Բաց արեք Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անձրեւի ձայնը)

Վարդան Հակոբյան

Իմ հոգում ունեմ
ԱՆՁՐԵՎԻ ՁԱՅՆԸ


Այսօր անձրեւի ձայնը ինձ համար
Հիշեցումն է այն չքնաղ աղջկա,
Որ համակ երգ է գարունքվա մասին,
Որ հանդիպել է ինձ հեռու մի տեղ
Եվ իմ արեւն ու իմ երազները
Ծրարել մի օր իր հեռացման մեջ,
                Ասելով՝ կգամ։
Անձրեւի ձայնը խոր մթության մեջ
Խլացումն է եւ անհույս լինելուս.-
Ամենքից թաքուն
Հավատ եմ հյուսում գիշերվա գրկում՝
Խայտող աստղերի թրթռանքներից,
Պահում՝ սպասող իմ աչքերի մեջ։

Կարոտի երգ չէ՞ անձրեւի ձայնը...