***

Ձանձրույթը կյանքի տիղմն է կուտակված,
Անմեղ օրերը ձութով խեղդելու բութ ակնկալիք,
Խեղված ջերմության սարսուռ ու պատանք,
Ժամանակահյուս սխալանք կոպիտ`
Մտերմիկ օրվա խաղաղությունից զատվելու համար: