Անձրև (Ռափայել Պատկանյան)

ԱՆՁՐԵՎ



Անձրև, անձրև՝ ցա՛ծ արի,
Բըսցո՛ւր ցորեն ու գարի,
Բըսցո՛ւր ծաղիկ, կանանչ խոտ,
Ավլե՛ փոշի, մաքրե՛ օդ։

Անձրև, անձրև՝ ցած արի,
Գալըդ ամենուս բարի։