Անվերնագիր (Մատթեոս Զարիֆյան)

* * *


Այս իրիկուն նայվածքս ճառագայթի մը անբծությունը ունի, իմ սիրականս.
Հիվանդ լուսնի գիշերները չունին այնքան անդորրություն, որքան հոգիս՝ այս իրիկուն...
Ի՜նչ երգեր կ’իմանամ հեռու, հեռու ծովերե...
Եվ ի՜նչ սերեր կ’երազեմ, գլուխս այս քարին...
Ահ, սիրականս, եթե գայիր այս իրիկուն, հավատա՛, ասադ կ’բլլայի ես...