Անհուն վեհության

Անհուն վեհության


Անհուն վեհության բարձունքն եմ տենչում,
Սև կյանքից վերև, աշխարհից վերև.
Հոգիս արծվի պես դեպ վեր է ձգտում՝
Գահույքն աստղերի, գեղափայլ արև...

Ճահճացած կյանքում պղերգ ու ձանձրույթ,
Ուր թռիչք չկա, անտենչ, աներազ,
Երկրպագության աստված է՝ ուժ-նյութ,
Գոյության համար՝ կռիվ հանապազ։

Հոգիս մանրացավ լճացած կյանքում,
Անսանձ, անարգել թռիչք եմ ուզում.
Արևին մոտիկ, լազուր բարձունքում,
Մարդկանցից հեռռւ, աղվոր երազում
Սիրե՛լ, երազե՛լ, երգե՛լ, արտասվե՛լ...

1908