Անուրջներ և մղձավանջներ/Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՐՄԻՐ ՄԱՀՎԱՆ ԴԻՄԱԿԸ

էջ 6— «Էրնանի»— Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկական դրաման, որը մեծ աղմուկ առաջացնելով, առաջին անգամ բեմադրվել է Փարիզում 1830 թվին:

էջ 7— Հերովդեսից էլ հերովդացել էր— արտահայտություն Շեքսպիրի «Համլետ»-ից. III գործողություն, տեսարան 2։

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՐԳ ՓՈՂՈՑՈՒՄ

էջ 9— Բրաուն, Թոմաս— անգլիացի գրող և բժիշկ։ Բնաբանը վերցված է նրա «Թաղում աճյունասափորներում» (1658) տրակտատից։

էջ 11 — Հոյլ, Էդմոնդ— «Վիստ խաղի համառոտ ձեռնարկ»-ի (1742) հեղինակը։

էջ 15— Կրեբիյյոն, Պրոսպեր Ժոլիո— ֆրանսիական թատերագիր, «Քսերքսես» ողբերգության (1714) հեղինակը։

էջ 16— ...prima sonum— Օվիդիոս «Ֆաստեր» V,536։

էջ 23— ...la musique— Մոլյերի «Քաղքենին ազնվական» կատակերգության (1670) հերոսի խոսքերը։

էջ 23— Վիդոկ, էժեն Ֆրանսուա (1775—1857)— փարիզյան «Սյուրտե» ոստիկանության պետը։

էջ 34— Կյուվյե, Ժորժ— ֆրանսիացի բնագետ, «Կենդանիների թագավորությունը» գրքի (1817) հեղինակը։

էջ 41— Լավերնա— շահույթի աստվածուհի, գողերի ու խաբեբաների հովանավորը հին Հռոմում։

էջ 41— ...n’est pas— Ժան-Ժակ Ռուսսո— «նոր էլոիզ»-ի (1761) նախաբանից։

ՁՎԱՁԵՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ

էջ 41— Քադքլիֆ, էնն (1764—1823)— անգլիացի գրող, որի վեպերի գործողությունը մեծ մասամբ ծավալվում է Իտալիայում։

էջ 42— Սայլի, Թոմաս— (1783—1872) ամերիկացի նկարիչ, մի շարք կանացի դիմանկարների հեղինակ։

ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՆԱՄԱԿԸ

էջ 52— Աբերնեթի, Ջոն (1764—1831)— անգլիացի ճանաչված վիրաբույժ։

էջ 56— Շամֆոր, Սեբաստյեն— ֆրանսիացի յակոբինյան գրող։ Քաղվածքը «Մաքսիմներ և մտքեր» (1795թ) ժողովածուից է։

էջ 57— Բրայընթ, Ջեյբոր— անգլիացի գրող, «Նոր սիստեմ», կամ «Դասական առասպելաբանության քննություն» (1776) գրքի հեղինակը։

էջ 61— ձեռնոցի պես շուռ տվել— խոսքն առանց ծրարի նամակի մասին է։ Սովորաբար հնում նամակի տեքստը գրվում էր թղթի մեկ երրորդ մասի վրա, ապա երկու անգամ ծալվում և սոսնձվում։ Հասցեն գրվում էր դրսի կողմից։

էջ 62— ...descensus Averni– Վերգիլիոս «էնեական» VI, 126։

էջ 62— Կատալանի. Անժելիկ (1780 —1849)- իտալացի երգչուհի։

էջ 62— «Աթրեոս և ֆիեստա» (1707)֊— Կրեբիյյոնի ողբերգությունը։

ԷԼԵՈՆՈՐԱ

էջ 63— Լույլի. Ռայմոնդ (1235—1315)— իսպանացի բանաստեղծ։

էջ 64— «անճառելի լույս»— անգլիացի բանաստեղծ Ջեյմս Թոմսոնի «Ձոն տարվա եղանակներին» (1730) բանաստեղծությունից։

էջ 64— Նուբիացի բնախույզ— խոսքը հույն աստղագետ և մաթեմատիկոս Պտղոմեոսի մասին է (մ. թ. I դար), որը նաև «Աշխարհագրություն» գրքի հեղինակն է։

էջ 65— ասֆոդել— շուշանազգիների ծաղիկ (թաղաղու), հին դարերում մահվան խորհրդանիշ է համարվել։

էջ 66— Հեսպեր– երեկոյան աստղ, Արուսյակ, այստեղ՝ արևմուտք։

էջ 66– էլիգիում— ըստ դասական առասպելաբանության այն տեղն է, ուր բնակվում են մեռածների հոգիները։ Նկարագրված է «Ոդիսական»-ում։

ՃՈՃԱՆԱԿՆ ՈԻ ՀՈՐԸ

էջ 83– զորավար Լասալ, Անտուան— 1808 թվի մայիսի 6-ին Տոլեդոն գրաված նապոլեոնյան զորքերի գեներալ։ Նույն թվին Նապոլեոնը վերացրեց հավատաքննությունը Իսպանիայում։

ՇՇԻ ՄԵՋ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ

էջ 84— Կինս, Ֆիլիպ— ֆրանսիացի բանաստեղծ, «Ատիս» օպերայի (1676) լիբրետոյի հեղինակը։

էջ 84— պիռոնյան— Պիռոն (մոտ 365—275 մ. թ. ա.), հույն փիլիսոփա, սկեպտիցիզմի դպրոցի հիմնադիրը։

էջ 85— Բաթավիա— Ջաքարտա քաղաքի հոլանդական անվանումը։

էջ 85— Ֆաթոմ— երկարության միավոր Անգլիայում 1,83 մետր։

էջ 87— Նոր Հոլոնդիա— Ավստրալիայի նախկին անունը։

էջ 95— Մերկատոր, Գերհարդ Բրեմեր— բելգիացի քարտեզագիր, քարտեզների և նկարագրությունների «Աթլաս» (1595) ժողովածուի հեղինակը։

ԱՇԸՐԻ ՏԱՆ ԱՆԿՈՒՄԸ

էջ 102— Ֆոն Վեթերի վերջին վալսի...— խոսքը Կարլ Գոթլիբ Ռայզիգերի "Փայլուն պարեր» (1824) շարքի հինգերորդ վալսի մասին է, որը հայտնի է նաև «Վեբերի վերջին վալսը» անվան տակ։

էջ 102— Ֆիեգելլի, Հենրի– (1741—1825)— շվեյցարացի նկարիչ, ռոմանտիկ մաներիզմի դպրոցի ներկայացուցիչ:

էջ 104— ՈՒոթսըն, Ռիչարդ— անգլիացի քիմիկոս, «Քիմիական ակնարկներ» հինգ հատորանոց աշխատության (1787) հեղինակը։ Նա միևնույն ժամանակ նաև Լանդաֆի եպիսկոպոսն էր, որին Պոն թյուրիմացաբար ուրիշ մարդու տեղ է դրել։

էջ 104— Փըրսիվալ, Թոմաս— անգլիացի բժիշկ, որի բույսերի զգայունության վերաբերյալ հոդվածը տպագրվել է 1785 թվին։

էջ 104— Սպալանցինի, Լաձարո— իտալացի բժիշկ, «Դիսերտացիա կենդանիների և բույսերի մասին» (1780) աշխատության հեղինակը։

էջ 105— Գրեսսե, ժան Լուի Բատիստ— ֆրանսիացի բանաստեղծ, որը կանացի մենաստանում դաստիարակված թութակի արկածները նկարագրող «Վեր-վեր» (1734) գրքի համար վտարվել է ճիզվիտների միաբանությունից։ «Վանատուն»-ը գովերգում է բանաստեղծի մեկուսացած կյանքը։

էջ 105— Սվեդենբորգ, էմանուիլ— շվեդացի աստվածաբան, «Դրախտն ու դժոխքի» (1758) աշխատության հեղինակը։

էջ 105— Հոլբերգ, Լյուդվիգ— դանիացի գրող։ «Նիլս Քլիմի ստորգետնյա ճամփորդությունը» երգիծական ուտոպիան գրել է 1741 թվին։

էջ 105— Ֆլադ, Ռոբերտ (1574—1637)— անգլիացի բժիշկ, ալքիմիայի և ձեռնահմայության վերաբերյալ գրքերի հեղինակ։

էջ 105— Դ’Էնդաժինե, Ժան— «Ձեռնահմայություն» (1522) գրքի հեղինակը։

էջ 105— Դելաշամբր, Մարեն Կյուրո— «Ձեռնահմայության սկզբունքները» (1653) գրքի հեղինակը։

էջ 105— Թիք, Լյուդվիգ (1773—1853)— գերմանացի ռոմանտիկ գրող։

էջ 105— Դը ժիրոն, էյմերիկ— իսպանացի հավատաքննիչ։ Նրա «Ձեռնարկ հավատաքննության» գիրքը լույս է տեսել 1503 թվին։

էջ 105— Մելա, Պոմպոնիուս— մ. թ. I դարի հռոմեացի աշխարհագրագետ։

էջ 108— Լասըլըթ Քանինգի «Խելահեղ վիշտը» Պոի հորինվածքն է։

ԱՄԲՈԽԻ ՄԱՐԴԸ

էջ 117— Գորգիաս (մ. թ. ա. մոտ 483—375)— հույն փիլիսոփա, Պղատոնի «Գորգիաս» երկխոսության հերոսներից մեկը։

էջ 120— Ղուկիանոս (մոտ 117 — 190)— հույն երգիծաբան գրող։

էջ 121– Տերտուղիանոս, Կվինտաս Սեպտիմոս Ֆլորենս (մոտ 160—230)— քրիստոնեական աստվածաբան բանաստեղծ։

էջ 121— Ռետց, Մորից (1779—1857)— գերմանացի նկարիչ, Գյոթեի ստեղծագործությունների նկարազարդումների հեղինակը։

էջ 125— «Հոգու պարտեզը, մի քանի փոքր հավելումներով»— ստրաստբուրգցի Յոհան Գրյունինգերի 1500 թվին գրված գիրքն է, որը ոչ մի «նողկալի» բան չի պարունակում։ Հավանաբար, Պոն այն չի կարդացել։

ԼԻԳԵՅԱ

էջ 135— Գլենվիլ, Ջոզեֆ (1636—16801)— անգլիացի փիլիսոփա և քահանա:

էջ 13Տ— Աշտոֆետ,— փյունիկյան Սիդոն (այժմյան Սայդա) քաղաքի աստվածուհին։

էջ 136— Դելոս— ըստ հունական դիցաբանության Դելոս կղզում էր ապրում Արտեմիս աստվածուհին իր ընկերուհիների հետ։

էջ 136— Բեկոն, Ֆրենսիս, Վերուլամի լորդ— «Գեղեցկության վերաբերյալ» (1625) աշխատության հեղինակը։

էջ 137— Քլեոմենես— հույն քանդակագործ, Մեդիցեյան Վեներայի հեղինակը:

էջ 137— Նուրջահադ— խոսքը անգլիացի գրող Ֆրենսիս Շերիդանի «Նուրջահադի պատմությունը» (1767) «արևելյան» վեպի մասին է:

էջ 137— Դեմոկրիտի ջրհորը— Պոն նկատի ունի հույն փիլիսոփա Դեմոկրիտին (մ. թ. ա. մոտ 460—370) վերագրվող «ճշմարտությունը ջրհորի հատակում է» արտահայտությունը։

էջ 137— Լեդայի զույգ աստղերը— երկու պայծառ աստղ` Կաստոր և Պոլյուքս երկվորյակների համաստեղության մեջ։ Ըստ դիցաբանության, դրանք Լեդայի Զևսից ունեցած զավակներն են։

էջ 138— Քնարի համաստեղություն...— խոսքը վերաբերում է Վեգա աստղին:

էջ 140- տրանսցենդենտալ գաղտնիքները— տրանսցենդենտալիզմը 19-րդ դարի 30-ական թվականներին Միացյալ նահանգներում ծագած իդեալիստական գրական փիլիսոփայական շարժում է։

էջ 140— Ագրաել— մահմեդականների մահվան հրեշտակը։

էջ 144— դրուիդներ— հին կելտական քահանաներ։

էջ 144— Լուքսոր— եգիպտական քաղաք Նեղոսի ափին։