Անվերնագիր (Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ)

Ակրոստիքոս (Արևի նման բոցվում է) Անվերնագիր (Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ

Եղիշե Չարենց

N. N․ (Դու մեր մեջ ամենից կրտսերն ես)

[ 447 ]

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ,—
Ասում եմ քեզ, իմ դո՛ւստր անգին.
Բայց վաղը, երբ դու մեծանաս,
Աշխույժ վազես, փողոց գնաս,—

Գալու ես ինձ ասես, անգի՛ն.
— Դուրսը ինձ պես այնքա՜ն մանկիկ...

1933. IV 19