Հողոտ արեւ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անհոգությունը)

Վարդան Հակոբյան

Համբերությունս
***

Անհոգությունը իմ մեջ ապրում է`
Որպես համրության սղոցող մի ճիչ,
Եվ ես երազիս ծաղկած ափում էլ
Անհոգ եմ կարծես ու սառը մի քիչ:
Հաճախ չեմ զգում վայրկյանը անցնող,
Ներիր, ժամանակ, տարիքս խենթ է.
Հավատիս կապույտ եզերքում բացվող
Իմ կարոտների, հույզերի հետ եմ:

Իմ տան վրա է ամեն, ամեն օր
Երկինքը բացում դուռը արեւի,
Որ զգամ օրվա խորհուրդն արեւով
Ու բացվող օրս հասկով օրորվի...