշադրությունը գրավողը այնքան այդ մեծ, ամայի մոխրագույն ձորը չէ, որքան այն շինությունը, որ ուղիղ մեզ է նայում ձորի հանդիպակաց կողի ժայռոտ զառիվայրերից:

Շինությու՞ն: Բայց ո՞վ է նրան շինել: Երկու վարպետներ են երևում՝ բնությունը և մարդը: Ո՞վ է դրանցից շատ աշխատել այդ շինության վրա՝ մարդը: Բնությունը միայն նյութ է տվել, բնությունը այդ թեք լանջի վրա գցել է մի մեծ ժայռ, իսկ մարդը բարձրացել է այնտեղ, իր մուրճով ծակծկել է ժայռը, սենյակներ է փորել, մինչև իսկ պատուհաններ է բացել, և ահա այդ քարայրային ապարանքը լուռ մեզ է նայում իր բաց դռներով:

Մեր տեսած այն քարայրերի մեջ, որոնք մի ժամանակ մարդկանց էին ծառայում, այս մեկը առաջինն է թե՛ իր չափերով, թե՛ իր զարդարանքներով: Մենք իսկույն հատկացնում ենք նրան «ապարանք» անունը: Եվ իրավ, որքան կարելի է դատել հեռվից, նա սովորական տուն է:

Մոտիկից տեսնել նրան, մանավանդ նրա ներսը մտնել, հեշտ չէ, եթե չասենք, թե անհնարին է: Նրա ժայռը ցցված է ձորի պատռվածքի ծայրին: Ներքևից ձորի հատակից, ոչ մի ճանապարհ, որ տաներ դեպի վեր, դեպի մեր մկրտած ապարանքը: Գուցե կարելի լինի մագլցելով վեր բարձրանալ: Իսկ վերևից ձորի պռունգից միայն թոկերի վրա կարելի է կախվել, ցած գնալ, սենյակների մուտքին հասնելու համար:

Մենք ոչ մեկն ենք անում ոչ մյուսը, այլ մեր կանգնած տեղից ուղղում ենք մեր դիտակները և տեսնում ենք այն, ինչ կարելի է տեսնել դրսից: Քարայրի ապարանքը կամ այրերի այդ խումբը ինչպես կամենում եք՝ անվանեցեք,-երկհարկանի է: Երևում են մի քանի կամարաձև գեղեցիկ դռներ, մի երկու սենյակների առջևի պատը քանդված է, և դուք տեսնում եք, որ նրանք ներսից ավազան են եղել: Ոչ միայն ավազան: Երկար մեր ուշադրությունը գրավում է իր բոլոր երեք պատերով, մեզ նայող սենյակը: Նրա մեջ մենք նկատում ենք բազմաթիվ դարակներ, նկատում ենք և ինչ-որ գունավոր նկարներ: Ապարանքի հարավային մասն է այդպես կիսաքանդ և ցույց է տալիս իր ներքինը: Մնացած մասը դեռ ծածկված շինության արտաքին ամբողջությունն է պահպանում և այդտեղ երևացողը պատուհաններն են միայն:

Բնականաբար մեզ իսկույն պիտի բորբոքեր այն հարցը, թե ի՞նչ է եղել այդ շինությանը: Կենդանի մարդուն մի անհայտ ու անխոս ավերակի առաջ ամենից շատ այդ է տանջում: Եվ մեզանից ամեն մեկը իր ենթադրությունն էր հայտնում: Մեկն ասում էր, թե երևի այդտեղ ապրելիս է եղել մի իշխան կամի շատ հարուստ մարդ: Իհարկե, ամենից առաջ մի այդպիսի միտք պիտի գա, քանի որ մենք գտնվում ենք մի մայրաքաղաքի, այն էլ իր փարթամությամբ հռչակված մայրաքաղաքի հողի վրա: Բայց մի ուրիշը իրավացի կերպով նկատում է, որ մասնավոր շինությունները այնքան մեծ ու փառահեղ չեն եղել, գոնե Անիի մեջ այդպիսի տան ապարանքի կանգուն ավերակներ չենք տեսնում: Կան այո շինություններ, որոնք եկեղեցիներ չեն, բայց մենք նրանց մասնավոր մարդկանց սեփականություն չենք ճանաչում և ասում ենք, թե դրանք պետական հիմնարկություններ պաշտոնարաններ են եղել: Այպես էլ այդ ժայռի մեջ փորված ապարանքը երևի որևէ պաշտոնական հիմնարկություն է եղել՝ կամ զինվորական պահականոց, որ հսկվում էր հարավային կողմից եկող մեծ կարևոր ճանապարհի վրա կամ գուցե մաքսի և այլ հարկերի տուն:

Սրանք մեր խոսակցություններն են, ընթերցող: Եվ ես չեմ ասում, թե ուրիշ այցելուներ բոլորովին ուրիշ տեսակ խոսակցություն, ուրիշ տեսակ ենթադրություններ չեն ունենա այս միևնույն առարկայի վերաբերմամբ: Ամենքն իրավունք ունեն: Ոչ մի գրով, ոչ մի հիշատակությամբ չխանգարվող քարային լռության առջև ենք կանգնած: Քարերից էլ ասենք գաղտնիքներ խլում են, բայց ի՞նչ տեսակ քարերից: Ո՞ւր էր, եթե մենք էլ, հասարակ այցելուներս, մաս ունենայինք այն հանճարից ու հնարավորությունից, որ օրինակ Վանի ժայռերի վրա նշանակված բազմադարյան ալևոր գաղտնիքը բացեց:

Բայց կասեմ, որ շատ ճիշտ է մեր խոսակցության մեջ շեշտված այն հանգամանքը, որ մասնավոր աչքի ընկնող մեծ շինություններ ոչ ոք չէր ուզում ընդունել Անիի կանգուն ավերակների մեջ: Կարծես, թե անեցին դրամ խնայելիս չի եղել միայն եկեղեցիներ և պաշտոնարաններ շինելիս:

Ահա մենք գնում ենք դեպի այդպիսի մի շինություն, որը նույնպես ստեղծված է, որի ինչ լինելու առիթով տեսակ տեսակ դատողություններ կան:

Ծաղկոցաձորի եղերքով մի ծուռումուռ ճանապարհ տանում է մեզ քիչ դեպի հյուսիս: Մեր առջև պատերի մի տրորված խումբ է երևում նա բարձր է նայում է մեզ երեք հատ սևին տվող կամարակապ բացվածքներով, որոնք ներքին հարկումն են գտնվում: Դրանք սենյակներ են և բավական լավ պահված սենյակներ, բայց նման են դիակի կտցահարած պատռոտած աչքերին, որոնց միջից մահն է նայում իր բութ ու սառն անհուսությամբ: Այդ մեծ, բայց անկենդան աչքերի առաջ, ուր, երևի այդ տան բակն էր գտնվում թափված է քարակույտերի մի մեծ տարածություն : Նա ցույց է տալիս, որ այս շինությունը ավելի շատ բան է ունեցել, քան ինչ ունի այժմ, բայց կամարներ ու պատեր շատ են թափվել և կազմել են այս քարակաշկառը: Իսկ ինչ մնացել է կրով

222 ծեփով կապված, կանգուն մնում է այդ երեք սև աչքերի ետևում և վերևում գզգզված կրծոտված ճաքճքած ու կիսով չափ թափված բայց դարձյալ հիացնում է տեսնողին, դարձյալ նրա մտքին ու երևակայության դատելու ենթագրելու այքան նյութ տալիս:

Առաջին տեսնողներն ասացին որ դա արքայական պալատ է բայց եղան մտածողներ էլ, թե Բագրատունի թագավորները այսպիսի վտանգավոր տեղ պալատ չէին շինի: Բաղաքի ծսյրն է, Անիի պարիսպր գալիս հասնում է շինության պատերին ինչպես կարելի էր որ թագսվոըր իր համար բնակավայր ընտրե թշնամու հարվածներին ենթարկված այսպիսի մի տեղ: Սկսեցին թագավորական պալատի ամենահարմար և միակ հնարավոր տեղ հսմարել Միջնաբերդը: Իսկ այս շինությունը - երևակայությամբ իհարկե - հատկացրին Բագրատունյաց ժամանակի ամենափառավոր իշխանական տոհմին՝ Պահլավունիներին: Եվ այս ապարանքը նկարագրությունների մեջ կոչվում էր «պահլավունեաց պալատ»: Սակայն ուշադրություն դարձրել են և այն հանգամանքի վրա, որ պալատը այդքան հին շինություն չէ: Պրոֆեսոր Սասը ենթադրում է, որ նա շինված է, որ այն շինված է Զաքարյանների ժամանակ և եղել է զորանոց, ուր հավաքվում էին պարիսպները և աշտարակները պահպանող զինվորական գնդերը:

Ծանոթ լինելով այդ բոլոր առարկություններին և ենթադրություններին մենք, այնուամենայնիվ քարակաշկառների վրայով մտնում ենք ներքին հարկի կամարակապ սենյակները համարյա համոզված որ մտնում ենք արքայական պալատը: Եթեթ ինձ կարողանային ապացուցանել անհերքելի փաստերով, թե զս զորանոց է միայն կամ մի ուրիշ պաշտոնական համենայնդեպս ոչ պալատ ես այնուամենայնիվ շուտ հասկանալի և բնական կգտնեի այն եթե կամենում եէ անվանեցեք, նախապաշարմունքը, որ խանրացախ է այցելուի վրա հատկապես մի անգամ արտասանված անվան՝ Թագավորական պալատի վերաբերմամբ: Բնական եմ համարում այդ տրամադրությունը, որովհետև ինքս էլ ենթակվել եմ Անիի այցելուի հոգեբանության: Վեհ ու տխրալի ավերակները ինչ որ թագավորական վսեմաշուք ազդեցություն են թողնում և դուք համարյա մոռանում եք, որ Բագրատունյաց մայրաքաղաքը ամբողջ դարեր ապրել է առանց թագավորների և ապրել է տեսնելով գեղեցիկ օրեր էր:

Այդ անթագավոր ժամանակների Անին չկա ձեր աչքի առջև Բագրատունիները զերում են հափշտակում են ձեզ այն վայրկյանից, երբ ձեր ոտը առաջին անգամ դիպչում է Անիի հողին և մինչև վերջը ձեզ այնպես է թվում, թե վերջին անբախտ ձաղիկի հետ աչք է փակել և նրա մայրաքաղաքը: եվ զարմանում եք երբ ձեզ ասում են, թե Բագրատունիներից հետո էլ երկար ու երկար ժամանակ եղել է գեղեցիկ Անի:

Ինձ պես տրամադրված էին և իմ բոլոր ընկերները և մենք ամենքս շրջում էինք այդ ավերված շինության մեջ, մեր տպավորությունների մեր դատողությունների մեջ վերաբերվելով նրան իբրև պալատի:

ներքին հարկը դեռ պալաաական հատկություններ չէ ցույց տալիս: Անցնում ենք սենյակից սենակը կան նեղ անցքեր կան խավար անկյուններ: Արդյոք ի՞նչ են եղել դրանք մառաննե՞ր, մթերանոցնե՛ր, ծառաների բնակարաննե՞ր, թե բանաեր երևում է, որ նույնիսկ շեն ժամանակն էլ բավական մռայլ տեսք է ունեցել այս պինդ կամարակապ ներքնահարկի ներսը:

Այդպես չէ վերևի հարկը ուր մենք բարձրացանք բակի կողմից թեև այդտեղ ավերանքը իր ամբողջ ուժի մեջ է, կատաղի, անզուսպ, բայց կան բեկորներ կան մանր փշրանքներ, որոնք առաջին իսկ հայացքից ժպտււմ են երեսիդ իբրև փառահեղության վկաներ: Այդ ժպիտները ավերանքի, ապականության կույտերի տակից կույտեր վերևից:

Դեռ ցածրում Ծաղկոցաձորի սկզբում մեր ուշադրությունն էին հրավիրել այս մեծ տան վրա, որ իր ամբողջ քայքայված հասակով պինդ կպած է ձորի շրթունքին և նայում է նրան իր արևմտյան պատի ամբողջ երկարությամբ: Բայց այնտեղից նայելիս՝ դուք պատրաստված պիտի լինեք իմանալու, որ դա տուն է և ոչ թե պատերի կտորների ինչ որ անհասկանալի մնացորդներ:Իսկապես պատի կտորներ են դրանք ժայռոտ լանջի գլխին ահագին պատռվածքներով, հրեշավոր ճեղքերով միմյանցից բաճանված պատեր որոնց մեջ բացված ծակերով (պատուհաններով) մեջ է նայում շարունակ խորհրդապահ երկինքը։ Այստեղ միայն վերին հարկի այս մնացորդների մեջ միայն կարողանում եք փոքրիշատե ամփոփ հասկացություն կազմել մի մեծ հարուստ ապրանքների մասին։

Նայելով շուրջը նայելով պատերին սենյակների դասավորության, մարդ համոզվում է թե դա ապարանք է եղել մի փարթամ ու ունևոր մարդու բնակության համար Զորանոցի պահականոի, զիվանի կամ մի այլ պաշտոնարանի ենթդրությունը թվոմ է շատ անհավանական։ Ասում են թե թագավորական պալատ չեր կարող լինել մի այսպիսի վտանգավոր տեղ քաղաքի ծայրում։ Այս իսկ պատճառով այս շինությունը չէ կարող մի իշխննի րինակ մի պահլավունու, մի Զաքարյանի բնակատեղ էլ լինել։ Բայց ինչո՞ւ այդքան վճռական դեր հատկացնել տեղի դիրքին։ Այդ դիրքը նախ և առաջ շատ վտանգաոր չէ դարձում Ծաղկոցաձորի կողը, որ ուղղակի սկսվում է պատի ետևում շատ էլ դյուրամատչելի չէ դարձնում Անիի այս կողմը։ Երկրորդ՝ ինչո՞ւ ենթադրել թե թագավորը կմ այսինչ փառավոր իշխանը միայն մի հատ պալատ պիտի ունեցած լինի, այն էլ անպատճառ Միջնաբերդում։ Այս տեղի դիրքը կարող էր վտանգավոր լինել միայն պատերազմի պաշարման դեպքում։ Բայց Հայտնի է որ Անին խաղաղ ժամանակներ էլ շատ ու շատ է վայելե, իսկ այդ խաղաղ ժամանակներում՝ Ծաղկոցների հսկայական ձորի վրա բարձրացած այս տան մեջ բակվելը այնպիսի մի զվարճություն և բանաստեղծական գեղեցկություն էր, որիսի հազիվ թե մեկը գտներ Անիի մի ուրիշ կողմում։

Ոչինչ անհավատալի բան չկա այս շինության, այս բնության մեջ թե յստեղ չեր կարող մի իշխողի, մի հարուստի առատ վայելուչ կյանք ընթանալ։ Թշնամին եկավ, պաշարեց Անին - և ահա այս ապրանքի տերը տեղափոխվում է մի ապաով տեղ, հենց նույն միջնաբերդը։ Մի՞թե չի կարելի նթադրել և այսպիսի մի հանգամանք: Վտանգի միոցին։ Միջնաբերդ էին տեղափոխվում շատերը, ոչ միայն բաց ու անպաշտպան շրջականերից այլ հենց պարսպապատ Անիի տափակ մասից։

Ասում եմ այս բոլորը այն պատճառով որ զորանոց լինելու համար այս շինությունը չափազանց շքեղ է, իսկ պարիսպները պահպանող պահակների բնակարան լինելու համար չափազանց մեծ է։ Եթե Անիի զինվորները այսպիսի ապարանքներում էին ապրում հապա ինչեր էին շինվում թագավորների և իշխանների համար։ Չմոռանանք, որ Անին ուներ ընդարձակ պահականոցներ իր պարիսպների մեծ երկու երեք հարկանի տշտարակներում ուր, ինչպես հայտնի է մեր պատմագիրներից նույնիկ փոքրիկ եկեղեցիներ էլ կային։

Սենյակները սիրուն տպավորություն են թողնում նա առաջ այն պատճառով, որ համապատասխանում են մեր ժամանակի շինարարական կարգերին։ Բարձր ու անզարդ են պատերը, առաստաղ չկա։ Անակնկալի տպավորություն գործում են մեծ ու լայն պատուհաները, որոնք հին շինությունների մասին մեր կազմած հասկացությունն են շրջում։ Մենք սովորել ենք հին եկեղեցիներում ժամատներում տեսնել նեղ ու փոքրիկ պատուհաններ։ Մենք գիտենք և այն որ հին տները լույս ընդունում էին վերևից, առաստաղում բացված կլոր ծակերից, իսկ այստեղ գոնե երկու հատ պատուհաններ են մնացել, որոնք չէին կարող ուրիշ բանի ծառայել։

Սենյակների մեջ ուշադրության արժանի մնացորդը «աղբյուրս» է։ Պատի մեջ գեղեցիկ քառակուսի շրջանակով պատած մի կամարակապ խոռոչ կա, որ կարող էր մեծ կրակարանի կամ բոխարու նմանությունը տալ, եթե պարզ նկատելի չյիներ, որ այդտեղ ջուր է եղել, գալիս տեղը երևում է ուստր անվանումն է «պալատի աղբյուր»։ Մեր Ալեքսանդրապոլսի բարեկամներից մեկը այդտեղ ասում էր, թե իր մայրը մի 40-50 տարի առաջ այցելել է Անին և պատմում էր, թե այս աղբյուրը այն ժամանակ ջուր էլ ուներ։ Որքան հեշտությամբ են Անիի մեջ առասպելներ կազմվում։

Շինության այն ճակատը, որ ղարձրած է դեպի քաղաքը առանձին խնամքով գեղեցկացած է։ Կանգնելու, նայելու շատ բան կա այդ կողմում։ Այստեղ է կամարակապ դուռը,  որ տան գլխավոր մուտքն է եղել նրա վերևում երկրորդ հարկում մեծ ու լայն պատուհանն է, որի սրանկյուն կամարը, պրոֆեսոր Մառի կարծիքով հիշեցնում է պարսկական ոճը: Թե դուռը և թե պատուհանը գեղեցիկ շրջանակների մեջ են գտնվում: Շինողը առանձին ուշադրություն դարձրել է դռան վրա, որի կոլոր, գեղեցիկ, քանդակազարդ կամարի շուրջը շրջանակի մեջ գտնվող ամբողջ տարածությունը ծածկված է մանրանկար զարդաքանդակներով: Դրանք ներկայացնում են խաչերի և աստղերի նուրբ, ճաշակավոր հյուսվածքներ: Դռան շրջանակն էլ ծածկված է ոլորուն, վերին աստիճանի նուրբ հյուսվածքներով:

Եվ այդքան խնամքը, այդ ճաշակավոր զարդարանքները այսօր սարսափելի կերպով կրծոտել, ծամծմել ու ցած է թափել ավերանքը: Դռան կամարի մի փոքրիկ կտորն է մնացել, իսկ խաչերի և աստղերի հյուսվածքները մեծ մասամբ մաշկված են, վերցված: Երևի Անիի այցելուները այստեղից են հիշատակներ վերցնում իրանց համար, այդ դժբախտ պետի երեսը մաշկելով: Զարդերի փոքրիկ մասերն են մնացել, որոնք շուտով երևի բոլորովին կանհետանան, եթե այցելուները չխղճան:

Ավելի բախտավոր է մուտքի վրայի պատուհանը, բայց նա չունի էլ մուտքի նուրբ ու ոլորուն զարդերը: Շրջանակի մեջ առնված նրա երեք կողմերը ներկայացնում են շահմաթի տախտակ, որի քառակուսիները կազմված են սև և դեղնավուն քարերից: Նուրբ ճաշակ այդեղ էլ երևում է, բայց ահա պատուհանի ավերումն այլևս մարդու ձեռքից չի գալիս, այլ վերևից ճեղք է տալիս պատը և պատուհանի ճակատից կախ է ընկել մի քար:

Նայելով մուտքի և պատուհանի հանդիսավորության զարդերին, դիրքին և ազդող տպավորության մենք, իհարկե չկարողացանք զսպել մեր երևակայությունը և սկսեցինք հին տեղին ու հանգամանքներին հարմարվող տեսիլներ ստեղծել: Այս հանդիսավոր մուտքով, երևի աշխարհի շատ հզորներ էին մտնում և այս հրապարակում, որ բացված է հանդիսավոր մուտքի առաջ երևի, ժողովուրդ էր խմբվում, իսկ ապարանքի կամ պալատի տերը անշուշտ, թագավոր կամ նրա պես մի իշխող երևում էր մեծ ու գեղեցիկ պատուհանում լսում էր, խոսում էր:

Սակայն ես, խոստովանում եմ զարդարուն հանդիսավոր պատուհանից ավել սիրեցի մյուս պատուհանը, որը երևի սենյակի միջից նայում է Ծաղկաձորին: Այստեղ պաշտոնականություն չկա, այստեղ հրապարակում է խմբված ամբոխի աչքերի համար ճարտարապետը զարգեր ու քանդակներ չէ շռայլել: Բայց այստեղ բնություն կա ամեհի, լայն հուժկու, որի վսեմությունը նույնիսկ ծիծաղելի է դարձնում ամեն մի արհեստական զարդարանք հասարակ, անպահույճ, բայց լայն պատուհանից Ծաղկաձորի հստակն է երևում այնտեղ ցած, շատ ցած Ձորի լանջերը, նրանց հետևող դաշտերը և այդ լայնարձակ տեսարանի վերջում: Այաշայի կապույտ շղթան - մի բնություն է սա, որից ժամերով կշտանալ չի կարելի։ Որքա՜ն պայծառ ու ժպտուն է ամառվա օրը այս տեսարանի մեջ: Որքա՜ն սիրուն են ստվերները հսկայական ձորի անկարգ դասավորված խորշերում ու խոռոչներում: Իսկ գե՞նը, հեռո՞ւն, արևով ու ջերմությամբ ողողված դաշտերը: Եվ լռություն, լռություն ամեն կողմ: Այս մահը կարծես անամպ ժպտուն երկինքն էլ է դյութել, օդն էլ, արևն էլ մահ ավերակ:

Այստեղ այս պատուհանի առաջ ես երևակայում էի այն կյանքը, որ այս տան մեջ էր անցնում մի ժամանակ: Ոչ այն պաշտոնական կյանքը, որ իր իշխանությամբ կառավարելու և հրամայելու իրավունքով նայում էր քաղաքին այն մյուս, զարդարուն պատուհանվով: Այստեղ անշուշտ, ներքին կյանքն էր, մասնավորը ընտանեկը, որի քաղցրություններն ու դառնությունները մի են թե՛ աշխարհի տերերի, թե՛ անճար աղքատի համար: Ո՞վ քր այստեղով նայում Ծաղկաձորին և ի՞նչ էր տեսնում այնտեղ: Իմ երևակայության առաջ են գալիս փափկասուն տիկիններ իշխանադուն երեխաներ նաժիշտներ մի խոսքով մի մեժ ու շեն տուն այս պատուհանի առաջ: Իսկ այնտեղ ձորում րսյալրների, ծաղկոցների մի ամբողջ եռուն, կենդանի աշխարհ որ շարժվում է որ գործում է, հաց է աշխատում ուրախանում է տրտմում է մեռնում է ու ծնվում: Գուցե և այսպես չէր` ես չգիտեմ: Գուցե և այսպիսի ամառային գեղեցիկ առավոտներին այստեղ ընտանեկան կյանքը չէր վայելում բնության գեղեցկությունները, այլ բոլորովին ուրիշ հոգսեր էին տիրում: Գուցե այս տանից մի բարբարոս ձեռք էր երկաթի պես ճնշում գեղեցիկ մայրաքաղաքը, գուցե այս տունը անեծք ու սարսափ էր քաղաքի համար- ես դարձյալ չգիտեմ:

Բայց ետ նայելով լուռ, կիսակործան սենյակներին, քարուքանդ պատերին, թափված քարակույտերին ավերակի փոշիին ես հիշեցի ֆրդուսու խոսքերը։

Այժմ սարդն է վարագույրը գործում Կեսարի արահետներում,
Եվ բուն է պահապան Ավարայրի կամարազարդ գմբեթի տակ:
Ժ

Ապարանքի կամ պալատի մոտ - անվանեցեք ինչպես կամենում եք - մի կամարազարդ ավերակի բեկոր է գտնվում է անհայտ ու անհիշատակ Երևակայությունն է նրա համար անուն ատել մի անուն որ 2ելադրել է ապարանքի հարևանությանը։ Նա կոչվում է «Պահականոց» իրը թե արջուկի պայատի պահապանները ապրում էին այդտեղ։

Այդ ավերակի ետևում է մի փոքրիկ թումբ կոտրած քարի խառնիխուռն կույտերի տակ։ Մի հսկա ավերակ գուցե և ավերակներ, բոլորովին գետնին հավասարեցրած։ Երևում է, որ մի մեծ շինության փլվել, մտնվել է այստեղ ու այդպիսի անհեթեթ քարակույտեր դարջել։ Արդյոք այստեղ չէր այն աքանչելի եկեղեցին, որ 1000 թվականին կառուցեց Գագիկ առաջինը, օրինակ առնելով Էջմիածնի մոտ յոթներորդ դարում կառուցած Զվարթնոց եկեղեցին։ Այդ եկեղեցու մասին ես խոսել եմ Ս Փրկիչ եկեղեցու նկարագրության մեջ։ Ապագա պեղումները կորաշեն Գագիկի այդ հառահեղ շինության տեղը, մենք, ենթադրություններով, «գուցեներով» առաջնորդվող այցելուներս միայն թափված քարերի բազմությունից և ավերակի կոլոր ձևից էինք ուզում եզրակացնություն հանել: Բայց որտեղ չկան թափված քարեր: Անիի մեջ մի ափ հող չկա, ուր շինություն ելած չլինեն թափված:

Այդտեղից քիչ դեպի արևելք, քարերով ցանված մի տափարակ տարածության վրա, բարձրանում է մի մաշված արորված եկեղեցի, որ Անիի ամենանշանավոր շինություններից մեկն էր: Դա Ս. Առաքելոց եկեղեցին է:

Բաղկացած է երկու մասից` բուն եկեղեցի և գավիթ կամ ժամատուն: Տարբեր ժամանակների, տարբեր ոմերի շինություններ են: Ամբողջությունը եկեղեցու սովորական ձևին շատ քիչ է նման` չկա գմբեթ, չկան սյուներ: Այս տեսքը շատերին է մոլորեցրել և կարծել տվել, թե դա եկեղեցի չէ: Մուրավյովը ասում է, թե դա Բագրատունիների պալատն է, իսկ ամբոխը անվանում է նրան Նուշիրվանի խոհանոց կարծելով, թե պարսից Նուշիրվան թագավորը ապրել է այստեղ, այսպիսի փառավոր պալատ և խոհանոց է շինել: Պալատ այն վանող ճանապարհորդները հայերեն չգիտեին և չեն կարդացել այն բազմաթիվ արձանագրությունները, որոնք մնում են այս մաշված ու հյուծված պատերի վրա[7], իսկ եկեղեցին խոհանոց անունով. մկրտող ամբոխը չգիտեր, որ Անիի ժամանակ Նուշիրվանը հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցած մի թագավոր էր:

Մեր առջև կանգնած էր, մի երկար, ոչ այնքան բարձր շինություն, որի արևմտյան կողմում, կամարակապ բացվածքի վրա, բոլորովին մաշված, դրսի կեղևից պոկված կտուրը կլոր բարձրություն է ներկայացնում - արդյոք գմբեթի մնացո՞րդը: Բուն եկեղեցին հնություն և ճարտարապետական լրջություն է պատկերացնում հենց նրանով, որ ներսից զուրկ է զարդերից: Բայց զարդերի փոխարեն որքան հափշտակող տպավորություն են թողնում պատերի մեջ շինված և առաստաղի վրա աղեղնաձև միմյանց փաթաթվող լայն սյուները: Եկեղեցու ներռսում կա մի արձանագրություն, որ 1031 թվականին գրել է Վահրամ Պահլավունի իշխանի որդին, Ապուղամրը որ հայտնում է թե մի արտ է նվիրեց Առաքելոցին իր եղբայր Գրիգորի առողջության և երկարարության համար:

Նշանակում է, որ Աոաքյալքը Անիի հին շինություններից մեկն է, թագավորների շրջանի մի շինություն, որ, ինչպես և այդ շրջանի մյուս շինությունները ճարտարապետի պարզ բայց վեհ կերտվածքով էր պարծենում:

Ուրիշ բան է ժամատունը նա արդեն հետագա ժամանակների գործ է այն ժամանակների երբ Անիում արվեստը ավելի դարդերով, քանդակագործական քմահատճ թռիչքներով էր շլացնում: Այդ ժամանակները շինվեց և զարդարվեց Լուսավորչի եկեղեցին, Անիի հարավային ծայրին։ Բայց ո՛չ Լուսավորիչը ո՛չ առհասարակ որևէ ուրիշ շինության Անիում չի կարող իր զարդերով ու քանդակներով մրցել այս գավթի հետ դա խոսելով ժողովրդական ոճով, մի նշխած ձու է:

Անխոնջ սրամիտ վարպետները կամեցել են ապշեցնել տեսնողներին իրենց երկաթե գրչի ճարտար խաղերով թռիչքներով, անսպառ աշխույժով և միանգամայն հասել են իրանց նպատակին: Ապշել են նրանց ժամանակակիցները ապշում է և այժմայն այցելուն: Նա կանգ է առնում ժամատան գեղեցիկ, խոր ու խոշոր քանդակներով զարդարված մուտքի մոտ և երկար ու երկար նայում է պատերը լայն, նրբահյուս ժապավենների նման ծածկող քանդակներին միայն դրանք էին, այդ քանդակները պատերի մեջ շինած խորշերը, նրանց կիսակոլոր գլուխները, ամեն տեղ ամեն անկյունում երևում է ժպտուն է ստեղծագործող արվեստը իսկ ժամատուն ներսը, իսկ նրա կամարակապ առաստաղը ոխություն թափված ամեն աեղ: Քարերը հրաշակերտված են արևելցու ֆանտազիայի կրակոտ ուժով մի մի մոտ տեղ չկա ուր գործած չլինի վարպետի գրիչը և նայողի կարողանում կանգ առնել մի տեղի վրա, ըմբռնել մի հայտնի դասավորություն, մի ամբողջություն վերջացրած միտք գտնել:  տական համչափությունը երևի անծանոթ էլ էր մեր վարպետների: Նրանք աշխատել են միայն անսպառ առատությամբ խափել կուտակել ճարտարությունը ոճի խիստ արտահայտության մեջ չեր այլ դանդաղ ոճերի զանազան հերուրումների խառնվածքի մեջ յուրաքանչյուր մասնիկառանձին վերցրած հիանալի ապավորություն է թողնում իր համարձակ, կանոնավոր, նուրբ գծերով: Քանդակել նշանակում էր գեղանկարներ, ևս Առաքելոցի ժամանատունը այդ կարողության ամենաբարձր արտահայտությունն է որ միայն անեցուն էր տված և որ մի ուրիշ տեղ ուրիշ ժողովորդի մեջ հաշիվ թե եղած լինի.

Եվ նկարագրող այցելուն, խոստովանում եմ, շատ անզոր է այդ շքեղությունների առաջ: Նրան տված են շատ թույլ, շատ ընդհանուր աօավորություններ արտահայտող բառեր, նրա ուժից վեր է բառերով թղթի վրա նկարել այն, ինչ Անիի վարպետները նկարել են քարերի վրա: Եվ իրավացի է նկատում ռուս այցելուներից մեկը, թե միայն նկարիչը կարող է արտահայտել ու Առաքելոց եկեղեցու շքեղ հարստությունները:

Շատ ծեր, չափազանց մաշված ու ուժասպառ է այդ աննման շինությունը: Թեև նա դեռ պահվում է իբրև ամբողջություն, բայց անխնա կրծոտված է ամեն կողմից: Ժամատան մի մեծ անկյունը կրծոտված է ամեն կողմից: Ժամատան մի մեծ անկյունը հիմքից այնքան քանդվել ու մշակել է որը պահվում է մի բարակ սլատի կտորի վրա թվում է որ եթե մեկը մի բարակ սլատի կտորի վրա թվում է որ եթե մեկը մի մուրճով մի գրիչով խփեց այդ տեղին, շինության ամբողջ կեսը իր գեղեցիկ առաստաղով շուտ կգա քարակույտների վրա նոր կույտեր ավելացներով:

Ս. Առաքելոց եկեղեցին ժամանակային շատ նշանավոր դեր է կատարել Անիի մեջ: Երևի նրա մոտ գտնվում էր քաղաքի մեջ հրապարակներից մեկը, ուր հավաքվում էին մարդիկ գրավելով կենտրոնական գիրք մի ժամանակ ըստ երևույթին, լինելով և եպիսկոպական եկեղեցի, նա մի տեսակ վարչական պաշտոնական էր նման: Պրոֆեսոր Մառն ասում է որ ժամատները հայոց եկեղեցիներում կարևոր շինություններ էին այդտեղ ժամառացության ժամանակ կանդում էին այն ծխականները որոնք չէին կարողանում եկեղեցի մտնել՝ տեղի պակասության պատճառով: Այդտեղ թաղվում էին նշանավոր հոգևորականներ և աշխարհականներ և այդ կողմից մի-մի պանթեոններ էին: Վերջապես այդտեղ հավաքվում էր ժողովուրդը ոչ միայն եկեղեցական, այլև վարչական նույնիսկ քաղաքական հարցեր քննելու համար:

Ջուր չէր Առաքելոց ժամատունը այսքան գեղեցիկ ու զարդատուն: Այստեղ էին կատարվում կարևոր խւրհրդակցություններ, ու այդտեղ էին որոշում այն հարաբեչությունները, որ ուներ քաղաք իր տերերի հետ: Այս են վկայում եկեղեցու արձագանքությունները:

Դրանք թանկագին նյութեր են անեցու վրա զանազան ժամանակ բարդած հարկերի և տուրքերի էությունը պարզելու համար. Շատ քիչ են այսպիսի արձանագրություններ, որոնք պարունակում են իրենց մեջ այս կամ այն հավատացյալի նվերը և փոխարենն սատցած պատարադների թիվը: Մեծամասնությունը Անիի տերերի, Անիում հարկահանության պաշտոն կատարողների կարքադրություններն են, որոնցով անջնջջլի մնա որպեսզի հրապարակական լինի ամենիս հայտնի:

Շատ արձանագրություններ անթիական են բայց և նրանք, որոնք թվական ունեն ցույց են տալիս, որ Առաքելոց եկեղեցին պաշտոնական կարքադրւթյունների դիմվան դարձել էր 13-14-րդ դարերում, այն շամանակներում, երբ Անին իր միջից մեծ գաղթականություններ հանած անշքածած մեծ քաղաք էր. Մի արձանագրության կրում է 1384 թվականի: Դրանից հետո գրված որևէ արձանագրություն դեռ չէ զանգված Անիի վեջ:

Եկեղեցու պատերի տված նյութեով իհարկե չէ կարելի ժամանակագրական կարգով պատկերացնել Անիի հարկատվության չափերը: Դրանք կցկտուր տեղեկատվություններ են, բայց դարձյալ հետաքրքրական են իբրև փաստեր մեռած քաղաքի ներքին կյանքից: Կբերեմ այդ փաստերից մի քանիսը:

Տեղերեցի Մխիթար եպիսկոպոսը երկրաշարժի աղետից քաղաքը ազատ պահելու համար կարգադրում է որ կիրակի օրերը փողոցում առևտուր չլինի։

Նուրայտին Քոթիթ անունով տամղաչին գալիս է Անի և տեսնում է, որ այդտեղի քահանաները ունեն յարլըկ (հրամանագիր якрлык), որով ազատվում են «թաժ ու տամղա տալուց և հաստատում է նույն արտոնությունը «վասն յերկար կենդանութեան փաթշահին»:

Մի ուրիշ անգամ էլ անհայտ տամղանիներ (դրոշ է դներ, կնքողներ) նույն արտոնությունն են հաստատում «վասն յեր կար կենդանութեան պատրոնաց մերոց Ս հիպ Դի անին և Սահմատին և «Քարիմ ադինին»:

Սրանք հավանորեն օտար տիրողների շնորհներն են: Ահա և հայ տերերի գլխավորապես Զաքարյանների կարգադրությունները:

1301 թվականին Իվանեի որդի Աղբուդեն Շինշահի հրամանով գալիս է Անի, տեսնում է քաղաքը աղքատացած «և խիստ ի վեր մնացել ղի շատ հարկ էր ի վերաց դրած, որ ի սկզբանէ չէր եղել»: Եվ նա վերացնում է երեք հարկ ի սկզբանե չէր եղել: Եվ նա վերացնում է երեք հարկ՝ 1) եզին Հադրն, որ երեևի, եղների վրա դրած մի հարկ էր: 2) «կովին համրելեն» (կովի գլխահամար) և 3) «ոչխարին աղլհակն» (Հարկ ոչխարի փալախներին):

Դամղաճի խիթարը, որ Գրիգոր Խուցիսին որդին էր, պարոն Ադրուդի հրամանով, վերադրել է «քասանկին գամղեն»: Թե քաղաքու թե դրսից եկած ապարանքի համար և պատվիրում է, որ «ներկարարն զվաճառաիքն քասանիկ չառնեն»:


1320 թվականին մեռնում է Աթսրեկ Շահնշաը (Զաքարյաններց), մեծ տրտմություն պատճառել աշխարհին: Նրա այրին խուսափել է տիկինը, որ Շամշադին Սահիպ դիվանի դուստրն էր: Թե որ տրոնի Հոզու փրկության և թե իր եղբայրների աշակերտության համար վերացնում է իրանց տոհմային կալված կազմող Անիում «կովերոյն և զիշանուն զհամբերելեն և զդոնազիրն»:

Տիրողների այս անդորմությունները անշուշտ թեթեու թեթևությունների էին անեցինների հանար: Այդ թևթևության չափը մենք մոտ սվոռապես անգամ չենք կարող որոշել, քանի որ մեղանւմ դեռ ոչ ոք չի կարողացել ուսումնասիրել և պարզել, թե ինչ հարկեր եին դռանք անհասարակ Անիի և նրա շրջակաների արճանագրությունների հառկեռը հարկերի շատ անուննեռ եին տալիս և Ղ.Ալիշանը հաշվում է դրանց մոտ վաթսւն հատ: Հասկանալի է, որ դրանք լոկ անուններ է կմնան, մինչև որ ուսումնասիրվեն բյուղանդական և արևելյան հարկահանական սիստեմները:

Ահա և հոգևոր տուրքերի մի նմուշ:

Ապուղամրի որդի Գրիգոր արքեպիսկոպոսը գրում է 1217 թվականին սահմանված է սկզբից, որ յուրաքանչյուր գյուղից երկու լրիվ հաց տան աթոռին, իսկ Անիի ամեն մի եկեղեցին զատկին մի մորթի եռ տալիս մատաղներից: Իր պատրոնների աղջականների և եղբայրների երկարակեցության համար արքեպիսկոպեսը վերցնում է այս տուրքը:

Անշուշտ շատ էին և հոգևոր տուրքերը, այնքան շատ որ կարելի էր լինում նրանց մի մասը բաշխվել է իբրև շնորհ: Եվ այսպիսով լրանում է այն ընդհանրապես աղոտ պատկերը, որ սնեգու շլինքին փաթաթված հարկերն ու տուրքերն է ցույց տալիս: Միայն մեր ժամանակներում չէ, որ հարկերի աղբյուրներ են գտնում այնքան նուրբ մտածողությամբ: Այդ ընդունակությունը հատուկ է եղել և հին տիրապետողներին Անիի դռներով ներս մտնող թագավորն անգամ պիտի սահմանված տուրք տար։

Չգիտենք որքան տեղովություն ուներ յուրաքանչյուր հարկ բայց ունենք մեր պատմագիրների վկայությունը որ հարկերը սոսկալի կերպով ճնշում էին անեցուն, հասցնում էին նրան թշվառության դուռը։ Ահա այդ հանգամանքն աչքի առաջ ունենալով, կարող ենք երևակայել թե որքան մեծ շնորհակալությամբ և երախտագիտությամբ պիտի վերաբերվեր անեցին Առաքելոց եկեղեցուն որ իր պատերի վրա արձանագրում էր հարկերի ջնջումը և ոչ թե նոր հարկեր սահմաներ։

Գեղեցիկ սրբավայրը միայն թեթևության ազատության մասին խոսելու լեզուներ ուներ։ Սուրբ Առաքելոց եկեղեցուց ոչ հեռու դեպի հյուրատունը Մայր եկեղեցին տանող ճանապարհի կողքին թափված են մի աշտարակի ահագին բեկորներներ: Ես արդեն ասել եմ, որ ավերանքը անընդհատ շարունակում է իր գործը Բագրատունյանց դժբախտ քաղաքում. նա շարունակ քանդում է, շարունակ ավելացնում է անհեթեթ քարակույտների թիվը, տարածությունը: Այս ահագին բեկորները դրա հսկայական վկաներն են:

Դեռ 1880-ական թվականերից առափ այստեղ բարձրացրաց էր մի վեցանկյունի աշտարակ:Նրա բարձրությանը հասնող ոչ մի շինություն չկար Անիի մեջ: Ինչ էր դա: Տեսնել, նկարագրել են նրան շատ ճանապարհորդներ, բայց նրա կատարած պաշտոնի մասին կարծիքները տարբերվում էին: Բավական համոզիչ և տարածված էր այն ենթադությունը, թե դա մի դիտանոց էր իհարկե ոչ թե աստղաբաշխության ծառայող, այլ պարզապես զինվորական նպատակների: Սակայն աշտարակի վրա կար պարսկերեն մի երկար արձանագրություն, որ վկայում քր թե աշտարակը մզկիթի մինաձև էր:

Մահմեդական տերերի իշխանությունը այնքան երկատև է եղել Անիում, որ անկարելի է ենթադրել, թե գեղեցիկ քաղաքը այդքան երկար ժամանակամիջոցում առանց իսլամական աղոթատան մնաց: Այդպիսի կրոնական անտարբերություն երբեք և ոչ մի տեղ չեն ցույց տվել մահվեդական տիրողները: Եվ ահա անիի մեջ էլ, անկասկած գոյություն են ունեցել մզկիթներ: Դրանք որքան հայտնի է երկու հատ էին մեկն այս փլված աշտարակն է, մյուսը այն կանգուն աշտարակը, որ գտնվում էր Միջնաբերդի հյուսիս-արևելյան կողմում Ախուրյանի բարձր ափին:

Բայց զարմանալի հանգամանքն այն է որ փլված աշտարակի մոտ ոչինչ հետքեր չկան, որ ցույց տան, թե այստեղ եղել է մզկիթ կամ մի այլ շինություն: Միթե մզկիթը այնպես է եղել ավերված, որ նրանից քարեր անգամ չեն մնացել: Հայտնի չէ: Մեն մենակ կանգնած էր այստեղ մի աշտարակ նրա ներսում իննսուն սատիճանները տանում էին մինչև վերևի ծայրը, իսկ նրա վրայի պարսկերեն արձանագրությունն ասում էր.

«Ես Բեյ–Սուլթան, որդի Մահմուղի որդոյ Շուարի, որդոյ իմ ծնոների հոգու փրկության և իմ օղակների համար (որոնց խնամութիւնը, աղարկանիւնը և միութիւնը թող աճէ) հրամայեցի և աղևկում եմ ոէերին այս էր Մամրան մղկիթի առջև ոչխար ու ուղտ վաճառել, ՀԷՃ թւի 595 (1198 - 1199) Արձանագրության իսկ հայերեն գրված էր «Որ հաստատուն պահեն օրհնին Աստծոյ, ամեն»:

Եվ այսպես, մենավոր աշտարակը, բացի մղկիթի վկան լինելուց ցույց էր տալիս որ այստեղ անասունների վաճառանոց էլ էր: Սզկիթը, իհարկե, առաջ է բերում այն հարցը, թե ինչ դիրք էր բռնում մահմեղական ազգաբնակությունը: Անվում և որքան բազմամարդ էր նա: Այս հարցում էլ, ինչպես և շատ ուրիշ հարցերում առաջնորդվելով լոկ ենթադրություններով, մեկը հավանական պիտի համարենք, որ Անի, գոնե մահմեդական սիրողների ժամանակ իր մեջ բավական թվով իսլած բնակիչներ ուներ: Ուրիշ կերպ անկարելի է ենթադրել մի մահմեդական տիրապետույուն այսպիսի հայաշատ կենտրունում որ թագավորական մայրաքաղաք է եղել, որ տեսել է կատարյալ անկախության օրեր արյուն է թափել այդ անկախությունը պահպանելու համար բացի դրանից երկու մղկիթների գոյությունը հավատացյալների թվի պակասություն չէ ցույց տալիս:

Գուցե մահմեդական ազդարնակության թիվը պակասել է Զաքարյանների երկարատև իշխանության միջոցին գուցե հենց այդ ժամանակ էլ ավելորդ է դարձել այս աշտարակի մոտ շինված մղկիթը և դարձել այս աժտարակի մոտ շինված մղկիթը և նա քանդվել, անհայտացել է: Բայց մենք չպիտի մոռանանք որ Զաքարյաններից առաջ Անիի տերը Շեղդատյան քուրդ ցեղն էր որի աշխանությունը տևեց 120 տարի իսկ Զաքարյանների իշխանությունը ջնջեց թաթարական արշավանքը որ ողողեց ամբողջ Շիրակը և կլանեց նրան: Իսլամի տիրապետության շրջանը, այսպիսով մի քանի դար է շարունակվում: Եվ անկարելի է, որ տիրողները հեռու մնային այս գեղեցիկ գրավիչ քաղաքից թողնելով նրան բացառապես հայերին:

Հաստատուն փաստ համարելով մահմեդական աչքի ընկնող ազգաբնակության գոյությունը Անիի մեջ, մենք, բնականաբար պիտի հետաքրքրվենք և այն հարգով թե ինչ է թողել այդ ցեղը իրանից հետո: Զարմանալի չպիտի թվա այն իրողությունը որ քացի այս երկու մզկիթներից մենք ուրիշ հիշատակներ չենք գտնում Անիի մեջ, եթե չհաշվենք Ավագ դոների մոտ եղած պարսկերեն արձանագրությունը Զարմանալի չպիտի թվա, ասում ենք, այդ տիրոզների շինարարական և ստեղծագործական աղքատությունը մի այսպիսի տեղ ուր կուլտուրական բարձր զարգացման հասած հայ ժողովուրդը այնքան առատությամը թափել է իր եռանդի և մեծ կարողության հիշատակարանները: Յեղերի առանձնահատկություններն են խոսում այստեղ մոնղոլա֊թաթարական ցեղերը միայն իշխողներ, միայն կաշի քերթողներ էին աշխարհաշինություն նրանց չէր տված եվ նրանք բնականաբար անմասն օտար ու խորթ պիտի մնային մարդկային ձեռնարկող ոգու, շնորհքի տաղանդի այն լայնաձարկ ասպարեզում որ Անին էր ներկայացնում տիրող մահեդականները, արյունի և անեծքի էջեր են թողել այս տեղերի տարեգրությունների մեջ, իսկ նրանց երկաթե լուծի տակ ընկած բնիկ ժողովրդի գործերը այսօր է, հիացմունք են պատճառում քաղաքակիրթ մարդկության սա համատարած մի իրողություն է սա, պատմության ամենագիտական հաստստուն փաստն է ամեն տեղ:

Եվ դեռ շատ մեծ հարց է թե մահմեդական տերերը ինչ մասնակցություն ունեին այս իսլամ հիշատակարանների կառուցման մեջ ովքե՜ր են եղել կառուցանողներր: Այդ հարցը մի քիչ կարող է պարզել մյուս մզկիթր, որի մասին ես քիչ հետո կխոսեմ Այստեղ այն կավելացնեի որ այս փլված աշտարակը, րստ երևույթին նշանավոր է եղել իր ամրությամբ և բարձրությամբ ուրիշ ճարտարապետական աչքի ընկնող հանգամանքներ նա չունի: Ինչ ուժ է եղել որ ութսունական թվականների սկզբում խորտակել է այդ հսկա զանգվածը ես չգիտեմ բայց որքան էլ ահավոր եղած լինի անծանոթ խորտակողը, զանգվածը այնքան ամուը է եղել, որ չէ ցրիվ եկել, այլ միայն կոտրատվել է, ճանապարհի կողքին ընկած է ահագին վեցանկյունանի գլանը որի ներսը դատարկ է:

Ավերումը անողորմ է Անիի մեջ։ Բայց ապշեցնող է այն ամրությունը, որ հաղորդված է եղել շինություններին այդ ամրությունն է, որ այնքան ճակատի պնդություն է տալիս է մեռած քաղաքին իր ամեհի և անմեռ թշնամու ավերանքի դիմաց:

ԺԱ

Քանդված աշտարակից ուղիղ գծով դեպի հարավ արևմուտք ենք վերադառնում դարձյալ դեպի Ծաղկոցաձորի կողմը այդտեղ մեն մենակ կանգնած է մի փոքրիկ եկեղեցի,որ Անիի մեջ շրջողի ուշադրությունը շարունակ գրաված է պահում դեպի իրեն:

Այդքան ուշագրավ է այդ եկեղեցին գլխավորապես այն պատճառով որ կործանման այս աշխարհում միանգամայն պինդ է պահպանել իր ամբողջությունը հեռվից նայողին ներկայանում է մի անխախտ եկեղեցիկ, որ այդքան դարերի հոսանքի մեջ նույնիսկ իր գեղեցիկ գմբեթն էր պահել է մինչև վերջին սար ծայրը և թվում է, թե այդ ծայրին ամրացրած խաչը նոր է վերցվել կամ ընկել:

Ուշագրավ է եկեղեցիկը և այն պատճառով որ գեղեցիկ գիրք է գրավում քաղաքի ծայրին Ծաղկոցաձոլի վրա, ուր որ գնում եք նա նայում է ձեգ և այդ նայվածքը աշխույժ է թե կարելի է ասել երիտասարդական ուշագրավ է, վերջապես և այն պատճառով որ իր ճարաարապետության մեջ ունի մի առանձին, գաղտնի գյութական ուժ հեռվից այդ ուժը դուք չեք տեսնում պարզ կերպով այլ միայն զգում եք:

Դա Ապուղամբենց Ս. Գրիգոր եկեղեցին է Մոտենալով նրան մենք մեռած քաղքի այնքան գեղեցկությունները դիտած և նրանցով այնքան սքանչացած այցելուներս, չենք կարողանում պահել մեր հիացմունքը մեր խմբի համարյա յուրաքանչյուր անդամը միևնույն զգաց մունքն էր բացականչում «ինչ գեղեցիկ է»:

Եվ, իրավ Անիի հնագույն շինություններից մեկն է դա Մայր եկեղեցուց էլ տարիքով, և կրում է Բագրատունյաց շրջանի ճարտարապետության պարզ և վեհ դրոշմը Փոքրիկ ոչ այնքան բարձր մի եկեղեցի է դա ավելի ճիշտն ասած մատուռ, բայց իր այդ փոքրիկ մարմնի վրա թե ներսից է թե դրսից պահպանել է բոլորովին ինքնուրույն զարգացած ճաշակի համաչավ նուրբ պատկերը: Դա այն ժամանակների ձեոակերտ է երբ Անիում Տրդատ ճարտարապետի պես մեծ վարպետ կար ով գիտե, արդյոք այս մինիատյուր կերտվածին չի դիպել նրա ձեռքը:

Կոլոր աշտարակաձև եկեղեցի է բայց մի աշտարակ, որի դրսի շրջապատը տասներկու հավասար կողերից է կազմվում: Կարմրագույն նրբատաշ քարերը այնպես են իրար կպած, որ կարծում եք թե միապաղաղ տախտակ է կազ մում ճիշտ է ավերանքը այստեղին էլ է մոտեցել կրծոտել է հիմքերը, քարեր է թափել բայց ինձ վրա ավերանքը այս տեղ այնքան ցավեցնող, տխուր նախազգացումներով լի տպավորություն չթողեց ինչպես մյուս ավերանքների մոտ: Ինչ որ վստահություն ներշնչող ուժ ունի այս եկեղեցիկը: Նա կարծես հավատացնում է ձեզ որ իր մեջ դեռ շատ ու շատ պնդություն ունի դեռ կարող է շատ դիմանալ և հա մենայնդեպս, երկրի երեսից չի անհայտանա իր քույրերից առաջ: Գմբեթի ծայրին մի կողմում սև փոս կա ձևացած բայց այդ էլ ոչինչ նա կա և կմնա:

Տեսողության պատրա՜նք է դա թե այն անգիտությունը, որ մարդը ցույց է տալիս աշխարհային գործերի և դեպքերի վերաբերմամբ չգիտեմ: Սիրում եմ հավատալ իմ ստացած տպավորությանը: Եթե Անի հրաշակերտողների սերունդները ոչ այժմ ոչ էլ մոտակա ապագայում չպիտի կարողանան վերանորոգությունների միջոցով պահպանել իրենց հեռավոր պապերի թողած ժառանգությունը: Ապուղամրենց Ս. Գրիգոր կարող է այդ անկարող սերունդներին ասել թե ինքը, այնուամենայնիվ, չի խորտակվի կպահո իր ծակված գլուխը, մինչ այն ժամանակ երբ ավելի պատրաստ ավելի հասկացող, ուժ ունեցող մի սերունդ կծնվի հայերից: Նա կսպասե նրա համբերությունը տարիներով չէ չափված, այլ դարերով:

Իբրև արքայական Աքիի շինություն Ապուղամրենցը ցույց չի աա ձեզ զարդանկարների, հյուսիկների, քանդակների այն շռայլ ճոխությունը, որի վրա դուք կացել եք Առաքելոցի ժամատանը կամ Հոնենց Տիգրանի ու Լուսավորիլ եկեղեցում։ Դրա փոխարեն դուք կտեսնեք բարակ ու նուրբ կարնիզներ, ճաշակավոր կամարներ դռների, պատուհանների եռանկյունի խորշերի ճակատին Պարզությունը, միացած սիրունության հետ այստեղ էլ այն գլխավոր սկզղբունքն է, ինչպես Մայր եկեղեցու մեջ։ Նայեցեք գմբեթը շրջապատող տասներկու նեղ պատուհաններրի յուրաքանչյուրը զետեղված է կամարավոր սյուների մեջ կարծեք տասներկու աչքեր լինեն և աչքեր որոնց մեջ թվում է մի րոպե դեռ բոլորովին չէ մարել լույսը, որոնք դեռ նայել գիտեն և նայում են աշխարհի չորս կողմր իրանց քաշած թփերի տակից:

Ներսից կոլոր շրջապատը արդեն վեց կողերից է կազմվում ամեն մի կողը տափակ չէ, դրսի կողմերի նման, այլ կիսաբոլորակ է կիսաբոլորակները միմյանցից բաժտմում են սյուները, որոք պատի միջով բարձրանում են վերևում միանում այն բոլորակին, որի վրա կանգնած է բարձր գեղեցիկ գմբեթ։ Նույն վեհ պարզությունը պահպանված է և այստեղ ներսում բայց այսքան խնամք այսքան ճարտարապետական շնորհք թափված է ինչու համար: Մի նեղ ու անձուկ տեղ, մի ափ հող եկեղեցու ծածկի տակ առնելու համար մի ափ հող, որի վրա հազիվ 5-10 հոգի աղոթողներ տեղավորվեին:

Ավելին հարկավոր էլ չէր Ապուղամրենցին: Սա ծխական եկեղեցի չէր, այլ մի մատուռ տոհմային գերեզմանատան մեջ։ Եվ այդ գերեզմանատունը պատկանում էր այն հռչակավոր տոհմին, որի մասին ես մի քանի խոսք ասել եմ վերևում Սբ. Փրկչի եկեղեցու նկարագրության մեջ՝ Պահլավունիների տոհմին Ապուղամրը ինչպես գիտեք արդեն այն մեծ իշխանն էր, որի թոռներից երկուսը Վասակ և Վահրամ Բագրատունյաց ժամանակ մեծ անուն և հռչակ էին վայելում: Նրա անունն է ինչպես երևում է մնացել այս տոհմային մատուռի վրա:

Բայց երբ է նա շինվել արձանագրությունները լռում են այդ մասին: Եկեղեցու դռան ճակատին մի արձանագրություն ունի տիկնանց տիկին Շուշանը որ Ապուղամրի որդի Գրիգոր իշխանի կինն էր Վասակի և Վահրամի մայրը: Այդ արձանագրությունը ունի 994 թվականը: Գոյություն ունե՞ր Ապուղամրենցը դրանից առաջ թե ոչ՝ չդիտենք: Հավանական է որ այդ թվականից շատ առաջ չլինի շինված:

Տիկնանց տիկին Շուշանը կամ ինչպես անվանված է մի ուրիշ արձանագրության մեջ Շուշիկը իր հռչակավոր որդիների արժանի մայր էր: Որդիները Վասակ և Վահրամ իրանց անձը նվիրել էին հայրենիքի բարօրության իրանց արյունն անգամ չխնայեցին իսկ Շուշիկ տիկինը հասարակաց բարիքի համար անում էր այն, ինչ կարող էր անել մի գթառատ հարուստ կին: Նա հայտնի է իր բարեգործություններով խնամում էր աղքատներին ու որբերին և ամեն մի զրկված ամեն մի դժբախտ գտնում էր այդ իշխանուհու սիրտն ու ձեռքը միշտ բաց: Նա իր որդիների մայրը չէր միայն այլև բոլոր դժբախտացածների մայրը:

Ահա այդ նշանավոր կինը իր արձանագրության մեջ հիշում է Պահլավունիների տոհմային մատուռին արած իր մի նվերը: Կան և ուրիշ արձանագրություններ որոնք, բացի միայն մեկից նույն Պահլավունիներին են պատկանում նրանց ընտանեկան հանգամանքներն են պատմում տոհմացուցակներ են տալիս: Այսպես է օրինակ այն մեծ արձանագրությունը որ գրել է տվել Ապլղարիպ մարզպանը 1040 թվականին:

Դա նույն Ապլղարիպն է, որ շինել է Սբ. Փրկիչը ինչպես գիտենք Ապլղարիպը Շուշիկ տիկնոջ որդին էր, Վասակի և Վահրամի եղբայրը: Սբ. Փրկչի շինությունից չորս տարի հետո Ապլղարիպը իրանց տոհմային եկեղեցում գրում է որ իր  հայր Գրիգոր իլխանը վախճանվել է այն ժամանակ, երբ ինքը, դեռ երեխա էր, թեև չէ հիշում իր հորը բայց ծնողական սերը նրան պարտավորեցրեց շինել այստեղ հանգստարան ոչ միայն սրա համար, այլև իր վաղամեռիկ եղբայր Համղեի և քույր Սեդայի համար: Բացի հանգստարանից, նա շինել է և երկու սենյակ, հավանորեն փոքրիկ մատուռներ՝ Ստեփանոսի և Քրիստափոր անունով այդտեղ պիտի պատարագներ մատուցվեն երեք հանգուցյալների համար: Այղ ժամանակ, ինչպես երևամ է վախճանվել էր և Շուշիկ տիկիկ, Ապլղարիպր պարտ սվորեցնոլմ էր որ նրա համար էլ պատարագ մատուցվի:

Մի արձանագրություն էլ ունի Վահրամ փառավոր իշխանր: Առաքելուց եկեղեցում մենք տեսանք, որ Վահրամի որդի Ապուղամրի կալված է նվիրում իր եղբայր Գրիգորի երկարակեցության համար երևի հիվանդ էր այդ Գրիգորը և եղբայրը, բարեպաշտ հոր ցուցմունքով այդ նվերով սկսում է շարժել երկնքի գութը: Այստեղ Ապուղամրենց մատուռում Վահրամ իշխանն է նվեր տալիս նույն այդ եղբայրասեր Ապուղամրի համար բայց տալիս է ոչ թե նրա, եզրկարակեցության համար Ապուղամրը մեռել էր, և հայրը նրա հոգեբաժինն էր տալիս իր հայրենի մատուռին ով որ այս նվերը անտես անե, ասում է նա «Արուղամրի մեղսցն պարտական եղիցի աոաջի Աստռծո»

Տոհմային հիշատակներ։ նրանք անհետաքրքրական չպիտի լինել այս բոլոր մարդկանց համար, որոնք գիտեն թե որքան մեծ գործեր ունի կատարած Պահլավունիների հռչակավոր տոհմը իր ազգի համար։ Մասնավորապես Վահրամ իշխանը այնպիսի գեղեցիկ հիշատակներով է կապել իր անունը Բագրատունյաց գահի և հայրենիքի հետ, որոնք այսօր էլ միայն հիացնել կարող են ամեն մե հատի։

Ապոսլամրենց Գրիգորի աշտարականման կլոր ձևը մեզ պեար է կրկնե, այն, ինչ ասացիեք փրկչի մասին: Դա այն ձևն է որ ուներ Վաղարշապատի Զվարթնոց եկեղցին և որովհետև Ապուղամրենցը ավելի հին է քան Գագիկ Առաջինի շինել տված եկեղեցին և փրկիչը ուստի նրան պետք է համարել առաջին գոնե մեզ հայտնի ընդօրինակությունը Ներսես Շինողի հռչակված եկեղեցուց:

Պահլավունիների հոյակապ տոհմի հին փառքը շատ գեղեցիկ կերպով է ներկայացնում փոքրիկ, բայց սիրուն ազդու Ապուղամրեցը: Նայելով նրան, մենք կարող ենք իմանալ, թե ինչ շիրիմների պահապան էր նա այսքան դարեր: Բայց ու՞ր են շիրիմները: Մատուռի մեջ մատուռի շուրջը ոչինչ չէր երևում: Գուցե պեղումները բաց անեն Պահլավունիների հանգստարանը: Բայց կարող է այն էլ լինել, որ Ապլղարիբ մարզպանի արձանագրությունը երկոտանի բորենիներ է հավաքել այս պատերի տակ և, նրանք գանձեր հանելու տենչանքով քանդել քարուքանդ են արել իշխանական դամբարանները:

Չէ՞ որ այստեղ ամեն ավերանք ամեն ապականություն անպատիժ է եղել և անպատիժ էլ մնում է:

Պահլավունիների սիրունիկ անջնջելի մնալու արրժանի հուշարձանը տափարակ Անիի հարավային վերջին ծայրն է մատնանիշ անում գոնե այցելուն դրանից դենը չէ նկատում խոշոր ավերակներ և թվում է, թե մեծ շինություններ չեն եղել այստեղ: Տափարակ քաղաքը այս գերեզմանատան մոտերքում էլ վերջանալիս է եղել այնուհետև տափարակի վրա սկսում է բարձրանալ թեք, բայց դժվարամատչելի ժայռոտ լանջերով այն մեծ բլուրը, որ Միջնաբերդն է կազմում՝ բուն Անին, հին Անին, որ ավերակների մի այլ աշխարհ է ներկայացնում:

Բայց այդ աշխարհը այցելելուցառաջ մենք դեռ պիտի տեսնենք տափարակային Անիի մի պարծանքն էլ վերջինը, որ իր բարձր աշտարակով հրավիրում է այցելուին քաղաքի հակառակ, արևելյան ծայրը դեպի Ախուրյանի մեծ ձորը:

Ուղևորվում ենք դեպի այդ աշտարակը: Մեր ճանապարհին բավական մի ընդարձակ տեղ փռված են հողի տակից նոր լույս հանած ավերակներ: Դրանք պրոֆեսոր Մառի պեղումներն են, որոնք կատարվել են 1892-1893 թվականներին տեսանք Մառի գտած հին մեծ պարիսպը, որ շինել է տվել Աշոտ Ողորմածը: Հաստ ու մեծ քարերից շինած մի պարիսպ, որ Միջնաբերդի ստորոտով գնում է սկսվելով Ախուրյանի ձորագլխից, մեզ դեպի նրան հրավիրող աշտարակի մոտից և շրջան տալով դեպի արևմուտք, դեպի Ծաղկոցաձորը:

Ինչպես իր տեղում ասել եմ, պրոֆեսոր Մառի կարծիքն է, որ այդ պարիսպն է Անիի հին մասի շրջագիծը: Հիմնվելով մեր պատմագիրների տված տեղեկությունների վրա մինչև 1892-1893 թվականները այն համոզմունքը կար, թե Անիի այժմյան երկու պարիսպներից մեկը Աշոտ Ողորմածն է կառուցել, մյուսը՝ Սմբատ Տիեզերակալը: Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որ Ուռհայեցին ասում է, թե Սմբատի պարիսպը Աշոտի պարսպից մի նետընկեց հեռու էր: Այդպիսի տարածություն, ինչպես գիտենք չկա Անիի արտաքին և ներքին պարիսպների մեջ: Մնում էր, ուրեմն մի ուրիշ տեղ որոնել Աշոտի պարիսպը: Պրոֆեսոր Մառը որոնեց և գտավ, բայց ոչ հողի երեսին այլ հողի տակ: Եվ նրա գտածը ճիշտ որ համապատասխանում է Ուռհայեցու ցույց տված տարածությանը:

Այժմ, երբ մեծ հավանականությամբ որոշված են երկու թագավորների՝ հոր և նրան հաջորդած որդու գծած սահմանները կարելի է հետևել Անիի շինության երկու հետաքրքրական շրջաններին, որոնք մի զարմանալի աճեցողություն և զարգանում են պատկերացնում:

Հայոց պատմությունից հայտնի է, որ մինչև Աշոտ Ողորմածը (952-977) Անին Բագրատունյաց մայրաքաղաք չէր: Մինչև այդ Անին մի ամուր բերդ էր միայն, որ ամփոփված էր երևի Միջնաբերդի և նրա հարավային ստորոտում տարածված անմատչելի ժայռերի վրա Աշոտը թագավորը օծվեց Անիում իր գահը այնտեղ հաստատեց Հայաստանի շատ տեղեր թագավորական բնակություն են ունեցել իրանց մեջ, բայց մի փոքրիկ գյուղաքաղաքի մի ավանի դիրքերից առաջ չեն գնացել: Այդպես չէր Աշոտի ընտրած տեղը մի կարճ միջոցում նա այնքան մեծացավ, որ այլևս չէր կարող տեղավորվել իր սահմաններում հարկավոր եղավ նրան մեծացնել: Եվ ահա Աշոտը Միջնաբերդի ստորոտի մոտով անց կացրեց այն հաստ պատը, որ պիտի պաշտպաներ նոր մայրաքաղաքը հյուսիսային դաշտի կողմից՝ Անին իջավ դեպի դաշտը և նրա մայրաքաղաքային կյանքը լայն շրջանն էր:

Աշոտը, ինչպես ցույց է տալիս ողորմած անունը բարեկարգության, աշխարհաշինության մարդ էր: Անին լցվեց մարդկանցով: Աշոտյան պարիսպը նեղում էր աճելությունը : Եվ նա չկարողացավ կանգնեցնել ազգաբնակության շարժումը դեպի առաջ դեպի հյուսիս, դեպի դաշտը: Աշոտի որդի Սմբատը, նույնպես աշխարհաշեն ու մեծագործ մի մարդ լայնացրեց տարածությունդ նա գուցե և քանդեց իր հոր պարիսպը և այգտնղից «մի նետընկեց հեռու» շինեց այն պարիսպները, որոնք այժմ շրջապատում ես ավերակները:

Տափարակի վրա էլ Անին արագ աճեց ու մեծացավ, լցրեց ամբողջ տարածությունը մինչև Սմբատի պարիսպ: Դա երկրորդ ավելի նորագույն շրջանն է եթե հաշվի առնենք տարիները կտեսնենք, որ Անին իբրև մայրաքաղաք՝ 23 տարեկանից ավելի չէր երբ այդքան տարածվեց Աշոտ Ողորմածի մահից մի 5-8 տարի հազիվ էր անցել երբ նկատելի դարձավ մայրաքաղաքի համար նրա որոշած սահմանների սաստիկ անձկությունը ահա իսկ որ մի հեքիաթական հերոս, որ օրերով չէր մեծանում, այլ ժամերով..

Բայց կա ավելի զարմանալին մի քանի հատ տարիներով անջատվող այդ երկու շրջանների մեջ մենք նկատում ենք խոշոր տարբերություն: Բավական է համեմատել Աշոտի և Սմբատի պարիսպները: Հոր շինությունը պարզ ու կոպիտ է հաստ դիմացկուն: Իսկ որգունր: Կարծես մի 15-20 տարվա ընթացքում Անի իր մտել մի ն բոլորովին որ ժողովուրդ, բերելով իր հետ շինարարական քարային ստեղծագործության մի զարմանալի հանճար որ իսկույն արտահայտվեց Սմբատյան հսկա պատերի, Մայր եկեղեցու Առաքելոցի և ուրիշ կերտվաշքների շինության մեջ: Որտեղից եկավ այդ փոփոխությունը այդ հսկա առաջադիմությունը:

Սմբատից հետո էլ ծավալման մեծ թափը կանգ չառավ: Նա գնաց դեպի հյուսիս դուրս եկավ Սմբատյան կրկնակի պարիսպներից տարածվեց դաշտի վրա իջավ ձորերը և անթիվ քարայրեր փորեց իրր համար այսպես արագ ու միանգամյան արտակարգ էր զարմանալի մայրաքաղաքի հասակ քաշերը հնությունը չէր որ երկար դարերով ընթացքում դանդաղ ու աստիճանաբար մեծացրեց նրան այլ անխորհրդավոր, զարմանալի և իր ընդհանուր մտքով միայն ըմբռնելի շունչը, որ եկավ անցավ Շիրակի վրայով Բագրատունիների թագավորության սկզբից և հրաշալի գործերով ծածկեց Ախուրյանի այս բարձր ափը:

Ն. Մառի պեղումները մեզ մի չափազանց պերճախոս լեզվով ապացուցում են, թե դեռ որքան ու որքան բաներ չգիտեն մեր Անիի մասին, որքան իրողություններ թաղված են հողի տակ: Մենք փողոցի նմանություն ունեցող նեղ անցքերով էինք դնում տեսնում էինք տների պատեր: Եվ ես դանդաղ քայլերով դիտություն ու անխոնջ աշխատասիրության հարթած այդ նեղ ճանապարհով, երևակայում էի մի օր երբ ավերակային հողը հեռացված կլինի այս քաղաքի ամբողջ երեսից և մեր հայկական Պոմպեան իր բոլոր մանրամասնություններով արևի տակ կլինի, այսպիսի մի պայծառ ու տաք արևի տակ: Երևակայում էի քաղաքի հրապարակները վաճառանոցները փողոցները բացված: Մենք այն ժամանակ կդասեինք և այն թե ինչ անուններ էին կրում դրանք: Չէ՞ որ այժմ ել արձանագրություններից գիտենք այդ անունները գիտենք, օրինակ, որ կարբուն փողոց այսինքն գլխավորը որ, երեվի քաղաքի մի ծայրից գնում էր մյուսը կայանին և վերին-փողոց, Դարբնոց փողոց Սասաճ-փողոց, Կտեր-փողոց, ինչպես հատուկ է միջնադարյան քաղաքներին Անին ուներ բազմաթիվ մանր-մունր փողոցներ, որոնք կոչվում էին «դուկակ» այսպես են Ս. Առաքելոց դուկակ Հատեցույց դուկակ, Շոադուկակ: Վաճառանոցները, ինչպես արևելյան բոլոր քաղաքներիմ զետեղված էին Էարավան-սարատների մեջ, որոնք կոչվում էին «փնտուկ», մնացել են Կամարակապ-փնտուկի վասլի փնտուկի անունները:Արհեստանոցներն էլ իրանց առանձին տեղերն ունեին կոշկակարոց, Բաղղնոց, ևալբանզոց, կատտնոց, Գտակարոց և այլն:

Երևակո՞ւմ եք և դուք, ընթերցող որ մի օր այս բոլոր անունների տերերը գտնված հայտնի կլինեն: Այն Մեր Անիի հին կյանքը կարելի կլինի պատկերացնել ոչ թե երևակայությամբ ստեղծած ու մտացածին մանրամասնություններով, այլ պարզ ու որոշ ինչպես իրական վեպի մեջ: Մանավանդ, որ փողոցների ու հրապարակների հետ էլ կբացվեն և շատ տների դռներ ու մենք շոշափելի փաստեր ու վկաներ կունենանք անեցու ներքին ընտանեկան կյանքի մասին:

Ես հավատում եմ, որ կլինի այդպիսի օր և նա հեռու չէ, միայն թե լինեն Մառի նման եոանդ ու տաղանդ ունեցող մարդիկ: Ինչպե՞ս չհավատալ երբ գնում ես հողի միջից դուրս բերած Աշոտյան մեծ պարսպի տակով: Ինչպե՞ս չհավատալ երբ այդ պարսպի մյուս կողմում, Հին Աշոտյան շրջանի քաղաքում տեսնում ես հողի միջից դուրս բերած մի ամբողջ եկեղեցի իր հիշատակարաններով, իր հետաքրքրական հանգամանքներով:

Կանգնելով այն բեկորների առաջ, որ պեղելով հայտնագործել է Մառը, դուք իսկույն հասկանում եք, որ դա էլ մի տոհմային մատուռ է տոհմային գերեզմանատան մեջ: Մատուռը նվիրված է եղել Աստվածածնի անվան: Իսկ այն տոհմը, որին պատկանելիս է եղել գերեզմանատունն ու մատուռը, կոչվելիս է եղել Խամբուշենց: Ամենից շատ աչքի ընկնող հանգամանքն այն է, որ Խամբուշենց եկեղեցին ինչպես իրավացի նկատում է Մառը, ցույց է տալիս թե տեղի ինչ սարսափելի անձկություն կար Անիում: Յուրաքանչյուր հինգ հողը բռնված է եղել շինություններով: Խամբուշենգ եկեղեցին միայն կողմնակի մուտքեր ունի, իսկ արևմտյան կողմից ոչինչ դուռ չունի, որով հետև շարժվելու տեղ չի եղել:

Դատելով այն բեկորներից, որոնք թափված են պեղումների տեղում, Խամբուշենց եկեղեցին ունեցել է շատ վայելուչ ճարտարապետական ոճ և զարդարված է եղել ոչ ճոխ ու հարուստ, բայց սիրուն տպավորություն թողնող քանդակներով: Բայց եկեղեցու հիմքերը միայն կան, մնացածը կտոր-կտոր թափված է նրա շուրջը: Խամբուշենց գերեզմանատունը գտնվում է Հարավային կողմում: գրություն չկա, բայց փոքրիկ խաչքարեր կան թափված, որոնք դրված են եղել այդ գերեզմանների վրա:

Ես տեսա մի ինչ-որ քարի կտոր, որի վրա արձանագրություն կար չգիտեմ այս, թե ուրիշ մի արձանագրությունից Մառը իմացել է, որ Խամբուշենց եկեղեցին տեսել է Անիի անկախության ժամանակները: Նա ունի 1042 թվականը:

ԺԲ

Աշոտի նորագյուտ հաստ պարսպի տակով ենք գնում՝ Մառի բավական խոր փորվածքի միջով, իսկ մեզ հետզհետե մոտենում է բարձր բազմանկյուն աշտարակը՝ շինված կարծրագույն քարերից:

--Մզկիթը,-ասում ենք մենք իրար:

Նա պարսպի մյուս կողմում է ուրեմն Անիի հին մասին է պատկանում: Խրոխտ ու հպարտ, չնայած իր ճակատին սողացող դավաճան ճեղքերին աշտարակը բարձր է տարել իր գլուխը կամ ավելի ճիշտ ասած ծայրը որովհետև իսկական գլուխ չէ մնացել նրա վրա և նայում է իր կողերով դեպի ամեն կողմ իբրև ավերակ քաղաքի միակ պահապան ճակատի վրա վերևում, երևում են ինչ-որ արաբական տառեր, որոնք կարդացվում են ինչպես ասում են, այսպես «Բի սմ իլլահ»(Հանուն Աստծո):

Աշտարակը մեզ դիմավորում է իբրև առաջավոր պահակ նրա ետևում գտնվում է ինքը այն շինությունը, որ ինչպես վճռել են Անիի բոլոր այցելու գիտնականները մզկիթի պաշտոն պիտի լինի կատարած: Նա կանգնած է Ախուրյանի ձորի սպռվածքի վրա, նայում է դեպի հյուսիս-արևելք, իսկ իր երկար կողմերից մեկը դարձրել է դեպի հարավ-արևելք դեպի ձորը, մյուսը՝ դեպի հակառակ կողմը:

Ահա այս հակառակ արևմտյան-հյուսիսային կողմն էլ ենթարկված է ավերանքի: Այս մասը փլվել է համեմատաբար նոր ժամանակներում այժմ էլ կարծեմ փլվում է կամաց-կամաց քայլ առ քայլ: Եթե չլիներ այդ շինությունը կարելի կլիներ ամբողջ մնացած համարել: Ամբողջ ու անվնաս է նույնիսկ կտուրը:

Մուտքը արևմուտքից է եղել: Այդտեղից էլ ներս է խուժել ավերանքը: Նա ոչնչացրել է արևմտյան պատը բաց է արել շինության ամբողջ ներսը: Դա մի փառավոր դահլիճ է, որի փառքն ու վայելչությունը կազմում են երեք կարգ սյուները և նրանց վրա տարածված կամաորների ցանցը:

Քայլդ դադարեցնում ես, տեսողությունդ լարում` դահլիճի սյունակարգերի և կամարների ներկայացրած գեղեցկությունը միանգամից ըմբռնելու համար: Առաջին իսկ հայացքից ես հիշեցի Հոռոմոսի դահլիճը: Նմանություն կա նույն կարճ սյուները: Բայց տարբերությունը ավելի շատ է: Այնտեղ սյուները բարակ են, անկյունավոր, այստեղ նրանք հաստ են և կոլոր: Այնտեղ կամարները նուրբ են, բարձր, կիսաբոլոր չեն, այլ աղեղնաձև: Այստեղ նրանք ցածր են, ավելի հաստ և թանձր ու կիսաբոլորակներ են կազմում: Վերջապես այստեղ սյուները և կամարները ավելի խիտ են: Նկատվում է փոքր ինչ կոպտություն վարպետը նրբության բարձրության մասին չի մտածել, այլ կարծես կամեցել է ճնշել այն քարային ահագին թանձրությամբ, որ այնպիսի համարձակությաբ իրենց վրա բարձրացրել են լայն ու կարճլիկ գեր կարծես վերևի ծանրության տակ ճնշված սյուները:

Սկզբից իր շինության օրից այս դահլիճը երևում է: Մի ինչ - որ մեծ պաշտոնի է եղել հատկացրած: Նրա համար ծախս չեն խնայել, նրան զարդարել են առատ ձեռքով: Անթիվ կամարների վրա հանգչող առաստաղը զարդարված է այս կողմերին հատուկ խոր քանդակներով, ինչպես Հոռոմոսի դահլիճի առաստաղը, ինչպես և Առաքելոց եկեղեցու գավիթը: Զարդարուն է և հատակը կազմված մանր քարերից` մոզաիկի ձևով: Առաստաղը մնացել է, հատակն է քանդվել:

Միայն մարդիկ չեն զարդարել այս հարուստ կամարահարկը: Զարդարել է նրան և բնությունը, զարդարել է իրեն հատուկ վսեմ հսկայությամբ։ Չորս մեծ ու լայն, գեղեցիկ կարնիզներով զարդարած պատուհաններ նայում են դեպի հարավ արևելք և այդտեղ փռված է Ախուրյանի միշտ գեղեցիկ ձորը։ Պատը ցցված է ձորի կողին նրա արհեստական շարունակությունն է կազմում։ ։ Եվ պատուհանների տակից բացվում է, ցած և ցած է գնում այն զոգավոր խորությունը, որ այստեղից պատռում է ձորի կողը մինչև վերջը մինչև Ախուրյանի դեղնավուն ալիքները։

Իմացել են պինգ, լավ, գեղեցիկ շինել, բայց իմացել են և տեղ ընտրել։ Չգիտես որի՞ն առավելություն տաս շինարարակա՞ն տաղանդին թե բնությունը ճանաչելու տաղանդին։ Թվում է, որ վերջինն աչքի է ընկնում ։ Գուցե մայրաքաղաքի մեջ սրանից ավելի գեղեցիկ ապարանքներ ու պալատներ են եղել ավելի մեծ ու հարուստ ավելի ղաթ գարուն ու հոյակապ։ Բայց թվում է որ այս ճահիճը հետ մնացած չպիտի լինի ոչ մեկից որովհետև իր գեղեցկության մեծ մասը բնությունից է վերցրել։ Ով է եղել այսպիսի փառահեղություն նվաճողը։

Այս հարցը կարելի է այսպես էլ ձևակերպել ի՞նչ եղել այս շինությունը։

Մզկիթ, ինչպես ասացի։ Այս անունը շինության ճակատին դրոշմել է բարձր աշտարակը։ Այսոր էլ բաց ու բանուկ է այն ճանապարհը որով մուեզղինը բարձրանում էր այս մինարեի գլուխը և այնտեղից կանչում էր իսլամի ահավոր աստծուն։ Դահլիճի կողմից մի փոքրիկ դուռ տանում է աշտարակի ներսը։ Ութսուն կիսավեր աստիճաններ այսօր էլ բարձրացնում են այցելուին վերև և այնտեղից ցույց են տալիս Անիի և շրջականների գեղեցիկ տեսարանները։ Եվ յուրաքանչյուր բարձրացող գիտե որ մուեզինի ճանապարհով է գնում գիտե որ անթիվ անգամ ջերմեռանդ մուսլիմների ոտները կոխ են տվել այդ մաշվածմ, այժմ վտանգավոր աստիճանները մի ժամանակ երբ այստեղ անթիվ գեղեցիկ տաճարներում պաշտվող քրիստոնեական աստծո հետ բարձր ու զիլ ձայնով փառաբանվում էր և մարգարեի այլահը։ Այժմ լռություն է տիրում և այստեղ։ Հաղթող և հաղթահարված քրիստոնեության հետ հավիտենական լռության և համրության է դատապարտված նաև հաղթահարող, սուր և ավերանք nվիրագործած իսլամը: Թե մեկից և թե մյուսից, ավերակներ են միայն մնացել այժմ:

Բացի մինարեից կար մի ուրիշ հիշատակ էլ, որ այժմ անհետացել է մի ժամանակ, երբ դեռ չէր փչվել դահլիճի արևմտյան պատր նրա վրա կարդացվում էր նեշթի անվանված պարսկերեն տառերով մի մեծ արձանագրությունը, որ գրել է ավել 14-րդ դարի աոաջին կեսում Աբուսայիդ Բեհա տուր թաթար խանը արձանագրությունը արտագրվել է ժամանակների և թարգմանվել նա աղոտ լույս է գցում Անիի վերջին ժամանակների ազատության և դժբախտության ժամանակների վրա:

Թաթար իշխողի այդ հ հրաման - արձանագրությունից մենք իմանում ենք թե ինչպես կեղեքվում էին տնեցիները հարկահանների ձեռքին: Որոշված էին հայտնի հարկեր և տուրքեը ղամաղ, բաժ բայց առնողները, ինչպես այդ սովորություն է և մեր օրերի արևելյան բռնակալությունների մեջ ավելցնում էին այգ հարկերը իրանց օդաին թե այստեղ Անիում և թե Վրաստտնի գավաներում ասում է խանը, սովորություն կս «խալան» և «գինու փառչ» անունների տակ ավելորդ և անիրավ հարկեր ստանալ: Եվ այնքան ծանր էր այդ հարստահարաթյունը, որ Անին սկսեց ավերվել բնակիչները թողին իրանց տները շարժական և անշարժ ստացվածքները և սկսեցին հեռանալ ուղարկելով խանին աղերսագրեր, որոնց մեջ նրանց հուսահատական ճիչը կարողանում էր ասել «Ամենտկալ Աստվածը թող չվերացնե քո գլխից իր բարձր հովանին» և ահա ականջ դնելով այդ ճիչերին, Աբուսայիդ Բեհստուր խաբր հրամայում էր ոչ ոք համարձակվի որոշած հարկերից մի բան ավելացնել կամ պակասեցներ:

Դեռ ինչեր, ի նչ դժբախտություններ տնեծր ու արտտսունր կարող էին պատմել այս համատարած ավերակները եթե հանկարծ լեղու ստանալն Լոգիչ տպավորություն է թողնում այն հայերեն վոքրիկ արձանագրությունը, որ կա Աբուսայիդ խանի այդ հրամանի տակ։ Խոնարհ, աղերսավոր շուտով նա ասում է «Հաստատուն պահողքն աւրհնին աստուած էր»:

Հաստատուն պահեցին արդյոք կատարեցին մահմենդականները իրեց սրբազան տան վրա արձանագրված այս համարը։

Բայց որքան էր դա մահմեդական որբադան տուն։ Մոտեցեք այն տեղին, ուր միայն կպած է շինության և դուք իսկույն կնկատեք, որ դա հետո է շինված, որ այդ աշտարակի և բուն շինության ոճի պարագաների մեջ տարբերություն մեծ է։

Ստացվում է այն և եզրակացությունը, որ Ախուրյանի այս բարձր ափին այս սյուեազարդ դահլիճ շինողները մզկիթ չեն ունեցել ի նկատի։ Դա հին շինություն է այն ժամանակների շինություն երբ Անիոլմ մահմեդականների այնպիսի թիվ չկար որ հարկավոր լիներ այսպիսի մեծ և փառավոր մի մզկիթ կանգնեցնել։ Աշոտը պարիսպը դտնելուց հետո մանավանդ կասկած չէր կարող մնալ, որ իբրև Անիի հին մասք մի շինություն, դա կառուցված պիտի լինի Աշոտի կամ նրա հաջորդի օրերում։

Ոմանք կարծել են, թե դա է եղել Անիի կաթողիկոսարանը։ Բայց պրոֆեսոր Մառը իրավացի նկատում է որ այն ժամանակնևրր հայոց կաթողիկոսը նստում էր Արգինայում։ Շատ հավանական է երևում մյուս ենթադրությունը՝ թև դա եզել է դատարան։ Քանդված հատակը ցույց է տալիս, ոբ ներքևում էլ կա մի հարկ, ուր երևում են մութ սենյակները։ նրանք կարծես ասում են որ բանտարկվողների համար են շինվել։

Ուրեմն մահմեդական բարեպաշտությունւ չէ շինել այս տունը։ Նա միայն օգտվել է իր իշխող դիրքից և մզկիթ է դարձրել վաղուց պատրաստ և իր գեղեցկությամբ գրավիչ շինությունը։

Ես նստած էի «մզկիթի» մեծ պատուհանում և չէի կարողանում աչք վերցնել նրա առջև փռված ահագին, խոր ձորից։ Ինձ հափշտակողը դարձյալ Ախուրյանն էր։ Ես տեսել էի նրան երեկոյան վերջալույսին, տեսել էի վաղ առավոտյան և տարներ գեղեցկություններ էի գտել նրա մեջ։ Այժմ օրվա ուրիշ ժամն էր: Արեգակը մոտենում էր միջօրեին և նրա տակ այլևս շվաքներ չկային: Չկային նրանք նույնիսկ Ախուրյանի ձորում, գոնե նրա այն մասում, որ բացվում էր իմ պատուհանի առջև: Եվ այժմ էլ ուրիշ տեսակ գեղեցկություն: Ես խորասուզվել եմ նրա մեջ, որոշել եմ նրա առանձնահատուկ գծերը, գույները և նրանցով հիանում եմ: Անսպառ է պատկերի քաղցրությունը:

Իմ պատուհանը տիրում է վիթխարի տեսարանի վրա: Մեծ, օձապտույտ ձոր, արևով ողողված նրա հատակում գետը եղեգնապատ ափերով: Գորշ, չոր ժայռերի չոր, այրված պատեր: Նրանցից վերև կանաչ լեռնադաշտ մեծամեծ բլուրներ, որոնք շարքեր են կապում, հասնում են հորիզոնին կորչում են այնտեղ: Մի մեծ աշխարհ: Բայց նա լուռ է, նա անկենդան է: Եվ միակ բանը, որ քարացած, կախարդված չէ, որ շարժվում է, կյանքի նմանություն է բերում, Ախուրյանն է:

Միայն նա: Երկնքի տակ ոչինչ բան չէ գրավում աչքդ, չէ ընկնում սրտիդ զարկերակին,- միայն նա: Լուռ, անձայն, բայց գնայուն, րոպե, վայրկյան անգամ կանգ չառնող: Հավիտենական ճանապարհին հլու հպատակ նա վազեցնում է իր դեղնավուն ալիքները, փրփուրների մանյակ է գցում, իր խոնավ պարանոցով պտույտներ է տալիս ժայռերի շուրջը, կանաչ կղզիներ է կազմում: Միշտ աշխույժ, միշտ կայտառ: Նրան չեն հուսահատեցնում ալևոր զառամած, մահով պատած մահ մարմնացնող ժայռերն ու լանջերը: Դրանց նայես, դրանց լսես ինքդ էլ պիտի պառկես մի տեղ ծածկվես այս տեղերի համար ճակատագրական սավանի տակ և դառնաս սֆինքս, հավիտենական լռություն: Բայց գետը չի էլ շտապում փախչելու այդ հուսահատ ափերից: Ինչպես և այն ժամանակ, երբ այստեղ յուրաքանչյուր քարի ետևից կյանքն էր նայում, կյանքն էր ժպտում ու լացում նա այժմ էլ անփոփոխ իր գեղեցիկ, նազելի ընթացքն է տանում և նրա միջից` միայն այնտեղից ես ստանում եմ սիրտ լայնացնող ժպիտներ:

Բնության մահը, ավերակներից դուրս հոսող և ամեն տեղ թափվող մահը չի կարողանում ծալ-ծալ կուտվել սրտիդ  վրա։ Որովհետև կա գետը, որովհետև նրա ալիքները, նրա փրփուրե մանյակները տանում եհ միտքդ իրանց հետ շոյում են նրան, փափուկ և մեղմ են շողում և հասկացնում են որ մեռելությունն է կսնգնում, քարանում իսկ կյանքը գնում է, փրփրում է, պայծառ լույսեր է աալիս, ջերմ արևն է ցուլացնում իր սրտի մեջ:

Եվ կենդանության այդ բարողը որքան հրաշալի է մահվան այս կրճում: Ահա այսաեղ, ուղիղ իմ պաաուհանի դիմաց դեպի երկու կողմերում բարձրացրած են քանդված, անճոռնի, անհեթեթ ձև ստացած կամ ավելի ճիշտ ասած ամեն մի ձևից ու կարգից ընկած պատեր: Միայն մահվան ահռելի ժանիքները կարող են այսպիսի հրեշավոր այլանդակոլթյամբ ծամծմել մի մարմին: Դրանք Անիի հռչակավոր երկհարկանի կամուրջի մնացորդներն են որոնց մասին ես արդեն խոսել եմ: Կանգնած են դրանք, ապշություն մահվան ցրտություն են ներշնչում: Գետը անցնում է նրանց միջով աբհամարեյով այդ դիակնային ներշնչումը կանգնել այդպես, այլանդակ մաս-մաս հյուլե հյուլե ոչնչանալ, թափվել լինել անխուսափելի իբրև ինքը մահր, անհասկանալի, սառցեող իբրև ինքը, հավիտենականություն, այդպես է ասում ավերանքը: Իսկ գետը այդ գերեզմանային հարկի տակով էլ անց է կացնում իր ջրեր կայտառ ու ժիր: Նրա և այդ պնդերես հարևանների մեչ պայքարը անընդհատ է մշտնջենական կյանքի և մահվան պայքար: Եվ ով ապրում է ում կրծքի տակ, արյուն է խմում նա ամբողջ սրտով այդ հեղուկի հետ կլինի այդ վազող ջրերի հետ, որոնք միայն չեն թողնում հուսահատվել այստեղի բնությունից և պատմությունից:

Ժամանակներ կալին, դարերով չափվող ժամանակներ, երբ այս պատուհանից դեպի ցած Ախուրյանի ձորը նայում էին այստեղ ապրողները: Տեսաբանը հարկավոր էր մարդուն թե նրան, որ դատում էր մարդկանց այս կամարների տակ և թե նրան, որ երկիր էր ավերում, սուր էր պաշտում և այստեղ խոնարհվում էր սուր և տիրապետություն հովանավորող աստծուն: Այստեղից երևում էր Կամուրջի վրայով անցնող ամեն մի մարդ այստեղից տեսնում էին ամեն մի շարժողություն, որ տեղի ուներ ձորում։ Վերջապես, այս պատուհանը նայում է Իեխենց վանքին: Հրեն, նա այլանդակված սև, զարհուրելի խոռոչ դարձած իր կրծքով նայում է այստեղից: Երկու թշնամի կրոնների պահապաններ իրար աչք են տնկել հսկայական ձորի վրայով: Այնտեղ աղաչում էին աստծուց խաղաղության համար: Այստեղ աստծուց հատուկ սուր և բազուկի զորություն էին աղերսում։ Մեկը ընկած, մյուսը նրա կրծքին կանգնած: Նա խեղճ, սաահարկու: Մարդկային ճակատագիր:Երկուսն էլ այսօր ավերակ, երկուսն էլ իրենց քարային կոկորդներով մահ-մահ են կանչում: Մահ այս տեղերի յուրաքանչյուր առարկայի, յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր հիշատակի համար:

Եվ այդ մահվան կոչերը պիտի այս մեծ ձորն էլ լցնեին ներքևից մինչև պռունգները, թե չլիներ գետը:

Բնությունը միայն Ախուրյանով է ապրում: Միայն նրանով էր այսպես հափշտակել ինձ այս ավերված, բայց գեղեցիկ քառանկյունների վրա տիրաբար ցցված պատուհանում:

–Գնա՛նք, լսեցի ես և զոռով պոկվեցի Ախուրյանից ու նրա ձորից։

ԺԳ

Գնում ենք բարձրադիր Անին տեսնելու այն, որ բլուրի վրա է տեղավորված միջուկը, սիրտը - Միջնաբերդը։

Ախուրյանի ձորը և Ծաղկորաձորը Անիի հարավային մասում մոտենում են իրար մի նեղ պարանոց կազմում: Այդտեղ ահա, մի ձորի ափից մինչև մյուսը արևելքից արևմուտք ուղղությամբ ձգված է այս դաշտավայրի համեմատությամբ բավական բարձր մի բլուր, որ ունի մոտ 300 ոտնաչափ հյուսիսային կողմից բլրի լանջերը զառիվայր քարքարոտներով իջնում են ղեպի քազաքր։ Դրանք բավական դժվարամատչելի են և հազիվ թե Սնվի ամենալավ ժամանակներում էլ այդտեղ շինություններ եղած լինեն գոնե այժմ լանջերի վրա չեն նկատվում ավերակներ: Բլուրը դյուրամատչելի չէ և արևելյան կողմից: Այդտեղ նրա համարյա ուղղաձիգ լանջերը իջնում են Ախուրյանի ձորի վրա, և նեղ ճանապարհը, որ այդ կողմով քերում է բլուրի ստորոտը տեղ-տեղ այնքան մոտենում է Ախուրյանի խոր ձորին, որ ուղևորը պիտի զգուշությամբ քայլել, թե չէ կարող է ցած, դեպի գետի ժայռոտ կողերը սահել:

Միայն արևմտյան կողմից Միջնաբերդի բլուրը անհամեմատ դյուրամատչելի է: Այդ կողմում նրա լանջերը ավելի թեք են և չեն հասնում Ծաղկոցաձորի կողերին: Մեջտեղ մնում է մի լայն ու հարթ տարածություն, որ տանում է դեպի Միջնաբերդի ետևը, դեպի նրա հարավային ստորոտները: Բերդ շինողներն էլ ասում են այցելուին, որ առհասարակ Անին այս կողմից վտանգի է եղել ենթարկված, ուստի Ծաղկոցաձորի այս կողմով սկսած այն տեղից, որով մենք ձորի միջից բարձրացել էինք քաղաք նորից սկսվում է պարիսպների ընդհատված շարքը:

Մզկիթի շինությունից Միջնաբերդի այս կողմը գալու համար մենք ստիպված էինք երկար պտույտ անել նրա հյուսիսային լանջերի տակով: Արևը շատ էր բարձրացել և Անիի մեջ սկսվել էր ամառային միջօրեն Շիրակի լեռնադաշտը առհասարակ զով ու կարճատև ամառ ունի: Բայց այդ ամառն էլ այրել գիտե մանավանդ Անիում: Կատարյալ անապատային մի արև, նա խաշում է քարակույտերը: Նա շատ դուրեկան է այդ քարերի տակ թաքնվող կարիճներին, բայց մարգը շատ է նեղվում երկնքից թափվող կրակից: Այս անհուն քարակույտերի մեջ ջրից, կանաչից ու ծառերից զուրկ այլ մեռած անապատում ի՞նչը կարող է մեղմացնել միջօրեի կրակոտ սլաքների ազդեցությունը: Ոչինչ: Ոչ մի բան չկա լեզուդ չորանում է բերանումդ: Եվ միայն ավերակների անունը, միայն Միջնաբերդ ասած բանը կարող է այդ անհրապույր ժամին շրջեցնել քեզ այնքան երկար տարածության վրա:

Ծաղկոցաձորի եզրով ձգված պարիսպը այլևս այն հետաքրքրությունն ու հիացմունքը չէ զարթեցնում այցելուի մեջ ինչպես Անիի հյուսիսային ամրությունները: Ձորը արդեն պաշտպանության մեծ մասը իր վրա է եղել վերցրած, ուստի պարիսպը այնքան բարձր չէ, չունի մեծ աշտարակներ: Իսկույն երևում է, որ այս պաշտպանողական միջոցը այնքան էլ շատ կարևոր չէ եղել և նրա վրա ուշադրություն չեն դարձրել: Մի հասարակ, հաստ պատ է, որքան կարելի է նկատել այս ներսի կողմից: Այստեղ էլ չէ երևում այն սոսկալի ավերանքը, որ այնպես ջարդ ու փշուր է արել, քանդել, այլանդակել է դաշտային մասի ամրությունները: Պահապանների շրջագայելու տեղերը, ցած իջնելու և բարձրանալու սանդուղքները,- ամեն ինչ մնացել է և լավ է մնացել:

Պարիսպը ոլորվում է այնպես, ինչպես Ծաղկոցաձորի կողմն է ոլորվում: Ահա նա ցած է դնում, մենք էլ գնում ենք նրա հետ, մեր ձախ կողմում թողնելով Միջնաբերդի բլուրը: Որքան մենք ցածրացնում ենք, այնքան Միջնաբերդը բարձրանում է մինչև, որ նրա գլուխը բոլորովին անտեսանելի է դառնում մեզ:

Ծաղկոցաձորի այս պատի կողմից Միջնաբերդի ամբողջ ետևի այսինքն հարավային մասն է երևում: Նա այս տեղից մի սապատող բարձրությունն է, լայնական մեծ լանջերով: Բլուրի գլուխը այնքան փոքր է, որ թվում է թե այս լանջերի վրա պիտի վառված լինեին Միջնաբերդի տները: Չէ՞, որ Անիի հին շրջանում մինչև հյուսիսային դաշտային մասը դուրս գալը այս բլուրի վրա էր գտնվում ամբողջ քաղաքը: Նա շատ մեծ չպիտի լիներ, քանի որ Միջնաբերդը իր բոլոր լանջերով, իր բոլոր ստորոտներով վերցրած այնուամենայնիվ, մի մեծ տարածություն չէ ներկայացնում և ավելի մի մեծ գյուղի է հարմարվում, քան մի քաղաքի: Ո՞ւր էր կարող նա զետեղված լինել, եթե ոչ բլուրի հարավային զառիվայր ու համեմատաբար լայնանիստ լանջերի վրա: Բնակությունները այստեղ պիտի հասնեին մինչև պարիսպները: Եվ, սակայն այս ամբողջ տարածությունը այժմ մաքուր ու բաց է, կարծես սրբված: Ոչ տան հետքեր են երևում, ոչ ավերակներ կամ գոնե քարակույտեր: Մի՞թե ոչինչ չի մնացել, կամ մի՞թե բոլոր մնացորդները հողի տակ են ծածկված:

Ահա պարիսպը ցած գնալով որքան կարող էր ազատվեց մի փոքրիկ ավերված եկեղեցու մոտ: Նա ապացույց է, որ միջնաբերդի այս մեծ լանջերը բոլորովին ամայի ու անխնամ չէին ինչպես ցույց է տալիս ներկա դրությունը:

Միջնաբերդի առանձնատան դիրքը, նրա պարզ ու հասարակ շրջապարիսպը շինություննեի բացակայությունը առաջին անգամ տրամադրում են այցելուին կարծելու, թե այստեղ մի բոլորովին այլ աշխարհ էր թե Անին, իսկական դեղասեր ճարտարարվեստ Անին բլուրի այն կողմում մնաց: Սակայն այս փոքրիկ եկեղեցին, որ իբրև առաջին դիմավորող, մտցնում է ձեզ միջնաբերդի աշխարհը ցրում է այդ տպավորությունը: Իր փոքրիկ պատառոտուն մարմնով նա ասում է, որ այստեղ էլ միևնույն Անին է: Նույն խնամքը նույն ճաշակը շինության վրա: Ոչինչ չկա որ նրան դուրս վռնդի Անիի վարպետներին արժանավայել կերտվածների շարքից:

Իսկ նրա դի՞րքը:

Նրա արևմտյան պատի տակ մենք շվաք գտանք և նստեցինք այդտեղ հանգստանալու: Փոքր ինչ զովություն այդ այրող արևի մեջ, փոքր-ինչ հանգիստ այնքան ման գալուց հետո, որքա՜ն ախորժելի էր մանավանդ ի՜նչ սիրուն տեսարանով է վարձատրում մեզ փոքրիկ եկեղեցին: Դեպի արև մուտք դեպի հարավ խորություններ անդունդներ և մենք տխրում ենք նրանց վրա: Նայելու շատ ու շատ բաներ կան:

Ծաղկոցաձորի շարունակությունն է այդ տեսարանների սիրտն ու հոգին նա է այստեղ, միջնաբերդի այս կողմում, ձորի ու ժայռոտ բարձրությունների մի ամբողջ քաոս թափել: Մեր փոքրիկ եկեղեցուց մեր ոտների տակից ուղղակի զառիվայր է ցած դնում: Գնում է նա երկար մինչև հասնում է Ծաղկոցաձորի խորության որի հատակն այստեղից չէ երևում: Խոր է ձորը բայց ավելի խորանում է երբ փոքր-ինչ թեքվում է դեպի արևելք և դեմ առնելով միապաղաղ ժայռերի տարածության դարձյալ ուղղվում է դեպի հարավ, սակայն աշխատելով մոտենալ արևելքին նրան պահող, նրան սեղմող ժայռոտ տարածությունը մեր նստած տեղից շատ ցած է նա կազմում է միջնաբերդի շարունակությունը: Այստեղից Ծաղկոցաձորի հանդիպակաց բարձր ափն է երևում, նրանից դենը Ալաջայի հարթ ստորոտների շարունակությունն է և մի լայն ճանապարհ գնում է այդտեղով դեպի ձորի ուղղության հետ զուգընթաց:

Մեր եկեղեցու լանջը, ինչպես ասացի, շատ զառիվայր է: Այստեղից նայողին թվում է, թե ցած դեպի Ծաղկոցաձորը գնացողը պիտի գլորվելով գնա և չպիտի կարողանա պահել իրան: Բայց տեսեք, հենց այդ լանջիվայրը վտանգավոր են համարել Անիի տերերը: Պետք է եղել այդտեղ ավելի զարգացնել պաշտպանողական միջոցները չբավականանալով Միջնաբերդի շրջապարիսպով: Եվ ահա այդ պարսպից մի ուրիշ պարիսպ բաժանվելով, դնում է դեպի ցած: Գնում է հանդուգն համարձակությամբ, արհամարհելով լանջի թեքությունը: Սկզբում նա կարճահասակ է, բայց որքան ցած է իջնում այնքան ավելի բարձրահասակ է դառնում: Եվ այդպիսով կարողացել են այն հետևանքին հասնել, որ դեպի ձորը վաղող պարսպի գլուխը, այսինքն այն տեղը որով պիտի շարժվեին պահապաննները համեմատաբար քիչ թեք ուղղություն ունի:

Այստեղ ինձ արդեն քանիերորդ անգամը պետք է կրկնել, որ Անին մեր նախնիքների ռազմագիտական տաղանդի մի աննման թանգարան է ներկայացնում: Ահա մի փաստ էլ, գուցե ամենահիանալին բոլոր այստեղ հավաքված փաստերից: Ինչպե՜ս լավ են իմացել օգտվել բնության ահավոր խաղերից. ինչպե՜ս կարողանում էին նվաճել անմատչելի վայրենություններն անգամ հպատակեցնելով նրանց իրանց բահերին, թիերին, բրիչներին: Պարիսպը իր վերևի մասերում է քիչ ավերված: Մնացած մասը կարմիր միապաղաղ մի զանգվածի է նմանում: Թվում է, թե դա Միջնաբերդից դուրս պրծած մի ամեհի գազան է, որ համարձակ ցած է վազել և հասնելով խորխորատին կանգնել ծառացել է նրա վրա:

Միայն ռազմական պետքերի կարող էր ծառայել այդ մեծ ահարկու տպավորություն թողնող պարիսպը: Նա վերջացնում է քառակուսի սպառվածքով, որ ցցված է ձորի ահագին խորության վրա և իր մի հատ մեծ պատուհանով խոժոռ սպառնական հայացք է բևեռել ոչ միայն ձորի, այլև նրա ափով անցնող ճանապարհի վրա, այստեղից չէ երևում այդ աչքը: Բայց այստեղից նայողն էլ զգում է, որ այնտեղ, պատի բարձր քառակուսի ծայրը պլշած նայում է դարձյալ սպառնալից, դարձյալ ահարկու, ինչպես իր կառուցման առաջին օրից:

Փոքրիկ, անանուն եկեղեցուց մենք դանդաղ շրջագայում ենք Միջնաբերդի հարավային ստորոտով, ուղղվելով դեպի արևելք: Բայց աչքից չգցենք մեզանից ցած ընկած ժայռերի տարածությունը: Ծաղկոցաձորը գնալով նրա արևմտյան կողմով նեղանում, կուչ է գալիս և այստեղից նա հազիվ նկատվում է իբրև մի սև, անհատակ պատռվածք: Միշտ այդ նեղված ձորը ձգտում ունի դեպի արևելք գալու ժայռերը հաղթահարելու: Ինչո՞ւ ի՞նչ կա արևելքի մեջ ձգողական: Ախուրյանն է այդ կողմում և Ծաղկոցաձորի ջուրը շտապում է մի ժամ առաջ միանալ նրա հետ: Սև ապառաժ բարձրությունն է ընկած նրա և Ախուրյանի մեջ, չի թողնում միանալ, բաժանում է, բայց ժայռն էլ վերջ ունի, ժայռն էլ հոգնում է: Հրեշն, հեռու հարավում Ախուրյանի լայն պատռվածքը ժայռերի միջով շրջան տվեց, թեքվեց դեպի արևմուտք իրան է սպասում Ծաղկոցաձորի երկար ու նեղ շարունակությունը և իսկույն ընկնում է Ախուրյանի գիրկը:

Եվ ստացվում է այսպիսի մի տեսարան: Միջնաբերդի հարավային մասը ցածրանալով, տեղի է տալիս այն բարձր ժայռերին, որոնք անջատում են Ախուրյանը Ծաղկոցաձորի ջրից: Այսպիսով Անիի թերակղզին ստանում է սեպի նման վերջավորություն, որ իր սուր անկյունով խրվում է երեք կողմից շրջապատող ձորերի մեջ: Սուր անկյուն կազմող ժայռոտ բարձրությունը երկու ջրերը իրարից անջատողը, այժմ անվանում է Գրզըլ-գալե կամ Գըզ-գալե մի բերդ ուրեմն: Եվ իրավ բնության շինած մի անմատչելի ամրություն է դա, ուր ինչպես ցոից են տալիս այնտեղ երևացող ավերակները մարդիկ են ապրել, պաշտպանվել:

Շատ քչերին է աջողվում գնալ, տեսնել աղջկա բերդը: Ճանապարհը սաստիկ վտանգավոր է, նա քերում է այդ ժայռերի կուրծքը և անցնողը առանձին ճարպիկություն և դյուրաթեքություն պիտի ունենա խոր ձորի մեջ գլորվելու անխուսափելի վտանգից տզտաված լինելու համար։ Այդ հանգամանքը արգելք է դնում մեր առջևև։ Եվ ես կասեմ այստեղ այն, ինչ տեսնողներն են ասում։

Ժայռոտ բարձրության գլուխը չափազանց փոքր ու անձուկ է, որպեսզի այնտեղ մի աչքի ընկնող բերդ տեղավորվեր, բայց ինքնապաշտպանության հոգսով պաշարված հին մարդու համար անձկությունը այնքան նշանակություն չուներ որքան ամրությունը, ուստի նա փոքրիկ բերդերն էլ չէր արհամարհում, երեք կողմից ջրերով շրջապատված, իսկ չորրորդ կողմից մի պարսպանմտն սպառվածքով անմատչելի ժայռը դեռ հին ժամանակներում պաշտպանության մի գեղեցիկ վայր է դառնում։ Ենթադրում են, որ դա է եղել հին Անի բերդը։ Այդտեղ էր, ինչպես կարծում են, հայոց ամենագլխավոր և ամենաժողովրդկան աստվածուհու Անահիաի տաճարը։ Երբ քրիսսանեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դարձավ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես հայտնի է սկսեց կործանել հեթանոսական մեհյանները և նրանց տեղ եկեղեցիներ կառուցանել։ Այստեղից մի ուրիշ ենթադրություն էլ - այս ժայռի վրա էլ, ուրեմն, Լուսավորիչը կառուցած պիտի լինի եկեղեցի։

Այժմ էլ այնտեղ երևում է կարմիր քարերից շինված մի գեղեցիկ եկեղեցի, շրջապատված փոքրիկ մատուռներով, Ավերանքը այդ անմատչելի տեղն էլ է հասելնրա համար արգելք էեղել վտանգավոր նեղ ճանապարհը, որ քարերի մեջ փորած աստիճաններով է դեպի վեր գնում և նրա քայքայող շունչից այդ եկեղեցուց էլ մի քանի պատեր ու բեկորներ են միայն մնացել։ Ե՞րբ է շինվել նա մի արձանագրության կտոր ասում է, որ եկեղեցում պատարագ է մատուցվում Զաքարե Սպասալարի մայր Սահակդուխտի համար։ Հավանական է ուրեմն, որ եկեղեցին եթե ոչ շինված գոնե վերանորոգված է այդ հռչակավոր իշխանի ձեռքով[8]։ Բացի այս եկեղեցուց նկատվում են ժայռլի գլխին և մի քանի ուրիշ ավերակներ, որոնք աշտարակների ձև են ցույց տալիս: Դրանք էլ մի կողմից են ուժ տալիս այն կարծիքին, թե Գըզ-գալեն է եղել նախնական Անին, որ դեռ հինգերորդ դարից հայտնի էր «ամուր» տիտղոսով: Այդտեղ է ծնվել բերդը, այդտեղ է մկրտվել իր գեղեցիկ անունը ստացել: Եվ ապա տարածվել է դեպի հյուսիս անցել է ձորը բարձրացել մեր այս Միջնաբերդի լանջերով ու առաջ գնացել ոչ միայն աշխարհագրական սահմանների, այլև անմահ փառքի ու հռչակի մեջ:

Ահա վերջանում է Միջնաբերդի հարավային լանջը և մենք հասել ենք այն տեղին, ուր արդեն դեպի Ախուրյանի ձորն է նայում բլուրը և ուր ինչպես վերևում ասացի լանջը ավելի դժվարամատչելի է դառնում: Այստեղ, այս դեպի ցած, դեպի Ախուրյանի գոգը գահավիժող լանջեըի հարավ - արևելյան անկյունում որտեղից բացվում է մի նոր, վեհ ձորային տեսարան դեպի Գըզ-գալեի ժայռերը միայնակ կանգնած է մի այլ փոքրի բայց նախընթացից ավելի գեղեցիկ եկեղեցի:

Բայց մի՞թե եկեղեցի է դա: Եթե չլիներ կլոր անզարդ գմբեթը, կարելի պիտի լիներ նրան անվանել որևէ մուտքի, դռան նմանություն ունեցող մի բան: Փոքրիկ մի կամարակաղ, որ երեսը դարձրած է դեպի արևելք և ինչ-որ հրաշքով համարյա ամբոոջ մնացած մի գմբեթ նրա վրա, – ահա այդ եկեղեցին: Երևի դա եկեղեցու մի մասն է միայն, որ ազատվել է կործանումից: Իսկ կործանումը այնքան հալումաշ է արել և անում է այդ խեղճ պատառիկը, որ հազիվ ես հաշտվում այն մտքի հետ, թե եկեղեցի ես տեսնում:

Նրա հարավային փոքրիկ կիսով չափ քարակույտերի մեջ կորած դուռը զարդարված է ճոխ օրնամենտներով. երկու կողքին պատի վրա, գեղեցիկ եռանկյունի խորշեր են երևում: Մուտքի մոտ և շուրջը թափված քարակույտերը գլխավորապես գեղեցիկ քանդակազարդ բեկորներ և կարնիզների կտորներ են: Նրանք ցույց են տալիս, թե որքան դար գարուն է եղել այս խեղճ ու քարուքանդ եկեղեցին: Այդ զարդերը, ավերակի տարօրինակ եկեղեցու նմանություն չտվող ձևը աոիթ է եղել, որ կարծիք կազմվի թե դա թագավորական տան երեխաների գերեզմանոց է եղել: Գոնե այս անունով է Քյուրքչյանը ներկայացնում մեզ այդ սիրուն մուտքի լուսանկարը:

Որ թագավորական տունը սեփական գերեզմանոց է ունեցել և Անիում, այդ վկայում է և մեր պատմագիրներից մեկը: Ամբողջ հարցն այն է, թե ո՞ւր գտնել նրան և ինչպես: Ահա մենք բարձրանում ենք Միջնաբերդի գլուխը։ Ի՞նչ է մնացել այստեղ:

Բարձրանում ենք արևելյան լանջով: Այդտեղից շատ մոտիկ են երևում այն շինությունները, որոնց ավերակները աչքի են ընկնում քաղաքի ամեն մի կողմից։ Բայց այդ կարճ տարածությունը մենք մեծ ջանքերով ենք կարողանում նվաճել: Լանջը մի լայն գոգավորություն ունի, որ վերևից մինչև ցած, շինությունների մոտից մինչև Ախուրյանի ձորի պռունգը լցված է քարերով: Սարսափելի կույտեր: Թեև մենք վաղ առավոտվանից արդեն շատ ենք սովորել, նրանց շատերի վրայով ենք անցել, բայց այս լանջր բոլորովին ուրիշ բան է: Քայլում ես դեպի բարձր, քայլում ես քրտինք թափելով, հող շատ քիչ ես տեսնում ոտներիդ տակ: Ամեն տեղ քարերի մեծ ու փոքր կտորներ, որոնք դժվարացնում են քայլդ կամ շարժվում են ոտներիդ տակ` հարկադրելով ջանքեր անել, որ ետ ու ետ չգնաս: Իսկ վերևից Անիի արեգակը այրող սլաքների տարափ է թափում:

Արդեն քարակաշկառների այս միապաղաղ տարածությունը մի հասկացողություն է տալիս, թե ո՞ր աստիճան ահավոր է եղել Միջնաբերդի կործանումը: Անհեթեթ քարակույտերը աննպատակ վայրենի, բնական բեկորներ չեն խլված ժայռերից դարերի ընթացքում: Ո’չ: Յուրաքանչյուր կտորը ունեցել է իր հայտնի պաշտոնը, կատարել է իր հայտնի դերը Միջնաբերդը կազմող շինությունների մեջ: Այն բոլորը ինչ թափված, այլանղակ կերպով կույտ-կույտ է արված այստեղ, մի ժամանակ եղել է համաչափ շարված միտք ու նշանակություն ունեցող վայելչություն, ճաշակ։ Բարձրացել է - ո՞վ գիտե երբ,– փոթորիկ, գուցե փոթորիկների մի ամբողջ շարք, որ տրորել, մանրել է անթիվ պատերը և լցրել է լանջի այդ գոգի մեջ իբրև անպետք մի շեղջակույտ, որ այսօր միայն տանջում է ուղևորին դժվարացնելով նրա ամեն մի քայլը, որ տանում է դեպի Անիի այդ թագն ու պսակը:

Մի կերպ հասնելով գագաթին մենք ապշած կանգ առանք: Այսքան էլ ավերա՞նք: Եվ այս բացականչությունը ակամա դուրս է թռչում գիտե՞ք ուր - նույնիսկ Անիի մեջ, նույնիսկ նրա բոլոր ավերակները տեսնելուց հետո: Ո’չ, այնտեղ, ներքևում դեռ լավ էր: Տափարակային Անիում դեռ կարելի է մի բան հասկանալ, կարելի է մի միտք կազմել, մի պատկեր ամբողջացնել: Այստեղ ոչ մի հնարավորություն: Թեև այստեղ ամեն ինչ գետնատարած մինչև հիմքերը խորտակված չէ: Քարակույտերի մեջ բարձրանում են պատերի բեկորներ, կամարների կտորներ: Բայց ի՞նչ են դրանք:

Ահա մի կողմ երկու փոքրիկ եկեղեցիներ: Մեկը նույնիսկ իր կտուրնել է պահպանել, և դա Անիի հնագույն եկեղեցիներից է, պարզ ու վայելուչ ոճով: Նույնիսկ արձանագրություն էլ ունի, որ գտել ու կարդացել է Բասմաջյանը:

Սակայն ձեր որոնածը եկեղեցիներ չեն այստեղ: Միջնաբերդ է, անկասկած այստեղ են եղել թագավորների արքունիքը, բարձր պաշտոնական հիմնարկությունները: Այստեղ ապրել են նշանավոր իշխանները, այստեղ են եղել և իշխողները: Մի հին ձեռագրի հիշատակից իմանում ենք, որ գրասեր, բարեպաշտ, բայց չափազանց թույլ ու սահմանափակ Հովհաննես Սմբատ թագավորը ունեցել է գրադարան: Բագրատունի թագավորները, ինչպես և ժամանակի հայ ազնվականությունը երկու մեծ ու փառավոր մայրաքաղաքների ազդեցության էին ենթարկված Բազդաղ և Բյուզանդիա: Ավելի մեծ էր բյուզանդական ազդեցությունը: Հունական լուսավորությունը ընկճել էր հայ միտքն ու սիրտը: Այս բոլորի հետքերն ու հիշատակներն եք որոնում գեղեցիկ քաղաքի այս կարևորագուն մասում:

Բայց ոչինչ չեք գտնում: Լուռ, անհեթեթ քարակույտեր էին ինձ նայում ամեն կողմից և իրենց անտարբեր տեսքով միայն ծաղրում էին իմ բոլոր մտքերը, իմ երևակայության թռիչքները: Ավելի լավ է ոչինչ չիմանալ Բագրատունյաց կյանքի մասին, ավելի լավ է միանգամայն անտեղյակ լինել այս տեղի ամբողջ անցյալին։ Գոնե այդ դեպքում ավերանքը այնքան չէր տանջի, չէր զայրացնի իր թանձր, անթափանցելի մթությամբ, անհայտությամբ:

Դարձյալ հո՞ւյս դնել ապագայի վրա, դարձյալ պեղումներին սպասել: Բայց մտածում ես, այն ի՞նչ հսկայական ուժ պիտի լինի, որ կարողանա մաքրել այս ահռելի քարակույտերը, ջոկել պիտանին անպիտանից և վերականգնել: Միջնաբերդի պատկերը գեթ հողի երեսին առանց պատերի, այսինքն պարզել գեթ նրա հատակագիծը։ Հուսահատական հարց։ Տարիների, տասնյակ տարիների տոկուն աշխատանք է հարկավոր: Բայց կարելի է սպասել նրան, երբ դեռ դիտավորություն անգամ չէ ծագել։

Ճիշտ է նկատել Մուրավյովը, թե այստեղից է սկսվել զարհուրելի ավերանքը, այստեղից է ցած իջել, տարածվել քաղաքի մեջ: Թվում է, թե հրեշավոր կործանիչ ուժերը նախ և առաջ այստեղ են գումարվել, ծովացել, այստեղ են ժայթքել կործանում և մահ և ապա ցած են գլորվել, տարածվել են լավայի պես Շիրակի դաշտերում…

Հիշատակարանները չկան, կորած են, բայց բնությունը իր սեփականությունը պահել է անփոփոխ և այցելուի համար այն մխիթարությունը կա, որ այդ բարձր դիրքից կարող է ուզածին չափ զմայլվել այն մեծ ընդարձակ տեսարանով, որ փռված է չորս կողմում:

Փոքր ու անձուկ մի տարածություն է Միջնաբերդի գլուխը: Նրա երկարությունր, արևելքից արևմուտք քայլերով կարելի է չափել: Մի րոպեի մեջ Ախուրյանի ձորի տեսարաններից դուք անցնում եք Ծաղկոցաձորի տեսարաններին: Իսկ լայնությունը ավելի նեղ է, և հարավի ու հյուսիսի տեսարանները մի երկու քայլով են իրարից հեռու: Հարավում գզգալեի ձորերը, հյուսիսում գաշտերը մինչև Ուչ թափան։

Ծաղկոցաձորին նայող ծայրի կամարազարդ ավերակների մոտից մենք նայում ենք դեպի հեոուն: Ուղիղ գծով մեր դիմաց Սլաջայի փեշերն են, իսկ նրանց տակ, ստորոտում, մի տեղ կա, որ Անիի հետ կապված է բազմաթիվ հիշատակներով: Այժմ այդ տեղը կոչվում է Ղոգլիջա - մի թուրքական փոքրիկ գյուղ, որի մոտ, սակայն, մի փառավոր եկեղեցի է մնացել։ Թուրքերը անասունների գոմ են շինել եկեղեցին, բայց նրա պատերի բազմաթիվ արձանագրությունները մի ամբողջ պատմություն են պարունակում իրանց մեջ։

Նրանք ասում են, որ դա Բգներ կամ Ւագնայր ավանն է։ Իր անունով այդ ավանը հիշեցնում է մի հին, հեթանոսական հիմնարկություն լինելը և, երևի, քրիստոնեության մուտքը բոլորովին չէ ոչնչացրել տեղի կրոնական նշանակությունը, այլ, ինչպես և ուրիշ տեղերում, ծառայեցրել է նրան իր նպատակներին Գոնե 10-րդ դարից, երբ այդ եդեղեցին շինվել է, ինչպես կարծում են Պահլավունի իշխանների ձեռքով, Բագնայրը նշանավոր ուխտատեղի է եղել և Անիի արևմտյան կողմում համարյա նույն պաշտոնն է կատարել ինչ հոռոմոսը արևելյան կողմում։

Անին հավասար ջերմեռանդությամբ ձգվում էր և դեպի այս արևմտյան հոռոմոսը Ապացույց այն անշարժ կալվածները, որոնք Անիի զանազան կողմերում էին գտնվում և նվիրված էին Բագնայրի ս Աստվածածին եկեղեցուն։ Առավել նշանավոր է այն իրողությունը, որ այդտեղ էլ, ինչպես և հոռոմոսի վանքում եղել են տոհմային գերեզմանոցներ, որոնք ունեցել են փոքրիկ մատուռներ։

Բագնայրը ավելի մոտիկ է Անիին, քան Հոռոմոսը, և եթե այսօր շատ ու շատ հանգամանքներ համոզում են մեզ, որ Հոռոմոսը համարյա արվարձան էր Անիի համար, նույն հավանականությունները նույնպիսի ուժով էլ պիտի ընդունել տան, որ Բագնայրն էլ մայրաքաղաքի արևմտյան արվարձանն է եղել։ Ընդունելով այս միտքը, որի դեմ առարկություննեը հազիվ թե լինեն, մենք ստսանում ենք Անիի մեծ տարածությունը, որ սկսվելով Հոռոմոսի վանքի մոտ, գալիս անցնում է դեպի արևմուտք և դեմ առնում Ալաջայի լանջերին։

Եվ անպատճառ հարկավոր չէր, որ այդ ամըողջ տարածությունր ծածկված լիներ անեցիների տներով։ Մի քաղաքի սահմանները նրա տները չեն որոշում մանավանդ մի այնպիսի քաղաքի որի բնակիչների մի մասը հողագործությամբ և անասնապահությամբ էր պարապում։ Իսկ թե Անին այդպիսի բնակչություն էլ է ունեցել, այդ ցույց են տալիս եկեղեցիներին նվիրված արտերը, ինչպես նաև այն տեսակ տեսակ հարկերը որոնք դրված էին անասունների վրա: Անասնապահությունը պահանջում է արոտատեղեր, խոտհարքեր և մարգեր: եվ այդ բաներն էլ հիշատակված են արձանագրությունների մեջ:

Հին, մեծ քաղաքը մենք ներկա ժամանակների չափով ու կարգերով չպիտի երևակայենք: Հին քաղաքների համար հողի տնտեսական մեծ գործոններից մեկն էր: Հիշենք այստեղ այն ավանդությունը, որ կապված է Անիի հյուսիսային պարիսպներից դուրս գտնվող Հովվի եկեղեցիներու հետ: Իբր թե մի հովիվ, տեղ չգտնելով Անիի եկեղեցիներում, իր համար կառուցել է առանձին եկեղեցի եկեղեցի: Այս ավանդությունը եթե անեցու ջերմեռանդ կրոնասիրության աստիճանը ցույց տալու համար է ստեղծվել պակաս պերճախոս չէ և իբրև մի ապացույց թե անասնապահությունը այստեղ ինչ հարստության աղբյուր էր:

Մենք ունենք և պատմության ավանդած իրողություն: Ահա Սմբատ Տիեզերակալը, Մայր եկեղեցու հիմնադիրը: Անին այնպիսի զարմանալի պարիսպներով շրջապատողը, նա որ ահագին գումար ծախսելով՝ Հնդկաստանից բյուրեղյա ջահ բերեց տվեց: Ասողիկը, պատմելով այդ թագավորի փարթամությունը ասում է, որ նա հացի և գինու շատ պաշարներ ուներ: Նույն Ասողիկը հաղորդում է և այն որ մեծագործ գոռոզ թագավորը Անիում խոտի մեծ ամբարանոց ուներ, որ հավաքված էր տարիներով: Հողի մարդ էին ամենաքը: Եվ թագավորը այնքան մեծ բան էր համարում իր խոտի դեզերը, որ երբ նրանք անհայտ պատճառից այրվեցին նա բարբարոսական անարդարությամբ հրամայեց ողջ-ողջ այրել մի խեղճ խելագարի, որ ասել էր, թե ինքն է կրակել թագավորի խոտը:

Այսպես, ուրեմն Անին իր շրջականներում ընդարձակ տեղեր պիտի ունենար իր տնտեսական պետքերի համար: Եթե ընդունում ենք որ անթիվ քարայրերի մեջ մարդիկ էին ապրում պիտի ընդունենք և այն, որ այդ մարդիկ մեծ մասամբ գյուղական գործերով էին ապրում և նրանց ապրուստի համար հարկավոր էր հող: Անին իր պարիսպների մեջ չէր պարփակված: Բացի քարայրերից, ուշադրություն դարձրեք այն ընդարձակ դաշտավայրերի վրա, որ սկսվում է հյուսիսային պատերից: Այդ տարածության վրա անթիվ ու անհամար քարեր են թափված, որոնք ասում են, թե այդտեղ էլ բնակություն է եղել: Իսկ մինչև Բագնայր և Հոռոմոս, անշուշտ, ձգված էին անեցիների ոչ միայն հողերը, այլև գուցե շատ տներ:

Եվ ուրիշ կերպ անկարելի կլինի հասկանալ, թե ինչպես էր, որ Անին ահագին բազմամարդ մայրաքաղաքի հռչակ ուներ այնքան ահագին, որ նրա անսովոր չափերը ցույց տալու համար կազմվել էր հազար ու մի եկեղեցիների առասպելը:

Անին այն հորիզոնի մեջ, որ երևում է Միջնաբերդից՝ սա և հասկանալի է, և բնական:

{{|ԺԴ}}

Այդ հորիզոնը ամփոփում է իր մեջ ավերակների մի հսկայական տեսարան: Այլևս առանձին-առանձին կտորներ չեն առջևդ մանրամասնությունները, առանձին գծերը անհայտացել են, ամեն մի մեծ, թե փոքր ավերակ, լինի դա Մայր եկեղեցի թե Սմբատյան պարիսպներ, Ապուղամրենք Ս. Գրիգոր, թե Բեխենց վանք, ապարանք Ծաղկոցաձորի վրա, թե Հովվի եկեղեցին, գալիս միանում է մի տխուր ու թշվառ ամբողջություն:

Բնությունը կարծես դիտմամբ բարձրացել է Միջնաբերդի ժայռերը, որպեսզի նրանք պատվանդան դառնան տիրոջ մարդու համար: Մեր այդ պատվանդանի վրա էլ միևնույնն էր, միջօրեի արևը անողոք խաշող, ճիշտ ավերակային: Շուրջս միայն այրված հող տաքացած քարեր ծարավըավելի սաստկ է տանջում քրտինքը ծլլում է ճակատից: Բայց ես նստում եմ ժայռոտ բարձրության ծարչին, որովհետև այդ րոպեին ավելի ուժեղ, ավելի տիրապետող է նայելու ցանկությունը: Եվ ես նայում էի երկար նայում։ Ինչ տեսարան։ Նրա հայկականն կրծքի յուրաքանչյուր դեպի այս ժայռոտ բարձրրանում այն ինչ դժբախտ է ավերվածը։ Նա ինձ ասում էր «Ես պարզապես մարդկային մի գորխ եմ»։ Հավիտենական չէ մարդը, նրա նրա գործն էլ այդպես մորթվում, հոշոտվում, ծվեն-ծվեն է դառնում մարդը, այսպես և նրա գործը։ Ու ես հիշեցի Զայլդ Արոլդը Հռոմի ավերակների մեջ, մտարեցի Բայնի թախփալի հանճարով դրոշմված տողերը։

Նայեցեք այստեղ, ձեր ոտների տակ
Մեծ Հռոմը նույնպիսի փոշի է դարձել
Որպիսին մենք էլ կդարնանք
Երբ կճահենք գերեզմանի մոտ հանգիստը։

Մեր այս Միջնաերգը, իհարկե ոչ Հռոմի Կապիտո լինում է, ոչ Աթենքի Ակրոպոլիսը, աշխարհահուշակ ավերակներ, որոնց միջից տիեզերական իրություններ հանրամարդկային նվիրական հիշատակներ են խոսում – մինչ դեռ մեր Անին մի մասնավոր երևույթ է մարդկության կյանքում մի փոքրիկ կաթիլ պատմության օվկիանոսի մեջ։

Բայց այդ միևնույն է։ Միևնույն՝ նրանով, որ Ակրոպոլիսն էլ, Անին էլ գերեզմաններ են։ Մահը աշխարհի վրա ծարագույն հավասարությունն է։ Նա փռում է գերեզմաններ, մեծ ու փոքր գերեզմաններ բայց մեծն էլ, փոքրն էլ խոսում ենանկախ այ հանգամանքից թե մեծ են կամ փոքր։ Մեծ գերեզմանները աշխարհի մեծարանքն են աշծարհի սուրբ խոսքն են, բայց սա չէ նշանակում, թե փոքր գերեզմանները պիտի լռեն իրանց հարազատ երկրում, իրանց մերձավոր շրջաններում։

Թող ինչ ասում են ասեն, Ակրոպոլիսը և կոպոտոլիումը ամբողջ մարդկության, քաղաքակիրթ աշխարհի բոլոր անկյուններին, - մեր Անին էլ Ախուրյանի ափում բարձր ձայնով ու բաց ճակատով ասում է թե առանց բարձր ընդունակությունների, առանց խոշոր տաղանդի գործադրություն չէ նա Ալաջայի ստորոտներում Երևան եկել է իբրև սիրուն ու շքեղ մայրաքաղաք: Հրաշքի պես մի բան է նա երևում ասիական աշխարհի այս դժբախտ անկյունում: Բայց այդ հրաշքը երկնքից չէ ընկել: Մայրաքաղաքը իր թագավորության արդյունքն է, իսկ թագավորությունն էլ հրաշքի պես ծնվեց, հրաշքի պես փայլեց և, կարճ ապրեց, վաղանցուկ եղավ:

Իմ աչքի առջև մարմնացած էր այն ժամանակը, երբ այստեղ կյանք առավ մեր պատմության ամենազարմանալի երևույթներից մեկը, երբ տխուր ճակատագրին հավատարիմ իրականությունը մի կողմից քաջություն տաղանդ մտավոր ու կուլտուրական ընդունակություններ էր հանում երկրի երջանկության համար մյուս կողմից ներքին քայքայում, ապականություն էր դուրս բերում այդ լուսավոր երևույթի դեմ: Եվ Անին մի՞թե կենդանի հուշարձան չէփայլուն լուսատու վերածնության և խավար անկման ու անհամաձայնության:

Ինչ որ ներշնչում է Անին իր յուրաքանչյուր քարով, իր ամեն մի ջարդված դարդարանքով իրան չէ պատկանում, այլ այն տոհմին,որ ստեղծագործեց նրան և այն ժամանակներին, երբ նա ապրեց իբրև առաջինը հայոց քաղաքների մեջ: Ձեռակերտը իրան կերտողների մասին է խոսում Մայր եկեղեցու հիանալի կամարների տակ ինձ Տրդատ ճարտարապետն էր երևում: Իսկ այստեղ, Միջնաբերդում, ուր թագավորական անհայտացած պալատներն են թափված այս ընդհանուր տեսարանի այս ամբողջության վրա իմ աչքի առջև սավառնում էին խրոխտ, մեծագործ, բայց և դժբախտ Բագրատունիները:

Այս փառավոր հիշատակարանները նրանց հանճարը նրանց հսկայական ջանքերն են մարմնացնում միջօրեի պարզ, ջերմ լույսերով ողողված մթնոլորտի մեջ: Եվ ահա ես էլ նրանց հետ եմ:

Իններորդ դարի երկրորդ կեսի սկզբում Հայաստանը ապստամբված և նորից նվաճվող երկրի դրությունն էր ներկայացնում:

Այդ ժամանակից երկու հարյուր տարի առաջ էր երբ հայերը իրանց երկրում առաջին անգամ տեսան այն նվաճողներին, որոնք մի թարմ ազգի ամբողջ թափով նոր էին դուրս եկել պատմության ասպարեզը։ Դրանք արաբացիներն էին, որոնց առաջնորդում էր երկրի վրա նոր հաստատված կրոնը իսլամը։ Իսլամի հիմնադիր Մուհամմետը վախճանվել էր 632-ին իսկ 8 տարուց հետո նրա հաջորդները կատարելով նրա պատվերները, իրանց արշավանքների մի ճյուղավորությունը արդեն մտցրել էին Հայաստան։

Բայց Հայաստանը մի անկախ ու առանձնակի նպատակ չէր արաբական աշխարհակալ սրի համար կռիվ էր մղվում ահագին Պարսկաստանին տիրելու համար: Եվ Հայաստանի մեջ առաձին անգամ մտած արաբական բանակը ավելի նպատակ ուներ սպառնական դիրք գրավել Պարսկաստանի հյուսիսում ու այդպիսով հեշտացնել բուն Պարսկաստանում դարծող բանակի հաջողություններ։ Ընկավ հին մակմեդական Պարսկաստանը Սասանյանների գործը ջարդվեց և ամբողջ ահագին պետությունը արաբական կալված դարձավ Դարերի ընթացքում Հայաստանը կռվածաղիկ էր Պարսկաստանի և Հռոմայեցինկի, ապա և բյուզանդացիների մեջ։ Արաբական տիրապետությունը, ժառանգելով Պարսկաստանը, շարունակեց նրա պայքարը Հայաստանի տիրապետության վերաբերմամբ։ 630 թվականներից հետո արաբները սկսեցին մի կողմից նվաճել Հայաստանը սարսափելի կոտորածներով և ավարառություններով մյուս կողմից կրիվներ մղել բյուզանդիայի դեմ Հայաստանի հանար։

Իսկ ինչպես էր վերաբերվում երկիրը այդ նոր տերերին:

Հինգերորդ դարի աոաջին կեսում վերջացել, էր Արշակունյաց թագավորությունը։ այնուհետև Հայաստանը չուներ նույնիսկ անվանական ազգային կենտրոնական իշխանություն, ինպիսին էր Արշակունյաց հարստություան իր զորության վերջին տուրում։ Երկիրը պահսլանեդ իր ներքին կազմակերպությունը, ենթարկաված մնալով Պարսկաստասին ու Բյուզանդիայի ներքին ինչպես հայտնի է, ֆեոդալական սիստեմն էր կալվածատեր իշխանների այն մեծ գանձը, որ, լինելով տեզային անկախ ինքնավարությունների սկզբունք չափազանց թույլ փոխադարձ կապերով էր միացած երկրի ընդհանուր պաշտպանության համար։

Արաբները իրանց նվաճող սրերի բերանով Հայաստան մտցրին նախ և առաջ նոր կրոնի հարցը։ Բնական էր, որ քրիստոնյա Հայաստան նոր ահեղ թշնամու դիմաց մի բնազդային մզում զգալ դեպի իր կրոնակից Բյուզանդիան։ Կար և մի նոր հանգամանք նոր լուծի մեջ։ Արաբները ծանր հարկեր էին դնում իրանց ոչ մահմեդական հպատակների վրա և զինվորական ուժի ճնշման տակ էին ապահովում այդ ծանր հարկերի վճարումը։ Սա էլ մի ուժեղ հանգամանք էր, որ իսլամական լուծի դեմ աստելություն էր հաստատում։

Իսլամը հաղթասակում էր ապշեցուցիչ հաջողությամբ և արագությամ։ Եվ այդ հաղթանակի համար լայն ասպարեզ բաց էր անում ամենից առաջ այն որ նվաճվող երկիրները շատ թույլ էին իրանց ներքին անկերպարան դրությամբ։ Պարսկաստանում ներքին անհամաձայնություններ, հեղափոխություններ կային, քրիստոնյա Սիրիան Եգիպտոսը արդեն զզվել էին բյուզանդական կրոնամոլ բյուրոկրատկան կա սավարությունից ուսի մատը մատին չխփեցին արաբներին դիմադրելու համար։

Ներքին անբարեկարգության դժբախտ տեսարան էր ներկայացնում և Հայաստանը այդ դժբախտությունը հին էր, պատմական հայ ֆեոդալ նախարարների անմիաբանությունը։ Նրանից օգտվեց արաբական տիրապետությունը, ինչպես ժամանակին օգտվել էին պարսկական, հռոմեական, բյուզանդական տիրապետությանները։ Բայց և այդպես, նախարարների գոնե մի մասը կարողանում էր հայտնի դեպքերում միանալ մի գաղափարի համար և գործել համերաշխությամբ։ Արաբական լուծի ծանրաթյան դեմ դիմադրություն կազմվեց երկրի մեջ և դրա առաջին նշանավոր հերոսն էր Թեոդորոս Ռշտունին:

Այս նշանավոր հայ իշխանը պատմության մեջ գուցե առաջին քրիստոնյա գործիչն էր որ փորձեց մահմեդականության միաբան արշավանքի դեմ կանգնեցնել տարբեր դավանությունների պատկանող քրիստոնյաներին։ Եթե հայոց և հունաց եկեղեցիների մեջ վիհ էին բացել աստվածաբանական վիճարանությունների ու անհամաձայնությունները, այդ չէր նշանակում, թե չկան ընդհանուր քրիստոնեական շատ կարևոր շահեր որոնք պիտի միացնեն երկու ազգերը այնպիսի հարցերում ուր արդեն մասնավոր անհամաձայնությունները չէին խոսում, այլ քրիստոնեության լինելը-չլինելը։

Եվ Ռշտունին պատերազմ սկսեց արաբների դեմ, աշխատելով միացնել Հայոց և Հունաց ուժերը։ Նա հաղթություն էլ տարավ, բայց շուտով նկատեց որ քրիստոնեական համերաշխության գործը սաստիկ խախուտ է որ բյուզանդական բյուրոկրատիան և նեղ կրոնամոլությունը չպիտի ծույլ տան որևէ համաձայնություն, որևէ միություն ընդհանուր թշնամու դեմ։ Մի այնպիսի ահավոր ճդնաժամում, որ իսլամը իր արյունոտ թուրն էր բարձրացրել քրիստոնյա աշխարի վրա, բյուզանդական կայսրների համար կարևորը այդ վտանդի դեմ ուժեր զինելը չէր, այլ այն կրոնական վեճեր, որոնք Քաղակեդոնի ժողովի պատճառով մղվում էին Հայոց և Հունց Եկեղեցիների մեջ։ Թեոդորոս Թշտունին ականատես եղավ թե ինչպես Բյուզանդիայի կայսեր, անձամբ Հայաստան գալով, բռնությամբ հակադրում էր, որ այերը դավանափոխ դառնան։

Նա ատեց այդ բունությունը, նա շատ լավ հասկացավ, որ խղճի, համոզմունքի աղատությունը ավելի իսլամի ներկայացուցիչների մոտ կարելի է գտնել քան բյուզանդական քրիստոնեության լուծի տակ։ Նա հասավ նույն եզրակացության որին վաղուց հասել էին Սիրիայի և Աֆրիկայի քրիստոնյաները, այն է որ բյուզանդական քրթոդոքսության հակառակ քրիստոնյալի համար ավելի ձեռնատու է իսլամի հետ հաշտվելը այս սարսափելի դռան ու տխուր իրողությունը Ռշտունուց հետո էլ հարյուրավոր անգամ Հաստատություն գտավ թե մեր և թե ուրիշ ազգերի պատմության մեջ։

Շատ թեթև ու մեղմ պայմաններով Ռշտունին Հպատազության համաձայնություն կայցրեց արաբական արքունիքի հետ դա արաբացիներին մշտական տիրապետության առանջին հինքն էր, բայց ոչ վերջնականը։ Ռշտունու մահից հետո Հայաստանը երկար չվայելեց այդ դաշնադրության բերված հանգստությունը Ամեն ժամանակ, բոլոր հանգամանքների մեջ նա իր թշվառ ճակատագրի գոհն էր, ճակատագրի, որ աշխարհագրական ու պատմական պայմաններն էին ստեղծել վաղուց ի վեր։ Նա ուներ իր ներքին ուժերը նա հարուստ էր մարտնչող տարրերով, բայց դժբախտությունը այն էր, որ այդ ուժերը հավաքողները ղեկավարողներ շատ քիչ կային համարյա երբեք կարելի չեղավ մի ներքին, միահամուռ համաձայնություն կայացնել կենտրոնացնել երկրի ամբողջ ռազմական կարողությունը։ Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը։ Ճիշտ է հայ առաջնակարգ նախարարների շատ և շատ անգամ է հաջողվել ազդեցիկ ղիրք գրավել իրանց դասակիցների մեջ միություններ կազմել, բայց դրանք երբեք ընդհանրական համազգային չեն եղել և միշտ էլ հայրենիքի շահերին չեն ծառայել։ Միշտ կովածաղիկ դարձաձ հզոր հարևաների մեջ երկիրը տարուբերվել է օտար, իրար հակառակ ազդեցությունների տակ։ Մերթ մի ազդեցությունն է գերակշիռ հանգիստացնել մերթ մյոսը, նայած թե նախարարական դասի ազդեցիկ և ընդունակ ներկայացուցիչները դեպի որ կողմն են հակված շատ չեն այն դեպքերում, երբ հայրենիքի իսկական շահերը այդ հսկումների իսկական պատճառներ դառած լինեն։ Փառասիրությունը շահամոլությունը հաճախ և տգետ ինքնահավանությունը գլխավոր նույնիսկ և միակ դերակատարներ են եղել։ Եվ անձնական հաշիվները, սեփական տան շահերը ամեն անգամ մեկի արածի դեմ կանգնեցրել են մյուսին։ Այս պատճառով էլ համարյա միշտ արտաքին սարսափելի վտանգների առաջ ներկայացել է ներքին անհամաձայնություններից ծվատող մի թույլ երկիր։

Այս ողբալի դրությունն էր տիրում Հայաստանի մեջ և այն ժամանակ, երբ նա կովածաղիկ էր Արաբիայի և Բյուզանդայի մեջ։ Նախարարական համակրանքները կամ Բյուզանդայի կողմն էին թեքվում կամ իսլամի կողմը։ Եվ երկիրը ավերվում էր, որովհետև նրա համար մրցող կողմերից ոչ մեկը չեր ուզում ձեռք վերցնել նրանից։

Այդ տատանումները պիտի հարկադրեին արաբներին վերաբերվել Հայաստանին իբրև մի անվստահելի, վտանգավոր երկրի, որ ի լրումն ամենայնի, կրոնով միացած էր իրենց ոխերիմ թշնամիների այսինքն բյուղանդացիների հետ։ Ուստի նրանք ամեն տեսակի խիստ միջոցներ էին ձեռք առնում՝ Հայոց երկիրը հնազանդության մեջ պահելու համար։ VII դարի վերջում արաբական զորքը հաղթեց ու ցիրուցան արավ բյուղանդական բանակը։ Դրանից հետո արաբները նորից խուժեցին Հայաստան, նորից նվաճեցին նրան սրով, կոտորածներով։ Այդ ժամանակից էլ, նրանք սկսեցին կառավարել մեր երկիրը առանձին փոխարքաներով, որոնց մեջ պատմագիրները ոստիկան անունն են տալիս։ Արաբական տիրապետությունը բոլորովին հաստատվեց Հայաստանում։

Այդ տիրապետության առանձնահատկությունները մանրամասն բնորոշելու կարիք չկա։ Նկատի ունենանք սկզբունքը – ասիական սանձարձակ բռնակալություն։ Արաբները, ճիշտ է կրոնական համբերողություն ունեին, նրանք բռնությամբ, սրով և կրակով չէին մահմեդականացնում իրենց հպատակ ազդերը։ Բայց դա չի նշանակում, թե նրանք առանձին մի բարեհաճություն էլ ունեին դեպի նրանց։ Իսլամը, որ կազմակերպել, ամրապնդել էր այդ ահարկու ուժը, թույլ էր տալիս, որ իր տիրապետության տակ այլակրոն ազդեր էլ ապրեն, բայց միայն այն պայմանով, որ դրա փոխարեն այդ ազդերը հարկեր տան և մի շարք ստորացուցիչ պարտավորություններ կատարելով ցույց տան, որ իրենք ստրուկներ են իրենց տերերի առաջ, որոնց, իբրև նվաճողների պատկանում են բոլոր իրավունքները։

Հիմնական այս կանոնը արդեն բավական էր, որ արաբական լուծը անչափ ծանր դարձնել ոչ իսլամ հպատակների համար։ Սակայն չմոռանանք, որ անսահման բռնապետական սիստեմի մեջ ահագին նշանակություն ունի կառավարողների անձնավորությունը։ Երբ մի հայտնի չափով մեղմ ու բարի է այդ անձնավորությունը, կարգերն էլ մեղմանում են և լուծը այնքան անողորմ կերպով չի նշվում հպատակներին։ Հայաստանի ինչպես և ամեն մի արաբական երկրի բախտը կախված էր երկու անձնավորությունից։ Մեկը իսլամ աշխարհի բարձագույն պետն էր խալիֆը կամ ինչպես մեր պատմագիրներն են անվանում ամիրապետը, մյուսը` նրա փոխանորդը, որ կառավարում էր երկիրը:

Մեր պատմությունը բազմաթիվ արյունոտ փաստերով ցույց է տալիս, որ բարի ու մեղմ ոստիկանների թիվը շատ քիչ է եղել, շատ աննշան: Ահագին մեծամասնությունը բաղկացած էր դաժան արյունարբու մարդկանցից: Ոստիկանները հենց առաջին քայլից, VIII դարի սկզբից, իրենց բարբարոսական ջանքերը դարձնում են հայ նախարարների դեմ: Դա մի վերին աստիճանի նենգավոր քաղաքականություն էր: Խալիֆների արքունիքը շատ լավ հասկացել էր, որ Հայաստանի դիմադրական ուժը այդ բազմաթիվ խոշոր ու մանր իշխաններն են: Թեև նրանք մի համախմբված միաձույլ ուժ չեն ներկայացնում, թեև նրանց շահերն ու ձգտումները չափազանց շատ են ընդհարվում իրար հետ, բայց և այդպես, խորին հնությունից նվիրագործված կարգերով այդ իշխաններն են ժողովրդի առաջնորդները, երկրի զինվորության ներկայացուցիչները: Դարավոր անցյալըցույց էր տվել, որ ժողովրդի համար այնքան մեծ նշանակություն չուներ, թե ով է երկրի գլխավոր տերը- պարսիկկը, հռոմայեցին, թե Արշակունի թագավորը: Նա ուներ իր տեղական ինքնագլուխ իշխաններին, որոնց մեջ էլ տեսնում էր այն սկզբունքը, որ նրա պարտավորությունների և իրավունքների աղբյուրն էր: Ահա այդ նախարարական մեծ դասակարգը, որ կանգնած էր երկրի բարձրագույն տիրոջ և ժողովրդի մեջտեղը, վերացնել, ոչնչացնել էր կամենում արաբական արքունիքը: Ոչնչացնել՝ կնկշանակեր զրկել երկիրը իր մանր-մունր ինքնավարություններից, անմիջապես հպատակեցնել նրան տիրողին առանց մեծ վտանգ զգալու, թե զենքի ուժ կգործադրվի հպատակության դրությունից ազատություն գտնելու համար:

Դեռ նոր էին արաբները իրանց տիրապետությունը հաստատել Հայաստանում, երվ Վարդանակերտի կռիվը հաստատեց, թե ինչ հաղթություններ կարող է տանել միաբանված նախարարությունը: Արաբացի ոստիկանները սկսեցին գործել: Մի կողմից՝ նրանք ճնշում էին ժողովուրդը, կեղեքում էին նրան, մյուս կողմիցէ օգուտ էին քաղում յուրաքանչյուր առիթից, յուրաքանչյուր պատրվակից՝ նախարարների դասակարգը բնաջինջ անելու համար։ Առաջին մեծ պատճառը Վարդանակերտի կռիվն էր երբ նախարարական մի փոքրաթիվ գունդ հազարավոր արաբացիներ կոտորեց: Դրա վրեժն առավ Նախիջևանի Կասըմ կամ Կաշմ զորապետը խարեոլթյամբ իր մոտ հրավիրելով հարյուրավոր նախարարների և նրանց զինվորներին և այդ ամբողջ բազմությունը եկեղեցո մեջ այրելով: Այրվողների թիվը, ինչպես ավանդված է պատմական հիշատակարանների մեջ, հասնում էր 1200 ի, իսկ այն տարին (705) երբ կատարվեց այդ ստոր բարբարոսությունր, արաբական պատմագիրները կնքեցին «կրակի տուրք» անունով:

Բայց այդ զարհուրելի կրակը ոչ միանգամայն չափեց ոչնացրեց հայ նախարարությունը ոչ էլ արաբական լուծի գործը հեշտացրեց հարստահարությունները, կեղեքումները մասնավոր ապստամբական շարժումներ էին առաջացնում Հայաստանի զանազան կողմերում: Արաբացիները անգթությամբ ճնշում էին այո ապստամբությունները, աշխատելով թուլացնել երկիրը թե կոտորածներով և թե ռազմիկ տարրերը Հայաստանի սահմաններից դուրս քշելով, հայ ազնվական դասակարզը սոսկալի հարվածներ էր ստանում Կոտորածից ազատված նախարարական տները ամբողջ ընտանիքներ, գերի էին ուղարկվում խալիֆների մայրաքաղաքը:

Ահա այդպիսի մի ապստամբական դրություն էլ ներկայացնում էր իններորդ դարի կեսը, երբ անհայտ էր մեր Անին է, երևի, միմիայն այս միջնսբերդի սահմաններում էր ամփոփված:

Բայց այս անգամ արաբական իշխանությունն էլ ուրիշ կերպարանքով էր հանդես գալիս: Տիրում էր Արբասյան տոհմր ընդհանրապես արատավոր դաժան ու անգութ մի տոհմ որ բարձրացրկ էր խալիֆների իշխանությունը: Հիմնել էր բաղդադ մայրաքաղաքը բայց սնկման ու քայքյման սկիզբն էլ էր դրել: Այլևս իսլամի նվաճող հաղթանակով ահարկեու ուժը արարները չէին կազմում: Թոսագել էին նրանք, բավականություններով և հեշտասիրությամբ լի կյանքը զրկել էր նրանց նվաճողական թսփից: Խալիֆները իրանց անձնական ապահովության համար այլևս տեղական արաբ զորքեր չէին պահում։ Ներքին խռովություններ էին ծագել մահմեդական ահագին պետության մեջ, թե արքունիքի պահպանության, թե խռովությունները ճնշելու և թե արտաքին թշնամիներին դիմադրելու համար խալիֆները վարձկան զինվորներ էին հավաքում, որոնք և հետզհետե սկսեցին ահագին նշանակություն ստանալ արքունիքում:

Այդ վարձկանները զանազան կողմորից էին գալիս: Բայց շուտով խալիֆների պալատական զորքը համարյա մի ցեղի մարդկանցից կազմվեց:

Միջին Ասիայում թափառող թուրք ցեղերը շատ անգամ հավաքված իրանց խարույկների շուրջը, լսում էին զարմանալի և գրավիչ պատմություններ: Հատ-հատ մարդիկ այդ ցեղերից, պատահաբար ընկնելով Բաղդադի խալիֆների զորքի շարքերը, վերադառնում էին իրանց հայրենի վրանները և այդտեղ հրաշքներ էին պատմում Արևելքի պերճ մայրաքաղաքի հարստությունների մասին: Այդ պատմությունները մի-մի կայծեր էին, որոնք վառում էին վայրենի, քաջ թուրքերի եռանդն ու հետաքրքրությունը: Եվ նրանք ամբողջ խմբերով դիմում էին դեպի արևմուտք, ուր պատրաստ տեղ էին գտնում խալիֆների բանակում: Այդ բանակը զորեղացավ, դարձավ զուտ թուրքականև իբրև մեծ ուչ՝ բռնացավ պետության մեջ, իր ձեռքն առավ արքունիքի գործերը:

Աբբասյան խալիֆները, այդպիսի գրավիչ դեր կատարելով Միջին Ասիայի թափառական ցեղերի համար, ապագայի կանխատեսությունը չունեին: Նրանք բավական էին իրանց վարձկան զորքերով, որոնք նույնիսկ բյուզանդացիներին էին ջարդում, բայց չգիտեին, որ այդ քաջ զինվորները բաց են անում այն վտանգավոր ճանապարհները, որոնցով Միջին Ասիան պիտի թափվեր արևմուտք և պիտի ոչնչացներ արաբական իսլամը, ստրկացներ արաբներին և կերպարանափոխեր ամբողջ Արևմտյան Ասիայի ճակատագիրը:

Ահա խալիֆների խնամած, գգված այդ թուրքական բանակի մի մասն էր, որ մտավ Հայաստան, նրա մեջ ծագած ապստամբությունը ճնշելու համար: Թուրքական զորքի առաջնորդն էլ թուրք էր՝ Բուղան, որ մեր պատմության սև էջերի հրեշ հերոսներից մեկն էի: Անգութ ու գազանաբարո Բուղան, ի լրումն ամենայնի, ուներ հրահանգ հայ իշխանների ուժն ու թիվը սպառելու:

Բայց այդ ինչ ապստամբություն էր:

Տարոնի Բագարատ իշխանը ինչ-որ ընդհարում ունեցավ Հայաստանի ոստիկանի հետ, և այդ ընդհարումը, որ ինքն ոստինքյան մի չնչին բան էր, պատճառ դարձավ, որ Բաղադի արքունիքը կատաղությամբ բռնկվի, Խալիֆը այդ ժամանակ Ալ-Մութեվարիլ էր, կամ ուրիշ անունով Ջաֆարր (մեր պատմագիրների Ջաֆարը), Աբբասյան ընդհանրապես սարսափելի տոհմի ամենավատ տիպը-ուխտադրում անշնորհակալ և անգութ: Այսպիսի մի բռնակալի ժամանակ շատ դժվար բան չէր ուռցնել, չափազանցնել Բագարատ իշխանի վարմունքը: Զորքեր ուղարկեցին Տարոնը պատժելու համար: ագարակը բռնվեց և ուղարկվեց Բաղդադ: Սակայն Սասունի ժողովուրդը ձմեռը իձավ իր սարերից հարձակվեց Մուշի վրա ջարդեց արաբական զորքը և սպանեց նրա հրամանատարին: Այստեղ արդեն դաժան Արբասյանը ամեն չափ անցած համերգ և Հայաստան ուղարկեց Բուղային:

Թուրք հրամանատարը իր թուրք բանակով հրեղեն լավայի պես խուժեց դժբախտ երկրի սահմաններից ներսում ապստամբությունը Տարոնի գավառում էր ծագել, բալց Բուղայի առաջ ամբողջ երկիրն էր, երկիրն իր տարածված իբրև բարբարոսութսունների դաշտ Երկու տարի (851-853) նա հրով և սրով անցավ մի ծայրից մինչև մյուսը: Կոտորած չէր լինում միայն այնտեղ, ուր տեղական իշխանը հնազանդություն էր հայտնում: Եվ որովհետև հնազանդություն հայտնելն էլ չէր ազատում գերության շղթաներից ուստի մի քանի իշխաններ ամրացան իրանց լեռներում, բայց դիմադրություն ցույց տալ չկարողագան և անձնատուր եղան: Կարծես եկել էր հայ իշխանական տոհմերի վերջնական կորուստը: Բուղան հավաքում էր իշխաններին և գերիների պես ման էր ածում իր հետ:

Միայն մի տեղ սարսափելի թուրքը կանգ առավ: Միայն մի տեղ հայտնվեց մի ուժեղ ձեռք որ ծանր հարվածներ իջեցրեց նրա գլխին: Այդ տեղ Հայաստանի արևելյան ծայրում էր գտնվում: Շուշու գավառի հարավային մասում՝ Վարանդա և Դիզակ գավառների սահմանների վրա, Թաղլար գյուղի դիմաց և Տող գյուղի ետևում բարձրանում է մի հսկա, ժայռերով պսակված սար, որի գլխին այսօր էլ երևում են հին բերդի մնացորդները, Բուղայի ժամանակ այդ էր Քթիշ բերդը[9]։ Նա պատկանում էր տեղական իշխանին, որին ժողովուրդը պարզապես «Երեցի որդի» էր անվանում, բայց որի իսկական անունը Եսայի։ Ժամանակի իշխանները կրում էին և հավելվածական անուն գլխավորապես արաբական, Եսային կոչվում էր և Աբու Մուսե։

Մեր պատմագիրներից մեկը (Մովսես Կաղանկատվեցի) Աբու Մուսեին անվանում է «Խաղաղության մարդ»։ Բայց այդ դժվար ու սև ժամանակում, երբ Հայաստանի դաշտերը ծածկված էին դիակներով և անմեղ արյունը արդարություն էր խնդրում երկնքից, Խաղաղության մարդն էր որ արտասանեց աշխարհ սասանեցնող խոսքը։ Բուղան, իր հաղթական-դայլային արշավանքը վերջացնելով, հասավ Պարտավ քաղաքը։ Ետ նայելով իր եկած ճանապարհը, բայց ինքը մի հաղթական զբոսանք է կատարել և ոչ ոք չկարողացավ դանդաղեցնել իր քայլը ոչ ոք չհամարձակվեց գլուխ բարձրացնել իր դեմ։ Հաղթանակի զբոսանքը դուրս էր եկել դժբախտ Հայաստանի սահմաններից անցել էր Թիֆլիսի վրայով, դեմ էր առել Կովկասյան լեռնաշղթային, և ամեն տեղ միևնույնը ամեն տեղ հնազանդություն, արյունոտ պատուհաս։

Մնում էր շատ քիչ բան։ Պարտավից դեպի հարավ, երկու օրվա ճանապարհի վրա ինչ-որ լեռներում, մնում էր ինչ-որ «Երեցի որդի», որ խաղաղության մարդն էր կոչվում։ Բուղան խրոխտ ու սպառնալից հրաման ուղարկեց այդ մարդուն՝ իսկույն գալ և գլուխ իջեցնել Բաղդադի խալիֆի խորության առաջ։ Մի քանի ժամանակից հետո լեռներից պատասխան եկավ, և Բուղան իմացավ, որ նորից պետք է իր հաղթական սուրը հանե, նորից պետք է հարկադրե տեղական մի իշխանի սողալ իր ոտների մոտ, կյանք հայցել։

Այդ պատասխանը բարեբախտաբար պահվել է մեր պատմության մեջ նա արյունոտ, նահատակ երկրի պատիվն էր, որ խոսում էր լեռների գագաթից։ Նրա մեջ խոսում էին արաբական դարավոր լծի տակ ճմլված ժողովրդավարական հոգու լավագույն նվիրական շեշտերը։ Իմ պատմության համար շատ կարըոր է, որ այստեղ բերեմ այդ պատասխանը։

«Աշխարհակալների համար,- գրում էր Աբու-Մուսեն,-օրենք է թագավորական հնարամտությամբ ման գալ աշխարհի վրա հնազանդ հպատակների մեջ, տառապյալների նեղությունները վերացնել, խնամողների պես թեթևացնել գրությունը և ոչ թե ավազակի պես հարձակվել և սրով ու գերությամբ ավերակ դարձնել երկիրը։ Եվ եթե դու խաղաղության ոստիկանն էիր եկել արքունիքից պիտի հպատակներին երկրի շինություն պարգևեիր և ոչ թե ավերանք ու խռովություն»։

«Արդ թող հայտնի լինի քեզ, որ որքան բավական լինի իմ զորությունը և որքան կենդանի լինեմ ես, հակառակ պիտի կանգնեմ աստուծո զորությամբ և ուժով։ Քեզ խաղաղության սիրով չպիտի տեսնեմ, այլ զենքով, աղեղով և սրով քաջ մարտիկներով և ընտիր ձիաներով։ Եվ եթե քեզ հաճելի է ապրեցնել քեզ և քո զորքը վեր կաց գնա այստեղից, իմ սահմաններից։ Իսկ եթե կշտապես, քո զայրույթին և կատաղությանը հետևելով զրկվել այս աշխարհի կյանքից և ոսկորդներդ ցրել անապատում, լինել երկրի գազանների և երկնքի թռչունների կերակուր,-այդ էլ քո կամքն է, և ես քո արյան պատասխանատուն չեմ մանավանդ, որ մեծ բարեպաշտություն եմ համարում սատկեցնել աստուծո թշնամիներիդ, ինչպես Մովսեսը Ամաղեկին, հեսուն քանանացիներին, Սամվելը Ադագին, Դավիթը Գողիաթին և ինչպես առհասարակ բոլոր այն իսրայելացիները, որոնք սա առակեցրին այլազգիներին և աստված իր հաճությունը հայտնեց։ Այդպես էլ ես կանեմ քեզ և քո զորքիդ հետ։»

«Այժմ քեզ հետ շատախոսելու բան չունեմ։ Քո ձեռքում է խաղաղությունն էլ, խռովությունն էլ։ Եթե, ինչպես ասացի, ինձանից հեռանաս խաղաղություն է, իսկ եթե ոչ՝ պատերազմ է կռիվ, ճակատամարտ։ Եվ դու նպատակ կլինես, իսկ իմ աղեղը խոցոտողը դու հակառակորդ և իմ սեղաները հաղթանակող դու թշնամի և իմ զորքը քեզ դատապարտող քոնը պատերազմ կլինի, մերը հաղթություն, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը և մենք նրան ժառանգող քո ավարը և մենք ավար առնողներ, դու ավազակ մենք կողոպտողներ, դու եղեգ մենք դյուրավառ կրակ, դու հարդ մենք հեշտ փչող քամի, դու ծաղիկ, մենք թառամեցնող խորշակ, դու պտղալից հանգ, մենք ապականող կարկուտ, դու շինություն առանց հիմքի, ես հիմնիվեր քանդող հեղեղ, դու լեշ, իմ զորքը կատաղող գազան, որ պատառում է քո առագաստը, դու խաղալիք, մենք երեխաներ և ձեռք առնելով քո զորությունը խաղալով խաղում ենք քեզ և քո ամբողջ հպարտության ու գոռոզության հետ, դու վայրի երեց, մենք որսորդներ, դու թռչուն, մենք քեզ վերևից ցած ենք իջեցնում և ցանցի մեջ գցում, դու ծովի վիշապ, մենք կարթ ենք և քթից դեպի վեր ձգելով հանում ենք անդունդների խորքից, դու եղջյուր չունեցող եղջյուր, մենք արծիվներ քեզ վրա, կուրացնում ենք քո աչքերը, քո լեշը գցում ենք՝ իմ ձագերի և ծակերում բնակվող աղվեսների առաջ»[10]:

Դժվար թե գտնվի մի այլ վավերագիր, որի մեջ այսպիսի կլասիկ պարզությամբ արտահայտված լինի լեռնական մի պարզամիտ ժողովրդի հոգին: Եվ կարդալով այս խրոխտ տողերը, այդ երկար համեմատությունները ինձ թվում է թե Աբու-Մուսեն իր շուրջը հավաքած իր լեռնականներին խորհրդակցել է նրանց հետ, միասին թելադրել ու խմբագրել է այդ լեռնային վճիտ պատասխանը, որի շատախոսությունը միայն սեփական ուժի գիտակցության նշանն է լեռների որդին պարզամիտ է իբրը երեխա իսկ երեխան հայտնի է. երկար է խոսում, ոգևորությամբ է խոսում իր ունեցածի մասին, այն բանի մասին, ինչ նրա պարծանքն են կազմում:

Ահա որտեղից, ահա ինչ շրջանից և ինչ լեզվով էր դուրս գալիս արյունոտ դիակի պես անողոք գազանի ոտների տակ ընկած մի երկրի պատվաճանաչության ըմբոստ կարողութլան ձայնը: Դա ժողովրդի դիմադրության ահագին թափն էր դա իքնավստահ ջլուտ ուժն էր, որ բապարակ էր գալիս ճակատ ճակատի զարնվելու բարբաբոսության հետ: Սուր բռնության դեմ արյուն՝ արյուն բերողի համար: Առանց երկար ու բարակ մտածելու առանց հանգամանքներ հակառակ կողմի ուժն ու կարողությունը կշռելու, դուրս է նետվում ժողովրդական կորովը հավատացած, որ պիտի հաղթե, բռնավորի հետ պիտի խոսե այն իսկ ուժի լեզվով, որ բռնավորության միակ հիմքն է:

Բայց կար և նրա հակառակ ծայրահեղությունը: Եվ այդ միևնույն տեղը, միևնույն պատերազմի դաշտի վրա:

Բուղան պաշարում է Քթիշը ահագին դրմադրություն այդ հսկա սարի գագաթին Աբու Մուսեն ցույց տվեց, որ իր գրած պատասխանը տղայական պարծենկոտություն չէր այլ լեռնական իրողություն: Պատմագիրը մեզ ավանդում է որ մոտ մի տարի տևեց պաշարումը 28 անգամ Աբու Մռսեն կռվի բռնվեց Բուղայի հետ և ոլ մի անգամ թիկունք չցույց տվեց արաբացիներին: Բանը այն տեղին հասավ որ գոռոզ հրամանատարը սռրհանղակ թռցրեց Բաղդադ հարցնելու Ջաֆար խալիֆին թե ին անել, Քթիշը նվաճել չէ լինում:

Հեշտ ու էժան հաղթանակներով հղփացած թուրքը լեռնական կորովի պողպատին էր ընդհարվել ճակատով: Նա ծանր ու բարակ պատրաստություններ տեսավ իր բնակության համար տներ շինեց, ուր նստած՝ մտածում էր իր անվան փառքը խայտառակությունից աղատելու համար: Քնել չէր կարողանում բռնավորը ասում է պատմիլը այնքան դառնացած էր անհաջողությունից այնքան կատաղած որ ոչ ոք չէր համարձակվում մտնել նրա մոտ: Տասն օր այդպես փակված մնաց, երկյուղից իր տունը շրջապատել էք սրերը մերկացրած զորքերով:

Այդ վիճակի մեջ էր Բուղան երբ մի օր նրա բանակում եղած մեծերից մեկը կարողացավ ներս մտնելու թույլտվություն ստանալ Բռնելով տխուր արտում հրամանատարի, այդ մարդն ասաց -Ինչո՞ւ թուլացնում ես քո ձեռքը: Ինչո՞ւ քո քաջության անունը քո ձեռքով կորցնում ես այն քաջությունը, որից ամբողջ աշխարհը զարհուրած դողաց և ոչ ոք քեղ չհակառակվեց: Քո հզոր բազուկը ինքդ ես տկարացնում, բայց միթե դու ես աոաջինը, որ հաղթվեցիր ու հարվածներ կրեցի թշնամիներիդ: Մի՛թե միայն քո զորքը կոտորվեց, քո ավարր բաժանվեց թշնամիների մեջ: Ինչո՞ւ ես միտ բերում, թե սկզբից մինչև այսօր ամեն տեղ ուր զորք է հավաքվում, որ պատերազմ սուր ճակատամարտ է լինում, երբեմն հաղթոմ են և երբեմն էլ հսղթվում: Աշխարհակալներից է որ սրի չմատնվեց ազգերի իշխանները մի տեղ գարանում են մի տեղ՝ տկարանում:

Եվ խոսակցությունը երկարացավ այս ուղղությամբ Բուղան հետզհետե ենթարկվեց այդ խոսքերի ազդեցության հետզհետե թոթափեց իրանից թուլությունը զվարթացավ, դուրս եկավ իր հուսահատության սենյակից: Գլխավոր հրամանատարի հուսաբեկումը թուլությունը բանակի կորուստ է նշանակում: Քթիշը վերջնական հաղթանակ տանելու վրա էր, բայց ժամանակին արտասանած հուսատու խոսքը փրկեց բանակը,- մի ամբողջ արաբական բանակ, փրկեց հրամսնատարին,- Բուղան էր այդ փրկվողը:

Այղ փրկողը մի հայ իխան էր այն էլ խոշոր իշխան ժամանակի հայ իշխանների ուխտվորը: Դա Սմբատ Բագրատունին էր, հայոց աշխարհի սպարապետը։

Մի պատահական հյուր չէր սպարապետը, արաբական բանակում: Երբ Բուղան մտավ Հայաստան սկսեց իր արյունոտ արշավանքը: Սմբատը խոնարհ ու հեզ գնաց նրա առաջ, ընդունեց նրան հարգանքով ու պարգևներով: Իր հավատարմությունը գործով ցույց տալու համար՝ հանձն առավ առաջ նորգել արաբական բանակը դեպի երկրի զանազան կողմերը: Բուղան չէր կարող արհամարհել, այդպիսի մի ծառայությունը: Երկրի առաջնակարգ իշխանը պիտի ցույց տար նրան ճանապարհները պիտի, կարևոր տեղեկություններ հաղորդեր յուրաքանչյուր իշխանի զորքերի ամրությունների մասին: Եվ Սմբատը մեծ բարեխղճությամբ էր կատարում այդ աննախանձելի, եթե ավելին լասենք պաշտոնը: Անկասկած, Բուղայի հեշտ հաղթանակների մի մեծ պատճառը նա էր անկասկած, նա իր հեղինակությամբ, իր հայությամբ ազդում էր իրանց բերդերում ամրացած իշխանների վրա, համոզում էր նրանց անձնատուր լինել: Կարծես ոչինչ ծանր զոհաբերություն չէր կանգնեցնում նրան իր նպատակին հասնելու համար:

Ի՞նչ էր դա: Մի ստոր, զզվելի դավաճան: Երկրի մարմնից ու արյունից գոյացած մի ցեց, որ կրծում, ոչնչացնում էր այդ երկրի կյանքը:

Գործերին նայեք՝ այո: Սակայն մեր պատմագիրները միաբան հավատացնում էին, թե դավաճան չէր Սմբատ սպարապետը, այլ իր երկրի բարելավության համար տոչորվող Հովհաննես կաթողիկոս պատմագիրը ասւմ է, թե սպարապետը, տեսնելով Բուղայի գործած «սասանությունը» տեսնելով, թե ինչպես նրա սուրբ կոտորում էր, «զմահ ի կենաս խառնեալ սակս աշխարհին իւրոյ փրկութեան» մեծ ընծաներով և խոնարհ գլխով գնաց նրա առաջ:

Բայց այդ ի՞նչ աշխարհ է, որի իրեղության համար Սմբատը «մահ խառնեց իր կյանքի հետ» այսինքն մեծ վտանգի ենթարկվեց: Թե նկատի ունենանք սրա «սպարապետ» տիտղոսը կարող կլինենք ասել, թե ամբողջ Հայաստնն էր նրա աշխարհը: Բայց թե ամբողջ Հայաստանի փրկության համար էր նա իր կյանքը վտանգում,- այդ մասին խոսք չէ կարող լինել, որովհետև մենք չենք տեսնում հայ իշխաններից մեկին պատկանած մի գավառ, որ Բուղայի ճիրաններից ազատված լինի Սմբատ սպարապետի ջանքերով: Ընդհակառակն նույն Հովհաննես կաթողիկոսը վկայում է, որ Բուղան երբեք այդպիսի բաներով չէ զբաղվել:

Մնում է «իր աշպարհի» իր սքերը հասկանալ իրանց ուղիղ, բուն նշանակությամբ, այսինքն՝ որ Սմբատը «մահը կյանքի հետ խառնեց» Բագրատունյաց տոհմի կալվածքները փրկելու համար: Եվ իրավ, այդպես էլ եղավ: Ալևոր սպարապետի մեջ ամենից ուժեղ խոսում էին տոհմային շահերը: Բագրատունիները ժամանակի ամենահարուստ Հայ իշխաներն էին, այնքան հարուստ, որ կարողացել էին շատ ընդարջակ կալվածքներ գնել մյուս իշխաններից: Այդ կալվածքները արդեն բավական էին մի թագավորություն կազմելու համար Բագրատունիներն էին պատկանում Արարատյան և Հայոց նահանգների կեսից ավելին, մեծամեծ կալվածքներ Տուրուբերանի, Բարձր Հայքի և Գուգարքի մեջ: Ահա այս տեղերն ազատեց Սմբատ սպարապետը Բուղայի անգթություններից: Բայց ազատեց ինչ գնով: Ծանր է նորից կրկնելը:

Աբու Մուսեն անվերջ դիմադրել չեր կարող իր սարի ժայռոտ գագաթից: Մի տարին էլ շատ մեծ հերոսություն էր բարձր գագթից պաշարված և ամեն տեղից կտրված լեռնական զորքի և նրա Հրամանատարի համար: Չհաղթելով արաբական սրերից նա կարող էր հաղթել ավելի սարսափելի թշնամուց սովից: Գտնվեց պատվավոր ելք, որ Աբու Մուսեն հայտարարեց, թե ինքը երբեք չէ էլ մտածել Խալֆիի հպատակությունից դուրս գալու մասին և պատրաստ է լսլ նրա հրամանը: Բուղանն էլ հաղթելու հույս չունենալով շտապես այդ մասին հայտնել Բաղդադ և հրահանգներ խնդրել Սմբատ սպարապետ անկասկած, դեր կատարեց այդ բանակցությունների մեջ:

Խալիֆից եկած պատասխանն այն եղավ, որ Աբու Մուսե ցած դնե զենքը, պատիվներով դուրս գա բերդից և իբրև ազատ ու պատվավոր իշխան գնա ներկայացնելու Բաղդադի արքունիքին: Պատերազմը վերջացավ:

Քթիշ սարի ստորոտում, Բուղայի բանակի մեջ Իրար հանդիպեցին երկու ծայրահեղությունները: Մեկը հերոսի փայլով, ուժով պաշտպանվող ազատությունը իրավունքի, արագության, անկախության պատերազմող ոգին, իսկ մյուսը ալեզարդ, հարուստ սպարապետը աղաչանքի, խոնարհության. ամենատխուր կոմպրոմիսների ներկայացուցիչն էր: Մեկն ասում էր զարկիր ու ստացիր, մյուսը պատասխանում էր, թե՝ զարկել հարկավոր չէ կարելի է ստանալ աղաչանքով, ծունկ չոքելով հավատարամտությամբ։

Երկու սկզբունքները արաբական բանակումն էին: Երկու սկզբունք որոնք իրար անչափ հակառակ են, իրար թշնամի են: Ո՞վ պետք է հաղթեր:

Բուղան իր բանակը հայ իշխաններին տարավ Պարտավ: Այդտեղ նա հայտարարեց մի վճիռ, որ ուղտագրժություն չէր քանի որ իսլամական օրենքը թույլ էր տալիս ամեն անգամ երբ պահանջում է օգուտը ոչինչ համարել անհավատի հետ կապած դաշինքը: Բուղան հայտարարեց, որ բոլոր հայ իշխանները իր գերիններն են: Նույնիսկ Սմբատ սպարապետը այն մարդը, որ արաբական բանակի առաջնորդը, խորհրդակիցն ու կամակիցն էր:

Ամենքը ուղարկվեցին Բաղդադ Բագրատունի իշխանը, անշուշտ զարմացած էր այն սև ապերախտության վրա, որ ցույց տրվեց դեպի իր անձը, սակայն գոհ պիտի լիներ, որ գոնե ազատեց իր բազմաթիվ կալվածները ավերանքից: Բայց որքա՞ն գեղեցիկ պիտի լիներ այդ գահությունը: Ահա նրա հետ նույն գերություն ճանապարհը գնում է Աբու Մուսեն: նա էլ իհարկե, գոհ էր, որ իր երկիրը ոտնակոխ չեղավ, որ արաբացին հաղթող չդուրս եկավ, և ժողովուրդը դարձյալ իր ստացվածքի տերն է: բայց միևնույն ժամանակ այդ հերոս իշխանը իրան ապերախտության զոհ չէր համարում: Երախտիքի իրավունքն ունենալ այն էլ ու՞մ վրա Բուղայի՞ վրա: Այդ անպատվությունից ազատ էր «երեցի որդին»:

Խալիֆի արքունիքում էլ միևնույն վերաբերմունքը: Այդտեղ էլ մոռացված էր Սմբատի երախտիքը: Նրան էլ, ինչպես և մյուս իշխաններին առաջարկվեց ուրանալ քրիստոնեությունը: Նա չընդունեց այդ առաջարկությունը և, քաջաբար նահատակելով ստացավ «Խոստովանող» անունը:

Ինչ էր ապացուցանում այդ մահը: Հեռավոր իսլամական աշխարհի խորքում: Ա՞յն միթե որ հպատական հավատարմությունը: Հաղթահարված էր իբրև մի շատ անպետք միջոց՝ բարեբախտություն ձեռք բերելու համար:

Ոչ: Սմբատ սպարապետը Բագրատունյաց տոհմի վաղեմի քաղաքականության մի արտահայտությունն էր։ Իններորդ դարի այն սարսափների մեջ, երբ թվում էր թե հայ երկրի խորտակումը վերջնական է, երբ քայքայված մանրացած ցիրուցան դարձած ազգային իշխանությունը կարծես պիտի կորցներ իր անկախության վերջին նշույլը, Բագրատունյաց այդ քաղաքականությունը մի հրաշալի երկունքի մեջ մտավ և հանկարծ, անսպասելի կերպով, ծնեց մի թագավորություն, որ մոռացնել տվեց բազմաչարչար երկրի կրած բոլոր տանջանքները։ Անկումից ամենալայն ինքնավարություն, ավերանքի և արտասունքի վիճակից շքեղ ու պերճ աշխարհաշինություն, թուլությունից բարոյական անկումից մեծամեծ առաքինություններ, հերոսություն։ Ահա ինչ էր տալիս այդ զարմանալի երկունքը։ Ահա ինչ էր պատրաստել։ Բագրատունիների տոհմային տաղանդը։

Սմբատ Խոստովանողի պես մի զգույշ, չափազանց խոհեմ, սեփական շահերը չափազանց թանկ գնահատող քաղաքագետ գործիչ հարկավոր էր իբրև վերջինը այն Բագրատունիներից, որոնք իրենց տոհմի գերիշխանությունն ու մեծությունն էին նախապատրաստում սերունդից սերունդ։ ժպասվում էր այն մարդը, որ տոհմային ձգտումները ընտանեկան ավանդությունների կարգից հանել և իրագործել է կյանքի մեջ։ Եվ այդ մարդը կար արդեն Բուղայի հարվածներին ենթարկված Հայաստանում։ Դա Խոստովանողի որդին էր՝ Աշոտը։

Երեսունը անցկացրած մի ժիր երիտասարդ էր նա, երբ կանչվեց իր հորը փոխարինելու սպարապետության պաշտոնի մեջ։ Եվ առաջին իսկ քայլերից ցույց տվեց իրեն իբրև իր հոր քաղաքականության հետևող։ Հնազանդություն արաբական իշխանության՝ սա առաջին պայմանն էր, որ ապա հովում էր մի երկարատև գործունեության խաղաղությունը։ Հարուցանել խալիֆաթի ոչ մի կասկածը, քաղաքական ցնցումների ոչ մի առիթ թույլ չտալ, երկարատև, վերին աստիճան համոզիչ իրականությամբ հարկադրել նույնհսկ գոռոզ մահմեդականներին հավատալ, թե մի քրիստոնեական աշխարհ էլ կարող է իսլամի հավատարիմ հարկատուն և դաշնակիցը լինել, ահա ինչն էր Աշոտի եռանդուն գործունեության միտքն ու նպատակը։ Այս ուղղությամբ նա աշխատում էր ամբողջ երեսուն տարի։

Բայց արտաքին քաղաքականությունը դեռ ամեն ինչ չէր։ Ավելին ասենք արաաքին քաղաքականությամբ չէր էլ կարելի երկրի շինությունը առաջ տանել կառուցանել պետական սկզբունքները պահպանող հաստապինդ, հուսալի սյուներ։ Աշոտը մի շատ տաղանղավոր գործիչ հանդիսացավ մանավանդ ներքին կառավարության մեջ։

Բագրատունյաց տոհմի լայնարձակ կալվածները օգտվելով երկարատև խաղաղության բարիքներից տնտեսական կուլտուրական նախանձելի օազիս էին ներկայացնում Հայաստանի մեջ։ Այդտեղ հաստատված էր կարգ, օրինականություն։ Երկրի մեջ տեղի չէին ունենում ներքին խռովություններ, վեճեր՝ նախարարական այս կամ այն տան ներկայացուցիչների փառասիրական և շահասիրական ձգտումներին գոհացում տալու համար։ Բագրատունի տոհմը դեռ այն երջանիկ դրության մեջ էր, երբ կարգադրողը մեկն է, իսկ մյուսները հնազանդվում են նրան Աշոտը ոչ մի տեղից ոչինչ արգելքի չհանդիպելով երկար խաղաղությամբ հովանավորված մի ժամանակ ուներ իր երկիրը տնտեսապես ծաղկեցնելու համար։

Նա շատ լավ հասկացել էր, որ մի երկրի ոժը նրա բարեկարգությունն է, նրա տնտեսական բարգավաճումը։ Հովհաննես կաթողիկոսը թվում է այն շինարարական և տնտեսական ձեռնարկությունները որոնք Աշոտի հովանավորությամբ և անմիջական ջանքերով բարեկարգեցին երկիրի քաղաքները, գյուղերը, ավանները զարդարվեցին շինություններով։ Ագարակներ, գոմեր, բուրասաաններ էին շինվում ամեն տեղ զարգանում էր կանոնավոր կյանքը։ Նույնր հաստաաում է և Աստղիկը խոսելով Աշոտի որդի Սմբատի մասին Աստղիկն ասում է, թե նրա և նրա հոր ժամանակ մարգարեի ասածին պես ամեն մեկը հանգստանում էր իր որթի և թզենու տակ այսինքն յուրաքանչյուր մարդ ուներիր կյանքը ապահովող և առատություն պարգևող տնտեսությունր։ Երկիրը աճում էր արագ, ագարակները ավաննել էին դառնում ավանները փոխվում էին բազմամարդ քաղաքների ժողովրդի հարստությունը այն աստիճանին էր հասել, որ մինչև իսկ հովիվներն ու նախրարածները մետաքսե շորեր էին հագնում:

Ահա ինչպես ստեղծվեց այն ճոխությունը, որ այսօր այնպես ապշեցնում է Շիրակի ավերակները և մանավանդ բոլոր ավերակների թագուհի Անին տեսնողներին: Այդ երջանիկ կացությունը պատրաստվում էր վաղուց և հանկարծ իր փարթամությունն սկսեց ցույց տալ Աշոտ իշխանի իմաստուն կառավարության ժամանակ:

Սա արդեն ներքին լուրջ ու մեծ ուժ էր, որի վրա կարելի էր հենվել Աշոտի բարոյական հեղինակությունը սաստիկ մեծանում էր ոչ միայն Բագրատունյանց տոհմի կալվածքների մեջ, այլև նրանց սահմաններից դուրս: Դարերով կեղեքված, ներքին անկերպարան դրությունից և արտաքին արհավիրքներց: Հալումաշ դարձած հայոց աշխարհը հասկանալի է, թե ինչպիսի մեծ հաճույքով և բավականությամբ պիտի տեսներ իր մի մասին այդ խաղաղ ուգեղեցիկ վերածնությունը ավերակներ այն դարում, երբ քարը քարի վրա չէր կանգնում: Ամեն կողմից աչք են տնկում գործունյա, եռանդոտ: Աշոտի վրա, ամեն տեղ կարող էին խորին բավականությամբ արտասանել «Սարդ է Երևան եկել» ինչպես ասում էին տառապած երկնքի այցելության սպասող իսրայելացիները:

Սակայն Հայաստանի հողի վրա Երևան եկած այդ մարդը միայն բարոյական հեղինակության վրա հենվել չգիտեր: Նա ուներ և խորերը թափանցող քաղաքագետի գործնական խելքը: Հայկական բազմադարյան իրականությունը ցույց էր տալիս, թե որքան գեղեցիկ գաղափարներ խորտակվել են լոկ այն պատճառով, որ նախարարական տոհմերը, տարբեր շահերի և տարբեր ուղությունների ներկայացուցիչներ հանդիսանալով, երբեք չեն կարողացել միանալ: Հայրենիքի ընդհանուր օգուտը կենսական շահերը պաշտպանելու համար: Երկրի ճակատագրի տնօրինողները եղել են մանավանդ առաջնակարգ նախարարական տները, որոնց ղեկավարում էին եսականությունը տեղական նեղ հասկացողությունները: Աշոտը, այդ դեռ անխախտ իրականությունը իր համար գոնե մասամբ անվնաս դարձնելու համար խնամիական կապեր հաստատեց իր ժամանակի երկու գլխավոր իշխանական տների հետ ամուսնացնելով իր երկու աղջիկներին Սյունյաց և Արծրունի իշխանների հետ: Եվ այդ ամուսնությունները գոնե Աշոտի կենդանության ժամանակ ցանկալի պտուղներ տվին Փեսաները հպատակված էին իրանց աներոջ և երեք հռչակավոր ազնվական տոհմերը կատարյալ համաձայնության ու համերաշխության մեջ էին:

Ասել թե այդքանը բավական էր Բագրատունի տոհմին թագավորական ծիրանի պատրաստելու համար, կնշանակեր նվազեցնել Աշոտի նշանակությունը, կար դեռ գլխավորը: Բարոյական աշխարհաշեն առաքինությունները հազիվ թե երբևիցե գահ պատրաստած լինեն մեկի համար, եթե դրանց հետ միացած չէ զինվորական ընդունակությունը: Մի այնպիսի ժամանակ, երբ ամեն տեղ տիրում էր զորեղի իրավունքը, երբ սուրն էր հարցեր վճռողը, պատմություն ստեղծողը, մեր Աշոտը չէր կարող մի քայլ առաջ գնալ, եթե լիներ մի խաղաղ քրիստոնյա՝ պատերազմը ատող կամ, որ ամենավատն է պատերազամից վախեցող: Նա լավ ուսումնասիրել էր զինվորությունը, նա քաջ զորավար էր,- ահա թե ինչն էր գլխավորը արդեն այն հանգամանքը, որ նա մի մեծ հարուստ ու շեն երկրի տեր էր ինքնըստիքյան մի նշանավոր ուժ էր ներկայացնում: Աշոտը իր ձեռքի տակ ուներ 40000 հոգուց բաղկացած մի բանակ: Մի ճնշող քանակություն չէր դա, որ ահագին գերակշռության չափը ապահովեր: Ընդհակառակն շրջապատող պետությունների զինվորական կարողության հետ համեմատած դա մի շատ համեստ ուժ էր: Բայց ի՞նչ կարող էր անել Աշոտը, երբ երկիրը այդքանն էր մատակարարում: Մնում էր, որ նա մեծ հեռատեսությամբ շահագործեր այդ ուժը, վարեր այնպիսի մի քաղաքականություն, որ միակ հնարավորն էր գոյություն ունեցող հանգամանքների մեջ:

Մենք արդեն տեսանք այդ քաղաքականության հիմնական ձգտումը, հենակետը: Դա Սմբատ Խոստովանողի կտակած սկզբունքն էր Աշոտը այնպիսի հավատարմություն ցույց տվեց արաբական իշխանության, այնքան խոհեմությամբ տարավ իր ստանձնած սպարապետությունը, որ իր հոր նահատակությունից հետո անմիջապես, երբ գազան Մութեվաքիլ խալիֆը սպանվեց իր որդու ձեռքով (861), ստացավ «Իշխանաց իշխանի» պատիվը: Դա առաջին քայլն էր, որ տանում էր դեպի քաղաքական հաղթանակներ:

Բայց որքան իրական ու խելացի էր այդ քաղաքականությունը, որքան լավ էր նա համապատասխանում հայրենիքի պատվին ու շահերին:

Քաղաքական ազատություն ազգերը սովորաբար ստանում են զենքի միջոցով: Հայ ազգին երբեք խորթ ու անհասկանալի չէ եղել այս համաշխարհային ճշմարտությունը: Հայաստանը իր պատմության ընթացքում շարունակ ապստամբական գրություն ներկայացնող երկիր էր, երբ նրա տերերն էին պարսիկները, հռոմեացիները: Արաբական տիրապետության շրջանում էլ մոտ երկու դար, ինչպես տեսանք, ապստամբություններ էին, որ բարձրացնում էին իսլամ լուծի դեմ:

Սակայն օրով և արյունով հայերին շատ քիչ է հաջողվել իրանց հայրենի ազատությունը պահպանել, նրանց տերերը չափազանց մեծ և ուժեղ աշխարհակալներ էին: Արաբական բռնակալության դեմ էլ անզոր հանդիսացան երկրի ապստամբական նահատակությունները: Նրանք ընդհակառակն ավելի ևս ծանրագրին իսլամի երկաթե լուծը և առաջ բերին այն սարսափելի վտանգավոր ծրագիրը այդպիսին էր ինչպես գիտենք, երկրի ռազմիկ ուժերի, իշխանական տոհմերի բնաջինջ լինելու արաբական քաղաքականությունը:

Մի նրբամիտ հեռատես քաղաքագետ, կանգնելով այս դարավոր իրագործությունների ասպարեզում հետ ու առաջ նայելով պիտի հասկանար, որ ապստամբական ուղղությամբ առաջ գնալու տեղ այլևս չկա: Եթե չպետք է թույլ տալ, որ երկիրը կատարելապես ուժասպառ դառնա, ապա նույն այդ գործիչը պիտի հարց տար իրան, թե ի՞նչ պիտի ստանար երկիրը եթե նույնիսկ հաջողություն էլ գտներ իր ապստամբությունների մեջ:

Լավագույն դեպքում նա պիտի դուրս գար արաբական լուծի տակից, բայց իսկույն բյուզանդական լուծի տակ ընկնելու համար: Իսկ այս լուծը արաբականից զանազանվում էր նրանով միայն, որ մահմեդական չէր, քրիստոնեական էր:

Կարող էր նա բերել ազատություն, հանգստություն: Անցյալը` հարուստ փաստերով ցույց էր տալիս, որ այո, կարող էր, եթե միայն երկրը հրաժարվեր իր քաղաքական և եկեղեցական իքնուրույնությունից այսինքն դադարեր սոանձին ազգ լինելուց: Բյուգանդականությունը կրոնական նեղ անհամբերողություն էր, իսկ տեղային, ազգային ինքնավարությունների վերաբերմամբ անհաշտ թշնամի:

Ահա այս հաստատ իրողությունները հեռատես, ուսգանգավոր գործչին պիտի ցույց տային, որ արաբական լուծը դեռ այնքան բացառիկ մի դժբախտություն չէ, որ անկարելի լինի նրա հետ հաշտվել որևէ պայմանով, որ մահվան և կյանքի հարցի չափ անհրաժեշտություն լիներ նրան բյուզանդական լուծի հետ փոխելու: Ապացույցը մի խոշոր օրինակ Թեոգորոս Ռշտունին:

Դեպքերն ու իրողությունները այդպես տարրալուծող քաղաքագիտական նուրբ միտքը մեր Աշոտն էր:

Պատմական մեծագործություն կատարել կարող է այն խոշոր խելքը, որ անցյալի և ներկայի տերն է հանդիսանում, որի համար աշխարհի կարգերը պատմական և ընթացիկ իրողությունները խոսուն առաջնորդներ են և չեն թույլ տալիս մոռանալ գլխավորը: Հիմնականը ընկնել Աբբասյանների ետեից:

Աշոտը չմոռացավ դարավոր ահեղ իրականությունր - այն, որ Հայաստանը հարևան հակառակորդ մեծ պետությունների մեջ տրորվող մի երկիր էր դարերից ի վեր: Փոխվում էին տրորողները, բայց չէր փոխվում տրորվողի դրությունը: Վերացնել այդ ճակատագիրը անկարելի էր, այդպես են վկայում մի շարք արյունոտ դարեր անցյալում: Եվ տրորվողին մնում էր հարմարվել իր դրության շահագործել: Հանգամանքները իր օգտին, լրջությամբ և աոանց կանխակալ նախապաշարմունքների վերաբերվելով նրան տրորող կողմերին:

Լուրջ վերաբերմունքը կարող էր արաբական բռնակալության խորքերում գտնել այն շահավետ հանգամանքը, որ նա մանավանդ Աբբասյան դինաստիայի օրով ժառանգել էր պարսկական հին բռնապետական ավանդությունները, իսկ այս ավանդությունները երբեք դեմ չեն եղել, որ նվաճված հարկատու ազգերը իրանց սեփական ինքնավարությունն ունենան: Բյուզանդիա այդպիսի ավանդություններ չուներ հայերի այդ փորձել էին գեռ Արշակունիների ժամանակ, երբ Հայաստանը բաժանվեց պալսիկների և բյուզանգուցիների մեջ:

Արաբական բռնապետության այդ նպաստավոր հատկությունն էլ Աշոտի քաղաքական ձգտումների հենակետը դարձավ: Նա պիտի տեսներ նա անշուշտ տեսնում էր Հայաստանը տրորգ կողմերի մեջ եղած մեծ տարբերությունը: Բյուզանդականությունը՝ դա ձուլում, ոչնչացնում էր հայկական կյանքը հարյուրավոր փաստերով ցույց էր տվել, որ հայերի և հույների մեջ եղած դվանական տարբերությունը այնքան անհաղթելի անջրպետ չեր, որպեսզի կարողանար միշտ բաժանած պահել երկու ազգերը: Դավանական խորությունը հեշտ էր շտկվում, մոռացվում և այնուհետև հայերի հունացման դեմ միակ ազգու զենքը կարող էր մնալ լեզուն, որ սակայն նույնպես թույլ ու անկարող մի դեմք էր: Մինչդեռ արարքներին և հայերին բաժանողը դավանական գիծը չէր, այլ կրոնական խորության խոր վիհը: Այդտեղ ձուլումը կարող էր լինել միայն բռնությամբ, բայց նրա միջոցի ամբողջ տկարությունը բացել էին և իսլամի պետերը ուստի և չէին դիմոււմ նրան:

Ահա որքան փաստել իրողություններ կային, որոնք Աշոտին տանում էին դեպի արաբական տիրապետության կողմը: Նա ինքը չէր բերել այդ տիրապետությունը այլ գործ ուներ նրա հետ իբրև գոյություն ունեցող իրողության հետ: Իր 40 հազար զինվորներով նա չէր կարող ջնջել փաստը, քերել վերացնել նրան մի՞թե մի գործիչ կարող է վատնել իր ուժերը և այնուհետև ոչինչ չունենալ իր ձեռք բերած հաջողությունը պահպանելու համար:

Թողնելով 40 հազարանոց բանակը իր թիկունքը պահպանի, Աշոտը մոտեցավ իր առձև գրված մեծ հարցին ավելի իբրև խելոք ու ճարտար քաղաքագետ, քան իբրև քաջ զորավար նա փորձեց փոփոխել դարերի իրականությունը, փորձեց ցույց տալ, որ ապստամբությունը ազատության միակ միջոցը չէ, ինչպես հասկանում են բոլոր ազգերը, որ կարելի է իրագործել նույն գաղափարը առանց ահավոր ցնցումների, խնայելով երկրի ուժերը:

Եվ նա փառավոր կերպով ապացուցեց այդ բանը պատմության մեջ հազվագյուտ են նրա նման բախտավոր մարդիկ, որոնց հաջողվում է արյունահեղությունների արդյունքը փոխարինել, խելքի խաղաղ տաղանդի արդյունքով:

Քաղաքական գործիչի համար որքան էլ սա ցավալի լինի, գոյություն ունենալ միայն բարոյական սկզբունքներ չեն կարող նրա ձեռքում եղած միջոցները միշտ մաքուր ու արդար չեն, որովհետև հանգամանքներն են իրերի տերը և զոհել հանգամանքները որոշ բարոյական սկզբունքների, երբեմն նշանակում է զոհել ամբողջ գործը: Մեր Աշոտի գործունեության մեջ էլ կան գծեր որոնք պետք է դատապարտվեն բացարձակ բարոյականության տեսակետից: Այսպես է, օրինակ Գրիգոր Մամիկոնյանի գործը

Սա Բաղդադում բանտարկված հայ իշխաններից մեկն էր, որին հաջողվեց փախչել կապանքներից և գալ իր հայրենի երկիրր Բագրևանդ Արաբական իշխանությունները պատվեր են ուղարկում Աշոտին՝ անպատճառ բռնել փախստականին: Բայց անակնկալ դեպքը գալիս է ազատելու համար հայ իշխանապետին այդ շատ անախորժ դրությունից: Գրիգոր իշխանը տեղ հասնելուց մի քանի օր հետո մեռնում է: Աշոտին մնում էր հայտնել իրան հրաման ուղարկող իշխանության, որ մահը արդեն ազատել է փախստականին ամեն տեսակ երկյուղից և պատասխանատվությունից Բայց նա այդպես չէ անում այլ կտրում է մեռած իշխանի գլուխը և «ուղարկելով արաբական ոստիկանին, հավատացնում է թե Մամիկոնյանը փախչում էր, երբ ինքը վրա հասավ բռնեց ու գլխատեց: Դրանով նա իր հավատարմության մի նոր խոշոր փաստ էլ տվեց արաբացիներին և իրան էլ նյութապես լիուլի վարձատրեց իբրև այդ հավատարմության վարձատրություն, նա պարգև ստացավ Բագրևանդը վրան էլ դրամական մի խոշոր գումար: Ահա ինչ էր նշանակում մի նետով երկու նապաստակ սպանել: Որքան կարևոր էր հավատարմության փաստը այնքան գուցե և ավելի կարևոր Բագրատունյաց կալվածքների սահմանը մեծացնելը հարց է սակայն թե որքան մաքուր էր այդ միջոցը

Սակայն ի պատիվ մեր հերոսի պետք է ասել որ նա ի չարը չէր գործ դնում այդպիսի քաղաքագիտական ընդունակությունը և որ գլխավորն է ստրկական չափազանցություններով չէր ընգծում իր հավատարմական պարտականությունները Երբ օրինականությունը երկրի հանգստությունը պահանջում էր նա գործում էր համարձակ նույնիսկ զենքի ուժով:

Այսպես նա Հայաստանի սահմաններից դուրս վռնդել Ահմեգ ոստիկանին որ դեռ նոր Հայոց սահմանները մտած ուզում էր Պարտավի և Մանազկերտի մահմեդական իշխողների հետ մի դավադրություն կազմել հայ նախարարներին Դվինում կոտրելու համար: Աշոտը վերին աստիճանի ճարպիկ և զգույշ միջոցներով կարողացավ բռնել ոստիկանի գաղտնի դավադրական թղթակցությունները, որոնց վրա հիմնված պահանջեց ոստիկանից հեռանալ Հայաստանի սահմաններից: Ապա նա իր զենքը դարձրեց Ահմեգի լավակիցներից մեկի Մանազկերտի էմիրի դեմ պաշարեց այդ բերդը և ընկճեց Էմիրին:

Եվ Բագրատի խալիֆը չէր կարող անբավական լինել Աշոտի այդ խիզախ գործողություններից, քանի որ ամեն ինչ կատարվում էր նույն խալիֆի իրավունքներն ու հեղինակությունը պահպանելու համար Վրաստանն էլ հանձնված էր Աշոտի հսկողության և հենց որ այնտեղ որևէ վտանգավոր խլրտում էր սկսվում Աշոտը իսկույն վրա էր հասնում, խաղաղություն էր հաստատում հեռացնելով խռովականներին Վրաստանի իշխանական դասակարգի հետ էլ Աշոտը բարեկամացել էր խնամիական կապերով հարմար դեպքում նա չէր մոռանում իր կալվածների սահմանները ուղղելը այսպես նա վրաց տիրապոտությունից հանեց Շիրակի սահմանակից Աշոցք գավառը: Պետք է աչքի աոաջ ունենալ մանավանդ այն, որ հայ իշխանապետի այսքան երկարատև, անխախտ հավատարմությունը Բաղդադի արքունիքը տեսնում էր մի այնպիսի ժամանակ, երբ արաբական պետության քայքայումը այլևս գաղտնիք չէր ոչ ոքի համար: Իսլամի աշխարհակալությունները կանգ էին առել վաղուց և այժմ, եթե ոչ անհնարին, գոնե դժվար էր պահպանել եղածն անգամ: Զանազան կողմերում բռնկվող ապստամբությունները անդադար բեկորներ էին խլում ահագին պետությունից: Կազմվել էին և կազմվում էին բազմաթիվ տեղական անկախություններ, կես անկախություններ, երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող էմիրներ անգամ նշանակություն և լայն ու մեծ իշխանություն ստանալ: Խալիֆները հազիվհազ էին կարողանում գլուխ պահել այդ խառնաշփոթությունների մեջ նրանց արքունիքն անգամ թուրքական վարձկան զինվորության ձեոքին էր: Ապստամբվում էին ոչ միայն աոանձին նահանգների տեղական բնիկ տերերը, համատերերը դաոնալ կամեցողներ, այլև խալիֆի փոխանորդները, նրանք որ ուղարկվում էին երկիր կառավարելու հնազանդության մեջ պահելու համար: Կարելի է ասել, որ ուժ ու կարողություն զգացող ամեն մեկը մեղք է համարում բախտ չփորձելը:

Աշոտը բախտ չփորձեց, թեև նրա աչքի առջև Ատրպատականը, Քրգիստանը ապստամբության դրոշակներ էին բարձրացրել: Թեև, օրինակ, Պարտավի արաբական ոոտիկանը մի ժամանակ համոզում էր հայ իշխաններին միանալ իր հետ և ապստամբվել խալիֆի դեմ: Գուցե այդ դեպքերն ու առաջարկությունները որոշ հարմարություններ էին տալիս, գուցե նրանք շատ գայթակղեցնող դյուրություններ էին ներկայացնում, բայց Բագրատունի իշխանապետը չոգևորվեց, չփոփոխեց իր ծրագիրը: Եվ երբ Բաղդադի իշխանության դեմ ապստամբված մի պարսիկ իշխան Ջահապ անունով 80 հազար զորքով մտավ Հայաստան, Աշոտը առանց երկար մտածելու, նրա դեմ ուղարկեց իր բանակը, որ մեծ հաղթություն տարավ և այդպիսով մի խոշոր ծառայություն էլ արավ խալիֆի գահին: Պետք է ասել ոբ այդ զգուշությունը խոհեմությունը, այդ ինքնազսպումը ավելորդ չէին Աշոտը տեսնում էր, որ իր առջև մահմեդական աշխարհն էր Նա թուլանում էր ներքուստ, բայց դեռ սպառնալից և ուժեղ էր արտաքին թշնամիների դեմ: Բյուզանդիան դեռ ընդհարվում էր նրա հետ դեռ պարտություններ էր կրում Այդ մահմեդական աշխարհում մի ապստամբված մահմեդական և նույն վիճակի մեջ գտնվող մի քրիստոնյա նահանգի դրությունը չէր կարող միևնույնը լինել Ապսաամբ մահմեդականը ղարձյալ մահմեդական էր, մինչդեռ ապստամբը քրիստոնյայի դեմ դուրս էր դալիո կրոնական կատաղությունը: Իսլամը սրբազան պատերազմը նվիրագործել էր ոչ իսլամ ազգերի դեմ և ապստամված առհասարակ զինված քրիստոնյան իր դեմ պիտի հաներ նույնիսկ իրար հակառակվող մահմեդականներին պիտի առիթ տար նրանց գործադրել իր վրա կրոնով սրբագործված անգթությունները:

Ոչ Աշոտը, զիքված մեծ համբերությամբ իր օգտին էր ծառայեցնում բոլոր նպաստավոր հանգամանքները այն ամենը ինչ կար նրա երկրում և երկրից դուրս Միշտ անխոմջ? հսկող միշտ ժողովրդի բարօրության հզոր ախոյան, նա բարոյական ս Հագին հեղինականություն ձեռք բերեց բազմաթիվ հայ իշխանական տոհմերի մեջ և նրա օրով մենք չենք տեսնում որ Հայաստանի այդ հարյուրգլխանի հիգրաններքիս դժբախտ խռովություններով ալեկոծեր երկիրը Աշոտը զսպում էր Աշոտը կարգադրում էր այստեղ էլ գործադրելով իր սիստեմը այն է ցնցումներ չառաջացնելով կրքեր չվառելով այլ խաղաղ միջոցներով իմաստուն կարգադրություններով Եվ նրան լսում էին նրան հպատակվում էին:

Իհարկե Աշոտը մի անպատական ճգնավոր չէր որին միայն խոսքն է տված միայն բարոյական քարոզը նա հենվում էր իր զինվորական ուժի վրա, երբեք չմոռանալով որ աշխարհիկ գործերում բարոյական հեղինակության հենակետը արդարություն պաշտպանող սուրն է դրսի և ներսի թշնամիները տեսնում էին որ հայ իշխանապետը նույնքան զինվորական է որքան և խաղաղ գործիչ Աշոտը ամրացնում էր սահմանները նոր բերդեր էր շինում:

Նրա ուշադրությունից չվրիպեց և Անին: Դեռ փոքրիկ ու անզարդ մի տեղ էր նա բայց հնուց հռչակված իր ամրությամբ: Եվ նա ավելի ամրացրեց այդ բերդը կարծես հանձնարարում էր իր հաջորդներին, իմանալով որ ձեռնարկած գերծի իր սերունդների հավիտենական փառքը այստեղ պիտի անմահանա

Տարիներն էլ չազդեցին այդ զարմանալի մարդու վրա: Տեսանք նրան 30ից անց հասակում ժառանգած իր հոր պաշտոնը որկար կյանք էր տված նրան հասել էր արդեն 70ին բայց դարձյալ գործում էր երիտասարդական եռանդով:

Եվ նրա ահագին ջանքերը այն երկարատև, հաստատուն բարօրությունը, որ նրա ձեոքի գործն էր վերջապես բերին վաղուց ցանկացած պտուղը: Հայերի մեջ մի շարժում սկսվեց Աշոտի փեսաների ձեռներեցությամբ, բայց համարյա բոլոր իշխանների հաճությամբ հայոց աշխարհը խնդիրք ներկայացրեց Մոթամեգ Բիլլահ խալիֆին որ փոխանակ իսլամ ոստիկան ուղարկելու Հայաստան այդ պաշտոնը տրվի Աշոտ իշխանապետին: Խալիֆի վեհապետական իրավունքները մազի չափ չէին վնասվում Հայաստանը դարձյալ մնում էր նրա հարկատուն:

Մենք չգիտենք այս ձեռնարկության մանրամասնությունները, չգիտենք նույնիսկ թե ովքեր պատգամավոր գնացին Բաղդադ բայց անկասկած է որ խալիֆի արքունիքում պատրաստված էր բարեհաջող տրամադրություն և պատրաստողների մեջ աոաջինը ինքը Աշոտն էր: Պետական բարձր պաշտոնյաների մեջ նա ուներ իր բարեկամները, որոնք անձամբ ճանաչում էին նրան Եվ վերջապես ինչն էր ավելի լավ պատրաստող քան 30-33 ամյա անխոնջ գործունեությունը որ ամենալավ գրավականն էր խալիֆի համար թե ապստամբական իրարանցումների խառնարկությունների այդ սաստիկ վտանգավոր ժամանակներում Հայաստանի հարկատվական հպատակությունը ամենալավ կերպով ապահովված կլինի նրան ինքնավարություն տալով Արաբների համար հպատակությունը, ինչպես և հին պարսիկների համար հարկեր տալով էր արտահայտվում: Հայերի ներքին կյանքի տեղային վարչական կարգերի մեջ նրանք չէին խառնվում առանց հարգելի պատճառների, որոնք նրանց տիրապետության հարցն էին շոշափում: Այսպիսով ճանաչված էր հայերի ինքնավարական սկզբունքը եվ խալիֆը ոչ մի արգելք չգտավ Հայաստանից եկած խնդիրքի դեմ մանավանդ այն պատճառով, որ Աշոտի և նրա հաջորդների վրա մոտիկ հսկողություն կար Շիրակի կեղքին, Դվինում, պիտի մնար արաբական ոստիկանը

Մնում է որոշել Աշոտի նոր պաշտոնի հանգամանքները Ի՛նչ պիտի լիներ նա հայերը իհարկե ցույց տվին խալիֆի արքունիքին որ հին դարերում էլ պարսիկների ժամանակ, Հայաստանը կառավարողը և արքունական հարկեր տվողը թագավոր էլ այդպես էլ որոշվեց:

887 թվականին Հայաստանում տելի ունեցավ պատմական մեծ դեպքը: Մոթամեգ-Բիլլահը թագ ու արքայական գավազան էր ուղարկել Աշոտին Գևորգ կաթողիկոսը մեծ հանդեսով օծեց նրան: Շիրակի թագավորությունը իրողություն դարձավ:

Չորս հարյուր հիսուն տարի էր անցել այն ժամանակից երբ նույն այս Արարատյան նահանգի մի ուրիշ գավաոում մարեց Արշակունյաց թագավորությունը Չորս հարյուր հիսուն տարվա մեջ Հայաստանը շատ չար ու բարի տեսավ հերոսներ եկան գնացին, հայրենիքի բախտը ապահովելու համար շատ ազնիվ ձգտումներ եղան, շատ արյուն թափվեց անհամար զոհեր գնացին։ Բայց առեղծվածը մնաց անլուծելի ոչ ոք չկարողացավ որոշել երկրի ճակատաղիրը ոչ ոք ուժ չունեցավ հազթահարելու անողոք հանգամանքները զուր անցան անձնազորությունը հերոսական ջանքերը: Եվ ոչ ոք չկարողացավ անել այն ինչ արավ Աշոտ Բագրատունին քաղաքագետի կառավարչի և զորավարի փայլուն տաղանդով:

Աշոտը մի նոր շրջան էր բաց անում մեր պատմության մեջ մանր տեղական թագավորությունների շրջանը: Մանր տեղական ինչո՞ւ այսպես ինչո՞ւ Հայաստանը այլևս չկարողացավ գոնե վերադարձնել Արշակունի հարստության ժամանակը, երբ ամբողջ երկրի համար մի էր վասալական հարկատու թագավորը:

Հետաքրքրական հարց պատմության էջերը դիտողին աոաջին անգամ այդ հարցը տալիս է ինքը, մանր տեղական թագավորությունների այս անդրանիկը որի ծնունդը պատմում էինք մինչև այստեղ տալիս է նա այդ հարցը և ինքն էլ լուծում:

Ի՞նչն էր պակասում նրան՝ համատարած, ընդհանրական դառնալու համար

Ըստ երևույթին՝ ոչինչ: Ամեն ինչ ցույց էր տալիս որ այդ տոհմային մասնավոր թագը կենսունակության, աշխույժի, զորության ակներով էր զարդարված և նա կարող էր մի ընդհանրապես դժբախտ չարատանջ, ներքին պակասություններից կեղեքվող երկրի հավաքողն ու քաղաքական բարեկարգ կեցության մեջ երջանկացնողը դառնալ:

Բարեբախտ սկզբնավարությունը արդեն մի մեծ գրավադաս էր Աշոաը 4 կամ 5 տարի միայն թագավորեց: Բայց մենք, որ գիտենք, թե թագից առաջ որքան երկար էր նա աշխատել, կասենք, որ այդ սակավակեցությունը այնքան մեծ զրկանք չէր հայոց աշխարհի համար: Սմբատ խոստովանողի ն նրա որդու կառավարությունը մոտ 50 տարվա մի շրջան է կազմում: Կես դար խաղաղության, հանգստություն - սա այնպիսի մի երջանկություն էր, որին հաճախ չէր արժանանում հայ ազգը իր միշտ ոտնակող, միշտ անհանգիստ հայրենիքում Ահա այդ հազվագյուտ երջանկությունը պիտի ասպարեզ հրավիրեր հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործական ուժերը խաղաղության կյանքի և գույքի ապահովությունը մարդկության ծաղկելուն նույնքան հարկավոր է որքան երկնային ցողը ծաղկոցին մինչև իններորդ դարի կեսը հայ աշխարհի զանազան մասերում ապրող սերունդները սիղիֆյան աշխատանք էին կատարել: Նրանք անում էին մի բան ավելացնում էին բայց գալիս էին հեղեղները տանում ամեն ինչ Եվ նորից պետք էր անել, նորից քար դնել մինչև մոտակա հեղեղը:

Կես դարի խաղաղությունը Բագրատունյաց տոհմի կալվածքներում հոյակապ պտուղներ է տալիս: Ինչպես լավ հովանավորված է այդտեղի ժողովուրդը նրան տալիս են ապրելու, կատարելագործվելու հնարավորություն միևնույն ժամանակ տալիս են և մի երկար ու ժպտուն ապագայի ապահովություն հրաշքով ստեղծելով մի թագավորություն, որ երկրի վրա իջնում է երկնքի օրհնության պես առանց տանջանքների ու ցնցումների խաղաղ ու պայծառ, պահպանելով երկրի ուժերը հենված արդեն պատրաստ վարչական և զինվորական կազմակերպության վրա:

Դինաստիաներ հիմնողները սովորաբար արտակարգ ընդունակությունների տեր մարդիկ են լինում: Տափակ խեղճությունները ոչինչ ստեղծել չեն կարող: Աշոտի թագավորությունը զարմանալի է ոչ միայն իբրև հրաշքի նման մի բան, որ իրականանում է Բուղաների կատարած ավերակների այն հուսահատ օրհասական ժամանակներում երբ երկիրը պեաք է խորտակման վիհը գնար, բայց բարձրացավ մինչև սեփական ազատություն.-զարմանալի է և նրանով որ իր շարունակության մեջ շատ փայլեր ուներ, շատ երջանիկ ու կենսունակ էր, բայց և շատ սակավակյաց անասելի անբախտ:

Այդ թագավորությունը միայն հայտնի չափով քաղաքական ինքնագլխություն չէր ներկայացնում ինչպես նրա ժամանակ և նրանից հետո լույս ընկած ուրիշ տոհմային մանր թագավորությունները այլև ժողովրդի ստեղծագործական ուժերի, կուլտուրական ընդունակությունների բարձր արտահայտությունը: Քաղաքական կյանքը գուցե և շատ արտասովոր զարգացում չգտավ Բագրատունիների երկրում բայց որ կուլտուրական կյանքի ավելի բարձր բարգավաճում մենք, բացի այս թագավորությունից, մի ուրիշ տեղ չպիտի որոսենք, այդ, անկասկած մի ճշմարտություն է որի վիթխարի ապացույցն է Շիրակը: Այստեղ ինքնավարության սկզբից գուցե և էլ առաջուց գոյացել էր մի ոչ սովորական միջավայր որ կարող էր մտավոր-վարչական և կուլտուրական կենտրոն դառնալ ամբողջ Հայաստանի համար և շատ բնական պիտի լիներ տեսնել որ բազմատանջ երկրի այլ մասերն էլ ութ չէր տարածվում Բագրատունիների իրավասությունը, ամբողջ թափով ձգտում են իրանց վիճակը խառնել Շիրակի վիճակի հետ, համախմբվում են նրա շուրջը:

Կյանքի ծայրագույն հրամանատարներ հանդիսացող բոլոր հանգամանքները այդ էին տրամադրում ամենից առաջ ապահովությունը, որ այնքան ցանկալի մի վիճակ է գոյության կռվի դաժան պայմանների մատնված մարդու համար:

Բագրատունիները ապահովություն էին Աշոտը սկիզբն էր, նրանցից առաջացավ մի ամբողջ տաղանդավոր սերունդ, որ աշխարհաշինությունը շատ բախտավոր աջողականությամբ միացնում էր քաջության հետ: Թվենք Աշոտի ժառանգներին կարգով Ամբատ Տիեզերակալ Գագիկ Առաջին բոլորը հերոսներ ոչ մեկը այդ անուններից չի կարմրի իր տոհմի պատմության առաջ իբրև թուլամորթ վախկոտ: Միայն Գագիկիղ հետո առաջին անգամ այլասերում երևաց Բագրատունի տոհմում՝ Հովհաննես Սմբատը: Մի հատիկ օրինակ էր դա, բայց այլասերում որ և վախկոտով անխելքությամբ խեղդեց Շիրակի անկախությունը նրանից հետո տոհմային առաքինությունը իսկույն շտապեց վերականգնել իր հեղինակությունը Գագիկ վերջինն էր դա որ սակայն չնայած իր երիտասարդական աշխույժին իր քաջության չկարողացավ ոչնչացնել այլասերման կատարած ոճիրը և Բագրատունիները պատմութան ասպարեզից անմահացան:

Քաղաքական ապահովության հետ կապված է կյանքի այն վիթխարի գործոնը, որ տնտեսական շահ է կոչվում: Այս կողմից էլ Բագրատունիների երկիրը գրավիչ էր: Այստեղ ծաղկեց առևտուրը: Այստեղ ազգաբնակության հարստությունը նույնիսկ առասպելական համրավ ստացավ: Այն ժամանակվա հռչակավոր հարուստ կենտրոնները՝ Կ.Պոլիս և Բաղդադ այդ տեղերի վրայով էին իրար հետ առևտրական հաղորդակցություն ապահովում և հայերը անշուշտ ոթո ոչ միակ գոնե գլխավոր միջնորդներն էին հանդիսանում այդ առևտրի մեջ քանի որ բյուզանդացիների և արաբների մեջ շատ սաստիկ էր քաղաքական թշնամությունը: Այդ երկու համաշխարհային կենտրոններում էլ հայերը աշակերտում էին գիտության արվեստներին միայն Աբբասյանների փառավոր մայրաքաղաքը ինչ մեծ կրթարան էր: Այդտեղ էր կենտրոնացած այն ժամանակվա գիտությունը, այդտեղ գնացող հայը կարող էր հանդիպել Ասիայի և Աֆրիկայի բազմազան ազգերին, որոնց գրավում բերում էր այդտեղ համաշխարհային առևտուրը:

Ճիշտ է Բաղդադն ու Կ.Պոլիսը միայն Բագրատունյաց երկրների համար գոյություն չունեին, ճիշտ է նրանք մեծ կենտրոններ էին ամբողջ Հայաստանի համար, բայց մենք միայն Բագրատունի թագավորության սահմաններում այն էլ գլխավորապես Շիրակում ենք տեսնում քաղաքակրթության աշակերտած ժողովրդի գործերը, ժողովրդի որ կույր ընդօրինակող չէր այլ ուներ իր սեփական աշխատանքը իր անհատական վերին աստիճանի զարգացրած ինքնուրույնությունն էր մտցնում իր յուրացրածի մեջ:

Այսպես ահա, երկար ժամանակ ամեն տեսակ հնարավորություն, հրապույր կար որ հայ աշխարհի բոլոր բաժան բաժան մասերը, վերջապես միանան իրար հետ կապվեն Շիրակի կենտրոնաձիգ հովանու տակ: Բայց այդպես չեղավ, Բադրատունիները, չնայած իրանց բոլոր ընդունակություններին չկարողացան նույնիսկ երկու հարյուր տարի լրիվ անցկացնել թագավորական գահի վրա: Աշոտի տնկած սերմը հազիվ կարողացավ վաղանցուկ հյութերից բացված մի ծաղիկ դառնալ, որ իր բուրմունքը հաղորդեց մեր պատմության մի քանի էջերին և չորացավ դուրս շպրտվելով կյանքի անապատի մեջ:

Ահա այս իրողությունն է որ ամենից շատ տանջում է այցելուին Անիում, երբ նա վերջացնելով իր շրջագայությունը սկսում է ամփոփել իր տպավորությունները փորձում է թափանցել ավերակների, այսպես ասած, փիլիսոփայության մեջ: Յուրաքանչյուր քար յուրաքանչյուր հիշատակ անբարբառ լուռ ու համր ասում է մտքիդ, որ այստեղ, նախքան այս ավերակները մի ահռելի անարդարություն է կատարվել մի ոճիր: Նրա զոհը փռված է այստեղ մեր ոտների տակ, իսկ ուր է դահիճը:

Ասել թե Բագրատունիները չհասկացան միության ամբողջության գաղափարը ասել մանավանդ նրանք ոչինչ չեն արել այդ գաղափարը տարածելու համար-կլիներ մի մեծ անարդարություն: Աշոտը միության սկիզբը դրել էր նրա առաջին հաջորդները գնացին այդ ուղղությամբ: Բայց այդ հաջորդները բախտ չունեցան հենց աոաջին քայլերում, երբ Բագրատունյաց գահը չէր էլ ամրապնդել, երբ նա նույնիսկ մշտական մայրաքաղաք էլ դեռ չուներ երկիրը տակն ու վրա արին եղբայրասպան պատերազմները: Որքան դժբախտություն, որքան արյուն ու ավերում տեսավ հայոց աշխարհը, մինչև Բագրատունիները համոզվեցին որ ընդհանուր պետական գաղափարը չէ կարելի իրագործել և ստիպված եղան ամփոփվել իրանց կալվածների սահմաններում, բավականանալ տեղային, մասնավոր անկախությամբ:

Ով էր մեղավորը: Դարձյալ ֆեոդալական սիստեմը, Հայաստանի միության, ուժեղացման հին թշնամին: Ոչինչ չկարողացավ խելքի բերել նրան, քաղաքական փոթորիկները, տկարության անհամաձայնության բոլոր բոլոր արհավիրքները եկել ու անցել էին երկրի վրայով առանց խրատական նշանակություն ունենալու: Հին, պատմական իմաստուն ասացվածք է թե հայերը անմիաբան ազգ են: Դա նշանակում է որ Հայաստանում պետական կազմակերպությունը երբեք ֆեոդալական սիստեմից հեռու չէ գնացել: Բագրատունիների ժամանակ Եվրոպայում անգամ պետական միության գաղափարը դեռ չէր իրականացել, ինչպես մեղադրել հայերին որոնց հայրենիքը դեռ ամենահին ժամանակներում, դեռ ուրարտացիների ժամանակ, գավառական մանր թագավորությունների մի ցանց էր ներկայացնում: Այդ հիմքը մնաց անխախտ ծծվեց ազգի արյունի մեջ: ֆեոդալական դրությունը դեռ երկրի թուլություն չէր կարող լինել այն դեպքում, երբ ուժեղ էր կենտրոնական իշխանությունը, երբ թագավորը կարողանում էր ճնշել, հարկադրել տեղական իշխաններին, հնազանդության մեջ պահել նրանց: Այդպիսի ուժեղ կենտրոն Հայաստանը շատ քիչ է ունեցել, այդ պատճառով էլ նրա պատմությունը համարյա սկզբից մինչև քաղաքական ինքնուրույն կյանքի վերջը ներքին թուլության, բաժան-բաժան կացության, տեղական շահերի անհաշտության պատմությունն է: Չունենալով ընդհնուր շահերի ամուր գաղափար Հայաստանը խախուտ, երերուն դրության մեջ ընկավ մանավանդ Արշակունի հարստության վերջանալուց հեաո, մի հարստություն, որ չնայած իր տկար ու անկատար կողմերին այնուամենայնիվ մի և ընդհանուր հայրենիքի գաղավարն էր մարմնացնում երկիրը կեղեքվում էր արտաքին բոնավորների ձեռքին և չէր կարողանում հավաքել իր դիմադրական ուժերը։ Իսկ նրա ուժերը այնքան էլ արհամարհելի չէին։ Քաջություն և վարչական ընդունակություն չէր պակասում հայերին նրանց ամբողջ դժբախտությունն այն էր որ ֆեոդալական կազմակեպությունը կտրատել մանրացրել էր հայրենիքի շահերը, նեղ, գավառական կերպարանք էր տվել նրանց։ Չգտնելով իր հայրենիքում պետական գործունեության ընդարձակ ասպարեզ հայը հեշտությամբ կտրվում էր իր գավառական նեղ փոքրիկ, նույնիսկ չնչին շահերից և գնում էր հեռու, օտար երկնքի տակ իր ընդունակությունների համար գործադրություն որոնելու։

Բյուզանդիան շստ լավ սովորել էր շահագործել հայերին իբրև զինվորական ուժ իր երկրի անկարգ ու անկերպարան պայմանների մեջ էլ հայը գիտեր քաջությամբ պատերազմել։ Բավական էր հայ զինվորական խմբերին տալ որոշ կազմակերպություն, միություն և նրանք բյուզանդական գործը գեղեցիկ կերպով պաշտպանում էին Ասիայի և Եվրոպայի դաշտերում։

Իր ընդարձակ պետական կազմակերպությամբ իր ճոխ ու բարձր պաշտոններով Բյուզանդիան ավետյաց երկիր դարձավ հայ ռազմիկ տարրերի համար։ Դարերի ընթացքում այստեղ էին թափվում ցեղի առաջավոր ուժերր։ Այնտեղ զինվորությունը բաց էր անում նրանց առջև վառքի և իշխանության բոլոր ասաիճանները մինչև կայսերսկան գահը։ Բյուգանդական բանակի շարքերը լցվեցին հայերով անվանի, քաջ զորավարներ դուրս եկան նրանցից։ Արքունիքում նրանք բռնեցին հրամայող դիրք կայսերական գահը գրավեցին ամբողջ դինասաիա հիմնեցին այդ բախաավորները, եթե բախտ կա և կայսերական գահերի վրա շրջապատված էին փառքով շլացոլցիչ շքեղությամբ։ Ահագին պետության մեջ ամեն ինչ հնազանդվում էր նրանց բայց և այդպես, չկա նրանց մեջ մեկը որ իրական օգուտ, հասցրած լինի իր քուն հայրենիքին որ իր ամենակարող ուժի, իր ընդունակության մի մասն էլ նվիրած լինի իր ազգակիցներին։

Ընդհակառակն, հայերը Բյուզանդիայոմ հիմնավորապես մոռանում էին իրանց հայությունը, հաճսխ ուղղում էին իրանց թույլ ու խեղճ ազգակիցների դեմ բյուզանդական օր թոգոքսության զենքերը։ Այն ժամանակներից է երևի, որ բացարձակ ճշմարտություն դարձար թե հայը օտար երկնքի տակ օտարի ծառայության մեջ կարող է նույնիսկ հանճար ցույց տալ, իսկ իր ազգի համար լինել միայն հեռվից նայող մի հռչակավոր անուն և ուրիշ ոչինչ։

Դա դարձյալ միևնույն դրությունն էր բնոր շում, այն որ հայը իր երկրի մեջ իր ընդունակությունները գործածելու և վարձաարվելու ասպարեզ չէր գտնում որովհետև այնտեղ համայնականություն չկար որովհետև ֆեոդալական սիստեմը ամեն ինչ մանրացնող էր, սեփական շահերի մանր մունր, միմյանց հակառակ, թշնամի հաշիվներ էր։

Ահա այգ մանրող ուժը դուրս եկավ և Բագրատունիների դեմ բերելով իր հետ ինչպես միշտ կռիվ, ատելություն, քայքայում ընդհարման առաջին սարսափելի ծանրությունը վիճակված էր կրել Աշոտի որդուն և անմիջական հաջորդին՝ դժբախտ Սմբատին որի ողբերգական կյանքի հետ մենք փոքր ինչ ծանոթացանք Շիրակավանի մոտով անցնելիս։ Հարվածը գալիս էր ընտանի թշնամուց հարազատ քրոջ որդուց։

Ֆեոդալական կազմակերպության մեջ մի տոհմի ուժեղությունը կարող էր նշանավոր աստիճանի հասնել, եթե հաջողվում էր միանալ հարևան տոհմերի հետ։ Այդ միությունը սովորաբար գլուխ էր գալիս բարեկամության կապետով։ Արդեն տեսանք որ Աշոտը իր զարմանալի շենքր հաջողությամբ կառուլցանելոլ համար, խնամիացավ Վասպուրականի Արծրունիների հետ այդ խնամիությունը օգտակար հանդիսացավ բայց ոչ երկար ժամանակով։ Ֆեոդալական սկզքունքը կարող էր մոռանալ նույնիսկ ազգակցական կապերը, Գագիկ Արծրունին, Աշոտի թոռը, միացավ Ատրպատականի Յուսուֆ ոստիկանի հետ և կատաղի կռիվ հայտարարեց քեռու դեմ հետևանքը հայտնի է Սմբատ նահատակցի սոսկալի տանջանքներով իսկ Գագիկը թագ ստացավ Բաղդադից: Եվ այս պառակտումը տեղի էր ունենում Աշոտի թագավորելուց հազիվ 20-21 տարի անցած:

Յուսուֆը իմացավ գործի դարձնել ֆեոդալական անմիաբանաթյունը: Տեսնելով որ Բաղդադի արքունիքի հաճությամբ կազմված հայկական թագավորությունը աշխատում է մեծանալ ընգհանրսկան ուրեմն և անհամեմատ ուժեղ դառնալ, նա շտապեց բազանության կռվախնձորը գլորել հայ իշխանների մեջ: Գագիկը ամենյան հեշտության թագ ձեռք բերեց: Բայց պատմությունը կարող է փոքր ինչ խնայել այս անունը իրդատաստանի առաջ գոնե այն պատճառով որ նա թագավորելուց հետո էլ չշարունակեց իր անզուսպ կատաղությունը Բագրատունիների դեմ վերջում նա զղջացող չարագործ դարձավ, և Վասպուրականի թագավորության շարունակեց իր գոյությունը այլևս չխառնելով Շիրակի գործերի մեջ:

Սակայն Յուսաֆի պես մարդը շատ քիչ պիտի վախենար այս հանգանանքից Գագիկ Արծրուն ու նման անհատներ շատ էր տալիս այ ֆեոդալականությունը Սմբատի հաջորդ Աշոտ Երկաթը թագավորությանը ժառանգելուց մինչև մահ, ամբողջ 14 տարի կռվեց Յուսուֆի և մանավանդ նրա անբարոյականացրած հայ նախարարների դեմ որոնք չէին ուզում ճանաչել նրա իշխանությունը նկատենք որ այդ նախարարներից մեկը Աշոտի աներն էր:

Երկու Բագրատունիները կռվում էին հերոսաբար բայց չկարողացան զսպել ֆեոդալականությունը հաղթվողը դարձյալ պետական միության գաղափարն էր և Բագրատունիների հարկադրված եղան ձեռք վերցնել այդ գաղափարից նրանք Արծրունիների մնան, ամփոփվեցին իրենց կալվածների սահմաններում: Դա հարցի ամենալավ թեև ոչ արմատական լուծումն էր: Գոնե տանը, իրենց սեփական գավառում Բագրատունիները ազատ էին ցույց տալու, թե ինչ աշխարհաշեն մեխագործություների են ընդունակ:

Այդ ինքնամփոփման ժամանակ առանջին գործն է մեր Անին, ուր Աշոտ Ողորմածը 961 թվականին թագավոր օծվեց: Այդ օրից մայրաքաղաք Անին սկսեց հեքիաթական հերոսի նման բերով աճել զարգանալ ու զարդարվել: Բախտավոր աստղի տակ էր նա իբրև խնամքի ու հոդածության առարկա և հենց այդ պատճառով և ցավեցնում է նա իբրև ոչ այնքան բախտավոր քաղաքական կենտրոն: հազիվ 7 տարի ապրել էր իբրև մայրաքաղաք և ահա պառակտումը մտավ և Բագրատունիների տունը Շիրակի թագավորությունր մանրառավ նույնիսկ իր սահմանների մեջ Անիի քթի տակ մի ախոյան բարձրացավ մի նոր մայրաքաղաք:

Եթե մեր այս Միջնաբերդը շատ բարձր չլիներ, գոնե Աղաջայի չափ բարձր, մենք այստեղից դեպի հյուսիս արևմուտք նայելով կտեսնենք այն ահեղ բարձրավանդակները, որոնց վրա իր անառիկ ամրություններով նստած է հռչակավոր Կարսը: Այդ ամրությունների կենտրոնը, Ախուրյանի աջ ափին ցցված ժայռոտ բարձրությանն է, այժմ Միջնաբերդը, իսկ այն ժամանակ բուն Կարս ամրոցը հարավ արևելյան բաց դաշտային կողմից շրջապատված հաստ պարիսպներով:

Այդ բերդն էր, որ պառակտումր պաշտպանեց իր հզոր կրծքի մեջ Բագրատունիների ամենաթույլ, հիվանդոտ կողմն էր գահաժառանգության հարցը: Արևելքում շատ քիչ է պատահում, որ գահի շուրջը կռիվներ չլինեն թեկնածուների մեջ: Աշոտ Աոաջինը ինչպես երևում է չէր կարողացել հաստատուն մի կարգ որոշել, թե ինչպես պիտի իր ժառանգները հաջորդեն իրար եվ երբ նա փակեց իր աչքերը վեճ ու գժտություն ընկավ նրա եղբայր Աբասի և նրա որդի Սմբատի մեջ: Ով պիտի ժառանգեր արքաեղբա՞յրը, թե՞ արքայաորդին: Վեճը, որ սպաոնում էր շատ վտանգավոր կերպարանք ընդունել, խաղաղ լուծում ստացավ այն մտքով, որ գահաժառանգությունը պիտի լինի ուղիղ գծով այսինքն, որդուց որդի: Բայց առաջին պայքարը վերջինն էլ չդառավ: Օրինակությունը շատ ամուր չէր Բագրաոունի տոհմի մեջ: Աշոտ Ողորմածի եղբայր Մուշեղը չկամեցավ հպատակ մնալ իր եղբորը և Կարսում առանձին թագավորություն հիմնեց: Աշոտը չդիմադրեց, նա գոհ էր որ այդպիսով վերջ են գտնում ժառանգական վեճերը: Նրա խաղաղասեր քաղաքականությունը գոնե աղետի առաջ առավ․ Կարսի թագավորությունը գոհ մնաց իր վիճակով չթշնամացավ Անիի թագավորության ընտանեկան երկպառակությունները վերջանում էին բայց այդ չէր նշանակում թե քաղաքական շահերն էլ խնայված են մեջտեղ։

Այստեղից այնտեղ Անիից Կարս հազիվ 50-60 վերստ տարածություն լինի։ Երկու քայլ մի պետություն համար։ Եվ երկու քայլի վրա բաժանում, քայքայում։ Ֆեոդալի հասկացողությունը տարածության վերաբերմամբ էլ տարօրինակ էր նա չէր իմանում որ տարածությունը պետության համար շունչ է նրա փառասիրական տենչն էր որ գիտեր բավականանալ նույնիսկ Կարոի փոքրիկ մանրադիտական թագավորությամբ:

Որքա՜ն նեղ, ճնշող է մեր հին իրականությունը։ Միևնույն մեծ լեռնադաշտի երկու, համարյա հանդիպակաց ծայրերում միևնույն գետի ափին կանգնած երկու զենքովքով, Շնորհակալություն և այդքանի համար։ Բայց մի՛թե կործանումը միայն զենքով է կատարվում իսկ առանձնացո՛ւմը, իսկ իրարից անտարբերության սառնության խորխրամատներով անջատվեց չկար զենքի թշնամություն։ Բայց չկար էլ զենքի բարեկամություն։ Միևնույնը չէ՛ սա երկու դրակից արյունակից միևնույն վիճակին ենթարկված հարևաննելի համար։ Բնությունից անառիկ գիրք ստացած Կարսը պիտի լրացներ Անիի կես դաշտային դիրքի պակասությունները պիտի նրա պատվարը հզոր մարտկոց դարնար։ Սակայն նույնիսկ օրհասական վտանգի կործանման րոպեներին էր նրանք իրար ձեռք չմեկնեցին։

Կարևոր է որ Կարսի թագավորությունը նույնիսկ կուլտուրական տեսակետից էլ Շիրակի լրացումը չդարձավ։

Կարս Շիրակին չէր պատկանում նրա գավառը ուրիս անուն ուներ Վանադ և կարծես աշխարագրական բաժանումը կուլտուրական բաժնում էր եղել Վանանդը Շիրակ չէ իր հին հիշատակարաններով միևնույն տոհմի հատվածն էր այստեղ թագավորում մոտ մի դար երկու սահմանակից դավառները միևնույն երկիրն են իրենց բնու բնությամբ աշխարհագրական հանգամանքների Կարսի թագավորները չունևոր մարդիկ չէին Բայց և այդպես մեծազոր էության հիշատակներ նրանցից մեզ չեն մնացել: Չէ կարելի ասել, թե ժամանակն է անհետացրել նրանց բոլոր գործերր, որովհետև ժամանակակից պատմագրութրւնների մեջ էլ մենք չենք տեսնում որ նրանք մի բան արած լինեն:

Բացառություն է միայն Կարսի հոյակապ Մայր եկեղեցին, որ շինել է Աբաս թագավորը և այսօր ռուսներին է պատկանում:Բայց ուշադրություն դարձրեք թե երբ է նա շինված Նախքան թագավորության պառակտումը Աբասը Աշոտ Ողորմածի և Մուշեղի հայրն էր Բագրատունիները դեռ մշտական մայրաքաղար չունեին: Աշոտ Աոաջինը թագավորեց Բագարանում Սմբատը՝ Շիրակավանում իսկ Աբասը մայրաքաղաք ընտրեց Կարսը և այդտեղ շինեց եկեղեցին:

Կարսը ուրեմն, ավագություն ուներ իբրև մայրաքաղաք, Անիի վերաբերմամբ իր նախապատվությունը նա չկամեցավ զիջել Անիին և եթե Աշոտ Ողորմածը թագավորեր այնտեղ իր հոր քաղաքում, իր հոր հոյակապ եկեղեցու մոտ գուցե և Մուշեղը չկարողանար անջատ գահ հաստատել Նրան, անշուշտ,շատ օգնել է այն որ հայրական խանգարված մայրաքաղաքն էր նորից թագավորանիստ դարձնում:

Այսպես թե այնպես, Կարսի բաժանված թագավորաոթյունը դատելով մեզ մատչելի բոլոր հանգամանքներից, միանգամայն ամուլ էր թե իբրև քաղաքական և թե իբրև կուլտուրական ոճ:

Բնությունը կարծես միայն Շիրակի հողն էր ընտրել Բագրատունիների և առհասարակ հայ ցեղի բարձր ընդունակությունները բեղմնավորելու համար:

Բայց Կարսը Անիից բախտավոր էր Անին միայն 84 տարի մնաց թազավորանիստ իսկ Կարսր 120 տարի (հաշվելով և Աբաս I ի թագավորության տարիներր) Եվ այն ժամանակ երբ Բագրատունիներր անհետացել էին Անիից, Կարսում դեռ մի քանի տարի էլ Մուշեղի ժառանգն էր թագավորում:

Նայում եք այդ երկու քայլի իրականության և ձեր աչքերի առջև իր ամբողջ հասակով կանգնում է այն մեծ ոճիրը, որ քարուքանդ արեց այս բոլոր կողմերը: Նա կործանում բերեց: Կործանումը երկար ժամանակից ի վեր էր պատրաստվում: Հայ ֆեոլադականությունը դեռ կարող էր բաժան բաժան ապրել թագավորել, տոչորվել փառամոլությունից քանի որ Հայաստանի տերը թույլ կազմալուծվող խալիֆայությունն էր: Բայց նրա դժբախտությունը հեռու չէր: Պատմության անողոք օրոնքով թույլերը կենսունակություն չունեցողները դուրս պետք է նետվեին ասպարեզից: Դա Բաղդադի արքունիքի ճակատագիրն էր: Նրա անկման հետ Երևան են գալիս նոր հանգամանքները: Արևմըտյան Ասիայում դարձյալ կազմակերպված ուժն է գլուխ բարձրացնում: Բյուզանդիան գերակշռող է հանդիսանում իբրև տիրապետող: Սա առաջին ահավոր վտանգն էր հայ ֆեոդալականության համար: Հեռավոր արևելյան երկրներից այդ վտանգի առաջն էր գալիս մի ուրիշը ավելի անողորքը, ավելի ահավորը:

Երկուսս էլ պիտի իրար հանդիպեինք, իրար հետ ընդհարվեին Հայաստանի հողի վրա: Եվ նրանց մի շունչը բավական պիտի լիներ, որ հայ ֆեոդալականության ստեղծած թագավորությունները տապակվեին խաղ թղթերից շինած տնակների նման:

Վերևում ասացինք, որ Աշոտ Բագրատունին բաց արավ մեր պատմության մեջ մանր գավառական թագավորությունների շրջանը: Այստեղ ասենք, որ տասնմեկերորդ դարի առաջին կեսում, երբ մեր հիշած երկու վտանգները հետզհետե աճում մեծանում էին: Հայաստանում բացի մեզ ծանոթ երեք թագավորություններից (Վասպուրական, Շիրակ, Կարս) կարին և Սյունյաց: Աղվանից և Լոռու լեռնային թագավորությունները: Թիվը բավական է, որ դւք ասեք, թե թագավորությունների մի ամբողջ ցանց կար: Սակայն ցանցը մի որոշ կապ է ենթադրել տալիս իր բաղկացուցիչ մասերի մեջ, մինչդեռ դուք գիտեք, որ ոչինչ միացնող կապ չկար մեր այդ թագավորությունների մեջ: Նրանք նստած էին իրենց փառահեղ առանձնության մեջ: Եկավ արտաքին ուժը և մեկին առանձին- առանձին, զանազան ժամանակներում, խորտակվեց:

Առաջին ընկնողը Վասպուրականն էր Արևելից առաջացող վտանգը սելջուկյան արշավանքը եկել կանգել էր նրա դիմաց: Ի՞նչ անել: Ֆեոդալականությունը մահվան րոպեին էլ հավատարիմ մնաց իր ավանդական ոգուն: Տեսնելով, որ անկարելի է սեփական ուժերով դիմադրել վտանգին, Արծրռւնիների գահը շտապեց ընկնել Բյուզանդիայի գիրկը: Դա արևմտյան վտանգն էր, բայց այնքան սարսափելի չէր միամիտ հայ իշխողների համար, քանի որ երևան գալիս զինված ոչ թե սրով, այլ նենգավոր քաղաքականությամբ: Կյանքի պատուհաս չէր բերում այդ վտանգը, և Արծրունիները կարծեցին, թե մեծ իմաստությամբ են գործում իրանց ազատության համար մի առուծախ առաջարկելով բյուզանդացիներին: Վասպուրականը փոխանակվեց Սեբաստիայի հետ: Արծրունիները իրանց ժողովրդի, իրանց գահի հետ վեր կացան գնացին իրանց գնած տեղը: Նրանք չգիտեին, որ կարելի է ժողովուրդ գաղթեցնել, բայց չէ կարելի հայրենիք փոխադրել մի տեղից մյուս տեղ, թագով պսակված գլխի մեւ չկար այն հասկացողությունը, որ թագր ուրիշ ազգերի ողորմությամբ չէ կարելի գահել, այլ պետք է հենված լինի սեփական ուժի վրա:

Սեբաստիա գնացին վասպուրականցիները, ոչ թե ազատվելու, այլ կուլ գնալու համար: Բյուզանդիան գրավեց հայ ֆեոդոլներին իր ներսը և արագ մարսեց նրանց:

Այդ միջոցը իր հեշտությամբ, իր օգտավետությամբ այնքան ձեռնտու էր բյուզանդդականության, որ Վասպուրականից հետո հերթը հասավ Շիրակին:

Այստեղ դեռ այնքան ահարկու չէր սելջուկյան վտանգը, ուստի ուրիշ տեսակ հող պատրաստվեց խաղաղ նվաճման համար: Շիրակում սաստիկ էր բյուզանդական ազդեցությունը: Հունական կրթությունը շատ տարածված էր հայ ազնվականության մեջ: Թագավորական տոհմն էր, կարծեմ, որ օրինակ էր տալիս: Երկիրը շարունակ շփման մեջ էր Հայաստանի բյուզանդական բաժնի հետ, իսկ Կ. Պոլիսը իր ճոխություններով գրավում էր թե իշխաններին, որոնք այնտեղ վայելություն և պատիվներ էին որոնում, թե վաճառականներին: Շատ լավ ուսումնասիրած լինելով հայ ֆեոդալների թույլ կողմերը Կ. Պոլսի արքունիքը սիստեմ էր դարձրել նրանց զանազան պատվավոր տիտղոսներով, ընծաներով սիրաշահելը: Այդ միջոցները իրենց արդյունքը տվին հունասեր նույնիսկ հունամոլ կուսակցություն էր կազմվում մանավանդ ազնվական դասակարգի մեջ:

Միակ արգելքը, որ կանգնած էր հայերի և հույների մեջ կրոնական տարբերությունն էր: Բայց դա չէր կարող այնքան անհաղթելի մի արգելք հանդիսանալ քաղաքական գործի մեջ: Բյուզանդականությունը նույնիսկ առժամանակ թողեց իր ֆանատիկոսական ատելությանը դեպի հայոց եկեղեցին, կրոնական վեճերը առժամանակ դադարեցին: Ճարպիկ ու ճարտար կերպով պատրաստվում էր խաղաղ նվաճման ծրագիրը: Հույները այնպես էին կարողանում զսպել իրանց, որ հայոց կաթողիկոսին նույնիսկ թույլ տվեցին ջրօրհնեքի արարողությունը կատարել իրանց բանակում:

Իսկ հայ ֆեոդալականությունը մեծ եռանդով նպաստում էր հունական կլանող ծրագրին: Գագիկ I-ից հետո Անիի թագավորությունը երկարատև օրհասի մեջ ընկավ: Նա նորից ճեղքվեց ժառանգական վեճերի պատճառով ավելի ևս մանրացավ:

Բագրատունիների և ամբողջ Շիրակի դժբախտությունն էր, որ Գագիկից ծնվել էր առաջ Հովհաննես Սմբատը, ապա Աշոտը: Սովորություն է, որ թագավորների անդրանիկն է գահը ժառանգում, ինչ էլ լինի նա: Հովհաննես Սմբատին, այդ դանդաղաշարժ անընդունակ, վախկոտ, բայց գրասեր և հոգեսեր մարդուն մենք ճանաչում ենք: Նրա եղբայր Աշոտը՝ կատարյալ հակապատկեր, մի քաջ ու եռանդոտ Բագրատունի: Նա չկարողացավ հաշտվել այն դառն իրողության հետ, որ լոկ ծնունդի իրավունքով պիտի թագավորե իր անընդունակ եղբայրը: Ժառանգական վեճ բացվեց, որ շատ սուր կերպարանք ստացավ: Աշոտը նույնիսկ աններելի միջոցների դիմեց, մինչև անգամ փորձեց սպանել իր եղբորը: Ոչինչ սակայն, չօգնեց: Անընդունակությունը չզիջեց երկրի օգտի համար: Եղբայրների մեջ, վերջապես կայացավ հաշտությունը, հիմնված երկրի բաժանման վրա: Հովհաննես Սմբատը թագավորում է Անիում, իսկ Աշոտը-դրսի աշխարհում: Ֆեոդալականությունը վերջիվերջո քաղաքի թագավորություն էր մտցնում Հայաստանի մեջ մի թագավոր, որին պատկանում էր մի հատ քաղաք իր շրջակայքով: Սակայն դա ժամանակավոր դրություն պիտի լիներ, որոշված էր, որ Հովհաննես Սմբատի մահից հետո Անիի ամբողջ թագավորությունը պիտի անցներ Աշոտին:

Եվ այդ տխուր ժամանակներում սելջուկյան վտանգը ցույց տվեց իր ահավոր դեմքը Անիի վախկոտ թագավորին: Նա դեռ նվաճումներ չէր անում, այս կողմերում հայտնվեց Շիրակի սահմանակից մի գավառում, ապա դարձրեց իր արշավանքը դեպի Վասպուրական Միջագետք։ Բայց եղածն էլ բավական էր մի Հովհաննես Սմբատի համար: Դժբախտաբար, արևմտյան վտանգն էլ զինված երևան եկավ Շիշակի սահմանների մոտ: Վասիլ կայսրը արշավում էր դեպի Վրաստան: Վախեցած Սմբատը, ինչպես գիտենք, շտապեց իր չաղ մարմնի համար հանգստություն ապահովել, Անին նվիրելով կայսրին:

Այս կերպարանքով է հասել մեզ պատմական դառն կաղությունը: Բայց մենք չպիտի կարծենք, թե այսքան հեշտ կերպով կարող էր կատարվել այդ ստոր վաճառքը, առանց հույների մասնակցության և գիտության: Մի թագավոր, որքան էլ նա Հովհաննես Սմբատ լիներ, չէր կարող սյդպիսի գործ կատարել առանց երկար պատրաստության, առանց ճնշումների: Կար նրա համար էլ զսպանակ՝ կրոնասիրությունը, որ այնքան հիշատակներ է թողել Հոռոմոսում: Եթե պետական գաղափար չկար, պետք է լիներ կրոնասեր մարդու երկյուղը հոգու պատասխանատվության մասին: Ո՛չ, Անիի վաճառքը միայն թագավորի վախկոտության հետևանքը չէր կարող լինել: Այդ վախկոտությունը այն պարարտ հողն էր, որի վրա գործել սկսեցին բյուգանդական ոսկիները, միացած հայ ֆեոդալների արարքների հետ:

Հունամոլության ամենածայրահեղ մի ներկայացուցիչ մեծ ազդեցություն և նշանակություն ուներ Հովհաննես Սմբատի արքունիքում: Դա Վեստ Սարգիսն էր: Կարոտ էլ չէ այս մարդը որևէ հանձնարարականի, հայոց պատմության փոքրիշատե ծանոթ հայի համար դա մի զզվելի հասկացողություն է մի դավաճան որ Անիի թագավորության հոգեհանը հանդիսացավ: Այստեղ կարելի է այդ ատևլի տիպի առանձնահատուկ մի քանի գծերը բնորոշել որպեսզի ընթերցողը իմանա, թե դա մի բացառիկ հրեշ չէր գլխովին չարության և ավերանքի համար ստեղծված:

Վեստ Սարգիսը մի ազդեցիկ իշխան էր, խոշոր կալ վածատեր Շիրակում նրան սյունեցի են անվանում բայց այգ անունը լոկ նրա ծագումը պիտի հայտնե նա Սյունիքում չէր ապրում ամուսնացած էր Գրիգոր Մագիստրոսի աղջկա հետ և, այդպիսով բարեկամացած էր ժամանակի իշխանական ամենս, ազդեցիկ տոհմի Պահլավունիների հետ այդ ամուսնությունը նրան հայտնի գիրք պիաի տար այս կողմերում:

Սակայն Սարգիսը առանց ամուսնության էլ դիրքի տեր մարդ էր:«Վեստ» բառը որ անբաժան կպած է նրա տխուր անվան հունական պաշտոնը աստիճանի անուն է նա ցույց է տալիս որ Սարգիսր պարզապես մի բյուգանդական պաշտոնյա էր այդ իհարկե չէր խանգարում, որ Սարգիսը մի ջերմեռանդ կրոնասեր հայի համբավ էլ վայելե և իրավ Աամվել Անեցին գրում է Մեծապատիվ Վեսան Սարգիս զկնի բազում շինուածոց բերդից և եկեղեցեաց զհրաշալի զվանս զխծկօնս շինեաց պայծառ պսակավ զարդարետլ զքուարանն: Այսօր էլ կա խծկոնքի վանքը, որ Անիից շատ հեռու չէ և նրա արձանագրություններից մեկի մեջ այսօր էլ խոսում է բյուգանդականշ շատ շողոքորթված, իր դիրքով և աստիճաններով հպարտացոդ և շլացնող պաշտոնյան նրա մասին ասված է «Ռրգիացեալ և սիրելի ճորտերից թագատրաց հոռոմոց առեալ երից պատիւ անթիպաս պատրիկ, վեստ և դուկ արևելից»

Բյուրոկրատի մի տիպիկական դեմք: Մենք փաստեր չունենք սլնդելու թե Սարգիսը իրապես պաշտոններ է վարել բյուգանդական ծառայության մեջ: Կարող է այնպես էլ եդած լինել որ այդ պատիվները այդ աստիճանները նա ստացել է առանց իրական ծառայությունների, լոկ իբրև շլացնող վարձատրություն: Այսպիսի օրինակներ մենք ունենք Բյուզանդական կառավարությունը իր իրավասության տակ չգտնվող երկրների նշանավոր մարդկանց շնորհում էր պետական տիտղոսներ, ինչպես այժմ շքանշաններ են շնորհվռւմ հայտնի է մեզ, որ Վահրամ Պահլավունի մեծ իշխանն էլ ուներ անթիպատ պատրիկի տիտղոսը:

Բայց այս հարցը շատ էլ կարևոր չէ, կարևորն այն է, ոք Սարգիսը տոգորված էր բյուզանդակտն բյուրոկրատիայի ոգով: Սրա շատ բնորոշ ապացույցներն են խծկոնքի արձանագրության այն բառերը, որ վերևում արտագրեցինք: Այդպես քծնել իրանից բարձրի առաջ, այդպես պարծենալ կայսերական դռնից ստացած շնորհներով կարող էր միայն սյուզանգական բյուրոկրատը հայտնի են այդ դասակարգի հատկությունները՝ սաստիկ ընչասիրություն, հարստանալու, բարձր դիրքերը գրավելու անհագ ծարավ, կաշառասիրություն, եսամոլություն: Առհասարակ, հունական կրթություն ստացած հայ իշխանները շատ լավ լուլրացրել էին բյուզանդական բյուրոկրատիայի քաղաքավարական ձևերը նույնիսկ հաճոյական շողոքորթական արտահայտություններն էլ որոնք ամենաէական մասն էին կազմում բյուզանդական կառավարող շրջանների աշխարհավարության մեջ: Ընդօրինակվում էին հայերի կողմից ստրկաբար: Բավական է համեմատել Վեստ Սարգսի աներ Գրիգոր Մագիստրոսի նամակներր բյուզանդական շատ տիպիկական բյուրոկրատ ուսումնական Միխայիլ Պսելլի նամակների հետ նույն ոճը նույն դարձվածքները նույն ոգին

Եվ ահա բյուզանդական հոգով մկրտված այդ հայ բյուրոկրատը, Վեստ Սարգիսը, ազդեցություն ուներ Անիի արքունիքում: Այնտեղ նա աոաջին մարդն էր այդ բանի ապացույց է և այն, որ Հովհաննես-Սմբատի մահից հետո նա էր տերության խնամակալը: Պետք է երևակայել թե բյուզանդականության այդ գործիքը ինչպես էր փաթաթել խեղճ: Վախկոտ թագավորին իր ցանցերի մեջ, ինչպես էր համոզում նրան թե փրկությունը հունաց քրիստոնյա թագավորին անձնատուր լինելն է։ Առանց եկեղեցու աջակցության, նա հազիվ թե կարողանար գլուխ բերել բյուրոկրատական ճարպիկությամբ հյուսած ինտրիգը։ Եվ նրա աջակիցը հանդիսացավ ժամանակի Հայոց կաթողիկոսը, Պետրոսը, որ մեծ հարստություններ ուներ, բայց դարձյալ ընչաքաղց էր, մանավանդ փառամոլ։

Եկեղեցու պետի հաճությունը բոլորովին թուլացրած պիտի լինի Հովհաննես Սմբատին։ Փառավոր կաթողիկոսը ոչ միայն չընդդիմացավ Անին նվիրելու և Շիրակի թագավորության վերջ դնելու մտքին, այլև ինքը իր ձեռքով տարավ այդ թուղթը, հանձնեց Վասիլ կայսրին հունական բանակում, հասկանալի է, բայց գրկով պիտի ընդունեին այդ վեհափառ դեսպանին, չէ՞ որ թագավորությունը դնելուց հետո հերթը պիտի գար եկեղեցուն։ Կայսրը շատ շողոքորթեց Պետրոսի փառասիրությանը անձամբ ներկա գտնվելով ջրօրհնեքի արարողությանը։ Նա նույնիսկ դեմ էլ չէր, որ տարածվի այն առասպելը, թե երբ Պետրոսը հայոց մեռոնը կաթեցրեց գետի մեջ, գետը կանգ առավ։ Այսպիսով, այնքան մի անպատիվ պատվիրակություն կատարած Հայոց կաթողիկոսը դեռ վարձատրվեց պատմության մեջ «Գետադարձ» տիտղոսով, որ հրաշագործ սրբություն է ցույց տալիս։

Ահա ինչ հանգամանքների մեջ կատարվեց քաղաքական զզվելի դավադրությունը։ Նա պատրաստվում էր վաղուց, նա հայկական իրականության սիստեմի հետևանքն էր։ Եվ զարգացավ խոսքից իրողություն դարձավ էլի նույն գործոնների, նույն հանգամանքների ստիպմամբ։

Ապօրեն թուղթը դեռ չէր նշանակում, թե ամեն ինչ վերջացած է։ Դեռ հեշտ կարելի էր իրավունքներ պաշտպանել, կործանման առաջն առնել։ Բայց բյուզանդականությունը Հայոց արքունիքում Վեստ Սարգսի պես մի ստրուկ ուներ և նրա միջոցով էլ պայքար սկսեց Անիի մեջ։

Հովհաննես-Սմբատն ու Աշոտը համարյա միաժամանակ մեռան։ Տերության խնամակալը ասում էր, որ Անին կայսրի կալվածն է արդեն։ Բայց հայությունը դեռ այն աստիճան անպատիվ անկման չէր հասել, որ լուռ հպատակվեր Վեստ Սարգսին։ Հունամոլ կուսակցության դեմ դուրս եկավ ազգային կուսակցությանը: Բագրատունիները անժառանգ չէին: Մեջտեղ կար Աշոտի որդին, Գագիկը, 14֊ամյա մի վառվռուն, կտրիճ, կրթված պատանի: Նրա շուրջը խմբվեց ազգային կուսակցությունը, որի գլուխն էր Վահրամ Պահլավունին: Անին տեսնում էր թե որքան սուր կերպարանք է ընդունել, որքան երկար տևից այդ երկու ազգությունների ընդհարումը: Երկու տարի դատարկ մնաց Հովհաննես Սմբատի գահը: Երկու տարի շարունակ Վեստ Սարգիսը չէր թողնում, որ սրբազան մայրաքաղաքը ընդունե իր մեջ իր կտրիճ Բագրատունուն: Հայրենի բախտի դավաճանը իր ետևում ուներ բյուզանդական ամբողջ զորությունը: Եվ եկան օրեր երբ Անին պիտի տարուբերվեր այն մտքի մեջ, թե արդյոք զուր չէ դիմադրությունը, արդյոք ամեն ինչ կորած չպետք է համարել:


Այնտեղ էր, երևի, Ուչ-թափայի և Ալաջայի ստորոտների այն մեծ դաշտավայրերում, որ ահագին բանակներ էր գնում բյուզանդական զորքը: Չորս անդամ նա ամբողջ թափով արշավեց դեպի Շիրակ չորս անգամ ավերանքով ու կոտորածով հասավ Անիին որպեսզի կատարե Վեստ-Սարգիսի և նրա նմանների բաղձանքը և խլե Անին իր թագավորության ձեռքից: Ահագին զորակույտերը ճնշող, հուսահատեցնող տպավորություն էին թողնում նա, ազգաբնակության վրա: Բայց դեռ չէր մեռել հայի բախտը, դեռ կար մի բազուկ որի մեջ կայտառ զարկում էր հերոսությունը; Կենդանի էր Վահրամ Պահլավունին: Ծեր առյուծը չվախեցավ այն հսկայական դժվարությունից, որը հաղթելուց հետո միայն պիտի կարոզանար վերջին բագրատունուն նստեցնել հայրենի գահի վրա երեք անգամ Վեստ Սարգիս ամաչեց բայց դեռ այդքանը բավական չէր:


Մի օր Անին իր գեղեցիկ պատերի վրայից տեսավ ահեղ մի տեսարան: Շրջակա դաշտերը ծածկվել էին զինվորներով, եկել էին այդ գեղեցիկ պարիսպները խլելու: Բյուզանդականությունը այս անգամ այնպիսի զորությամբ էր հանդես եկել հափշտակոզի դերում, որ ահ ու սարսափ պիտի տաթածեր։ Մեր պատմիչներն ասում են, թե բյուզանդական բանակը 100 000 հոգուց էր բաղկացած: Նա կատաղած էր նախկին անհաջողություններից և զենքի լեզվով խոսելուց առաջ, իր այդ կատաղությունը թափում էր այն նախատինքների և հայհոյանքների մեջ, որ ամեն օր ուղարկում էր պաշարվածներին:

Ահա այն պարիսպների Ավագ Դուռը, բարձր աշտարակները: Հունիսյան միջօրեն իր տոթով խանձում է նրանց հալումաշ, ծռմռված կմախքները, բայց նրանք այդպես քարուքանդ ու մեռած էլ պատմում են այն օրհասի տագնապը: Առաջին անգամն էր, որ նրանց առջև խաչերով զարդարված ճակատի դիմաց, կանգնած էր մի խոշոր բանակ, որ նույնիսկ խաչերով էր զարդարում իր բոլոր նշանները, բայց անողոք էր, ատելությամբ էր լցված դեպի պաշարված քրիստոնեությունը, որին հայհոյում էր, նախատում էր ամեն օր: Ի՞նչ պիտի լիներ: Արդյոք Սմբատյան ամրությունները պիտի կարողանային ցույց տալ, որ իրենք միայն գեղեցիկ չեն, այլև ջլուտ անհաղթահարելի:

Ահա նրանց ետևում, քաղաքի մեջ գնդեր են կազմվում, պատրաստվում: Մեծ բազմություն է, ամբողջ 30 հազար մարդ: Նրանք ծածկել են մայրաքաղաքի բոլոր ազատ տեղերը` հրապարակները, միջնաբերդի պարիսպները: Շարժվելու նշան տրվեց: Ավագ Դուռը բացվեց, զինված բազմությունը դուրս է գնում դուրս` դեպի պատերազմի դաշտը: Վահրամ մեծ իշխանը իր տեղն է, նա է հայ բանակի հոգին, նա տանում է հարդարում է ճակատը: Ի՜նչ տեսարան: Ալեզարդ հերոսը իր ամբողջ բանակով կայծակի պես հարվածում է բյուգանդական բանակին: Ահռելի թափ ունի այդ հարվածը: Նա ոտքի տակ է գցում, տրորում է թշնամուն, թույլ չի տալիս, որ սա ուշքը գլուխը հավաքի: Կոտորածը սոսկալի է: Հայերը կատաղած են իրենց լսած հայհոյանքներից, այս ամբողջ անարդար ավազակային գործից, եվ այնքան անխնա, անդուր են այդ կոտորողները, որ Վահրամը, նույնքան քաջ քրիստոնյա, որքան քաջ զորավար, միջամտում, խնայել է հրամայում: Նա արդեն տեսնում էր, որ բյուզանդական պարտությունը կատարյալ է, որ ընկածին ջարդելը այլևս ավելորդ անգթություն է։ Մեր պատմիչները հավատացնում են, որ Անիի շրջականերում 20.000 բյուզանդական դիակներ էին փռված:

Արյունոտ պայքարը վերջաված էր: Անին հաղթանակի ավետիսն ստացավ հաղթության տոնը իր հետ մայրաքաղաքը մտցրեց արդեն 16 տարեկան կորովի երիտասարդին նա ուրախ էր, ժպտուն այդ Բագրատունին ավաղ վերջինը: Ծերունի հերոսը առաջնորդում էր նրան դեպի Մայր եկեղեցին, դեպի հայրենի ժառանգությունը դեպի թափուր գահը, որին դավաճանությունը ոչնչացած էր հայտարարել: Իր բոլոր գեղեցկություններով զարդարված Անին այդ օրը մոռացավ իր բոլոր ցավերն ու գրկանքները, որ կրել էր այդ երկու մռայլ տարիներում:

Բայց դժբախտ երիտասարդ դավաճանը տեսնելով իր գործի խորտակումը, Հուդայի առաքինությունն էլ չունեցավ, խեղդող թոկին չդիմեց այլ, տարաբախտաբար հասկացավ, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Նա վերցրեց թագավորական գանձերը և փակվեց Միջնաբերդում: Արդյոք ա՞յս Միջնաբերդում, ուր մենք ենք նստած թե այն մյուսում Գզգալեի ժայռերի վրա: Ինձ թվում է թե այնտեղ պիտի լիներ:

Վահրամ իշխանը վերջացնելով իր գործը, գնաց իր ծերության հանգիստը վայելու իր ամրոցում իր Մարմաշենի հովանու տակ: Նա ճանաչում էր իր թագավորեցրած երիտասարդին դիտեր,որ նա կարող է և կիմանա կատարել իր պարտավորությունները:

Եվ Գագիկը, իրավ, հանդես եկավ մի հերոս անվախ երիտասարդի բոլոր կատարելություններով, բայց և միամտությամբ: Մենակ, առանց նույնիսկ մի հատ թիկնապահի նա մտավ Միջնաբերդը երևաց գարնանամուտ Վեստ Սարգիսին և հրամայեց նրան հեռանալ իր քաղաքից: Միայն այդքանը Գագիկի այդ վարմունքը հասկանալ չի կարելի, եթե չլինի միայն մի հանգամանք՝ այն որ Սարգիսը Գրիգոր Մագիստրոսի փեսան էր: Գրիգորը ինչպես գիտեք, Վահրամ Իշխանի եղբորորդին էր, և սկզբում նույնպես մոտ էր Գագիկին նույնպես ազդեցիկ էր, եթե ոչ իր քաջությամբ, գոնե գիտնականությամբ: Հունական կրթությամբ մենք իսկույն կտեսնենք, որ հունամոլ Գրիգորը ավելի իր կողմակիցն էր, քան իր հորեղբոր: Երիտասարդ Գագիկը չէր կարող միանգամայն արհամարհել հունական կուսակցությունը հայ իշխանների մեջ: Քանի որ հարցը վճռված էր զենքի ուժով քանի որ իր թագավորելը արդեն վերջ էր տալիս խռովության, նա, ինչպես երևում է վճռեց հաշտեցնող քաղաքականության հետևել ոիստի և բավականացավ Սարգսին Անիից վռնդելով:

Բայց հանգստացա՞վ չարագործը: Շուտով Գագիկը տեղեկացավ որ նա ամրացել է Սուրմառի բերդում և շարունակում է իր դավերը Անիի դեմ: Մի փոքրիկ արշավանք գործեց Գադիկը առավ Սուրմառի և բռնելով Սարգսին, բերեց բանտարկեց Անիում: Դավաճանության գործը փոխվեց: Մինչև այժմ նա, քանի ազատ էր ր ուժեղ գործում էր բացարձակ, ճակատ ճակատի, գոռոզ, բարձրագլուխ: Այժմ ընկնելով բանտի մթության մեջ, նա փոխեց գայլի մորթը և հագավ օձի կաշի, սկսեց քարշ գալ սողալ: Հունաց պահանջները վերանորոգվեցին Կոնստանտին Մոնոմախոս կայսրը պաշտոնապես պահանջեց Անին: Գագիկը վերին աստիճանի քաղաքավարությամբ պատասխանեց, թե ինքը կայսրի դեմ ոչինչ թշնամություն ստել ճանաչել նրան, բայց քաղաքը հանձնել և հայրենի գահից հրաժարվել չէ կարող: Նորից հունական արշավանքներ պետք է սկսվեին: Զայրացած Գագիկը ուզում էր խեղդել Սարգսին, բայց նա պիտի ժամանակ և կյանք վաստակեր սուտ շողոքորթ քսու լեզվով: Եվ նրան հաջողվեց այդ հաջողվեց իր հարազատին մատնելով: Նա խոստովանեց Գագիկի առաջ, որ այդ բոլոր չարիքի հեղինակը ինքը չէ, այլ իր աները, Գրիգորը Անսպասելի, ապշեցնող էր այդ հայտնագործությունը: Երիտասարդ թագավորը մեծ վստահություն ուներ դեպի Գրիգոր Պահլավունին և այժմ, բնականաբար պիտի գրգռվել նրա դեմ:

Իր նամակների մեջ Գրիգոր Մագիստրոսը գանգատվում է, որ Գագիկը հավատաց խարդախ մարդկանց խոսքերին և սկսեց հալածել իրեն: Բայց ճի՞շտ, որ Գագիկ խաբված էր: Գուցե իշխանի մեղքը շատ չափազանցեցրած կերպով էր նրա փեսան ներկայացրել Գագիկին այս հանգամանքը կարելի է մեծ հոժարությամբ ընդունել: Բայց որ Գրիգորը միանգամայն անմասն եղած լինի այն հունամոլ շարժման մեջ՝ դա թե անբնական է թե հավանականությունից զուրկ: Անբնական՝ որովհետև բյուզանդական արքունիքում կրթություն ստացած բյուզանդական ոգով տոգորված մի մարդ չէր կարող հակառակ լինել Սարգսի ձեռնարկության հավանականությունից զուրկ որովհետև իրերի ընթացքը ցույց է տալիս, որ նա, այո հունամոլ գործիչներից մեկն է:

Անիի անկման պատմությունն անող մեր մատենագետները Գրիգոր Մագիստրոսի մասին վատ խոսք չունեն: Բայց չպետք է մոռանալ որ դրանք հոգևորականներ են, իսկ Մագիստրոսը, իբրև լավ կրթված մարդ ահագին հեղինակություն ուներ հոգևորականների մեջ և ավելի հոգևոր գործիչ էր քան իշխան: Նույն վարագուրված վերաբերմունքն ունեն մատենագիրները և դեպի Պետրոս կաթողիկոսը: Սրա կատարած դերը միանգամայն սև է, բայց այադ սևությունը շատ թույլ նոսր ակնարկներով է երևում, առանց հանդիմանության կամ պարսավանքի: Եվ հասկանալի է թե ինչո՞ւ չի՞ որ Պետրոսը «Գետադարձ» էր հրաշագործ:

Չնայած այս զգուշավոր վերաբերմունքին, Սամվել Անեցին ուղզակի գրում է «Տեր Պետրոս և ազատ Սարգիս և Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց»: Եվ վերջապես ինչ արավ Գրիգորը՝ թագավորի կասկածներից կասկածներից ու հալածանքից ազատվելու համար: Փոխանակ իր արդարությունը ապացուցելու նա թողեց ամեն ինչ փախավ գնաց Կ. Պոլիս, ուր պատիվներ էր ընդունում կայսրից անշուշտ ոչ այն պատճառով, որ պատիվներ էր ընդունում կայսրից անշուշտ ոչ այն պատճառով որ հայոց երկրի շահերն ու անկախությունն էր պաշտպանում: Այդ վարմունքը ավելի ևս համոզեց Գագիկին և նա մի հանդիմանական նամակ գրեց որին Գրիգորը պատասխանեց բյուզանդական պաշտոնյայի ճոխ ու ճոռոմական ոճով, բայց առանց ապացույցների լոկ խոսքերով էր հավատացնում թե իր թշնամիները սուտ են ասում: Կարո՞ղ էր հավատալ Գագիկը:

Կրկնում ենք, Պահլավունի տոհմի ներկայացուցիչը գուցե Սարգսի դավակիցը չէր այլ լոկ համակրող: Փաստն այն է, որ իր աներոջ մատնելով Սարգիսը նշանավոր հաջողություն ձեռք բերեց: Վստահությունը դեպի Պահլավունիները խախտված էր, այդ գնով էլ Սարգիսը բանտից ու մահվան վտանգից ազատվեց Գագիկի հավատը գրավեց դեպի իրան ու շարունակեց գործել:

Մոնոմախոսը զորքեր ուղարկեց իր պահանջը կատարել տալու համար: Դարձյալ պատերազմներ, դարձյալ արյուն էր թափվում Անիի համար: Եվ պատերազմի դաշտում ազնիվ կռվի մեջ գեղեցիկ մայրաքաղաքի պատիվը հիանալի կերպով պաշտպանվեց: Գագիկը հաղթում էր Բագրատունյաց զենքին նա մի նոր հրաշալի փայլ էր տվել: Ասիական մի փոքրիկ թագավորից պարտություններ կրելը այնքան վիրավորեց բյուզանդական գոռոզությունը, որ վերջին անգամ նա հանդես եկավ թե ավելի ստվար բանակով և թե մի անպատիվ ստոր դաշնակցությամբ: Գաֆիկին երկու կրակի մեջ դնելու համար Մոնոմախոսը, քրիստոնյա, նույնիսկ ուղղափառության արտոնությունը վայելող մի միապետ միաժամանակ հարձակման դաշինք կապեց Դվինի մահմեդական իշխողի հետ թույլ տալով նրան սեփականացնել այն ամենը ինչ նա զենքով կխլեր Անիի թագավորությունից: Եվ խաչի սւ կիսալուսնի այս դաշնակցությունը ո՞մ դեմ: Մի խեղճ փոքրիկ երկրի դեմ, որ նոր էր դուրս եկել մի վախկոտ, անընդունակ թագավորի խնամակալության տակից:

Դաշնակագրություը ճշտությամբ կատարվեց երկու կողմից արշավանք սկսվեց: Բայց Բագրատունյաց վերջին կորյունը քաջության հետ հեռատեսություն էլ խառնեց երկու թշնամու դեմ նա ուժ չուներ մնում էր ընտրություն անել, թե ո՞րն է իսկական վնասակար թշնամին: Պետք էր դեռ գլուխ կոտրել այդ հարցի վրա Գագիկը շտապեց հաշտությամբ առնել Դվինի արշավանքի առջևը այդ նպատակին նա հասավ փողի և ընծաների միջոցով: Ոչնչացնելով այդ կողմի վտանգը նա իր ամբողջ երիտասարդական թափով ընկավ բյուզանդացիների վրա և սարսափելի ջարդ տվեց նրանց: Զենքը դարձյալ և դարձյալ խայտառակեց անիրավ հափշտակություն ծրագրողներին: Մեր հերոսը կարող էր այժմ առնել իր գեղեցիկ մայրաքաղաքում որի համար էր այնքան արյուն թափել: Իբրև լավ Բագրատունի, նա էլ, սուրը պատյանում դնելուց հետո սկսեց աշխատաշինություն և բարեկարգություն:

Սակայն օձի գլուխը ջախջախված չէր: Եվ նա դարձյալ բարձրացավ դարձյալ իր դավերի հետևից գնաց: Այս անգամ ուրիշ տեսակ թակարդ լարվեց մի այնպիսի թագավորի առջև որի երիտասարդական հերոսությունները միայն բավական էին, որ կապվեին դավադիրների ձեռքերը և փափկեին նույնիսկ ապառաժ սրտերը: Անիի դավադիրների թելադրությամբ Մոնոմախոսը այս անգամ այլևս գոռոզ պահանջներ անող չդուրս եկավ այլ մի քաղցր նամակով հրավիրում էր Գագիկին սիրո և հաշտության և տեսականության, նշանակելով տեղը Կ. Պոլիս:

Զգաց Բագրատունին որ մեքենայություն է սարքված բայց չիմացավ, որ սարքողները իրան շրջապատողների մեջ են: Նա վճռեց չգնալ Կ. Պոլիս: Վեստ Սարգիսը սաստկացրեց իր եռանդը. նա գործում էր, իր կողմնակիցների թիվն էր շատանում: Արքունիքում երկու կուսակցություն կազմվեց: Բայց թագավորը հաստատ էր իր վեճին: Վտանգավոր րոպեին դարձյալ լսվեց Վահրամ իշխանի ձայնը: Ծերունին խրատում էր չգնալ: Պատին սեղմված դավաճանությունը, տեսնելով, որ զուր են անցնում իր հորդորները որ թագավորը չէ վախենում իր նկատած վտանգների և ոչ մեկից ձեռք առավ ամենավերջին, ստոր միջոցը կրոնը:

Դարձյալ հարկավորվեց Գետադարձ կաթողիկոսը Վեստ-Սարգիսը շատ լավ գիտեր թե ինչր թուլություն ունի հայ հոգևորականը դեպի բարեպաշտ և մանավանդ առատաձեռն իշխանը: Ինքը արդեն այդպիսի մեկն էր, ուստի հրապուրեց պաշտոնով բարեպաշտության իսկ անձնական տրամադրությամբ հողի և հարստության սիրահար կաթողիկոսն: Նա էլ մտավ թագավորին համագողների շրջանը:

Դավադրությունը համոզում էր թագավորին թե ոչինչ չկա իզուր են նրա կասկածները, թե նրա բացակայության ժամանակ Անիին մատ դիպցնող չի լինի։ Բոլոր դավակիցները պատրաստ էին երդվել, հաստատ թուղթ տալ, որ իրանք կպահեն, կպահպանեն ամեն ինչ և նրան կտան, վերադառնալուց հետո: Գագիկը պինդ էր պահում իրան, բայց թուլացավ, երբ տեսավ այդպես ասողների շարքում գետ կանգնեցնող Պետրոս կաթողիկոսին: Նա այդ շրջապատողների պես փչացած մարդ չէր իբրև ազնիվ մարդ, իբրև պատվավոր երիտասարդ, վերջապես իբրև քրիստոնյա հավատացող նա իրավունք չհամարեց չհավատալ և եկեղեցուն չհավատալ այն խաչին ու ավետարանին, որոնք կաթողիկոսի ձեռքումն էին և որոնց վրա երդվում էին այդքան մարդիկ: Կրոնը ազդեց, կրոնը թուլացրեց, որովհետև ով կարող էր ասել, թե կրոնը մի ամենազզվելի ոճիր պիտի հովանավորեր:

Գագիկը, վերջապես, զիջեց, բայց դարձյալ զգուշություններով, վերապահումներով նախ և առաջ պահանջեց, որ կաթողիկոսը լինի քաղաքի տերը և պատասխանատուն, մինչև իր վերադարձը: Գետադարձը հանձն առավ այդ: Ապա նա իր հավատարիմ զորավարներից մեկին նշանակեց Անիի բերդապահ և բավականաչափ զորք դրեց նրա տրամադրության տակ: Այդ կողմից էլ ապահովվելով, նա ընդունեց դավադիրների երդմնաթուղթը:

Ամեն ինչ վերջացավ…

Եղե՞լ է մի ուրիշ անեցի, որ այնպես դուրս եկած լինի իր մայրաքաղաքի դռներից, այնքան -վառ սիրով լցված դեպի այդ գեղեցիկ տեղը, այնքան նուրբ ու զզվելի կերպով խաբված տարակուսանքների, ծանր մտածությունների մեջ միայն մի անդամ մարդկային խղճին և նրա պաշտամունքին հավատացած… Եղել է մի ուրիշը, որ այնպես տաներ իր հետ մի ծաղկած քաղաքի մի ամբողջ երկրի բախտը, ինչպես այն երիտասարդր, որ - ենթադրում եմ,- իր անդառնալի ճանապարհը դեպի արևմուտք սկսեց մայրաքաղաքի արևմտյան կողմից, հուսատու մնաս բարով ասեց Ծաղկացաձորին և նրա վրա գցված հուժկու պարիսպներին ու կամաց-կամաց անհետացավ հորիզոնից, անցնելով Ալաջայի ետևը:

Դավադրությունը, վերջապես, հաղթանակ էր տոնում: Պատմական դրաման բաժանվում է երկու մասի՝ մեկը Բոսֆորի ափի վրա, մյուսը՝ Ախուրյանի: Բագրատունյաց առյուծը ոտով-գլխով թակարդի մեջ էր: Կայսերական շքեղ ապարանքներում իմացավ Գագիկը, որ բարեկամության, հայրենասիրության, կրոնի լեզվով իր հետ խոսողը ամենացած դավադրությունն է եղել: Կայսրը առաջարկեց նրան միևնույն առևտուրը, որ 20-22 տարի առաջ Վասպուրականի Արծրունիներին տարել, քշել են դեպի Բյուզանդիայի խորքերը:

Բայց Գագիկը Արծրունիներից չէր: Ի՞նչն էր նրան պակասում՝ քաջությո՞ւնը, որ գիտե սուրը ձեռքին պաշտպանել հայրենի սեձականությունը և մեռնել նրա համար, թե՞ կրթությունը, լայն ծանրությունը մարդկային իրավունէների և պարտավորությունների հետ: Հենվելով երկուսի վրա էլ՝ թե անվախության և թե իրավունքի գիատկցության վրա, նա երիտասարդական հոգու ամբողջ թափով մերժեց այդ առևտուրը: Անին պատկանում է Բագրատունիներին ու ազգին, և ոչ ոք իրավունք չունի ծախել նրան:

Ոչ ո՞ք: Եվ ոչ իսկ դավաճանությո՞ւնը: Մինչդեռ այնտեղ այդպես էր այստեղ, գուցե հենց նույն այս Միջնաբերդում, Բագրատունիների դիակը վաչառքի էր հանված: Կար մի անձ, որին պատկանում էր վաչառական խոսքը- գետ կանգնեցնողկաթողիկոսը: Նրան էր հավատացել Գագիկը, նրան էր տվել քաղաքի բանալիները իբրև սուրբ ավանդ մինչև իր վերադարձը, մի վտանգ, որի վրա պիտի հսկեր ինքը, վկայության կանչված Ավետարանը: Ինչպե՞ս վերաբերվեց այդ ավանդին նա, որի արդարությունը երկինքը հաստատել էր կանգնեցնելով մի ամբողջ գետի ընթացքը:

Արիստակես Լաստիվերտցին, մի սրտառուչ բանաստեղծ-պատմաբան, պարզ ասում է «Առաքէ (հայրապետն Պետրոս) առ այն, որ ունէր զիշխանութիւն արևելից կողմանն, որ նստէր ի քաղաքիմ Սամուսատ և գրէթէ «Ծանոթադաւորին թէ մեզ զինչ հատուցանէ փոխարէնս, և ես տաց զքաղաքս և զայլ ամուրս որ յաշխարհիս են»:

Ի՞նչ կտաք, որ ձեզ հանձնեմ: Եվ այս չարչիական սակարկությունը գիտե՞ք ով էր սկսում: Մի կաթողիկոս, որ մի թագավորի չափ հարուստ էր և ապրում էր շքեղության ու փարթամության մեջ: Մատթեոս Ուռհայեցին վկայում էր, որ Գետադարձը ուներ հինգ հարյուր գյուղ: Եվ արդյոք ինքը՝ Գագիկը այդպիսի հողային հարստության տե՞ր էր: Չնայած սրան դարձյալ անկշտության հարց ի՞նչ կտաք:

Նրան և նրա ընկերակիցներին, իհարկե տվին այնքան, որ նրանք գոհ մնացին և Անիի բանալիները ուղարկվեցին Կ. Պոլսի կայսրին: Գագիկին, իհարկե շանթեց այն սև դավաճանությունը երդման խաչ ավետարանի այս վաճառքը: Բայց նա իսկույն չընկճվեց: Ամեն ինչ կորցնելուց հետո էլ նա գիտեր, որ ունի մի անկողոպտելի սեփականություն՝ մարդկային իրավունքը, արդարությունը կայսրների պալատում նա մի ըմբոստ, կրակոտ բողոքող էր: Նրան աշխատում էին համոզել, որ կատարված իրողությունը օրինական է, նա պատասխանում էր ջախջախիչ խելոքությամբ և իրավունքով:

Չամչյանը, չգիտեմ ո՞րտեղից վերցնելով բերում է հետևյալ խոսակցությունը կողոպտող կայսրի և կողոպտված թագավորի մեջ: Ցույց տալով Անիի բանալիները և դավադրության գրած թուղթը Մոնոմախոսն ասաց.

-Ի՞նչ ունես սրանց դեմ ահա քո նախարարները ինձ տվին Անին և ամբողջ Արևելքը:

-Թող Աստված դատե ինձ և ինձ դավաճանողներին,- պատասխանեց Գագիկը հառաչելով ապա ավելացրեց.

-Եթե նրանք տվին քեզ, մի՞թե դու կարող ես վերցնել իրավունքով և արդարությամբ:

-Նրանք տալիս են և ես վերցնում եմ:

-Բայց նրանք Անիի և արևելքի տերերը չեն, տերը ես եմ նրանց հետ և երբ ես չեմ նրանց հետ միասին քեզ տվողը, դու արդարությամբ վարված չես լինի եթե վերցնես թողնում եմ դեռ այն, որ հայոց բոլոր նախարարները համաձայն չեն այդ բանին:

-Այսքան նախարարների համաձայնությունն էլ բավական է այն նամակի հետ, որ տվել է Հովհաննես թագավորը նա Անիի տերն էր տվեց նրան մեզ հույներիս:

-Այդ նախարարները առանց թագավորի համաձայնության չեն կարող որևէ մեկին տալ թագավորի քաղաքը նույնպես էլ թագավորը չէ կարող թագավորական քաղաքը տալ ուրիշին առանց նախարարների համացայնության որովհետև այն քաղաքը թեև թագավորինն է բայց ազգինն էլ է: Եվ ուրեմն եթե Հովհաննես թագավորն է նրան տվել երդման թղթով կամ միայն հայոց նախարարները այդ էլ ոչինչ է որովհետև համաձայնությունը երկու կողմից միաժամանակ լրիվ չէ առաջինի մեջ պակասում է իշխանների համաձայնությունը երկրորդի մեջ թագավորինը:

Չորոնենք թե որքան վավերական է այս վիճարանությունը: Թակարդի մեջ ընկած հերոսը անշուշտ սրանից ավել և շատ պիտի խոսած լինի իրանդավաճանությամբ բռնողների և կողոպտողների դեմ, ինչ օգուտ դրանից: Իրավաբանական սկզբունքնե՞րը պիտի հաղթանակեին մի նախամտածած, երկար տարիներ ստոր ու զզվելի արարքների միջոցով պատրաստված մեծ ոճերի մեջ:

«Անին չորս հարյուր իննսուն և չորս թվականին (1045) առնչվեց ոչ թե պատերազմի օրենքով, այդ խաբեությամբ»,- ասում է Լաստիվերտցին: Պատերազմի օրենքն էլ օգուտ արդարություն չէ, բայց ինչ ասեսերբ այդ արդարությունն էլ բացակա էր այդ բռնության մեջ Սարդիիկ որոնք պատերազմի դաշտում հաղթվել ու փախել էին, այնքան անպատիվ երես ունեցան որ ճանապարհի կողքին դարանամուտ եղած ավազակների պես վրա տվին և ստորությամբ էին խլում այն, ինչ չէին կարողացել խլել բաց ճակատով, ազատ մրցությամբ: Մեր հերոսը իր գերության շղթաների մեջ էլ վեհ ու գեղեցիկ էլ էր անբարոյական հակառակորդներից: Բայց ի՞նչ օգուտ:

Իրողությունը մնում էր ավազակային հափշտակությունը Գագիկը մեն մենակ էր պաշտպանվում իսկ քանի՞ փաստաբաններ ուներ բյուզանդականությունը: Այդ վեճերի ժամանակ հայ նախարարներից մեկը Կ. Պոլսում շտապեց օրինականացնել Անին հափշտակողների գործը: Դա նույն Գրիգոր Մագիստրոսն էր, որ ներկայացավ կայսրին, իր բոլոր տոհմային կալվածները որոնց մեջ էր և Բջնի բերդը: Հանձնեց նրան և փոխարենը կալվածներ ու իշխելու իրավունք ստացավ Միջագետքի կողմերում:

Այս բանը նա ինքն է պատմում իր նամակների մեջ: Պատմում է իրան և իր նմաններին արդաացնելու համար: ինչպես նա խոստովանում է, որ թողեց Գագիկին ու անցավ կայսրի կողմը այն պատճառով, որ երկիրը այլևս չէր կարելի պաշտպանել թշնամիներից: Ողորմելի արդարացում, որ այնքան վայել է թույլ ու անպետք իշխաններին: Կարծես Գրիգոր Մագիստրոսը փորձել էր իր հայր Վասակի նման կրծքով պաշտպանել Բջնին և չէր կարողացել: Կարծես նրա հորեղբայր Վահրամ իշխանը այդ իսկ ժամանակ չէր նստած իր կալվածներում ոռանց կայսրի մասին մտածելու հույսը իր ծեր բազուկների վրա գրած: Էլ կարծես Գագիկ Բագրատունին, կույր հունամոլության այդ զոհը, երբևիցե հաղթվել էր պատերազում, երբևիցե ցույց էր տվել թե չէ կարող մի կայսրի պես էլ պաշտպանել երկիրը: Եթե ամբարիշտ ինքնահավան հայ ֆեոդալները տային նրան կեսը այն հավատարմության, որ տալիս էին Բյուզանդիայի արքունիքին:

Բանակություն, տրամաբանություն չկար օտարամոլության ստրուկների նույնիսկ ամենաշնորհալի կրթված ներկայացուցչի մեջ: Այդ ապացուցեց պատմությունը, ապա ցուցեց իրանց այդ ֆեոդալների անդառնալի կորուստով: Անիի վաճառումը Բագրատունյանք տոհմի մահվան դատավճիռը չէր միայն, այլև այն քաղաքական սիստեմի, որ պահվում էր Հայաստանում հին - հին դարերից իբրև ազգային ինքնուրույնության միակ եղական: Մագիստրոսները իրանք իրանց գլուխներն էին կա՞րում: Այնպիսի հեշտությամբ, այնքան ֆանատիկոսական համառությամբ քանդելով Աշոտի մեծ տաղանդով կառուցած շինությունը, ոչ ոք այնուհետև այլևս չկարողացավ դրա նման մի կերտվածքի քարն անգամ դնել բուն Հայաստանի հողի վրա:

Եվ այդպիսի մի տխուր քաջագործության հեղինակ Մագիտրոսները պատասխանատվություն էլ չունեն մեր պատմության մեջ: Պատմագիրները պատմում են նրա արարքները առանց որևէ հանդիմության առանց պարսվանքի ընդհակառակն, պաշտպանում են նրան, հինաում են նրանով որովհետև նա գիտուն էր, գրող ու թարգմանիչ էր, աստվածաբան էր, նույնիսկ թոնդրակեցի աղանդավորներին անխնա հալածել ու կոտորել է հանուն ուղղափառ քրիստոնեության։ Էլ ի՞նչ է հարկավոր հոգևորական հեղինակներին հիացնելու համար։

Իսկ մենակ մնացած, դավով շրջապատված Բագրատունի հերոսը։ Նրա բողոքները գնացին հետզհետե մարելու ոչնչանալու հեռավոր, խորթ աշխարհի անտարբերության մեջ։

Բայց նրան սպասող ժողովուրդ կար։ Տեսան, որ Գագիկը գնաց, ուզում էին, որ նա վերադառնա։ Դավադրությունը ծածուկ էր գործել, ծածուկ էր հաղթանակել։ Եվ ահա Անին տեսնում է, որ իր թագավորի փոխարեն հունական զորքն է մոտենում իր պարիսպներին։ Նա վրդովվում է։ Ապիրատ զորավարը, որ բերդապահ էր թողնված, Գետադարձից ավելի սուրբ էր պահում իրեն հանձնված ավանդը։ Նա հայտարարեց, որ մայրաքաղաքը կհանձնեն միայն նրա օրինավոր տիրոջ և քաջարի հարձակումով ցրեց հունաց բանակը։ Մի անգամ էլ կենդանի փաստով ապացուցվեց, որ քաջությունը չէր գալիս տիրելու այս քաղաքին, այլ ոճիրը։

Հանկարծ քաղաքին իբրև սոսկալի ճշմարտություն հայտնի է դառնում, որ Գագիկը այլևս չպիտի վերադառնա երբեք։ Հունական խարդախության դեմ գրգռված անեցիները մտածում են հարևան օտար տիրողներից մեկին կանչել և մայրաքաղաքը նրան հանձնել։ Մտածում են վրաց աբխազների թագավորների մասին, որոնք բարեկամություն ունեին Բագրատունիների հետ մտածում են նույնիսկ Դվինի մահմեդական իշխողի մասին, որ նույնպես խնամիությամբ կապված էր այդ տոհմի հետ։ Բայց ոչ ոք չէր մտածում, որ այդ միջոցին երկու քայլի վրա, Կարսում նստած է հարազատ Բագրատունի թագավորը, նույնպես Գագիկ անունով։ Բերել նրան, նորից միացնել Բագրատունյաց ճեղքված թագավորությունը, նորից մեծացնել ուժը, բախտը փորձել՝ ոչ ոք այդ մասին չէր մտածում։ Ինչու՞։ Արդյոք Կարսի Բագրատունիները Դվինի էմիրից էլ հեռու էին տնեցիներից, թե՞ կատաղի թշնամությունը Բազրատունյաց հարազատ տոհմի դեմ թույլ չէր տալիս նրանց անունը տալ։ հավանականը այս երկրորդն է։ Չհիշվեցին և Լոռու: Բագրատունիները՝ այս փաստը շատ բան է ասում: Չէ՛ որ կենդանի հաղթական էին Վեստ Սարգիսը և նրա ընկերները դժբախտության օրերում նրանք հրապարակի տեր հանդիսացան և հայտարարեցին, որ այնուամենայնիվ, բյուզանդական տիրապետությունը պիտի մտնե այդ քաղաքի մեջ և հնազանդվեց ժողովուրդը:

Հնազանդվեց ինչպես հնազանդվում են մահվան ճակատագրին, լացով ու արտասունով: Համայնական սագ կատարեց անտեր մնացած մայրաքաղաքը ի՛նչ տեսարաններ այդ օրերում: Ժողովուրդը դիմում է իր անցյալին նրա ստվերներին և պատմում իր անհատակ ցավն ու վիշտը: Թագավորների գերեզմանների վրա խմբվում է բազմությունը, իր արտասունքներով թրջում է նրանց հողը, իր ողբերով աղմկում է նրանց պալատների գերեզմանական լոությունը: Հայը լավ թաղել գիտե և այդ լացն ու շիվանը այդ համանական սուգը արժանի էր իր առարկային այդպես թաղվում էր միջնադարյան հայոց ամենալավ ամենագեղեցիկ թագավորությունը: Անմխիթար երկիրը երևի զգում էր, որ դա վերջինն է հայրենի հողի վրա զրում էր որ վաղր մյուս օրը պիտի դա պատուհասը, զգում էր իր փախուստի, պանդխտոլթյան հանապազները Լեհաստանում, Մոլդավիայում:

Լալիս էր անցյալը լալիս էր ներկան լաց էր վիճակվում գեղեցիկ մայրաքաղաքին իբրև հավիտենական ճակատագիր: Այսօր էլ անփոփոխ է նույնը: Նայեցեք քարերով լցված մի քաղաք մերկ այրված շրջականեր այրել է արտասռւնքը այրել է այնպես, որ նույնիսկ օդի մեջ էլ ծպտուն հնչյուն չէ լսվում արտասունքի աղերն են ծծվել այս թշվառ հողերի մեջ: Եվ այսօր էլ մենավոր այցելուն մտնելով մահվան քաղաքը մի բան է ամենից առաջ զգում որ նա լաց է լինում որ նրա արտասունքները երբեք չեն սպառվում:

Լաց ու կոծ դավաճանությունը հայրենի անկարգաթյունը նրան ներս մտցրեց ուր էր Վահրամը Կենդանի էր դեռ ծեր աոյուծը բայց այլևս ոչինչ չէր կարող անել: Թագավորը հեռու արևմուտքում հույներն են Բագրատունիների ժառագները: Օտարամոլ ֆեոդալականության գգված է փայլատակված գյուղականությունը եկավ բազմեց Անիի մեջ: Բայց ինչ օգուտ: Ոչ լավագույն օրեր ոչ այնպիսի մի բարեկարգություն,որ գոհացներ անեցիներին դավագիրներից և դավաճաններից ոչ մեկն էլ չբարձրացավ Անիում: Հույն «կատապաններն» էին կառավարում Շիրակը:

Պակաս ողբալի չէր և Գագիկից Անիի բանալիները անվտանգ ստացված հոգևորականի դրությունը: Հերթե այժմ նրան ասավ: Միայն խոր տգիտությունը կամ ոսկիների փայլը պատճառաած կուրությունը կարող էլ տեսնել, որ բյուզանդականությաունը միայն մարմնի ստրկացում չէ, այլև հոգու: Քաղաքական աղատություն խլող հույները թույլ պիտի տային, որ հայերի մեջ մնա կրոնական ազատություն: Պետրոս ետադարձ հրաման ստացավ գնալ Կոնստանդոպոլիս:

Մաթեոս Ուռհալեցին մեծ գովասանքներով է խոսում Պետրոսի մասին և նկարագրում է կաթողիկոսարանի հարտությունեը Բագրատունի թագավորրները ոչինչ չէին խնայել, դրա կաթողիկոսությունը շքեղ կերպով ներկայացնե հայոց եկեղեցու բարձրագույն իշխանությունը իր շքեղություն էր հակասում կաթողիկոսներին ոչ իշխանական դիրք ու հեղինակություն: Շատ արձանագրություների մեջ մենք տեսնում ենք, որ առաջ կաթողիկոսն է հիշատակվում հետո միայն թագավորը: Այդպես իր մանավանդ Պետրոսի ժամանակ: Եվ ուռհայեցին պարզ ասում է «Կաթողիկոսական աթոռը գայոց թագավորության աթոռից նվաստ չէր»: Պետրոսը տիրում էր մի ընդարձակ եկեղեցական պետության վրա: Հինգ հարյուր թեմեր էին հնազանդում նրան, եպիսկոպոսների թիվը հարյուրների էր հասնում: Կաթողիկոսարանում միշտ գտնում էին 12 եպիսկոպոս 4 վարդապետ, վաթսուներեք և 500 աշխարհական: Մի ահագին արքունիք, ինչպես տեսնում ենք Անին միայն կարող էր այսքան շքեղություն պահպանել իր մեջ: Կաթողիկոսարանին պատկանում էին, ինչպես հիշեցինք, հինգ հարյուր գյուղեր:

Ինչ էր պակասում հոգևոր միապետին: Եվ սակայն այն անտանելի հարց, որ նա ուղարկեց հունաց աշխարհը՝ «Ի՞նչ եք տալիս»: կողքից: Կայսրական հրամանը ետադարձը կատարեց և ճանապարհ, ընկավ մեծ շուքով ու շքեղությամբ: Նա տարավ իր հետ իր բարեկամներին և ազգականներին, որոնց հետ և փառավոր թիկնապահ խումբ, բոլորը երեք հարյուր զինված մարդիկ: Իսկ շքախումբը կազմված փառավոր ջրիներ հեծած հարյուր եպիսկոպոսներից, վարդապետներից, քահանաներից և այլ կրոնավորներից: Բացի այդ բոլորից կային և երկու հարյուր հետևակ ծառաներ:

Աշխարհային փառքի և շքեղության սիրահար կաթողի կոսը, բնականաբար պիտի և շահամոլ լինել: «Պետրոս, շատ իր գանձ սիրում և շատերը դրա համար վատաբանում էին նրան», ասում է Լասաիվերտցին: Կոստանդոպոլսը ավելի ևս շոյեց նրա փառասիրությունը՝ շքեղ կերպով ընդունելով նըրան: Պալատում նրան նստեցնում են ոսկի աթոռի վրա։ Եվ երբ ունկնդրությունը վերջանում է, հայ հոգևորականներից մեկր իհարկե Գետադարձի պատվերով վերցնում է իր հետ այդ աթոռը: Ծառաները արգելում են այդ բայց հոգևորականը ընդդիմանում է և բանը հասնում է այն տեղին որ կայսրը իմանում է այդ վեճը ու ոսկի աթոռը տալիս է ընշաքաղց հյուրին:

Այդ մոլությունը ավելի ևս գրգռելու համար, կայսերական առատ և թանկագին ընծաներ ես թափվում հայոց կաթողիկոսի գանձարանը: Ստեղծվում է մի ոսկի վանդակ որի մեջ նստած Պետրոսը, սակայն, իր եկեղեցու անկախությունը պահպանելու առաքինությունն է ունենում: Նրան արգելված էր վերադառնալ Անի և խեղճ շահամոլը օտարության մեջ ոսկի շղթաներով կապկապած էլ կմեռներ եթե Արծրունիներից մեկը իր երաշխավորությամբ չվերցներ նրան ու չտաներ Սեբաստիա, ուր և նա մեռավ մի վանքում: Իսկ նրա գանձերն ու հարստությունները վերջիվերջո հույների ձեռքն ընկան:

Մարդկային հաշիվներ մարդկային մոլություններ: Նրանք էին, որ մի ամբողջ աշխարհ դժբախտացրին:

Իսկ ինչ արավ գոռռզ, արատավոր բյուզանդականսթյունը դավերով ու խաբեությամբ խլած Անիի հետ: Չկարոզացավ պահել իր ձեռքում այդ համեղ պատառը: Պարսկական տանի կողմից սպառնացող վտանգը, սելջուկյան հեղեղը, ուղղվեց ղեպի Շիրակ։ Գագիկ չկար, Վահրամ չկար։ Ուռհայեցին ասում է, թե քաջ Գագիկի քաղաքը պահպանելու համար հույները կին մարտիկ էին ուղարկում։ Ահա այդ կանայք վատաբար թաքնվեցին Միջնաբերդում, երբ Ալփ–Ասլանի զորքը մոտեցավ Անիին։ Սմբատյան պարիսպները դիմացան, դիմացան բայց հո նրանք չէին կարող պատերազմող բանակ էլ դառնալ։ Անին նվաճվեց, քարուքանդ եղավ, աոաջին անգամ հույների ոտը կտրվեց Անիից։

Ուրեմն միայն 19 տարի տիրապետելու համար էր այնքան զրկանք ու տանջանք կրում Շիրակը։ Ու՞ր էր Գրիգոր Մագիստրոսը։ Նա կենդանի չէր որպեսզի տեսներ, թե ինչ ապահով ձեռքերի էր հանձնել իր տոհմային կալվածքները և անհրաժեշտ էր գտնում, որ Գագիկն էլ հանձներ։

Հայրենիքի դժբախտությունները ցավոտ արձագանք էին գտնում հեռավոր արևմուտքում արգելված Գագիկի սրտի մեջ։ Նա ամուսնացել էր Արծրունի օրիորդի հետ, ուներ որդիներ, թոռներ։ Դեռ հույս ուներ, թե պիտի ստանա իր հայրական ժառանգությունը և ամեն ժամանակ, երբ հարմար առիթ էր ներկայանում, նա աշխատում էր այդ ուղղությամբ։ Նրա որդի Հովհաննեսը եկավ Անի, բայց չկարողանալով այդտեղ անվտանգ ապրել, գնաց Վրաստան։ Երկրորդ փորձն արավ նրա որդին, երիտասարդ Աշոտը և հաջող կերպով Մելիք Շահից նա ստացավ Անին կառավարելու իրավունքը և շտապում էր դեպի իր պապերի երկիրը, բայց Շեդդատյան տոհմը, որ արդեն Անիի տերն էր դարձել, սպանել տվեց խեղճին, երբ նա Շիրակի սահմանին էր հասել։ Նրա դիակը տարան Կ․Պոլիս։ Այդտեղ արդեն մեռել էր Հովհաննեսը։ Մեռավ և Գագիկը, Անիի Բագրատունիները կորան, անհայտացան։

1064 թվականի արշավանքը ցույց տվեց Կարսի Գագիկ թագավորին, որ իր փոքրիկ ուժով չպիտի կարողանա դիմադրել արևելքի վտանգին, մանավանդ, որ արդեն Վանանդը տեսել էր իր մեջ սելջուկներին, փորձել էր նրանց ուժը։ Ուստի թագավորը ծախեց իր երկիրը հույներին և նույնպես տեղափոխվեք արևմուտք, այնտեղ րյուզանդականության ալիքների մեջ անհայտանալու համար:

Այսպես ահա, երեք փոքրիկ թագավորությունները, որոնք Հայաստանի արևելյան սահմանագլխի վրա ամրություններ էին, չկարողացան միանալ իրար հետ և հատ-հատ Բյուզանդիայի որսը դարձան Կ. Պոլսի արքունիքի քաղաքականությունը դրանով լրանում էր մի քաղաքականություն, սակայն որ դատապարտված է պատմության մեջ իբրև կարճատես, վնասակար նույնիսկ Բյուզանդիայի շահերի համար: Այդ շահերը պահանջում էին, ընդհակառակն, որ քրիստոնեության երեք առաջավոր պահակները ուժեղանան, որպես զի կարողանային դիմադրել արևելքի վտանգին: Դրա փոխարեն, բյուզանդականությունը մերկացրեց սահմանները և թույլ տվեց, որ Միջին Ասիայի հորդաները մտնեն կայսրության մեջ, վերջիվերջո էլ ոչնչացնեն Բյուզանդիան:

Բայց ի՞նչ մխիթարություն կարող է լինել այդ տխուր հանգամանքից: Փակենք պատմության էջերը: Անիի վիճակը Բագրատունիներից հետո մեզ արդեն հայտնի է ընկնելով, վեր կենալով, լավ օրեր տեսնելով, բայց վատերից էլ անչափ տանջվելով նա մի կերպ դարերով կյանք քարշ տվեց: Այդ ժամանակները նա արդեն նախկին փառքով ապրող մի քաղաք էր: Գլխավորը այն 84-ամյա շրջանն է, երբ Անին Բագրատունյաց մայրաքաղաք էր: Այդ շրջանն է Անին Անի դարձրել, այդ շրջանն է, որ այսօր էլ բոլոր այցելուների առաջ հանդես է գալիս իբրև պատմական փառավոր ժամանակների մի հուշարձան: Վերջացավ Բագրատունիների շրջանը և այդ վերջից հետո Անին արդեն ավերանք ու դժբախտություն քարոզող մի քաղաք է: Լաստիվերտցին, երևի 1064-ի ավերանքից հետո, արդեն գրում է:

«Այժմ թագավորը պատվից ընկած կալանավոր գերու նման նստած է հեռու տեղերում: Այսպես էլ հայրապետական աթոռը, ամայացած իր վրա նստողից, երևում է տխուր դեմքով, իբրև մի նորահարս կին, որ այրի է մնացել հեծելազորքը, անտեր մնացած թափառում է, որը Պարսկաստանում, որը Հունաստանում, որը Վրաստանում: Իշխանական տոհմերից կազմված սեպուճ գունդը, դուրս եկած հայրենիքից, ընկած իր ճոխությունից, ուր որ լինում է, առյուծների կորյունների պես մռնչում է թագավորական պալատը ավերակ և անմարդ, մարդաբնակ աշխարհը բնակիչներից թափուր մնաց։ Ուրախության ձայն չէ լսվում այգեքաղի ժամանակ ոչ էլ հնձան կոխողների երգերը։ Մանուկները չեն խաղում ծնողների առաջ և ոչ էլ պատվով ծերերը նստում են հրապարակներում։ Հարսանիքի ձայն չէ լսվում ոչ էլ հարսնարանի առագաստներն են զարդարվում։ Այս ամենը պակասեց ու կորավ և այլևս չի հարություն առնի։ Այժմ ամեն ինչ մեզ համար ողբի փոխվեց և այն ուրախության զգեստը սև սգավոր քուրձի փոխվեց։ Որ լսելիքը կտանե մեր թշվառության պատմությունը։ Որ քարե սիրտը չի թուլանա հառաչելով և չի փշրվի հեծեծալով»:

Կարծես այսօր այստեղ մեր կողքին է նստած զգայուն Լաստիվեըտցին։

«Այս ամենը այն վաճառքից եղավ» - հառաչում է նա։ Այդ էլ Կա, այդ էլ տեսնում ենք այստեղ։

ԺԵ

Հյուրատան մեծ սենյակում մեզ հոգնած արևից խաշված ուղևորներիս, սպասում է Խալաթյանների սիրալիր ոչ սրտաբաց հյուրասիրությունը։ Բացված են սեղանները ոչ ոք չկա դրսում սենյակը լցվել է մինչև պռունգները։ Կենդանի աղմուկ է տիրում, բազմամարդ ընկերության աղմուկը։ Լուռ մարդ չկա, լսվում են հանաքներ ծիծաղ և տպավորություններ, կցկտուր ապավորություններ, որոնց համար շատ անգամ մի խոսքը, մի բացականչությունն էլ շատ բավական է։

Քաղցր է այս զով ստվերը Անիի անողորմ արևից հետո Ավելի քաղցր է ընկերների և ծանոթների լայն շրջանում հանգստանալը այնքան տեսնելուց, այնքան զգալուց հետո։

Ամեն մեկը մի տրամադրություն է բերել ղրսից և մեր ճաշի սեղանը տրամադրությունների սեղան էլ է Իրար լսում ենք, իրար հասկանում ենք։ Բայց խոսքը վատ հաղորդիչ է։ Նա չէ կարող սրտի ամբողջությունը դուրս բերել, գնել սեղանի վրա: Նա սպունգի պես չէ ծծում այն ամենքը, ինչ շարժվում է սրաի գաղտնարաններում ինչ գույն ու ջերմության աստիճան է հաղորդում մտքին ու տրամադրության: Ոչ, ընկերական գեղեցիկ սրտաբաց մտերմական շրջանի մեջ էլ ամեն ինչ չէ արտահայտվում ձայնով: Այնտեղ, ներսում, դեռ մնում են բաներ որոնց ամեն մեկը իրոք միայն իր նվիրական, սուրբ սեփականությունն է համարում և պահում է միայն իր համար:

Չգիտեմ ուրիշներն ինչպես, ես մի ինչ որ ճնշված տրա տրամադրության տակ էի ինձ զգում թեև խոսում էի, թեև ռչնչով հետ չէի մնում շրջանից բայց մի ինլ-որ անտեսանելի հզոր զսպանակ ստիպում էր ինձ չմոոացվել պահպանել օրինավորության այն աստիճանը ուր մարդ իրան պարտավոր է զգում հաշվի առնել յուրաքանչյուր խոսք յուրաքանչյուր շարժմունք, որպեսզի չվիրավորե շրջապատի տխրական տրամադրությունը:

Ամբողջ ժամանակ ինձ վրա բռնացած էր այն ամենը, ինչ դրդում և անում ես մի սգատան մեջ ինձ թվում էր թե այստեղ մի մեռելական գրություն կա որը պետք է հարգել, պետք է իրան պատշաճավոր վերաբերմունքով մեծարել: Խոսք, զրույց կերուխում, կենացներ սրախոսությռններ, ես ոչինչ չէի թողնում ոչինչ չէի մոռանում, բայց այդ բոլորի մեջ ինձ թվում էր թե մի մեռելատան ենք մեռելահաց ենք ուտում, մեոելների թասն ենք խմում թվում էր թե մեռելատերը մեր համեստ, սակավախոս, հարգելի վանահայրն է, և ամեն մեկս պատրաստ ենք մեր խոսքով մեր շարժմունքով ու վարմունքով նրան մխիթարել ցույց տալ որ զգում ենք ներկայացրած գաղափարը:

Պատասխանում է նա իր կենացին, պատասխանում է ոչ իր կողմից, այլ ավերակների այս ամբողջ քաղաքի կողմից, և մեռելատան ու մեռելահացի տպավորությունը ավելի սաստկանում է լցնում է սրտիդ բոլոր խորշերը խոսուն և անհիշատակ մահերի դարավոր շեղջեր են կուտված այս պատերից դուրս նրանք մամուռով չեն պատված՝ Անին մամուռ չէ սիրում,- բայց փոշիացել են, անշարժացել ևիրանց կենդանի ներկայացուցիչ են թողել այս մենավոր հեգևորականին: Նայելով նրա համակրելի պարզ դեմքին, կարծում ես թե դա է միակ կապը մահվան ստվերների մեջ: Հանգչող աշխարհի և կենդանի մարդկության, մեջ, կարծում ես թե եթե մի բան ունես ասելու այդ աշխարհին, պետք է նրա հավատարմատարիմ միջոցով ասես.

Օտարտի քմահաճո չէր այդ տրամադրությունը, որ տիրում էր իմ ամբողջ էության վրա: Այնքան տեսնել, այնքան ման գալ պատմությանմեռելային ստվերներում և պահպանել առօրյա տրամադրությունը, իհարկե, անկարելի է: Ամբողջ ժամանակ առանց մի վայրկյան դադարի, մեր պատուհանով մեզ է նայում Մայր եկեղեցին իր կտրատած, ջարդված կողերով նրա մոտ, պատի տակ գյուղացի երեխաները հայերեն երգեր են երգում մեր վանահայրն է նրանց սովորոցրել այդպես երգել:Որքան մելամաղձոտ են մանկական զվարթ ձայները ավերակների մեջ, որքան հուզում են այսպիսի միջավայրում երեխաները գյուղացիներից են որոնց առավոտյան տեսանք ձորի քարայրերւմ, եկել են և նրանց մայրերը ու քույրերը որոնք գյուղական ամոթխածությամբ նայում են մեր մեռելահացին:

Եվ երբ մտածում եք թե ինչ տեղերից ենք եկել ու հավաքվել այս բոլոր կենդանի մարդիկս…Գավառական առանձնացումների, գավառական նախապաշարմունքների ու հակառակություննորի զոհ է այս շքեղ քաղաքը: Այժմ մենք առաջ ենք քայլել այժմ տարբեր գավառների տարբեր ավանդությունների ներկայացուցիչ հայերս հավաքվում ենք մի հարկի տակ խոսում ենք, զգում ենք միասին, որովհետև գավառական բաժանումները այժմ այլևս չեն կարող այնքան հզոր լինել, քանի որ մենք արդեն ունենք մի ընդհանուր գրական լեզու, որ խոսակցական է դառել կամ դառնում է:

Ճաշից հետո մինչև, որ մեր կառքերը կպատրաստվեին,մենք մե անձուկ սենյակից դուրս ենք գալիս գովություն որոնոլու, իսկ ուր կարող էինք նրան գտնել եթե ոչ Մայր եկեղեցու կանարների տակ:

Դարձյալ այնտեղ ենք, դարձյալ Տրդատի դարսած քարերը հափշտակում են մեր միտքը: Եվ երկար նայում ենք, երկար էլ խոսում ենք այս սյուների, այս կամարների պահպանության մասին:

Մենք խնդրեցինք վանահորը ցույց տալ նվիրատվությունների մատյանր: Տեսանք նրան, մեծ մասամբ դեռ սպիտակ չգրված: Մի քանի թերթեր միայն ծածկված են անուններով և թվանշաններով: Խեղճ ու աղքատիկ են այս վերջինները այնքան խեղճ, որ կարծում եմ մենք կամա չէինք ցույց տալ նրանց Անին այցելող օտարազգիներից մեկին: Ամենախոշորը այդ թվանշանների մեջ 100 ռուբլի է, այն էլ մի վարդապետից նվիրված: Մնացածները 10-ից դեն չեն անցնում: Եվ այդ կարճ ու աղքատ ցուցակը մի քանի տարիների ընթացքում է կազմվել: Ավերակների ի՞նչ պահպանություն այսպիսի խղճուկ փշրանքներով, երբ նրանք բավական չեն նույնիսկ վանահոր ապրուստի համար:

Հարցրե՛ք յուրաքանչյուր հային - նա կկամենար, ոբ Բարգատունյաց շքեղ հիշատակների ամեն մի մնացորդը պահեր պահպանվեր կկամենար նույնպես, որ վանահայրը, մինչև իսկ ամբողջ մի բարեկարգ միաբանություն ապրեր այստեղ ամեն ժամանակ, բայց

«Լոկ այդ բանը ինձնից կոպեկ չպահանջեր», – պատասխանում է յուրաքանչյուր հայի կողմից մեր արատները այնքան լավ ճանաչող բանաստեղծը:

Սարսափե~լի կոպեկ, երբ նա հայկական է:

Ահա կոպեկ չի պահանջվել այցելուների մատյանի մեջ մտնելու համար և որքան շատ են եղել ցանկացողները: Ես թերթում եմ այդ անշուք, քրքրված դիրքը: Զգացմունքների մի ամբողջ Աստվածաշունչ, ուր հայի հետ Անին մեծարողների շարք են կազմում և շատ օտարազգիներ:

Զգացմունքը հարգելի է: Զգացմունքը հարկավոր է մարդուն, հարկավոր է մանավանդ Անիին անզգայության մարդկային քարասրտության այս հսկա նահատակին: Բայց զգացմունքը պետք է ծննդաբերող լինի, պետք է մարդու ձեռքը տանի դեպի գործ:

Թե չէ զգացմունքների մի ամբողջ մթնոլորտ, իսկ նրա մեջ այսօր էլ մլլում է շարունակվող ավերանքի փոշին և  կոպիտ ու անողոք կախված է իսպառ անհետացման, վերջնական խորտակման սպառնալիքը:

Դարձյալ մեր կառքերը չորս անիվներով խառնվում են ավերակների բյուրավոր քարերին:

Ավագ Դուռը մեզ ընդունել էր գիշերով, երբ լուսինն էր իր լուսոտ լապտերը կախել երկնքից, այժմ դուրս է տանում ամառային օրվա այն ժամին, երբ անցել է միջօրեի տապը և արդեն իրիկնապահի հովերն են բարձրանում: Տպավորությունը տարբեր է մտնելու և դուրս գնալու միջոցին: Եկողը դրսից տեսնում է իրար մոտ կանգնած կլոր աշտարակները, որոնք պահպանել են իրենց ձևը: Ներսից գնացողը ունի իր առջև այս աշտարակների մյուս երեսը: Ավերված, մաշկված, նրանք ցցվում են իբրև զուգված սև գերեզմաններ, իբրև հսկա մումիաների պատյաններ, որոնց մեջ այլևս մարմին չկա: Այդ սև, ներսից կիսակլոր և վերևից կամարավոր պատռվածքներից, մահը դիտում է իր իշխանության մատնված քաղաքը:

Իսկ ինքը, Ավագ Դու՞ռը: Ներսից նա ավելի սաստիկ ավերված է, կուչ է եկել իր քառակուսի երեք հարկանի աշտարակի մոտ, կողքը տվել է նրան, բայց էլի սաստիկ ճնշված է իր գլխին ու ուսերին նստած քարակույտերից: Տխու՞ր դուռ։

Քանի դեռ Անիի ներսումն ենք, հիշենք որ այստեղ, պարիսպների մոտ Ավագ Դռան աջ կողմում պրոֆեսոր Մառը 1892 թվականին պեղել, դուրս է բերել մի փոքրիկ եկեղեցի, Գրիգոր Լուսավորչի անունով։ Հարգելի գիտնականը մեծ հիացմունքով է խոսում այդ փոքրիկ շինության գեղեցկությունների մասին։ Դրսից այդ Ս․ Լուսավորիչը ծածկված է եղել շքեղ քանդակներով, իսկ ներսից բոլոր պատերը, մինչև գմբեթի ծայրը հարուստ գունավոր նկարներով էին ծեփված, որոնք իհարկե, կրոնական բովանդակություն ունեին։ Ամենից հետաքրքրականն այն է, որ եկեղեցու մեջ պատերի մեկի առջև դրված է եղել եկեղեցին շինողի քանդակագործ պատկերը, որ ձեռքին բռնած ուներ եկեղեցու կաղապարը։ Պատկերների տակ, ծեփի վրա եղել են հայերեն արձանագրություններ, որոնք պատկերների բովանդակությունն էին։ ցույց տալիս Սեղանի շուրջը Հրաշալի զարդեր էին կազմված հայերեն տառերից և այլ նկարներից:

Ու՞ր են այժմ այդ շքեղ շինության մնացորդները: Եկեղեցու մի փոքրիկ բեկոր է երևում ցույց տված տեղը վրա: Գուցե այդ է փոքրիկ Լուսավորիչը: Բայց ու՞ր են նրա զարդերը:

Անցնենք այսպիսի հարցերի մոտով, ահա անցանք Ավագ Դռան, ապա պարիսպների միջով և դաշտն է փռված մեր առջև, իսկ դաշտի վրա փռված են անթիվ անհամար քարեր: Բնակչության հետքեր քաղաքից դուրս գուցե և նրանք անկարելի չեն նրանց մասին վկայություն է տալիս դաշտի երեսին բարձր ցցված ավերակը Չորան քիլիսեն: Մոտենում ենք նրան և տեսնում ավերանքից աղճատված մի թե երկու պատի կտոր, որ հազիվհազ հաստատում է թե ինքը ճիշտ որ եկեղեցի է: Եվ սակայն Ներսեսյանը իր ներկա գրության մեջ ասում է թե նա կոլորակ ու երկար գմբեթ ունի: Ունեցել է մի ժամանակ:

Հովիվը, որ ավանդության նայելով, շինել է այս եկեղեցին ունեցել է ոչ միայն ճաշակ, այլև շատ ծանր գրպան: Գուցե հովիվների և երկրագործների թա՞ղ էր այստեղ :Այժմ հովվի եկեղեցին Սսի տխուր ու ջարդված հյուրընկալն է ամենից առաջ նա է դիմավորում այցելուին, ամենից երկար տեղ նա է ճանապարհ դնում Անիից գնացողին:

Ահա նա էլ անհետացավ: Այլևս Անի չկա: Դաշտեր, Ուչ Թափայի լանջերը իջնում են դրանց վրա:

Գնում ենք Անիից: Զարմանալի բան: Պատմական վայբերում յուրաքանչյուր մի հասարակ շարժողություն, մի սովորակա խոսք ընդունակ է մարդու մտքի մեջ մի աղահին հիշատակ զարթեցնելու: Այն, որ մենք գնում ենք Անիից գնում ենք ընդմիշտ հեռանում ենք ափսոսանքով, հեռանում ենք տխուր հիշատակներով հանկարծ ինձ գրում է երևակայության աչքով տեսնելու այս դաշտերը այն լանջերը փախստականներով ծածկված:

Նրանք էլ հեռանում էին, դժբախտության այն հազարավոր զավակները: Եվ քանի անգամ դարերի ծալքերի կորել են նրանք հառաչանքները աչքերից ծորող արտասունքը, երբ հուսահատ ու անմխիթար, թողնում էին իրանց գեղեցիկ հայրենիքը, իրանց նախնիքների գերեզմանները, իրանց հողերն ու կայքերը և հևալով փախչում էին գլուխ ապրեցնելու:

Ո՞ւր: Նեղ ու քարքարոտ ուղիներ են օձերի պես պտտվում Ուչ Թափայի շուրջը: Մի կարծեք, թե դրանք կարճ են, շուտով կմոլորվեն Շիրակի դաշտերում, կկանգնեն մի տեղ Անեցի փախստականների ոտների տակ դրանք անհուն երկարություն ունեցող ճանապարհներ էին: Այստեղից Լեհաստան, այստեղից Վոլգայի ափերը: Այստեղից դեպի ամեն կողմ, ուր կարելի էր հալածականի դառն ճակատագրից ազատվել: Ինչպե՜ս էին գնում, ինչո՜վ էին գնում: Ծովասար, անապատ, գետ ու անտառ, հող ու քար - ամեն ինչ իր կոշտացած գարշապարի տակ էր տալիս փախստականը: Գնում էր դիակներ փոելով այդ տանջանքի ու անեծքի ճանապարհների երկու կողմով: Գնում էր, այստեղ ամայություն թողնելով: Ամայությունն միայն, որ չէ տանջվում:

Եվ ամայությունը գալիս էր` բռնելու մի ազնվական, ընդունակ ժողովրդի տեղը, մի ժողովրդի, որ իր ազգի պատմության մեջ միակ և եզակի օրինակն է տվել իր աշխարհաշինությամբ, իր մեծագործություններով: Նա տարավ իր Անիի անունը, Անիի շնորհները, զարմացրեց իր անեցի լինելով ամենքին և այդ պատճաոով իր հայ ժողովրդի մեջ անեցի լինելր նախանձելի պատիվ մնաց, որ այսօր էլ դեռ շատ ու շատ գաղթավայրերի պարծանքն է:

Հասանք Ուչ- Թափայի ստորոտներին, իսկ ես մտքով դեռ այն գաղթականների հետ եմ, տեսնում եմ նրանց փախուստը, նրանց հոգսերն ու մտքերն եմ գուշակում, նրանց կսկիծն ու կարոտն եմ զգում: Ընդարձակ է Շիրակի դաշտը, բայց բավականանո՞ւմ էր նա գաղթականների լայն հոսանքը տեղավորելու: Գնում էին հազարավոր տներ, գնում էր մեծատունը, գնում էր աղքատը:

Ասում են, թե այդ դժբախտ բազմությունները մի հայ վարդապետի անեծքով դատապարտվեցին կոտորածի և գաղթի: Այս խոսքը վարդապետներն են հնարել, որպեսզի իրանց համար հեղինակություն ստեղծեն։ Անին ճգնավորների աչքի փուշն էր,- ես այդ կարդացել եմ: Շատ կար նրա մեջ կենսունակություն շատ էր նրա կյանքը հարուստ ու պարարտ: Բայց ինչի՞ նշան էր դա: Վարդապետների օրհնություններով չէր այդ փարթամությունը երկնքից ընկել, որպեսզի նրանց անեծքովէլ խորտակվի: Ժողովուրդը պողպատ ուներ իր բազուկների մեջ, խելք ուներ իր զանգի տակ և աշխատում էր, հարստանում էր, վայելում էրր իր վաստակածը: Վարդապետները ուզում էին, որ այդպես չլինի, ուզում էին, որ մի մեծ ճգնավորանոց դառնա մեծ քաղաքը: Եթե երկինքը մի վարդապետի համար այդքան սարսափելի վրեժխնդրություն պիտի գործ դներ, էլ ինչու՞ անեցիները հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր էին զարդարում իրանց առատ նվերներով և աղոթողների խմբեր էին ապահովում իրանց հարստություններով:

Ո՛չ, այդքան շքեղ բացված բարօրությունը չէր կարող, ինչպես ասվում է, իր գլուխը չուտել այն երկաթի դարերում, երբ հափշտակությունները միակ անխախտ արդարությունն էին համարվում քաղաքակրթված և վայրենի տիրողների համար: Ով աշխատող էր, նա պիտի հեծեծանքների մեջ ապրեր: Եվ վարդապետների հարուստ ու զարդարուն ու եկեղեցինե՞րը չէին, որ երկոտանի գազաններին ցույց էին տալիս, թե կարելի է հարստությունշատ դուրս մղել այս երկրից: Այդ ինչ աստվածություն էր, որ ոսկով ու արծաթով ծանրաբեռնված իր աղոթատները բնակարան դարձնելը համարեց արդարություն այս երկրի համար: Վարդապետական անեծքի շատ տարածված ավանդությունը վանական այն դժբախտ հասկացողության արդյունք էր, որ կարծում էր, թե եթե այդ ժողովուրդը կատորվում, սպանվում է, պատճառն այն է միայն, որ նա մեղավոր է Միջնադարյան խավար: Քանի ազնիվ բռնկումներ է նա հանգցրել, քանի բազուկներ է թուլացրել, որքան և որքան ազատարար եռանդ է սպանել:

Այստեղ, երեք գագաթների այս ստորոտներում, ես տեսնում եմ կանգ առած փախստականներին, որոնք վերջին հայացք են գցում իրանց սիրուն քաղաքի վրա, հարյուր միերորդ անգամը հառաչում են նորից և նորից արտասուքների ճգնավորների կաթիլներ են ծլլագնում և բռնելով կանանց և երեխաների ձեռքից, աստված են կանչում, երեսները դարձնում դեպի անշանոթ, հեռավոր աշխարհները փախչում էին նրանք տանջանքից: Բայց ազատվում էին տանջանքից իրրև մարդ՝ գուցե, իսկ իբրև հայ՝ ոչ: Տանջվեցին նրանք Լեհաստանում, տանջվեցին Մոլոավիայի երկնքի տակ: Տանջանքը հայի հետ է…

Թող այստեղ մնան ամեն ժամանակ և ամեն դեպքի մեջ թշվառ գաղթականները ահա մեզանից էլ ծածկվեց ավերակների երկիրը: Աղաջայի արևելյան սաորոտները շատ ետ, մնացին: Շտապենք, ճանապարհ շատ կա իսկ արեգակը արդեն շատ է թեքվել դեպի արևմուտք և ռուս թուրքական պատերազմի մի հսկա ականատեսներր Ավլիար, Կըզլ-Թափա, Ցաննի, Կարակալ և ուրիշ բարձրությունները արդեն եթե կպան կապտագույն ստվերների մեջ են փաթաթվում:

Մենք ուրիշ ճանապարհով ենք վերադառնում, և մեր առջև դուրս եկող հայ և թուրք գյուղերը ուրիշ անուններ ունին: Սակայն տարբերությունը միայն այդ անուններն են Շիրակի նույն գյուղական տեսարանը, քարերի չորացած ցեխի աթարի կույտեր կանաչ, զարմանալի կանաչ դաշտերում, վճիտ լեռնային ջրերի մոտ:

Վերջ ունի՞ն այդ կանաչ տարբածությունները: Արևը մայր մտնելու վրա մենք գոհությամբ տեսանք որ վերջ, այո ունին: Տեղի դիրքը փոխվեց: Մենք մեծ զառիվայր լանջերով իջնում եինք դեպի մի ձոր որ ընկած էր արևմուտքից դեպի արևելք և որի արևմտյան կողմում բարձրացած էին մեծ բլուրներ: Շուտով ձորի լայն կանաչ հատակում եխևաց բավական լայն, կապուտակ դետը Կարս-ձայն էր այսինքն նույն Ախուրյանը բայց առանց Ալեքսանդրապոլիս Արփաչայի: Գյուղական փայտե հողածածկ կամուրջով անցնում ենք դետր: Մի փոքրիկ գյուղի մեջ ենք: Արգինան է: Ինչ դաշտը ու գեղեցիկ հովիտ ունի այստեղից Ախուրյանը:

Կամուրջի մոտ երևում է նոր ձևի մի ջրաղացի մեծ շինությունը, որ պատկանում է մի ռուս գյուղացու: Կատարյալ անակնկալություն Շիրակի գյուղական աշխարհում, ուր այսպես Հաստատ թագավորում է նահապետականությունը, ուր Նոր ժամանակը դեռ համարյա ոչինչ չէ կարողացել մտցնել:Բայց ինքը գյուղը դեռ հարազատ է դեռ հպատակ է ավանդականության, թեև վարչական կենտրոն:

Հայեր շատ քիչ կան այստեղ գյուղը պատկանում է ռուսներին և թուրքերին: Եվ սակայն սա պատմական Արգինան է, որ Բագրատունիների ժամանակ ամբողջ Հայաստանի կրոնական մայրաքաղաքն իր թեև իր մեծությամբ դարձյալ մի գյուղ էր:

Շիրակի քաղաքական կենտրոնը տեսնելուց հետո մենք կամեցանք նայել և նրա հովանու տակ հաստատված հոգևոր միապետության կենտրոնը: Դրա համար էինք շեղվել մեր ուղղությունից բավական երկարացնելով մեր ճանապարհը: Բտյց ի՛նչ տեսանք:

Գյուղի արևելյան մասում, տների մեջ բարձրանում է ավերակի մի հսկա կտոր, իսկապես մի պատ միայն, հյուսիսայինը որին կպած է արևմտյան մի փոքրիկ մասը: երևում են հայերեն արձանագրության կտորներ, երևում են դռան հետքեր: Պատը հոյակապ շինության տպավորությունն է թողնում: Նրա բառերից, նրա դարսվածքի ձևերից Բագրատունյաց ժամանակի հովերն են գալիս: Ամփոփ ձևի ամբողջության մասին ոչինչ հասկացողություն կազմել չենք կարող: Բայց բարձր ու գեղեցիկ շինության այդ մեծ կտորը իսկույն փոխադրում է ձեզ Անի, կապում է ձեր միտքը նրա շինությունների հետ:

Եվ իրավ Արգինան սերտ կապված էր Անիի հետ, Արգինան զարդարողն էլ Անին էր: Այս պատը որ կանգնած է այսպես մենակ ու անհիշատակ, Տրդատ ճարտարապետի գործն է: Ասողիկր պատմում է, որ Խաչիկ կաթողիկոսը նրա ձեռքով շինել տվեց կաթողիկոսարանի Մայր եկեղեցին: Եվ ոչ թե մենակ այս եկեղեցին այլև ուրիշ երեք եկեղեցիներ նույն այս տեղում: «Շինվեց սուրբ կաթողիկէ եկեղեցին վիմարգեան կոփաձոյիւք, հաստահեղոյս արձանօք գմբեթարդ խորան երկնանման, հանդերձ ևս երիւք եկեղեցեօք՝ նոյնաձև, հրաշատեսակ, չքնաղագեղ յօրինուածով և զարդարեաց մեծապայծառ, ծիրանածաղիկ ոսկէթել անկուածովք ի զարդ ոսկւոյ և արձաթոյ և ամենայն զարդու պայձառութեան ջահաբորրոթ լուսաւոր անօթոք»։  ոսկոյ և արձաթոյ և ամենայն զարդու պայծառութեան ջահարորրոք լուսաւոր անօթոց»։

Բանաստեղծական չափազանցություններ այս ոգևորված գովասանքների մեջ չպետք է լինեն: Բավական է չմոռանալ կաթողիկոսական աթոռի այն ժամանակվա գիրքը, ահագին հարստությունները։ Անշուշտ փառահեղ է եղել և Խաչիկի շինել տված կաթողիկոսարանը միշտ հիշենք, որ Տրդատն էր այդ բոլոր շինությունների կառուցանողը։ Ուրեմն, այժմյան ողորմելի Արգինան ի՜նչ փարթամ և ճոխ կեցության տեղ էր, որքան զարդեր ուներ:

Տասներորդ դարի առաջին կեսի վերջում հայոց կաթողիկոսական աթոռը Աղթամարից տեղափոխվեց Շիրակ, Բագրատռւնի թագավորների համար նշանակությունից զուրկ չպիտի լիներ այն կարևոր հանգամանքը, որ համազգային կրոնական բարձր իշխանությունը գտնվում է Վասպուրականի թագավորների հովանավորության տակ: Ունենալ իր երկրում կաթողիկոսարանը նշանակում էր բարեկամ ու գաշնակից լինել մի ուժեղ հեղինակության հետ և նրա միջոցով քաղաքական մեծ ազդեցություն ձեռք բերել: Արաս թագավորը որի Ժամանակ տեղի ունեցավ կաթողիկոսության տեղափոխությունը երևի շատ էր աշխատում գրավել ժամանակի կաթողիկոսին ոչ միայն իր երկրի խաղաղ ու ապահով դրությամբ, այլև խոշոր կալվածական հարստություններով։

Աթոռը փոխադրողը Անանիա Մոկացի կաթողիկոսն էր: Աբասի մայրաքաղաքը Կարսն էր և Անանիան կաթողիկոսարանը հիմնեց Արգինայում որ կարսից հեռու չէր։ Հետաքրքրական է որ միջին դարերում էլ հայ կաթողիկոսները աշխատում էին հոգևոր բարձրագույն իշխանությունը տոհմային սեփականություն դարձնել ինչպես այդ արել էին Գրիգոր Լոլսավորչի որդիներն ու թոռները: Այսպես, Անանիան Մոկացիների տոհմը առաջացրեց կաթողիկոսական աթոռի վրա, գոնե չորս կաթողիկոս Շիրակում այդ տոհմի ներկայացուցիչներն էին։ Տարբերությունր այն էր որ մինչ դեռ Գրիգոր Լուսավորչի հաջորդները ամուսնանում էին և իրանց որդիներին էին հանձնում աթոռը, միջնադարյան կաթողիկոսները ամուսնացած չէին, և կաթողիկոսությունը նրանց, մոտիկ ազգականներին էր անցնում: Այսպես, Արգինայում շինություններ կատարած Խաչիկը Անանիայի քրոջ, որդին էր: Պետրոս Գետադարձը Խաչիկի եղբայրն էր իսկ երբ գնաց Հունաստան,իր տեղը տվեց իր քրոջ որդի Խաչիկ Երկրորդին: Քիչ զամանակից հետո կաթողիկոսությանն անցավ Գրիգոր Մագիստրոսի ժառանգներին, այսինքն Պահլավունի տոհմին:

Արգինան կաթողիկոսական աթոռ մնաց մինչև Պետրոա Գետադարձը, որ թողեց իր եղբոր կառուցած հոյակապ շինությունները և տեղափոխվեց Անի, ուր իհարկե, ավելի մեծ հարմարություններ կային թագավորական ճոխություներով, ապրելու համար: Ասողիկը խոսելով Սարդիս կաթողիկոսի մասին, որ հաջորդեց այս շինարար Խաչիկին, իբրև մի նշանավոր հանգամանք հիշատակում է այն, որ նա առանց կաշառքների և շողոքորթությունների կաթողիկոս ղարձավ: Այս հանգամանքը մասամբ հասկանալի է դարձնում, թե ինչու կաթողիկոսները հարուստ մարդիկ էին և չափազանց սիրում էին հարստությունը: Ոսկին ճանապարհ էր բաց անում դեպի փառք, ոսկրին դիրք ու հեղինակություն էլ էր ստեղծում:

Մոկացու տոհմից միայն Խաչիկ Առաջինն էր,որ կաթողիկոսարանի մեծ հարստությունները Արգինան շքեղազարդելու վրա ծախսեց: Պետրոսը ոչինչ չէր արել. ինչպես տեսանք, նրա հավաքած ու պինդ պահած գանձերը վերջը հունաց սեփականություն դարձան: Մեկը իր երկրին տվեց նրանից ստացած գանձը,մյուսը պահեց նրան իբրև գեդեցկություն,անձնական զարդարանք որ անհետացավ անօգուտ:

Սակայն ասենք և այն,որ մեր երկիրը այնպիսի բախտ չէր ստացել,որ կարողանար երկարատև երջանկություն պահպանել իր որդիների մտավոր ու նյութական գանձերով, Ամեն ինչ ավերակ ու փոշի ղարձավ: Եվ այսօր այս մի հատ մեծ պատն է որ ցույց է տալիս թե որքան խղճուկ մի բան է մնացել ութ հարյուր տարի առաջ ծաղկած ու գեղեցկացրած Արգինայից:

Տեղի գիրքը այնպես է, Որ շատ բան չէր էլ կարող մնալ: Արգինան բաց է ամեն կողմից, բնական ամրություններ չունի: Բացի դրանից, Ախուրյանի հովիտը այն ճանապարհն է, որ տանում է դեպի արևմուտքի, դեպի Կարս: Սարսափալի կերպով է եղել նա:

Արդինայի վրայով է անցնում Ալեքսանդրապոլից Կարս տանող խճուղին։ Մեր կառքերը հեշտ ու արագ սլացան նրա վրայով։ Գյուղական ճանապարհների անողորմ երերանքը մի տխուր հիշողություն դարձավ մեզ համար:


Հրաշալի լուսնյակ երեկո էր, երբ մենք մտանք Ալեքսանդրապոլ:

ԺԶ

Վերջացավ մեր ճանապարհորդությունը պիտի վերջանա և իմ խոսքը Անիի մասին բայց ես վերջակետ չեմ դնում: Մի օր էլ ունենք ընթերցող երբ էլի Անիի հիշատակները դուրս կգան մեր ալքի առաջ բայց ուրիշ տեղ, ուրիշ հանգամանքների մեջ:

Հետևյալ օրը մինչև ճաշը, երբ մենք բավական կազդուրվել էինք անքուն գիշերներից և տանջալից ճանապարհներով կառքերի մեջ ոստոստալուց հետո, Գր Խալաթյանը առաջարկեց մեզ մի թեթև ճանապարհորդություն էլ մինչև Ղանլիջա անունով գյուղը օրը կիրակի էր, Ալեքսանդրապոլի փողոցներում տիրող մեռելությունը ցույց էր տալիս որ անծանոթ եկվորներս ոչինչ զվարճություն չպիտի տեսնենք գավառական տոնի ժամանակ էլ, երբ դարձյալ ամեն ինչ ընտանիքների ծոցում է ամփոփվում:

Նույն պարզ ու տաք եղանակն էր: Մեր կառքերը դուրս եկան Ալեքսանդրապոլի փոշոտ փողոցներից և դիմեցին դեպի հյուսիս։ Հարթ տափարակով էինք գնում կարճ միջոցից ծռվեցինք դեպի ձախ և մեր առջև բացվեց մի մեծ ձոր, որի խիստ քարքարոտ և շատ զառիվեր ձողի վըայով էր անցնում մեր ճանապարհը իջանք կառքերից ոտով գնացինք դեպի գյուղը որ տեղավորված է սև սև ու գորշ ժայռերով պատած մի լանջի տակ:

Դա է Ղանլիջան, ավելի ճիշտ ասած՝ երկու Ղանլիջաների Ներքին և Վերին խառնուրդը, որ այնուամենայնիվ, փոքրիկ ու խեղճ մի գյուղ է, բնակեցված գաղթական ժողովրդով: Շրջակայքը քարակույտեր են և տներն էլ քարակույտերի նմանություն ունեն պատերը ցածրիկ, առանց պատուհանների: Բայց դուք գիտեք, որ Շիրակի գրւղռմ ենք էլ ի՞նչ հարկավոր է նկարագրությունը:

Միայն մի բնական հրաշալի զարդ ունի, Ղանլիջան այն պաղ և ախորժահամ աղբյուրն է, որ բխում է ժայռերի տակից եթե պատահե ձեզ լինել այդ ջրի մոտ կուշտ խմեցեք նրանից և ապա հարցրեք առաջին պատահած գյուղացուց, թե որն է այն բանը, որի վրա հին բաներ կան գրած: նա իսկույն կհասկանա թե ինչ ուզում և կառաջնորդե ձեզ դեպի ձեր դիմաց գտնվող ժայռերը:

Գյուղի հին, զարմանալի տապանաքարերի բազմությամբ ծածկված գերեզմանատանից վերև դուք կրկնեք մեծ-մեծ, ցից քարերի մեջ, որոնք կարծես դիտմամբ մեկի ձեռքով տնկված են հողի մեջ: Մի քիչ էլ դեպի վեր, և դուք կկանգնեք մի հոգին, բայց ոչ բարձր, միապաղաղ սև ժայռի առաջ ճակատը հղկված է և վրան քանդակված է մի քանի տո լ սեպաձև արձանագրությու: Նրան կարդացել է ռուս գիտնական Նիկոլիսկին: Ուրարտուի թագավոր Արգիշտին նվաճել է այս կողմերը - ահա ինչ է ասում արձանագրությունը: Վանի մեծ թագավորության հյուսիսային ծայրն է սա: Սահմանապահ մի բերդ պիտի լինի այս ձորի ժայռերի վրա, - և ճիշտ որ, նրա հետքերը նկատվում են այժմ, թեև ոչ իսկական ու բաբտյան հետքերը:

Վերջին 20 - 30 տարիների ընթացքում ինչեր արին սեպաձև արձանագրությունները:Նրանք խորտակեցին մի ամբողջ պատմություն, որի մի մասն էր կազմում մեր հին պատմությունը դարերի անհայտությունից աշխարհ հանեցին մի զարմանալի անծանոթ ազգ, որ հազարավոր տարիներ առաջ ապրում և գործում էր այստեղ, կուլտուրայում իր պետության գոյությունը ամրացնելու համար:

Ես մի առանձին հետաքրքրությամբ էր նայում այդ խորհրդավոր նշաններին, որոնց միջին նայում էր բաբելա-ասորական քաղքակրթության մի փոքրիկ ճյուղավորությունը, նա որ հաստատվել էր համական լեռնաշխարհում ուրարտացիների ձեռքով: Ինչ զարմանայի դիմացկունություն այս ժայռի մեջ: 2600 տարիների անձրևները, քամիները չեն կարողացել հալել մաշել այդ մի քանի շարք փոքրիկ և խոր, եռանկյունի փոսիկները: Նրանք մնացել են որպեսզի հազարավոը տարիների լռությունն ու անհայտությունը վերջիվերջո խախտեն և ցույց տան, թե այն ազդը, որ այսպիսի նշաններ էր փորում ժայռերի վրա անմահ հիշատակի բոլոր իրավունքներն ունի:

Անմահանում է պատմական հսկան, աշխարհակալը, անմահանում է հանճարը: Այստեղ ոչ հսկա կա ոչ հանճար: Մի թաղավոր իմացել է նվաճումներ անել նա հասել է այս տեղին բերելով իր հետ Տիգրիս եփրատյան հովտի զտրմանալի քաղաքակրթության պատառիկները: Ահա ինչ է ասում սև ժայռը: Եվ ստացվում է ճիշտ որ խոր, ազդու տպավորություն: Հուշարձանը մի որևէ թանգարանի անկյունում չէ ընկած նա իր բնական տեղումն է իր պատվանդանի նրա: Դիրքը շրջակայքը երկիրը ամեն ինչ չորս կողմում անհուն հնության պատկառելի ազդեցությունն է սաստկացնում:

Մեր կառքերը դղրդում են Ղանլիքալի նեղ, քարքարոտ փողոցներում դուրս կանչելով այն մերկությունը, որ պատսպարված է քարե սարերի մեջ: Կուչ եկած մարդիկ, ցնցոտիներ, բոլորովին տկլոր երեխաներ, աղբ ու կեղտ: Բայց Վերին-Դիլիջայի հարավային ծայրում բարձրանում է մի հսկա գեղեցիկ եկեղեցի: Նա շատ հեռվից, դեռ ձերի եզրից էր գրավել մեր ուշադրությունը: Այստեղ, գյուղի մեջ, նա աչք ծակող մի հակասություն է ներկայացնում: Այդքան գետնատարած մերկություն և այնպիսի գեղարվեստական վեհություն արտահայտող եկեղեցի, ոչինչ ներդաշնակություն: Իսկույն զգում էի, որ խղճուկ գյուղը բախտի բերմունքով մի այդպիսի իրան անսովոր զարդ ժառանգություն է ստացել հին հին դարերից: Եվ այնքան բարեհաճ է եղել ժամանակը դեպի այդ զարդը, որ նա այժմ Շիրակի անթիվ անհամար ւ ջարդուփշուր եղած պատերից մեկը չէ պահվել է ամբողջությամբ այսօր էլ ծառայում է քրիստոնյա ժողովրդին։

Եկեղեցին հռչակավոր Մարմաշենն է, Շիրակի հայկական անկախության ժամանակների հուշարձաններից մեկը նրա բարձր պատերը, սրբատաշ քարերի զարդերը պատերի մեջ կամարավոր սյուները արձագրոււթյունները ձեզ իսկուլն փոխագրում են Անի Բագրատունիների դարի կնիքը, նույն կարմիրքարերը, նույն համարձակությունը և ճարպիկությունը, որով այդ ահագին սալերը տաշվում հզկվում էին, զարղերով ծածկվում, պատեր կամարներ բաղեր դարձվում։ Գմբեթն է փոքր ինչ ճարտարապետական ոճի տարբերություն ցույց տալիս բայց նա, անշուշտ, հետո է շինված վերանորոգության ժամանակ, որի մասին երկար խոսում է հյուսիսային պալատի մեծ արձանագրությունը։ Գմբեթը մեր օրերում էլ վերանորոգության է ենթարկվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Գ Տեր-Պեարոսյանի նախլսձեոնությամբ։ Վերին աստիճանի բնորոշ անիական աոանձնահատկությունը երկար խոր եռակյունի խոշերը պատերի դրսի երեսին Մարմաշենն էլ ունի։ Ներսը անղարգ է սևացած և մութ նեղ պատուհանները չափազանց ժլատ լույս են ներսթողնում։ Ներսում սյուներ չկան խոնավության ծանր հոան է խփում ներս մտնողին։ Բայց կատարի և գմբեթի բարձրությունը հին շինության գեղեցիկ ազդու տպավորությունն է ամբողջացնում։

Շինությունից ավելի գեղեցիկ է շինողի անունը։ Դա մեզ ծանոթ հերոս Վահրամ Պահլավունին է, որ եկեղեցու հարավային պատի վրա մի երկար և շատ լավ պահված ալձանագրություն ունի։

Մարմաշենը, ինչպես վկայում է այդ արձանագրությունը, մեծ իշխանի տոհմային հանգստարանն էր և այդ պաճառով էլ նրա աոանձին ուշադրությանն է արժանացել։ «ճղնեցաք ասում է նա և այլ քաղաքում եկեղեցիս և վանո բայս բայց զտեզի հանգսաեանս մերոյ աոալել պատճառով մեծացսլցտք և լիացուցաք ամենայն գլուխը լերամբք և դաշտօք, սանդեցաք ի սա գիղմ և ագարակս գանձագինս»։

Մտեք քանդված ժամատռնը կամ գավիթը։ Նա մաքրված ավերակների կույտերից և ներկայացնեմ է մի փոքրիկ, համարյա քառակուսի սալահատակ աեղ շրջապատված կիստա պատերով։ Մնում են ժամատան սյուների հիմքերըին, որ կիսատ արձանագրություն է կարդացվում երկու մեծ կտոր սպիտակ քարերի վրա որոնք ավերակների միջից են հանված։ Եվ այդ ավերանքի ջարդուփշուր պատերի խորտակված սյուների մեջ եկեղեցու մուտքի կողքին բարձրացած է մի բոլորովին անվնաս մնացած բոլորովին նոր գերեզման, որի վրա դրված է թե դա պատերազմում սպանված Վահրամ իշխանի տապանն է[11]։

Ես նայում էի տառերին և դարմանում էի նրանց ձևի վրա, մեր օրերում գործածական գլխաաառերի ձևն ունեին։ Չարմանք էր պատճառում մանավանդ այն, որ անեղծ էին մնացել նույնիսկ այն տողերը որ քարի վրա գծել էր արեստավորը նրանց մեջ տառերը փորելու համար։ Եվ, վերջապես, ոչ մի վնաս չէ դիպել այդ քարերին, չկա նրանց վրա նույնիւկ մի փոքրհկ քերթվածք, մի կոտրած մասնիկ։

Զայրանքս ուշ փարատվեց երբ մի գյուղացի պատմեց, թե ընդամենր հինգ տարի առաջ է շինվել այդ գերեզմանը։ Իրանից դարս եկավ որ մի քանի ջերմեռանդ ալեքսանդրապոլեցիներ կամենալվ մեծ Պահլավունուս, իրանց հարգանքն ու հիացմունքը հայտնել, նորոել են նրա գերեզմանը, արձանագրություն են հորինել նրա համար Նպատակը բարի է եղել բայց միջոցը անպետք հնության հետ այդպես չեն վարվում։ Աշխատում են, որքան կարելի է պահպանել հնությունը իսկ երբ վերանորոգություն են կատարում այդպես ել գրում են։ Պահլավունուն հարգողները մոռացել են այդ տարրական ճշմարտությունը և կատարել են մի տգեղ կեղծիք։ Եթե եղելության տեղյակ գյուղացի չպատահե Մարմաշենի գավթում, այցելուն պիտի սաստիկ մոլորության մեջ մնա։

Բայց ո՛րքան ճիշտ է թե Վահրամ իշխանի հավիտենական հանգստի իսկական տեղն է ցույց տալիս այդ մերեզմանաքարը։

Վահրամի մահից 178 տարի հետո նրա ժառանգները, Գրիգոր եպիսկոպոսը և նրա եղբայր Խարիփր վերանորոգում։ են եկեղեցին որ այլազգիները բերդի նման մի ամրություն էին դարձրել: Այդ վերանորոգությունը շինության մասերի հիմնավոր փոփոխությանը չէր վերաբերվում, այլ գլխավորապես այն է եղել որ երկու եղբայրները մաքրել են եկեղեցու, մեջ թափված աղտեղությունները նորից շենացրել պայծառացրել են նրսն նվիրելով կալվածքներ։ Մինչդեռ կատարված էր այդ գործը Խարիվը սպանվեց թշնամու դեմ մղած մի կռվի մեջ: Եվ նրա վշտահսր եղբայր Գրիգոր եպիսկոպոսը նրա դիակի համար տեղ է պատրաստում Ղահրամ իշխանի կողքին Այս բոլորը պատմում է Գրիգոր եպիսկոպոսը այն ընգարձակ արձանագրության մեջ, որ փորված է Մարմաշենի հյուսիսային պաաի վրա: «Զմարմնի նորա (Խարիփին),– ասում նա - բերեալ թաղէցաք ա դրան սրբոյ կաթողիկէիս մերձ առ նշխարս հաւուն մերոյ Վարհամա իշխանին» (արձանագրության սկզբում էլ Գրիգոր եպիսկոպոսն ու խարիֆը անվանվում են Վահրամի թոռներ):

Ահա այն միակ, շատ հավանական վկայությունը, որ ցույց է տալիս, թե ուր հողին հանձնվեց Պահլավունիների հսկա ներկայացուցչի մարմինը: Չամչանն ասում է, թե նա թաղեց Սանահնի վանքում: Բայց այդ բանի դեմ խոսում են մի շարք փաստեր և, ամենից շատ այն որ ինքը Վահրամը այստեղ էր ընտրել գերեզմանատան իր և իր տոհմի համար այստեղ էլ իր մահից 32 տարի առաջ նա թաղել էր իր ամուսնուն, Սոփիա տիկնոջը, որ ինչպես ասված է նրա տապանաքարի վրա վախճանվել էր երիտասարդ հասակում:

Թող ընթերցողը չդարմանա իմ այս մանր խաղարկությունների վրա: Վահրամ իշխան յուրաքանչյուր հայի համար պիտի լինի հազվագյուտ հերոսներից մեկը որոնք երևացել են մեր պատմության ասպարեզում, մեկը այն մեծ և առաքինի հայրենասերներից որոնք մեն միակ ազգի իսկական պարծանքներն են կազմում: Այս պատճառով էլ փոքր, անհետաքրքրական հարց չպիտի համարվի այն թե ուր է թաղված այդպիսի մի պատմական գործիչը քանի֊քանի թանկագին շիրիմներ է կորցրել, իսպառ անհայտացել դաժան ժամանակը: Մարմաշենը ինչ-որ հրաշքով պահել է իր ամբեղջությունը և իր երկու կողմերի արձանագրություններով: պահել է ու պահում է մեծ Պահլավունու հիշատակը, մի տեղ նրա սեփական գեղեցիկ խոսքերը պատկերացնելով մյուս տեղ՝ ցուցմունք թե ուր է նա հանգչում այսաեղ այս դռան մոտ - ահա ուր է նա: Գերեղմանաքարը եթե բոլորովին, գոնե մոտավորապես ճիշտ է ցույց տալիս հանգստյան տեղը:

Նրա առաջ նստելը նրան մտքեր ու խոհեր նվիրելը մի րոպեով թողեք. եկեք դուրս գանք գավթից նորից կանգ առնենք Վահրամի մեծ արձանագրության առաջ: Մարմաշենը տոհմալին սեփականություն է և շինված է տոհմի գլխավոր ներկայացուցիչների անունից թեև արձանագրության մեջ խոսողը Վահրամն է: Նա ասում է որ եկեղեցու շինությունը սկսվեց Սմբատ թագավորի (Տիեզերակալի) ժամանակ և վերջացավ Հովհաննես֊Սմբաաի թագավորության սրով 986-1029 թվականներին ուրեմն 43 տարվա ընթացքում: Այդքան երկար ժամանակամիջոցը իհարկե, անընդհատ գործադրված չէ եղել մի այսպիսի փոքրիկ շինության վրա անշուշտ զանազան պատճառով երկար ընդհատումներ են եղել: Սակայն շինությունը այնքան էլ հեշտ չէր և Վահրամ իշխանը որ բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ է շինել իր հարստություններից այս մեկի մասին ասում է որ մեծ ջանքեր և շատ ծախսեր է նա կլանել:

Շինողների անուններն էլ այսպես է դասավորում Վահրամը «Ես և մայր իմ Շուշիկ (կամ Շոլշանիկ) հայոց տիկնաց տիկին և եղբայրը իմ Վասակի իշխանաց իշխան (Գրիգոր Մագիստրոսի հայրը), որ նահատակկալ ի թուրքից պատեբազմին և Ապլխարիր հայոց մարզպան (ս Փրկիչ եկեղեցու շինողլ և Ապուղամրենց ս Գրիգորը տոհմային գերեզմանա տուն դարձնողը) և մանուկն համղ է (որ փոքր հասակում էլ մեռավ, ինչպես ցույց է տալիս Ապղուղամրենցի արձանագրությունը): Ինչպես գիտենք այս չորս եղբայրները Գրիգոր իշխանի որդիներն էին: Բայց նրանք միասին չէին ապրում. Վասակը սպանվեց իր հայրենի Բջնի ավանում (էջ միածնի նյուսիսալին կողմում) Ապլղարիբը Անիում շինեց գերեզմանատուն իսկ Վահրամ իշխանի ամրոցը հենց այսաեղ Արփաչայի ձորի այս ժայռոտ կողի վրա էր գտնվում, հավանաբսր այն իսկ տեղում, ուր «լրարտյան Արգիշտի թագավորը դերդ է շինել: Թեև այսպես բաժան-բաժան, բայց Վահրամը իր եղբայրներ և մոր անունից շինվեց Մարմաշենը, տալով նրան տոհմային սեփականության տատիվ և այդ սեփականության պատիվ և այդ սեփականությունից էլ հարուստ կալվածքներ հատկացնելով նրան:

Այդպես՝ սեփականությունը, իսկ ինչ էր նրա տեր տոհմը: Վահրամը ներկայացնում է և նրան: «Որք էաք - ասում է - ամենայն տամբ և տոհմիւք հաւատարիմք տէրանց մերոց և նակատակեալ ի վերա տանս հայոց աշխատութևամբ և արեամբ մերով և որդւոց մերոց և գանձուց առատութեամբ և ամենայն հնարիւք խնդրէաք ղխաղաղութիւն աշխարհիս և զհաստատութիւն եկեղեցեաց»:

Ոսկե խոսքեր, որոնք ինչպես տեսնում ենք, սնապարծությամբ չեն խոսում այս կարմիր քարերի երեսից, այլ համեստությամբ, զարդարուն սրտաբացությամբ պատմում են այդ մարդկանց կատարած դերը նրանք հավատարիմ էին իրենց տերերին այսինքն՝ Բագրատունի թագավորներին: Նրանք իրեն անձնական բոլոր ջանքերը, իրենց մեծի ու փոքրի արյունը նվիրած էին հայրենիքին և ոչին չէին խնայումէ ոչ գանձ, ոչ ուրիշ որևէ միջոց հայրենիքի խաղախությունը և բարեկարկությունը ապահովելու համար:

Եթե տեսնելով ֆեոդալական այն խառնակությունները, որոնք ամբողջ ժամանակ տակնուվրա էին անում հայոց երկիրը, մենք զարմանում ենք, թե դեռ ինչպես էր որ խաղաղ աշխարհաշեն թագավորություններ էլ էին մնում, - չպիտի մոռանաք, որ այդպի մարդիկ էլ կային մեր հայրենիքում: Դժբախտությունն այն էր, որ սրանք քիչ էին հազվագյուտ: Ավելի ևս ուրեմն բարձրանում է այդ բացառիկ երևույթների, այդ աննման հերոսների նշանակությունը, սաստկանում է նրանց անգամ հիացմունք:

Մենք երիտասարդ ենք Գրիգոր Մագիստրոսին, որ իր մեծ հորեղբոր մասին բավականին առատ տեղեկություններ է թողել իր սամակների մեջ: Ճիշտ է, բյուզանդական ոգով տոգորված այդ իշխանը միայն ներբողներ կարող էր նվիրել իր տոհմի ամենափայլուն ներկայացուցչին բայց այս դեպքում մենք միայն նրան չունենք վկա ժամանակակից: ժամանակով մոտ պատմագիրներն էլ հիացմունքով են խուսում նրա մասին: Եվ, հիմնվելով այդ նյութերի վրա մենք կարող ենք գոնե և աղոտ կերպով, նկարել այդ վեհ հասակը այստեղ, նրա գերեզմանի առաջ:

Վահրամ իշխանը գերեզման մտավ ութսուն տարեկան հասակում, 1047 թվականին: Ուրեմն նա ծնված պետք է լինի 967 թվականին: Այս հաշվով նա 19 տարեկան երիտասարդ էր, երբ սկսեց Մարմաշենի շինությունը: Եվ այդ վաղ բարեպաշտական եռանդը տարօրինակ չի թվա, եթե մենք աչքի առջև ունենանք նրա ծնողներին: Գրիգոր իշխանի մասին, որ նրա հայրն էր մենք ընդարձակ տեղեկություններ չգիտենք, հայանի է միայն, որ նա մի բարեպաշտ եկեղեցասեր և մարդասեր իշխան էր և նրան միանգամայն արժանի ամուսին էր Շուշիկ տիկնաց տիկինը, որի մասին խոսել ենք Ապուղամրենց Գրիգորի նկարագրության մեջ:

Տասն և հինգ տարեկան էր Վահրամը, երբ քառասնամյա հասակում վախճանվեց Գրիգոր իշխանը այրիացած Շուշիկ տիկինը բավական չհամարելով այն լայն քրիստոնեական բարեգործությունը որին նվիրված էր իր ամուսնու հետ նրա կենդանության ժամանակ հեռացավ աշխարհից մտավ կուսանոց երեսուն տարեկան էր նա այդ ժամանակ և մինչև կյանքի վերջը մնաց խիստ ճգնող:

Ահա ամենից առաջ ինչ ժառանգեց Վահրամը իր ծնողներից: Մանկաթյան վաղ օրերից նա տեսնում էր, թե ինչ պես աղքատներն ու դրկվածները համակրանք և աջակցություն են գտնում Գրիգոր իշխանի տանը, ինչպես հայրն ու մայրը փող ու հարստություն չեն խնայում գերիներ ազատելու համար եկեղեցիներ են շինում եկեղեցիներ են զարդարում: Այստեղից ահա Վահրամ իշխանի բնավորության ամենալայն գիծը բարեպաշտություն, աշխարհաշինություն: Նա հետևեց իր ճգնավոր մոր օրինակին վանքեր և եկեղեցիներ շինելով: Նրա դռները բաց էին ամենքի համար ամեն մեկը գիտեր, որ իշխանի ապարանքում պատրաստ ապաստան ունի և առանց հարցնելու մտնում էր այնտեղ, ինչ ուզում էր՝ պահանջում էր ու ստանում: Եվ որ ամենագեղեցիկն է՝ այդ սրտաբաց հյուրընկալությունը ազգություններ չէր: ճանաչում հայի հետ բհավասար իրավունք պատսպարվում և հյուրասիրվում էր և պարսիկը խաղաղությամբ գործին նվիրված իշխանը վերին աստիճանի արդարատարն էր և արդարասեր երկիրը ծաղկեցնելու հոգսը տանելով, նա սիրում էր և կուլտուրական կյանքի հիմքը-երկարագործությունը:

Բայց այս բոլորը բարեմասնությունները դեռ բավակամ չէին, որպեսզի հռչակվի մի իխան այն ժամանակներում, երբ բռնությունն էր տիրապետության իրավունքները իրա արականացնում: Վահրամ իշխանը մի թուլումորթ ճգնավոր չէր երկրայինը չէր մոռանում երկնայինի համար: Նա շատ լավ գիտեր, ավետարանական ասացվածքներ պես ասասծվացքները աստծուն տալ կայսրինը կայսրին: Եվ երբ պահանջում էր հանգամանքը, խաղասեր, հյուրընկալ իշխանը զրահ էր հազնում, զինվում էր ևնետվում պատերազմի փոթորկների մեջ ուր նույնպես առաջին տեղն եր հազնում, զինվում էր և նետվում պատերազմի փոթորիկների մեջ ուր նույնպես առաջին տեղն էր բռնում, նույնպես աչքի ընկնող էր իր անվեհեր Քաջությամբ:

Բարեպաշտությունը ճառանգական էր, իսկ քաջությունը երևի նույնպես ժառանգված, թե ոչ հորից գոնե պապերից: Գրիգոր իշխանի որդիները վախկոտներ չէին: Գոնե երկուսը՝ Վասակը և Վահրամը Ժամանակի ամէնաքաջ մարդիկ էին: Վասակը մի բուռն մարդկանց հետ դուրս եկավ սելջուկյն մի ստվար զորաբաժնի դեմ, որ արշավում էր դեպի Բջնի: Այդ փոքրիկ ուժով նա ընկավ թշնամու վրա՝ կոտորեց, փախցրեց նրան և, երբ հաղթանակով վերադառնում էր: Սեկևեի սարի վրա սպանվեց մի անհայտ դարանակալի ձեռքով:

Բայց պատերազմի գործում մեծ եղբորից ավելի հռչակվեց Վահրամը: Սրա քաջագործուցյունները այնքան որոտալից էին, որ տարածվեցին աշխարհի բոլոր կողմերում, Հայաստանի սահմաններից դուրս էր ահագին արձագանքներ տվին: Վրացիները հավատացնում է Մագիստրոս, տաղեր և երգեր հորինեցին Վահրամի վրա և պարելով երգում էին հրապարակներում: Հայաստանում գտնվեցին այնպիսինները, որոնք սկսեցին գրի առնել Վահրամի գործերը, որպեսզի նրա մահից հետո դուրս բերեն նրա կյանքի ամբողջ պատմությունը: Տարաբախտաբար իրանք այդ կենսագրողները Վահրամից շուտ մեռան և նրանց հավաքած նյութերը կորան:

Հայաստանի սահմանակից մեծ և փոքր պետությունների տերերը մեծարեցին հռչակված հայ զորավարին իրանց պատվավոր տիտղոսներով և հարուստ ընծաներով, որ ուղարկում էին Վահրամի տունը հատուկ պարտավորությունների ձեռքով: Բյուզանդական կայսրը շնորհեց նրան անթիպատ պատրիկի տիտղոսը (այդ տիտղոսով էլ Վահրամը իրեն հիշատակում է Մարմաչենի արձանատրության մէջ), Բաղդարի Խալիֆը և պարսկաստանի կիսանկախ էմիրները, կողմնակի, բդեշխի պատիվ հատկացրին Սրով նվաճած այդ հռչակն ու փառքը, սակայնչորացրին Պահլավունի իշղանին չարժեցրին նրա մեջ փառասիրական մեծ տենչեր: Այստեղ է ահա նրա բնավորության ամբողջ վսեմությունը, ամբողջ մեծությունը: Հայաստանը ինչպես վերևում ասագի, մի երկիր էր, որ ռազմիկ նյութեր էր տալիս հարևան երկրներին գլխավորապես բյուղանգիային: Վահրամը իր հռչակի վրա հենված կարող էր մեծ փառք գտնել իր հայրենիքի սահմաններից դուրս, օտար երկրների ծառայույան մեջ: Բայց նա չհրապարակվեց այդպիսի փառքով, չդարձավ մի անձնամոլ հերոս, որի համար դափնիներն ու պսակները ունեն նշանակություն, ու էլ կարելի լինի նրանց հնձել: Զանազան կողմերից առանձնապես, բյուզնադյայից, նա ստանում էր հրապուրիչ առաջարկություններ: Առաջարկում էին թողնել հայերենի երկիրը, առաջարկում էին թողնել հայերենի երկիրը, առաջարկում էին օտար երկնքի տակ ստանձնել զորավարի գլխավոր հրամանատարի պաշտոններ բայց նա չլսեց և ոչ մեկին:

Ինչ ազնիվ անշահասեր հայրենասիրություն: Մի ուրիշը, գոռոզացած այնքան զարմանալի հաջողություններից, շողոքորթված թագավորների, կայսրների և ազդեցիկ իշխաններ հաճոյական նմանակներից որոնց պատասխանները սպասվում էին արքունիքներում, կարհամարհեր իր հայրենի աղքատ ու դժգույն իրականությունը իր փառքին ու ընդունակություններին արժանի չէր համարի իր փոքրիկ երկիրը և կգնար ոչ թե նոր-նոր հռչակ վաստակելու, այլ ունեցածի պտուղները լիուլի վայելելու: Սակայն Վահրամի մեջ առաքինությունը քաջարի զինվորի հաստատակամության հետ ձուլված էր: Եվ նա մնաց իր տանը, որպեսզի իր ժողովուրդը խնամել նրա լավ օրի գաղափարն նվիրվի: Մնաց իր հայրենիքում որպեսզի հավատարմությամբ ծառայե իր տերերին, իր հարազատ թագավորներին:

Ահա ինչպիսի մարդիկ էին պակասում մեր դժբախտ հայրենիքին: Ահա ինչ տեսակ հսկաներ էին տարեբախտաբար, թվով շատ քիչ, շատ աննշան մեր երկրում:Այսպիսի ամբողջացրած, կատարյալ տիպեր մեզանում գիսավոր աստղերի պես են երևացել:Եվ չգիտես թե ինչի վրա ավելի հիանաս-անվեհեր քաջության թե քաղաքացու պարտաճանաչության վրա փայլուն ճակատագրի թե զարմանալի համեստության վրա ամեն ինչ խոշոր է այս մարդու մեջ: Ոչինչ ցած, ոչինչ մանր բան նրան չէր տված:

Սնալով հայրենի երկրում, նա երբեք չշահագործեց իր ահագին հեղինակությունը իր կամ իր դասակիցների ու բարեկամների համար անխախտ էր նրա սկզբունքը: Եվ իր համեստ գավառից, ծերության հասակում նա դուրս եկավ օրհասական վտանգի ժամանակ երբ դավաճանությունը պատրաստվում էր հաղթանակ տոնել Բագրատունյաց գահի ավերակների վրա Վահրամը դուրս եկավ Անիի մեջ մի դերում, որ նրա սպիտակ մազերը ամեն երկրավոր թագերից ավելի մեծ փայլերով էր դադարում: Մենք տեսանք այդ դերը: Տեսանք որ իր ազգի շահենք պաշտպանելու համար նա սուրը ձեռքին դուրս եկավ այն կայսրության դեմ, որ նրան անթիպատ պատրիկ էր անվանել: Կարող էր նմանության պես մի որևէ բան լինել նրա և այլ վեստի մեջ,որ նույնպես պատիվու հարստություն ուներ, բայց աչքը դրած էր բյուրանդական շքեղ սեղանի վրա և քսու, գետնատարած դարշելիությամբ փառքի փշրանքներ էր մոտում այնտեղից, ով գիտե, գուցե և մտքով անց կացնելով, թե բազրատունյաց թագը մի օր կարող է հանգչել գլխի վրա:

Վահրամը տեսանք, հաղթեց թե կայսրին և թե իր եղբորորգու փեստյին: Հերոսական պողպատե բազուկով նա նստեցրեց երիտասարդին իր պապերի գահի վրա իսկ ինքը, ազնիվ ու անշահասեր հեռացավ ասպարեզից։ Մինչև իսկ չփորցեց իր ահագին հեղինակությամբ պաշտպանել եղվորությունը երբ նա իր բյուզանգամոլ հակումների պատճառով, ավադրության մասնակից համարվեց ևհալածականդարձավ։ Անշուշտ այդ բյուզանդամոլությունը մեծ սառնություն մտցրեց Վահրամի և Գրիգրոր Մազիստրոսի մեջ։ Որպիզի կսկիծով լսած պիտի լիներ նա։ Կյանքի վերջին ժամանակներում, թե ինչպես այդ եղբորորդին վախկոտության տխուր պատկերը եռեսին բջնի տվեց կայսրին ընմիշտ հերացավ պապերի հողից։

Տեսնենք մենք որ դավադրությունը իր գործը կատարեց։ Տեսանք որ Գագիկը գուցեա անփորձարձանքոըթյունիցփոքրին երեսուն երիտասարդ, լսեց Վահրամի խորհուրդը և գնաց Բյուղանդյաում կորստյան վեհ գանելու: Ուր էր այդ ժամանակ Վահրամը: Այստեղ, երևի, այստեղ, Արփաչայի այրուձորում մենակ վշտի հետ: Այնտեղ, վերևում, նրա ամրոցն էր շրջապատված սքանչելի և ամրապատ պարիսպներով ու աշտարակներով, ինչպես ասում է Մագիստրոսը: Հայաստանի մեջ կար մի ուրիշ այդպիսի գեղեցեցիկ ու պինդ ամրոց: Նույն Մագիստրոսը բացասական պատասխան է տալիս, իհարկե, չհամեմատելով այդ փոքրիկ ամրոցը Անիի բերսի հետ: Ահա այդտեղից, իր Վանրամաշենից, ցած էր իջնում բարեպաշտ մեծ ծերունին, մտնում էր իր Մարմաշենը, սրտի դառնության դեմ մծիթարություն էր որոնում աղոթի երկնքի առաջ խոնարհությամբ գլուխ իջեցնելու մեջ և ապա ալեզարդ հոնքերի տակից խոժոռ հայացք էր որդում դեպի հարավ դեպի Ալաջայի որոտը ուր կատարյալ տեր էլ դարձել դավադրությունը:

Երկար չտևեցին ծերունու այդ օրերը Անիի մեջ հաստատված նույն կուսակալը վեճի բռնվեց Դվինի Ամիսպասարալելի էմիրի հետ: Դեռ հազիվ մի տարի էր անցել Անին հափշտակելուց և ահա պատերազմ բորրոքվեց: Հույները հաղթեցին իսկ Աբուվարը նրանց վրեժը Արարատյան դաշտի հայերից հանեց սրով և հրով տանջում էր նրանց, մահմեդականացծում էր իր գտած հաջողություններից հանգնացած՝ նա ավելի առաջ անցավ, ասպատակություններ էբ անում Շիրակում հասնում էր մինչև իսկ Անիին։

Ահա այգ ժողովրդական աղետր ղուրս հանեց ծերունի առյուծին վահրամաշենց ութսուն տարիները նրան չէին ընկճել և նա զորք էր տանում Արուսվարի դեմ։ Հունաց անիրավ տիրապետության համար չէր նա սուրը պատյանից հանում, այլ իր ժողովրդի համար այդ պատճառով էլ նա անհարմար չգտավ որ հույն զինվորներն էլ միանան իր զորքին։ Իր հետ նա տանում էր և իր որդի Գրիգորին։

Պատերազմական բախտը այս անգամ էլ չդավաճանեց նրան Մահմեդական զորքը չդիմացավ նրա ամուբ բախման և փախուստ դարձավ Վահրամը հալածեց նրան մինչև Դվինի դոները այդտեղ նորից բոլորվեց օրհասական կռիվը, որի մեջ սպանվեց Գրիգորը (Առաքելոց եկեղեցու արձանագրության մեջ հիշվածն է)։ Ծերունին վառված այդ դժբախտթյունից սուրը ձեռքին ընկավ թշնամիների մեջ և պատերազմում էր անխնա ինքն իրան մոռացած։ Նրան շրքսպաաեցին, և զինվորի մահը եկավ լրացնելու այն փառքը, որ այդ մարդու, ամբողջ կյանքն է կազմում։ Հայրենիքի հավատարիմ աղասավորր մինչև վերջին շունչը չդավաճանեց իրան և վերջացրեց նրանով, որ իր սպիտակ մազերը շառախեց հայրենիքի փրկության համար թափած արյունի մեջ։ Ինչ մահ։

Շիրակը նորից որբացավ։ Լաստիվերացին ասում է, որ այդ մահր մեծ կորուստ էր առհասարակ հայերի համար, հույները դեռ քաշվում էին այդ պատկառելի մարդուց եբք նա հողի մեջ մտավ նրանք սկսեցին իրանց դարավոր ատլությունը հրապարակ հանել։ Դրանից հետո էր, որ Պետրոս Գետադարձին տարան Կոնստանդոպոլիս։

Ահա ինչեր է ասում Մարմաշենի տղան կողքին գտնվող գերեզմանը։

Եվ մինչդեո ես նստած էի այդտեղ եկեղեցու ներսում մի ինչ որ ձայն բարձր ելևէջներով հնչում էր կամարների տակ։ Դա աղոթք չէր։ Գաղթական թուրքահայ քրահանան ցնցոտիներով պատած մի բարի և խղճալի ծերունի հուզիչ շեշտերով և աննման պարզությամբ պատմում էր 1895-ի կոտորածը Սասունում։ Այսպես է մեր պատմությունը։ ինչ հնադարյան ավերակ եկեղեցի, գերեզման կենդանի քահանան կոտորածների, դժբախտությունների մասին է խոսում։

Պահլավունիների այս գերեզմանատունը ինչպես երևում է, միայն այս եկեղեցին չէ ունեցել նկատվում են նրա մոտ մեծ մեծ ավերակներ, իսկ մի մատուռ եկեղեցու հարավային կողքին այժմ էլ կանգուն է հիս գերեզմանների մեջ արևելյան պատի տակ ցույց են տալիս մեկը և ասում են թև Վահրամ իշխանի կինն է բայց ուրիշ աղբյուրներից իմանում ենք որ տիկինը թաղված է եղել այն մեծ վանքում որից մնացած մի պատի ավերակը երևում է այստեղից քիչ հեռու, հյուսիսային կողմում։ Նշանավոր է ասում են և հին կամուրջր որ շինված է Արփաչայի վրա։ Պե՜տք է զարմանսլ, Վահրամ իշխանաց իշխանն էր այս տեղերի տերը։

Նրա գեղեցիկ հիշատակներով զրարթ՝ վերադարձա Ալեքսանդրապոլ։ Վահրամաշենը չպետք է բաժանել Անիից։

Այդ օրվա մի փոբբիկ տպավորությունս էլ պիտի պատմեմ, Ալեքսանդրապոլի հայոց եկեղեցիներից մեկը, ամենափրկիչը, Անիի մայր եկեղեցու նմանությամբ է շինված մենք այցելեցինք այդ մեծ բարձր, գեղեցիկ շինությունը, Թիֆլիսը իր 50-60 հազար հայ ազգաբնակությասբ չունի և ոչ մի բան որ հիշեցներ այդ ընդարձակ տաճարը։ Բայց ամենափրկչի ճարտարապետության վրա մեծ կարծիք կազմելու համար մարդ չպետք է տեսսծ լիէի Անիի կաթողիկեն երբ մտաբերում ես, թե դա Անիից վերցրած ընդօրինակություն է, իսկույն աչքիդ առաջ և պատկերանում է սերունդների տարբերությունը։ Ալեքսանդրապոլցիները հայտնի են իբրև ճարտար ու վարժ վարպետներ բացի ինչ համեմատության բուն օրինակ և նրա պատճենի մեջ։ Այստեղ այն տպավորությունը չկա քարեր են դարսված իրար վրա ընդօրինակվող ձեռքը կոպիտ է եղել չէ կարողացել, ընդօրինակել և այն օդային, թեթև նուրբ արտահայտությունը որովտոգորված է Անիի մայր եկեղեցու յուրաքանչյուր քարը։

Սերունդների տարբերություն նա շատ է աչք ծակում, բայց նրան, իհարկե, կարելի է բացատրել շատ պատճառներով։ Երեկոյան ես ճանապարհ էի գնում իմ ընկերներին Թիֆլիս: Ինքս չգնացի: Դեռ մի քանի տեղեր էլ էի ուզում տեսնել:

Տեսա պաղ հունիսի վերջին օրվա արևի տակ անգամ մրսող Կարսը: Մյուս օրը Խալաթյանի հետ իջա երկաթուղով Արարատյան դաշտի կրակների մեջ:

Տեսա Էջմիածինը իր խիտ ծառաստանների, այգիների մեջ, մոծակների ու մլաքների անողորմ կամայականության մատնված: Տեսա նրա լավն էլ, վատն էլ: Տեսա Զվարթնոց եկեղեցին զարմանալի հնությունների այդ թանգարանը:

Տեսա Երևանը իր Զանգիով իր կեղտոտություններով ու մոծակներով նայելով նրա կավե պատերին, հիշեցի Աբովյանցի չափաղսնցեցրած ահեղ բայց սիրուն նկարագրությունը:

Շատ և շատ անգամ տեսա Մասիսն ու Արագածը: Վերջապես տեսա Օշականի Մեսրոպի գերեզմանը եկեղեցու խաղաղ ստվերի մեջ:

Զգացմունքների մի ահագին բեռ էի տանում հետս Էջմիածնից: Երբ գնացքը մոտենում էր Անի կայարանին մենք կանգնեցինք պատուհանի առաջ: Հեռվում արեգակի պայծառ լույսերի մեջ, նորից վերջին անգամ երևացին այժմ ինձ այնքան ծանոթ, այնքան սիրելի ավերակները:

Եվ ես զգացի որ ամենից ուժեղը, ամենից տպավորիչը, ամենից անմոռանաիլ դրանք են, այդ սգավոր պատերն ու շենքերը:

  1. 1 Ներկայումս Զվ,,ոց անունը կրող ավերակ եկեղեցին է Էջմիածնի մոտ: 2 Գագիկ 1ի կառուցած բոլորակ այս եկեղեցինհայտնաբերվեց Ն Մառի կողմից կատարվող պեղումների միջոցով 1905-1908 թթ.
  2. Խծկոնքի ու Սարգիս եկեղեցու արձանագրությունն ասում է, « Ես Զաքարե Ամիր Սպասալարը Հայոց և Վրաց, որդի Սարգսի ազատեցի սուրբ ուխտս զայս իմով արհամբս այլազգաց»
  3. վանքի առանագրության մեջ Զաքարեն գրում է «Գանձագին արարքի դրոշակավոր սուրը ուխտ հառիճայի բնական հայրենատանցն աղագս կենդանութեհան տեաոն իմոյ բարեպաշտ թամար թագուհուց ինեցի իամա ամրոց և կաթողիկոս բազում ծախուք և զարդարեցի ամենայն ապասիղքը և սրբութեամբ»: Հետազոտում հայնաբերված փաստերը հաստատում են,որ մողո թաթարներները Անին գրավել են 1236 թվականին:
  4. Զաքարե
  5. Առաջին օֆիցերական աստիճանը կազակների մեջ
  6. Сборник военных рассказов т. 5 стр. 147
  7. Քյորքչյանը միայն գավիթն է համարոմ Պահլավունիների պալատ:
  8. Եկեղեցու մի պատի վրա խորհրդավոր տառանշաններով ծածկված մի քար կա
  9. Այսօր էլ այդ սարի վրա գտնվող վանքը ժողովրդի մեջ ունի Քթեշի վանք անունը, անշուշտ ապագա դարերի գործ է, որ այդ անունը սրբագրել հայացրել են, դարձնելով նրան «Գտիչ»։
  10. Թովմա Արծրունի Դպր Գ գլ Ժ:
  11. Մարիամ ափիս թագուհի